23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայաստանում հազարավոր հեկտար հողեր վաճառվում են տարբեր երկրների քաղաքացիներին, այդ թվում Թուրքիայի քաղաքացիներին։ «Փաստինֆո»-ի եթերում այս մասին ասել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։
«Արմավիրի մարզում հազարավոր հեկտարներ, Արագածոտնի մարզում։ Ստեղծում են սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն արաբական անունով, որը մի քանի հազար հեկտար Արմավիրում, Արագածոտնում ցանկապատում են։ Պարզվում է՝ մեր օրենքում բաց կա, որ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը կարող է տարածք սեփականաշնորհել։ Հետո այդ հազարավոր հեկտարները մաս-մաս իրար մեջ են բաժանում»,-ասաց Գառնիկ Իսագուլյանը։
Վերջինս ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի ուշադրությունը հրավիրեց այս խնդրի վրա։ Գառնիկ Իսագուլյանը համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու պատրաստակամություն հայտնեց, որ կարողանան ստուգել։
«Սկսել են երևանամերձ հողերը գնել։ Զգուշացնում եմ, ուրիշ ի՞նչ անեմ»,-ասաց Գառնիկ Իսագուլյանը։
Վրաստանի Բաթումի քաղաքում Ախալքալաքի հայերի ու Բաքվից ժամանած թուրքերի միջև գրանցված ծեծկռտուքի հետևանքով վնասվածքներ է ստացել չորս հայ անչափահաս: Ծեծկռտուքը տեղի է ունեցել 12 ադրբեջանցիների ու 5 հայի միջև, վիրավորվել է նաև մեկ ոստիկան: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Բաթումիում ծեծկռտուքի մասնակից Ա. Այվազյանը:
«Գնացել էինք Բաթումի, հինգ ընկերով առանձնացանք ու գնացինք լողափ: Մեզ մոտեցան թուրքեր, ներկայացան որպես Բաքվից ժամանած թուրք, հարցրեցին՝ ի՞նչ ազգից ենք, ասացինք՝ հայեր: Մեզ ասացին՝ լսեք, Ղարաբաղը մերն է, բնականաբար հակադարձեցինք ու ասացինք, որ չկա նման բան, Ղարաբաղը մերն է: Դրան հաջորդեց նրանցից մեկի հարվածը մեր ընկերոջը: Ես զանգեցի մեր խմբի մյուս անդամներին, որ մոտենան միջադեպի վայր, բայց այդ ընթացքում արդեն ինձ հարվածեցին, ականջիցս արյուն եկավ ու գնացին»,- ասաց Ա. Այվազյանը:
Այնուհետև միջադեպի մասնակիցը պատմեց, որ այդ ընթացքում նկատել են, որ իրենց ընկերներից Կարենը չկա: Ըստ նրա՝ ոստիկանության հետ սկսել են որոնել նրան և 15 րոպե անց հայտնաբերել են, ինչից հետո սկսել են որոնել ադրբեջանցիներին:
«Մեկ վրացի ինձ ասաց, թե որտեղ են գտնվում ադրբեջանցիները: Գնացինք, նրանցից մեկին հարվածեցինք, մոտեցան այլ թուրքեր, սկսվեց ծեծկռտուք ու այդ ժամանակ Մարտուն Ուստյանին դանակահարեցին, որը հիմա հիվանդանոցում է, բայց մի քանի օրից կվերադառնա տուն: Չորս հոգի ենք վիրավորվել, որից երեքս՝ Գոման գյուղից: Մեկ ոստիկան ևս դանակահարվել է, դանակն էր բռնել, ձեռքը վնասվեց,- պատմեց Ա․ Այվազյանը:
Նա հայտնեց, որ միջադեպից հետո ոստիկանությունն իրենց ուղեկցել է ավտոմեքենա, որից հետո վերադարձել են: Այուհետև հարցաքննվել են ոստիկանությունում, այժմ սպասում են ընթացքին:
ՀՀ սնանկության դատարանը՝ դատավոր Բագրատ Մկրտչյանի նախագահությամբ, որոշում է կայացրել ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի և վերջինիս գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին։ Այս մասին տեղեկանում ենք«Դատալեքս» համակարգից։
Նշենք, որ ՀՀ բանկերից մեկը հայցադիմում էր ներկայացրել ՀՀ սնանկության դատարան՝ պահանջելով սնանկ ճանաչել Առաքել Մովսիսյանին. Նրա պարտքը բանկին անցնում է 5 միլիոնի շեմը։ Ընդ որում՝ դիմումը վարույթ ընդունելու մասին դատարանը ծանուցումներ է ուղարկել Առաքել Մովսիսյանի՝ դիմումում նշված պարտապանի բնակության և հաշվառման վայրի հասցեով, ծանուցմանը դատարանը կցել է դիմումը և պարտապանին տրամադրել 15-օրյա ժամկետ՝ իր սնանկությունը գրավոր վիճարկելու համար, սակայն ծրարները հետ են վերադարձվել դատարան՝ առանց հասցեատիրոջը հանձնվելու, նշումով՝ «Չպահանջված»։
««Սնանկության մասին» ՀՀ օրենքի 103-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե ֆիզիկական անձ պարտապանը, փաստացի իր գործունեությունը դադարեցրած անհատ ձեռնարկատեր պարտապանը կամ իրավաբանական անձ պարտապանի ղեկավարը բացակայում են, և նրանց գտնվելու (բնակության) վայրը բացահայտել հնարավոր չէ, ապա դատարանն իր նախաձեռնությամբ հետախուզում է հայտարարում պարտապանի (պարտապանի ղեկավարի) և նրա գույքի, ինչպես նաև հաշվապահական և այլ փաստաթղթերի նկատմամբ:
Հետևաբար` նկատի ունենալով, որ ֆիզիկական անձ պարտապանը բացակայում է իր բնակության (գտնվելու) վայրից և վերջինիս բնակության վայրը չի բացահայտվել, դատարանը գտնում է, որ Առաքել Աբրահամի Մովսիսյանի և նրա գույքի նկատմամբ պետք է հայտարարել հետախուզում»,- նշված է դատարանի որոշման մեջ։
«Կյանքը ցույց է տվել և դրա հավաստիացումներն արդեն կան, որ այս հարցերում Նիկոլ Փաշինյանն ուղիղ բանակցում է Իլհամ Ալիևի հետ»,- ասուլիսում գերիների վերադարձի մասին խոսելիս հայտնեց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը և հավելեց, որ ՀՀ արտգործնախարարությունն էլ չի գործում, ինչը փաստում է ԱԳ նախարարի և փոխնախարարների հրաժարականները:
Ըստ Ղազարյանի՝ քարոզարշավի ժամանակ Ադրբեջանի ղեկավարությունն օգնել է Նիկոլ Փաշինյանին՝ լավ իմանալով, թե ընտրությունների նախաշեմին ինչ նշանակություն ունի մի քանի գերու վերադարձը:
Նկատելով, որ գերիները վերադարձվել են ականապատ տարածքների քարտեզների դիմաց՝ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարն ասաց. «Չնայած Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ պատրաստ է իր որդուն տրամադրել գերիների դիմաց, բայց փաստը մնում է այն, որ վերջինս շարունակում է ապրել կառավարական ամառանոցում, վայելել իր կյանքը, բայց մեր քարտեզները հանձնվում են, իսկ գերների մեծ մասը մնում է թշնամու մոտ»:
Բանախոսը նաև նկատեց, որ ականապատ տարածքների քարտեզների հանձնման վերաբերյալ կառավարության տարածած հաղորդագրության մեջ տարածքների անուններն ադրբեջանական են, ոչ թե հայկական:
Էդգար Ղազարյանի խոսքով՝ Հայաստանը հայտնվել է անիշխանության մեջ, այսօր պետությունը չունի իշխանություն, որը զբաղվի իր ազգային, պետական շահերով, իր քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ:
