23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հուլիսի 21-ի երեկոյան ուժեղացված ծառայություն իրականացվեց մայրաքաղաքում։ Մեկնարկից առաջ ոստիկանության պետի տեղակալ Արամ Հովհաննիսյանը հրահանգավորեց ուժեղացված ծառայությանը ներգրավված քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության ու ենթակա ստորաբաժանումների, պարեկային ծառայության ու ճանապարհային ոստիկանության ծառայողներին։ Նա ստորաբաժանումների ղեկավարներին ներկայացրեց ուժեղացված ծառայության նպատակները՝ հասարակական կարգի պահպանություն, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովում, հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխում ու բացահայտում։
Երևանում և Երևան մտնող ճանապարհահատվածներում իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում տարբեր կասկածանքներով բաժիններ բերման են ենթարկվել 49 անձ, կատարվել են խուզարկություններ ու զննություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են տարբեր տեսակի հրազեններ, զինամթերք և այլն։ Ուժեղացված ծառայության ընթացքում բացահայտվել է նաև ապօրինի թմրաշրջանառության 4 դեպք. հայտնաբերվել են տարբեր տեսակի թմրամիջոցներ, այդ թվում՝ մեթամֆետամինի նմանվող։ Հայտնաբերվել է նաև մեքենայի կեղծ համարանիշ։ Բերման ենթարկված անձանցից երկուսը ձերբակալվել են։
ՀՀ ոստիկանությունն արձանագրում է, որ ուժեղացված ծառայությունն արդյունավետ էր։ Նմանօրինակ հատուկ միջոցառումները պարբերական են։
Հայ-թուրքական հակամարտությունը կլիցքաթափվի հոկտեմբերի կեսերին, երբ նախատեսվում է ՛«խաղաղության»՛ պայմանագրի ստորագրումը, սակայն այն կկայունացնի իրադրությունը միայն ժամանակավորապես և ոչ մի արմատական դեր չի ունենա պատմական հետագա զարգացումների վրա: Նման կարծիք է հայտնել աստղաբան Աննա Հախվերդյանը:
Նա հանդես է եկել մասնագիտական վերլուծությամբ.
«Պաշարված Արեգակն ու սահմանային լարվածությունը
Մուտք ենք գործել այս տարվա առավել լարված շրջաններից մեկը, որը պայմանավորված է Արեգակի այսպես կոչված պաշարմամբ: Իհարկե, դասական աստղաբանության մեջ պաշարված է համարվում այն մոլորակը, որը հայտնվում է երկու չարերի՝ ագրեսիվ Մարսի և չարաբաստիկ Սատուրնի միջև:
Օրինակ` դասական աստղաբանության օրենքներով արդի Արեգակը Խեցգետնում պաշարված կհամարվեր, եթե, օրինակ, Սատուրնը լիներ Երկվորյակ ՝նախորդ աստղակերպում, քանի որ Մարսն այժմ գտնվում է Առյուծ կենդանակերպում, որը հաջորդում է Խեցգետնին: Սակայն ոչ միայն մոտակա դիրքերը ու մոլորակային միությունները կարելի է համարել պաշարում, փորձը ցույց է տալիս, որ պաշարումը ձևավորվում է նաև հակադրության դեպքում:
Օրինակ` հուլիսի 18-ին Արեգակը, գտնվելով Խեցգետնի 25 աստիճանում՝, մտնում է ճշգրիտ դիմակայության մեջ ավերիչ Պլուտոնի հետ, որն այժմ գտնվում է Այծեղջյուրի 25 աստիճանում:
Մենք գիտենք, որ երկու չարաբաստիկ և կործանիչ մոլորակներ՝ Պլուտոնը և Սատուրնը այժմ հետընթաց են և գտնվում են իրարից 16 աստիճանի հեռավորությոն վրա՝ համարյա կես կենդանակերպ: Եվ Արեգակը, մտնելով Պլուտոնի հետ հակադրության մեջ, առաջ գնալով աստիճանաբար հայտնվելու է նրանց արանքում՝ պաշարման մեջ: Քանի որ Պլուտոնը խորհրդանշում է ռազմաքաղաքական լարվածություն և ավեր՝ Հայաստանում և այլ խնդրահարույց պետություններում առաջանալու են բարդ ու լարված իրավիճակներ, որոնք անխուսափելիորեն հանգեցնելու են փոփոխությունների և հրահրելու են առկա հակամարտության սրացում:
Պաշարված մոլորակը առավել նեղն է ընկնում` հայտնվելով երկու չար մոլորակների մեջտեղում, որը տեղի կունենա հուլիսի 26-ին, երբ հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը հասնելու է իր կիզակետին:
Լարվածության երկրորդ ալիքը կսկսվի, երբ Արեգակը հակադրվի Սատուրնին՝ օգոստոսի 2-ին: Չափազանց լարված օգոստոս է սպասվում: Իրավիճակը փրկելու է բարեբեր Յուպիտերը, որը հուլիսի 28-ին կրկին վերադառնալու է Ջրհոս և վահանի պես պաշտպանելու է Արեգակին Մարսի և Սատուրնի վնասակար ազդեցություններից:
Լարվածության երրորդ փուլը վրա կհասնի, երբ Արեգակը մուտք կգործի Կույս աստղակերպ՝ օգոստոսի 24 և կանցնի ամառային և աշնանային խավարումների միջնակետով:
Քանի որ մինչև սեպտեմբերի 15 Մարս մոլորակը միանալու է Հայաստանի երրորդ հանրապետության Արեգակին Կույս աստղակերպում՝ ենթադրվում է նոր խաղաղապահ ուժերի տեղակայում սահմաններին կամ անգամ ՀՀ տարածքով մեկ:
Այս բարդ հայ-թուրքական հակամարտությունը կլիցքաթափվի հոկտեմբերի կեսերին միայն, երբ նախատեսվում է ՛«խաղաղության»՛ պայմանագրի ստորագրում:
Բայց պետք է նկատեմ, որ այդ պայմանագիրը կկայունացնի իրադրությունը միայն ժամանակավորապես և ոչ մի արմատական դեր չի ունենա պատմական հետագա զարգացումների վրա:
Լինենք լավատես»
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը «ԱԶԱՏ ԱՐՑԱԽ»-ի հետ զրույցում մեկնաբանել է Արցախում ռուս խաղաղապահների ներկայության վերաբերյալ քաղաքագիտական որոշ շրջանակների տարաբնույթ տեսակետները, ինչպես նաև ՌԴ և Ադրբեջանի նախագահների հանդիպման առանձնահատկությունները: Հարց ու պատասխանը՝ ստորև․
— Ինչպե՞ս կմեկնաբանեիք այն հանգամանքը, որ Մոսկվայում կայացած հանդիպմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին` իրավիճակի կարգավորմանն ուղղված փոխզիջումների համար:
Ընդհանուր առմամբ ի՞նչը կառանձնացնեիք այդ հանդիպումից, ի՞նչն եք համարում դրական ու բացասական և ինչո՞ւ:
— Ցանկացած հանդիպման, հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև, առավել ևս, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարության հանդիպումներին, բացառապես պետք է փորձենք նայել առանց էմոցիաների, չփորձենք փնտրել ինչ-որ բան, որն իրականում տեղի չի ունեցել: Նախ և առաջ այդ բոլոր բարի խոսքերը, դիվանագիտության էթիկետի մաս են կազմում , հատկապես, երբ նման հանդիպումների ժամանակ ներկա են ԶԼՄ-ները:
Կուզենայի երկու կարևոր հանգամանք ընդգծել այդ հանդիպումից. առաջին հերթին Ռուսաստանի Դաշնության նախագահը շեշտել է , որ անհրաժեշտ է գնալ փոխզիջումների, որը շատ բարդ, ցավոտ խնդիր է, բայց պետք է գնալ: Սա ոչ այլ ինչ է, քան ԵԱՀԿ համանախագահ երկիր ՌԴ-կողմից` ինչ-որ տեղ նաև պատգամ` որ նման ապակառուցողական քաղաքականությունը և միակողմանի քաղաքական էգոիզմի քաղաքականությունը չի ընդունվում, որովհետև, փաստորեն Ալիևի պահվածքում, Ադրբեջանի քաղաքականության մեջ որևէ դրական քայլ անգամ չկա:
Հաջորդ կարևոր հանգամանքը Մոսկվայում ՌԴ և Ադրբեջանի նախագահների հանդիպման վայրն է: Սրահում, որտեղ հանդիպել են նրանք, Ռուսաստանի նախագահն սովորաբար ընդունում է Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարներին, ինչպես նաև Հայաստանի:
Այդ սրահը հետաքրքիր է այն տեսանկյունից, որ հենց այնտեղ է տեղադրված է մի քանդակ, որը խորհրդանշում է ռուսական բանակի հաղթական արշավանքը Թուրքիայի դեմ: Սա պատահականություն չէ, այլ նյույնպես պատգամ է, որ ՌԴ-ի համար անընդունելի է այնպիսի քաղաքականությունը, հատկապես` Ադրբեջանի և Թուքիայի կողմից, որն ուղղված կլինի իրավիճակի ապակայունացմանը:
Այս ամենը մենք պետք է հաշվի առնենք և շատ սառնասրտորեն մոտենանք` չտրվելով էմոցիաների: Ընդհանրապես, նման հանդիպումներն ինքնին դրական են, քանի որ ցանկացած այդպիսի հանդիպում, նշանակում է խաղաղ գործընթացի շարունակություն և ՌԴ-ի կողմից իր ազգային շահերի հստակեցում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
ՀՀ իշխանությունները Ադրբեջանին են հանձնել պետական գաղտնիք պարունակող փաստաթղթեր։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն՝ հղում անելով ՀՀ պաշտպանության նախարարության և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի գրավոր հարցման պատասխաններին։
Հայտնի է, որ հայկական կողմը Ադրբեջանին է փոխանցել Աղդամի, ապա՝ Ֆիզուլիի և Զանգելանի ականապատ տարածքների վերաբերյալ քարտեզները՝ դա ներկայացնելով որպես բարի կամքի դրսևորում։
«Փաստինֆո»-ն գրավոր հարցում է ուղարկել ՀՀ ԶՈՒ ԳՇ, ՀՀ ՊՆ և Արցախի ՊԲ՝ պարզելու, թե արդյոք սահմանված կարգով դրանք գաղտնազերծվել են, ով է կայացրել որոշումը՝ ականապատ տարածքների տեղորոշման վերաբերյալ փաստաթղթերն ադրբեջանցիներին տրամադրելու վերաբերյալ։ Այսպես, ՀՀ ԶՈՒ ԳՇ-ից մեր հարցմանն ի պատասխան հայտնել են, թե ականապատված տարածքների վերաբերյալ քարտեզներ անունով փաստաթղթեր չունեն, հետևաբար՝ տեղեկատվություն տրամադրել չեն կարող։ ԳՇ-ի կողմից նման պատասխան ստանալուց հետո նույն կառույցին երկրորդ հարցումն ենք ուղարկել՝ այս անգամ նշելով «ականների տեղորոշման հնարավորություն տվող որևէ փաստաթուղթ» չեզոք եզրույթը, սակայն ԳՇ-ից կրկին հրաժարվել են պատասխանել հարցերին։

Նույն հարցի առնչությամբ լրատվամիջոցը գրավոր հարցում է ուղարկել ԱՀ ՊԲ, որտեղից նշել են, որ տեղեկատվության տրամադրել չեն կարող, քանի որ հայցվող տեղեկատվությունը պարունակում է պետական գաղտնիք համարվող տեղեկություններ։
.jpg)
Նույնաբովանդակ պատասխան է ստացվել ՀՀ ՊՆ-ից։ «Ի պատասխան ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարին հասցեագրված Ձեր 30․06․2021թ N 59-Ա-21 հարցման՝ հայտնում եմ, որ հարցման վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելը մերժվում է՝ հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի և ՀՀ կառավարության 13,03,1998թ N173 որոշմամբ հաստատված ցանկի 5-րդ և 8-րդ կետերի պահանջները, քանի որ հարցապնդվող տեղեկությունները գաղտնի են»,- նշված է ՀՀ ՊՆ-ի կողմից տրամադրված պատասխանում։

Այլ խոսքով՝ ՀՀ իշխանությունները առանց գաղտնազերծելու պետական գաղտնիք համարվող տեղեկատվությունը փոխանցել են թշնամի երկրին, եւ սա այն դեպքում, երբ ոչ միայն տրամադրված փաստաթղթերը, այլ անգամ դրանց գաղտնազերծված-չգաղտնազերծված լինելու մասին տեղեկատվությունը հայ հասարակության համար համարվում է պետական գաղտնիք։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
