23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Բոլոր կողմերը խոսում են դելիմիտացիայի և դեմարկացիայի մասին, խաղաղության պայմանագրի մասին, սրանք հանցավոր փաստաթղթեր են լինելու Հայաստանի համար, որոնք նշանակելու են Հայաստանի թևերի և ոտքերի կտրում: Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում հայտարարել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը
Նրա խոսքով՝ Բաքուն ներխուժել է ՀՀ սուվերեն տարածք, որպեսզի Մոսկվայի միջոցով Երևանին պարտադրի սահմանների ճշգրտում, ինչի արդյունքում էլ Հայաստանը պաշտոնապես կկորցնի իր ինքնիշխանությունը և իրավասությունը Արցախի նկատմամբ.
«Ադրբեջանը վերջնական հաղթանակ չի արձանագրել, քանի դեռ իր հաղթանակը չի ամրագրել փաստաթղթերով և միջազգային կարգավիճակ չի տվել դրան: Իսկ հաղթանակին միջազգային կարգավիճակ տալը կոչվելու է խաղաղության պայմանագիր, որը վերջնական կապիտուլյացիայի պայմանագիր է լինելու»,-ասաց Հայկ Մարտիրոսյանը:
Անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին և ընտրության արդյունքներին՝ քաղաքագետն ասաց.
«Այս ազգային ժողովը կազմավորվել է Ռուսաստանի հստակ պլանավորմամբ, որ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը լինեն իր ենթակայության տակ, որպեսզի Նիկոլ Փաշինյանն իր կեղտոտ գործն անելուց հետո հեռացվի և նրա տեղը գա Ռոբերտ Քոչարյանը, սցենարը սա է»:
Հունական Greek City Times պարբերականն անդրադարձել է Բաքվում այդ երկրի դեսպան Նիկոս Պիպերիգոսի՝ դիվանագիտական կորպուսի այլ ներկայացուցիչների հետ ներկայում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Շուշի քաղաք կատարած այցելությանը:
Լրագրող Փոլ Անտոնոպուլոսը նշում է, որ ադրբեջանական ռեժիմը վերջերս ավելի քան քառասուն դիվանագետի համար քարոզչական շրջագայություն էր կազմակերպել դեպի Լեռնային Ղարաբաղի ներկայիս գրավյալ տարածքներ, որոնք թե՛ պատմական, թե՛ ժողովրդագրական առումներով հայկական են:
Լրագրողը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ նախորդ տարի, երբ Հունաստանի դեսպանն իր հավատարմագրերն էր հանձնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, վերջինս ասել էր, որ «Բաքուն ամեն հարցում, այդ թվում նաև Արևելյան Միջերկականում թուրք-հունական տարաձայնություններում, աջակցում է եղբայրական Թուրքիային, և դա գաղտնիք չէ»:
«Եվ չնայած, որ դեսպան Պիպերիգոսին ադրբեջանցի բռնապետը բացահայտորեն ասել է, որ իր երկիրը կուրորեն կաջակցի Թուրքիային՝ Արևելյան Միջերկրականում Հունաստանի ծովային իրավունքները գողանալու հարցում, նա, այնուամենայնիվ, անցած հանգստյան օրերին միացավ քարոզչական շրջագայությանը»,-գրում է լրագրողը:
Նա հիշեցնում է, որ Թուրքիայի հովանավորությամբ Լեռնային Ղարաբաղ ներխուժումը հանգեցրել է սարսափելի ռազմական հանցագործությունների, ինչպիսիք են գլխատումները, սպիտակ ֆոսֆորի օգտագործումը և եկեղեցիների կանխամտածված թիրախավորումը, անգամ լրագրողների դեմ կրկնակի հարվածներ հասցնելը:
Անտոնոպուլոսը վերհիշում է, որ Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը ամենաբարձր մակարդակի օտարերկրյա պաշտոնյան էր, որն այցելել է Հայաստան 2020 թ.-ի Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում, այն բանից հետո, երբ Հունաստանի հասարակությունը հանդես եկավ պատերազմի մեջ գտնվող երկրին աջակցություն հայտնելու պահանջներով:
«Այնուամենայնիվ, Հունաստանի հասարակությունն այժմ վրդովված է, որ դեսպան Պիպերիգոսը միացել է ադրբեջանական ռեժիմի կողմից կազմակերպված քարոզչական շրջագայությանը, հատկապես որ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի դեսպանները հրաժարվել են նրանց միանալուց»,- գրում է Անտոնոպուլոսը:
Նա նշում է, որ չնայած Ադրբեջանը չի ճանաչում Թուրքիայի կողմից ստեղծված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն» անվամբ ապօրինի սուբյեկտը, բայց նրա Նախիջևանի ինքնավար շրջանը խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 541 բանաձևը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 550 բանաձևը:
«Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում որոշումներ կայացնողներն առայժմ պաշտոնապես չեն ճանաչել այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը»՝ վախենալով, որ Հունաստանը և Կիպրոսը կարող են պատասխան հարվածներ հասցնել՝ ճանաչելով Լեռնային Ղարաբաղը որպես անկախ հանրապետություն: Այստեղ հարց է առաջանում, թե ինչու է դեսպան Պիպերիգոսը միացել քարոզչական շրջագայությանը Լեռնային Ղարաբաղի գրավյալ տարածքներ, հատկապես, երբ ամերիկացի, ռուս և ֆրանսիացի գործընկերները հրաժարվել են դա անել»,- գրում է Անտոնոպուլոսը:
Նշվում է, որ դեսպան Պիպերիգոսը չի պատասխանել այս առնչությամբ սոցցանցերի օգտատերերի կողմից տրված հարցերին: Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը չի պատասխանել հրապարակման պահին պարբերականի ուղարկած հարցերին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Հայաստանի ազգային հերոս, արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանին:
Իր խոսքում Նիկոլ Փաշինյան, մասնավորապես, նշել է. «Հարգելի պարոն Էռնեկյան, ողջունում եմ Ձեզ Երևանում: Ուրախ եմ մեր հերթական հանդիպման համար: Ձեր այցը, այսպիսի հանդիպումները միշտ կարևոր են, որովհետև Դուք Հայաստանի Հանրապետությունում կարևոր ներդրողներից մեկն եք և մասնավորապես՝ Սփյուռքի կարևորագույն ներդրողներից մեկը Հայաստանի Հանրապետությունում: Հետևաբար՝ Ձեր ներդրումային տրամադրությունները, կարծում եմ, կանխորոշում են նաև ընդհանուր ներդրումային տրամադրությունը Հայաստանի Հանրապետությունում:
Մեր երկիրը շատ դժվար փորձությունների միջով է անցել: Ընդամենը օրեր առաջ՝ հունիսի 20-ին տեղի ունեցած ընտրություններում, մեր կառավարությունը վերահաստատել է իր ունեցած մանդատը «Ապագա կա» կարգախոսի ներքո: Եվ հույս ունեմ, որ Ձեր աշխատանքային օրակարգն ու տրամադրությունը ևս ուղղված է հենց մեր երկրի տնտեսական լավատեսությունը և ապագայի նկատմամբ հավատը վերականգնելուն: Այստեղ Ձեր անձնական դերակատարումը շատ կարևորում ենք»:
Իր հերթին, Էդուարդո Էռնեկյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ և հավելել. «Պարոն վարչապետ շատ զգացված եմ Ձեր խոսքերից: Ցավոք, պանդեմիան փոփոխություններ մտցրեց մեր բոլորի օրակարգում՝ թե՛ ժամանակի, թե՛ տարածության, թե՛ չվերթների առումով, բայց, կարծես թե, դա արդեն հաղթահարում ենք, և ես այստեղ եմ:
Պարոն վարչապետ, չէի ուզում, որ երկար ժամանակ անցներ, ուզում էի հնարավորինս արագ գալ և Ձեզ շնորհավորել հաղթանակի կապակցությամբ, որովհետև դա շատ կարևոր է, և մենք ի սկզբանե աջակցում էինք Ձեր հաղթանակը:
Մենք Հայաստանում տարբեր ոլորտներում ենք ներդրումներ իրականացնում: Եվ հակված ենք շարունակել, կատարել մեծ, լայնածավալ ներդրումներ Հայաստանում: Հիմա բանակցություններ ենք վարում մի բանկի հետ: Տեսնում ենք Հայաստանում տուրիզմի բնագավառի լավ աճ, և բարեբախտաբար, շուտով նոր ներդրում կառաջարկենք օդանավակայանաշինության բնագավառում: Իմ զարմիկ Մարտինը, ով ներկայումս ղեկավարում է այդ ամենը, շատ շուտով կժամանի Հայաստան, որպեսզի կապ հաստատի այն անձի հետ, ում Դուք կնշեք, բնականաբար, քննարկելու ներդրումային ծրագիրը:
Մենք պետք է մեծ գոհունակություն հայտնենք Հայաստանում գինու և խաղողագործության բնագավառի զարգացումների կապակցությամբ, որ կարողացել ենք կանխատեսել, ներդնել և բարեփոխել այն: Բարեբախտաբար, այսօր այդ գինիները տարածված են ամբողջ Եվրոպայում:
Չեմ ուզում Ձեզնից շատ ժամանակ խլել, պարոն վարչապետ, ես Ձեր տրամադրության տակ եմ»:
Նիկոլ Փաշինյանը և Էդուարդո էռնեկյանը քննարկել են Հայաստանում «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ կողմից իրականացվող ծրագրերը։ Մասնավորապես, անդրադարձ է եղել ընկերությանը կոնցեսիոն կառավարման տրված Երևանի «Զվարթնոց», Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների զարգացմանը, ենթակառուցվածքների բարելավմանը, վերանորոգմանը և հետագա շահագործմանը վերաբերող հարցերի։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Էդուարդո Էռնեկյանին պատկանող ընկերությունների կողմից Հայաստանում իրականացվող և առաջիկայում նախատեսվող այլ բիզնես ծրագրերի շուրջ։
Մինչ ատելության խոսքի հետ կապված քրեական գործ հարուցելը մերժելը՝ ուսումնասիրե՞լ եք Նիկոլ Փաշինյանի անձին բնութագրող հանգամանքները։ ՍԴ-ում Դատախազության ներկայացուցիչ Սևակ Հովհաննիսյանին նման հարց տվեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։
Սևակ Հովհաննիսյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի անձին բնութագրող հանգամանքներն ուսումնասիրելու անհրաժեշտություն չեն ունեցել.
«Երբ կենտրոնանում ենք ատելության խոսքի վրա, չգիտես ինչու միշտ շեշտադրվում է ՔՊ-ի ղեկավարի կողմից այդպիսի խոսքի տարածումն այն դեպքում, երբ և՛ ՀՀ երկրորդ նախագահի, և՛ երրորդ նախագահի կողմից այդպիսի խոսքի արտաբերում եղել է և երեքի մասով էլ համապատասխան որոշումներով տրվել են քրեաիրավական գնահատականներ։ Ինչ վերաբերում է անձին, այստեղ ոչ թե խոսքը վերաբերում է քրեաիրավական հանգամանքներով անձը բնութագրող տվյալներին, այլ տվյալ անձի կարգավիճակին»,-ասաց Սևակ Հովհաննիսյանը։
Արամ Վարդևանյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ է իրենից ենթադրում Նիկոլ Փաշինյանի կողմից հնչած «Դրանց սաղին բռնելու եմ շինեմ» արտահայտությունը. «Մուրճն օրենքի, իրավունքի դիկտատուրան էր, ինչպես ասաց պարոն Բիշարյանը, իսկ այս արտահայտությու՞նն ինչ է»,-ասաց Արամ Վարդևանյանը։
Սևակ Հովհաննիսյանն ասաց, որ իրենք այդ արտահայտություններից որևիցե մեկի բովանդակության դետալացման անհրաժեշտություն չունեն.
