23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մեր հարևանների հետ հարաբերությունները չեն կառուցվելու ո՛չ սահմանների ու ո՛չ էլ զինվորների թվաքանակի հիման վրա: Այս մասին Իսպանական հեղինակավոր El Pais պարբերականին տված հարցազրույցում նշել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանի, նրա ղեկավարած կառավարության հասցեին հնչող ամենալուրջ մեղադրանքներից մեկն այն է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ համաձայնության վերաբերյալ բանակցությունները կարող էին միանգամայն այլ կերպ լինել, Արմեն Սարգսյանն արձագանքել է. «Ես չեմ սիրում ենթադրություններ անել: Ես և վարչապետը երկու տարբեր սերունդներ, տարբեր փորձառություններ ունեցող մարդիկ ենք: Անգամ հակառակորդին՝ Ադրբեջանին ենք տարբեր կերպ ճանաչում: Հետևաբար, ամենայն հավանականությամբ, արդյունքները կարող էին լինել տարբեր: Ես չեմ կարող ասել, թե՝ հստակ ինչպիսին, քանի որ այստեղ դերակատարում ունեն ոչ միայն բանակցող անձինք, այլև արտաքին գործոնները և այն, թե ինչպես են դրանք ազդում քեզ ու քո հակառակորդի վրա:
Սակայն կարծում եմ, որ տվյալ դեպքում մենք պետք է մոռանանք այդ մասին և կենտրոնանանք ապագայի վրա: Մեր պատմության ընթացքում եղել են դրվագներ, որոնք մենք երբեք չենք մոռանա, ինչպես՝ Ցեղասպանությունը: Շատ կարևոր է, որ մյուս կողմը ևս հասկանա, որ եթե չես հանդուրժում ուրիշի արժեքները, մշակույթը, պատմությունը, ապա չես կարող հարաբերություններ կառուցել:
Մեր հարևանների հետ հարաբերությունները չեն կառուցվելու ո՛չ սահմանների ու ո՛չ էլ զինվորների թվաքանակի հիման վրա: 26 տարի առաջ նույն երկրները պատերազմեցին, և հայերը հաղթանակ տարան: Ի՞նչ գիտեք, թե ինչ կլինի վաղը: Հիմա Ադրբեջանը կարող է մի պարզ քայլ կատարել՝ տուն վերադարձնել հայ ռազմագերիներին: Դա կլինի փոքր, սակայն կարևոր քայլ կործանված հարաբերությունների կառուցման ճանապարհին:
Թուրքիան ցանկանում է հարաբերությունները կարգավորել Հայաստանի հետ, և դա նորմալ է: Էրդողանը չէր 106 տարի առաջ տեղի ունեցած Ցեղասպանության կազմակերպիչը: Բայց, պետք է ուժեղ լինես ներողություն խնդրելու համար: Ներում հայցելը ուժ է, այլ ոչ թե թուլություն»:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 22-ին, Երևանի Այրվածքաբանությքն ազգային կենտրոնում մահացել է Երևանի բնակիչ՝ 11-ամյա Հրանտ Խաչատրյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս, նշված կենտրոն էր տեղափոխվել հունիսի 17-ին «Էլեկտրական այրվածք՝ բոցով՝ 1,2,3,4 աստիճաններ» ախտորոշմամբ։ Նրա հետ նշված կենտրոն է տեղափոխվել նույն ախտորոշմամբ նաև Երևանի բնակիչ՝ 11-ամյա Նարեկ Քեշիշյանը։ Հիվանդանոց մեկնած ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել էին, որ երեխաները հիվանդանոց են տեղափոխվել իրենց փողոցի հոսանքի բաժանման կետում հոսանքահարվելու հետևանքով։ Բժիշկներն իրավապահներին հայտնել էին, որ նրանք գտնվում էին անգիտակից վիճակում։ Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Խաչատրյանն ու Ն. Քեշիշյանը հարևաններ են։
Ադրբեջանը Հայաստանից հիմա երկու ակնկալիք ունի՝ սահմանների ճշգրտում, որով կճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և անկլավների հանձնում: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությանը, թե ընտրություններից հետո Բաքուն ակնկալում է, որ Երևանը ճիշտ եզրակացություններ կանի երկրում տիրող քաղաքական ճգնաժամից:
Փորձագետի համոզմամբ՝ Ադրբեջանն ուզում է հայ-ադրբեջանական սահմանի ճշգրտում՝ սահմանազատում և սահմանագծում, որի ավարտից հետո Հայասատանը ճանաչելու է Ադրբեջանի Հանրապետության սահմանները և ճանարչելու է Արցախը՝ որպես Ադրբեջանի մաս:
«Իսկ երկրորդ ակնկալիքը անկլավների հանձնումն է, մեկը՝ Տիգրանաշենի անկլավն է, որտեղ Հայաստանը երկու մասի է բաժանվում: Այս դեպքում Սյունիքը և Եղեգնաձորը կապող մայրուղին մոտ 4-5 կմ անցնում է Ադրբեջանի տարածքով, ինչպես նաև Գորիսից- Կապան գնալիս 21կմ Ադրբեջանի տարածքով ենք անցնելու:
Իսկ Տավուշի անկլավների դեպքում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը անցնելու է Ադրբեջանի վերահսկողության ներքո»,-ասաց Հայկ Նահապետյանը և ընդգծեց՝ վիճահարույց տարածքներում, որտեղ Ադրբեջանը կարող է սպառնալ մեր բնակավայրերում ապրող մարդկանց ապրելու, աշխատելու, կյանքի իրավունքին պետք է եռակողմ պահպանություն իրականացվի՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի սահմանապահ ուղեկալների միջոցով:
Զրուցակիցը նկատեց, որ գործող իշխանությունն այս քաղաքականությունը տարել է դեռևս 44-օրյա պատերազմից հետո, իսկ ընտրություններից հետո արդեն լեգիտիմացված իշխանությունն ունի իրավական բոլոր հիմքերն այդ աշխատանքներն ավարտին հասցնելու համար.
«ՔՊ-ն ունի նաև սահմանադրական մեծամասնություն, որը կարևոր գործոն է ապագայում 2/3-ի իր առավելությամբ իրավական ակտեր ընդունելու համար»,-ասաց նա:
Փորձագետը նկատեց, որ հիմա Հայաստանի համար առավել մեծ վտանգ է ներկայացնում Թուրքիայի ներգրավումը տարածաշրջանում, հատկապես՝ տնտեսական գործոնով:
«Մեզ համար հիմա վտանգավոր է Թուրքիայի մասնակցությունը և տնտեսական ներգրավածությունը :ԽՍՀՄ տարիներին Թուրքիան և Հայաստանը ինչ-որ ձևով շփվում էին, բայց այդ տարիներին Թուրքիայի ագրեսիվությունը, նվաճողական քաղաքականությունը չկար:Տնտեսական ներգրավվածությունը գործիքակազմ է ստեղծում նաև մտնել այդ երկրի ներքաղաքական կյանք և որոշումներ կայացնել՝որպես ազդեցություն ունեցող սուբյեկտ»,-ասաց Հայկ Նահապետյանը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայրփ Էրդողանը հունիսի 21-ի կառավարության նիստին հաջորդած ասուլիսում խոսել է նախորդ շաբաթ Ադրբեջան և Շուշի կատարած այցի մասին: Պատմել է, որ Ֆիզուլիից ավտոճանապարհով է գնացել Շուշի և ճամփին տեսել է պատերազմի թողած հետքերը: Նա ԵԱՀԿ Մինսկի խմբին, Արևմուտքին ու բոլորին հրավիրել է՝ տեսնելու «Ղարաբաղում իրականացված ավերը»: Այս մասին գրում է ermenihaber-ը։
Խոսելով Շուշիի մասին՝ Էրդողանն ասել է, որ «ադրբեջանական մշակութային քաղաք Շուշիից 100-ավոր պատմական հուշարձաններ են վերացվել՝ իբր տարածաշրջանից թուրքական կնիքը ջնջելու նպատակով: Հույս է հայտնել, որ կարճ ժամանակում Ադրբեջանի տիրապետության տակ անցած տարածքները կվերականգնվեն, իսկ ադրբեջանցի փախստականները կվերադառնան։
Ըստ Էրդողանի՝ իրենք Ղարաբաղի վերականգնման հարցում «մեկ ժողովուրդ, երկու պետություն» սկզբունքի ոգուն համապատասխան միջոցառումներ են ձեռնարկում:
«Շուշիի հռչակագրով մեր հարաբերություններում նոր շրջան ենք բացել: Այդ հռչակագրի շրջանակներում շատ մոտ ապագայում Թուրքիան ու Ադրբեջանը մի շարք պայմանագրեր կստորագրեն, որոնցով ավելի կամրացնենք մեր եղբայրության իրավական հիմքերը: Կարճ ժամանակում, վճռականորեն և արագ կյանքի կկոչենք մեր օրագարգում եղած բոլոր հարցերը՝ Շուշիում մեր գլխավոր հյուպատոսության բացումից մինչև «Զանգեզուրի միջանցքի» գործարկում։ Նախատեսում ենք այս թեմաների վերաբերյալ հստակ քայլեր իրականացնել առաջիկա ամիսներին»։
