23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Քննչական կոմիտեն նմանվել է Perfect TV-ին, որովհետև նրա հրապարակած հաղորդագրության մեջ անհիմն, առանց ապացույցի ենթադրություններ է լցրել, ինչը ո՛չ վայել է, ո՛չ էլ բնորոշ նրանց։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց Սյունիքի նախկին մարզպետ, «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը՝ անդրադառնալով Որոտանի համայնքապետին վերաբերող գործին։
«Սյունիքի բոլոր համայնքապետերին ճնշում են, տանում են։ Առանց կարգուկանոնի տեռոր են անում։ Հենց հիմա Մանվել Փարամազյանի դատն է ընթանում, որևէ հիմք չունեն, բայց համոզված եմ, որ դատավորը երկու ամսով կալանավորելու որոշում է կայացնելու, որովհետև իրենց գրպանի դատավորն է գործը քննում։ Դրա համար էին շտապում, որ Կենտրոն ընկներ անպայման»,-ասաց Վահե Հակոբյանը։
Վերջինս նշեց, որ Սյունիքը հիմա գլխատում են, իսկ թե պատճառն ինչում է կայանում, տեղյակ չէ։
Դիտարկմանը, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի խոսքով իրենք խանգարում են գործող իշխանություններին, Վահե Հակոբյանն ասաց. «Ճիշտ է ասում։ Բա հիմա եթե այնտեղ թեմա դառնա, ո՞վ է գնալու սահմանի մոտ։ Միշտ համայնքապետերն են գնում իրենց ջոկատներով։ Հիմա ո՞վ է գնալու»։
Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը հրաժարական է տվել համայնքի ղեկավարի պաշտոնից։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ինքը` Զաքարյանը։
«Հրաժարականը համաձայնեցված է «Հայաստան» դաշինքի թիմակիցների հետ և պայմանավորված է խորհրդարան գնալու որոշմամբ։ Ընդամենը 16 օր ենք առաջ ընկել իրադարձություններից։ Հուլիսի 26-ին նշանակվել է ԱԺ առաջին նիստը»,- ասաց նա։
Զաքարյանի խոսքով` իշխանությունների կողմից ճնշումներ չեն եղել, ինքն էլ քաղաքապետի աթոռն այդքան էլ դժվարությամբ չի թողնում։ Ասում է` իր հրաժարականով պայքարը չի դադարում։
«Հաշվի առնելով, որ արդեն հանրապետության մասշտաբով ենք գործունեություն ծավալելու, այդքան էլ դժվարությամբ չթողեցի քաղաքապետի պաշտոնը։ Չենք դադարեցնում մեր գործունեությունը ի նպաստ Մեղրիի, Սյունիքի և Հայաստանի Հանրապետության»,- նշեց նա։
Անդրադառնալով Սյունիքի համայնքապետերի բնակարաններում իրականացվող խուզարկություններին և վերջին օրերին աղմկոտ ձերբակալություններին` Զաքարյանը նշեց, որ դրանց բացասական է վերաբերվում։
«Բացի գործընկեր լինելուց՝ նաև ընկերներ ենք։ Համոզված եմ, որ և՛ ես, և՛ իմ ընկերները հակաօրինական որևէ քայլ չենք արել»,- ասաց նա Sputnik Արմենիային։
Մխիթար Զաքարյանն իր հրաժարականի մասին ավելի վաղ խոսել էր այսօր Մեղրիի ավագանու արտահերթ նիստում։
«2021թ–ի հուլիսի 10-ից վաղաժամկետ դադարեցնում եմ համայնքի ղեկավարի լիազորությունները»,– ասել է նա։
Զաքարյանը նաև նշել է, որ թեև «Հայաստան» դաշինքի, որի կազմում ինքը մասնակցել է ԱԺ արտահերթ ընտրություններին, պաշտոնապես դեռ չի հայտարարել մանդատները վերցնելու մասին, բայց ամենայն հավանականությամբ կվերցնի մանդատները, ու ինքը կգնա խորհրդարան։
«Ես այդ դաշինքի 17 համարն եմ, առայժմ` 21։ Բայց ամենայն հավանականությամբ ինչ–որ փոփոխությոսւններ կլինեն և որպես 17-րդ համարը` հերթականությամբ, եթե դաշինքը որոշի գնալ ԱԺ, ես մանդատը կվերցնեմ»,– ասել է նա։
Քաղաքապետը նաև հայտարարել է, որ ինքն այս պահին արձակուրդում է։ Ժամանակավոր պաշտոնակատարն իր տեղակալ Արմեն Սամվելյանն է, որը նույնպես, Զաքարյանի խոսքով, պատրաստվում է հրաժարականի դիմում ներկայացնել։