Նա պնդեց, որ քարտեզների հանձնումը թշնամուն հույժ գաղտնի տեղեկատվության փոխանցում է, որը որևէ կապ չունի ռազմագերիների հետ, իսկ վերջիններիս պետք է եռակողմ հայտարարության շրջանակներում վերադարձնեին:
Հայտնելով, որ տեղի է ունենում պետական դավաճանություն՝ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը բացատրեց. «Ըստ էության, այդ մարդկանց վերադարձն ուղղակի քողարկող ֆոնն է, իրականում կատարվում է հայկական կողմի համար հույժ կարևոր, իսկ ադրբեջանական կողմի համար կենսական նշանակության ունեցող տեղեկությունների փոխանցում և այդ հանցանքը քողարկելու համար մի քանի մարդ են բերում Հայաստան»
Նա համոզված է, որ եթե այդ քարտեզները Ադրբեջանին չհանձնվեր, ապա նրանք չէին կարող այդ տարածքներն օգտագործել, քանի որ ականազերծման համար Ադրբեջանին տասնյակ տարիներ և մեծ միջոցներ էին անհրաժեշտ:
«Նիկոլ Փաշինյանը պատերազմի ձևակերպմամբ տարածքները հանձնեց թշնամուն և հիմա էլ ստեղծում է բոլոր նախադրյալները թշնամու կողմից դրանք լիարժեք օգտագործելու համար»,- հայտարարեց Ղազարյանը և հավելեց, որ «գերիներ՝ քարտեզների դիմաց» նոր պայմանը ոչ մի տեղ գրված չէ:
Մեծ ուրախությամբ տեղեկացա, որ երեկ ևս 15 գերեվարվածներ վերադարձան Հայաստան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
«Այդ կապակցությամբ ՀՀ կառավարությունը և Ադրբեջանի ԱԳՆ-ն իրար հակասող հայտարարություններ են արել…
Պաշտոնական Բաքուն բացահայտ նշել է, որ 15 գերիների ազատման համար պայման է եղել Վարանդայի (Ֆիզուլի) և Կովսականի (Զանգելան) շրջանների ականապատ դաշտերում տեղադրված 92 հազար տարբեր տեսակի ականների տեղադրման քարտեզների տրամադրումը, որը Նիկոլը կատարել է… Ավելին, Հայաստանը կապիտուլյացիայի տարած Նիկոլը չէր էլ կարող չկատարել Իլհամ Ալիևի նախապայմանները…
Մինչ Բաքուն բացահայտում է, որ գերիների վերադարձի դիմաց Երևանից ստանում է իրեն անհրաժեշտ ականապատ դաշտերի քարտեզները, դավաճան Նիկոլը կրկին փորձում է կեղծել իրկանությունը և մանիպուլյատիվ հայտարարություններ է տարածում…
ՀՀ կառավարությունը հայտարարել է, որ 15 գերիների դիմաց «բարի կամք դրսևորելով Ադրբեջանին է փոխանցել Ֆիզուլիի և Զանգելանի շրջանների ականապատ դաշտերի քարտեզները»…
Նախ, աչքի է ընկնում ՀՀ կառավարության հայտարարության մեջ այն, որ Արցախի օկուպացված տարածքները պաշտոնական Երևանն անվանում է ադրբեջանական տեղանուններով՝ Վարանդան կոչելով Ֆիզուլի, իսկ Կովսականը՝ Զանգելան…
Երկորդը, շատ հետաքրքիր է, իսկ եթե այդ քարտեզները Երևանը չտրամադրեր Բաքվին, ապա Իլհամ Ալիևը որևէ գերու կտրամադրեր մեզ… Իհարկե՝ ոչ…
Հայաստանի կառավարության այս հայտարարությունն ուղղակի ծիծաղ է առաջացնում գործից տեղյակ մարդկանց մոտ…