«Մեր կողմից հաշվի են առնվել այդ բոլոր չափանիշների համադրված վերլուծությունը և դրանցից յուրաքանչյուրի իրականության մեջ առկա փաստական հանգամանքները։ Այն համատեքստը, որտեղ կատարվել է ոչ միայն ձեր մատնանշած, այլ մնացած արտահայտությունները, հաշվի են առնվել թվարկված չափանիշների տրամաբանության մեջ։ Ե՛վ անձը, և՛ կարգավիճակը, և՛ համատեքստը, և՛ դիտավորությունը, և՛ հնարավոր վնասի առկայությունը»,-ասաց Սևակ Հովհաննիսյանը։
Թուրքիայում մի խումբ անձինք բերման են ենթարկվել Ստամբուլում գտնվող հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու պատին վրա հարբած պարելու համար: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` նշելով, որ Ստամբուլի քաղաքապետարանն ու Էրդողանի կուսակցությունը դատապարտել են նրանց գործողությունները:
Նշենք, որ մինչ այդ ermenihaber.am կայքը հայտնել էր, որ 3 մարդ բարձրացել է Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում գտնվող հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու մուտքի պատի վրա և բարձր երաժշտության տակ պարել խաչի շուրջ:
Կայքը նաև հայտնում է, որ թեև եկեղեցու մոտ այդ պահին ոստիկաններ են եղել, բայց սրբավայրն անարգող քաղաքացիների դեմ միջոցներ չեն ձեռնարկել:
Միջադեպի տեսանյութը հայտնվել է համացանցում և արժանացել Թուրքիայի հայերի և քրիստոնյա այլ համայնքների ներկայացուցիչների խիստ քննադատությանն ու պարսավանքին։
Հայկական եկեղեցու նկատմամբ անհարգալից դրսևորմանն է անդրադարձել Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը, ով գրառում է արել Twitter-ում` դատապարտելով կատարողներին ու թույլ տվողներին։
Փայլանը պահանջել էր, որ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն սկսի դեպքի վայրում ներկա գտնված և անգործության մատնված ոստիկանների դեմ։
Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված սպառնալիքները ոչ միայն ընկալվել են որպես իրական, այլ փաստացի իրական բնույթ են կրել։ ՍԴ-ում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը։
«Խիստ կարևոր է, որ այդ սպառնալիքները և բռնության կոչերը հնչել են ոչ թե սոսկ ընտրություններին մասնակցող կուսակցության ցուցակի անդամի կողմից, այլ իշխանական նշանակալի լիազորություններ և ազդեցություն ունեցող ՀՀ վարչապետի պաշտոնակատարի կողմից, ում ենթարկվում են Ոստիկանությունը և ԱԱԾ-ն։ Բռնության ու սպառնալիքների մթնոլորտը չի սահմանափակվել միայն հրապարակային կոչերով, այլ ինչպես ընտրությունների ընթացքում, այնպես էլ դրանից հետո դրսևորվել է կոնկրետ գործողություններով և հետևանքներով։ Ընտրություններից հետո Փաշինյանի չագուչը ողջ թափով և հզորությամբ գործի է անցել և խոստացված կադրային ջարդի առաջին պտուղներն արդեն երևում են»,-նշեց Դավիթ Հարությունյանը։
Վերջինս նկատեց` ողբալի է այն երկրի անվտանգության վիճակը, որի ԱԽ քարտուղարը չի գիտակցում, որ պետական համակարգը պետք է ծառայի ոչ թե ընտրություններում հաղթած ուժին, այլ պետք է ծառայի պետությանը։
Դավիթ Հարությունյանի խոսքով աշխատանքից ազատման դիմումներ ներկայացնել են պարտադրել մի քանի բժշկական կենտրոնի ղեկավարների, որոնք աչքի են ընկել ընդդիմադիր հայացքներով։
«Ընտրություններից հետո իշխանությունների ճնշման արդյունքում հրաժարականի դիմում են ներկայացրել 4 եզդիական համայնքների ղեկավարներ, որտեղ իշխող քաղաքական ուժը պարտվել էր»,-նշեց Դավիթ Հարությունյանը։
