23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այս ընտրություններում հաղթեց ատելությունը և վախերի գեներացումը: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ արձանագրելով, որ այս ընտրություններն այդպես էլ չծառայեցին իրենց նպատակին և մարդիկ չստացան շատ կարևոր հարցերի պատասխաններ.
«Ահռելի քանակով ատելության խոսք է եղել և վախի մթնոլորտ։ Այս ընտրություններում հաղթեց ատելությունը և վախերի գեներացումը: Սա անհեռանկարային իրավիճակ է, որը վտանգում է Հայաստանի գոյությունը: Հստակ չխոսվեց խնդիրների լուծման մասին, շատ քիչ կլսեք, որ Արցախի մասին խոսեն, դրա մասին միայն ԲՀԿ-ն էր խոսում, երբ ասում էր՝ պետք է հասնել միջազգային լեգիտիմիզացիայի և դրա վրա հենվելով բարձրացնել Արցախի 75%-ի և կարգավիճակի մասին»,-ասաց Աբովյանը և նշեց, որ այս հարցերի պատասխանը չկա՝ կա միայն մուրճ և պողպատե մանդատ:
Դիտարկմանը, որ ստեղծված իրավիճակում ընդդիմության մեղավորությունը ևս կա, որ չնայած առկա խնդիրներին, շարժվեց իշխանության թելադրած օրակարգով և գնաց ընտրությունների, Արման Աբովյանն ասաց.
«Մենք ի սկզբանե համարում էինք, որ պետք է լինեին ելքեր, որոնք չէին դնի Հայաստանը ներքաղաքական պատերազմի առջև: Մենք չէինք պատկերացնում, որ կրկին կգեներացվի ատելությունը, բոլորը հոգնել են ատելությունից, բայց կրկին տեսանք, որ հասարակության մեջ ներարկվեցին այդ վախերը և ըստ այդմ ոչ մի հարց չլուծվեց»,-ասաց ԲՀԿ քարտուղարը՝ արձանագրելով, որ ընտրություններից հետո Հայաստանը շարունակում է գնալ քաղաքական և արտաքաղաքական ցնցումների ճանապարհով:
Արման Աբովյանի գնահատմամբ՝ ԲՀԿ-ն չմտավ ազգակործան գզվռտոցի ատելության, վախի դաշտ և այդ աղաղակող ատելության մեջ հնարավոր է իրենց ձայնը լսելի չեղավ.
«Մենք հնարավորություն ունեինք մտնել այդ գզվռտոցի մեջ, բայց մենք միտումնավոր չմտանք դրա մեջ և դրանով ապացուցեցինք, որ երբեք մանդատակռիվ չենք տարել և չենք տանի»,-ասաց Աբովյանը:
Ընտրություններին մասնակից մի շարք քաղաքական ուժեր արձանագրել են, որ ընտրություններն ուղեկցվել են մի շարք խախտումներով և պատրաստվում են դիմել ՍԴ:
Հարցին՝ ԲՀԿ-ն կմիանա՞ ՍԴ դիմելու նախաձեռնությանը, Արման Աբովյանն ասաց, որ իրենք դեռ ուսումնասիրում են բոլոր իրավական ելքերը, սպասում են ընտրախախտումների ուսումնասիրությունների վերջնական արդյունքին, որից հետո կորոշեն դիմելու են ՍԴ, թե՝ ոչ:
Իսկ թե խորհրդարանից դուրս ի՞նչ գործունեություն է ծավալելու ԲՀԿ-ն, Արման Աբովյանն վստահեցրեց, որ ԲՀԿ-ն շարունակելու է ծավալել ակտիվ քաղաքական գործունեություն.
