23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հանրահայտ BBC հեռուստառադիոկորպորացիան ռեպորտաժ է պատրաստել հայ գերիների մասին` նշելով, որ
պատերազմը Լեռնային Ղարաբաղում ավարտված է, բայց մի քանի տասնյակ կամ նույնիսկ հարյուրավոր մարդիկ, հաստատ ոչ ոք չգիտի, հայ զինծառայողներ մի քանի ամիս է, ինչ գտնվում են Բաքվի բանտերում: Նրանք տան համար նամակներում գրում են, որ իրենց մոտ ամեն ինչ կարգին է, բայց նրանք, ովքեր բախտ են ունեցել վերադառնալու, խոսում են անընդհատ ծեծի և անմարդկային վերաբերմունքի մասին: Զինվորականների հարազատները խնդրում են միայն մեկ բան՝ իրենց ամուսիններին, որդիներին և եղբայրներին վերադարձնել հայրենիք: Բայց իրավիճակը պարզ չէ. Ադրբեջանում ձերբակալվածները չեն համարվում ռազմագերիներ, այնտեղ նրանց մեղադրում են զինադադարի մասին համաձայնագրի ստորագրումից հետո իբր կատարված տարբեր հանցագործությունների համար:
«Ողջույն, իմ սիրելի ընտանիք: Նամակները ստացա և շատ ուրախ էի, որ ձեզ մոտ ամեն ինչ կարգին է: Ես լավ եմ, սիրելիներս: Պապ ջան, սիրելիս, մի հուսահատվիր: Ձեր որդին լավ է: Հոգ տարեք ձեր մասին, հետևեք առողջությանը: Մամ ջան, իմ սիրելի, թանկագին մայրիկ, հոգ տար քեզ, ոչ մի վայրկյան մի հուսահատվիր ու շատ մի անհանգստացիր: Պապ ջան, խնդրում եմ գնա մեր եկեղեցի, մոմ վառիր, սիրելիս»,-A4 թերթի վրա նամակը հայերենով գրված է 2021 թվականի մայիսի 25-ին: Ուղարկողը Սեդրակ Սողոմոնյանն է, որը անազատաության մեջ է գտնվում Բաքվում:
26-ամյա Սեդրակ Սողոմոնյանը տանն էր, երբ Հայաստանն ու Ադրբեջանը հրադադարի մասին հռչակագիր են ստորագրել:
«Իսկ հետո զանգահարեցին. դիրքերում հերթափոխ էր: Այնտեղ՝ սահմանին, ամեն մեկը հսկում է իր տարածքը: Նրանք նաև ուզում էին վերցնել կրտսեր որդուս, բայց ես նամակ գրեցի, որ չի կարելի միաժամանակ երկու մարդ տանից տանել», — պատմել է Սեդրակի հայրը՝ Սամվելը:
Վերջին անգամ հայրը և որդին հեռախոսով խոսել են դեկտեմբերի 13-ին, երեկոյան 16-ի սահմաններում: Սեդրակը ասել է, որ իրեն փոխարինում են, և որ շուտով կվերադառնա տուն: Դրանից հետո կապը խզվել է: Առավոտյան ընտանիքն իմացել է, որ որդին գերեվարվել է:
«Ադրբեջանցիները շրջապատել են նրանց: Ասել են` տղերք, զենքերը վայր դրեք և դուրս եկեք, մենք ձեզ կհանձնենք մոտակայքում կանգնած ռուսներին: Բայց չեն հանձնել, խաբել են», — պատմել է Սամվել Սողոմոնյանը:
Սեդրակ Սողոմոնյանը և մյուս զինվորները տեղակայված էին Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Հին Թաղեր գյուղում: Այնտեղ հեռախոսակապը վատ է, տեղանքը՝ դժվարանցանելի: Պատերազմի վերջին գյուղը փաստացի գտնվել է առաջնագծում: Ըստ պայմանագրի՝ այդ հատվածում նոր գծում պետք է ռուս խաղաղապահներ լինեին: Սակայն համաձայնագրի կնքման պահին և հետագա մի քանի օրը բավական շատ շփոթություններ են եղել: Ռուս խաղաղապահներն իրենց քարտեզներում նշել են, որ գյուղն անցել է Ադրբեջանին և տեղակայվել են գյուղից 15 կմ հեռու: Նույնը մտածում էին ադրբեջանցիները: Հայերը շարունակում էին իրենց զինվորներին փոխարինել գյուղի մերձակայքում գտնվող հենակետում:
Չճանաչված ԼՂՀ-ում դեկտեմբերի 12-ի իրադարձությունները նկարագրում են այսպես. հայ զինվորականները կանգնած են եղել Հին Թաղերում, երբ գյուղին մոտեցել են ադրբեջանցիներ և նշել, որ տարածքն իրենց է պատկանում: Հայերը չեն համաձայնել: Հրաձգություն է սկսվել: Ուղիղ հարցին, թե ով է փաստացի այդ պահին վերահսկել այդ տարածքը, չի կարողացել պատասխանել Հայաստանի ՄԻՊ Արման Թաթոյանը. «Կարծում եմ՝ այդ տարածքը վերահսկվում էր Հայաստանի կողմից, սակայն ես պետք է նորից ճշտեմ»: Ադրբեջանը տեղի ունեցածն անվանում է հակաահաբեկչական գործողություն: Ռուս խաղաղապահները տեղի ունեցածից հետո արագ ուղղել են իրենց քարտեզները՝ պատասխանատվության գոտում ներառելով Հին Թաղերը: Այժմ Բաքուն ձերբակալվածներին անվանում է «զինված խմբավորման անդամներ»:
BBC-ի այն հարցմանը, թե Հայաստանի քանի քաղաքացի է ձերբակալվել համանման մեղադրանքներով, Բաքուն չի պատասխանել: Հատկանշական է, որ Արման Թաթոյանի անձնական հաշավարկի համաձայն` խոսքն առնվազն 300 գերու մասին է:
Միևնույն ժամանակ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլլաևան հայտարարել է, որ հայ ռազմագերիներին ստորացնելու մասին պնդումներն անհիմն են:
Հիմա հայրենիք վերադարձած հայ զինվորները խոսում են Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին: Հակոբ Հովհաննիսյանը ՝ լայն ժպիտով նիհարիկ տղան, անմիջապես խնդրում է չնշել իր իսկական անունը և զգուշացնում. «Եթե ինչ-որ բան ասելով կարող եմ վնասել այնտեղ գտնվող տղաներին, կնախընտրեի չխոսել…»:
Հակոբն ու մյուս ծառայողները շրջափակման մեջ են ընկել անցյալ տարվա հոկտեմբերի 2-ին` Մատաղիսում: Շրջափակման մեջ են մնացել 20 օր, հետո գերի վերցվել:
«Մենք համոզված էինք, որ նրանք մեզ կանգնեցնելու են և սպանելու: Այս դեպքի համար մենք նռնակ ունեինք մեզ պայթեցնելու նպատակով, բայց չկարողացանք հերոսի պես մեռնել»,-վերհիշել է Հակոբը, որը սկզբում հայտնվել է Բաքվի ռազմական ոստիկանության բաժանմունքում:
«Խցիկը մեծ էր: Սակայն մեզ պահում էին ձեռնաշղթաներով: Սկզբում խցիկում միայն մեկ ձերբակալված կար, հետո նրան տարան ու մենակ մնացի: Ծեծը շարունակվել է չորս օր` յուրաքանչյուր երկու ժամը մեկ՝ կարծես գրաֆիկով: Զուգարան չէինք կարողանում գնալ: Ես չէի ուտում և չէի խմում երեք օր»,-պատմել է նախկին գերին:
Հինգերորդ օրը Հակոբին տեղափոխել են Ադրբեջանաի պետական անվտանգության ծառայության բաժանմունք, որտեղ ծեծը նորից շարունակվել է:
«Ամեն օր մեզ հարցաքննում էին և կրկին ծեծում, սակայն արդեն ավելի ուժեղ: Հոկտեմբերի 29-ին մեզ 40 րոպե տեղափոխում էին բանտ և ամբողջ ճանապարհին առանձնակի դաժանությամբ ծեծում»:
Հարցաքննության ժամանակ քննիչներին հետաքրքրել է տանկերի, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի բունկերի տեղը:
Լսելով Սեդրակ Սողոմոնյանի նամակի մասին, որում զինվորն ասում է, որ իրեն լավ է զգում, Հակոբը գլուխը շարժում է.«Այնտեղից անհնար է որևէ ազդանշան ուղարկել: Մեզ ասացին, որ եթե ավելորդ բան գրվի, նամակը տեղ չի հասնի: Կարմիր խաչը միանգամից չի վերցնում նամակները, նախ դրանք կարդում են Ադրբեջանի իշխանությունները, մարդիկ, ովքեր լավ խոսում են հայերեն: Հետևաբար, դուք փորձում եք գրել միայն` ամեն ինչ լավ է, ես կվերադառնամ տուն: Եվ ես նույն կերպ եմ գրել»:
Մեկ այլ գերի` Կարինա Սարգսյանը, սրբում է արցունքները: Նրա իրական անունը շատերին հայտնի է, բայց նա խնդրում է այն չնշել, քանի որ չի ցանկանում, որ իր պատմությունը կրկին հիշեն հայկական լրատվամիջոցները: Մի քանի ամիս առաջ Կարինան դարձավ սոցիալական ցանցերում տարածված տեսանյութի հերոսուհին, որը մեծ աղմուկ բարձրացրեց: Տեսանյութում վերմակի մեջ փաթաթված կինը կանգնած է տան շեմին, երբ նրան են մոտենում երկու զինվոր. «Մենք ադրբեջանցի զինվորներ ենք, եկել ենք մեր հայրենիք»: «Բարի գալուստ ձեր տուն», — պատասխանում է կինը:
«Երբ ինձ գերի վերցրին, ասացին` պետք է ձերոնց տեղեկացնենք, որ դու մեզ մոտ ես: Բայց պետք է կարդալ այս տեքստը`բարի գալուստ ձեր տուն։ Նրանք գտան մի ինչ-որ մառան, այնտեղ` ծածկոց, գցեցին վրաս։ Ես արդեն հազիվ էի կանգնում։ Նրանք ինձ վալերիանկա տվեցին։ Չնայած ես կասկածում եմ, որ դա վալերիանկա էր, որովհետև հանկարծ ամեն բան ինձ համար մեկ դարձավ։ Պարզապես մեկ»,-նշել է կինը։
«Ես զինվորական մարդ եմ, ինձ համար սա երրորդ պատերազմն է։ Երբ գնացի, այնտեղ (Ջրական, Ջեբրայիլ) շատ վիրավորներ կային, շատ դիակներ։ Եվ պետք էր առաջին օգնություն ցուցաբերել, որպեսզի հետո տղաներին ուղարկեինք հոսպիտալ։ Այստեղ թոքերի բորբոքում ստացա։ Եվ երբ նահանջելու ժամանակն էր, հասկացա, որ ծանր քաշի, այտուցների և հիվանդության պատճառով պարզապես չեմ կարող լեռներ բարձրանալ»,-նշել է Սարգսյանը` հավելելով, որ մնացել է մենակ։
