23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ադրբեջանցիները թմրանյութեր նոր չեն սկսել օգտագործել, բայց վերջին մի քանի ամիսների ընթացքում թմրանյութերի չարաշահումը ստացել է համաճարակի բնույթ։
Տեղի ԶԼՄ-ները հայտնում են, որ եթե նախկինում թմրամոլները՝ անկախ տարիքից և սոցիալական կարգավիճակից, նախընտրում էին համեմատաբար «անվնաս» մարիխուաննան, ապա այժմ շատերը անցել են ծանր տեսակների ՝ հերոինի եւ ափիոնի կիրառմանը։
Ադրբեջանում իրավիճակը կտրուկ փոխվել է վերջին մի քանի տարիների ընթացքում, երբ երկրում տարածում են ստացել սինթետիկ թմրամիջոցները։
Նման նյութերի օգտագործումը զգալիորեն ավելացել է մաքսանենգ ճանապարհով։ Թմրամիջոցները, ըստ ադրբեջանական լրատվականների, երկիր են հասնում Աֆղանստանից և Պակիստանից։ Մեծ ջանքեր են գործադրվում Նախիջեւանում՝ իրանա-ադրբեջանական սահմանից դեպի Եվրոպա տարանցումը Ադրբեջանի տարածքով։ Միաժամանակ մաքսանենգ թմրանյութերի մեծ մասն իրացվում է Ադրբեջանում։
Միայն հուլիսի առաջին կեսին, Ադրբեջանի ՆԳՆ տվյալներով, ապօրինի շրջանառությունից առգրավվել է 187 կգ մարիխուանա, 92 գ բոնսաի, 3,1 գ մետադոն, 58 կգ հերոին, 24 տոննա արտադրական կանեփ, 11 կգ մետամֆետամին, 3 կգ ափիոն, 11 տոննա կանեփ, 427 էքստազի, 15 գրամ կոկային, 59 գրամ հաշիշ, 470 պրեգաբալին:
Սինթետիկ թմրանյութերը լայն տարածում են ստացել Բաքվի տաքսիստների մոտ, որոնք առանց քնելու կարող են օրեր շարունակ ուղևորափոխադրումներ իրականացնել։
Սինթետիկ թմրանյութեր արդեն օգտագործվում են նաև դպրոցականներ, մեծահասակներ։ «Հաճույքից» օգտվում են նաև երիտասարդ աղջիկները, որպեսզի սովի զգացում չունենան և այդ կերպ ավելորդ քաշից խուսափեն։
Haqqin.az-ին Ադրբեջանի առողջապահության նախարարությունից հաստատել են, որ Ադրբեջանում ավելացել է գրանցված թմրամոլների թիվը։ 2021 թվականի հունվարի դրությամբ նրանց թիվը 33 788 է։ Խոսքը միայն թմրամոլների մասին է, որոնք պաշտոնապես հաշվառված են, իսկ թե որքան թմրամոլ կա երկրում, անհայտ է։
Haqqin.az- թղթակիցները եղել են նաև նարկոլոգիական կենտրոնում։ Եթե նախկինում բուժում էին ստանում 25-35 տարեկան մարդիկ, ապա այժմ ավելացել է նաև դեռահասների թիվը։ Կենտրոնում բուժում է ստանում օրինակ 38- ամյա զինվորական, ում հայրը գիտնական է, մայրը՝ բժշկուհի, կամ 26-ամյա երիտասարդ, ում ծնողները փաստաբաններ են, 30- ամյա կին, ով բազմազավակ ընտանիքից է։
Վերջին վեց ամիսների ընթացքում 4066 քրեական գործ է հարուցվել ՝ կապված թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ։ Թմրամոլների մեծ մասը գործազուրկ է, ապրում է հարազատների հաշվին կամ զբաղվում քրեական գործունեությամբ։
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն ընդամենը խոստովանություն էր իրենց ձախողված քաղաքականության մասին, որ անընդհատ տարածքներ զիջելով, չեն կարողանում բավարարել Ադրբեջանի ախորժակը, իսկ վերջինս ավելին է ցանկանում ստանալ: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին:
Փորձագետի դիտարկմամբ՝ Ադրբեջանը լայնամասշաբ պատերազմի պատրաստ չէ, բայց հաճախ կդիմի սահմանային սադրանքների, որպեսզի առաջ տա դիրքերը ՀՀ տարածքում և իր զորքերը տեղակայի:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի մեկ այլ հայտարարությանը, որ Ադրբեջանը խոչընդոտում է տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը՝ զրուցակիցը նշեց, որ այս հայտարարությունը ևս մեկ անգամ փաստեց, որ գործող իշխանության «տարածքներ տանք, որ խաղաղ ապրենք» քաղաքականությունը ձախողված է:
Փորձագետի դիտարկմամբ՝ Ադրբեջանը չի պատրաստվում բավարարվել միայն Հայաստանի խորքային տարածքներով և փորձում է ստանալ ավելին, քան Հայաստանի իշխանությունները պատրաստ են զիջել.
