23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Պրոֆեսոր Արմեն Չարչյանի առողջական վիճակը մտահոգիչ է։ Նրա մոտ դեռևս ճնշման տատանումներ կան, շաքարի քանակը չի կարգավորվում, կան նաև երիկամային խնդիրներ, , իսկ սրտի շրջանում կան սեղմոցներ։ Այս մասին այսօր տեղեկացրել է Բժշկական համալսարանի դասախոս Ս. Սահակյանը։
«Նրա էլեկտրոսրտագրում փոփոխություններ կան, մենք նոր ատամիկներ տեսանք, որոնք նոր փոփոխությունների նշան են, եթե այս գործընթացը շարունակվի՝ ստենդավորումը չափազանց դժվար լինելու՝ ուղեկցող հիվանդությունների հետ կապված»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ այսօր 539 բուժաշխատող բաց նամակով են հանդես եկել՝ դիմելով ՀՀ քաղաքացուն, կառավարությանը, գլխավոր դատախազին, ՄԻՊ-ին՝ պրոֆեսոր Չարչյանի խափանման միջոցը փոխելու պահանջով։
«Մենք ուզում ենք, որ իր վիրահատասեղանին մոտ մոտենա այն պրոֆեսորը, որը երկար տարիներ բացառիկ վիրահատություններ է կատարել, որի անունը գիտեն ոչ միայն Հայաստանում, այլ նաև՝արտասահմանում»,-ասաց Սահակյանը:
Բաքվում շարունակվում է 14 հայ ռազմագերիների դատական գործընթացը․ նրանք մեղադրվում են «սադրիչ-ահաբեկչական գործողություններ իրականացնելու» և այլ շինծու հանցագործությունների համար։ Այդ մասին հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը։
Դատավոր Աֆղան Հաջիևը հայտարարել է, որ եթե մեղադրանքը հաստատվի դատավարության ընթացքում, ամբաստանյալները կարող են դատապարտվել 14-ից 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկման:
Ռազմագերիներից Վոլոդյա Հակոբյանը դատավորին խնդրել է իրենց հայրենիք վերադարձնելու որոշում կայացնել։ Ռազմագերիները մասամբ ընդունել են ներկայացված մեղադրանքը, սակայն՝ որ մասով, ադրբեջանական լրատվամիջոցները չեն մանրամասնում։
Ըստ մեղադրական եզրակացության` «Հայաստանի մի խումբ քաղաքացիներ ապօրինի կերպով զենք ու զինամթերք են ձեռք բերել և ստեղծել օրենքով չնախատեսված զինված կազմավորումներ, որոնց անդամները 2020թ. նոյեմբերի 26-27-ը խախտել են Ադրբեջանի պետական սահմանը և մարտական դիրքեր գրավել Մարտունիի շրջանի Հադրութ գյուղի հյուսիսարևմտյան մասում գտնվող անտառային գոտում, ապա մինչև 2020թ. դեկտեմբերի 13-ը նրանք կատարել են զինված հարձակումներ երկրում տեղակայված ձեռնարկությունների և հաստատությունների, ինչպես նաև ֆիզիկական անձանց վրա» (չակերտները-Խմբ.):
Նրանց մեղադրանք է առաջադրվել 214 (ահաբեկչություն), 228 (զենքի և պայթուցիկ նյութերի ապօրինի ձեռքբերում, պահում), 279 (անօրինական զինված խմբավորումների ստեղծում), 318 (պետական սահմանի ապօրինի հատում) հոդվածներով:
Վերջին շրջանում Արցախում ակտիվ քննարկման հարց է դարձել ադրբեջանցիների՝ արցախցիներին արվող հեռախոսազանգերը, որով վերջիններս առաջարկում են վաճառել իրենց բնակարանները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի նախկին խորհրդական, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այս հարցին, երեկ անդրադարձել էր մեր գործընկեր Նաիրի Հոխիկյանը, ով փոխանցում էր արցախցիների շրջանում եղած անհանգստությունները:
Ադրբեջանցիների փոխանցած հիմնական միտքն այն է, որ ցանկացած պարագայում Արցախը հանձնվելու է, իսկ մենք առաջարկում ենք վաճառել ձեր բնակարանները:
Երեկվանից Արցախում ապրող ծանոթներիս եմ գրում, փորձում հասկանալ, թե խոսքը մեկ-երկու զանգի մասին է, թե այն առավել զանգվածային բնույթ է կրում:
Դեռ չեմ ցանկանում գնահատականներ հնչեցնել, բայց ակնհայտ է, որ ադրբեջանցիների զանգերը մեկ-երկու տասնյակով չեն սահմանափակվում:
Այստեղ իրականում երկու հիմնական խնդիր կա: Առաջինը, ակնհայտ է, որ Ադրբեջան հոգեբանական տոտալ գրոհ է սկսել արցախցիների նկատմամբ՝ փորձելով վախի մթնոլորտի դոզայի բարձրացմամբ արագացնել Արցախի հայաթափումը:
Երկրորդ, «սատանայական գործարք» է առաջարկում մարդկանց, փորձելով Արցախի նկատմամբ վերահսկողությունը ապահովել այդ ճանապարհով:
Ցավոք, սպասելի գործընթացներ են և առաջիկայում նմանատիպ գործիքների կիրառումն առավել համատարած բնույթ է կրելու:
Այս ամենն առավել ողբերգական է դառնում Հայաստանի իշխանությունների՝ գործընթացից դուրս գալու և Արցախի էջը վերջնականորեն փակելու ֆոնին:
Անկախ այն հանգամանքից, որ Հայաստանի իշխանությունները երես են թեքել այս հարցից, արցախցիներից քաղաքական, հասարակական դաշտը, առհասարակ, բոլոր այն մարդիկ, ովքեր գիտակցում են պահի լրջությունը, պետք է թիկունք կանգնեն մեր հայրենիքի արցախյան հատվածում ապրող հայությանը՝ ով, ինչպես կարող է:
Պետք է կանգնել արցախցիների կողքին, սատարել ինչով որ հնարավոր է: Միաժամանակ պետք է հիշել, որ Ադրբեջանի ու Թուրքիայի հավակնություններն Արցախով չեն սահմանափակվելու և Արցախի հարցով ցանկացած զիջում նոր ճանապարհ է բացելու ՀՀ տարածքի կորոստների համար:
Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբաս Մուսավին, «Թուրան» գործակալությանը տված հարցազրույցում անդրադառնալով հետպատերազմյան փուլում տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, հստակեցրել է, որ Թեհրանը դեմ է սահմանների փոփոխությանը, այլ ոչ թե հաղորդակցության ուղիների բացմանը։
Պատասխանելով «Զանգեզուրի միջանցք»-ի կապակցությամբ Թեհրանում հնչած քննադատությունների վերաբերյալ լրագրողի հարցին` դեսպանն ասել է․«Իրանում կարող են տարբեր կարծիքներ լինել:
Իրանի հոգևոր առաջնորդի հայտարարությունում հստակ ասված է, որ Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը, այլ ոչ թե այդ միջանցքի բացմանը։ Չեմ կարծում, որ տարածաշրջանում ինչ-որ մեկը կողմ է սահմանների բռնի փոփոխությանը։ Մենք կողմ ենք, որ գործեն ցանկացած միջանցքներ, ցանկացած ուղիներով՝ առանց պետությունների սահմանների փոփոխման։ Տվյալ միջանցքի բացումը Ադրբեջանի ու Հայաստանի գործն է։ Բռնի կերպով, ռազմական ճանապարհով սահմանների փոփոխությունը կխախտի տարածաշրջանի անկայունությունը, և դեռևս նման հեռանկար չի երևում»,- ասել է Իրանի դեսպանը:
Իր խոսքում նա հավելել է, որ երկաթուղային ուղիների բացումը կնպաստի Ադրբեջանի ու Հայաստանի միջև կապերի ու համագործակցության վերականգնմանը, ինչպես նաև օգուտներ կբերի ամբողջ տարածաշրջանին։
«Ուստի Հարավային Կովկասի երկրները, ինչպես նաև Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը պետք է ամեն կերպ խթանեն իրար միջև երկաթուղային, ավտոմոբիլային և այլ հաղորդակցությունների բացումը», — ասել է դիվանագետը:
Այս կառավարությունը մարտավարական առումով և Արևմուտքին է ձեռնտու, և Ռուսաստանին,- նման դիտարկմամբ է հանդես եկել քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Նրա գրառման մեջ ասվում է.
