23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ամերիկացի մի խումբ սենատորներ նամակ են հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, որպեսզի վերջինս ճնշում գործադրի և պատժամիջոցներ սահմանվի Թուրքիայի վրա։
Բանն այն է, որ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ Հանրապետության օկուպացման տակ գտնվող ցանկապատված Վարոշա (Մարաշ-թուրքերեն անվանում) քաղաքը թուրքերը նորից ցանկանում են բացել, որը փակվել էր Կիպրոսի թուրքական օկուպացիայից հետո։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Այդ կապակցությամբ Միացյալ Նահանգների Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը, դեմոկրատական Քրիս, Վան Հոլլենը և հանրապետական Մարկո Ռուբիոն նամակ են հղել Բայդենին։
«Կոչ ենք անում Եվրամիության հետ միասին նախապես հստակեցնել, որ Թուրքիայի կողմից՝ Վարոշան վերաբացելու կամ վերաբնակեցնելու ցանկացած փորձի դեպքում բազմակողմ պատժամիջոցներ կկիրառվեն»,- նշվում է նամակում:
Սենատորները նշել են, որ Թուրքիան իր ծրագրերով անտեսում է ՄԱԿ-ի և Եվրախորհրդարանի այս հարցով կոչերը։
Դրա հետ մեկտեղ 11 ամերիկացի սենատորներ հայտարարություն են արել, որտեղ քննադատել են թուրքական կողմի ծրագրերը և կոչ են արել Ջո Բայդենին օգտագործել իր բոլոր լծակները Թուրքիայի վրա ճնշում գործադրելու և ԱՆկարայի անօրինական ծրագրերը խափանելու համար։
Ընդ որում թուրքական աղբյուրը նկատել է տալիս, որ այս նամակը հղվել է Էրդողանի՝ Հյուսիսային Կիպրոս կատարելիք այցից առաջ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաղորդագրություն էր ուղարկել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադեսին, որում նա հայտնել էր, որ Վաշինգտոնը կրկին կոչ կանի թուրքական կողմին չեղյալ համարել Վարոշա նախկին հանգստավայրը բացելու որոշումը, որը գտնվում է Կիպրոսի հունական և թուրքական հատվածների բուֆերային գոտում, ծովափնյա Ֆամագուստա շրջանում, որտեղից 1974 թվականին վտարվել էին կիպրացի հույն սեփականատերերը:
2020 թվականի սեպտեմբերի 27-ից հուլիսի ութն ընկած ժամանակահատվածում դիակների և մասունքների 3797 փորձաքննություն է կատարվել, որից 2784 փորձանմուշ նույնականացվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան ներկայացրել են Առողջապահության նախարարությունից, ինչը ստորագրել է ԱՆ գլխավոր քարտուղարի տեղակալ Վահե Հակոբյանը։
Դատաբժշկական փորձաքննության ենթարկված 3797 մարմնից և մասունքից վերցված փորձանմուշների համար լրացվել է 3463 մահվան մասին բժշկական վկայական։
«Փաստինֆո»-ն պաշտոնական հարցմամբ խնդրել էր տեղեկացնել, թե քանի՞ մարմնից ու մասունքից չի հաջողվում ԴՆԹ անջատել։ ԱՆ-ից այս հարցին չեն պատասխանել, այլ հայտնում են, որ հուլիսի 8-ի դրությամբ դիակներից և մասունքներից վերցված թվով 115 փորձանմուշ գտնվում է կրկնակի փորձաքննության ընթացքում:
Հարցմամբ խնդրել էինք հայտնել, թե քանի փորձանմուշ է ուղարկվել արտերկիր՝ ԴՆԹ փորձաքննության, եւ ինչպիսին են եղել արդյունքները։
Հետաքրքրվել էինք նաև, թե հարազատներն իրենց հաշվի՞ն են արտերկրում կրկնակի փորձաքննություն պատվիրում, թե ոչ, ինչին նախարարությունը խուսափել է պատասխանել՝ նշելով, թե հարցադրումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը դուրս է ԱՆ
«Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի լիազորությունների շրջանակներից։ Նկատենք՝ մենք հարցումն ուղարկել էինք նախարարի պաշտոնակատարին եւ ոչ թե ՊՈԱԿ-ին։
Հունիսի մեկին ԱՆ-ն ֆեյսբուքյան էջում հայտնեց, որ կա 50 մասունք, որոնք մի քանի անգամ անցել են փորձաքննություն, բայց դրանցից դեռ չի հաջողվել ԴՆԹ անջատել: Հայտնել էին նաև, որ մնացած բոլոր դիերը փորձաքննված են, որոնց մի մասը՝ 149-ը, ծնողների բազայի հետ համընկնում չի ունեցել:
Այնուհետև հունիսի երեքին՝ կառավարության նիստում, Փաշինյանը հայտնել էր, թե ԴՆԹ հետազոտման, մարմինների նույնականացման աշխատանքը եզրափակիչ փուլին է հասել.