Վերջին մեկ ամսում 30 գերիների դիմաց Հայաստանը Ադրբեջանին է տրամադրել Ակնայի, Կովսականի և Վարանդայի շրջանների մոտ 200 հազար տարբեր տեսակի ականների տեղադրման քարտեզները… Այս հույժ գաղտնի տեղեկությունների տրամադրումն Իլհամ Ալիևին կհանգեցնի նրան, որ պաշտոնական Բաքուն, որին 10-15 տարի էր պետք այդ տարածքներն ականներից մաքրելու համար այդ ամենը կիրականացնի շատ արագ, որը աղետալի հետևանքներ է ունենալու Հայաստանի և Արցախից մնացած մասի համար…
Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ հարյուրից ավել մեր տղաների գերիության մեջ հայտնվելը Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի մոտ դիտավորյալ կազմակերպված դավադրություն էր…
Զարմանալի է, եթե այդ գյուղերն, ըստ Նիկոլի և Ալիևի միջև ձեռք բերված բանավոր համաձայնության անցնելու էին ադրբեջանցիներին, ապա ինչու՞ էին մեր տղաներին ուղարկում այդտեղ… Ո՞վ է այդ հրամանը տվել, որի պատճառով մեր զինվորները հայտնվեցին ազերիների ձեռքում, իսկ ոմանք՝ գնդակահարվեցին…
Գերիների շուրջ վերջին գործընթացներից գալիս եմ այն եզրակացության, որ մեր տղաները հայտվել են գերության մեջ, որպեսզի ոմանք նրանց ազատելու պատրվակի ներքո հույժ գաղտնի և շատ կարևոր տեղեկություններն Ադրբեջանին տրամադրելով քողարկեն իրենց դավաճանությունը…
Շատ կասկածելի կլիներ, եթե դավաճան Նիկոլն այդ քարտեզները հենց այնպես նվիրեր Իլհամ Ալիևին, իսկ այսպես՝ գերիների ազատագրման դիմաց դրանք ադրբեջանցիներին տալը, շատ հարմար և նույնիսկ իշխանություններին դիվիդենտներ ապահովող քայլ է…
Չեմ զարմանա, եթե հետագայում գերիներին ազատելու պատրվակով Նիկոլն Իլհամ Ալիևին նվիրի նաև Բերձորի, Որոտանի, Քարվաճառի, Հադրութի և այլ տարածքների ականապատ քարտեզները ևս…»,- գրել է Համբարյանը:
Սիբիրյան խոցը շատ վտանգավոր հարուցիչ է, որը օրգանիզմին շատ վնասներ կարող է հասցնել:Հայաստանում դեռևս վարակի մաշկային ձևն է տարածված, շատ մեծ ջանքերով կարելի է ազատվել սրանից, բայց, Աստված չանի, եթե սիրբիրախտի հարուցիչի աղիքային կամ թոքային ձևը տարածվի, մենք դրա տակից չենք կարողանա դուրս գալ:Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Պարացելսուս» հասարակական կազմակերպության նախագահ, բժիշկ Նունե Ներսիսյանը և ավելացրեց, որ սրանք համարյա թե բուժումներ չունեն և, ներթափանցելով մարդու օրգանիզմ, մինչև անգամ տանջամահություն կարող են առաջացնել:
Բժշկուհին ընդգծեց, որ վարակի տարածումը կանխելու համար Կառավարությունը պետք է հայտարարի արտակարգ դրություն, պետք է արգելվեն ապօրինի մորթերը և վաճառքի հանված մսերը ստուգվեն.
«Արտակարգ դրություն անհրաժեշտ է նաև նրա համար, որպեսզի կարողանանք հասկանալ վարակի աղբյուրը: Կարող են մի քանի աղբյուրներ լինել՝ ջուրը, սատկած կենդանին, մոծակը:Գեղարքունիքում կան դիրքեր, որ թշնամին գրավել է, այնտեղ մենք ջրային ռեսուրսներ ունենք, որոնց թշնամին մասնակի տիրապետում է: Չի կարելի թողնել գյուղացու մտածելուն, որ ինքը մորթը կանի, իր անասունը կտանի, կթաղի և վարակը կկանխենք, սա կդիտարկվի որպես հանցագործություն»,-ասաց Նունե Ներսիսյանը:
Վերջինիս խոսքով՝ վարակվելու դեպքում բացի մաշկային ախտահարումից, կարող է լինել ջերմության բարձրացում, դողէրոցք, իսկ վարակի գաղտնի շրջանը 1-3 օր է.
