23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Բաքուն տեսնում է Հայաստանի անգործությունը, ուստի ցանկանում է առանց պատերազմի ամեն ինչ գրավել: Այս մասին հունիսի 8-ին NEWS.am-ի հետ հարցազրույցում ասել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը: «Հենց Նիկոլ Փաշինյանը իշխանության եկավ, Ալիեւը սկսեց հայտարարել՝ Զանգեզուրն իմն է, Սեւանն իմն է, Երեւանն իմն է:
Նա հող է պատրաստում: Իսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հայաստանի կողմից բողոքի ցույցի տեսքով դիվանագիտական արձագանք չկա: Այս ամենը Էրդողանի ծրագիրն է՝ նա պատերազմում է Սիրիայում, Լիբիայում, Ուկրաինային զենք է մատակարարում», — նշել է Տեր-Գրիգորյանցը: Ըստ նրա՝ նախկին ԽՍՀՄ երկրների սահմանները գծել են բոլշեւիկները եւ այդպես էլ մնացել է: «Այժմ պատերազմ է ընթանում տարածքների համար, եւ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչը բանակցություններ է վարում սահմանների վերաբերյալ: Իսկ նա ինչ-որ բան հասկանո՞ւմ է այս մասին: Քարտեզներ ունի՞: Ո՞վ է Նախիջեւանն ու Արցախը հանձնել Ադրբեջանին: Բոլշեւիկները:
Մենք պետք է աշխատենք հասնել նրան, որ այն ժամանակ ստորագրված փաստաթղթերում հակահայկական դրույթները չեղարկվեն: Այսօրվա բանակցությունները պետք է վարվեն երկրների նախագահների մակարդակով՝ Ռուսաստանի մասնակցությամբ», — ընդգծել է գեներալը: Նրա կարծիքով՝ Ռուսաստանի հետ անհրաժեշտ է դաշնակցային հարաբերություններ կառուցել: «Ո՞վ կանգնեցրեց պատերազմը: Եթե չլիներ Պուտինը, եւ եթե ռուսական զորքեր չմտցվեին, ապա զոհերը ավելի շատ կլինեին: Մենք պետք է նոր հայեցակարգ ստեղծենք, նոր քաղաքականություն, պետք է զինենք բանակը նոր զենքերով», — հավելել է Տեր-Գրիգորյանցը:
Նա նշել է, որ ադրբեջանցիները, օգտվելով Հայաստանում տիրող քաոսից, առաջ են շարժվում, իսկ բանակը ոչ մի միջոցառում չի ձեռնարկում: «Սահմանը խախտելու դեպքում պետք է կրակել: Ոչ ոք նման հրաման չի տալիս, իսկ իշխանությունը օգնություն է խնդրում ՀԱՊԿ-ից: Նման պայմաններում հարյուրավոր հայ զինծառայողներ կարող են գերեվարվել: Չգիտես ինչու՝ Տավուշում պատասխանում էին սադրանքներին, իսկ այստեղ՝ ոչ:
Սպան հրաման է տալիս չկրակել, սակայն ինքն էլ չգիտի՝ ինչ է կատարվում դիրքում: Նման հրամաններ տալիս՝ անհրաժեշտ է հաշվի առնել Սահմանադրության դրույթը՝ ՀՀ զինված ուժերը նախատեսված են արտաքին սպառնալիքի դեպքում երկրի անվտանգությունն ապահովելու համար: Պետության ղեկավարն ինքը չի կատարում այս դրույթը», — եզրափակել է գեներալը:
Այսօր նիկոլա-ադրբեջանական իշխանությունն ազատել է ծառայությունից Մեղրու գնդի հրամանատար Արգամ Գեւորգյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը։
«Գիտե՞ք այս ստահակն այսօր ինչ գնդի հրամանատարի է ազատել ծառայությունից…
Չգիտեք։