«Շատ ակտիվ ենք լինելու, որ այն իրավիճակը, որը ստեղծվել է և ստեղծվելու է Հայաստանում, այդ խնդիրները չեզոքանան »,-ասաց Աբովյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
Նյու Ջերսին դարձավ ԱՄՆ 10-րդ նահանգը, որը ճանաչեց Արցախը։ Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, Նյու Ջերսիի Սենատը միաձայն ընդունել է Արցախի ճանաչման մասին բանաձեւը, որի նախաձեռնողը նահանգի սենատոր Ջոզեֆ Լագանան է։
Այդ օրը ավելի վաղ ANCA-ի անդամներ Անի Չագլասյանը եւ Ջո Արիյանը ցուցմունք են տվել Սենատի դատական հանձնաժողովում՝ ի պաշտպանություն այդ միջոցառման:
Ի լրումն Արցախի ճանաչման, բանաձեւը դատապարտում է Թուրքիային եւ Ադրբեջանին՝ Արցախի եւ Հայաստանի խաղաղ բնակչության դեմ ագրեսիայի համար, եւ հաստատում է Նյու Ջերսի նահանգի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը:
Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները պայմանավորվել են շարունակել սերտորեն համակարգել ջանքերն ու աջակցությունը Երեւանին եւ Բաքվին` հարաբերությունների կարգավորման գործնական հարցերը լուծելու համար` շեշտը դնելով վստահության ամրապնդման միջոցառումների վրա: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Անթալիայում իր թուրք գործընկեր Մեւլութ Չավուշօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Մեզ բավարարում է այն, թե ինչպես է գործում ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը Ադրբեջանի Աղդամի շրջանում: Մտքեր փոխանակեցինք տեղում ստեղծված կոնկրետ իրավիճակի վերաբերյալ: Համոզված ենք, որ տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակումը, Անդրկովկասում բազմակողմանի տնտեսական համագործակցություն խթանելու ջանքերը հարեւանների, այդ թվում՝ Թուրքիայի եւ Ռուսաստանի մասնակցությամբ, կծառայեն դրա համապարփակ կայունացմանը»:
Հարցին, թե ինչպես է գնահատում Թուրքիայի դերը Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացում եւ օկուպացված հայկական Շուշի քաղաք նախագահ Էրդողանի՝ վերջերս կատարած այցը, Լավրովը նշել է. «Ինչ վերաբերում է նախագահ Էրդողանի՝ Ադրբեջան կատարած այցին, ապա այն Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ երկկողմ հարաբերությունների համատեքստում էր… Մենք այսօր պայմանավորվեցինք Չավուշօղլուի հետ, որ յուրաքանչյուրը, օգտագործելով իր հնարավորությունները, կնպաստի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաշտեցմանը, հարաբերությունների կարգավորմանը, պայմաններ կստեղծի հայերի, ադրբեջանցիների եւ այլ ազգությունների մարդկանց համար կողք կողքի՝ որպես լավ հարեւաններ ապրելու համար: Եվ այդ դեպքում ցանկացած հարց, այդ թվում` քաղաքական բնույթի, շատ ավելի հեշտ կլինի լուծել»:
Նրա խոսքով՝ Մոսկվայի եւ Անկարայի միջեւ փոխգործակցությունը մարմնավորվում է ոչ միայն կանոնավոր խորհրդակցություններում, քաղաքական դիրքորոշումների համաձայնեցման մեջ, այլ նաեւ ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնի գործունեության մեջ, որն ապահովում է հրադադարի ռեժիմի պահպանումը: «Այն հաջողությամբ գործում է՝ ամրապնդելով մեր փոխգործակցությունն այս իրավիճակում… Եվս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել, որ մեր համագործակցության լրացուցիչ ոլորտներից է նաեւ տարածաշրջանում առեւտրատնտեսական, տրանսպորտային կապերի վերականգնումը: Մեր կողմից աջակցություն է վայելում Էրդողանի եւ Ալիեւի` տարածաշրջանի զարգացումը խթանող «երեք+երեք» մեխանիզմ ստեղծելու առաջարկը: Անդրկովկասի երեք երկրները եւ երեք հարեւանները՝ Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը: Այսօր նույնպես խոսեցինք այդ մասին եւ ունենք լավ ծրագրեր: Այնպես որ, մեկ անգամ եւս կրկնում եմ՝ մենք բավարարված ենք հայ-ադրբեջանական եւ Ղարաբաղյան հարցով սերտ եւ արդյունավետ համագործակցությամբ», — նշել է Լավրովը:
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը տարածել է հայտարարություն, որում ասվում է.
