23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այն երկրում, որտեղ զինվորը չունի տարրական կեցության պայմաններ ու անհատներս ենք հասցնում ծխախոտից մինչև վրան, շոր ու կոշիկ, մարդիկ պատգամավորական գումարը 50 000-ից 250 000 դարձնելու օրենք են բերում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ներկայացրած նախագծին:
«Այ անբարոյականությու՜ն …
Բռնվե՛ք մարդիկ, այն օրը երբ մեկ զինվոր է զոհվում, երկու զինվոր է անհետ կորում, այն երկիրը, այսօր սպա է կրճատում, որ տնտեսում ունենա, այն երկիրը որտեղ զինվորը այսօր չունի տարրական կեցության պայմաններ ու անհատներս ենք հասցնում ծխախոտից մինչև վրան, վրանից մինչև շոր ու կոշիկ,զրահաբաճկոն, մարդիկ օրենք են բերում պատգամավորական գումարը 50000 ից դարձնեն 250000»,- գրել է Հովսեփյանը:
Ավետիք Իշխանյանի դիտարկմամբ` վարչապետի պաշտոնակատարի կադրային քաղաքականությունն ունի միայն մեկ սկզբունք` անվերապահ հավատարմություն իր անձի նկատմամբ, իր ցուցումների անվերապահ կատարում, և նա հենց այս սկզբունքով է առաջնորդվում բոլոր պաշտոններում նշանակումներ անելիս։
«Այս համատեքստում պետք է դիտարկել նաև Արգիշտի Քյարամյանի նշանակումը, որն ավելի վստահելի մարդ է Փաշինյանի համար, քան ՔԿ նախկին պետը, և պատրաստ է նրա նույնիսկ անօրինական հրահանգները կատարել։ Իսկ թե Քյարամյանն ինչպիսի մասնագետ է, ինչ մակարդակ և փորձառություն ունի, արդեն ոչ թե երկրորդական, այլ ընդհանրապես որևէ նշանակություն չունի»,– նշեց իրավապաշտպանը։
Իշխանյանի կարծիքով` այսօր Հայաստանում իրավական դաշտի մասին խոսելն ուղղակի զավեշտ է, քանի որ այստեղ գործում են ոչ թե օրենքները, այլ Փաշինյանի կամքն ու ցուցումները, հետևաբար «իրավական», «իրավապահ», «օրինականություն» հասկացությունների մասին խոսելն այլևս ավելորդ է։
«Ես մեկ օրինակ բերեմ պատմությունից, թե ինչպես 1937 թվականին Խորհրդային Միությունում Յագոդային փոխարինեց Եժովը, որովհետև նա ավելի վճռականորեն ու անվերապահորեն էր կատարում բռնապետ Ստալինի ցուցումները։ Քյարամյանի ու ՔԿ նախկին պետ Գրիգորյանի համեմատությունը նույն համատեքստում է, ավելի շատ ռեպրեսիաների իրականացում, ինչն ամենայն հավանականությամբ նախապես համաձայնեցվել է Քյարամյանի նշանակումից առաջ, այսինքն` ռեպրեսիաներ կկիրառվեն նրանց նկատմամբ, ում Փաշինյանը կնշանակի մեղավոր»,–ասաց իրավապաշտպանը։
Իշխանյանի խոսքով` առայժմ դաշտում չի երևում այդ ամենին հակազդող որևէ ուժ, իսկ այն ուժը, որը կարող է հավակնել այդ դերին, մասնակցեց ընտրություններին վարչապետի պաշտոնակատարի թելադրած խաղի կանոններով և այժմ ջախջախված վիճակում է։ Ըստ նրա` ՔԿ–ն հետայսու ավելի վճռականորեն է կատարելու քաղաքական պատվերները։
Նշենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արդեն ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի անդամներին և աշխատակազմին է ներկայացրել ՔԿ նորանշանակ նախագահ Արգիշտի Քյարամյանին:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Հայաստանից «տարածքային ամբողջականության ճանաչում» է պահանջում՝ հակառակ դեպքում սպառնալով նոր պատերազմով:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ զոհված զինվորների հարազատների հետ հանդիպմանը Ալիեւը հայտարարել է, որ «Բաքուն ոչ պաշտոնական կապուղիներով տեղեկատվություն է ստացել այն մասին, որ Երեւանը պատրաստ չէ խաղաղության պայմանագիր ստորագրել»: Ավելի վաղ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ Բաքուն արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Երեւանից դրական պատասխան է ակնկալում խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ:
«Այսօր ես ուզում եմ եւս մի խնդրի անդրադառնալ: Ես այս մասին արդեն մի քանի անգամ խոսել եմ: Կարծում եմ, որ պետք է պարզաբան դա ձեր առջեւ: Ես մի քանի անգամ ասել եմ, որ մենք պատրաստ ենք Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել: Այսինքն՝ մենք պատրաստ ենք սկսել այդ աշխատանքը: Սակայն Հայաստանի կողմից ոչ մի արձագանք, ոչ մի պաշտոնական արձագանք չկա: Ոչ պաշտոնական կապուղիներով մենք տեղեկություն ենք ստացել, որ Հայաստանը պատրաստ չէ դրան: Կարծում եմ՝ դա մեծ սխալ կլիներ: Թե՛ պատերազմի նախօրեին, թե՛ պատերազմի ժամանակ հայկական կողմը մեծ սխալներ է թույլ տվել եւ ռազմական հանցագործություններ կատարել: Սա կարող է հաջորդ մեծ սխալը լինել»,- ակնարկել է Ալիեւը:
Ըստ Ալիեւի՝ հակամարտությունը լուծված է, եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ պետք է խաղաղության համաձայնագիր ստորագրվի: «Պետք է լինի միմյանց տարածքային ամբողջականության ճանաչում, սահմանների ճանաչում, պետք է սահմանազատման ուղղությամբ աշխատանքներ սկսվեն: Պետք է ասեմ նաեւ, որ այժմ միջազգային կազմակերպությունները դրական են արձագանքում սահմանազատման աշխատանքներին: Եթե Հայաստանը չի ցանկանում դա անել, կարող է, բայց թող լավ մտածեն, հետո կարող է արդեն ուշ լինել»,- հայտարարել է Ալիեւը:
Սահմանային լարվածություններ կան և դրանք ստեղծում է Ադրբեջանը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը՝ հավելելով, որ այլ տեղերում մեղավորներ փնտրելը շատ սխալ տեղ է տանում մեզ.