Այսօր նիկոլա-ադրբեջանական իշխանությունն ազատել է ծառայությունից Մեղրու գնդի հրամանատար Արգամ Գեւորգյանին։ Հրամանատարի, ում ղեկավարած ստորաբաժանումը պատերազմի ընթացքում հրաշքներ է գործել հարավային ճակատում, հրամանատարի, ում ստորաբաժանումը հետ էր գրավել Ջեբրայիլը, ում ստորաբաժանումը 15 օր պահել էր Իշխանաձորը, հրամանատարի, ում հրամանատարության ներքո մեր երեխեքը անշեղորեն կատարել են բոլոր մարտական առաջադրանքները, ԲՈԼՈՐ։ Հրամանատարի, ով կռվել է 18 տարեկան երեխեքի հետ ուս-ուսի, ով վիրավորվել է, սակայն հոսպիտալից փախել ու հասել է մեր երեխեքին, հրամանատարի, ում արհեստավարժության շնորհիվ մեր երեխեքը «մատաղ» չեն եղել նիկոլիկի ծրագրերի համար, հրամանատարի, ում շնորհիվ դուք մինչ այս չէիք լսել թուրքի առաջխաղացման մասին Մեղրու հատվածում…
Նիկոլին ընտրողներ, դուք իմ անձնական թշնամին եք, ինչպես ասում է Հրանտ Բագրատյանը` թքեմ ձեր սաղի երեսին»,- գրել է նա։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն հայտարարել է, որ աղմկահարույց փաստեր կներկայացնի Նիկոլ Փաշինյանի ու իր ընտանիքի մասին, եթե 24 ժամվա ընթացքում նա չապացուցի, որ ինքը Մոնտե Կառլոյի կազինո է այցելել։
«Երկար տարիներ Փաշինյանը և իր թիմը տարածում էր կեղծ լուրեր առ այն, որ ես Մոնտե Կառլոյի կազինոներում զինվորներից գողացված գումարը եմ կրվել։ Ես այդ անբարոյականին 24 ժամ եմ տալիս, կամ նա մի փաստ պետք է ներկայացնի, կամ ես էդպիսի փաստեր եմ հրապարակելու իր մասին, իր ընտանիքի մասին, որ հասարակությունը թքելու է իր վրա», — հայտարարել է երրորդ նախագահը՝ քարոզարշավի շրջանակներում պատասխանելով հարցին, թե ինչու իր նկատմամբ քրեական գործ չի հարուցվել՝ հիշեցնելով բանակից գումարներ հափշտակելու ու խաղատներում պարտվելու վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունը։
Ս.Սարգսյանը նշել է, որ իր պաշտոնավարման ժամանակ այդ հայտարարություններին ընթացք չի տվել, որովհետեւ կասկածի տակ կդնեին իր ղեկավարության ներքո գտնվող իրավապահ մարմինների օբյեկտիվությունը։
«Այսօր ուժային կառույցները Փաշինյանին են ենթարկվում: Իր պապաները, որոնք սատարել են իրեն՝ գալ իշխանության, հնարավորություն ունեն աշխարհի ցանկացած անկյունում գտնել փաստեր, թող հայտնաբերեն: Եվ եթե հայտնաբերեն ես կլինեմ այս երկրի ամենավերջին մարդը: Հիմար-հիմար խոսում է Բադեն- Բադեն քաղաքի մասին չհասկանալով, որ այնտեղ կազինոն 19 դարում է եղել», — շեշտել է նա:
Երրորդ նախագահը հավաստիացրել է, որ արդեն 15 տարին Մոնտե Կառլոյում չի եղել:
2017-2019 թվականներին Հայաստան մեծ քանակությամբ ավտոմեքենաներ էին ներկրվում հետագայում վերարտահանելու նպատակով, քանի որ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը Հայաստան օգտվում էր Եվրասիական տնտեսական միության մաքսային արտոնություններից։ Եվ պատահական չէ, միայն 2019 թվականին Հայաստան ներկրվեցին շուրջ 208 հազար մարդատար ավտոմեքենաներ։
Մինչ մաքսատուրքերի վերանայումը Հայաստանում թեթև մարդատար ավտոմեքենաների մաքսազերծման համար սահմանին վճարվում էր 0 — 20% բնապահպանական վճար, 20% ԱԱՀ և 10% մաքսատուրք: Գործող մաքսային օրենսդրությամբ մաքսատուրքերը մի քանի անգամ բարձրացան օգտագործված և հին տարեթիվ ունեցող ավտոմեքենաների համար։