Թուրքիայի նախագահը հերթական անգամ նաև շեշտել է այն միտքը, թե տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումից ամենաշատ օգուտ քաղողներից մեկը կլինի Հայաստանը, եթե կարողանա գնահատել իր առջև հայտնված հնարավորությունը։
«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտարարություն է տարածել՝ խոսելով երկրում սկսված քաղաքական բռնաճնշումների մասին։
Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․
«Հայաստան» դաշինքն արձանագրում է երկրում սկսված քաղաքական բռնաճնշումների մասին։ Ընդամենը երեկ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոսում էր համերաշխության ձեռք մեկնելու մասին, մինչդեռ այսօր արդեն բազմաթիվ ահազանգեր ենք ստացել բոլոր այն համայնքներից, ուր խորհրդարանական արտահերթ ընտրություններում համայնքների ղեկավարները «Հայաստան» դաշինքի համախոհները կամ թիմակիցներն են եղել։
Այդ բոլոր համայնքներում համայնքապետերին սպառնալիքներով հորդորում են ինքնակամ հրաժարական տալ։ Ժամեր առաջ Լոռվա մարզպետարանում նման պահանջ է դրվել նաեւ Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանի առջեւ, եւ երբ նա հրաժարվել է կատարել մարզպետի պահանջը, հենց մարզպետարանի շենքում ծեծի է ենթարկվել։
«Հայաստան» դաշինքը խստորեն դատապարտում է կատարվածը և ձեռնարկելու է բոլոր միջոցները այս հաշվեհարդարն իրականացրածներին օրենքի ողջ խստությամբ պատժելու համար։ Իսկ եթե իշխանությունները չդադարեն այս գործելակերպը, ապա սկիզբ կդնեն նոր քաղաքական ճգնաժամի։
Իշխանությունն անցել է իր պողպատե մանդատ կոչվող հիմարության կիրառմանը: Նրանք փորձում են հանրության մոտ տպավորություն ստեղծել, թե, իբր, այնքան ուժեղ և ամուր են, որ կարող են նման էժանագին միջոցներ կիրառել: Այն, ինչ կատարվում է այստեղ, բացարձակ կապ չունի իրավունքի հետ, այս գործընթացը իրավական պետության նկատմամբ ծաղր է, իսկ մարդկային հարաբերությունների տեսանկյունից՝ մեր քաղաքացիների առողջությանը հասցվող հերթական հարվածը: Այս մասին դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:
Մինասյանը նշեց, որ Չարչյանի ձերբակալությունը ճանաչվել էր ոչ իրավաչափ՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով, և նման պայմաններում ապօրինի իրավական գործընթացները շարունակելը, այն է՝ փորձել կիրառել կալանավորումը որպես խափանման միջոց և դրա հիմքում դնել խոչընդոտման ռիսկը, ծիծաղելի է։
«Ում պետք է խոչընդոտի կամ ինչպես պետք է խոչընդոտի պրոֆեսոր Չարչյանը։ Աշխատավորական այն կոլեկտիվին, որոնք եզրակացություն, տեղեկանք և երաշխավորություն են տվել, որ ազատեք ձեր ապօրինի գործողություններից մեր հարգարժան պրոֆեսորին, թե ում նկատմամբ պետք է կիրառեր որևէ ճնշում պրոֆեսրը »,- նշեց Մինասյանը՝ հավելելով, որ առկա է ձայնագրությունը, որտեղ հստակ ամեն ինչ ասված է և եթե այդ խոսքում չկա որևէ հանցակազմ պարունակող արարք, ապա որն է տրամաբանությունը՝ խափանման միջոց ընտրելու։ Բացի դա՝ Մինասյանը նշեց, որ արդարադատության հիմնարար սկզբունքների մեջ հստակ դրված է, որ որևէ խափանման միջոց ընտրելիս պետք է հիմնավորել և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելուց առաջ պետք է բավարար չափով, անհրաժեշտ մակարդակով հիմնավորել, թե ինչու խափանման մյուս միջոցները կիրառելի չեն՝ սկսած ստորագրությունից, մինչև գրավ։