«Կարող է որևէ սիմպտոմ չլինել, ջերմություն չունենա մարդ, բայց մաշկի վրա գոյացություններ առաջանան և դրանով ախտորոշեն, որ տվյալ անձը սիբիրախտով վարակված է»,-ասաց զրուցակիցը:
Բժշկուհին հորդորեց զերծ մնա ստուգման լիցենզիա չունեցող և փողոցից մսեր գնելուց.
« Պետք է զերծ մնալ մսեր գնելուց, որոնք չգիտենք՝ որտեղից են բերվել, առողջ կենդանու միս է, թե՝ վարակված, մինչև հայտարարեն արտակարգ դրություն, որ կանխեն այս վիճակը»,-ասաց Նունե Ներսիսյանը:
Գեներալ Գրիգորի Խաչատուրովի հետ պայմանագիրը որոշել են չերկարացնել, զորացրում են, պատժում են ու մեկուսացնում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Ղազինյանը:
«Գեներալ Գրիգորի Խաչատուրովի հետ պայմանագիրը որոշել են չերկարացնել, զորացրում են, պատժում են ու մեկուսացնում:
Պատժում են ադրբեջանական ազդեցության գործակալի հրաժարականը պահանջելու համար, Տավուշի մարզից թշնամուն Հայկական տարածքներ հանձնելու հրամանը չկատարելու համար:
Եթե մինչ օրս Տավուշի մարզում չեք հանդիպում «բարի գալուստ Ադրբեջան» ցուցանակին և ճանապարհին չեք տեսնում ադրբեջանական զինվորներին, ապա դրա համար պարտական եք այս տաղանդավոր զինվորական և իսկական Հայ մարդուն:
Ինչ ասեմ, վայելեք ձեր ընտրությունն ու ադրբեջանական պողպատը …»։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 08:50-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Երևանի բնակիչ, 50-ամյա Անահիտ Ղ.-ն և հայտնել, որ «Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատանը իր որդու կնոջը՝ 23-ամյա Կիմա Ս.-ին նշված ծննդատան բժշկի կողմից սխալ բուժում և սխալ դեղորայք նշանակելու հետևանքով դժվախտություն է եղել:
Կիմայի ամուսնու եղբայր Հովհաննեսը ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասում էր. «8 ամսական հղի Կիման իրա ոտքով եկել ա հիվանդանոց, մի քիչ լավ չի զգացել, սոնոգրաֆիա են արել, մասնագետն ասել է՝ պետք է հիվանդանոցում պառկես, բուժում ստանաս, որից հետո Կիման սոնոգրաֆիայի թղթով մոտեցել է իր բժշկին, ով ասել է՝ Կիմա ջան, գնա տուն, որ քեզ վատ զգաս, կգաս, լուրջ բան չկա քո հետ: Բայց մինչև էդ՝ սոնոգրաֆիայի բժիշկն ասել է, որ շատ վատ վիճակ է: Իրենք կարող էին կեսարյան անել, 8 ամսական հղի է, էսօր- էգուց պիտի ծննդաբերի, երեխուն կարող էին կեսարյանով հանել, տալ մոր ձեռքը: Կիման գնացել ա տուն, լսելով բժշկի խորհուրդը, գիշերը վատ է զգացել, առավոտյան եկել ա հիվանդանոց: Հիվանդանոցում ասել են որ երեխան մահացած ա արդեն: Զանգահարել եմ Առողջապահության նախարարություն, չեն մոտեցել մեզ, զանգել եմ ոստիկանություն, հաղորդում եմ տվել, ոստիկան չի մոտեցել, ասել են՝ դուք պիտի գաք, ներկայանաք, բողոք գրեք: Ես գնացել եմ Մաշտոցի բաժին, բողոքել եմ: 2 օր մահացած վիճակում երեխան մնացել է փորի մեջ, բժիշկներն ասում են, սպասում էինք, որ իր ուժերով ծննդաբերի, որ հետագայում կարողանա երեխա ունենա, հետո արհեստական ցավեր էին տվել, երեկվանից սպասում էին: Հարցը էն ա , որ բժշկի անփութության պատճառով 8 ամսական հղի կնգան ծանր վիճակում ուղարկում են տուն: Հիմիկվա բժիշկը, ով սաղ գործողություններն արեց, ուրիշ հիվանդանոցից եկած բժիշկ է, ասեց, որ եթե նույն րոպեին կեսարյան անեին , երեխուն կհանեին կտային մոր ձեռքը: Մոտենում ենք բժիշկներին, մեկը մեկի վրա է գցում , իրանց կեղտերն են ուզում փակել, լրիվ անտերություն, եկանք ընգանք էս ղաաբների ձեռքը, երեխու գլուխը կերան»:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Գյումրիի «Ավտոկայան» թաղամասում հայտնաբերվել է նորածին տղա երեխա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից։