2020 թվականի հունվարի 1-ից հետո բնապահպանական վճարները փոփոխության գրեթե չենթարկվեցին, սակայն մաքսատուրքերն էականորեն ավելացան: Այժմ ավտոմեքենայի համար մաքսատուրքի դրույքաչափերը սահմանվում են ըստ ավտոմեքենայի շարժիչի աշխատանքային ծավալի և ըստ թողարկման տարեթվի: Զրոյական դրույքաչափեր կիրառվում են միայն ԵԱՏՄ անդամ պետություններից մեքենաների ներմուծման դեպքում: Հարկ է նշել, որ սահմանին կատարվող վճարումներից միայն ԱԱՀ-ն և բնապահպանական վճարն են մտնում ՀՀ պետական բյուջե, իսկ մաքսատուրքը բաշխվում է ԵԱՏՄ անդամ պետությունների միջև, որից ՀՀ-ին բաժին է ընկնում ընդամենը 1.20%-ը:
Հարկ է նաև նշել, որ մաքսատուրքի տարաժամկետումով ձեռք բերված ավտոմեքենաների ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծման ժամանակ ենթադրվում էր մաքսատուրքի դրույքաչափի տարբերության պարտադիր հավելավճար, քանի որ Միության ներսում մաքսատուրքի դրույքաչափերը բավականին բարձր էին: Միաժամանակ, Հայաստանում գրանցված ավտոմեքենաները կարող էին մուտք գործել ԵԱՏՄ մաքսային տարածք այն պարագայում, երբ ղեկին Հայաստանում մշտապես բնակվող սեփականատերն էր և վաճառքի դեպքում ավտոմեքենան պետք է վերադարձվեր ՀՀ: Սակայն գործող օրենսդրության համաձայն Ռուսաստանում թույլատրվում էր երթևեկել արտասահմանյան պետհամարանիշներով ավտոմեքենաներով, բայց ոչ ավելի, քան 1 տարի ժամկետով, որից հետո անհրաժեշտ էր կրկին ձևակերպել ժամանակավոր ներմուծումը: Ընդ որում, ժամանակավոր ներմուծման ձևակերպում կամ ՌԴ տարածքում գտնվելու որևէ ժամկետների սահմանում ԵԱՏՄ-ից ավտոմեքենաների համար ԵԱՏՄ մաքսային օրենսդրությամբ նախատեսված չէ: Վերոնշյալ գործոններով պայմանավորված անդամակցությունից մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածում գրանցվել է ՀՀ պետհամարանիշներով ավտոմեքենաների ՌԴ ներմուծման քանակների աննախադեպ աճ: Նույնանման իրավիճակ է եղել նաև կապված Ղազախստանի հետ, մասնավորապես՝ Ղազախստանում ժամանակավոր գրանցված են Հայաստանից ներմուծված 22.0 հազ. թեթև մարդատար ավտոմեքենաներ, որոնք 13.6 անգամ քիչ են, քան Ռուսաստանում:
ՀՀ պետհամարանիշներով ավտոմեքենաների ձեռք բերման դեպքում Ռուսաստանի տարածքում սեփականատերը չի վճարում տրանսպորտային հարկ և հնարավորություն ունի խախտել ֆոտովոլտային տեսախցիկների տակ գտնվող ճանապարհային երթևեկության կանոնները:
Այս խնդիրները լուծելու նպատակով՝ 2020 թվականին Ռուսաստանում ուժի մեջ մտան տանսպորտային միջոցների գրանցման փոփոխություններ ենթադրող օրենսդրական փոփոխություններ, որի արդունքում ՀՀ պետհամարանիշերով մի շարք ավտոմեքենաներ տեղակայված են պետավտոտեսչության մասնագիտացված ավտոկայանատեղիներում, իսկ մյուս մասը չեն լքում իրենց ավտոտնակները, որպեսզի չառգրավվեն: Վերոնշյալ ավտոմեքենաների գերակշիռ մասի սեփականատերերը ի վիճակի չեն վճարել մաքսատուրքերի տարբերության հավելավճարը, ինչպես նաև ավտոմեքենաները վերադարձնել Հայաստան՝ վաճառքի: Ընդ որում, մի շարք դեպքերում գումարները, որոնք նախատեսված են հատուկ ավտոկանգառի ծառայության համար, արդեն մոտ են առգրավված ավտոմեքենայի արժեքին: Արդյունքում, բազմաթիվ մարդիկ հայտնվել են բավականին դժվար իրավիճակում, քանի որ նրանք ստիպված են վերադարձնել ավտոմեքենաները՝ վաճառելով կամ մաքսազերծելով դրանք ՄՄՍ մաքսատուրքերով: Կա նաև մեկ այլ տարբերակ՝ սպասել մինչև 2023 թվականը, երբ ավտոմեքենաները կստանան Մաքսային միության ապրանքի կարգավիճակ:
Բանակի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները սահմանափակվում են միայն ուտելիքի շուրջ խոսքերով։ Գորիսում քաղաքացիների հետ «Հայաստան» դաշինիքի ներկայացուցիչների հանդիպմանը հայտարարեց ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, ԶՈւ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը։
«Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը խոսում է ինչ-որ կոնֆետների մասին, բայց մենք գիտենք նրա հակումը քաղցրավենիքի նկատմամբ՝ ելակներ, կոնֆետներ։ Նրա սիրելին, ինչպես էր անունը, Ալենչիկը… Ալենչիկն ասում է, որ ծառայության ընթացքում չի լողացել։ Ես ցանկանում եմ ասել, ինչքան էլ լողանա, չի մաքրվելու, քանի որ փնթի մարդ է»,-նշեց Խաչատուրովը՝ արձագանքելով երեկ Արմավիրի մարզում Փաշինյանի ու Ալեն Սիմոնյանի՝ բանակի, զինվորների մասին հնչեցրած հայտարարություններին։
Նա ընդգծեց, բացի ուտելիքից ու նման բաներից Փաշինյանն ու նրա կողմնակիցները բանակի մասին էլ ոչինչ խոսել չեն կարող։ Օրինակ նրանք չգիտեն, որ 1994-ին՝ պատերազմի ավարտից հետո բանակում ընդհանարապես ոչինչ չի եղել՝ ոչ զենք, ոչ դիրքեր, ոչ կազարմա, այդ ամենն արվել է պատերազմից հետո, այնքան է ձեռք բերվել, որ բավարարել է այս պատերազմի ընթացքում, նաև մնացել է։
«Ես մի բան կարող եմ ասել, նրանք ասում են, որ այս պատերազմում հաղթել հնարավոր չէր, բայց դա ճիշտ չէ, կոպիտ սխալների շղթան հանգեցրեց այս պարտությանը։ Այդ բառը հաճելի չէ… Բայց ամենամեծ սխալը եղել է այն, որ զինված ուժերը չեն բերվել լիարժեք մարտական պատրաստվածության, եթե բանակը լիներ լիարժեք պատրաստված և ճիշտ մարտական դիրքերում, ոչ թե կոնտր-հարվածներ հասցներ «Լելե Թեփեի» ուղղությամբ, որը ոչ մեկին պետք չէր, անգամ այս վիճակում գտնվող բանակը կարող էր հաղթանակ տանել։ Անգամ այս 3 տարիների ընթացքում կազմաքանդվող բանակը կարող էր հաղթանակ տանել, իսկ վատագույն դեպքում պատերազմը կարող էինք կանգնեցնել Հայաստանի սահմաններից բավականաչափ հեռու, ոչ թե Սև լճի մոտ»,-ասաց Խաչատուրովը։
Նա ընդգծեց, որ մարդկանց ուզում են վախեցնել՝ ասելով կգա նոր իշխանություն ու պատերազմ կսկսի։
«Երեկ Իշխան Սաղաթելյանը Կապանում այդ մասին խոսեց։ Ես ուզում եմ հաստատել նրա խոսքերը։ Գիտե՞ք, այն ուժերը որոնց իշխանության գալու հայտ են ներկայացրել, պատերազմ չեն ուզում, քանի որ նրանք բոլորից լավ գիտեն, թե ինչ է նշանակում պատերազմը, նրանք իրենց ընկերներին են կորցրել։ Նրանք ամեն ինչ անելու են, որ պատերազմ չլինի։ Պետք է ասեմ, որ եթե չլիներ այս իշխանությունը, պատերազմ առհասարակ չէր լինի։ Ուզում եմ նշել, որ ես որևէ դաշինքի ցուցակում չկամ, բայց կողմ եմ բոլոր նրանց, ովքեր դեմ են այս իշխանություններին, բացեիաբաց եմ ասում»,-նշեց նա՝ պատճառաբանելով, որ չի սիրում վախկոտներին ու դավաճաններին։