Եթե Ադրբեջանը հայտարարություն է անում, դա դեռ չի նշանակում, որ այն համապատասխանում է իրականությանը, քանի որ արցախյան հիմնախնդիրը կարգավորված չէ այնքան, որքան գոյություն ունի Արցախը, որը Արցախը, երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, որովհետև այդ դեպքում Արցախը կվերածվի ռեզերվացիայի կամ համակենտրոնացման ճամբարի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արցախի ԱԳՆ Դավիթ Բաբայանը։
Ըստ նրա` եթե Ադրբեջանը հայտարարում է, որ արցախյան խնդիրը լուծված է, ըստ երևույթին ցանկանում է ցույց տալ, որ Արցախը 44-օրյա պատերազմից հետո այս ծանր վերքերը ստանալով` այլևս իր պատկերացմամբ սուբյեկտ չէ, ուստի սկսում է երկրորդ փուլը։
«Մենք հակամարտությունը կոչում ենք ադրբեջանա-ղարաբաղյան` շեշտելով, որ կոնֆլիկտը Ադրբեջանի և մեր միջև է, իսկ իրենք առաջ են քաշում հայ–ադրբեջանական տարբերակը` ակնարկելով, որ Հայաստանը տարածքային հավակնություններ ունի Ադրբեջանի նկատմամբ։ Հիմա իրենք իրագործում են երկրորդ փուլը` շահագործելով այսպես կոչված Զանգեզուրի հանգամանքը և նույնիսկ ստեղծել են Արևելյան Զանգեզուրի տնտեսական գոտի` դրա մեջ ներառելով Արցախի հարակից տարածքները, որոնք պատմականորեն կապ չունեն Զանգեզուրի հետ»,– նշեց Արցախի Հանրապետության արտգործնախարարը։
Բաբայանի կարծիքով` եթե ասում են Արևելյան Զանգեզուր, ուրեմն կա նաև Արևմտյան Զանգեզուր, որն ադրբեջանցիների պատկերացմամբ Հայաստանի Սյունիքի մարզն է, հետևաբար արցախյան խնդիրն, ըստ Բաբայանի, կամաց–կամաց վերաձևվվում է, հետո այլ տարածքների նկատմամբ ադրբեջանցիները նույնպես ցուցաբերելու են որոշակի նկրտումներ։
«Անկախ ամեն ինչից` Մինսկի խմբի համանախագահները կշարունակեն իրենց աշխատանքը, որովհետև դա հիմնախնդրի կարգավորման միակ ձևաչափն է։ Կպահանջվի ժամանակ, որպեսզի լիարժեք ձևով վերսկսվեն բանակցությունները։ Արցախի վերադարձը բանակցային սեղանի շուրջ միշտ եղել է մեր արտաքին քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը։ Այլ տարբերակ չկա»,– նշեց Բաբայանը։
Անդրադառնալով այն պատմական իրողությանը, որ 1988 թ. հուլիսի 12-ին ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների XX գումարման խորհրդի 8-րդ նստաշրջանը հայտարարեց «Ադրբեջանական ԽՍՀ կազմից Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի դուրս գալու» մասին, Բաբայանն ընդգծեց, որ հիմնախնդիրը գտնվում է պատմական, իրավական ու աշխարհաքաղաքական հարթություններում և մեր տարածաշրջանում այժմ գերակշռում է վերջին գործոնը, բայց դա չի նշանակում, որ պետք է մոռացվեն մյուս երկու գործոնները։ Ըստ նրա` միշտ պետք է լինել իրատես, չգործել վիրտուալ կյանքում և չցուցաբերել ոչ պրոֆեսիոնալ կեցվածք։
Փաստաբան Երեմ Սարգսյանը մանրամասներ է ներկայացրել կեսգիշերին Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանի ձերբակալության մասին․ «Իրավապահ մարմիններին չի հետաքրքրում իրենց հեղինակությունը:
Սուտն ու կեղծիքը դարձրել են ուղենիշ, այնինչ դրանք իրավապահ և օրինապահ բառերին հականիշ են։
Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների հետ բանավոր պայմանավորվածության համաձայն այսօր ժամը 00։00-ի սահմաններում գնացել ենք քրեական ոստիկանության գլխավոր վարչության շենք, մտել ենք ներս և հայտնել, որ պայմանավորվածության համաձայն ինքնակամ ներկայացել ենք։ Ոստիկանները ձևացրել են, թե իբրև տեղյակ չեն, թե ինչու ենք եկել և առաջարկել են սպասել, մինչև ճշտում կատարեն։ Այդ ընթացքում ժամանակ շահելով, ընդամենը մոտ 2-3 րոպե անց նույն ոստիկանության շենքի մեկ այլ մուտքից դուրս են եկել ոստիկանական 2 միկրոավտոբուսներ, դրանից դուրս են թափվել բազմաթիվ դիմակավորված և ինքնաձիգավոր