«Ադրբեջանը շարունակում է Արցախի ժողովրդի դեմ ագրեսիան՝ տեղեկատվական ահաբեկչությամբ հոգեբանական ճնշում գործադրելով Արցախում ապրող մարդկանց վրա։ Նպատակը մեկն է՝ հայաթափել Արցախը՝ տարբեր մեթոդներով վախ, հուսահատություն և հոգեբանական ճնշվածություն տարածելով Արցախում ապրող մարդկանց շրջանում։
Եթե մինչ այդ զանգում էին մեր բնակիչներին ու առաջարկում գնել խանութներն ու բնակարանները, այժմ Ֆեյսբուք սոցիալական ցանցում ակտիվացել է «Խանքենդի/Ստեփանակերտ» էջը, որը հստակորեն իրականացնում է արդբեջանական քարոզչամեքենայի պատվերները։ Վերջին գրառմամբ էլ Ստեփակերտի ինքնահռչակ պատգամավորը ներկայացնում է իր գոյություն չունեցող գրասենյակի կոնտակտները՝ իբր թե ակնկալելով, որ Արցախի բնակիչները կդիմեն իրեն։ Սա ադրբեջանական իշխանությունների հերթական մանիպուլյացիան ու երկակի խաղն է՝ միջազգային հանրության առջև հանդես գալ խաղաղասերի դիմակով, իսկ երկրի ներսում սեփական հասարակությանը սնել հայատյացությամբ։
Էջի բովանդակային ուսումնասիրությունը հստակ ցույց է տալիս, որ այն համակարգվում է Ադրբեջանի պետական մարմինների կողմից և նպատակ է հետապնդում տեղեկատվական տեռորի միջոցով հոգեբանական ճնշում գործադրել Արցախի բնակիչների վրա, իսկ էջի գրառումների տակ մեկնաբանությունները լցված են հայատյացության, հայերի նկատմամբ ատելության խոսքի մեծ ծավալով։
Ազգային անվտանգության մարմինները պետք է գործադրեն անհրաժեշտ տեխնիկական միջոցները էջի տարածումը մեր բնակչության շրջանում խլացնելու և մեր բնակչության հոգեբանական անձեռնմխելիությունը ապահովելու համար։
Միջազգային կազմակերպությունների ուշադրություն եմ հրավիրում այս հարցին․ սա Ադրբեջանի կողմից իրականացվող հոգեբանական ահաբեկչություն է, Արցախի հայերի նկատմամբ էթնիկ զտման համակարգված քաղաքականության բաղադրիչ։
Հարգելի՛ հայրենակիցներ, պետք չէ տրվել ադրբեջանական մանիպուլյացիաներին, որևէ դեպքում հավանություն (like) մի դրեք էջին, ինչի հետևանքով դուք անընդհատ ստանալու եք տվյալ էջով տարածվող խաբեություն պարունակող և մոլորության մեջ գցող տեղեկատվությունը։
Անհրաժեշտ է որքան հնարավոր է շատ բողոքարկել (Report) էջը, որպեսզի կասեցվի դրա տարածումը մեր օգտատերերի շրջանում։ Բողոքարկման քայլերը կից տեսանյութում»։
ert.am-ը պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի հետ զրուցել է այս օրերին անցկացվող թուրք-ադրբեջանական զորավարժությունների և այսօր ՀՀ-ի ռազմաքաղաքական ոլորտում առկա խնդիրների, դրանց լուծման ճանապարհների մասին։ Ըստ նրա՝ պատերազմում ունեցած նրանց համատեղ հաջողություններից հետո Թուրքիան ցանկանում է ամրապնդել իր ռազմական ներկայությունը Հարավային Կովկասում:
«Զորավարժությունները նրանց հնարավորություն են տալիս ուժի ցուցադրություն իրականացնել: Իսկ վերջերս, հունիսի 15-ին, Թուրքիայի և Ադրբեջանի միջև՝ հայկական Շուշի քաղաքում ստորագրված ռազմա-քաղաքական նոր դեկլարացիան ավելի է ընդլայնում նրանց միջև ռազմական փոխօգնության պարտավորությունները: Դրանով ամրագրել են նաև, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի ստեղծումը, որը առաջիկա ծանր զարգացումների ամենամեծ պրովոկացիան է լինելու»,- ասում է նա։
-Պարո՛ն Զաքարյան, hունիսի 28-30-ը Բաքվում թուրք և ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ կանցկացվի «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2021» անունը կրող մարտավարական զորավարժությունը, որին ներգրավված է մոտ 600-հոգանոց անձնակազմ։ Չնայած դրանք պլանավորված և երկու տարին մեկ անցկացվող զորավարժություններ են՝ ի՞նչ կարող ենք եզրակացնել դրանց բնույթից. ի՞նչ է ցանկանում զորավարժություններով ցուցադրել թուրք-ադրբեջանական տանդեմն այսօր։
-Արցախյան վերջին պատերազմից հետո, ութ ամիսների ընթացքում, սա արդեն թվով յոթերորդ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններն են: Պատերազմում ունեցած նրանց համատեղ հաջողություններից հետո Թուրքիան ցանկանում է ամրապնդել իր ռազմական ներկայությունը Հարավային Կովկասում: Զորավարժությունները նրանց հնարավորություն են տալիս ուժի ցուցադրություն իրականացնել: Իսկ վերջերս, հունիսի 15-ին, Թուրքիայի և Ադրբեջանի միջև՝ հայկական Շուշի քաղաքում ստորագրված ռազմա-քաղաքական նոր դեկլարացիան ավելի է ընդլայնում նրանց միջև ռազմական փոխօգնության պարտավորությունները: Դրանով ամրագրել են նաև, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի ստեղծումը, որը առաջիկա ծանր զարգացումների ամենամեծ պրովոկացիան է լինելու:
Չի բացառվում, որ վերջիններս, օգտվելով Հայաստանի կապիտուլյանտ իշխանությունների թուլությունից և ՀՀ ԶՈՒ սիստեմատիկ քայքայումից, ընդհուպ մինչև ռազմական ներխուժմամբ փորձեն ապահովեն Ադրբեջանի հարավը Նախիջևանի հետ կապող միջացքը՝ ՀՀ տարածքով:
-Հայտնի է նաև, որ Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի զինված ուժերի հատուկ ստորաբաժանումները գալիք սեպտեմբերին համատեղ զորավարժություն են անցկացնելու։ Հաշվի առնելով՝ Պակիստանի վերաբերմունքը մեր նկատմամբ՝ որքանո՞վ են վտանգավոր մեզ համար նման համատեղ նախաձեռնությունները, ի՞նչ հետևություններ պետք է անի դրանցից հայաստանյան ռազմական վերնախավը։
-Պակիստանը և Թուրքիան բավական երկար ժամանակ են համագործակցում, և այդ հարաբերությունները հասցրել են ռազմավարական մակարդակի: 2016թ-ից այդ երկրները ակտիվացրել են նաև ռազմա-տեխնիկական համագործակցությունը՝ ընդհուպ հայտարարվել է նաև համատեղ միջուկային ծրագրերի իրականացման մասին: Բացի այդ՝ Պակիստանը Թուրքիայի համար կարևոր գործընկեր կարող է լինել պանթուրքիզմի գաղափարի իրականացման համար, ինչպես նաև Թուրքիայի ազդեցությունը Միջին Ասիայում և Աֆղանստանում մեծացնելու գործում: Պակիստանը ակտիվ մասնակցություն է ունեցել նաև Արցախի դեմ պատերազմում, և կան տեղեկություններ հարավային ճակատում նրա հատուկ ստորաբաժանումներից մեկի գործողությունների վերաբերյալ:
Հայաստանի քաղաքական ղեկավարության տգիտության և դավաճանական հակումների շնորհիվ առ այսօր միջազգային մակարդակում չեն բարձրացվել Հայաստանի և Արցախի դեմ գործած ռազմական հանցագործությունների և տարածաշրջանում ռազմաքաղաքական բալանսի կտրուկ փոփոխության հարցերը: Ամեն բան արվել է ի վնաս Հայաստանի և Արցախի: Մենք սրա մասին շատ ենք խոսել: Հետևելով Թուրքիայի և Ադրբեջանի ակտիվ ռազմա-քաղաքական գործողություններին և հեռահար նպատակներին՝ Հայաստանը պարտավոր է մշակել, թարմացնել և խորացնել ռազմաքաղաքական հարաբերությունները առաջին հերթին Ռուսաստանի Դաշնության հետ: Անհրաժեշտ է նոր ռազմավարական մակարդակի համաձայնագիր, որը կլուծի Հայաստանի և Հարավային Կովկասում ռազմական բալանսի հարցը՝ երկարաժամկետի համար: Բացի այդ, անհրաժեշտ է այդ ոլորտներում ակտիվացնել հարաբերությունները Չինաստանի և Հնդկաստանի հետ: Սակայն դա անելու համար պետք է ազատվել կապիտուլյանտներից, որովհետև նրանք աշխարհի համար ընկալվում են որպես գործիք, այլ ոչ թե գործոն: Կարծում եմ՝ աշխարհում բոլորն են հասկացել, որ նրանք ի զորու չեն պաշտպանել Հայաստանի և Արցախի շահերը:
-Պարո՛ն Զաքարյան, այս օրերին, Ալիևն ավելի հաճախ է սկսել խոսել «խաղաղության մեծ» պայմանագրից և նրանից, որ Հայաստանի միակ ճանապարհը իր պահանջներից հրաժարվելն ու նորմալ հարաբերություններ իր հարևանների հետ հաստատելն է։ Ձեր տպավորությամբ՝ ո՞րն է Ալիևի նպատակը, ինչպե՞ս կգնահատեք հայկական կողմի արձագանքը նրա հայտարարություններին ի պատասխան։
-Հայկական կողմի արձագանք գոյություն չունի, որպես այդպիսին: Հայաստանը, որպես գործոն նոյեմբերի 9-ից հետո այլևս հաշվի չի առնվում, և պետք է փոխել երկրի քաղաքական ղեկավարությանը: Որևէ հաջողություն ունենալու համար սա գլխավոր և անհրաժեշտ պայման է: Ինչ վերաբերում է Ալիևին, ապա վերջինիս լկտիությունը պայմանավորված է բացառապես Հայաստանի ղեկավարության նկատմամբ նրա ունեցած ցինիկ վերաբերմունքով: Խաղաղության ցանկացած պայմանագիր չի կարող և չպետք է անտեսի Արցախի լիարժեք տարածքների վրա կարգավիճակի հարցը, որը բացառապես պետք է դիտարկվի Ադրբեջանի կազմից դուրս: Պետք է հաշվի առնի Հայաստանի սահմանների անքակտելիությունը, սահմանամերձ բնակչության լիարժեք անվտանգությունը, ինչպես նաև՝ նրանց զինված ուժերի դուրսբերումը և հեռացումը ՀՀ սահմաններից:
-Արցախյան պատերազմում մեր պարտությունից հետո սկսված խնդրահարույց գործընթացներից մեկը վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանի որոշմանը։ Արդեն մեկ ամսից ավելի է՝ ադրբեջանական զինված ուժերը ներթափանցել են Հայաստանի սուվերեն տարածք, չեն հեռանում, ավելին՝ անընդհատ սադրանքների են դիմում՝ անհանգիստ մթնոլորտում պահելով հայ բնակչությանը։ Ձեր կարծիքով՝ ինչու՞ հասանք այս իրավիճակին, ինչու՞ մինչ այժմ չի լուծվում այս խնդիրը։ Ինչպե՞ս կգնահատեք հայաստանյան իշխանությունների քայլերը խնդիրը լուծելու ուղղությամբ։
-Ձեր հարցը նշանակում է, որ Հայաստանը չունի ղեկավարություն: Նույնիսկ ամենավատ ղեկավարությունը թույլ չէր տա նման ստորացուցիչ կերպով վարվեին իր երկրի հետ: Ադրբեջանական զորքը, առանց պատերազմ հայտարարելու, ըստ էության օկուպացրել է մեր սուվերեն տարածքները, և դա արել է մեկ նպատակով. որպեսզի ստիպի Հայաստանի կապիտուլյանտ իշխանությանը՝ զիջել Սյունիքի միջանցքը և որոշ տարածքներ Տավուշի և Արարատի մարզերում: Սա չլսված բան է: Այս իրավիճակի պատճառն այն էր, որ նոյեմբերի 9-ից հետո հավաքական ընդդիմությունը, հայ ժողովուրդը, ռազմաքաղաքական ղեկավարությունը բավարար չափով չստիպեցին կապիտուլյանտին՝ հրաժարական տալ և ազատել ՀՀ շահերը «ներկայացնողի» կարգավիճակը: Հակառակը՝ արտահերթ ընտրություններում նոր մանդատ տվեց կապիտուլյանտին, չհասկանալով, որ դրանով կամ Հայաստանը կորցնելու է նոր տարածքներ, կամ էլ ստիպված ներքաշվելու է նոր ռազմական բախումների մեջ: Այսօր Հայաստանն իր ինքնիշխանությունը զիջել է դրսի ուժերին և ներսում իրականացնում է կառավարման իմիտացիա՝ շարունակելով ներսից քայքայել պետությունը:
-Հետաքրքիր են Ձեր մոտեցումները հայկական բանակի առջև ծառացած այսօրվա խնդիրների լուծման ճանապարհների վերաբերյալ․ որո՞նք են, ձեր պատկերացմամբ, դրանք։
-Կապիտուլյանտի կողմից քայքայված և ավիրված բանակի վերականգնումը այսօր հրամայական է և առաջնահերթություն: Անհրաժեշտ է խորացնել հասարակություն-բանակ երկխոսությունը, ներդնել զինվորական ծառայության այլընտրանքային լուծումներ, զարգացնել ակտիվ պահեստազորի և պայմանագրային ծառայության կարողությունները, ինչպես նաև զորակոչի, զորահավաքի և կամավորների հավաքագրման գործընթացները: Պետք է զարգացնել ասիմետրիկ և հատուկ գործողություններ իրականացնելու, լայնածավալ մարտական գործողությունները զսպելու, «պատշաճ հեռավարությամբ» հարվածներ հասցնելու և մարտական գործողություններն ապակենտրոնացված ու տարատեղված կերպով վարելու ունակությունները: Անընդհատ պետք է ավելացնել ՀՀ Զինված ուժերի կարողությունները, այդ թվում` սպառազինությունների և տեխնիկայի շարունակական և հետևողական արդիականացման, ռազմաքաղաքական ռեսուրսների և ռազմավարական զսպման արդյունավետ համակարգերի ներդրման, ինչպես նաև ռազմարդյունաբերական համալիրի զարգացման միջոցով: Մենք տեսնում ենք, թե ինչպես է Ադրբեջանը մեծ թափով վերականգնում, վերազինում և արդիականացնում իր զինված ուժերը: Սա խոսում է այն մասին, որ Հայաստանը ուղիղ վտանգի տակ է: Բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե Նիկոլը խաղաղություն է բերել, չարաչար սխալվում են: Նա չարիքի և մեծ պրոբլեմների քաղաքականության մարմնավորումն է: Մենք պարտավոր ենք նաև գործողության մեջ դնել և կատարելագործել սահմանների պաշտպանության և մարտի վարման միասնական ավտոմատ կառավարման համակարգերը՝ տեխնիկական հարցերում մարդու գործոնը հասցնելով նվազագույնի: Եվ, իհարկե, անհրաժեշտ է բարելավել թիկունքային ապահովումը, այդ թվում` նոր ենթակառուցվածքների ստեղծման, նյութա-տեխնիկական ռեսուրսների ճշգրիտ պլանավորման, դրանց արդյունավետ կառավարման և արդիականացման միջոցով: Սրանք այսօրվա հրամայականներն են: Իսկ դա կապիտուլյանտներն անել չեն կարող: Հույս չունենաք և կրկին չխաբվեք:
«Հայաստան» դաշինքի առաջին ընդհանուր ժողովում «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանի կինը՝ Մելանյա Հովհաննիսյանն ընթերցեց ամուսնու ուղերձը՝ անազոտթւայ պայմաններում: Մեջբերելով ամուսնու խոսքերը՝ Հովհաննիսյանը նշեց, որ մեղսագրված մեղադրանքն անհասկանալի է և բացարձակապես անընդունելի:
«Ակնհայտ է, որ ես հետապնդվում եմ չկատարած ու չունեցած մեղքի համար, իսկ այդ դեպքում ես ոչ մի կերպ չեմ կարող ապաշխարել: Սխալս միշտ ընդունել եմ ու կընդունեմ, սակայն չարածիս համար երբեք ներողություն չեմ խնդրի: Քաղաքական պայքարի մեջ մտնելը ստիպել է քաղաքացիական պարտքը:
Հայրենիքի անմխիթար վիճակը, սոցիալական անապահով անձանց կտրուկ աճը, ընդհանուր ընկճախտը տեսնելով` ցանկացել եմ իմ լուման ներդնել հայրենիքի առողջացման գործընթացում։ Ուստի ես ստիպված եմ եղել թողնել իմ հարմարավետ ու հարգված աշխատանքը` քաջ գիտակցելով սպասված հետևանքները, և միանալ նույն գաղափարները դավանող «Հայաստան» դաշինքի քաղաքական թիմին։
Օբյեկտիվորեն գնահատելով թիմի գաղափարները, ծրագրերն ու կադրային ներուժը` ես համոզված եմ, որ «Հայաստանն» այն ուժն է, որը կարող է իրագործել երկրի վերականգնումը, կարող է երկիրը դուրս հանել այս արհավիրքից։ Թեև առողջությունս այս պահին փոքր-ինչ տկար է, սակայն միտքս պայծառ է, կամքս ու ոգիս` ուժեղ։ Առավել ևս երբ թիկունքիս մշտապես զգում եմ թիմակիցներիս զորակցությունս, ես լավ եմ, ուժեղ եմ»,- նշել է նա:
Հայաստանում մեկուկես տարի անց, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան նոր արտահերթ ընտրություններ: Նման պահանջ է առաջանալու: Այս մասին հունիսի 29-ին «Հայաստան» դաշինքի առաջին ընդհանուր ժողովում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Մենք այս իշխանություններին հանգիստ չենք թողնի, քանի որ նրանք չեն հասկանում եւ չեն ընդունում իրենց մեղքը: Մենք ցույց կտանք, թե ով է մեղավոր, եւ ով պետք է պատասխանատվության ենթարկվի:
Սա արհեստական պատերազմ էր: «Հայաստան» դաշինքը դարձել է արմատական ինստիտուցիոնալ ընդդիմություն: Մենք կօգտվենք բոլոր այն հնարավորություններից, որոնք մեզ տրված են օրենքով: Մենք կվերականգնենք հավատը խորհրդարանական ընդդիմության նկատմամբ, որը խափանվել է վերջին մի քանի տարիների ընթացքում մի շարք գործարքների արդյունքում: Իշխանությունը երկու ելք ունի: Առաջին՝ շարունակել ընդդիմության հետապնդումները եւ Անկարայի ու Բաքվի շահերից բխող քայլեր ձեռնարկել, ինչը հակասում է Հայաստանի շահերին:
Երկրորդ ճանապարհը ներկայիս քաղաքականության կտրուկ փոփոխությունն է, սակայն նրանք այս ճանապարհով չեն գնում: Նրանք ընդունակ չեն դրան: Իշխանությունները չեն հասկացել, որ խնդիրների պատճառը իրենց աշխարհայացքն է: Իշխանությունները կշարունակեն իրենց պահել այնպես, ինչպես պահել են: Դա կբերի նոր արտահերթ ընտրությունների», — նշել է նա:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն քաղաքացիներին, որոնք վստահել են մեզ և մեզ են տվել իրենց քվեները, մենք ունենք իսկապես շատ որակյալ ընտրազանգված:
Նա նաև նշեց, որ մոտ 200.000 ձայն կասկածի տակ է և նրանք պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան և կսպասենք հետագա զարգացումներին:
«Իշխանությունը գնացել է ընտրություններին՝ չկատարելով ոչ մի խոստում, այդ նույն իշխանությունը պարտվել է պատերազմը, որի ընթացքում ունեցել ենք հազարավոր զոհեր, կրկնակի զոհեր և առողջ հասարակությունը այդպիսի արդյունքներից հետո չպետք է քվեարկեր իշխանության վերարտադրվելու համար»,- նշեց նա:
Նաև ընգդծեց, որ արտահերթ ընտրությունների հաջորդ յուրահատկությունը կայանում էր նրանում, որ իշխանությունը չէր խոսում ապագա ծրագրերի մասին և անգամ խոսք չկար ժողովրդավարության մասին, իսկ իշխող քաղաքական թիմի հանդիպումները չեն ունեցել այն էներգետիկան, որը եղել է 2018 թվականին, բազմաշատ չէին հանդիպումները:
«Ժողովրդավարությունը եղել է 2018 թվականի հիմնական թեմաներից մեկը, իրենց կարգախոսն էլ եղել է ապագայի մասին, բայց ելույթներում ապագայի մասին ոչ մի խոսք չկար, և սա փաստ է:
Նա նաև անդրադարձավ 2018 թվականի իրադարձություններին և նշեց, որ այդ ժամանակ մարդիկ քվեարկում էին մեծ հույսով ապագայի նկատմամբ, որ կլինեն փոփոխություններ, որ երկիրը վերելք է ապրելու և շահառուները լինելու են հենց քաղաքացիները:
«Այս ընտրությունները ունեին ճիշտ հակառակ պատկերը, այս ընտրությունների ժամանակ չկար հույս, հավատ դեպի ապագա և բոլոր հարցումները ցույց էին տալիս, որ մենք ունենք դեպրեսիվ տրամադրություն»,- նշեց նա:
Ռոբերտ Քոչարյանը նաև նշեց, որ խիստ բևեռացում է եղել տարբեր ընտրազանգվածների մոտ, ինչն էլ հանգեցրել է նման արդյունքի:
«Մարդկանց մոտ ստեղծվեց մտահոգություն, որ հները վերադառնում են և այդ մտահոգությունը ուժեղացավ, երբ 3 նախագահները իրենց դեմքով մասնակցում էին ընտրություններին և քարոզարշավին»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:
«Աշխարհը նայում ու տեսնում է, որ հարգարժան բժշկի դեպքում ընտրվել է կալանք այն դեպքում, երբ նույնիսկ մարդասպանի դեպքում որպես խափանման միջոց չեն ընտրում կալանքը»,-«Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը և տեղեկացրեց, որ նախորդ օրը 7 պատգամավորով Արմեն Չարչյանին կալանքից ազտելու երաշխավորություն են ստորագրել և ուղարկել քննիչին ու դատարան:
Պատգամավորը հույս հայտնեց, որ իրենց միջնորդությունը կբավարարվի՝ հավելելով որ հայտնի ձայնագրության մեջ ինքը հանցակազմ չի տեսել:
Անդրադառնալով ռազմագերիների խնդրին՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ վերջերս ԵԽ Եվրոպական ռեֆորմիստների և ժողովրդավարների քաղաքական խմբի նիստից հետո 40 րոպե առանձնազրույց է ունեցել Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սահման Սեյիդովի հետ, որը այդ երկրի քաղաքական ղեկավարության հայտնի շաբլոն պատասխանն է կրկնել, թե ռազմագերիներ չունեն, այլ իրենց մոտ ահաբեկիչներ են:
Զոհրաբյանի ներկայացմամբ՝ Սեյիդովը հայտարարել է, որ իրենց տրված ականների քարտեզների 50 տոկոսը ֆեյք են եղել:
Պատգամավորը հայտնեց, որ ադրբեջանցի պաշտոնյան շատ կեղտոտ նախապայման է դրել՝ ասելով, թե կարող է Հայաստանի իշխանություններին փոխանցել, որ իրենք պատրաստ են քննարկել ռազմագերիների հարցը, եթե Հայաստանը համաձայնի ստորագրել խաղաղության համաձայնագիրը, այսինքը՝ ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում
«Քանի դեռ Հայաստանը չի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ մենք պետք է ռազմագերիների մասին մոռանանք»,- ադրբեջանցի պատգամավորի խոսքերը փոխանցեց Նաիրա Զոհրաբյանը և պնդեց, որ միևնույնն է զենքերը չպետք է վայր դրվի և Ադրբեջանի վրա ճնշման այլ միջոցներ կիրառվի:
Պատգամավորը հիշեցրեց, որ Եվրախորհրդարանում առաջարկել էր կալանք դնել Ալիևի, նրա ընտանիքի և կլանի եվրոպական հաշիվների վրա և եվրապական կառույցներին հորդորել էր օգտագործել պատժամիջոցներ կիրառելու իրենց իրավունքը, ինչպես դա անում էին Ալեքսեյ Նավալնիի դեպքում:
Կատարյալ անհեթեթություն է հույս ունենալ, որ Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանը, միևնույն է, չի մտնի, և չպահել սահմանը՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանը՝ մեկնաբանելով Տեղ գյուղում կատարվածը, երբ ադրբեջանցիները զենքը պահել էին հայ գյուղացիների վրա և թույլ չէին տվել իրենց հնձած խոտը հավաքել։
«Եթե հույս ես ունենում, որ ուրիշը քո հանդեպ լավ կվարվի և քո շահերի պաշտպանությունից հրաժարվում ես, եկեք պրոյեկտենք դա մեր անձնական կյանքի վրա․ որևէ մեկը, օրինակ, իր բնակարանի բանալին, բոլոր փաստաթղթերը չի տա ուրիշին ու ասի՝ ինչ ուզում ես, արա։ Բա պետական գործերում ո՞նց եք այդպիսի բան անում։ Սա ուղղակի հակահայկականության դրսևորում է, որի հետևանքն է նաև Արցախի կորուստը»,-ասաց նա։
Նրա համար անհասկանալի է՝ ի՞նչն է խանգարելու, որ Ադրբեջանը մտնի Խորհրդային Հայաստանի տարածք։
«Ինչ է՝ այդտեղ անտեսանելի պա՞տ, է, թե՞ ինչ է այդտեղ»,-տարակուսեց նա։
Անպայմանորեն Խորհրդային Հայաստանի սահմաններով ներկա Հայաստանի Հանրապետությունը գծելը Հրանտ Միքայելյանի համար անընդունելի է։