Խաչատուրովն ասաց՝ համոզված է, որ իշխանությունը փոխվելու է, Հայաստանում ապագա կա, իսկ իշխանափոխությունից հետո պետք է զինվել համբերատարությամբ, աշխաըել ողջ ուժոց, որպեսզի երկիրը կարողանանք դուրս բերել այս իրավիճակից։
Նիկոլ Փաշինյանը 2020-ի տարեսկզբին 4,5 մլն դրամ ավանդ է ունեցել, որը տարեվերջին կազմել է մոտ 2,5 մլն դրամ։ Այս մասին հաղորդում է Tert.am-ը , վկայակոչելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագիրը:
Որպես տարեսկզբին առկա կանխիկ դրամական միջոց՝ Փաշինյանը հայտարագրել է 790 հազար դրամ և 1800 դոլար, որոնք տարեվերջին փոփոխության չեն ենթարկվել։ Որպես վարչապետի պաշտոնում աշխատանքի համար վարձատրություն՝ Փաշինյանը հայտարարագրել է 12,433,990 դրամ։
Նրա բանկային հաշիվները տարեսկզբին կազմել են 3,33 մլն դրամ, որոնք տարեվերջին նվազել են՝ կազմելով մոտ 1 մլն դրամ։ Նա տարեվերջի համար որպես բանկային հաշվին առկա գումար հայտարարագրել է նաև 3.84 դոլար, և առանձին՝ 53,53 դոլար։
Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, որպես բաժնային արժեթուղթ, հայտարարագրել է 50 տոկոս բաժնեմաս, որը գնել է 2009-ին։
Որպես բանկային դրամական միջոց՝ Հակոբյանը տարեսկզբին հայտարարագրել է 904,863 դրամ, որը տարեվերջին կազմել է 145 435 դրամ։ Որպես առկա կանխիկ դրամական միջոց՝ Հակոբյանը հայտարարագրել է 1000 դոլար։
«Մեր Տպարանը» ՍՊԸ-ից որպես աշխատանքի վարձատրություն՝ Աննա Հակոբյանն ստացել է 1,974,923 դրամ, «Դարեսկիզբ» ՍՊԸ-ից՝ մոտ 4 մլն դրամ, և ևս 540 հազար դրամ նույն ՍՊԸ-ից՝ որպես վարձակալության դիմաց ստացված վճար կամ այլ հատուցում։ 499 հազար դրամ վարկ Աննա Հակոբյանն ստացել է «Յունիբանկ»-ից։ Նշենք՝ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի մեջ են մտնում «Հայկական ժամանակ» օրաթերթն ու Armtimes.com լրատվական կայքը։
Որպես առկա տրանսպորտային միջոցներ՝ Աննա Հակոբյանը հայտարարագրել է 2009-ին ձեռք բերած «VAZ» և «RENAULT» մակնիշի ավտոմեքենաներ և 2010-ին ձեռք բերած «NISSAN»։
Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, որպես «Մինիսո ԷՅ ԷՄ» ՍՊԸ-ում ապրանքագետի աշխատանքի վարձատրություն, ստացել է 408,320 դրամ։
Նիկոլ Փաշինյանի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, 2020-ին «Դիջիթեյն ՍՊԸ»-ում մարքեթինգային հաբի ղեկավարի աշխատանքի համար վարձատրություն չի հայտարարագրել, փոխարենը 5,134,548 դրամով վարձատրվել է «Դարեսկիզբ ՍՊԸ»-ից, որի մեջ, ինչպես նշեցինք, մտնում են «Հայկական ժամանակն» ու Armtimes.com կայքը։
Նա, որպես տարեսկզբին առկա բանկային հաշիվ, հայտարարագրել է 324,267 դրամ, որը տարեվերջին ավելացել է՝ կազելով 438,482 դրամ։
«Մենք պետք է վերականգնենք Հայաստանի հեղինակությունը, Հայաստանը պետք է միջազգային գործընկերների համար հուսալի և վստահելի լինի, մենք ունենալու ենք արժանապատիվ խաղաղություն»,- այս մասին «Հայաստան» դաշինքի քարոզարշավի մեկնարկին ասաց Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։