Երեք օր Կարինա Սարգսյանը անցկացրել է շրջափակման մեջ։ Հետո դուրս է եկել քիչ, թե շատ հարթ ճանապարհ և առաջ գնացել։ Ապա ձայներ է լսել։ Ադրբեջանցիներն էին։ Կինը թաքնվել է ձորակում, նրան չեն նկատել։ Նա գիտեր, որ ձորակից երեք կիլոմետր հեռու հայկական հոսպիտալն է։ Ձորակներով անցնելով ու շրջանցելով ադրբեջանցի զինվորներին՝ նա հասել է շենք։ Բայց այնտեղ արդեն մարդ չկար։ Տարածքն անցել էր ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ։ Նախկին հոսպիտալից ոչ հեռու լքված խանութ էր… Կարինան թաքնվել է շինությունում։ Մի քանի անգամ խանութ են մտել զինվորականներ, թեյ, սուրճ, ծխախոտ, թխվածք ու ջուր վերցրել։
«Բայց ինչ-որ պահի ես, հավանաբար, քնել եմ։ Եվ նրանք իմ խռմփոցից հասկացել են, որ շինությունում մեկը կա։ Ինձ սկզբում ծեծեցին փայտով։ Հետո, երբ ասացի, որ հանձնվում եմ, ինձ դուրս քաշեցին, բռնեցին մազերիցս, սկսեցին քարշ տալ այս ու այն կողմ, շորերս պատառոտել, ձեռք գցել։ Եվ կիսամերկ վիճակում 800 մետր աքացիներով քշեցին ինձ։ Չեք պատկերացնի. երբ դեպի քեզ են ձգվում այդ բոլոր գարշահոտ ձեռքերը, բայց ոչինչ անել չես կարող»,- վերհիշել է կինը։
Հետո եկել է «գլխավորը»՝ Իբրահիմը, որի կոչումն ու ազգանունը Կարինան չի հիշում։ Նա արգել է զինվորականներին ձեռք տալ կնոջը։ Դրանից հետո էլ նկարահանվել է հանրահայտ տեսանյութը, որտեղ Կարինան ողջունում է ադրբեջանցի զինվորականներին «իրենց տանը»։
Հատկանշական է, որ կինը զինվորական հագուստով չի եղել, և Իբրահիմը հավատացել է, որ նա տեղի բնակչուհի է։ Կարինային տարել են Բաքու, հիվանդանոց են պառկեցրել և անգամ արձանագրել ծեծի հետքերը։ Կնոջը մեքենա են նստեցրել, պտտել քաղաքով մեկ, ցույց տվել ծովափը, տեղի սրճարանում կերակրել կուտաբով ու փախլավայով։
«Իսկ հետո նրանք ասացին, որ պետք է հանդես գամ մամուլի ասուլիսով։ Նրանք ինձ տվեցին տեքստը, որը պետք էր կարդալ։ Ադ տեքստում ես մեղադրում էի Հայաստանն ագրեսիայի և հնարավոր բոլոր մեղքերի համար։ Իսկ վերջում պետք է ասեի, որ ոչ մի պատերազմ չենք ուզում, և Փաշինյանն է, որ հրաման է տվել հավաքել տղամարդկանց ու ուղարկել պատերազմ»,- նշել է կինը:
Մամուլի ասուլիսից հետո Կարինային նորից հիվանդանոց են տարել։ Նույն օրվա երեկոյան ադրբեջանցիները պարզել են, որ կինը պարզապես խաղաղ բնակչուհի չէ։ Այդ պահից Կարինային տանում են մեկուսարան։ Սկսվում են հարցաքննությունները։
Դեկտեմբերին Կարինային հանձնել են Հայաստանին։ Հայրենի գյուղում նրան դիմավորել է Պուշոկը՝ միակ կենդանի էակը ընտանեկան տանը։ Հիշելով սիրելի կատվի մասին՝ Կարինան առաջին անգամ ժպտում է։
րագրող Մարկ Գրիգորյանն ահազանգել է, որ Հայաստանում «AstraZeneka»–ով պատվաստվելուց հետո փորձել է դրա QR կոդով Նորվեգիա գնալ, սակայն պարզվել է, որ Եվրոպան չի ընդունում այդ կոդը։ Գրիգորյանը Facebook–ի իր էջում այս մասին գրառում է արել` հավելելով, որ դրանից հետո երբ փորձել է հասկանալ, թե որն է պատճառը, պատկան մարմինները մեկը մյուսի մոտ են ուղարկել իրեն։
Թվում էր` հարցը պետք է շատ պարզ ձևով լուծվի, և ես զանգեցի «Թեժ գիծ»։ Սակայն իմ զանգերին այդպես էլ պատասխանող չեղավ։ Հետո գնացի առողջապահության նախարարություն, որտեղ տվեցին Armed eHealth-ի հեռախոսահամարը, որն էլ տրամադրում է QR կոդերը։ Armed eHealth-ն ինձ ուղղորդեց դեպի առողջապահության նախարարություն»,–գրել է Գրիգորյանը։
Ի պատասխան առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել` ասելով, որ մեր երկրում առկա «AstraZeneka» պատվաստանյութը ճանաչված է ԵՄ-ի կողմից:
«Ներկայում ընթանում է նաև պատվաստման հավաստագրերի փոխճանաչումը, որի դեպքում ԵՄ երկրները կճանաչեն ՀՀ-ում տրվող պատվաստման սերտիֆիկատները, իսկ մենք` ԵՄ երկրներինը»,–նշված է նախարարության ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ։
Միաժամանակ նախարարությունից հավելել են, որ վերոհիշյալ գործընթացով զբաղվում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:
Read
Զանգեզուրի նկատմամբ պահանջներով Բաքուն աշխարհաքաղաքական ական է դնում տարածաշրջանի անվտանգության տակ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԳՆ ղեկավար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի կողմից տնտեսական շրջանների ստեղծման մասին հրամանագրի ստորագրումը:
«Ավելի վաղ մենք արդեն կանխատեսել ենք Ադրբեջանի իշխանությունների նման գործողությունները: Սա առաջին քայլն է նրանց օկուպացիոն ծրագրերում: Ալիեւի այդ հրամանագիրը փաստացի քաղաքական աստառ ունի: Երկու կետեր՝ 6-րդ եւ 13-րդ, վերաբերում են հայ ժողովրդին: 6-րդ կետով ստեղծվում է այսպես կոչված ղարաբաղյան տնտեսական շրջան, որը ներառում է գրեթե ամբողջ Արցախի հանրապետությունը նախկին ԼՂԻՄ սահմաններում: Շրջանում ներառված են շատ տարածքներ, որոնք աստիճանաբար երկար տարիների ընթացքում Ադրբեջանն օկուպացրել է: Ընդհանրապես ղարաբաղյան տնտեսական շրջան գոյություն ունեցել է նաեւ խորհրդային շրջանում: Սակայն այդ ժամանակ միայն տնտեսական մոտեցում կար: Այժմ մենք տեսնում ենք աշխարհաքաղաքական մոտեցում, երբ Ադրբեջանը փորձում է իրագործել իր ծրագրերը: Այդ ծրագրերի գլխավոր նպատակը ղարաբաղյան պետականության ոչնչացումն է: Երկրորդ կետն ավելի «հետաքրքիր է»: Դա նոր այսպես կոչված Արեւելյան-Զանգեզուրյան շրջանն է: Նման շրջան երբեք գոյություն չի ունեցել: Մենք տեսնում ենք որոշակի քաղաքական եւ պատմական անհամապատասխանություն պատմական Զանգեզուրի հետ: Զանգեզուրը եղել է երկու անգամ ավելի մեծ, քան հիմա, կեսից ավելին այժմ օկուպացված է: Ներառված են եղել Քաշաթաղի շրջանի հարավային հատվածը, որն այժմ օկուպացված է. դա Լաչինի, Կուբատլուի եւ Զանգելանի շրջաններն են: Դրան գումարած՝ այստեղ են ներառված Ջաբրայիլի (Դիզակի մելիքության հարավային հատվածը կամ Հադրութի շրջանի հարավային հատվածը) եւ Քարվաճառի շրջանները, որոնք երբեք չեն եղել Զանգեզուրի մաս: Այստեղ մենք տեսնում ենք զուտ աշխարհաքաղաքական մոտեցում: Ինչո՞ւ են նրանք դա անում: Այդպիսով, փորձում են ստեղծել այսպես կոչված Արեւելյան-Զանգեզուրյան շրջան, որը հավասար եւ նույնիսկ առավել է Սյունիքի մարզի տարածքից, որպեսզի ցույց տան, որ «Զանգեզուրը ադրբեջանական հող է, սակայն մի մասն օկուպացված է Հայաստանի կողմից»: Սակայն եթե կա Արեւելյանը, ինչ-որ տեղ պետք է լինի նաեւ Արեւմտյանը: Աշխարհաքաղաքական ական է դրվում: Այդպիսով, նրանք փորձում են ջնջել առանց այդ էլ մոռացված Կարմիր Քուրդիստանի մասին պատմական հիշողությունը: Հենց այստեղ է եղել երբեմնի Կարմիր Քուրդիստանը կամ Քրդական գավառը: Քաղաքական ենթատեքստն ակնհայտ է: Այլ շրջաններ եւս բաժանված են քաղաքական-էթնիկ սկզբունքով: Օրինակ՝ Գուբա-Խաչմազի շրջանը. դրանք լեզգինաբնակ տարածքներ են, Լենկորան-Աստարինի շրջանը. թալիշաբնակ տարածքներ: Այդ տնտեսական շրջանների ստեղծմամբ նպատակ է դրվում հարված հասցնել ազգային փոքրամասնություններին: Հնարավոր է, որ հետագայում նոր վարչատարածքային բաժանումներ եւ ավելի խոշոր միավորների ստեղծում լինի: Եվ շատ հնարավոր է, որ դրանք կոչվեն վիլայեթներ: Մենք կտեսնենք այդ ոլորտում Թուրքիայի եւ Ադրբեջանի շարունակվող ինտեգրումը: Հերթի մեջ է ռազմական օկրուգների ստեղծումը»,-նշեց Բաբայանը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել՝ Ադրբեջանի հանրապետության վարչական շրջանների նոր բաժանման մասին։ Ըստ հրամանագրի՝ Ադրբեջանում ստեղծվել են «Արևելան Զանգեզուրի» եւ «Ղարաբաղի» տնտեսական շրջաններ։ Գրում է ադրբեջանական MInval.az-ը։