Բացի Սամվելյանից, ըստ քաղաքապետի, համակարգից հեռանալու ցանկություններ ունեցողներ էլի կան։
«Սա ո՛չ բողոքի ակցիա է, ո՛չ սաբոտաժ է։ Ամեն մեկն իր անձնական պլաններն ունի։ Մարդիկ կան, որ ինձ շատ ավելի շուտ էին դիմել, բայց ես խնդրել էի սպասել մինչև ընտրություններ»,– ասել է Զաքարյանը` նշելով, որ օր ավել համայնքին սպասողական վիճակի մեջ պահելը կարող է վնասել համայնքին, ինչի ցանկություն իրենք չունեն։
Գլխավոր դատախազության կողմից իրականացվող ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական շրջանում ԶԼՄ մշտադիտարկման արդյունքում վեր է հանվել և դատախազի ցուցումով փաստերն ստուգելու նպատակով ՀՀ ոստիկանության Գորիսի բաժին է ուղարկվել 2021թ. հունիսի 10-ին aravot.am լրատվական կայքում «Օրինական կաշա՞ռք, թե՞ … Գորիսի համայնքի ղեկավարը համաձայն չէ» վերտառությամբ հրապարակումը:
Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն, վերջինիս առթիվ նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գորիսի համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձը, պաշտոնական դիրքն օգտագործելով, համայնքի բյուջեից առերևույթ վատնել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 6.130.000 ՀՀ դրամ:
Ըստ աղբյուրի, մասնավորապես՝ խախտելով ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2019թ. օգոստոսի 20-ի «ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի կամավոր խնդիրները, կամավոր խնդիրներին ուղղված սեփական լիազորությունները և դրանց լուծման նպատակով իրականացման կարգը սահմանելու մասին» թիվ 69-Ա որոշման հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները, ըստ որի՝ համայնքի կամավոր խնդիրներն են համայնքի սոցիալապես անապահով բնակչության սոցիալական օգնության տրամադրման կազմակերպումը, 2021թ. հունիսի 9-ի թիվ 369-Ա որոշմամբ սոցալապես անապահով ընտանիքներ չհամարվող, ինչպես նաև այլ համայնքների բնակիչներ հանդիսացող 115 անձանց, որպես դրամական աջակցություն, տրամադրել է ընդհանուր 6.130.000 ՀՀ դրամ: Դեպքի առթիվ հունիսի 22-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում:
Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Որոտան գյուղի վարչական ներկայացուցիչ Ս. Օ.-ն 2021թ. հունիսի 20-ին անցկացված խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նույն գյուղի բնակիչների հետ կազմակերպել է հանդիպումներ, որոնց ներկա է գտնվել նաև Գորիս համայնքի ղեկավար Ա. Ա.-ն, և առաջարկել սոցիալական օգնություն ստանալու համար դիմումներ ներկայացնել Գորիս համայնքի ղեկավարին` երաշխավորելով, որ դրանք միանշանակ բավարարվելու են:
Պարզվել է, որ Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատարի 09.06.2021թ. որոշմամբ Որոտան գյուղի թվով 31 բնակիչների սոցիալական աջակցվություն ստանալու վերաբերյալ դիմումները բավարվել են և տրամադրվել տարբեր չափի գումարներ:
Նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված դիմումատուների մեծ մասը հանդիսանում են Ս. Օ.-ի ընտանիքի անդամները և հարազատները:
Միևնույն ժամանակ, տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ս. Օ.-ն որոշ քաղաքացիների հայտնել է, որ սոցիալական աջակցույթուն տրամադրելու դեպքում պետք է մասնակցեն արտահերթ խորհրդարանական ընտրություններին և քվեարկեն «Հայաստան» դաշինքի օգտին:
Նկատի ունենալով, որ քրեական գործով ձեռք բերված բերված փաստական տվյալներն առերևույթ պարունակում են ընտրակաշառք ստանալու և տալու հատկանիշներ՝ ՀՀ ՔԿ-ում ՀՀ քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով հարուցվել է քրեական գործ:
Նկատի ունենալով, որ նշված հոդվածներով հարուցված քրեական գործերով նախաքննությունն իրականացվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում՝ ՀՀ գլխավոր դատախազությունից քննչական ենթակայության կարգով քրեական գործն ուղարկվել է ՀՀ ՀՔԾ: Միաժամանակ, ՀՀ ՔԿ և ՀՀ ՀՔԾ-ի քննիչներից ձևավորվել է քննչական խումբ, որի շրջանակներում իրականացվում են անհրաժեշտ անհետաձգելի քննչական, դատավարական այլ, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:
Հանդիպումը Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից և Նիկոլ Փաշինյանի՝ հուլիսի 7-ին Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցից անմիջապես հետո առաջինն է:
Նիկոլ Փաշինյանը հանդիպման ժամանակի ասել է․ «Մեծարգո պարոն նախագահ, ողջունում եմ Ձեզ կառավարությունում: Սա տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո մեր առաջին պաշտոնական հանդիպումն է, և շատ կարևոր է, որ ձևակերպենք առաջիկա անելիքները: Մենք իրար հետ շատ դժվար ճանապարհ ենք անցել, նկատի ունեմ՝ Արցախի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը, մեր ժողովուրդը: Եվ ծանր փորձության օրերին մեր ժողովրդին առաջնորդելու բեռն ու պատիվը մեր ուսերին է ընկած, և մենք պարտավոր ենք մեր առաքելությունը պատվով կատարել:
Իհարկե մենք, նաև՝ դուք էլ հիմա մի փոքր ավելի շատ, ես էլ նախընտրական շրջանում և դրանից առաջ, շատ ենք խոսել տեղի ունեցածի հանգամանքների մասին: Եվ դեռ կան հանգամանքներ, որոնց, իհարկե, անդրադառնալու առիթ կունենանք: Շատ կարևոր եմ համարում ընդգծել, որ նաև նախընտրական շրջանում ես հստակ ձևակերպել եմ 44-օրյա պատերազմի բոլոր հանգամանքների մանրակրկիտ քննությունը, և կարևոր է, որ կարողանանք ձևակերպել այնպիսի ֆորմատ ու այնպես կազմակերպել աշխատանքը, որ այդ աշխատանքը լինի վստահելի, որովհետև շատ կարևոր հարցերի պատասխաններ պետք է ձևակերպվեն:
Բայց նաև կարևոր եմ համարում արձանագրել, որ 44-օրյա պատերազմից հետո մենք միասին բավականին լուրջ ջանքեր ենք գործադրել Արցախում բնականոն կյանքը վերականգնելու համար:
Այս ընթացքում երևի տասնյակ աշխատանքային հանդիպումներ ենք ունեցել, մի մասը լուսաբանվել է, մյուս մասը չի լուսաբանվել: Եվ ես, անկեղծ ասած, շատ գոհ եմ մեր գործակցության մակարդակից, այն որոշումները, որ մինչև հիմա իրագործվել են, կարծում եմ՝ բավականին արդյունավետ են:
Հույս ունեմ՝ Արցախի մեր հայրենակիցները զգում են այդ որոշումների արդյունավետությունը, բայց, իհարկե, առաջիկայում ռազմավարական ծրագրեր կան քննարկելու, ես նկատի ունեմ՝ սոցիալ-տնտեսական ոլորտում: Իհարկե, մեր օրակարգում հարցերի հարցը շարունակում է մնալ Արցախի կարգավիճակի ճշգրտման խնդիրը: Եվ պետք է արձանագրենք, որ նոյեմբերի 9-ից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, ըստ էության, արձանագրելով այդ օրակարգը, որպես աշխատանքային օրակարգ: Եվ մենք, պետք է այստեղ նույնպես մեր անելիքները ճշգրտենք, նոր իրադրության մեջ փորձենք որոշակի ռազմավարություն որդեգրել և մեր նպատակներին հասնելու ուղիները մատնանշել:
Կրկին ողջունում եմ Ձեզ, համոզված եմ, որ այսօր քննարկումների արդյունքում նոր լիցք կտանք այն ծրագրերին, որոնք արդեն իրականացվում են, և կձևակերպենք առաջիկա նախագծերը»։:
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը նշել է․ «Մեծարգո պարոն վարչապետ, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ընդունելության համար: Ցանկանում եմ նաև հաջողություն մաղթել ընտրությունների արդյունքում ժողովրդի վստահության քվեն ստանալու և ապագայում Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկը շարունակելու առումով: Համոզված եմ՝ այն ծրագրերը, որ քննարկել ենք, բերելու են Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանը:
Պետք է համախմբենք հայությունն Արցախի շուրջ: Իհարկե, տարիների, տասնամյակների ընթացքում հայությունը միշտ եղել է Արցախի կողքին, միշտ աջակցել է, բայց այսօր ավելին՝ քան երբևէ, անհրաժեշտ է մեծ համախմբվածություն, և այդ դա մեզ հաջողվելու է:
Ուզում եմ միանշանակ արձանագրել այն, որ այսօր սոցիալ-տնտեսական առումով խնդիրները կարգավորվում են և սոցիալական այն ծրագրերը, որոնք իրականացրել է Հայաստանի կառավարությունը, միանշանակ Արցախը հանել է շոկային վիճակից: Այսօր սոցիալական քաղաքականությունը թույլ է տալիս վստահ հայտարարել, որ չկա ընտանիք, որը չի եղել ուշադրության կենտրոնում, և միանշանակ այդ ամենը միայն ու միայն Հայաստանի կառավարության կողմից հատկացված գումարների շնորհիվ: Իսկ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքագրած գումարներն արդեն իսկ սկսել են ուղղվել բնակարանաշինությանը և ենթակառուցվածքների զարգացմանը: Այսօր Արցախը մի մեծ շինհարթակ է: Ծրագրերը պետք է շարունակել և առաջին հերթին՝ բնակարանաշինությունը, որը մեր գլխավոր խնդիրն է: Այսօր Արցախում բնակարանների խնդիրն այնքան խիստ է, որ օրը մեկ բնակարան կառուցելն էլ քիչ է: Մեր ծրագրերն իրականացնելու համար պետք է հասնենք նրան, որ առնվազն օրը մինչև 4-5 բնակարան կառուցենք: Այդ ծրագիրն ենք ուզում ներկայացնել հայությանը, որպեսզի ամեն մի հայ առաջիկա տարիներին մասնակցի բնակարանաշինության ծրագրերին:
Բայց, իհարկե, Արցախի ամենակարևոր խնդիրը անվտանգային, կարգավիճակի խնդիրն է: Եվ, բարեբախտաբար, կարգավիճակի առումով սկզբունքն ինչպիսին եղել է մինչ պատերազմը, ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից օրակարգային փոփոխություն չի կրել:
Մենք պետք է ձգտենք, որ դա մնա օրակարգում: Ձեր բոլոր հայտարարությունները, մեր հայտարարությունները, որ Արցախի անկախության ճանապարհը քննարկման ենթակա չէ, վկայում է այն մասին, որ պետք է շարունակենք մեր պայքարը: Իսկ անվտանգության առումով, ուզում եմ վստահեցնել, որ Պաշտպանության բանակի և խաղաղապահ ուժերի կողմից իրավիճակը համատեղ վերահսկվում է: Իրականում բարդ է աշխարհագրությունը, բայց, բարեբախտաբար, որևէ լուրջ մտահոգող խնդիր չի եղել: Այսօր ընթանում է բերքահավաք, որևէ խնդիր կամ խոչընդոտ չկա: Ընթանում են նաև ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքները հենց այսօրվա շփման գծի երկայնքով:
Մենք ունենք համատեղ քննարկելու ծրագրեր՝ վերականգնելու այն, ինչ կորցրել ենք, ինչը շատ ծանր և երկար աշխատանք է պահանջում:
Մեծարգո պարոն վարչապետ, ուզում եմ նորից հաջողություն մաղթել՝ այն մեծ պատասխանատվությունը, որ ստանձնել եք շատ բարդ ժամանակահատվածում՝ պատվով կատարելու համար»:
Երեկ իրականացված 4046 կատարված թեստավորումից մենք ունեցել ենք կորոնավիրուսի 148 վարակման դեպք, այս պահին մենք պահպանում ենք մինչև 4 % ցուցանիշ, չնայած նկատում ենք վերարտադրության ցուցանիշի աճ: Այս մասին այսօր ասուլիսի ընթացքում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:
«Մեզ մտահոգում է, որ վարակը, անընդհատ շրջանառության մեջ գտնվելով, մուտացվում է, ձեռք է բերում նորանոր հատկանիշներ և դա նկատելի էր ձմռանը շրջանառվող անգլիական շտամի դեպքում, այնուհետև Հնդկաստանում քովիդի լայնածավալ տարածման շրջանակներում ի հայտ եկավ նաև հնդկական շտամը, որը հիմնական շրջանառվող շտամերից մեկն է և Վրաստանում, Ռուսաստանում արձանագրվել են այդ շտամի դեպքեր»,-ասաց Անահիտ Ավանեսյանը:
Նա նաև նշեց, պատվաստումային գործընթացը ամբողջ աշխարհում չի ընթանում այնպիսի արագությամբ, որ հնարավոր լինի ստեղծել հանրային իմունիտետի շեմ և հնարավորություն չտալ վարակին անընդհատ մուտացվելու:
«Մենք բազմիցս նշել ենք, որ կարճ ժամանակի ընթացքում շատ քաղաքացիների պատվաստումը որոշակի պատնեշ է ստեղծում, որ մենք չունենանք անընդհատ մուտացվող շտամեր»,-նշեց նա:
Անահիտ Ավանեսյանը նաև ընդգծեց, որ կարանտինի մասին որոշման նախագիծը շրջանառվել է և Կառավարությունում է:
«Կարծում եմ, որ այսօր դրա երկարացման որոշումը կկայացվի և միանշանակ այն պետք է երկարացվի, քանի որ կարանտինի մասին որոշումը ստեղծում է մի գործիքակազմ, որը հնարավորություն է տալիս սահմանափակումների խիստ ծավալ կիրառելու և 6 ամսով կարանտինը կերկարաձգվի, մինչև սեպտեմբեր նաև կներկայացվի նոր սահմանափակումների փաթեթ»,-նշեց նախարարը:
Ասուլիսի ընթացքում նաև ներկայացվեցին պատվաստման վերաբերյալ ցուցանիշներ՝ ըստ մարզերի, թե ինչքան պատվաստանյութ դեղաչափ է ներկրվել Հայաստան, նաև նշվեց, որ հուլիսի 7-ի դրությամբ կատարվել է 97 711 պատվաստում:
«Ներկրվել է 279 460 դեղաչափ պատվաստանյութ, որից «ԱստրաԶենեկա»՝ 26,06%, «Սպուտնիկ Վի»՝ 37,5 % , «ԿորոնաՎակ»՝ 35,7 %: Հուլիսի 7-ին նաև ներկրվել է 15 000 դեղաչափ պատվաստանյութ: Պատվաստման ցուցանիշները՝ ըստ մարզերի Արագածոտն՝ 3197, Արարատ՝ 7981, Արմավիր՝ 6175, Գեղարքունիք՝ 6489, Լոռի՝ 5068, Կոտայք՝ 6564, Շիրակ՝ 7047, Սյունիք՝ 2974, Վայոց Ձոր՝ 1093, Տավուշ՝ 2254, Երևան՝ 43 453, ընդամենը՝ 92 295»,-ասաց նա:
Կրեմլում կայացած Փաշինյան-Պուտին հանդիպմանը ՌԴ նախագահը ակնարկել է, որ կան զգայուն հարցեր, որոնք պետք է լուծել։ Իսկ դրա համար պետք է ունենալ ժողովրդի աջակցությունը, որը Նիկոլ Փաշինյանն ունի:
«Կարծում եմ՝ դա կարևոր է բոլորի, նախ և առաջ Հայաստանի, հայ ժողովրդի համար՝ հաշվի առնելով այն սուր ու զգայուն հարցերը, որոնք պետք է լուծել, իսկ դրանք լուծել հնարավոր է միայն արդյունավետ աշխատանք ապահովելու միջոցով: Շատ կարևոր է ունենալ ժողովրդի վստահությունը, և Դուք այն ունեք»,- ասել է Պուտինը։
Փաշինյանի լեգիտիմությունը որպես ցավոտ խնդիրների լուծման գրավական առաջինը շեշտել է նաեւ ամերիկացի դիվանագետը՝ 2018 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանը հեղափոխությունից հետո ընտրվել էր ՀՀ վարչապետ։ Դրանցից ամենատպավորիչը թերևս 2018 թվականի հոկտեմբերի 25-ին էր, երբ տարածաշրջանային այցով ՀՀ էր ժամանել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը։ Վերջինս վկայակոչելով Փաշինյանի լեգիտիմության ֆակտորը՝ կարեւորել էր այն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում։