Նա նաև բացահայտեց, թե ինչու են քարոզարշավը մեկնարկել Սյունիքից.«Առաջինը Սյունիքը մերժեց այս ապիկար Կառավարությանը և շարունակում է մերժել»։
Սյունիքի նախկին մարզպետը վստահ է, որ դժվարը հիմա չէ, դժվարը լինելու է ամսի քսանից հետո, երբ ամեն քանդածը փորձելու են վերականգնել։
Նա նաև նշեց, որ Մեղրի, Ագարակ, Քաջարան քաղաքներով շրջելիս դրական լիցքեր են ստացել, որը շարունակվում է Կապանում։ Վահե Հակոբյանը նա հայտարարեց, որ Կապանն ունենալու է միջազգային ստանդարտներին համապատասխանող մարզադաշտ։
«Գանձասար-Կապան ակումբը վերադառնալու է Կապան և խաղերն անցկացնելու է Կապանում։ Փորձելու ենք ու ավելու ենք։ Մենք պետք է վերականգնենք Հայաստանի հեղինակությունը, Հայաստանը պետք է միջազգային գործընկերների համար հուսալի և վստահելիգործընկեր։ Ունենալու ենք արժանապատիվ խաղաղություն»,–ասաց նա։
Հակոբյանն ասաց, որ եկել են խնդրելու ժողովրդի վստահության քվեն, քանի որ թվարկաված բոլոր ծրագրերն առանց նրանց աջակցության չի լինի։
«Գերիների հարցն ուզում են այսօր մեր պետության և ժողովրդի դեմ օգտագործել՝ անհամաչափ զիջումներ պարտադրելու համար: Այդ տղաները Բաքվի բանտերում պայքարում են Հայաստանի անկախության և ինքնիշխանության համար: Այո՛, նրանք մեզ կներեն՝ 1 կամ 2 երկու ամիս ավել գերության մեջ մնալու համար, բայց նրանք չեն ների, եթե հանուն իրենց ազատության մենք զիջենք մեր երկրի անկախությունը և ինքնիշխանությունը.Արմավիր գյուղում հանդիպման ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը.
«Պատերազմից հետո թողնել-փախչելը կլիներ ամենահեշտ լուծումը, բայց մենք փախչող չենք: Մենք չենք փախչել, չենք փախչում ու չենք փախչի։ Մենք համարում ենք, որ եթե պատմությունն այս դաժան բեռը դրել է մեր ուսերին, ուրեմն մենք պետք է այդ բեռը տանենք մինչև վերջ»,-հայտարարեց Փաշինյանն ՝ ավելացնելով, որ այսօր կրում ենք 25 տարի Հայաստանը կայացումից զրկած, կորսված ժամանակի հետևանքները:
«Այսօր շատերը գլուխ են գովում Արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակով, բայց ու՞ր էր այդ հաղթանակից հետո ժողովրդի վայելքը, այդ հաղթանակը նրա համար էր, որ մի քանի հոգի իրենց վիզները հաստացնեն, այդ հաղթանակը նրա համար էր, որ մի քանիսի լակոտները միլիարդատեր դառնային, այդ հաղթանակը նրա համար էր, որ սեփական ժողովրդին ստրկացնեին, որ հաղթանակած ժողովուրդը վախենար տանից դուրս գար:
Մենք այսօր մի բանի հետևանքների ենք առերեսվում, որ այդ հաղթանակով գլուխ գովացող շատերը Հայաստանի երեք նախագահների գլխավորությամբ մսխեցին այդ հաղթանակը, քյաբաբանոցներում, խաշանոցներում, իրենց դղյակներում և բանկային հաշիվներում: Մենք թույլ չենք տալու, որ մեզ ամեն ստահակ մեղադրանք առաջադրի, մենք այս պատմության մեջ մեղադրվող չենք, մենք այս պատմության մեղադրող ենք: Մենք խնդրում ենք, մեր թավշե մանդատը փոխարինել պողպատե մանդատով, որ դավաճաններին կանգնեցնենք իրենց ճշգրիտ տեղերը»,-ասաց Փաշինյանը:
Խոսելով պատերազմում պարտության մասին՝ Փաշինյանն ասաց՝ մենք պարտվել ենք, որովհետև ՀՀ քաղաքացին 25 տարի պարտվել է սեփական երկրում.