«Թվում է, թե սահմանագծումն ամենաշատը Ադրբեջանին է ձեռնտու, որովհետև դա հօգուտ իրեն է, սակայն Ադրբեջանը չի պատրաստվում բավարարվել միայն Հայաստանի խորքային տարածքներով, իրեն պետք է ավելին, քանի, որ տեսնում է շատ թույլ, անողնաշար, վախկոտ իշխանություն և Ադրբեջանը պատրաստ է այս վախկոտ իշխանությանը մինչև վերջ ստիպել և ստանալ ավելին, քան իրենց պատրաստ են տալ: Ադրբեջանը շատ լավ հասկանում է, ովքեր են իր առջև կանգնած: Հասկանում են , որ այսօրվա իշխանությունները խղճուկ անձինք են, որոնք կարողանում են միայն սպառնալ սեփական քաղաքացիներին, ձերբակալել Սյունիքի համայնքապետերին, բայց նրանք ի վիճակի չեն
Ադրբեջանի դեմ ինչ-որ քայլ ձեռնարկել, օգտվելով նրանց թուլությունից՝ Ադրբեջանը ցանկանում է ստանալ ավելին, քան իշխանությունները պատրաստ են զիջել»,-ասաց փորձագետը:
Մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում հակառակորդի ընդգծված ակտիվությունը, փորձագետն ասաց, որ
Ադրբեջանը պատրաստվում է վերահսկողություն սահմանել Հայաստանի՝ դեպի հարավ տանող ճանապարհի վրա.
«Հակառակորդը ցանկանում է ոչ միայն Տիգրանաշենը վերցնել, այլ նաև իր դիրքերն առաջ տալ: Կարևոր բարձունքները վերցրել են իրենց վերահսկողության տակ և շարունակում են առաջ շարժվել: Այստեղ վաղուց միայն Տիգրանաշենի խնդիրը չի, այս իշխանությունները պատրաստ են Տիգրանաշենը տալ, բայց Ադրբեջանն ավելին է ուզում»,-ասաց Արմեն Մանվելյանը:
Վերջինիս խոսքով՝ Հայաստանի իշխանությունները պատրաստ են տարածքային զիջումների՝ սովետական քարտեզներով, բայց Ադրբեջանը հստակ ցույց է տալիս, որ դա բավարար չէ, ինչը Հայաստանի իշխանությունների համար որոշ չափով անակնկալ է.