Ըստ հրամանագրի, Բաքվի վերահսկողության տակ գտնվող շրջանները՝ Ջրականը, Քարվաճառը, Սանասարը, Քաշաթաղը և Կովսականը փոխանցվել են «Արևելյան Զանգեզուրի» տնտեսական գոտու ենթակայությանը:
«Ղարաբաղի» տնտեսական գոտում են հայտնվել Ստեփանակերտ քաղաքը, Բեղամեջ, Ակնա, Պարտավ, Վարանդա, Խոջալու, Մարտկերտ, Շուշի և Թարթառ շրջանները:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 34-ամյա տղամարդը 2019-2020թթ. ընթացքում «Facebook» սոցիալական կայքում գրանցել է «Varker Sev Cucakum Gtnvoxnerin», «Varker Sev Cucakum Gtnvoxnerin» և «Վարկեր Սև Ցուցակով անձանց» անհատական հաշիվներ և «Messenger» հավելվածով նամակագրության և հեռախոսազանգերի միջոցով շփումներ է ծավալել 3 տասնյակից ավելի քաղաքացիների հետ՝ ներկայանալով որպես վարկային կազմակերպության աշխատակից։ Այս մասին մանրամասներ է հաղորդում ՀՀ քննչական կոմիտեն։
«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են խարդախության և փողերի լվացման դեպքերի մի շարք հանգամանքներ:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 34-ամյա տղամարդը 2019-2020թթ. ընթացքում «Facebook» սոցիալական կայքում գրանցել է «Varker Sev Cucakum Gtnvoxnerin», «Varker Sev Cucakum Gtnvoxnerin» և «Վարկեր Սև Ցուցակով անձանց» անհատական հաշիվներ և «Messenger» հավելվածով նամակագրության և հեռախոսազանգերի միջոցով շփումներ է ծավալել 3 տասնյակից ավելի քաղաքացիների հետ՝ ներկայանալով որպես վարկային կազմակերպության աշխատակից։
Վերջիններիս ԱՔՌԱ վարկային բյուրոյում առկա բացասական վարկային պատմությունը վերացնելու և շտկելու, ապա նոր՝ շահավետ պայմաններով վարկեր ստանալու հարցում աջակցելու կեղծ խոստումներ տալով՝ նրանցից խաբեությամբ պահանջել և «Թելլ Սելլ», «Իզի Փեյ» ու «Իդրամ» վճարային համակարգերի միջոցով իր կողմից տնօրինվող բուքմեքերական ընկերության 41 կեղծ, չնույնականացված անհատական հաշիվներին, «Իդրամ» ՍՊ ընկերության վճարային համակարգերում կեղծ, պատահական անձանց անուններով նույնականացված 9 հաշիվներին ստացել, ինչպես նաև 3 քաղաքացիների բանկային քարտերի հաշիվներից հափշտակել է տվյալ քաղաքացիների կողմից փոխանցված առանձնապես խոշոր չափերով, ընդհանուր` 8․222․200 ՀՀ դրամ գումարը:
Հափշտակված գումարների հանցավոր ծագումն ու տեղաշարժը թաքցնելու նպատակով՝ բուքմեքերական ընկերության 41 կեղծ, չնույնականացված անհատական հաշիվներին մուտքագրված քաղաքացիներից հափշտակված գումարները խաղի միջոցով մաս-մաս պարտվել է իր անվամբ, ինչպես նաև իր կողմից տնօրինվող նույնականացված այլ խաղային անհատական հաշիվներին, որից հետո տվյալ հաշիվներին գեներացված դրամական միջոցները փոխանցելով «Իդրամ» վճարային համակարգի իր, ինչպես նաև իր կողմից օգտագործվող անհատական հաշվառման հաշիվներին և բուքմեքերական ընկերության տարբեր գրասենյակներ՝ կանխիկացրել է:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 34-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու միջնորդությամբ, ուղարկվել է դատախազին»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հուլիսի 5-ին, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը երեկոն անցկացրել է զվարճանքներով։ Սանոսյանը Ձորաղբյուրում` «Picnic Garden» այգում մասնակցել է Արսեն և Արթուր Սաֆարյանների համերգին։
Ձորաղբյուրում նմանատիպ համերգ-հանդիպումները պարբերական բնույթ են կրում, մարդիկ հավաքվում են ու զվարճանում, համերգներն ուղեկցվում են կենդանի կատարումներով ու պարերով, ժամանցային ծրագրերով, ինչպես երեկվա համերգի պարագայում էր։