Այս կառավարությունը արևմտամե՞տ է, թե՞ ռուսամետ։ Այս հարցադրման պատասխանի վրա շատերն են գլուխ կոտրում ու դեռ մինչև հիմա պատասխանը չեն գտել։
Իրականությունն այլ է, այս կառավարությունը մարտավարական առումով և Արևմուտքին է ձեռնտու, և Ռուսաստանին, իսկ դրա պատասխանը այդ երկուսի ստրատեգիաների մեջ է, որոնք այս պահին համընկնում են։
Ռուսաստանը փորձում է լուծել մարտավարական խնդիր, հնարավորինս երկարաձգել ռուս-թուրքական հնարավոր կոնֆլիկտը, հաշվի առնելով այն, որ Ռուսաստանի շուրջն օղակը սեղմվում է՝ Բելառուս, Ղրիմ, Ուկրաինա, Մերձդնեստրովիա ․․․ , դրանք հնարավոր թեժ օջախներն են, որոնք ցանկացած պահի կարող են բռնկվել։ Եւս մեկ հնարավոր թեժ կոնֆլիկտ Հարավային Կովկասում Ռուսատանի ուժերից վեր է։ Դրա համար Հայաստանում պետք է ունենալ այնպիսի “պարտնյոր”, որը Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ կգնա զիջումների ու կանխատեսելի իրավիճակ կստեղծվի։ Այդ իմաստով գործող վարչապետն իդեալական կերպեր է։
Արևմուտքին ևս գործող ռեժիմը ձեռնտու է և նույնպես մարտավարական նկատառումներից ելնելով։ Իրենց պետք է “պարտնյոր”, որը Թուրքիայի ու Ադրբեջանի նկատմամբ կգնա զիջումների, որպեսզի Հարավայում Կովկասում Թուրքիան ու Ադրբեջանն ուժեղացնեն իրեից դիրքերը, հետագայում Ռուսաստանի ու Իրանի համար խնդիրներ առաջացնելու համար, գուցե անգամ ապագա թեժ կոնֆլիկտի համար նպաստավոր դիրքեր գրավելու համար։ Սա նույնպես մարտավարական նպատակ է։
Այսպիսով մարտավարական առումով Արևմուտքի ու Ռուսաստանի շահերը համընկնում են, սակայն ստրատեգիական առումով՝ ոչ, նպատակները տարբեր են։
Այստեղից պետք է անել հաջորդ հետևությունը, Հայաստանի գործող իշխանությունը չունի ստրատեգիական նպատակներ, այլ ունի մարտավարական խնդիրներ և դատապարտված է գնալ զիջումների, դա է իր առաքելությունն՝ իշխանության գինը, այսինքն ոչ արևմտամետ է, ոչ է ռուսամետ։ Ուրևէ ուղղությամբ շարժվելու համար պետք է ստրատեգիական նպատակներ ունենալ, ինչը չկա։ Իրականում սա ժամանակավոր կառավարություն է ու կմնա այնքան ժամանակ, որքան հիմնական արտաքին խաղացողների մարտավարական շահերը կհամընկնեն։
Իսկ ինչ վերաբերվում է Հայաստանի սուվերանությանն, ապա ցանկացած երկրի սուվերենության հիմնական երաշխավորը ժողովուրդն է՝ նրա կամքն ու կոլեկտիվ գիտակցությունն։ Այս առումով արտաքին խաղացողների համար նույնպես իդեալական իրավիճակ է, Հայաստանի սուվերանության երաշխավորը՝ ժողովուրդը, նույնպես պատրաստ է իր սուվերանության հաշվին զիջումների գնալ։ Սա կառավարության ու ժողովրդի ներդաշնակության փայլուն դրսևորում է, ինչն արտահայտվեց ընտրությունների ժամանակ։
Ինձ հետ վերջին հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ արտախորհրդարանական ուժերի հետ շփման որոշակի ձեւաչափ ստեղծելու գաղափար կա (դեռեւս պարզ չէ, թե ինչպիսի), որպեսզի այդ ուժերի ձայնը եւս լսելի լինի: Այս մասին հունիսի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: «Պաշտոն զբաղեցնելու վերաբերյալ որեւէ քննարկում կամ առաջարկ չի եղել, չի եղել նաեւ կոալիցիա ձեւավորելու առաջարկ: Այս պահին աշխատանք չեմ փնտրում: Միեւնույն ժամանակ, մեր կուսակցությանը շատ աշխատանք է սպասվում: ՏԻՄ ընտրություններ են կայանալու:
Մենք կմասնակցենք այնտեղ, որտեղ կուսակցությունը լավագույնս պատրաստված կլինի, որտեղ մեր կառույցներն առավել ակտիվ կլինեն», — նշել է նա: Մարուքյանը պարզաբանել է, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ընդունում է ընտրությունների արդյունքները եւ շարունակելու է իր արտախորհրդարանական գործունեությունը: «Մենք կապեր ունենք արտերկրում, այդ թվում` Եվրոպայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, որոնք կօգտագործենք ի շահ պետության: Մենք հետեւում ենք վերահաշվարկի գործընթացին:
Այնուամենայնիվ, հաշվարկի արդյունքում մեծ տատանումներ չեն եղել: Ընդհանուր առմամբ, ընտրությունների վրա լրջորեն ազդող տվյալներ չկան: Կան ուժեր, որոնք դիմել են Սահմանադրական դատարան: Մենք ուշադիր հետեւելու ենք այս ամենին: Կարծում եմ, որ բոլոր այն ընտրատեղամասերում, որտեղ խախտումներ են տեղի ունեցել, արդյունքները պետք է անվավեր ճանաչվեն: Եթե առկա են զանգվածային խախտումների ապացույցներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, ապա ընտրություններն ընդհանուր առմամբ պետք է անվավեր ճանաչվեն: Այնուամենայնիվ, մենք նման տվյալներ չունենք:
Համերաշխության ծրագիրը պարտվեց, հաղթեց մուրճի եւ մանգաղի ծրագիրը: Մարդիկ շատ լավ ընդունեցին մեր գաղափարները, սակայն չքվեարկեցին դրանց օգտին: Քվեարկությունը տեղի է ունենում որոշակի համակրանքի եւ վախերի հիման վրա: Ընտրությունները, փաստորեն, վերջին պահին վերածվեցին հանրաքվեի: Մինչեւ վերջին երեք օրերը մենք ունեինք անցողիկ տոկոսներ, սակայն մարդկանց զգուշավորության պատճառով ամեն ինչ փոխվեց: Ընդդիմությունը փորձեց կապ գտնել հեղափոխության եւ պատերազմի միջեւ, սակայն նման կապ գոյություն չունի: Դա ապացուցված չէ», — հավելել է կուսակցության ղեկավարը:
ՀՀ փաստաբանների պալատը 24.06.2021թ. կազմակերպել է խորհրդակցություն Ադրբեջանում ընթացող դատավարություններում հայ ռազմագերիներին իրավաբանական օգնություն ցույց տալու արդյունավետության հարցի շուրջ:
Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, նախագահի առաջին տեղակալ Մանե Կարապետյանը, նախագահի տեղակալ Հարութ Ակլունցը, փաստաբաններ Հայկ Ալումյանը և Արա Ղազարյանը:
Խորհրդակցությանը ներկա են գտնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը և ներկայացուցչի տեղակալ Լիպարիտ Դրմեյանը: ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը փաստաբաններին ընդհանուր տեղեկություններ է տրամադրել հայ ռազմագերիների վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննվող գործերի ընթացքի մասին:
Փաստաբանները քննարկել են Ադրբեջանում հայ ռազմագերիներին իրավաբանական օգնություն ցույց տալու, ինչպես նաև հնարավոր խախտումները բացահայտելու և հիմնավորելու անհրաժեշտության և արդյունավետության հարցը: Փաստաբանները մտահոգություն են հայտնել առ այն, որ Ադրբեջանը խոչընդոտելու է ՀՀ փաստաբանների կողմից հայ ռազմագերիներին իրավաբանական օգնության տրամադրմանը:
Քննարկման արդյունքում, Փաստաբանների պալատը որոշել է դիմել Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին, Ադրբեջանի իրավասու մարմիններին, Ադրբեջանի փաստաբանների միությանը, ինչպես նաև միջազգային այլ կառույցներին՝ հայ ռազմագերիներին Հայաստանի Հանրապետության փաստաբանների միջոցով իրավաբանական օգնություն ցույց տալն ապահովելու, ՀՀ փաստաբանների մուտքը Ադրբեջան թույլատրելու և նրանց անվտանգությունը երաշխավորելու հարցերով:
Վերոգրյալը հաշվի առնելով խնդրում ենք մինչև 2021թ. հունիսի 29-ը՝
— Ադրբեջանում հայ ռազմագերիներին իրավական օգնություն ցույց տալու պատրաստակամություն ունեցող քրեաիրավական մասնագիտացման փաստաբաններին՝ info@advocates.am էլեկտրոնային փոստին գրություն ուղարկելու միջոցով տեղեկացնել այդ մասին:
— Հայ ռազմագերիների ընտանիքի անդամներին՝ Ադրբեջանում ՀՀ փաստաբանի միջոցով ներկայացված լինելու ցանկության դեպքում դիմել ՀՀ փաստաբանների պալատ:
Թուրքիայի հետ թշնամանքը վերանայելու դիրքորոշում հայտնած ՀՀ կառավարությունը այսօրվա նիստում որոշում ընդունեց ևս 6 ամսով երկարաձգել Հայաստան թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքը:
Սա արդեն երկրորդ երկարաձգումն է․ սրանից առաջ 6 ամիս արգելված էր Թուրքիայից ապրանք բերել մեր երկիր։
Առաջիկայում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ սահմանները բացելու և թուրքական 6 միլիարդ դոլորի ներդրում բերելու հնարավոր ծրագիր ունեցող փաշինյանական կառավարությունն ինչո՞ւ է այս փուլում արգելում թուրքական ապրանք ներմուծել՝ անհասկանալի է տնտեսագետների համար։
«Այդ հարցին չեմ կարծում, որ Սողոմոն Իմաստունն անգամ կարող է պատասխանել»,-Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։
Նա խորհուրդ տվեց այս հարցն ուղղել այն խեղկատակներին, որոնց այսօրվա խոսքը վաղվա հետ չի համընկնում, կամ մեկ ժամ առաջվա ասածը մեկ ժամ հետոյի հետ որևէ տրամաբանական կապ չունի։
Արդյո՞ք որևէ նպատակի ծառայել է նախորդ 6-ամսյա արգելքը, որպեսզի նպատակահարմար լինի երկարաձգել՝ հարցին, տնտեսագետը միանշանակ պատասխան ունի՝ ոչ։
«Իհարկե ոչ, այս ամիսների ընթացքում կառավարությունը զբաղված է եղել բոլորովին այլ հարցերով՝ ինքն իրեն վերարտադրելով։ Իսկ տնտեսության ոլորտում անբան և անհասկացող ոչ պրոֆեսիոնալ, տնտեսագիտությունից հեռու, տնտեսագիտական տարրական կրթություն չունեցող մարդիկ են՝ սկսած էկոնոմիկայի նախարարից, վերջացրած ՊԵԿ նախագահով»,-ասաց Թաթուլ Մանասերյանը։
Նրա դիտարկմամբ՝ այս պատճառով էլ պարապուրդի մատնված, բայց պարգևավճարներ ստացող մեր կառավարությունից այլ բան չէր կարելի ակնկալել։
«Իրենք, եթե իսկապես մտահոգ լինեին այդ հարցը կարգավորելով, ապա 6 ամիսների ընթացքում նրանց համար, ովքեր այդ առևտրում ներգրավված են, քիչ թե շատ նորմալ պայմաններ կստեղծեին, բացի Թուրքիայից ներմուծելուց՝ այլ աղբյուրներ ցույց կտային․ նաև կան այլ երկրներ՝ Չինաստան, Հնդկաստան, Իրան, Վիետնամ, որտեղից կարելի է ներկրել»,-ասաց տնտեսագետը։
Մյուս ուղղությունն, ըստ նրա, այն է, որ կառավարությունը պարտավոր է մտածել տեղական արտադրության մասին։
«Կա այդպիսի հասկացություն, որ արդեն երկար տարիներ Հայաստան պետությունը որդեգրել է, բայց չի անում, դա «ներմուծման փոխարինման» քաղաքականություն է կոչվում։ Այդ քաղաքականության մեջ հարյուրավոր տեսակի ապրանքներ, որ ներկրվում են Թուրքիայից դրանց մեջ կարելի է նախատեսել տեղական արտադրության գոնե 5-10 ապրանք»,-ասաց նա։