անձինք, անօրինական կարգով և անհամաչափ ուժ ու բռնություն գործադրելով «առանձնապես վտանգավոր հանցագործ» Մխիթար Զաքարյանին պառկեցրել են գետնին՝ նկարահանել, որից հետո բռնությամբ ներս տարել, այդ ընթացքում խոչընդոտելով նաև փաստաբանների գործունեությանը։ Համառ ջանքերից հետո փաստաբաններին ևս ներս են թողել և հետագա գործողությունների ընթացքում պարզվել է, որ 2 օր է ոստիկանության աշխատակիցներն ակնհայտ անօրիանական գործողություններով և կեղծիքներով հիմքեր են նախապատրաստել Մ․Զաքարյանին ձերբակալելու համար, որպեսզի իրականացնեն այս խայտառակ մասկի-շոուն։
Ոստիկանների անօրինական գործողությունների վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել։
Ձերբակալման հիմքն այն ակնհայտ կեղծ տեղեկություններ են, թե իբրև ոստիկանության Մեղրիի բաժնի աշխատակիցները բազմաթիվ այցեր են կատարել Մխիթար Զաքարյանի տուն, սակայն դռները փակ լինելու պատճառով չեն կարողացել քննիչի մոտ ներկայանալու ծանուցագիր հանձնել։
Իրականում ոստիկաները տեղեկացված են եղել, որ ընտանիքի անդամը հատուկ տանը սպասում է, որպեսզի հանձնեն ծանուցագիրը, խնդրել ենք՝ այդպիսին լինելու դեպքում այն հանձնել կամ տեղեկացնել դրա մասին։ Դիտավորյալ չեն հանձնել և չեն տեղեկացրել։
Պնդում եմ, որ այդ ծանուցագիրը հանձնելու անհնարինության մասին տեղեկություններն ակնհայտ կեղծ են, որոնց վերաբերյալ ունեմ անհերքելի ապացույցներ։
Ստի և կեղծիքի թագավորություն․․․
Հանցագործություններ կատարելով շինծու հանցագործությունների դեմ «պայքարող» ոստիկաններ․․․»։
Ադրբեջանի կառավարության հրավերով երեկ` հուլիսի 10–ին, Շուշի այցելած 46 պետությունների դեսպանների թվում բացակայում էին երեք տերությունների ՝ ԱՄՆ – ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները։ Այդ երկրների դեսպանները չեն ընդունել պաշտոնական Բաքվի հրավերը և հրաժարվել են մեկնել Շուշի։ Տեղեկությունը հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Դատելով տեղական ԶԼՄ — ների արձագանքից ՝ ուղևորությունից երեք դեսպանների հրաժարումը մեծ իրարանցում էր առաջացրել. տեղի ունեցածը անվանում են «դեմարշ» և երեք գերտերություններին մեղադրում «հայամետ» դիրքորոշման մեջ։
Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության գծով օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ դիվանագիտական կորպուսի այցը Շուշի կազմակերպվել է նախագահ Իլհամ Ալիևի անձնական հանձնարարությամբ:
Արարատի մարզում այսօր՝ հուլիսի 10-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել։ SHAMSHYAN.com-ը հայտնում է, որ ժամը 02։10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 16 կմ հատվածում բախվել են 27-ամյա Ռուբեն Գրիգորյանի վարած Opel մակնիշի և ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում գրանցված UAZ Pickup մակնիշի ավտոմեքենաները։
Բախման հետևանքով UAZ Pickup-ը կողաշրջվել է։ Վթարի հետևանքով «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել 28-ամյա Նարեկ Խ-ն, 23-ամյա Գրիշա Ս-ն, 30-ամյա Հրաչ Թ-ն, 26-ամյա Սերյոժա Ս-ն և ևս 1 հոգի։ Ճանապարհին տուժածներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը, ով ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ եղել է ոչ սթափ, ու քանի որ կողաշրջված ավտոմեքենան հաշվառված է ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում, մահացածն ու վիրավորները, ինչպես նաև Opel-ի վարորդը ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասերում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.