«Երբ դու վերցնում ու միանգամից որոշում ես կալանավորում ներկայացնել, ստացվում է, որ դու կալանավորումը կիրառում ես կամ առաջարկում ես կիրառել ոչ թե որպես խափանման միջոց, այլ՝ որպես պատժիչ միջոց, ինչն արգելվում է, դա համարվում է խոշտանգման, ապօրինի արդարադատության իրականացման կոնկրետ գործիք»,- նշեց Մինասյանը՝ հավելելով, որ բոլոր այն անձինք, որոնք այդ վարքագիծն են դրսևորում՝ կլինի քննիչ, թե դատախազ, դատավոր, կկանգնեն արդարադատության առաջ և կրելու են պատասխանատվություն։
Մանրամասները՝ տեսանյութում
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն», «Հրազդան», «Սևան» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներն օրենքով արգելված եղանակով ձեռք բերված բազմաթիվ բջջային հեռախոսների և այլ անձանց տվյալներով հաշվառված բաժանորդային քարտերի, ինչպես նաև կապի այլ միջոցների գործածմամբ, հանցավոր համաձայնության գալով միմյանց, այնուհետև՝ ազատության մեջ գտնվող քննությամբ դեռևս ինքնությունները չպարզված մի շարք քաղաքացիների հետ, խաբեության եղանակով իրականացրել են Հայաստանի Հանրապետության տարածքում բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտներին պատկանող առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ Քննչական կոմիտեից:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2017թ, մայիսին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի 37-ամյա դատապարտյալը, բջջային հեռախոսով կապ է հաստատել «Հրազդան» ՔԿ հիմնարկի՝ իր ծանոթ դատապարտյալի հետ՝ առաջարկելով նրան այլ անձի տվյալներով հիմնել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող և տնտեսվարողների միջավայրում հեղինակություն վայելող կոնցեռնի անվան բառերի այլ համադրությամբ։ Նախնական տվյալների համաձայն՝ «Հրազդան» ՔԿ հիմնարկի կալանավորը, տեղեկացված չլինելով իր ծանոթի իրական դիտավորությանը, իր հերթին խնդրել է «Հրազդան» ՔԿՀ նախկին դատապարտյալին՝ ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում իր տվյալներով հիմնել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, որի փաստաթղթերը և կնիքը միջնորդավորված եղանակով փոխանցվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ դատապարտյալի կողմից մատնանշված անձին։
Այնուհետև, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ դատապարտյալը համաձայնություն է ձեռք բերել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց. ՔԿ հիմնարկում գտնվող «Սևան» ՔԿՀ դատապարտյալի, ինչպես նաև Երևան քաղաքում և ՀՀ տարբեր մարզերում բնակվող իր համախոհների հետ, տեղեկություններ հավաքել ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող, ինչպես նաև մասնավոր կարգով բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների վերաբերյալ, այնուհետև՝ կապ հաստատելով բազմաթիվ ընկերությունների հետ՝ դերերի բաշխմամբ ներկայացել են Հայաստանի Հանրապետությունում գործող հեղինակավոր ընկերությունների ղեկավարի, հաշվապահի, աշխատակցի անունից, վստահություն առաջացնելու նպատակով սակարկել իրացվող ապրանքի գնի, որակի, քանակի վերաբերյալ՝ անկանխիկ եղանակով ապրանքի ձեռքբերման համաձայնություն կորզելով վերջիններից, որից հետո մասնավոր եղանակով բեռնափոխադրումներ իրականացնող, սակայն կատարվող հանրորեն վտանգավոր արարքին անտեղյակ վարորդների միջոցով՝ հափշտակություններ իրականացնելու նպատակով, արդեն հիմնված սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կնիքով հաստատել են հարկային հաշիվները, այդ կերպ տուժողի մոտ վստահություն առաջացնելով թվացյալ գործարքների նկատմամբ, այնուհետև՝ ստանալով իրացվող ապրանքի նկատմամբ լիարժեք վերահսկողություն՝ դրանք տեղափոխել են այլ վայր և հափշտակել։