Երրորդ ուղղությունն, ըստ նրա, այն է, որ այսօր էլ աչքակապությամբ է զբաղվում կառավարությունը․ ինքը շատ լավ տեղյակ է, և կառավարության մոտ կանգնած շատ գործարարներ Թուրքիայի հետ լավ էլ համագործակցում են ու զբաղված են մաքսանենգությամբ։
«Թուրքիայից բերում են, ռելեյբլինգ են անում, պիտակելով՝ իբրև թե այլ երկրի ծագում ունեցող ապրանքների անվան տակ մտցնում են Հայաստան․ ոչ միայն թուրքական, այլև ադրբեջանական, «Հայնեկենը» ձեզ վառ ապացույց, և ոչ միայն դա, բազմաթիվ այլ ապրանքանիշներ կան»,-ասաց Թաթուլ Մանասերյանը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի գերագույն ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի Աղդամի (Ակնա) շրջանում 97 000 ական է տեղադրված եղել:
«Մեզ Հայաստանից հաջողվել է ստանալ միայն Աղդամի շրջանի քարտեզը, մյուս շրջաններում հարյուր հազարավոր ականներ կան, սակայն նրանք հրաժարվում են մեզ քարտեզներ տրամադրել»,- Haqqin.az-ի փոխանցմամբ` ասել է Ալիևը` հավելելով, որ պատերազմի ավարտից հետո ականների պայթյունի հետևանքով 30 ադրբեջանցի է զոհվել, ավելի քան 100-ը վիրավորվել են:
Ալիևի խոսքով` ներկայում ականազերծման և վերականգնման աշխատանքներ են ընթանում պատերազմից հետո ադրբեջանական վերահսկողություն տակ անցած տարածքներում:
Նշենք, որ Ակնայի ականապատմական քարտեզների դիմաց Ադրբեջանը 15 հայ ռազմագերու է ազատ արձակել:
Ընտրության արդյունքների վերահաշվարկը շարունակվում է, դեռևս 70 ընտրատեղամասում է ուսումնասիրություն կատարվում, բայց արդեն կարող ենք փաստել, որ ակնհայտ են բազմաթիվ խախտումներ:Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը և հայտնեց, որ մասնավորապես Սյունիքում զինվորները քվեարկել են մի քանի տեղ, ինչի հետևանքով էլ, նրա դիտարկմամբ, Սյունիքում «Հայաստան» դաշինքի ցուցանիշն իջել է:
Նշենք, որ հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում՝ խորհրդարանական մեծամասնությունը հնարավորություն ստացավ պահպանել իշխանությունը՝ ստանալով 53.92 տոկոս ձայն, իսկ «Հայաստան» դաշինքը շուրջ 20 տոկոս վստահության քվե։ Ներկայացված վերահաշվարկի պահանջի շրջանակներում արդեն իսկ բացահայտվել են ընտրակեղծարարության աղմկոտ փաստեր՝ օրինակ՝ 14/8 ընտրատեղամասում, Հայաստան դաշինքի օգտին քվեարկել է 261 ընտրող, սակայն արձանագրվել է 26, 35/17-ում «Հայաստան» դաշինքը ստացել է 258 քվե, սակայն մուտքագրվել է՝ 0, 23/47 ընտրատեղամասում 100 քվեի փոխարեն արձանագրվել 10։
Վահե Հակոբյանը չբացառեց, որ կդիմեն՝ բոլոր ընտրատեղամասերում վերահաշվարկ կատարվելու պահանջով.
«Ենթադրում եմ կդիմենք այդ հարցով: Եթե մյուս տեղամասերում էլ ակնհայտ լինեն խախտումներ, արդեն պարզ կլինի, որ դա համատարած բնույթ է կրել»,-ասաց Վահե Հակոբյանը:
Իսկ արդյո՞ք այս խախտումները հիմք կարող են հանդիսանալ, որպեսզի ընտրության արդյունքները չեղարկվեն, Վահե Հակոբյանն ասաց.
«Մենք բոլոր դիտարկումներով և փաստերով դիմելու ենք ՍԴ, չեմ բացառում, որ ընտրության արդյունքները կչեղարկվեն, այս երկրում ոչինչ բացառել չի կարելի »,-ասաց Վահե Հակոբյանը և նշեց, որ դեռևս հավաքագրում են ընտրախախտումների մասին վկայող փաստերը՝ ՍԴ դիմելու համար:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.