Ոստիկանությունը լքված երեխայի մասին ահազանգը ստացել է հուլիսի 3-ին՝ ժամը 10:10-ին: Երեխան հայտնաբերվել է Շահումյան փողոցում՝ ավտոկայանի մերձակայքում: Դեպքի վայրում այժմ աշխատում է քննչական խումբը։ Դեպի մանրամասները ճշտվում են։
Ըստ տեղեկությունների՝ տան պարիսպի տակ երեխային նկատել է պատահական անցորդը, նա լսել է երեխայի ձայնը, մոտեցել ու անմիջապես ահազանգել ոստիկանություն ու շտապօգնություն:
Հավելենք, որ նորածինը շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է Գյումրու «Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց»:
Հիվանդանոցի վերակենդանացման բժշկուհի Մարգարիտա Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ երեխան հիվանդանոց տեղափոխվելու ժամանակ եղել է կապտած և սառած՝ դրսում մնալու պատճառով։ Նա եղել է հողոտ, վրան եղել են խոտի դեզի և ծղոտի կտորներ։
«Երեխան արարտներ չունի, առողջ է։ Տեղափոխման պահին եղել է մի քանի ժամ առաջ ծնված՝ դեռ մեկ օրը չլրացած։ Կյանքին վտանգ չի սպառնում, սրտի աշխատանքը կարգավորված է, բայց ակտիվ լաց չունի»,- նշեց նա։
Բժշկուհին հավելեց, որ այս պահին դեռ հայտնի չէ, թե երբ նորածինը դուրս կգրվի հիվանդանոցից։
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիեւը Washington Times-ի իր հոդվածում ադրբեջանցի պաշտոնյաներին բնորոշ տոնով քողարկված շանտաժ է հնչեցրել Հայաստանի հասցեին:
Մասնավորապես, պաշտոնյան ասել է, որ «Զանգեզուրի միջանցքը տնտեսական հնարավորություններ կստեղծի ինչպես Ադրբեջանի եւ Հայաստանի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար», հաղորդում է Trend- ը:
«Միջանցքի բացմամբ Նախիջեւանի մեկուսացումը կդադարի, իսկ Հայաստանի մայրաքաղաք Երեւանը Ադրբեջանի տարածքով ցամաքով կկապվի Մոսկվայի եւ այլ մայրաքաղաքների հետ: Ադրբեջանը հույս ունի, որ տարածաշրջանային վերափոխման այս գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խումբը չի մնա անցյալում, այլ կդառնա ապագայի մի մաս»,- ասել է Հաջիեւը:
Հենց այս աղավաղված տեսքով է ադրբեջանցի պաշտոնյան վերապատմել եռակողմ հայտարարության դրույթները, որոնք վերաբերում են տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների բացմանը: Թվում է, թե այդպիսի բարձրաստիճան պաշտոնյային պետք չէ բացատրել «հաղորդակցության» ու «միջանցքի» տարբերությունը: Եւ, այնուամենայնիվ, Հաջիեւը փորձում է խորամանկել՝ «Զանգեզուրի միջանցքը» հակադրելով ադրբեջանական հաղորդակցություններին եւ հայտարարությունում ամրագրված պարտավորությունները ներկայացնելով որպես Բաքվի լայն շռայլ ժեստ: Եթե խոսենք Հաջիեւի տերմինաբանությամբ, ապա Ադրբեջանը եւս պետք է Հայաստանին տա, ասենք, «Թովուզի միջանցքը» Ռուսաստանի ուղղությամբ: Անկասկած, նման «միջանցքը» կծառայի տարածաշրջանային կապերի զարգացմանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.