«Ունենք նաև շուրջ 50 մասունք, որոնցից նույնիսկ 4-5-րդ փորձից հետո ԴՆԹ չի անջատվել և պետք է այս դեպքերը պարզելու համար դիմենք միջազգային մեր գործընկերներին, որոնք ավելի փորձառու են այս ժամանակաշրջանում, որ այս հարցում մեզ օգնեն»,- ասել էր Փաշինյանը։
Հունիսի 18-ին Փաշինյանը հանրայինի եթերում հայտնել էր, թե զոհերի թիվը 3705 է։ Մինչդեռ ԱՆ-ն Փաշինյանի այս հայտարարությունից շուրջ մեկ ամիս անց հրապարակում է 242 մահվան դեպքով քիչ թիվ։
Ակներեւ է, որ պաշտոնապես հրապարակվում են միմյանց հակասող տվյալներ, ինչը վկայում է, որ պատերազմի ավարտից 9 ամիս անց Հայաստաննի իշխանությունը չունեն զոհերի վերաբերյալ պաշտոնական արժանահավատ վիճակագրություն կամ էլ դրանց թիվը թաքցվում է։
Այսօր ինձ զանգել էր Ուկրաինայում ՀՀ դեսպան, նախկինում ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը եւ պնդում էր, որ ինքը Ալեքսանդր Լապշինի հետ խոսակցության ժամանակ չի արել Արցախի մասին կանխատեսումներ եւ միայն աջակցություն է հայտնել Լապշինին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Նաիրի Հոխիկյանը։
«Այսօր ինձ զանգել էր Ուկրաինայում ՀՀ դեսպան, նախկինում ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը եւ պնդում էր, որ ինքը Ալեքսանդր Լապշինի հետ խոսակցության ժամանակ չի արել Արցախի մասին կանխատեսումներ եւ միայն աջակցություն է հայտնել Լապշինին։ Վլադիմիր Կարապետյանը պնդում էր, որ ինքը որեւէ կապ չունի իմ հրապարակած ձայնային հաղորդագրության մեջ հնչած մտքերի հետ։
Ալեքսանդր Լապշինը այդ ձայնային հաղորդագրությունը (ուշադրություն դարձրեք, դա ձայնագրություն չի եղել) ուղարկել է 2020թ․ նոյեմբերի 11-ին՝ հիշեցնելով մեր ընդհանուր խոսակցությունը 2019թ․ մայիսի 11-ին։ Ես այդ ժամանակ բազմիցս Լապշինին խնդրել եմ հրապարակային խոսել, մինչդեռ նա ինքն է ասել, որ չի կարելի դա անել, քանի որ կա անվտանգության խնդիր։
Լապշինին ես ճանաչում եմ 2016-ի դեկտեմբերից, նրան եւ նրա ընտանիքին օգնել եմ ամեն ինչով, երբ նա կալանավորվել էր Բելառուսում եւ ուղարկվել Ադրբեջան։ Լապշինի խնդրանքին՝ չհրապարակել դա իր անվտանգության համար, ընդառաջել եմ, թեպետ իրեն ասել եմ, որ բոլոր դեպքերում պետք է խոսել այդ մասին․ չէ՞ որ ես էլ ունեմ անվտանգության խնդիր։
Հուսով եմ, այս անգամ եւս հերքումներ չեն լինի, քանի որ ձեռքիս տակ են բոլոր խոսակցությունների օրիգինալները։ Ես սովոր եմ խոսել փաստերով, եւ եթե մեկը ինձ մեղադրում է ստախոսության կամ կեղծիքի մեջ, պետք է դրա համար փաստեր ունենա։ Եթե իմ հրեա ընկեր Լապշինը պնդում է, որ ես ստում եմ, գուցե բաց հրապարակե՞նք մեր խոսակցությունները»,- գրել է նա։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Պարագ Յոհաննես Բհատի հրամանով աշխատանքից ազատվել են 38 անձ. գրում է Aravot.am-ը։
Ազատվողների ցանկում են արտադրամասի պետեր, անվտանգության դեպարտամենտի ղեկավարն ու աշխատակիցները, էներգետիկներ, վարչական աշխատողներ՝ խորհրդականներ, օգնականներ։ Ազատվել է նաև ընկերության խորհրդի նախագահի խորհրդական Գառնիկ Ղազարյանը (հայտնի է որպես «Աժդանակ»–ի Գարիկ), որ, ըստ պարբերականի, երեկ մեկ ամսով կալանավորվել է։