Հարցազրույցներից մեկում Բոլթոնն ասել էր, որ ակնհայտորեն ոգևորիչ ժամանակ է Հայաստանի համար՝ գարնանը տեղի ունեցած փոփոխություններից հետո և դեկտեմբերին սպասվող ընտրություններից առաջ։
«Երբ նման հեղափոխական փոփոխություններ են տեղի ունենում, այն միշտ հնարավորություններ է ընձեռում՝ լուծելու խնդիրներ, որոնք նախկինում գուցե թվում էին դժվար լուծելի»,- ասել էր Բոլթոնն ու ընդգծել, թե հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի լեգիտիմության բարձր մակարդակը՝ արտահերթ ընտրություններում հաղթանակից հետո վերջինս կունենա բավական ուժեղ մանդատ՝ որոշիչ քայլեր կատարելու համար, այդ թվում՝ հակամարտության կարգավորման ուղղությամբ:
Ավելին՝ հարցազրույցներից մեկում Բոլթոնը նաև հույս էր հայտնել, որ հնարավոր է խաղաղ պայմաններում բացվեն հայ-թուրքական-ադրբեջանական սահմանները։
«Կարծում եմ, որ ներկայիս հանգամանքներն ընդգծում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ փոխադարձ համաձայնության հասնելու կարևորությունը, քանի որ եթե դա տեղի ունենա, կբացվի հայ-ադրբեջանական սահմանը: Թուրքիայի հետ սահմանը, կարծում եմ, ևս կբացվի»,- ասել էր Բոլթոնը։
Շատերն ակնկալում էին, որ ԱՄՆ-ի կողմից կարելի էր ակնկալել որոշակի ակտիվություն ԼՂ հարցի կարգավորման հարցում, սակայն «կողմերի համար ընդունելի լուծման» տարբերակը վերածվեց պատերազմի ու Հայաստանի կապիտուլյացիայի, ինչից հետո ևս Փաշինյանը խոսում էր թշնամու հետ բաց սահմաններ ունենալու գաղափարի մասին։
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսեց ՀՀ-ի դեմ։ Նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարները կրակի դադարեցման մասին համաձայնություն ստորագրեցին։ Եռակողմ հայտարարության ստորագրմամբ վերջ դրվեց ակտիվ պատերազմին՝ հայկական կողմի պարտությամբ։ Հայտարարության համաձայն՝ Ադրբեջանին հանձնվեցին Քարվաճառի, Աղդամի շրջանները։ Արցախում տեղակայվեցին ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք էլ պետք է ապահովեն արցախցիների անվտանգությունը։ Չնայած նոյեմբերի 9-ի պայմանագրին, հունվարի 11-ին ստորագրվեց երկրորդ փաստաթուղթը, որի հիմնական դրույթներից էր տրանսպորտային ճանապարհների ապաշրջափակումը։
Դրանից հետո, սակայն հերթը հասավ ՀՀ սահմաններին։ Ադրբեջանական զորքերը տեղակայվեցին Սյունիքում, Գեղարքունիքում ու հիմա էլ ջանքեր են գործադրվում վերջիններիս այստեղից դուրս բերելու համար։ Դրա համար ևս նախապայմաններ են առաջ քաշվում։
Մայիսի 19-ին համացանցում տարածվեց մի փաստաթղթի լուսանկար, ըստ որի Փաշինյանը պատրաստվում է Ադրբեջանին հանձնել նաև անկլավները։ Հաջորդ օրը Փաշինյանը հաստատեց՝ ստորագրելու է փաստաթուղթը։
«Այն լուծումները, որոնք այս պահին մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված նախնական համաձայնություններ, այդ լուծումները 100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին, 100 տոկոսով, ոչ թե 99,9: Եվ, այո, եթե Ադրբեջանը այդ պայմանավորվածությունները իրագործի, և այն պայմաններում, ինչ որ խոսել ենք, այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ», — հայտարարել է Փաշինյանը:
Ակնհայտ է՝ Նիկոլ Փաշինյանին ստիպում են ստորագրել նոր փաստաթուղթ, որի բովանդակության մանրամասների մասին չի խոսվում, սակայն Փաշինյանը կրկին վստահեցնում է, որ ամեն ինչ անում է Սյունիքի անվտանգության և նոր պատերազմը կանխելու համար։