«Ադրբեջանական կողմն է հաճախակիորեն լարվածություններ ստեղծում սահմանին, շատ կարևոր է, որ մենք ինքներս հասկանանք սա, ընդունենք, ինչպես նաև համոզենք մեր միջազգային գործընկերներին»,- ասաց Ավինյանը և ավելացրեց.«Սահմանային լարվածություններին պետք է տալ սիմետրիկ պատասխաններ՝ հնարավորինս զսպված, բայց և հասկանալ, որ սահմանային անվտանգության պահպանումը մեր զինված ուժերի, սահմանապահ զորքերի պարտականությունն է»:
Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին՝Ավինյանն ասաց, որ անպայման սահմանագծում և սահմանազատում պետք է տեղի ունենան մեր բոլոր հարևանների հետ, միևնույն ժամանակ ընդգծեց, որ մեր սահմանը շատ կոպիտ խախտելը և մեր սահմանի ներսում տեղակայվելը, մեզ շանտաժի մեթոդներով փորձելը ինչ-ինչ գործողությունների մղելն անարդյունավետ ճանապարհ է և որևէ արդյունք չի կարող տալ.
« Նմանատիպ մոտեցումը, շանտաժի մեթոդը Հայաստանի Հանրապետության իշխանությունների և ժողովրդի համար չեն կարող ընդունելի լինել: Այո, անպայմանորեն պետք է նստել բանակցությունների սեղանին, բայց առաջին հարցը, որ պետք է քննարկվի, ադրբեջանական զորամիավորումների հեռացումն է Հայաստանի Հանրապետության սահմաններից»,-ասաց Ավինյանը
Իսկ թե ե՞րբ կսկսվեն դեմարկացիայի և դելիմիտացիայի աշխատանքները՝ Ավինյանը նշեց, այժմ առաջնահերթ է արհեստականորեն ստեղծված խնդիրները հանգուցալուծումը, որից հետո արդեն քննարկում կսկսվի ֆունդամենտալ հարցերի շուրջ: Նա նաև համոզմունք հայտնեց, որ այս հարցը դիվանագիտական լուծում կունենա:
Մի քանի ադրբեջանական կայքեր հայտնել են, որ Ադրբեջանում հայերն անցած հոկտեմբերին՝ Արցախյան պատերազմի ընթացքում, ուղերձ են հղել «Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին, աշխարհի հայերին և Ղարաբաղում ապրող հայերին»։
Ադրբեջանական կայքերից մեկը (Report News Agency) պնդել էր, որ Ադրբեջանում «տասնյակ հազարավոր հայերի մի խումբ ստորագրել է ուղերձը»։ Միայն այս մեկ նախադասությունից կարելի է ասել, որ այս տեղեկատվությունը կատարյալ սուտ է, քանի որ Բաքվում «տասնյակ հազարավոր հայեր» չկան: 1988-ին և 1990-ին ադրբեջանական ամբոխի կողմից Սումգայիթում, Բաքվում և այլուր Ադրբեջանում հայերի դաժան ջարդերից հետո գրեթե բոլոր հայերը փախել են այդ երկրից՝ իրենց կյանքը փրկելու համար:
Ադրբեջանում մնացած մի քանի հայերը նրանք են, ովքեր ամուսնացել են ադրբեջանցիների հետ: Ապրելով անընդհատ վախի մեջ ՝ նրանք օգտագործում են ադրբեջանական անուններ՝ իրենց իսկական ինքնությունը քողարկելու համար:
Ես երկու անգամ փորձեցի պարզել՝ արդյոք այս նամակը իսկական է, թե կեղծ: Նախ, դիմեցի ադրբեջանական կայքերից մեկին, որը հղում էր արել այդ նամակին՝ խնդրելով նամակի լուսապատճենը։ Ես ուզում էի տեսնել, թե քանի հոգի է ստորագրել այն, և նրանց անունները: Ադրբեջանական կայքը, որն, ամենայն հավանականությամբ, ֆինանսավորվում է Ադրբեջանի կառավարության կողմից, պատասխանեց, որ իրենք ի վիճակի չեն «մանրակրկիտ հետաքննություն իրականացնել» Միակ տեղը, ուր հայտնվել է կեղծ նամակի ամբողջական տեքստը, եղել է ադրբեջանական կայքէջը (Armenia.az), որը շարունակաբար տեղադրում է հարյուրավոր հակահայկական հոդվածներ՝ հայերեն և ռուսերեն: Այս հոդվածները գրում են ադրբեջանցիները, որոնք նախկինում ապրել են Հայաստանում և վարժ տիրապետում են հայերենին:
Նամակը ճշտելու իմ հաջորդ փորձը Հայաստանում ենթադրյալ ստացողի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական բաժնի հետ էր։ Կաթողիկոսությունը տեղյակ չէր նման նամակ ստանալու մասին և նշեց, որ այն, ամենայն հավանականությամբ, Բաքվի սովորական հերյուրանքներից մեկն է:
Ընթերցողներին զվարճացնելու համար այստեղ ներկայացված են հատվածներ կեղծ հայկական նամակից՝ տեղադրված 2020 թ․ հոկտեմբերի 9-ին ադրբեջանական Armenia.az կայքում:
«Այսօր Ադրբեջանում ապրում են տասնյակ հազարավոր հայեր։ Այս երկրում բոլոր մարդկանց նկատմամբ, անկախ կրոնից, կամ ռասայից՝ վերաբերվում են միանման։ Յուրաքանչյուր մարդ այս երկրում օգտվում է՝ Ադրբեջանի սահմանադրությամբ նրա քաղաքացիներին ներկայացվող միևնույն իրավունքներից»։ Նամակի այս առաջին երկու նախադասություններում կա երկու ակնհայտ սուտ. «Ադրբեջանում ապրում են տասնյակ հազարավոր հայեր», և նրանց «վերաբերվում են միանման», ինչպես Ադրբեջանի մյուս բոլոր քաղաքացիներին:
Ենթադրյալ հայ նամակագիրները դիմել են Գարեգին Բ կաթողիկոսին`օգտագործելու իր «հեղինակությունն ու ուժը՝ Ադրբեջանի դեմ Հայաստանի օկուպացիոն քաղաքականության դադարեցման, օկուպացված ադրբեջանական հողերը իրենց տերերին վերադարձնելու ուղղությամբ։ Աջակցություն ցույց տալ անարդար արյունահեղությունը կանխելու հարցում»։ Ոչ մի իսկական հայ նման հայտարարություն չէր անի, բացի եթե նրա կյանքին վտանգ է սպառնում:
Նամակում այնուհետև դիմում են «աշխարհի հայերին և տարբեր հայկական լոբբիներին՝ իրենց աջակցությունը կենտրոնացնել նրա վրա, որպեսզի մարդիկ ապրեն խաղաղության պայմաններում»՝ պնդելով, որ Ադրբեջանի Գյանջա (Գանձակ) քաղաքում Կարինա Գրիգորյան անունով մի հայուհի ծանր վիրավորվել է հայկական հրետակոծության ժամանակ։ Դժվար թե այդպիսի հայ կին բնակվի Գանձակում: Մի բան հաստատ է. Ադրբեջանում ոչ մի հայ չէր ունենա այդքան ակնհայտ հայկական անուն: Հայկական անուններով անձինք, որոնք ապրում էին Ադրբեջանում, կամ սպանվել են կամ փախել երկրից շուրջ 30 տարի առաջ:
Նամակում շարունակվում էր պնդումը, որ Ադրբեջանը «հակաահաբեկչական գործողություններ է անցկացնում միայն իր տարածքում, ցանկանալով օկուպացիայից ազատագրել իր պատմական հողերը»։ Ադրբեջանի համար կեղծավորության գագաթնակետն է պնդել, որ նա պայքարում է ահաբեկչության դեմ՝ անցյալ տարվա պատերազմում մի քանի հազար սիրիացի իսլամիստ ահաբեկիչներին Արցախի դեմ կռվելու համար բերելուց հետո:
Նամակն այնուհետև կոչով դիմում էր «Ղարաբաղի (Արցախի) հայերին», կեղծ պնդմամբ, թե «30 տարի առաջ դուք երջանիկ էիք Ադրբեջանի հողերում, որտեղ հիմա ապրում եք։ Ձեր նյութական բարեկեցությունը բարձր էր, ձեր բոլոր իրավունքները պաշտպանված էին, որովհետև Ադրբեջանը մեր նկատմամբ միշտ վերաբերվել է, որպես իր քաղաքացիների։ Իսկ այժմ Հայաստանի մաֆիոզային ղեկավարությունը ձեզ վերածել է սեփական խաղերի զոհի։ Մենք շատ ենք ափսոսում դրա համար։
Դուք նույնպես ունեք մարդու նման ապրելու իրավունք և հնարավորություն, բայց Հայաստանը ձեզ զրկել է դրանից։ Ուշքի եկեք, քանի դեռ ուշ չէ և հրաժարվեք այդ խաղում գործիք դառնալուց։ Ադրբեջանը կպաշտպանի ձեր բոլոր իրավունքները, այդ թվում նաև ձեր անվտանգությունը։ Մենք հանդիսանում ենք դրա վառ օրինակը»։
Այս նամակի բովանդակությունն ավելի շուտ կատակերգության է նման, քան հավաստի ուղերձի: Նրանք, ովքեր հորինել են այս նամակը, այնքան մոլորված են, որ կարծում են՝ հայերը կհավատան նման ակնհայտ ստերին:
Նամակը վերջապես կոչով դիմել է հայ մայրերին․«Մի փակեք աչքերը Ադրբեջանի հողերում ձեր երեխաների մահվան վրա, որովհետև դուք նրանց աշխարհ չեք բերել, որպեսզի դառնան այս, կամ այն ուժերի խաղերի զոհեր»։ Շատ հուզիչ է, որ Ադրբեջանի կառավարությունը, դիմակավորվելով որպես Բաքվի հայեր, այդքան հոգ տաներ հայ մայրերի և նրանց երեխաների բարեկեցության մասին․․․
Այս կոչի մեջ միակ լավ բանն այն է, որ Ադրբեջանի կառավարությունը մեծ գումարներ է վատնում՝ այսպիսի անօգուտ նամակներ և կայքեր պատրաստելու համար՝ վճարելով ադրբեջանցիներին, որոնք այլապես գործազուրկ կլինեին: Ոչ մի հայ չի հավատալու նման կեղծ լուրերի մեկ բառին, որոնք հայտնվում են Armenia.az (az՝ Ադրբեջան) կայքում: Ես առաջարկում եմ, որ Ադրբեջանի կառավարությունը ստեղծի նաև հեռուստառադիոկայան՝ հայերեն հաղորդումներ հեռարձակելու համար՝ ավելի շատ գումար վատնելով, որը իրենց ղեկավարները դեռ չեն թալանել․․․
Ես չեմ կարծում, որ սա իսկական դիմում է Բաքվի հայերի կողմից: Այնուամենայնիվ, նույնիսկ եթե չնչին ճշմարտություն կա հայտարարված նամակում, դա նշանակում է, որ Ադրբեջանը որդեգրել է Թուրքիայի քաղաքականությունը՝ իր հայ և այլ փոքրամասնություններին ստիպել կեղծ քարոզչական հայտարարություններ տարածել՝ կոծկելու համար մարդու իրավունքների իր կոպիտ խախտումները:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Թալիբների պնդմամբ՝ պաշտոնական Քաբուլը վերահսկում է միայն վարչական կենտրոնները, իսկ գյուղերում՝ այսպես կոչված էմիրության իշխանությունը: Ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո կառավարությունը մնացել է միայնակ զինված հակառակորդի հետ, ճիշտ այնպես, ինչպես 32 տարի առաջ, երբ Աֆղանստանը լքեց խորհրդային բանակի սահմանափակ կազմը։Կրկնվո՞ւմ է արդյոք պատմությունը, և ինչպիսի՞ վնասվածներ է հասցրել պատերազմը։
Ներկայացնում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալության ռեպորտաժը։
Մանկությունը և պատանեկությունը իննսունականներին
Քաբուլացիները միմյանց նկար են ուղարկում, որում Ջո Բայդենը կրքոտ համբուրվում է թալիբների դաշտային հրամանատար, մուլլա Աբդուլահ Գանի Բարադարի հետ։ Նույնությամբ՝ Լեոնիդ Բրեժնևի համբույրը Էրիկ Հոնիկերի հետ։ Մայրաքաղաքի բնակիչները զվարճալի համարում են այն փաստը, որ ամերիկացի առաջնորդը, կարծես, դիտավորյալ զենք ու սարքավորումներ է թողել մոջահեդներին:
Թալիբների ռազմական հաջողությունները բնակչության շրջանում խառը զգացմունքներ են առաջացնում։ Այն փաստը, որ նրանք հաղթեցին ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին, կրկին դուրս մղեցին օկուպանտներին՝ազգային հպարտության տպավորություն է թողնում, սակայն շատերն են հիշում, թե ինչ կարգուկանոն են հաստատել «աշակերտներ»-ը («Թալիբանը» իրենց էմիրությունում:
«Նրանք հավանաբար ասում են, որ շնորհակալ են Բայդենին զենքի համար», — չարախոսում են քաբուլցիները:
Ամերիկացիները քսան տարի պայքարում էին թալիբների դեմ և իհարկե, չէին էլ պատրաստվում նրանց օգնել: Աֆղանստանի ներկայիս իշխանությունների հետ Վաշինգտոնի կողմնորոշումը չար կատակ է խաղացել՝ որպես իշխանության աղբյուրը նրանք տեսել են Միացյալ Նահանգներին, այլ ոչ թե սեփական ժողովրդին։ Եվ հիմա, դաշնակիցների հեռանալուց հետո, ռեժիմն օդում կախված է, քանի որ այն քիչ կողմնակիցներ ունի։ Այս մասին են խոսում տեղի քաղաքական գործիչները՝ երբեմն շշուկով, երբեմն բարձրաձայն։
Սամանդարը հեռախոսով ցույց է տալիս համբուրվող քաղաքական գործիչների մեմը, բայց հետո միանգամից լրջանում է: 1996-ին, երբ թալիբները առանց կռվի մտան Քաբուլ, նա նույնիսկ տասը տարեկան չկար: Հիշելով, այսպես կոչված, Աֆղանստանի իսլամական էմիրության մայրաքաղաքում իր մանկությունն ու պատանեկությունը՝ նա փորձում է անաչառ լինել. «Նրանց մոտ կարգուկանոն եղել է՝ առանց գողության: Այդպիսի բանի համար անմիջապես կտրում էին ձեռքերը»։
«Ընդհանրապես, դա սխալ է: Բռնել են մի մարդու, բայց գուցե նա անմեղ է։ Եվ այո, գողության համար անգամ մեղավորի ձեռքերը կտրելը վատ է»,- Սամանդարը կարճ դադար է տալիս, ընտրում է հարմար բառեր: Աֆղանները սովոր են հետևել իրենց լեզվին, քանի որ շուրջբոլորը խոսք տանող-բերող են։
Սակայն զրուցակիցը, կարծես թե, հազիվ է իրեն զսպում. «Նրանք ամեն ինչում միջամտում են։ Նրանք ջինսն արգելում էին կրել, պետք է հագնել ավանդական հագուստ, որն, ընդհանրապես, ոչ թե ավանդական է, այլ Պակիստանից բերված: Իսկ ես ջինսերով դեռահաս եմ եղել, որին մտրակով ծեծեցին»,- նա նորից դադար է տալիս՝ հավանաբար զղջալով ասածի համար և ավելացնում է. «Սա շատ ցավալի է և ամոթ։ Նրանք մարդուն ծեծում են հասարակության աչքի առաջ»:
Խորոված պատրաստող Խալիկը 1996-ին նույնպես փոքրիկ տղա էր: Երն նրա հորը սպանեցին, 7 տարեկան տղան դարձավ ընտանիքի գլուխը:
«Այդ ժամանակից ի վեր ես պատասխանատու եմ բոլորի համար: Հիմա թալիբները կգան, ինչ-որ կերպ պետք է ապրենք», — Խալիկը գուշակություններ չի անում ապագայի մասին, այն միշտ խաբում է, հետո ավելացնում է. «Քսան տարի առաջ հիացած էի ամերիկացիներով, բայց հիմա նրանք այլևս չկան: Ավելի լավ կլիներ չգային»։ Այս խոսքերն ասելուց հետո նա հառաչում է ու ասում, որ ամեն ինչ ինքն իրենով կդասավորվեր: Քաղաքավարությունից ելնելով ՝ նա նշում է նաև սովետական զորքերի մասին։ ԽՍՀՄ-ը շատ բաներ կառուցեց Աֆղանստանում:
Երկար պատերազմի հերոսները
Քաբուլը ցանկապատների քաղաք է, բոլոր պաշտոնական շենքերը շրջապատված են դրանցով: Ամենուր հերոսների դիմանկարներ կան, հաճախ հանդիպողներից է Ահմադ Շահ Մասուդին: Նրա նկարը կհանդիպես նույնիսկ քաղցրավենիքների խանութում մուլտհերոսների տպագրությունների կողքին։ Վաճառողին, երբ կատակելով հարցնում ես, թե ով է ավելի լավր Աֆղանստանի տղաներից` Մասուդը, թե Սփայդերմանը, շատ լուրջ պատասխանում է,- «Նրանք դիտում են մուլտֆիլմեր, բայց, միևնույն է Մասուդը։ Երկրում պատերազմ է, իսկ նա հերոս է»։
Մասուդը «Աֆղանստանի իսլամական հասարակություն» կուսակցության հրամանատարն էր, որը հիմնադրել էր մեկ այլ լեգենդար քաղաքական գործիչ՝ Բուրհանուդդին Ռաբբանին: Ռաբբանին Աֆղանստանի նախագահն էր, իսկ ավելի ուշ (1996-ից 2001 թթ-ին) գլխավորեց Հյուսիսային դաշինքը, որը կռվեց թալիբների դեմ: 2011-ին նա սպանվեց մահապարտ ահաբեկչի կողմից: Բուրհանուդինի որդին՝ Սալահուդդին Ռաբանին, ծառայում էր որպես Ներքին գործերի նախարար, իսկ այժմ ղեկավարում է իր հոր ստեղծած՝ «Աֆղանստանի իսլամական հասարակություն» կուսակցությունը:
Սալահուդդին Ռաբանին չի հավատում, որ երկիրը վերադարձել է 1990-ականներ:
«Միջազգային հանրությունը Աֆղանստանի ժողովրդի կողմն է: Ինչ վերաբերում է թալիբներին, նրանք շատ բան են հռչակում, բայց հարցն այն է, որ ժողովուրդը չի ընդունի իր համակարգը, կրոնի այս մեկնաբանությունը: Մյուս կողմից՝ պետք է լինի ներառական կառավարություն՝ տարբեր համայնքների ներկայացուցիչներով: Աֆղանստանը բազմազգ երկիր է, և այդ բազմազանությունը մեր ուժն է», — շեշտում է զրուցակիցը:
Նա նաև նշում է, որ Աֆղանստանի հարցը չունի ռազմական լուծում, միևնույն է, պետք է համաձայնության գալ։ Թալիբները դա շատ լավ դա գիտակցում են։
Արդեն հրաժեշտ տալով՝ Ռաբբանին հարցնում է. «Դուք եղե՞լ եք Բագրամում: Նրանք իսկապե՞ս փախել են»: Պատասխանը լսելուց հետո նա մեկնեց իր ձեռքը. «Միևնույն է, սովետական զորքերը, չնայած նրան, որ պարտվել են այդ պատերազմում, բայց արժանապատիվ են հեռացել»: Կարծես թե, սա այն դեպքը չէ, երբ պատմությունը կրկնվում է:
«Հայաստանի պաշտոնատար անձանց և քաղաքացիների կողմից Ադրբեջանի տարածք ցանկացած այցելություն մեր երկրի օրենքներից դուրս անընդունելի է, և այդ մասին արդեն բազմիցս խոսվել է։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իր գործողությունները շարունակելու փորձի տրամաբանական արդյունքը կլինի այն, որ Ադրբեջանը կոնկրետ քայլեր կձեռնարկի Լաչինի միջանցքի նկատմամբ սեփական վերահսկողության հաստատման ուղղությամբ»։
Նման կարծիք է հայտնել Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը Minval.az-ին տված հարցազրույցում, անդրադառնալով հայկական կառավարության հաղորդագրությանն այն մասին, որ Հայաստանի վարչապետի օգնականը մտադիր է այցելել Ստեփանակերտ:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը կոնկրետ միջոցներ կձեռնարկի` Լաչինի միջանցքի նկատմամբ հսկողություն սահմանելու համար:
Զուլֆուգարովը հիշեցրել է, որ Լաչինի միջանցքը չի նախատեսում արտատարածքայնություն, այլ ենթադրում է անվտանգության ռեժիմ մարդկանց համար, որոնք բնակվում են Ադրբեջանի տարածքում: Արտասահմանցիների համար այն փակ է։
Նա նշել է,որ մոնիթորինգային կենտրոնն ընդհանուր հսկողություն է անցկացնում,եւ նույնիսկ եթե չկա մանդատ, որը կհամակարգի նրանց գործունեությունը, նրանց գործառույթները հայտնի են:
«Երբ ասում են, թե խաղաղապահները կգնան, եւ ի՞նչ կլինի փոխարենը։ Մենք չենք կարող պարզապես տանկեր մտցնել եւ սկսել մաքուր էջից։ Չնայած կարող ենք դա անել: Շատ ծուղակներ կլինեն, եւ դրական գործընթացը կարող են օգտագործել մեր դեմ եւ մեզ մեղադրել նոր ցեղասպանության մեջ»,֊հայտարարել է Զուլֆուգարովը։
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ավարտվել է մի խումբ անձանց կողմից ռեստորանի աշխատակցի առևանգման, ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան տառապանք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՔԿ-ից հայտնում են, որ մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Կոտայքի մարզում գտնվող ռեստորանային համալիրի տնօրենի օգնականը իր հորեղբոր որդուն և ընկերոջը պատմել է ռեստորանի աշխատակցի ու սեփականատիրոջ կնոջ մտերմիկ հարաբերությունների և նշված աշխատակցի կողմից ռեստորանից 5 միլիոն դրամ գումար գողանալու մասին:
2019թ. հոկտեմբերի 2-ին՝ 18:30-ի սահմաններում, երիտասարդներն իրենց կողմից փաստացի շահագործվող, ռեստորանի սեփականատիրոջը պատկանող ավտոմեքենայով, բռնություն գործադրելով ռեստորանի հիշյալ աշխատակցի նկատմամբ, բացահայտ առևանգել են վերջինիս՝ նշված հարցերի կապակցությամբ պարզաբանումներ ստանալու և պատժելու նպատակով:
Ճանապարհին երիտասարդները ավտոմեքենայի մեջ պարբերաբար ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել աշխատակցի մարմնի տարբեր մասերին և պարտադրել խոստովանել սեփականատիրոջ կնոջ հետ մտերմիկ կապի և ռեստորանային համալիրից 5 միլիոն ՀՀ դրամ գումար հափշտակելու հանգամանքները, որի ընթացքում, նրա դիմադրությունը կոտրելու նպատակով, իրենց հետ նախապես վերցված «Սայգա ՄԿ» տեսակի որսորդական ակոսափող կարաբինի և օդամղիչ ատրճանակի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու և սպանելու սպառնալիքներ են տվել, կարաբինով և ատրճանակի բռնակով հարվածներ են հասցրել աշխատակցի մարմնի տարբեր մասերին՝ վերջինիս պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ:
Ստանալով «խոստովանությունը»` նվաստացնելու և դիտավորությամբ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու նպատակով, երիտասարդներն աշխատակցին ավտոմեքենայով տեղափոխել են Արագածոտնի մարզի Օշական գյուղում գտնվող, օգնականի կողմից վարձակալած խոզաբուծարան, որտեղ վերջինս, զենքի գործադրման սպառնալիքով, այն է՝ ինքնաձիգից կղանքի հորի մեջ կրակելով, ստիպել է ռեստորանի աշխատակցին մտնել հորը. վախի ազդեցության տակ՝ նա ամբողջ մարմնով ստիպված ընկղմվել է հորում առկա կղանքի մեջ։
Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ ռեստորանի տնօրենի օգնականին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, վերջինիս հորեղբոր տղային և ընկերոջը՝ 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Նախաքննություն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին:
Yerevan Today-ը գրում է․ Սյունիքի մարզի մի շարք համայնքապետերի ՀՔԾ միջնորդությամբ դատարանները կալանավորել են։ Բանն այն է, որ Քարահունջ, Որոտան համայնքների ղեկավարները համայնքների սոցիալապես անապահովներին դրամական օգնություն են բաժանել՝ օրինական որոշումներով․ մի բան, որն արվում է մշտապես և հրապարակվում է առցանց։
Համայնքների բնակիչները հայտարարում են, որ ընտրություններից հետո ոստիկանությունը նրանց հրավիրում է բաժին, բերման ենթարկում, սպառնում է կալանքով և ցուցմունք փորձում կորզել, թե ստացածը ընտրակաշառք է։