«Աշխատանքից ազատվողները հիմնականում ԶՊՄԿ–ի գլխավոր նախկին տնօրեն, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի մտերիմներն են։ Կարելի է ասել, աշխատանքից ազատվողները նրանք են, որոնք մյուս աշխատակիցներին ճնշել են ընտրության հարցում, նրանք, ովքեր վարչապետի ճամփան էին փակել»,–ասել է Aravot.am-ի աղբյուրը։
Կայքը փորձել է աշխատանքից ազատվածներից պարզել, թե ինչ պատճառով են ազատվել աշխատանքից, սակայն նրանք զերծ են մնացել մեկնաբանություններից, իսկ ոմանք էլ ասել են, որ դիմելու են դատարան։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, բավարարել է ՀՔԾ ՝ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը: Առուշ Առուշանյանը 2 ամսով կկալանավորվի:

Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ՝ հուլիսի 15-ին, բավարարել էր Գորիսի համայնքապետի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու դատախազության միջնորդությունից, ինչից հետո Առուշ Առուշանյանը հրավիրվել էր ՀՔԾ: Հենց ՀՔԾ մուտքի մոտ Առուշանյանի մասնակցությամց հերթական նկարահանումն էր բեմադրվել՝ Առուշանյանին պառկեցրել էին գետնին, ձեռքերը ոլորել էին և ստեղծել էին բերման ենթարկելու իմիտացիա:
Առուշանյանը երեկ ՀՔԾ-ից դուրս գալուց իր մասնակցությամբ նկարահանումները մանկապարտեզին, անիմաստ բան էր որակել:
«Մանկապարտեզի ինչ-որ բաներ են անում, անիմաստ ինչ-որ… բառեր չեմ գտնում մեկնաբանելու. ուղղակի եղել է այն, ինչ եղել է»,- ասելէր Առուշանյանը:
ՀՔԾ-ում երեկ մեղադրանք էր առաջադրվել Առուշանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով: ՀՔԾ հաղորդագրության համաձայն՝ «ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Ա.Ա.-ն, հիշյալ դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով` նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է` երկու և ավելի ընտրողի կաշառք տալը»:
Հայաստանի ՊՆ ռազմական ոստիկանության հատուկ օպերատիվ ծառայությունում ստացված օպերատիվ տվյալնեի հիման վրա Հայաստանի ՊՆ Ռազմական ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյոնքում պարզվել է, որ հուլիսի 12-ին ՀՀ ՊՆ-ի Կենտրոնական հավաքակայան ներկայացած զորակոչիկ Ա. Հ.-ն 2021 թվականի հուլիսին հանդիպել է ընկերոջը՝ Ա.Հ.-ին, ով առաջարկել է միջնորդել, որպեսզի վերջինս ծառայության անցնի Նուբարաշենի հատուկ նշանակության առանձին բրիգադի զորամասում:
ՌՈ-ից հայտնում են, որ Ա.Հ.-ն չի համաձայնել, որից հետո առաջարկել է ՌԴ սահմանապահ զորքեր, ինչի դիմաց պահանջել է 700 դոլար:
Ձեռնարկված միձջոցառումների արդյունքում վերոնշյալ անձինք Ռազմական ոստիկանությունում տվել են խոստովանական բացատրություններ:
Խորհրդարանի ընդունած օրենքը հատուկ միտումներ է հետապնդում: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի նախկին առաջին տեղակալ, «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը։
Հիշեցնենք, որ խորհրդարանն այսօրվա արտահերթ նիստում ընդունեց «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով նախատեսվում է արտահանման լիցենզիոն տուրք սահմանել պղնձի, մոլիբդենի խտանյութի համար՝ գործող շուկայական գնի 15%-ի չափով:
Վահե Հակոբյանի դիտարկմամբ՝նախագիծը նպատակադրված է ընդունվել:
Իսկ թե օրենքն ինչպե՞ս կազդի ընդհանուր տնտեսական վիճակի վրա, Հակոբյանն ասաց.