Նախաքննությամբ պարզվել է, որ վերոնշյալ հափշտակության դրվագներից մեկով դատապարտյալների հետ համագործակցել է Երևանի 45-ամյա բնակչուհին:
Բացի այդ, 37-ամյա տղամարդը, նույն քրեական գործի շրջանակներում՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ գտնվելով ազատության մեջ, խուսափել է քննությունից և թաքնվել վարույթն իրականացնող մարմնից և 2020թ. հուլիսի 20-ից գտնվելով հետախուզման մեջ, կատարել է հանրորեն վտանգավոր վերոնշյալ արարքի նոր դրվագներ, որոնցից մեկի իրականացման ընթացքում հայտնաբերվել և բերման է ենթարկվել իրավապահ մարմինների կողմից։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետով (7 դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով (5 դրվագ)։ Վերջինս կալանավորվել է: «Սևան» ՔԿՀ-ի դատապարտյալին և 45-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նշված երեք մեղադրյալների վերաբերյալ մասն անջատվել և առանձնացվել է առանձին վարույթում, նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
Դատապարտյալների հետ համագործակցած մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու նպատակով իրականացվում են անհրաժեշտ քննչական, այլ դատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2021թ. հունիսի 9-ին՝ ժամը 01:33-ին, Արթուր Այվազյանը (հանրությանը հայտնի «Մանախ» մականվամբ) համացանցի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի՝ իր անվամբ գրանցված անհատական էջի, ինչպես նաև «Հայոց ազգային բանակ» խմբի միջոցով նշված ցանցի բոլոր օգտատերերին հասանելի կարգավորմամբ ուղիղ հեռարձակում է կազմակերպել, որի ընթացքում անդրադառնալով ՀՀ-ում տեղի ունեցած մի շարք դեպքերի՝ մասնավորապես օրեր առաջ ՀՀ և ԱՀ պետական սահմանին հայ զինվորին ադրբեջանցիների կողմից ծեծի ենթարկելու դեպքին՝ հայհոյանքներ է հնչեցրել ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության, ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի և այն անձանց հասցեներին, ովքեր 2021թ. հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում կքվեարկեն ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի ղեկավարած կուսակցության օգտին՝ այս կերպ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության անդամների նկատմամբ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժինը, նշված հեռարձակման ընթացքում Արթուր Այվազյանը հնչեցրել է նաև նույն անձանց շրջանակի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներ, որը զուգորդվել է բացառիկ ցինիզմով:
2021թ. հունիսի 20-ին Ա. Այվազյանը ձերբակալվել է:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
«Այսօր 13 հայ ռազմագերու դատավարություն է նշանակված Ադրբեջանում։ Այսինքն` շինծու քրեական գործեր են հարուցված նրանց դեմ, ինչը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքը։ Իլհամ Ալիևը հայտարարում է, որ չի վերադարձնի ռազմագերիներին, քանի դեռ չի ստացել ականապատված տարածքների քարտեզները։ Այսինքն՝ նա քաղաքականացնում է հումանիտար հարցը»,–ասել է Մարուքյանն իր ելույթում։