«Իրենք պատրաստ էին սովետական քարտեզով Ադրբեջանին տարածքներ տալ և խաղաղ ապրել, բայց Ադրբեջանը հստակ հասկացնել է տալիս, որ ինքը չի պատրաստվում բավարարվել միայն սովետական քարտեզներով, Ալիևն էլ է բացահայտ հայտարարել, որ Սևանն էլ է իրենցը, Երևանն էլ, Զանգեզուրն էլ»,-ասաց Արմեն Մանվելյանը:
Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանին այսօր միջադեպ է տեղի ունեցել․ կոմբայնավարը պատահմամբ հատել է սահմանը, ինչից հետո ադրբեջանցիները արդեն մեր սահմանում կանգնեցրել են նրան, հաղորդում է Hraparak.am-ը:
Համայնքի ղեկավար Ներսես Շադունցը «Հրապարակ»-ի հետ զրույցում, մանրամասնելով միջադեպը, նշեց․ «Կոմբայնը մտել էր դաշտերը՝ հնձելու, մի 10 մետր մտել էր իրենց սահմանը։ Եկել էին, որ կոմբայնը տանեին։ Առավոտից սահմանապահ զորքերի հրամանատարի հետ մինչեւ հիմա բանակցությունների մեջ էինք, նոր պրծանք, ամեն ինչ ավարտվեց։ Կոմբայնավարի հետ ամեն ինչ նորմալ է, ընդամենը մի 10 մետր է խախտել, բայց արդեն մեր տարածքում են կանգնեցրել կոմբայնավարին, թե ինչո՞ւ ես մտել մեր տարածք։ Որեւէ վնաս չեն տվել կոմբայնավարին, ուղղակի առավոտից բանակցություններ էր գնում»։
Համայնքապետի խոսքով՝ ինքը տեխնիկա է բերել, հողը փորել են սահմանի երկայնքով, որպեսզի սահմանահատման դեպքեր այլեւս չլինեն․ «Իրենց ղեկավարություն էլ եկավ, պայմանավորվեցինք, որ նման դեպքեր չլինեն։ Այդ սահմանից մինչեւ ձորի բերան 12 մետր է, այն ժամանակ, թե սահմանը ո՞նց են գծել, չգիտեմ, ձորի բերանից 12 մետր դեպի մեզ են գծել, որ ձորի բերանով գծեին, կպրծներ, կգնար։ Այդ մարդը 12 մետր գնացել է, հետո հետ է եկել, դա հիմք են ընդունել եւ եկել են մեր տարածքում կոմբայնավարին կանգնեցրել են․․․․ Իրենք GPS-ն են ցույց տալիս, թե մեր տարածքն է, ես էլ գյուղատնտեսական տեխնիկա եմ բերել, ռուսների, իրենց եւ մեր ներկայությամբ գծել ենք, որ այդ տարածքները էլ չխախտվեն»։
«Ադրբեջանական կողմը, Հայաստանի հանդեպ առաջադրելով տարածքային և պատմական կեղծ պահանջներ, փորձում է մի կողմից միջազգային օրակարգից դուրս բերել ղարաբաղյան հակամարտությունը, իսկ մյուս կողմից՝ ստեղծել նոր սպառնալիքներ տարածաշրջանային անվտանգության և կայունության համար»,- «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ «նախօրեին Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը հանդես է եկել մեկնաբանությամբ, որը պարունակում է Հայաստանի հանդեպ տարածքային և պատմական պահանջներ։ Ինչպե՞ս եք գնահատում նմանօրինակ պահանջները», ասել են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
ԱԳՆ պատասխանը հրապարակված է գերատեսչության պաշտոնական կայքում, որում նաև ասվում է.
«Փորձելով հիմնավորել նմանօրինակ շինծու օրակարգը՝ ադրբեջանական կողմը չի խորշում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը բացահայտ կեղծիքներ վերագրելուց։ Եթե ելնենք վերոնշյալ փաստաթղթի՝ տեղահանվածների վերադարձի ադրբեջանական մեկնաբանության տրամաբանությունից, ապա հայ փախստականները պետք է վերադառնան Նախիջևան, Գանձակ, Բաքու, Սումգայիթ և ներկայիս Ադրբեջանի այլ հայաթափված տարածքներ։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի կողմից հնչեցված Հայաստանի հանդեպ պատմական պահանջներին, ապա մեզ համար դժվար է ըմբռնել «պատմական» բնորոշման Ադրբեջանի չափանիշները։ Ստիպված ենք վերստին հիշեցնել, որ պատմությունը երբեք չի կարող լինել մի այնպիսի երկրի ուժեղ կողմը, որի թե՛ աշխարհագրական և թե՛ քաղաքական անվանումը մեկդարյա պատմություն ունի, իսկ ադրբեջանցի անվանումն անգամ դրանից էլ նոր է։
Հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև հարատև թշնամություն սերմանելու և պահպանելու Ադրբեջանի ղեկավարության ջանքերը մշտական սպառնալիք են տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար։ Հայաստանին ռևանշիզմի մեջ մեղադրելուց առաջ Ադրբեջանը պետք է միջազգային հանրությանը բացատրի, թե որն է Բաքվի «ռազմավարի պուրակի» խորհուրդը, որը ոչ այլ ինչ է քան ռևանշիզմի և մարդատյացության ամոթալի «հուշարձան»։
Հայաստանը շարունակելու է հետևողականորեն հանդես գալ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման, էթնիկ զտումների ենթարկված Արցախի տարածքների դեօկուպացիայի և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն այդ տարածքներ հայ բնակչության վերադարձի դիրքերից։ Միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսումը կարող է նախադրյալներ ստեղծել տարածաշրջանում տևական խաղաղության համար»։
«Երևանի Ամիրյան փողոցում հուլիսի 18-ի երեկոյան տեղի ունեցած միջադեպի ժամանակ կրակողը հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբայրն է:
Աղբյուրի տեղեկություններով՝ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, նշված վայրում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Երևան քաղաքի բնակիչներ, 51-ամյա Ռոբերտ Սուքիասյանի, 47-ամյա Արման Ապիյանի, 33-ամյա Վարազդատ Գասպարյանի, 29-ամյա Սարգիս Աբգարյանի և մյուս կողմի՝ Երևանի բնակիչ, 35-ամյա Նարեկ Կարապետյանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի, 42-ամյա Հարութ Հաբգարյանի միջև:
Ըստ ձեռք բերված նախնական տեղեկությունների՝ Ռ. Սուքիասյանը իր մոտ եղած հրազենից կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով Հ. Հաբգարյանը ոտքի շրջանում ստացել է հրազենային վնասվածք; Դեպքի վայր ժամանած ոստիկանները, քննիչներն ու փորձաքրեագետները հայտնաբերել են 3 հատ 9 մմ տրամաչափի կրակված պարկուճ և արնանման հետքեր»,-փոխանցում է news.am կայքը:
Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ 2021թ. հուլիսի 18-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ամիրյան 18 հասցեում կրակոցներ են: Նույն օրը հաղորդում է ստացվել նաև «Արմենիա» բժշկական կենտրոնից այն մասին, որ ոտքի շրջանի հրազենային վնասվածքով բուժօգնության է դիմել ԱՄՆ քաղաքացի՝ ծնված 1979թ.։ Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ բժշկական կենտրոն տեղափոխված անձը հրազենային մարմնական վնասվածքն ստացել է Երևան քաղաքի Ամիրյան 18 հասցեում տեղի ունեցած միջադեպի ժամանակ։
Նախնական տվյալներով՝ անհայտ անձինք, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, ժամը 19:30-ի սահմաններում Երևան քաղաքի Ամիրյան 18 հասցեում՝ մայթեզրին, վիճաբանել են իրար հետ, հարվածներ հասցրել միմյանց, որի ժամանակ ներկաներից մեկը ոտքի շրջանում հրազենային վնասվածք է ստացել:
Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են 9մմ տրամաչափի 3 հատ պարկուճ և արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ, նշանակվել են դատաձգաբանական, դատաբժշկական, դատակենսաբանական փորձաքննություններ, հարցաքննվել եմ մի շարք վկաներ, կատարվել են դեպքի վայրում առկա անվտանգության տեսախցիկների տեսագրությունների զննություններ։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ասել է, որ «գերմաներենը հազիվ թե բառ գիտենա՝ երկրի արեւմուտքում տեղի ունեցած ջրհեղեղից հետո տեղի ունեցած ավերածությունները նկարագրելու համար»: Նրա խոսքերը՝ վկայակոչելով die Welt հեռուստաալիքը, մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Մերկելը նաեւ տեսարանն սյուրռեալիստական ու սարսափելի է անվանել։ Նա խոստացել է աջակցություն ցուցաբերել տուժած շրջաններին՝ նշելով, որ դաշնային եւ հողային իշխանությունները միասին կգործեն՝ հետեւանքները վերացնելու համար: «Արդեն չորեքշաբթի օրը մենք՝ կառավարությունը, կընդունենք ծրագիրը, որպեսզի տարածաշրջանի հետ միասին միջոցներ ձեռնարկենք շտապ օգնության, միջնաժամկետ խնդիրների կատարման եւ ենթակառուցվածքի վերականգնման համար», — հավելել է կանցլերը:
Մերկելը նաեւ նշել է, որ ջրհեղեղը ցույց է տվել կլիմայի փոփոխության խնդիրներին ավելի մեծ ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը՝ խոստանալով երկարաժամկետ քաղաքականության իրականացում, որը «ավելի մեծ չափով հաշվի կառնի բնությունն ու կլիման, քան դա արվել է վերջին տարիներին»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գերմանիայի արեւմուտքում ջրհեղեղի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 156-ի։ «Մտավախություններ կան, որ զոհերն ավելի շատ կլինեն», — նշել են ոստիկանությունում՝ հավելելով, որ հայտնի է 670 տուժածների մասին, նրանց թիվը նույնպես կարող է աճել: Ավելի քան հազար անհայտ կորած մարդ դեռ չի գտնվել։
Հուլիսի 17-ին հայտնի դարձավ, որ առաջիկայում կհայտարարվի «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի» Սիսիան-Ագարակ հատվածի շինարարության մրցույթը, որի համար ԵՄ-ն 600 միլիոն եվրո գումար է տրամադրելու: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
«Շատերը ուրախացել են այս լուրից, սակայն կառուցվելիք ճանապարհի քատեզն ուսումնասիրելուց պարզ է դառնում, թե ինչու՞ է ԵՄ-ն շտապում կառուցել «Հյուսիս-Հարավ» ճանապարհի հենց այս հատվածը և պատրաստ է դրա համար վճարել…
Պատասխանը շատ պարզ է. եվրոպացիներին ոչ թե հետաքրքրում է Երևանն Իրանին կապող ճանապարհը, որքան մի նոր ճանապարհի կառուցումը, որը հեռու կլինի նորաթուխ հայ-ադրբեջանական սահմանից, ինչպես նաև ավելի անվտանգ կդարձնի Գորիսից Կապան հասնելը, քանի որ Նիկոլ Անհողի կողմից 2020 թ-ի նոյեմբերի 9-ին ստորագրված խայտառակ կապիտուլյացիայից հետո Գորիս-Կապան գործող ճանապարհը մի քանի տեղերում անցնում է Նիկոլի կողմից ադրբեջանցիներին նվիրված տարածքներով, որտեղով անցնելը ոչ միայն անվտանգ չէ հայերի համար, այլև նվաստացուցիչ է…
ԵՄ-ն շատ լավ հասկանալով, որ իրենց Նիկոլն այդ պատճառով մշտապես խնդիրներ է ունենալու և նրան միշտ հիշեցնելու են, որ նա հողատու դավաճան է, որը մեծ խնդիրներ է ստեղծել սյունեցիների անվտանգության համար, որոշել են մի կրակոցով մի քանի նապաստակ սատկացնել. 600 միլիոն եվրո գումարով «Հյուսիս-Հարավ» ճանապարհի կառուցման պատրվակով նաև ապահովել կապը Գորիսի և Կապանի միջև (քարտեզի վրա այն նշված է կապույտ գույնով), բացել նոր աշխատատեղեր, մեղմացնել սոցիալական ծանր վիճակը և կասեցնել սարսափելի մեծ արտագաղթը Սյունիքից…