«Կփակվեն հանքարդյունաբերության հիմնարկները և այդքանով Հայաստանի տնտեսությունը կվերջանա»:
Վերջինս նկատեց, նաև իշխանությունը, այս նախագիծն ընդունելով, խախտում է նաև միջազգային ներդրումների մասին օրենքը, որտեղ արգելվում է առաջիկա 5 տարում որևէ հարկային փոփոխություն անել.
«Այս ապաշնորհ իշխանությունը շարունակում է ցույց տալ իր անգրագիտությունը: Իր համար կապ չունի, որ օրենք է խախտում, կապ չունի, թե այդ օրենքն ինչին է հակասում, իրենք ունեն խնդիր, որին պետք է հասնեն ամեն գնով»,-ասաց Վահե Հակոբյանը:
Ադրբեջանում իրարանցում է սկսվել վաճառքում հայտնված ուսապարկերի պատճառով. որոշ վախեցած գնորդների թվացել է, թե դրանք հայկական արտադրության են:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ նախօրեին սոցցանցերում շրջանառվել էին Bravo սուպերմարկետների ցանցում վաճառքի հանված անսովոր ռազմական ուսապարկի լուսանկարները: Մեկնաբանություններում որոշ օգտատերեր նշել էին, որ ուսապարկը պատրաստված է նույն նյութից, որից կարվում է հայկական բանակի համազգեստը: Բացի այդ, որոշ հատկապես ուշադիր մեկնաբանողներ պայուսակի ասեղնագործ էմբլեմի վրա տեսել էին Արարատ լեռը:
Իրավիճակը պարզելու համար haqqin.az-ի թղթակիցներն օրվա ընթացքում ապարդյուն փորձում էին կապ հաստատել Bravo-ի պաշտոնական ներկայացուցիչների հետ: Բացի այդ, լրագրողները նկատել են, որ այդ ուսապարկերն օպերատիվ կերպով հանվել են վաճառքից: Bravo սուպերմարկետների ցանցը հատուկ հայտարարություն է տարածել, որում հաստատում է, որ այդ ուսապարկերը հանվել են վաճառքից: «Մենք կցանկանայինք պարզություն մտցնել Mountain Sport ուսապարկերի հետ կապված իրավիճակում, որոնք վաճառվում էին մեր ցանցում: Այդ ուսապարկերն արտադրվում են Չինաստանում եւ տեղական մատակարարի միջոցով են բերվել մեր շուկաներ: Հաշվի առնելով հարցի զգայունությունը՝ մենք դրանք հանել ենք վաճառքից եւ վերադարձրել մատակարարին: Շնորհակալություն ըմբռնման համար»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ:
Ադրբեջանն այսպես է պատրաստվում հաղորդակցությունների բացմանը տարածաշրջանում:
Ստեփանակերտի Արմենավան թաղամասում, Արցախի ՄԻՊ ներկայացուցիչների հետ զրույցում, բնակիչները հաստատել են, որ հուլիսի 15–ին, մոտավորապես ժամը 17:00-ին ադրբեջանական կողմը 4-5 անգամ կարճ կրակահերթ է արձակել ինքնաձիգից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Շուշիի ուղղությունից այսօր արձանագրված կրակահերթերի վերաբերյալ սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունները ստուգելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվել է միջադեպի վերաբերյալ փաստերի հավաքագրում։
ՄԻՊ ներկայացուցիչները եղել են Ստեփանակերտի Արմենավան թաղամասում, բնակիչների հետ հանդիպման ընթացքում հաստատվել է փաստը, որ մոտավորապես ժամը 17:00-ին ադրբեջանական կողմը 4-5 անգամ կարճ կրակահերթ է արձակել ինքնաձիգից։
Տեղեկությունը հաստատել են նաեւ պետական լիազոր մարմինները:
Միջադեպի մասին տեղեկացվել են ռուսական խաղաղապահ ուժերը։
Առողջապահության նախարարությունից եւ Ստեփանակերտի զինվորական հոսպիտալից ստացված տեղեկություններով՝ միջադեպի հետեւանքով տուժածներ չկան։
Ադրբեջանական կողմը, կոպտորեն խախտելով հրադադարի մասին եռակողմ հայտարարությունը, վերջին օրերին առավել հաճախ է դիմում սադրիչ գործողությունների` այդ կերպ հետապնդելով խաղաղ բնակչությանը մշտապես ահաբեկելու, վախի ու լարվածության մթնոլորտ ձեւավորելու նպատակ։