Փաստորեն պատերազմում հազարավոր զոհերով պարտությունից 8 ամիս անց իշխանության ներկայացուցիչները զվարճանքների մասնակցելու սիրտ ու ցանկություն ունեն։ Սակայն իրավիճակին ավելի թեթև նայելու հնարավորություն կունենայինք, եթե խոսքը չվերաբերվեր հենց Գեղարքունիքի մարզպետին։ Բանն այն է, որ շուրջ երկու ամիս է` ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը` հատելով պետական սահմանը, մասնավորապես` Սյունիքում ու Գեղարքունիքում։ Ադրբեջանական զինված ուժերը հրաժարվում են լքել ՀՀ ինքնիշխան տարածքը, մի բան էլ սպառնում են հայ զինծառայողներին, գերեվարում նրանց։ Սա էլ դեռ ամենը չէ, կենսական վտանգի տակ են երկու մարզերի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները, քանի որ ադրբեջանական ԶՈՒ-ն պարբերաբար կրակում է սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ, զրկում անասնագոմերը, արոտավայրներն օգտագործելու հնարավորությունից, սպառնում հովիվներին, կրակում նրանց ուղղությամբ, գողանում անասուններին (կարդալ ՄԻՊ-ի հայտարարությունները):
Ադրբեջանական զինծառայողների և սահմանամերձ բնակիչների միջև միջադեպեր տեղի են ունենում գրեթե ամեն օր. հենց այսօր Սյունիքի մարզում ադրբեջանցի զինծառայողները Խնածախ գյուղում հովվի անչափահաս երեխայի մոտից գողացել են 3 եղջերավոր կենդանի, իսկ Տեղ գյուղում խոչընդոտել են ցորենի հավաքը: Իսկ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սահմանային հատվածում Ադրբեջանը փոխհրաձգություն է հրահրել, ինչի արդյունքում հայկական կողմն ունի մեկ վիրավորում ստացած զինծառայող։
Իրադարձությունները տեղի են ունեցել Սանոսյանի երեկոյան զվարճանքների հաջորդ օրը։ Թե ինչ պետք է անի թշնամու կողմից անմիջական ու իրական սպառնալիքի ներքո գտնվող ու անվտանգային խնդիր ունեցող մարզի ղեկավարը օր ու գիշեր, ամեն ժամ ու րոպե, հասկանալի է բանական յուրաքանչյուր անձի համար։ Հաստատ՝ ոչ զվարճանք ու մարզից դուրս համերգներ։
Աղբյուր՝ AntiFake.am
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման թաթոյանը գրում է.
«Վերին Շորժա գյուղի մոտ ադրբեջանական զինված ուժերի հուլիսի 5-ի կրակոցներն ապացուցում են, որ ինքնին նրանց ներկայությունը ՀՀ սահմանային գյուղերի հարևանությամբ և ճանապարհներին ՀՀ բնակիչների կյանքի իրավունքի խախտում է:
Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հարևանությամբ ադրբեջանական 2021թ. հուլիսի 5-ի կրակոցների հետ կապված՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պարզել է, որ խոսքը նրանց տեղակայման այն դիրքերից կրակոցների մասին է, որոնք գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում:
Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ է նշում, որ այդ տարածքները Վարդենիս համայնքի արոտավայրերն են, որտեղ նաև գտնվում են մարդկանց բնակության վայրերը՝ սարատեղիները:
Գարնան, ամառվա և աշնան ամիսներին այդ սարատեղիներում մարդիկ բնակվում են ընտանիքներով, այդ թվում՝ երեխաների հետ, և զբաղվում են անասնապահությամբ: Այդ վայրերում են համայնքների բնակիչները զբաղվում նաև հողագործությամբ:
Ադրբեջանական կրակոցների պատճառով քաղաքացիական բնակիչներն նշված տարածքները կա՛մ ընդհանրապես չեն կարողանում օգտագործել, կա՛մ օգտագործումը խիստ սահմանափակված է: Ընդ որում, այդ տարածքների նկատմամբ համայնքների բնակիչներն ունեն ՀՀ իրավասու մարմինների օրինական փաստաթղթերով հաստատված իրավունքներ:
Ըստ պարզված տվյալների՝ ադրբեջանական կրակոցները տեղի են ունեցել հուլիսի 5-ին՝ ժամը 17-ի սահմաններում, ուղղված են եղել ՀՀ Զինված ուժերի դեմ, եղել են տարբեր տրամաչափի զինատեսակներից, ինտենսիվ և տևել են շուրջ 30 րոպե:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պարզել է նաև, որ կրակոցները պարզ լսվել են սարատեղիներում և Վերին Շորժա գյուղում:
Գեղարքունիքի մարզի գյուղերի հարևանությամբ ադրբեջանական զինծառայողների այս պարբերական դարձած կրակոցներն իրական վտանգ են ՀՀ քաղաքացիական բնակչության կյանքի ու առողջությամբ համար:
Ադրբեջանական զինծառայողները նույնատիպ արարքներ (կրակոցներ, կենդանիների գողություններ, խոտքաղ իրականացնելու խոչընդոտներ և այլն) պարբերաբար կատարում են թե՛ Գեղարքունիքի, թե՛ Սյունիքի համայնքների հարևանությամբ կամ բնակիչների նկատմամբ:
2021թ. հուլիսի 5-ի կրակոցները ևս մեկ անգամ ապացուցում են, որ ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը ՀՀ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի գյուղերի հարևանությամբ, Սյունիքի մարզի համայնքների միջև ճանապարհներին առաջնահերթ ՀՀ բնակիչների կյանքի իրավունքի խախտում է:
Այդ արարքներն ուղղված են նաև ՀՀ բնակիչներին սեփականության և այլ կենսական իրավունքներից, անասնապահությամբ զբաղվելու և ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից զրկելուն:
Խոսքը միջազգայնորեն ճանաչված և ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների մասին է:
ՀՀ սահմանային գյուղերի բնակիչների համար անվտանգության ակնհայտ խնդիր լինելուց բացի, այս արարքները նպաստում են բնակիչների սոցիալական խնդիրների խորացմանը:
Ադրբեջանական կրակոցների փաստը այսօր նաև պաշտոնական հայտարարությամբ հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ ադրբեջանական կողմի հրահրած հրաձգության արդյունքում թեթև վնասվածք է ստացել ՀՀ զինծառայող: Հրապարակումներ են եղել նաև լրատվամիջոցներում»:
Հայաստանը Ադրբեջանին է հանձնել Ակնայի ականապատման քարտեզը 15 ռազմագերիների դիմաց, ովքեր ունեցել են ռազմագերու կարգավիճակ, ըստ պաշտոնական Բաքվի։ Այսինքն քրեական գործերով չեն անցնում։ Որպեսզի պարզ լինի, թե ինչ հզոր խաղաթղթի մասին է խոսք գնում, թվերով ներկայացնեմ։ Ակնայի ողջ շրջանի քարտեզն է տրվել, որտեղ 100 000 տանկային և հետևակի համար նախատեսված ականներ են տեղակայված եղել։ Մարդ կարող է ռազմական գործից չհասկանա, բայց դիվանագիտությունից էլ չհասկանա ու նման հզոր խաղաթուղթը տա ընդամենը 15 ռազմագերու դիմաց։ Շուտով Ակնայի ողջ շրջանը ակտիվ կյանքով է սկսելու ապրել, չեք պատկերացնի, թե դա ինչ էր Ադրբեջանի համար․․․ Չփորձեք ոչ մեկդ ասել, թե 15 ընտանիքում լույս վառվեց, բա մյուս ընտանիքները։ Բացի դա, վերջապես դուրս եկեք հուզական դաշտից։ Երբ ձեզ պետք է, մտնում եք հուզական դաշտ, երբ պետք չէ՝ դառնում եք իբրև թե պետական մտածող։
Ի դեպ, արդեն տեսա, որ որոշները սկսել են մանիպուլացնել, թե բա 15 գերի է վերադառնում․․․
***
Բաքվում կրկին հաղթական տրամադրություններ են։ Իրար են շնորհավորում, որ վերջապես բոլորը կվերադառնան Ակնա, որ վերջապես Ակնան կսկի ծաղկել։ Ակնապատման քարտեզի ձեռքբերումը համարում են պատմական հաղթանակ։ Որպեսզի ավելի պարզ լինի, թե ինչի համար են ուրախանում, ասեմ, որ մեկ ականի հայտնաբերման և վնասազերծման համար պահանջվում է ավելի քան 1000 եվրո, իսկ մենք հանձնել ենք քարտեզ, որտեղ 100 000-ից ավել ականի տեղորոշում կա։
Մենք Ակնան այսօր հանձնեցինք Ադրբեջանին․․․ Ալիևն ասում էր, որ իրենցից 15 տարի է պահանջվելու, որպեսզի ականազերծման աշխատանքներն ավարտեն․․․
Այս պահին Բաքվի բռնապետը քննարկում է Ակնայի «ազատագրման» օր համարել հունիսի 12-ը․․․
Քարտեզների դիմաց կարելի էր բերել ԲՈԼՈՐ գերիներին, կարելի էր Ալիևի քթից բռնած ման տալ․․․ Էս ի՞նչ եք անում, կանգ առեք, չնայած էլ կանգ առնելու տեղ չմնաց․․․
Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից
«Փառք ու պատիվ այն տղերքին, որոնք կռվել են։ Բայց անդրադառնամ ռազմագերիներն։ Նրանք ինքնագլուխ չեն հայտնվել այնտեղ։ Պետությունն է չէ՞ նրանց տարել։ Հրաման են տվել, մարդիկ հրամանով գնացել իջել են այնտեղ»։ Նման կարծիք է հայտնում ազատամարտիկ Արագած Ախոյանը՝ հավելելով, որ ազատամարտիկներն ու պահեստազորայիններն ընդհանրապես, իրավունք չունեն չկատարելու հրամանը։ Ախոյանի կարծիքով, զինծառայողները պատահականորեն չեն գերեվարվել.