«Դե, եթե Ստալինի սահմաններն ենք ընդունում որպես հիմք, դե եկեք Ստալինի Սահմանադրությունն էլ վերադարձնենք, Ստալինի տնտեսական քաղաքականությունն էլ, ГУЛаг-ն էլ։ Ես հիմա ծայրահեղացնում եմ, բայց ծայրահեղացնում եմ տեղին, որովհետև ինչո՞ւ հենց Ստալինի այդ սահմանները պետք է հիմք ընդունվեն, մանավանդ հաշվի առնելով, որ սա մեզ համար ոչ բարենպաստ գործընթացների՝ 1920 թ-ից հետո զարգացումների հետևանք է։ Ուրեմն մենք դա որպես հիմք ինչո՞ւ ենք վերցնում։ Մեր խնդիրն այն չէ, որ փնտրենք ուրիշ նախադեպ, որ մեզ համար ավելի ձեռնտու է, ինչպես անում է Ադրբեջանը, մեզ համար խնդիր է, որ Հայաստանի շահերին պետք է մենք տիրություն անենք։ Ես չեմ կարծում, որ մենք կարող ենք այս սահմանը համարել օրինական, որովհետև Արցախի Սահմանադրությամբ սահմանն այն է, ինչ եղել է առ 2020 թ-ի սեպտեմբերի 26»,-նկատեց Հրանտ Միքայելյանը։
Նա նաև արձանագրեց, որ պետությունները, այդ թվում՝ Հայաստանը, ՄԱԿ են մտնում և գրանցվում ոչ թե կոնկրետ սահմաններով, այլ անունով, դրոշով, այլ ատրիբուտներով, այնպես որ, «Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահման» հասկացություն գոյություն չունի, որևէ տեղ, որևէ փաստաթղթում ամրագրված չեն կոորդինատներ, որոնք միջազգայնորեն ընդունված են որպես Հայաստանի սահման։
Աննա Բալյան
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․
ՊՆ Կենտրոնական բնակարանային հանձնաժողովը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Ի գիտություն բնակարանային հաշվառման ընդգրկված երկարամյա ծառայության զինթոշակառուների` ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում զինվորական ծառայությունից երկարամյա զինվորական կենսաթոշակի իրավունքով արձակված և զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային ապահովության իրավունք ունեցող հաշվառված նախկին զինծառայողներին, որոնց զինվորական ծառայության ընթացքում չի տրամադրվել անհատույց սեփականության իրավունքով բնակարան կամ անհատույց պետական ֆինանսական աջակցություն կամ տնամերձ հողամաս` ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 10-ի N 540-Ն որոշմամբ սամանված կարգով բնակարան կամ բնակելի տուն գնելու համար մինչև 2022թ. դեկտեբերի 1-ը կտամադրվի անհատույց պետական ֆինանսական աջակցություն` բնակարանի գնման վկայագրերի միջոցով` ըստ շահառուների բնակարանային հաշվառման վերցնելու տարիների հերթականության, հետևյալ առաջնահերթությամբ.
ա) սահմանամերձ բնակավայրեր ունեցող Հայաստանի Հանրապետության մարզեր,
բ) Հայաստանի Հանրապետության այլ մարզեր
գ) Երևան քաղաք:
Սահմանվել է ՀՀ մարզերի հետևալ հերթականությունը.
1) Տավուշի մարզ, 2) Վայոց Ձորի մարզ, 3) Սյունիքի մարզ, 4) Գեղարքունիքի մարզ, 5) Արարատի մարզ, 6) Շիրակի մարզ, 7) Լոռու Մարզ, 8) Արմավիրի մարզ, 9) Արագածոտնի մարզ, 10) Կոտայքի մարզ, 11) Երևան քաղաք:
Ելնելով սահմանված առաջնահերթությունից` առաջարկվում է Կոտայքի մարզում բնակարանային հաշվառման վերցնելու օրվա դրությամբ հաշվառված և դեռևս բնակարանային գործերը չթարմացրած շահառուներին ս.թ հուլիսի 6-ից հուլիսի 20-ը ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
զորացրման հրամանի լուսապատճենը,
շահառուի և նրա ընտանիքի անդամների անձնագրերի լուսապատճեները (բնօրինակների հետ),
ամուսնության (ամուսնալուծության) վկայականի լուսապատճենը (բնօրինակների հետ միասին),
անձնագրային բաժնից տեղեկանք շահառուի և նրա ընտանիքի անդամների հաշվառման հասցեների վերաբերյալ,
շահառուի և նրա ընտանիքի անդամների հաշվառման վայրի բնակարանի (բնակելի տան) սեփականության իրավունքի վկայականների լուսապատճեները (բնօրինակների հետ), ինչպես նաև նշված բնակարաններում հաշվառված անձանց վերաբերյալ տեղեկանք անձնագրային բաժնից,
տեղեկանք համատիրությունից բնակվող անձանց վերաբերյալ,
տեղեկանք ՀՀ կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումից` շահառուի և նրա ընտանիքի անդամների անվամբ վերջին 5 տարիների ընթացքում ՀՀ տարածքում սեփականության իրավունքով առկա բնակելի նշանակության անշարջ գույքի ձեռք բերման և (կամ) օտարման վերաբերյալ,
Խնդրվում է պարտադիր կրել դիմակ:
Այն զինթոշակառուները, ովքեր հնարավորություն չեն ունենա փաստաթղթերը ներկայացնել առձեռն, կարող են ուղարկել փոստով հետևյալ հասցեով` ք. Երևան, Բաբայան փող. 4, ՀՀ ՊՆ ԶԱ ՍՊ և ՎՀ գլխավոր վարչություն (հեռ. 010-28-74-41)»։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.