Միջադեպերի քննության հստակ մեխանիզմների ներդրումը ուղղակի ահրաժեշտություն է ադրբեջանական կողմի նկրտումները զսպելու եւ սադրանքները բացառելու համար։
Արցախի ժողովրդի ֆիզիկական եւ հոգեկան անձեռնմխելիության դեմ ադրբեջանական ոտնձգությունները ռուս խաղաղապահների եւ միջազգային հանրության կողմից պետք է արժանանան համապատասխան գնահատականի` այդ թվում հրապարակային»։
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի սկզբում անդրադարձել է Ադրբեջանի նախագահի ապակառուցողական գործողություններին և հայտարարություններին: Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.
«Հարգելի գործընկերներ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ստացել է Հայաստանի և Արցախի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մանդատ: Մանդատը ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից:

Այդ մանդատը ենթադրում է մեր երկրի շուրջ բարենպաստ միջավայրի ձևավորում, տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, տարածաշրջանային կայունության ու տեւական խաղաղության հաստատում:
Խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո, սակայն, հետո տեղի ունեցավ և տեղի է ունենում այն, ինչ մենք կանխատեսում էինք, ասելով, որ մեծ հավանականություն կա, որ Ադրբեջանն ի հեճուկս միջազգային ասպարեզներում արվող խաղաղասիրական հայտարարությունների, ամեն ինչ անելու է խաղաղությունը տարածաշրջանում խոչընդոտելու համար և սա անելու մի մարտավարությամբ, որը նույնպես կանխատեսելի է՝ ցույց տալ, թե Հայաստանը կամ Արցախն իբր դեմ են խաղաղությանը, դեմ են սահմանազատման եւ սահմանագծման գործընթացներին եւ այս ֆոնին ագրեսիվ քաղաքականություն կառուցելու կեղծ հիմնավորումներ ստեղծելու, ինչի դրսեւորումները մենք տեսնում ենք նաեւ վերջին օրերին, բայց դա տեսել ենք նաեւ վերջին ամիսներին:
Մասնավորապես՝ Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով գործող աշխատանքային խումբը բավականին կառուցողական և արդյունավետ աշխատանք է իրականացնում տարածաշրջանային կոմունիկացիաների բացման վերաբերյալ եւ Ադրբեջանի անհասկանալի հայտարարություններն, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին, որևէ կապ չունեն աշխատանքային խմբի կատարած աշխատանքի եւ որ առավել կարեւոր է՝ հունվարի 11-ի Մոսկվայի եռակողմ հայտարարության բովանդակության հետ, որը բացահայտում է, թե ինչ է նշանակում և ինչպես պետք է իրագործվի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը:

Իմ մեկնաբանությունը միանշանակ է՝ Ադրբեջանը միջանցքի մասին հայտարարություններ անում է եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը խաթարելու եւ տարածաշրջանային կոմունիկացիաների բացում թույլ չտալու համար: Ինչո՞ւ, որովհետև Ադրբեջանի նպատակն է՝ շարունակել Հայաստանի շրջափակման՝ շուրջ 30-ամյա գործընթացը, քաղաքականությունը:
Բայց մենք՝ առանց սեթեւեթելու շարունակելու ենք աշխատանքը եռակողմ աշխատանքային խմբում Հայաստանի շրջափակումը ճեղքելու ուղղությամբ և ռուսաստանցի մեր գործընկերների, միջազգային մեր գործընկերների աջակցությամբ հասնելու ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության ապաշրջափակմանը:
Հաջորդը՝ Ադրբեջանը փորձում է ներկայացնել, թե Հայաստանը դեմ է և խոչընդոտում է սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքներին: Իրականությունն ուղիղ հակառակն է՝ այդ Ադրբեջանն է դեմ սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքներին, որովհետեւ ասպարեզ է բերել ակնհայտորեն կեղծված քարտեզներ փորձելով հիմնավորել իր զինված ուժերի ներկայությունը Հայաստանի ինքնիշխան տարածքի մի շարք հատվածներում, մասնավորապես, հայ-ադրբեջանական սահմանի Սոտք-Խոզնավար հատվածի մի շարք տեղանքներում: Ինչպես միջազգային հանրությունը, այնպես էլ Հայաստանը հստակ արտահայտել են իրենց դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ նույնպես. տվյալ տարածքներից Ադրբեջանի զինված ուժերի դուրս բերում, սահմանագծից և Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի հայելային ետքաշում՝ մշտական տեղակայման վայրեր, սահմանագծի վրա ռուս սահմանապահների եւ/կամ միջազգային դիտորդների տեղակայում, եւ միջազգային հովանու ներքո սահմանագծման և սահմանազատման աշխատանքների նախապատրաստություն և մեկնարկ:
Մեր այս առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ, և մենք մեր գործընկերների, մասնավորապես ռուսաստանցի գործընկերների հետ աշխատում ենք այս ուղղությամբ, իսկ Ադրբեջանը որևէ կերպ չի արձագանքել այս հայտարարությանը և առաջարկին:
Ադրբեջանը փորձ է անում տպավորություն ստեղծել, թե Հայաստանը դեմ է խաղաղությանը և խաղաղության պայմանագրին: Մինչդեռ Հայաստանը արդեն մի քանի անգամ հրապարակային ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ապրիլի 13-ի հայտարարությունը, որում մասնավորապես ասվում է՝ մեջբերում եմ. «Հաշվի առնելով ԵԱՀԿ-ի մանդատի ժամկետները և տարածաշրջանի բոլոր բնակիչների ձգտումները դեպի կայուն, խաղաղ և բարեկեցիկ ապագա, համանախագահները շեշտում են, որ հատուկ ուշադրություն պետք է դարձնել վերջնական համապարփակ և կայուն կարգավորման ձեռքբերմանը` կողմերին լավ հայտնի սկզբունքների հիման վրա:
Այս առումով նրանք կոչ են անում կողմերին առաջին իսկ հնարավորության դեպքում վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը համանախագահների հովանու ներքո: Համանախագահները կրկնում են ուղղակի երկկողմ խորհրդատվություններ կազմակերպելու իրենց առաջարկը, որպեսզի կողմերը համատեղ վերանայեն և համաձայնեցնեն իրենց առաջնահերթությունները ներկայացնող կառուցվածքային օրակարգը՝ առանց նախապայմանների»: Մեջբերման ավարտ։
Ուզում եմ հիշեցնել, որ կողմերին լավ հայտնի սկզբունքները, որոնց մասին խոսվում է այս հայտարարության մեջ և որոնք դրված են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում, երեքն են՝ ժողովուրդների ինքնորոշում, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառում եւ տարածքային ամբողջականություն։
Համնանախագահների այս հայտարարությունը, այսպիսով, ոչ այլինչ է, քան տարածաշրջանում խաղաղության հաստատման ճանապարհային քարտեզի առաջարկ, և Հայաստանը, կրկնում եմ, ողջունել է այս հայտարարությունը ու դրական է արձագանքել դրանում նշված դրույթներին, և ուզում եմ ևս մեկ անգամ պաշտոնապես հայտարարել, որ Հայաստանը պատրաստ է ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսմանը՝ համանախագահների հայտարարության մեջ նշված ֆորմատով և բովանդակությամբ։ Եվ կարծում եմ, որ Ադրբեջանի ղեկավարությունը լավ կանի ապակառուցողական գործողությունների և հայտարարությունների փոխարեն, անսա միջնորդների հորդորներին ու նույնպես հստակ դիրքորոշում հայտնի համանախագահների հայտարարության վերաբերյալ։ Հստակ է, որ մենք նախանձախնդիր հետապնդելու ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացմանը։