«Այդ պարտությունն էր, որ արտահայտվեց անգրագետ երեխաների, գործելու հնարավորություն չունեցող գործարարների, սեփական ձայնից զրկված քաղաքացիների, սոված ու բոկոտն զինվորների տեսքով: Այսօր զինվորի հաց գողացածները խոսում են զինվորի մասին և զինվորի անունից:
Ո՞վ եք դուք, որ խոսեք զինվորի մասին ա՛յ զինվորի հաց գողացող ստահակներ, մենք թույլ չենք տալու ձեզ խոսել ժողովրդի կամ զինվորի անունից»,-ասաց Փաշինյանը:
Ժողովրդի մոտ ավելի մեծ խուճապ է առաջացել։ Մարդիկ մտածում են, որ անասուններին պետք է արածացնելու էլ չտանեն։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց Գեղամասարի համայնքապետ Հակոբ Ավետյանը անդրադառնալով նախօրեին Կութում տեղի ունեցած դեպքին։
Հակոբ Ավետյանը մանրամասներ ներկայացրեց, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել. «Հովիվն անասուններին արածացնելու է տարել մեր տարածքում։ Ճիշտ է սահմանին մոտ տարածություն է, որովհետև գյուղի մեջ այդքան արոտավայրեր չկան, բայց մեր տարածքում են եղել։ Այդ ժամանակ ադրբեջանցիները կրակոցներ են արձակել անասունների և հովիվի ուղղությամբ։ Հովիվը ձիու վրա է նստած եղել, երբ նրա ուղղությամբ են կրակել, կպել է ձիու դիմացի ոտքին, այն կոտրվել է։ Հովիվը ձիուց իջել ու փախել է, իսկ ադրբեջանցիները շարունակել են անասունների վրա կրակել, ինչի պատճառով անասուններ անկանոն փախել են ու նրանց մի մասը հայտնվել է թշնամու մոտ»,-ասաց Հակոբ Ավետյանը։
Վերջինս այսօր բարձրացել է դիրքեր և տեղում ամեն ինչ տեսել։ Նրա խոսքով նախիրի մեջ մոտ 180 կով է եղել, որից մոտավորապես 100-ը հետ են եկել։ Մի կովը կրակոցից սատկել է, և այն տարածքում է, որն ադրբեջանցիների վերահսկողության տակ է։
« 81 կով չկա, հետ չեն եկել։ Մեր զինվորներն էլ են տեսել, որ ադրբեջանցիները կովերին առաջ են քշել։ Այսօր երբ բարձրացա սահման, տեսա, որ մի կով հետ է գալիս։ Պարզ տեսա, որ երեք թուրք հետևից ուզում էին դիմացը կտրել, բայց կովը փախավ, իջավ գյուղ։ Ստացվում է 80 կով է նրանց մոտ ։ Դրանք 4-5 ընտանիքի անասուններն են, 34-ը մեկինը, 19-ը` մյուսինը և այդպես շարունակ»,-նշեց համայնքապետը։
Վերջինս հավելեց, որ երեկվա դեպքին միջամտել են նաև հայ զինվորները, որոնք կրակոցների տակ իրենց կյանքը վտանգելով, առաջացել են, որ կարողանան մի քանի անասուն հետ բերեն։
Կութում բնակիչների եկամտի հիմնական աղբյուրը հենց անասնապահությունն է և այս դեպքից հետո ժողովրդի մոտ ավելի մեծ խուճապ է առաջացել։ Հակոբ Ավետյանի խոսքով մարդիկ մտածում են, որ անասուններին էլ պետք է չհանեն արածացնելու. «Եթե չհանեն, չեն կարող տան պայմաններում պահեն։ Այս հարցերը շատ մեծ բարդություն են առաջացնում մեր տարածքում։ Կապ եմ հաստատել մեր ուժային կառույցների հետ, հիմա սպասում ենք։ Նրանք բանակցություններ են տանում, որ հետ բերեն, բայց չգիտեմ ինչքանով հաջողության կհասնենք»,-ասաց Հակոբ Ավետյանը։
Չնայած այսօր հակառակորդի կողմից կրակոցներ չեն եղել, սակայն Հակոբ Ավետյանը չի բացառում, որ այս երևույթը կարող է շարունակական բնույթ ունենալ։ Անվտանգային խնդրից բացի այստեղ առկա է նաև ֆինանսական կողմը.