Այս պահին հստակ չէ, թե ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ինչ կկորցնի Հայաստանը։ Հավանաբար, միջպետական նշանակության ճանապարհներ, նաև տարածքներ Տավուշում։
BBC լրատվականի ռուսական ծառայությունը ծավալուն հոդված է հրապարակել Բաքվում գերության մեջ գտնված և հայրենիք վերադարձած զինծառայողների մասին։ Լրատվամիջոցը զրուցել է նրանց և հարազատների հետ։
Պարբերականն արձանագրում է, որ չնայած Լեռնային Ղարաբաղում պատերազմն ավարտվել է, բայց մի քանի տասնյակ կամ նույնիսկ հարյուրավոր հայ զինծառայողներ շարունակում են մնալ Բաքվի բանտերում։
Նրանցից ոմանք ԿԽՄԿ-ի ջանքերով հարազատների հետ կապի են դուրս գալիս՝ հիմնականում նամակագրությամբ։ Գրում են, որ իրենց հետ ամեն ինչ կարգին է, բայց նրանք, ում բախտ է վիճակվել վերադառնալ, պատմում են մշտական ծեծի ու անմարդկային վերաբերմունքի մասին։
«Բարև, իմ սիրելի ընտանիք։ Նամակը ստացա ու շատ ուրախացա, որ ամեն ինչ լավ է։ Սիրելիներս, իմ հետ ամեն ինչ լավ է։ Պապ ջան, թանկագինս, չհուսահատվես։ Որդիդ իրեն լավ է զգում։ Հետևիր առողջությանդ։ Մամ ջան, իմ սիրելի, թանկագին մայրիկ, ոչ մի վայրկյան չհուսահատվես, շատ չանհանգստանաս»։
A4 ֆորմատի թղթի վրա գրված նամակը հայերեն է՝ 2021 թվականի մայիսի 25-ին է գրվել։ Ուղարկողը Սեդրակ Սողոմոնյանն Է։ Նամակում նշված չէ ոչ փոստային հասցե, ոչ հեռախոսահամար։ Ուղարկողն անազատության մեջ է՝ Բաքվում, իսկ նամակը ստացողը ՝ Սամվել Սողոմոնյանն է՝ հայրը։
Նամակի վերևի աջ հատվածում սխեմատիկ նկարված յոթ մարդ է՝ միմյանց ձեռք բռնած։ Ստորագրությունն էլ ռուսերեն է՝ «Կարմիր Խաչ. Ընտանեկան կապերի վերականգնում»։
«Պապ ջան, խնդրում եմ, անպաման գնա մեր եկեղեցի ու մոմ վառի»,- նամակի վերջում խնդրում է Սեդրակը։ Մայրը՝ Թեհմինեն, ամեն օր մոմ է վառում որդու համար և աղոթում Լանջիկ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում։
26-ամյա Սեդրակ Սողոմոնյանը տանն էր, երբ Հայաստանն ու Ադրբեջանը հրադադարի մասին հռչակագիր են ստորագրել, գյուղում հորն էր օգնում ապրուստի միջոց վաստակելու համար։
«Հետո զանգահարեցին։ Դիրքերում հերթափոխ էր: Այնտեղ՝ սահմանին, ամեն մեկը հսկում է իր տարածքը: Նրանք նաև ուզում էին վերցնել կրտսեր որդուս, բայց ես նամակ գրեցի, որ չի կարելի միաժամանակ երկու մարդ տանից տանել», — պատմել է Սեդրակի հայրը՝ Սամվելը:
Վերջին անգամ հայրն ու որդին հեռախոսով զրուցել են դեկտեմբերի 13-ին, 16։00-ի սահմաններում: Սեդրակն ասել է, որ իրենց փոխարինելու են եկել և որ շուտով կվերադառնա տուն: Դրանից հետո կապը խզվել է:
«Առավոտյան իմացանք, որ ադրբեջանցիները շրջապատել են: Ասել են` տղերք, զենքերը վայր դրեք և դուրս եկեք, մենք ձեզ կհանձնենք մոտակայքում կանգնած ռուսներին: Բայց չեն հանձնել, խաբել են», — պատմել է Սամվել Սողոմոնյանը:
Սողոմոնյանն ու մյուսները Հադրութի շրջանի Հին Թաղեր գյուղում էին։ Կապն ընդհատվել է։ Ըստ պայմանագրի՝ նոր սահմանագծում պետք է ռուս խաղաղապահներ լինեին: Սակայն շփոթություններ են եղել: Հայերը շարունակում էին իրենց զինվորներին փոխարինել գյուղի մերձակայքում գտնվող հենակետում:
Նույն ժամանակ գյուղին մոտեցել են ադրբեջանցիներ և նշել, որ տարածքն իրենց է պատկանում: Հայերը չեն համաձայնել: Հրաձգություն է սկսվել: Ադրբեջանը տեղի ունեցածն անվանեց հակաահաբեկչական գործողություն: Այժմ Բաքուն ձերբակալվածներին անվանում է «զինված խմբավորման անդամներ»:
Ֆրանսիայի արտգործնախարարությանը կից պետքարտուղար Կլեմենտ Բոնը կարծում է, որ ԵՄ երկրները չպետք է թույլ տան մուտք գործել իրենց տարածք այն պատվաստանյութերով պատվաստումների վկայականների հիման վրա, որոնք գրանցված չեն ԵՄ-ում, օրինակ ՝ ռուսական կամ չինական: Այս մասին գրում է «Կոմերսանտ» պարբերականը:
Պատվաստման վկայագրից բացի, Բոնը հիշեցրել է, որ անվտանգ մուտքը կարող է ապահովվել նաև սահմանային վերահսկողության, ՊՇՌ և էքսպրես թեստերի ստուգման և ժամանողների համար կարանտինի սահմանման միջոցով: France 2 հեռուստաալիքին տված հարցազրույցում նա քննադատել է Հունաստանին (որի իշխանությունները նախկինում հայտարարել էին ռուսական Սպուտնիկ V պատվաստանյութով պատվաստված զբոսաշրջիկներ ընդունելու պատրաստակամության մասին):
«Անհրաժեշտ է, որ այն դեղամիջոցների ցանկը, որոնցով մարդիկ իրավունք կունենան մուտք գործել տարածք, սահմանափակվի միայն այն պատվաստանյութերով, որոնց արդյունավետությանը մենք վստահ ենք: Ներկայումս դրանք միայն 4-ն են, որոնք ճանաչված են Ֆրանսիայում և Եվրոպայում, ինչպես նաև մի շարք այլ երկրներում: Ինչ վերաբերում է մի շարք այլ պատվաստանյութերի, մասնավորապես ռուսական և չինական, Ֆրանսիան իր գործընկերներին ասում է. «Ուշադիր եղեք, ոչ ասեք այս պատվաստանյութերին»,-ասել է Բոնը`պատասխանելով այս ամառ ԵՄ մուտք գործելու ռեժիմի մասին հարցին:
Բանակից զորացրվեց լավագույն սպաներից մեկը, փոխարինող միշտ լինում է, բայց Խաչատուրովը մնում է Խաչատուրով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ գեներալ–գնդապետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Գրիգորի Խաչատուրովի պաշտոնից ազատմանը:
«Չեմ ուզում մեկնաբանել թե ինչով է պայմանավորված ազատումը, բայց կրկնում եմ՝ նա լավագույն սպաներից էր, ունի անցած ճանապարհ»,- ասաց Մովսես Հակոբյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Գրիգորի Խաչատուրովին 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից ազատելու մասին հրամանագիր է ստորագրել:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը. Գրիգորի Խաչատուրովին ազատել 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից»,- նշված է հրամանագրում:
Արարատի մարզում, հուլիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 19։20-ի սահմաններում ԱԻՆփրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատի ջրամբարում դի կա և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, փրկարարներն ու ոստիկանները, հետո նրանց միացած ԱԻՆ ջրասուզակները ողջ գիշեր որոնողական աշխատանքներ են կատարել, սակայն մթության ու անբարենպաստ եղանակի պատճառով աշխատանքները կեսգիշերն անց դադարեցվել են։
Այսօր՝ հուլիսի 8-ին, վերսկսվել են։ Փրկարարներն ու ոստիկանները ջրամբարի տարածքում և դրա հարակից վայրերում հայտնաբերել են մեծ թվով մարդկային գանգեր, մարմնի ոսկորներ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ այդ ամենը նշված վայրում հայտնվել է այն բանից հետո, երբ ջրի մակարդակի բարձրացման պատճառով մոտակայքում գտնվող հին գերեզմաններում փլուզում է տեղի ունեցել, ու այդ ամենը հայտնվել է բաց տարածքում։
Փաստի առթիվ ոստիկանության Արարատի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.