«Ես խիստ կասկածում եմ։ Ինչու՞ դեկտեմբեր ամսին մարդիկ գնացին հայտնվեցին մի տեղում, երբ արդեն 20 օրից ավել ստորագրված էր այդ խայտառակ փաստաթուղթը և մարտական ակտիվ գործողություններ չկար սահմանում։ Ինչպե՞ս գերեվարվեցին 60-65 հոգին։ Ես հակված եմ, որ սա պլանավորված պրոցես էր. քանի որ քարտեզները սենց թե նենց պիտի հանձնեին, տղերքին տարան գերեվարեցին, որ հետո քարտեզները տան, Ալիևն էլ պորցի-պորցի տղերքին տա, մեր երկրի չակերտավոր ղեկավարն էլ ասի՝ սա Ալիևի բարի կամքի դրսևորումն էր»։
Մանրամասները՝ տեսանյութում
Լրագրող, փորձագետ Նաիրի Հոխիկյանը գրում է. «ՀՀ Սյունիքի ու Գեղարքունիքի մարզեր թշնամու ներխուժումից հետո 1,5 ամիս Հայաստանի վարչապետը աղեկտուր կանչում էր ՀԱՊԿ-ի օգնությունը՝ մատնանշելով այն կետերը, որոնց համաձայն այդ կառույցը պետք է որ ապահովեր իր անդամ պետության անվտանգությունը։ Բայց։ Վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանն ինքն էլ մայիսին շատ լավ գիտեր՝ ինչ է լինելու, բայց քանի որ դա էլ հերթական միջոցն էր՝ վարկաբեկելու Ռուսաստանն ու ընդհանրապես ՌԴ-ի հետ կապված ամեն ինչ, արեց՝ հոգ չէ, որ դրանից Հայաստանի անվտանգային համակարգը մի քանի կետում էլ փուլ եկավ։ Նախ՝ 2018-ին քրեական գործ հարուցելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ՝ ՀՀ-ն փաստացի սկսեց նախապատրաստվել այսօրվան, քանի որ ավտոմատ կերպով Խաչատուրովին փոխարինելու էր գալու Բելառուսի ներկայացուցիչ Ստանիստլավ Զասը։ 2019-ի ամբողջ ընթացքում բազմիցս բարձրաձայնեցի այդ մարդու վտանգավորության մասին, նույնիսկ ՀՀ վարչապետի աշխատակազմի հետ խորհրդակցեցի, ինձ արձագանքեց վարչապետի այն ժամանակվա մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։ Հայաստանի բարձրագույն իշխանության մեջ որևէ մեկը վտանգ չտեսավ, որ — Ստանիսլավ Զասը մինչև 1995թ․ ապրել է Ադրբեջանում, ունեցել բիզնես կապեր, — 2015-ին նշանակվել է Բելառուսի ԱԽ քարտուղար և սերտ համագործակցություն սկսել ՆԱՏՕ-ի հետ, պարբերաբար այցելել Թուրքիա, — 2017թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջան այցի ժամանակ Իլհամ Ալիևին վստահեցրել է, որ ամեն ինչ կանի՝ Ադրբեջանի հետ սերտ գործակցությունը ամրապնդելու և միջազգային հարթակներում փոխադարձ աջակցության քայլեր իրականացնելու համար, — 2018թ․ ապրիլին Ստանիսլավ Զասի պաշտոնական միջնորդությամբ Ադրբեջանը Բելառուսի հետ կնքել է բելառուսական արտադրության «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի մատակարարման վերաբերյալ արտահանման առաջին պայմանագիրը, նույն թվականի հունիսին Ադրբեջան մատակարարել «Պոլոնեզ»-ի առաջին խմբաքանակը։ Այսքան փաստեր սեղանին դնելուց հետո ՀՀ բարձրագույն իշխանությունը 2019-ին իր տարբեր խողովակներով ինձ երաշխավորեց, որ իրենք, ինչպես միշտ, գիտեն ինչ են անում։ Մայիսի 28-ին Նիկոլ Փաշինյանը ողջագուրվեց Ալիևի սիրելի ընկեր Ստանիսլավ Զասի հետ՝ նրան տալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար լինելու համաձայնություն։ Շարքային հայ քաղաքացին կարող է չիմանալ, թե ինչ արարած է Ստանիսլավ Զասը և ինչպես է համագործակցել ու համագործակցում մեր թշնամու հետ՝ ընդդեմ մեզ։ Բայց որ երկրի բարձրագույն իշխանությունը չգիտի՝ տգիտություն է կամ, որ ես ավելի հակված եմ, անհայրենիք միտում։ 2020-ի պատերազմի ժամանակ և դրանից հետո բազմիցս Ադրբեջանը ագրեսիա կիրառեց ՀՀ նկատմամբ։ 2021-ին Ադրբեջանը մտավ ՀՀ Գեղարքունիքի ու Սյունիքի մարզեր։ Որևէ դեպքում ՀԱՊԿ-ի կողմից որևէ թիրախային արձագանք չեղավ, իսկ հուլիսի 3-ին նույն Ստանիսլավ Զասը պաշտոնապես հայտարարել է, թե Վարդենիսի ու Սև լճի խնդիրները «սահմանային միջադեպեր» են, հետևաբար ՀԱՊԿ-ն անելիք չունի։ Մտածող մարդը պետք է կարողանա ժամանակի միջից կապել երևույթները և բռնել այն թելը, որ մի օր քեզ կանգնեցնելու է գերխնդրի առաջ։ Իսկ Հայաստանի այս տհասները շարունակում են պնդել, որ խնդիրները համակարգային քննարկում ու լուծում են ստանում։ 2018-ից հետո այս ապիկարները քանդեցին կիսաեվրոպական Հայաստանում երբևէ գոյություն ունեցած բոլոր համակարգերը, հիմա միջինասիական երկրներից համակարգ են ուզում։ Ի՞նչ համակարգ։ Դուք հավատում եք, որ ՀԱՊԿ-ում պետք է համակարգային կառավարում լինի՞։ Դա նույն է, թե ասենք՝ Հայաստանի կառավարությունում կամ վարչապետի աշխատակազմում համակարգային կառավարում է»։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.