Նա անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին` հիշեցնելով, որ դեռ մայիսի 12-ին են ադրբեջանական զինված ուժերն ապօրինի կերպով հատել հայկական սահմանն ու 3.5կմ առաջ եկել այդ հատվածում։ Մարուքյանը շեշտել է` ադրբեջանական զինված ուժերի ապօրինի ներկայությունը Սև լճի տարածքում կոպտորեն խախտում է մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու ՄԱԿ-ի Կանոնադրության 2-րդ հոդվածը։
Նա նաև նշել է, որ Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության այսպիսի տևական և անօրինական խախտումները լրջորեն խոչընդոտում են այդ հայտարարության ամբողջական կիրառմանը։ Մարուքյանը կոչ է արել եվրոպացի գործընկերներին հստակ և միանշանակ կերպով անդրադառնալ Ադրբեջանի գործողություններին, կիրառել սանկցիաներ ընդդեմ Ադրբեջանի ռազմաքաղաքական բռնապետական ղեկավարության դեմ։
Բացի այդ, նա կոչ է արել նաև Հայաստանի հետ միասնական քայլեր անել՝ շուտափույթ ավարտին հասցնելու համար գերիների փոխանակման գործընթացը, ինչպես նաև վերահաստատելու ՀՀ տարածքային ամբողջականությունը՝ ստիպելով Ադրբեջանի ռազմական ղեկավարությանը հանել իր ստորաբաժանումները հայկական տարածքներից։
երեկ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մի շարք քաղաքացիներ իրականացրել են բողոքի ակցիա՝ պահանջելով, որպեսզի Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ներկայացնի հրաժարական: Ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկն ընդգծեց, որ Ստեփանակերտի հրապարակում քաղաքացիների այն քիչ մասն է, որը կարծում է, որ Արայիկ Հարությունյանը պետք է հրաժարական ներկայացնի:
«Արցախցին Նիկոլ Փաշինյանին չի կարող շնորհավորել: Մենք չենք հետապնդում որևէ քաղաքական նպատակ, որևէ քաղաքական ուժ սա չի կազմակերպել: Ժողովուրդը եկել է ասելու, որ Արայիկ Հարությունյանը պետք է հեռանա և թղթիկների վրա գրված է «Հեռացի՛ր, քանի որ դուք չեք արտահայտում արցախցու տեսակետը»»,- ասաց քաղաքացին:
Ակցիայի կազմակերպիչը նաև նշեց, որ իշխող ուժը որոշումներ է կայացնում և մարդկանց կանգնեցնում փաստի առաջ:
Բողոքի ակցիային մասնակցող քաղաքացիներից մեկը ելույթի ժամանակ ընդգծեց, որ ցանկանում է շարունակել ապրել և արարել Արցախում և ամենից ապահով վայրը նրա համար Արցախն է:
«Ցավոք, մեր սիրելի Արցախի տարածքները գտնվում են թուրքերի վերահսկողության տակ, քանի որ կապիտուլյանտ Նիկոլ Փաշինյանը, Արցախի ոչ բարով կապիտուլյանտ Արայիկ Հարությունյանը պլանավորված ձևով 44-օրյա պատերազմի ընթացքում ամեն օր ստել և խաբել են Արցախի ժողովրդին վստահեցնելով, որ ամեն ինչ լավ է»,- նշեց քաղաքացին:
«Մեզ բոլորիս Արայիկ Հարությունյանը թողեց մի կողմ և կանգնեց կապիտուլյանտի կողքին հանուն փողի և իշխանության: Այս ժողովուրդը վաղը և մյուս օրը քառակի անգամ ավելի շատ է լինելու այստեղ»,- ասաց քաղաքացին:
Բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացին նաև անդրադարձավ Հայաստանում հունիսի 20-ին անցկացված ԱԺ արտահերթ ընտրություններին:
«Յոթ ամիս է անցել այս պատերազմից հետո, և Արցախը հանձնած կապիտուլյանտը, Հայաստանում ընտրություններ կազմակերպելով, փորձում է վերարտադրվել և իմանալով, որ գրեթե ողջ ժողովուրդը չի ուզում լսել անգամ Նիկոլ Փաշինյան անուն ազգանունը, Արայիկ Հարությունյանը, կրակի վրա բենզին լցնելով, երեկ գտնվել է ՔՊ-ի շտաբում և մեր էմոցիաների վրա է խաղում»,- ընդգծեց քաղաքացին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.