ԵՄ-ի Հայաստանում իրականացվելիք 2,6 միլիարդ եվրոյի ծրագիրը ևս կաշառք է հայաստանցիներին, որոնց մեծ մասը զուրկ լինելով պետական մտածելակերպից մեծ ուրախությամբ ընդունեց Արցախի 75 տոկոսի կորուստը և թույլ տվեց Նիկոլին վերարտադրվել ՀՀ վարչապետի պաշտոնում…
Պարզվեց, Նիկոլ Անհողի կողմից Արցախի դավադրաբար հանձնումն Ադրբեջանին, մոտ 5000 զինվորների սպանդը, տասը հազարից ավելիին հաշմանդամ դարձնելը և հայաստանցիների գլխին եկած այլ արհավիրքները Եվրամիությունը գնահատել է 2,6 միլիարդ եվրո…
Եթե Եվրամիությունն իրոք ցանկանար անշահավետ օգնել Հայաստանին, ապա դա կաներ Նիկոլի իշխանության գալուց անմիջապես հետո՝ 2018 թ-ին, այլ ոչ թե Արցախի կորստից և Բաքվի կողմից Հայասատնը նսեմացվելուց և նվաստացվելուց հետո…
Հ.Գ. Եվրոպացիների և ԵՄ-ի համար ադրբեջանական նավթից և գազից ստացած փողերից հայ զինվորի արյան «հոտը չի գալիս»…
ԵՄ-ն այս օգնությունը տրամադրելով նաև իր շնորհակալությունն է հայտնում ազգադավ Նիկոլին, ով 44-օրյա պատերազմի ընթացքում չվնասեց Բաքու-Ջեյհան նավթամուղը և Բաքու-Էրզրում գազամուղը, որոնք պատերազմի օրերին միլիոնավոր դոլարների շահույթ էին ապահովում այդ պրոեկտների մասնակիցներից, որոնց մեջ ԵՄ ազդեցիկ որոշ երկրները և Մեծ Բրիտանիան մեծ չափաբաժին ունեն…
Իսկ ռուսները դեռ շատ են զղչալու, որ մտածում են, թե Նիկոլն իրենց գրպանում է…
Ի դեպ, միշտ հիշեք, անվճար պանիրը լինում է միայն թակարդում… Ո՛չ Եվրոպան, ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ էլ Ռուսաստանը մեզ համար ոչինչ անվճար չեն արել, չեն անում և չեն անելու»,- գրել է Համբարյանը:
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադառնում է Սյունիքի միջանցքի թեմային։ Գրառման մեջ ասվում է․
«Սյունիքի միջանցքի (ճանապարհի) մասին
Սյունիքով անցնող միջանցքը (ճանապարհը), որով Ադրբեջանը պետք է կապվի Նախիջևանի՝ հետևապես նաև Թուրքիայի հետ, տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից լուրջ ազդեցութուն է ունենալու: Այստեղ ամենակարևորն այն է, թե ով է լինելու այս միջանցքի անվտանգության երաշխավորը: Հազիվ, թե մենք լինենք: Կամ ռուսներն են լինելու, կամ թուրքերը: Ու, քանի որ այս միջանցքը դեռ չկա, կարծում եմ դեռ չկա վերջնական պայմանավորվածություն, թե ում զորքն է դա անելու:
1. Բնականաբար թուրքերն ուզում են իրենց ճանապարհը իրենք տիրություն անեն, ազդեցություն ձեռք բերել Հայաստանում, հյուսիս-հարավ տեղաշարժը ամբողջապես վերահսկեն, կախվածության մեջ առնեն Իրանին:
2. Ռուսներն էլ ցանկանում են պահպանել ճանապարհի նկատմամբ՝ հետևաբար նաև թուրք-ադրբեջանական համագործակցության նկատմամբ վերահսկողություն և որոշակիորեն ամրապնդեն իրենց դիրքերը:
3. Թուրք-ադրբեջանական տանդեմի ճնշումը Հայաստանի նկատմամբ (սահմանային միջադեպեր, Ալիևի հայտարարություններ) նրա համար են, որպեսզի Հայաստանն արագ գնա զիջման, քանի դեռ թույլ է:
4. Պուտինի նախապատրաստելը մեզ ցավոտ զիջումների, նշանակում է, որ ճանապարհը այսպես, թե այնպես լինելու է՝ սահմանազատման աշխատանքներին զուգահեռ:
Միաժամանակ, կարծում եմ ռուսներն էլ դեռ ժամանակ են փորձում շահել, հաշվի առնելով իրենց սեփական խնդիրները: Բարդ է նույնիսկ Ռուսաստանի պես գերտերության համար սպասարկել Եվրոպայում, Ուկրաինայում, Բելառուսում, Վրաստանում, Արցախում, Մերձավոր Արևելքում, Միջին Ասիայում և այլ վայրերում իրենց շահերը: Տեղ-տեղ պետք է սպասել, տեղ-տեղ էլ տակտիկական նահանջ կազմակերպել: Ու այս ամենը տնտեսական խնդիրների և ներքաղաքական լարվածության ֆոնին:
5. Ես չեմ բացառում, որ պայմանավորվածության արդյունքում լինեն թուրքերը, քանի որ իրենք, ի տարբերություն ռուսների, պատերազմից հետո զինված ներկայություն չունեցան տարածաշրջանում՝ չնայած մեծ ցանկությանը: Միգուցե այստեղ էլ իրենք լինեն, որպեսզի բալանսավորեն նաև ռուսների ներկայությունը»:
Մենք գտնվում ենք ենթակառուցվածքների կառուցման ակտիվ փուլում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպման ավարտին կայացած ասուլիսում:
Ալիևը հայտարարել է, որ Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում «3 միջազգային օդանավակայան է կառուցվելու, առաջինը՝ Ֆիզուլիում (Վարանդա), որը կգործարկվի տարեվերջին, երկրորդը՝ Զանգելանում (Կովսական), երրորդը՝ Լաչինում (Բերձոր): Վերջինի կառուցումը նախատեսվում է ավարտին հասցնել 2023 թվականին»:
Ալիևը հավելել է, որ «հաղորդակցական կապերի բացումը տարածաշրջանում Ադրբեջանին թույլ կտա Հայաստանի տարածքով ապահովել կապը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ»:
«Միևնույն ժամանակ սկսվել է երկաթգծի կառուցումը Հայաստանի հետ սահմանի երկայնքով, սկսվել է մայրուղիների կառուցումը Հայաստանի հետ սահմանի երկայնքով: Մեր տարածքում մենք պետք է մոտ 100 կմ երկարությամբ մայրուղիներ և երկաթգիծ կառուցենք դեպի Հայաստան, Հայաստանի տարածքում լինելու է մոտ 40 կմ: Հաղորդակցական ուղիների բացումը տարածաշրջանում զուգահեռ պետք է տեղի ունենա»,- ասել է Ալիևը՝ նշելով, որ դա Հայաստանի համար կապահովի կապը Ռուսաստանի և Իրանի հետ, իսկ Ադրբեջանի համար հնարավորություն կստեղծվի հավելյալ կապ ունենալ Նախիջանի հետ:
Նրա խոսքով՝ տարածաշրջանի 4 երկիր աջակցում են այս մոտեցմանը՝ Ադրբեջանը, Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան:
«Բոլոր հաղորդակցական կապերը պետք է միաժամանակ բացվեն, և որևէ խտրականություն չպետք է դրսևորվի այս առումով»,- հավելել է Ալիևը՝ շեշտելով, որ «սպասում է Հայաստանի դրական արձագանքին, որը չպետք է ընտրովի լինի, ինչից հետո խաղաղությունն ու բարգավաճումը տարածաշրջանում իրականություն կդառնան»:
Ոչ պաշտոնական աղբյուրներից ստացած տեղեկություններով՝ Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում, ինչպես նաև, հայ-ադրբեջական սահմանին, ինչի արտահայտությունը մենք այսօր տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում: Այս մասին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ համատեղ հանդիպման ընթացքում հայտարարեց
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ Հայաստանը պատրաստ է բանակցությունների վերսկսմանը, սակայն Ադրբեջանը որևէ արձագանք դեռևս չի տվել.
«Ադրբեջանի հրահրած միջադեպերը թույլ չեն տալիս սկսել հայ-ադրբեջանական սահամանի դենմարկացիայի և դելիմիտացիայի աշխատանքները»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 44-օրյա պատերազմը տարածաշրջանում ստեղծել է նոր իրականություն.
«Հարկ է նշել, որ ուժի կիրառումը և զանգվածային ոճրագործությունները չեն կարող լուծել ղարաբաղյան հակամարտությունը, որի կարգավորումը հնարավոր է միայն բանակցությունների միջոցով միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում»,-ասաց Փաշինյանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.