Հարգելի գործընկերներ, եթե այս ամենին ավելացնում ենք Ադրբեջանի սադրիչ, Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող հայտարարությունները, ակնհայտ է դառնում, թե ո՞վ, որ երկիրն է խոչընդոտում տարածաշրջանային կայունության եւ խաղաղության հաստատմանը: Եթե մենք ուշադիր դիտարկենք Ադրբեջանի գործողություններն ու հայտարարությունները, կտեսնենք, որ այդ երկիրը տարածքային նկրտումներ ունի իր հարևանների մեծամասնության նկատմամբ և սա մեր տարածաշրջանային կայունությունն ու խաղաղությունը կասկածի տակ դնող հիմնական գործոնն է:
Անկախ ամեն ինչից՝ Հայաստանը բոլոր հնարավոր և անհնար միջոցներով պաշտպանելու է իր ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը, ներառյալ հայ-ռուսական միացյալ զորախմբի և Հավաքական անվտանգության պայմանագրի մեխանիզմների գործարկմամբ, ինչի շուրջ մենք շարունակում ենք մեր խորհրդակցությունները մեր գործընկերների հետ:
Վերջին երկու ամիսներին հայ-ադրբեջանական սահմանին երկու զոհ ենք ունեցել: Ցավակցություն հայտնելով զոհերի հարազատներին եւ մերձավորներին Հվաքական անվտանգության պայմանագրի մեր գործընկերների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ուշադրությունն եմ հրավիրում այս փաստի վրա:
Տարածաշրջանային կայունության և փոխվստահության հաստատմանը խոչընդոտող հաջորդ կարեւոր գործոնն այն փաստն է, որ ի հեճուկս իր ստանձնած պարտավորությունների՝ Ադրբեջանը մինչև օրս չի վերադարձրել մեր բոլոր ռազմագերիներին:
Ամեն դեպքում՝ միջազգային մեր գործընկերների հետ համագործակցությամբ մինչև օրս մենք կարողացել ենք վերադարձնել 104 ռազմագերիների: Մենք շարունակելու ենք աշխատել մեր ռազմագերիների վերադարձի ուղղությամբ, Ղարաբաղի հարցի համապարփակ կարգավորման սահմանների սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքները, տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը եղել են կան և լինելու են մեր առաջնահերթությունների շարքում:
Ադրբեջանն այս ապակառուցողական գործողություններով ոչ միայն խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարությունը, այլ նաև փորձում է խաթարել հունվարի 11-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացը, ինչպես նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ապրիլի 13-ի հայտարարությամբ նախատեսված խաղաղ բանակցությունները և տարածաշրջանային կայունթյունն ընդհանրապես։
Ադրբեջանի նման գործողությունները մարտահրավեր են միջազգային իրավունքին և բոլոր այն ուժերին, որոնք շահագրգռված են տարածաշրջանային կայունության և խաղաղության հաստատմամբ և մենք շարունակելու ենք մեր խորհրդակցությունները և համագործակցությունը այդ ուժերի հետ:
Եվ ընդգծում եմ մեր առանցքային նպատակը՝ իրականացնել և իրացնել ժողովրդից ստացած մեր մանդատը. այն է՝ Հայաստանի Հանրապետության, հայ ժողովրդի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ուղղությամբ: Եվ մենք հետևողականորեն շարժվելու ենք հենց այս ուղղությամբ՝ այս մանդատն իրացնելու նպատակով:
ՀՀ կառավարություն
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.