«Մի մարդու համար, որ 34 կով է կորել, դա մոտ 30 հազար դոլար գումար է կազմում, 800-900 դոլար արժողություն ունեն կովերը։ Բոլորը վարկերի տակ, խնդիրների մեջ են։ Մարդիկ վատ վիճակում են ապրում, այնպես չէ, որ անասնապահությունը մեծ եկամուտներ է բերում։ Նույնիսկ այդ բնակիչները կարող են հիվանդանոց գնալու խնդիր ունենալ, բայց ափսոսան մի կովը ծախեն, որ գնան հիվանդանոց, իսկ այսօր հայտնվել են այս վիճակում»,-եզրափակեց Հակոբ Ավետյանը։
Այս անհույս հոգեկանին արժե հասկացնել, որ նախ՝ ի տարբերություն ձեր անճարակ իշխանության, 2016-ի իշխանությունը ապրիլյան քառօրյայում հրադադար հաստատելուց ուղիղ հինգ օր անց՝ ապրիլի 10-ին, հակառակորդի խնդրանքով սկսված բանակցությունների արդյունքում, կարողացել է ոչ միայն թշնամու վերահսկողության տակ հայտնված տարածքից դուրս բերել մեր բոլոր մարտիրոսվածների դիակները, այլև դրանից ժամեր անց կատարել է նույնականացում, իսկ այնուհետև զինվորական հատուկ ծիսակարգով իրականացրել հերոսների հուղարկավորման արարողությունները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:
«Երեկ տականքների իշխանության թիվ մեկ տականքը հանդես գալով իր կատարածուների առաջ, արտաբերեց հերթական ցնդաբանությունը՝ ասելով բառացիորեն հետևյալը. «… Մեկը հարց տվե՞լ է՝ 2016-ի ապրիլյանի զոհերը ի՞նչ պայմաններում են պահվել, իսկ չճանաչելի մարմինների նույնականացումը ո՞նց է արվել եւ որտեղ: Հայաստանում չի եղել դրա տեխնիկական հնարավորություն: Այդ ժամանակվա իշխանություններն այսօր ուշագնացության տեսարաններ են ցուցադրում: Որտե՞ղ եք պահել եւ ոնց եք նույնականացրել: Բերաններս եք բացո՞ւմ…»
Այս անհույս հոգեկանին արժե հասկացնել, որ նախ՝ ի տարբերություն ձեր անճարակ իշխանության, 2016-ի իշխանությունը ապրիլյան քառօրյայում հրադադար հաստատելուց ուղիղ հինգ օր անց՝ ապրիլի 10-ին, հակառակորդի խնդրանքով սկսված բանակցությունների արդյունքում, կարողացել է ոչ միայն թշնամու վերահսկողության տակ հայտնված տարածքից դուրս բերել մեր բոլոր մարտիրոսվածների դիակները, այլև դրանից ժամեր անց կատարել է նույնականացում, իսկ այնուհետև զինվորական հատուկ ծիսակարգով իրականացրել հերոսների հուղարկավորման արարողությունները: Իսկ թե ինչպես է դա արվել, դժվար թե դուք հասկանաք, քանի դեռ ձեր ապիկար իշխանությունը, որպես ձեռքբերում, հպարտանում է ոչ թե իր պետության ու քաղաքացիների բարեկեցիկ կյանքի ու արժանապատիվ ապրելու պայմաններ ստեղծելու, այլ իր օրոք դիակների պահման ու նույնականացման հնարավորությունները բարելավելու համար…
Այնպես որ բերաններդ փակեք և լալկվեք, ձեր նմաններն իրավունք չունեն խոսելու»,- գրել է նա:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.