Նրանք պնդում են, որ կաշառք չեն ստացել, ստացել են սոցիալական օգնություն, քանի որ ծանր պայմաններում են ապրում, իսկ իշխանությունը գյուղերի մի մասը կամ արոտավայրերը նվիրել է թշնամուն, և իրենք չեն կարող անասուն պահել, հողագործությամբ զբաղվել, անելանելի վիճակում են։ Իրավապահ համակարգը, սակայն, ամեն կերպ հասնում է համայնքապետերի կալանքին։ ։
Երբ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը հարց ուղղեց դատախազին՝ միայն Գորիսո՞ւմ, թե՞ բոլոր համայնքներում օգնության հետքերով գնում են, դատախազը պատասխանեց, որ բոլոր համայնքներում էլ օգնության հետքերով գնում են։ Դատախազի այս հայտարարությունը խիստ կասկածելի է, եթե չասենք՝ սուտ։
Գրեթե բոոր մարզերում, քաղաքներում, համայնքներում ՏԻՄ ղեկավարները որոշումներ են կայացրել սոցիալապես անապահովների դրամային աջակցության մասին։ Այդ որոշումները հազարների են հասնում միայն ընտրությունների օրերին կամ ընտրությունների ամսում։ Սակայն մենք միայն լսում ենք այն մասին, որ քննչական մարմինները գնում են «Հայաստան» դաշինքին աջակցած համայնքապետերի հետևից։
Այժմ հրապարակում ենք մարզպետների՝ հունիս ամսվա առաջին 21 օրերի դրամական օգնությունների, ինչպես նաև պարգևատրումների ցանկը։
Արարատի մարզ, մարզպետի ԺՊ՝ Ռազմիկ Թևոնյան
Մարզպետի հունիսի 21-ի որոշմամբ, այսինքն՝ ընտրություններից մեկ օր անց, սոցիալական աջակցության նպատակով մեկ միլիոն չորս հարյուր տասը հազար դրամի միանվագ օգնություն է բաժանվել 28 հոգու:
Մարզպետի հունիսի 4-ի որոշմամբ՝ մարզպետարանի աշխատակիցները պարգևատրվել են:
Հունիսի 4-ի որոշմամբ, մարզպետը 1 մլն 825 հազար դրամ է հատկացնում սոցիալապես անապահով 33 ընտանիքների՝ 20-200 հազար դրամ։
Արմավիրի մարզ, մարզպետի ԺՊ՝ Համբարձում Մաթևոսյան
Մարզպետի ԺՊ-ի հունիսի 8-ի որոշմամբ՝ սոցիալական աջակցության նպատակով հատկացվել է մեկ միլիոն հարյուր քառասուն հազար դրամ՝ որպես 35 քաղաքացու միանվագ դրամական օգնություն: Տարբեր համայնքների բնակիչների հատկացվում է 20-60 հազար դրամ։
Գեղարքունիքի մարզ, մարզպետի ԺՊ՝ Գնել Սանոսյան
Մարզպետի ԺՊ-ի հունիսի 18-ի որոշմամբ՝ սոցիալական աջակցության նպատակով Լճավան համայնքի բնակիչ Աննա Մանուկյանին հատկացվել է հիսուն հազար դրամ միանվագ օգնություն:
Նույն օրվա՝ հունիսի 18-ի մեկ այլ որոշմամբ՝ սոցիալական աջակցության նպատակով Կարճաղբյուր համայնքի բնակիչ Ատոմ Սարգսյանին հատկացվել է վաթսուն հազար դրամի միանվագ օգնություն:
Հունիսի 17-ի որոշմամբ՝ սոցիալական աջակցության նպատակով հատկացվել է երկու հարյուր իննսունգինգ հազար դրամ՝ 14 քաղաքացու:
Հունիսի 17-ին կայացվել է երեք որոշում՝ սոցիալական աջակցության նպատակով Վարդենիս քաղաքի բնակիչ Գևորգ Բարսեղյանին հատկացվել է ութսուն հազար դրամի միանվագ օգնություն: Ծովինար համայնքի բնակիչ Անուշավան Թաթոյանին հատկացվել է հարյուր
հազար դրամ միանվագ օգնություն: Վերին Գետաշեն համայնքի բնակիչ Պապ Հակոբյանին հատկացնել հիսուն հազար դրամ միանվագ օգնություն:
Հունիսի 16-ի որոշմամբ, սոցիալական աջակցության նպատակով երկու հարյուր իննսունհինգ հազար դրամ է հատկացվել 21 հոգու:
Հունիսի 10-ի որոշմամբ, հատկացվել է չորս հարյուր քառասունհինգ հազար դրամ՝ 19 հոգու:
Մարզպետի ԺՊ-ի նույն օրվա մեկ այլ որոշմամբ, Շողակաթ համայնքի բնակիչ Սերյոժա Երիցյանին հատկացվել է հարյուր հազար դրամ միանվագ օգնություն:
Հունիսի 9-ի որոշմամբ, սոցիալական աջակցության նպատակով հատկացվել է չորս հարյուր քսան հազար դրամ՝ 21 հոգու:
Մարզպետի ԺՊ-ն հունիսի 9-ին մի շարք նման որոշումներ է կայացվել․ Շողակաթ համայնքի Դրախտիկ գյուղի բնակիչ Լուիզա կարապետյանին հատկացվել է հիսուն հազար դրամ միանվագ միանվագ օգնություն: Սևան քաղաքի բնակիչ Գայանե Սարգսյանին հատկացվել է
հարյուր հիսուն հազար դրամ: Լճաշեն համայնքի բնակիչ Հայկ Գասպարյանին հատկացվել է հիսուն հազար դրամ: Սևան քաղաքի բնակիչ Գայանե Աթայանին հատկացվել է հարյուր հիսուն հազար դրամ:
Հունիսի 8-ին մարզպետի ԺՊ-ն 2 որոշում է կայացրել․ դրանցից մեկով սոցիալական աջակցության նպատակով Սևան քաղաքի բնակիչ Մհեր Ղարիբյանին հատկացվել է հարյուր հիսուն հազար դրամ միանվագ օգնություն: Նաև հատկացվել է երեք հարյուր իննսունհինգ հազար դրամ՝ 20 հոգու:
Մարզպետի ԺՊ-ն հունիսի 4-ն հինգ հարյուր հազար դրամ է հատկացրել մարզի սահմանամերձ տարածքներում տեղակայված զորամասերի զինծառայողների համար քաղցրավենիք ձեռք բերելու նպատակով: Նույն օրվա մեկ այլ որոշմամբ սոցիալական աջակցության
նպատակով Սևան քաղաքի բնակիչ Սուսաննա Բաբախանյանին հատկացվել է ութսուն հազար դրամ միանվագ օգնություն:
Մարզպետի հունիսի 3-ի որոշմամբ՝ Լիճք համայնքի բնակիչ Վիլգեմի Գեղամյանին Բաբախանյանին հատկացվել է վաթսուն հազար դրամ միանվագ օգնություն: Նույն օրվա մեկ այլ որոշմամբ հատկացվել է հինգ հարյուր տասը հազար դրամ՝ 21 հոգու:
Լոռու մարզ, մարզպետի ԺՊ՝ Արամ Խաչատրյան
Մարզպետի ԺՊ-ի հունիսի 17-ի որոշմամբ՝ աջակցության նպատակով 3 քաղաքացու տրամադրվել է իննսուն հազար դրամ միանվագ օգնություն:
Հունիսի 10-ի որոշմամբ՝ աջակցության նպատակով 8 քաղաքացու տրամադրվել է չորս հարյուր քառասուն հազար դրամ միանվագ օգնություն:
Հունիսի 9-ի որոշմամբ՝ աջակցության նպատակով 60 քաղաքացու տրամադրվել է մեկ միլիոն երեք հարյուր տասնհինգ հազար դրամ միանվագ օգնություն:
Մարզպետի ԺՊ-ի հունիսի 8-ի որոշմամբ՝ 5 քաղաքացու տրամադրվել է երկու հարյուր երեսուն հազար դրամ միանվագ օգնություն:
Հունիսի 2-ի որոշմամբ՝ 7 քաղաքացու տրամադրվել է երկու հարյուր տասնհինգ հազար դրամ միանվագ օգնություն:
Մարզպետի ԺՊ-ի հունիսի 16-ի որոշմամբ՝ 12 քաղաքացու տրամադրվել է 270 հազար դրամ միանվագ օգնություն:
Հունիսի 15-ի որոշմամբ՝ 17 քաղաքացու տրամադրվել է 310 հազար դրամ միանվագ օգնություն: Նույն օրվա մեկ այլ որոշմամբ՝ 12 քաղաքացու տրամադրվել է 240 հազար դրամ միանվագ օգնություն:
Հունիսի 10-ի որոշմամբ՝ աջակցության նպատակով 2 քաղաքացու տրամադրվել է հարյուր հազար դրամ միանվագ օգնություն:
Հունիսի 9-ի որոշմամբ՝ աջակցության նպատակով 8 քաղաքացու տրամադրվել է 260 հազար դրամ միանվագ օգնություն:
Շիրակի մարզ, մարզպետի ԺՊ՝ Հովհաննես Հարությունյան
Շիրակի մարզպետի ԺՊ-ի հունիսի 4-ի որոշմամբ՝ աջակցության նպատակով 49 քաղաքացու տրամադրվել է մեկ միլիոն հինգ հարյուր քառասուն հազար դրամ միանվագ օգնություն:
Սյունիքի մարզ, մարզպետի ԺՊ՝ Մելիքսեթ Պողոսյան
Սյունիքի մարզպետի ԺՊ-ն հունիսի 14-ին դրամական օգնության երկու որոշում է ստորագրել։ Դրանցից մեկով տրամադրվել է երկու միլիոն չորս հարյուր իննսուն հազար դրամ օգնություն: Մյուս որոշմամբ՝ տրամադրվել է մեկ միլիոն երկու հարյուր ութսուն հազար դրամ օգնություն:
Վայոց ձորի մարզ, մարզպետ Արարատ Գրիգորյան
Մարզպետի ԺՊ-ի հունիսի 15-ի որոշմամբ՝ աջակցության նպատակով 55 քաղաքացու տրամադրվել է մեկ միլիոն հինգ հարյուր հիսունհինգ հազար դրամ միանվագ օգնություն:
Հունիսի 1-ի որոշմամբ՝ աջակցության նպատակով 56 քաղաքացու տրամադրվել է երկու միլիոն ինը հարյուր իննսունհինգ հազար դրամ միանվագ օգնություն:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում Մեղրիի համայնքապետարանի պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ:
Քննչական կոմիտեից հայտնում են. «Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը, 2016թ. սեպտեմբերի 23-ից զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, կատարելով պաշտոնական կեղծիք, խախտելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի պահանջները, անձնական այլ շահագռգռվածությունից և խմբային շահերից ելնելով, կազմակերպել և իրականացրել է համայնքին պատկանող և ՀՀ հողային օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում ընդգրկված 0,4388 հողամասի օտարումը:
Մասնավորապես՝ պարզվել է, որ դեռևս 20.05.2011թ. Մեղրի համայնքի ավագանու որոշմամբ թույլատրվել է 25 տարի ժամկետով, բազմամյա տնկարկներ հիմնելու նպատակով վարձակալության տրամադրել համայնքին պատկանող, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում ընդգրկված, համայնքի հատակագծում որպես արգելոց նշված տարածքից 0,4388 հա մակերեսով հողատարածքը, որի հիման վրա համայնքապետարանի կողմից կայացած մրցույթի արդյունքում 14.07.2012թ. կնքված վարձակալության պայմանագրով հողատարածքը հանձնվել է վարձակալության:
Սակայն վարձակալած հողատարածքում բազմամյա տնկարկներ հիմնելու փոխարեն, վարձակալը տարածքը ծառայեցրել է հասարակական նպատակներով, այն է՝ կառուցել է սրճարան և առանց համապատասխան թույլտվությունների՝ տարածքը ծանրաբեռնել է հիմնական և ոչ հիմնական շինություններով:
Մեղրիի համայնքապետը, պարտավոր լինելով հետևել, որպեսզի վարձակալությամբ տրամադրված հողատարածքն օգտագործվի նպատակային նշանակությամբ, ինչպես նաև՝ կասեցնել և կանխարգելել առանց թույլտվության հիմնական և ոչ հիմնական շինությունների կառուցումը, չի կատարել իր պաշտոնեական պարտականությունները. ավելին՝ պաշտոնեական դիրքի չարաշահմամբ կազմակերպել է այդ հողատարածքը սեփականությամբ իր մտերիմ անձին օտարելու գործընթաց, որն իրականացնելու համար ձեռք բերված հանցավոր պայմանավորվածության շրջանակներում Մեղրի համայնքի ղեկավարի տեղակալի և աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետի կողմից 12.11.2019թ. կազմվել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ տեղեկանք այն մասին, թե իբր, Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության նշված հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքով սահմանված սահմանափակումների ցանկում։
Նշված տեղեկանքի հիման վրա Մեղրի համայնքի ավագանու կողմից, 25.05.2020թ. որոշմամբ, փոփոխություն և լրացում է կատարվել Մեղրի համայնքի ավագանու 06.03.2020թ. որոշման մեջ և հողատարածքն ընդգրկվել է համայնքի կողմից օտարվող հողատարածքների ցանկում։
2020թ. հունիսի 24-ին Մեղրիի համայնքապետարանում տեղի ունեցած աճուրդի արդյունքում, որը կազմակերպվել է համայնքի ղեկավարի տեղակալի կողմից, հաղթող է ճանաչվել համայնքի ղեկավարի մտերիմ անձը, այնուհետև համայնքի ղեկավարի որոշմամբ, աճուրդի արդյունքներով, հողատարածքն օտարվել է հաղթող ճանաչված անձին և նույն օրը աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ Արտավազդ Արզումանյանի կողմից դիմում է ներկայացվել ՀՀ կադաստրի կոմիտեի Մեղրիի սպասարկման գրասենյակ՝ նշված հողատարածքի վերաբերյալ միասնական տեղեկատվություն տրամադրելու մասին, որին ի պատասխան ՀՀ կադաստրի մարզային ստորաբաժանման կողմից տրվել է միասնական տեղեկանք այն մասին, որ հողամասն ընդգրկված է ՀՀ հողային օրենսգրքով սահմանված հողամասերի ցանկում:
Հողամասի օտարումն ամեն գնով կազմակերպելու նպատակով համայնքի ղեկավարը պահանջել է ՀՀ կադաստրի կոմիտե ներկայացնել միասնական տեղեկանք տրամադրելու նոր դիմում, որի հիման վրա համայնքապետարանի գլխավոր մասնագետը դիմում է ներկայացրել ՀՀ կադաստրի կոմիտեի Մեղրիի սպասարկման գրասենյակ՝ խնդրելով 02.07.2020թ. ՀՀ կադաստրի կոմիտեի Սյունիքի մարզային ստորաբաժանման կողմից տրված նախորդ միասնական տեղեկանքում կատարել սխալների ուղղում և «լրացուցիչ նշումներ և տեղեկություններ» բաժնից հանել «ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի» գրառումը:
Նշված դիմումին ի պատասխան՝ ՀՀ կադաստրի կոմիտեի Սյունիքի մարզային ստորաբաժանման կողմից տրվել է նոր միասնական տեղեկանք, որի «լրացուցիչ նշումներ և տեղեկություններ բաժնում» նշվել է, որ գույքի նկատմամբ որևէ հիմքով սեփականության իրավունքի նոր պետական գրանցումը կկատարվի՝ հողամասը ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում ընդգրկված լինելու կամ չլինելու վերաբերյալ համապատասխան տեղեկանք ներկայացնելու դեպքում:
Հողամասի օտարման գործընթացն ավարտին հասցնելու նպատակով, համայնքի ղեկավարի հանձնարարությամբ, համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետը պատրաստել է նշված հողատարածքը ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում ընդգրկված չլինելու մասին պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ տեղեկանք, որը հաստատվել է համայնքի ղեկավարի կողմից:
Տեղեկանքի հիման վրա համայնքապետարանի կողմից լիազորված և մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձանց միջև Մեղրի քաղաքում նոտարական վավերացմամբ կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով հիշյալ 0,4388 մակերեսով հողատարածքն օտարվել է և ստացել պետական գրանցում:
Արդյունքում՝ Մեղրիի համայնքապետի, համայնքի ղեկավարի տեղակալի և համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետի գործողությունների արդյունքում համայնքի սեփականություն հանդիսացող և ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ և 11-րդ կետի համաձայն օտարումն արգելված, Մեղրի համայնքի գլխավոր հատակագծում որպես արգելոց նշված հողատարածքի 0,4388 հա մասն օտարվել է որպես սեփականություն՝ այդ կերպ պետության և համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառելով անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած էական վնաս, այն է՝ համայնքի սեփականությունից դուրս է եկել օտարումն արգելված հողատարածքը, համայնքային սեփականություն հանդիսացող լիճը զրկվել է ափից, համայնքը և պետությունը զրկվել են գլխավոր հատակագծում որպես արգելոց նշված տարածքն ըստ նպատակային նշանակության օգտագործելու և հանրության շահերին ծառայեցնելու հնարավորությունից:
Վարույթն իրականացնող մարմինը, գնահատելով քրեական գործով ձեռք բերված ապացույցները, Մեղրի համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համար, 08.07.2021թ. միջնորդություն է ներկայացրել դատախազին՝ ԱԺ պատգամավորի թեկնածու հանդիսացող Մխիթար Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համար կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) դիմելու և համաձայնություն ստանալու համար։ Նույն օրը դատախազի կողմից համապատասխան միջնորդությունը ներկայացվել է ԿԸՀ, որը բավարարվել է:
Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանին և տեղակալին՝ Արմեն Սամվելյանին, մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ համայնքապետարանի գլխավոր մասնագետ Արտավազդ Արզումանյանին՝ 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով: Միջնորդություններ են ներկայացվել՝ նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:
Մխիթար Զաքարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը դատարանի կողմից բավարարվել է, իսկ մյուս երկու միջնորդությունները դեռևս չեն քննարկվել:
Նախաքննությունը շարունակվում է:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.