«Հայաստան» դաշինքի ղեկավար և ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հարցազրույց է տվել 3 հեռուստաընկերությունների ներկայացուցիչներին: Հարցազրույցի ընթացքում Ռոբերտ Քոչարյանը անդրադարձել է սահմանային իրավիճակին և ընդգծել, որ Երասխում տիրող դեպքերից հետո կարծես, թե մոռացության են տրվել մյուս խնդիրները:
«Մոռացել ենք, որ կա Սև լիճ և Հայաստանի տարածքում գտնվում են բազմաթիվ ադրբեջանական զինվորներ, սա տրամաբանական շարունակությունն է այն ամենի, ինչ կատարվում է Հայաստանի հետ և՛ պատերազմի ժամանակ, և՛ հետպատերազմյան իրավիճակում»,- ասաց Քոչարյանը:
Նա նշեց, որ մենք ցույց ենք տվել՝ ատամներ այլևս չունենք, և պետությունը ցանկություն չունի արժանապատիվ պատասխան տալու, իսկ Ադրբեջանը առաջ է տանելու իր օրակարգը:
«Նման կարգի պրովոկացիաներից հետո ստեղծվում է իրավիճակ, որ նոր պատերազմի վտանգը տեսանելի է դառնում ժողովրդի համար, և ժողովուրդը մարսում է հերթական փաստաթղթի ստորագրումը և տարածքի զիջումը: Դա ընկալվելու է ոչ թե որպես դավաճանություն, այլ՝ որպես փրկություն: Սա պլանավորած պարտության տեխնոլոգիա է »,- նշեց նա:
Ռուսական Коммерсантъ պարբերականը ծավալուն հոդվածով անդրադարձ է կատարել Արցախյան երկրորդ պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված նոր իրողությանը, մասնավորապես ԵՄ-իտարածաշրջանում իր դերը մեծացնելու փորձերին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի
հուլիսի 20-ին Մոսկվա կատարած այցին, որի շրջանակում Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների հարցով բանակցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվ այլ հարցերի, քննարկվել է ԼՂ շուրջ այն պայմանավորվածությունների ապագան, որոնք ձախողման սպառնալիքի տակ են:
«Коммерсантъ-ի տեղեկություններովԲաքվում վրդովված են Եվրամիության
հակամարտության կարգավորման գործընթացում միջնորդի գործառույթ ստանձնելու փորձերից: Նրանք կարծում են, որ դա Երևանին դրդում է վերանայել Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները: Ընդ որում, Коммерсантъ-ի իրազեկ ադրբեջանական աղբյուրը հասկացրել է, որ «խաղադրույքն արվում է Բաքվին արմատական քայլերի հրահրելու և ռուսական բանակը ներգրավելու վրա»: Աղբյուրը նշել է, որ «այս կրիտիկական պահին անհրաժեշտություն է առաջացել հստակեցել դիրքորոշումները նախագահներ Պուտինի և Ալիևի միջև»,-գրում է հոդվածագիր Սերգեյ Ստորկանը:
Հեղինակը նկատում է, որ մինչ Պուտինն ու Ալիևն ամեն կերպ ցույց են տալիս իրենց վճռականությունը կարգավորման ուղուց չշեղվելու հարցում, հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակն ավելի ու ավելի է հիշեցնում անցած աշունըՂարաբաղյան երկրորդ պատերազմի նախերգանքը: Այնուհետև հոդվածագիրը ներկայացնում է ՀՀ և Ադրբեջանի սահմանին
Նախիջևանի և Երասխի հատվածում, վերջին օրերի զարգացումների վերաբերյալ Երևանի և Բաքվի պաշտոնական հաղորդագրությունները:
Ստորականը գրում է, որ 44-օրյա պատերազմից և անցյալ տարվա նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից խաղաղության համաձայնագրի ստորագրումից
հետո սահմանի այս հատվածում նոր դիմակայության համար հետհաշվարկի կետ են դարձել հուլիսի 14-ի դեպքերը: Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ադրբեջանական կողմից արձակված կրակոցի հետևանքով իր զինվորի մահվան մասին: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պատասխանել է՝ Հայաստանի զինված ուժերը մեղադրելով ադրբեջանական զինուժի դիրքերը հրետակոծելու և զինծառայող վիրավորելու համար: Ընդ որում, հայ-ադրբեջանական սահմանի այլ հատվածներում փոխհրաձգությունները սկսել են տեղի ունենալ դրանից շատ ավելի առաջ: Հեղինակը նաև հիշեցնում է, որ Նիկոլ Փաշինյանը հուլիսի յոթին Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն արձանագրել էր, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կայուն չէ:
«Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակն այնքան էլ կայուն չէ: Այս մասին մենք մի քանի առիթներով խոսել ենք: Այստեղ արդեն երկու ամիս անհանգստության մշտական օջախ ունենք: Հուսով եմ, որ մենք կկարողանանք հստակեցնել դիրքորոշումներն այս հարցի վերաբերյալ»,-ասել էր Փաշինյանը:
Ստրոկանը հատկանշական է համարում այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարած այցից հետո հայկական կողմի պաշտոնական հայտարարություններում արծարծվում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, որը գործնականում չի նշվել Կրեմլում ռուս-հայկական բանակցությունների վերջին փուլի ընթացքում:
«Այսպես, Հայաստանի փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծելու անհնար է խոսել Ադրբեջանի հետ ցանկացած խաղաղության համաձայնագրերի մասին: Բաքվում, սակայն, հասկացնում են, որ Ղարաբաղի կարգավիճակի թեման առաջ տանելը «շատ սխալ և ռիսկային ուղի է»: Այս մասին ավելի վաղ հայտարարել էր Իլհամ Ալիևը՝ նշելով.«Եթե (հայերը-Коммерсантъ) կարծում են, որ հակամարտությունը չի լուծվել, ապա թող ասեն` ինչը դեռ լուծման կարիք ունի: Եթե մենք խոսում ենք «Լեռնային Ղարաբաղի» կարգավիճակի մասին, ես արդեն ասել եմ, որ Ադրբեջանում նման տարածքային միավոր գոյություն չունի: Հետևաբար, այս արտահայտությունը չպետք է օգտագործվի: Չկա Լեռնային Ղարաբաղ, կա Ղարաբաղ»:
Դրանից անմիջապես հետո Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որով հաստատել է «Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման, Արցախի` էթնիկական զտումների ենթարկված տարածքների ապաշրջափակման դիրքերից հետևողականորեն հանդես գալու վճռականությունը»:
Կրակին յուղ է լցրել նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հարավկովկասյան շրջագայությունը, որի շրջանակում պաշտոնյան Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ «պետք է լինի խաղաղ բանակցությունների, կարգավիճակի հարցի քննարկում»: Միևնույն ժամանակ, նա ակնարկել է, որ Եվրամիությունը հավակնում է իր դերակատարությունն ունենալ հակամարտության կարգավորման գործընթացում»,-նշում է հեղինակը:
«Հետհակամարտային այս փուլում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի բարձրացումը Փարիզի և ԵՄ-ի համար մուտքի տոմս է Հարավային Կովկասի գոտի, որտեղ նրանք լուսանցքից այն կողմ են մնացել անցած տարի Մոսկվայի դիվանագիտական հաջողությունից հետո», — Անդրկովկասում սկսված աշխարհաքաղաքական խաղը մեկնաբանել է Բաքվում Коммерсантъ-ի իրազեկ աղբյուրը, որի խոսքով` նման խաղը հղի է լուրջ ռիսկերով:
Նա հավելել է, որ «ներկայիս բազմաքայլի նպատակը ոչ թե կողմերին բանակցային սեղանի շուրջ բերելն է, այլ տարածաշրջանում լայնածավալ սադրանքի միջոցով փորձել փոխել Ռուսաստանի մասնակցությամբ կողմերի միջև ձեռք բերված համաձայնությունների եռակողմ ձևաչափը: Ըստ նրա` խաղադրույքն արվում է Բաքվին արմատական քայլերի հրահրելու և ռուսական բանակը ներգրավելու վրա»:
«Ե՛վ Ֆրանսիան, և՛, ընդհանուր առմամբ, Եվրամիությունը 2020-ի աշնան սուր փուլում դեր չեն խաղացել Ղարաբաղի շուրջ հակամարտության կարգավորման գործում: Սա նկատելի մտահոգություն է առաջացրել ԵՄ ռազմավարների շրջանում, որոնք ուշացումով փորձում են իրենց տեղը գտնել բանակցային գործընթացում», Коммерсантъ-ի հետ զրույցում կարծիք է հայտնել ՌԴ Գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտի
ռազմավարական գնահատման խմբի ղեկավար Սերգեյ Ուտկինը:
Խոսելով Փարիզի դերի մասին` փորձագետը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ֆրանսիայի ղեկավարությունն ավանդաբար մեծ ուշադրություն է դարձնում իրենց երկրում գտնվող հայկական սփյուռքին և փոխգործակցությունը հատկապես կարևոր է համարում 2022 թվականի գարնանը Ֆրանսիայում նախագահական ընտրությունների նախաշեմին:
«Ինչ վերաբերում է Եվրախորհրդարանին, ապա այնտեղ արդեն հնչել են ձայներ՝ առաջարկելով օգտվել հրադադարի ռեժիմի իրավիճակից և Վրաստանի օրինակի համարժեքով Հայաստանի համար որոշակի գրավիչ «եվրոպական հեռանկար» ձևակերպել: Այնուամենայնիվ, գործնական առումով դժվար թե այս ուղղությամբ շարժ լինի: Ռուսաստանի հետ փոխգործակցությունը հակամարտության կողմերի համար այսօր ավելի կարևոր է դառնում, քան երբևէ, և ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում չի կարելի հույս դնել Ռուսաստանի` «եվրոպական հեռանկարների» նկատմամբ դրական վերաբերմունքի վրա», — ամփոփել է Սերգեյ Ուտկինը:
Խաչիկ համայնքում պատրաստ են անհրաժեշտության դեպքում դիմակայելու թշնամու բոլոր նկրտումներին։ Նախիջևանին սահմանակից այս համայնքի վարչական ղեկավար Հովիկ Սմբատյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ՝ անդրադառնալով ադրբեջանական կողմի՝ ՀՀ տարածքում առաջխաղացումներին, վերջին օրերին հնչող կրակոցներին, նշեց, որ դրանց մի գնահատական կա.
«Ադրբեջանական կողմին տրվում են համարժեք պատասխաններ։ Ուզում են առաջանան, բայց չի ստացվի։ Գտնում եմ, որ սխալ է, չպետք է թողնենք ոչ մի քայլ առաջխաղացում»։
Համայնքում մտավախություն չունեն, որ միջադեպեր կարող են կրկնվել նաև Խաչիկում։ Հարցին՝ պատրա՞ստ են արդյոք դիմակայել ադրբեջանական սադրանքներին, նշեց, որ ցանկացած պահի պատրաստ են։
«Մենք միշտ պատրաստ ենք։ Հիմա էլ դիմակայում ենք, հենց հիմա էլ սահմանի բերանին մեր ցանքատարածություններն ենք հնձում»։
Խաչիկում գյուղատնտեսական աշխատանքները մեկնարկել են՝ ցորեն ու գարի են հավաքում անմիջապես սահմանին։
Հարցին՝ արդյոք միջադեպեր եղել են, Սմբատյանը նշեց. «Նորմալ է, փառք Աստծո, ոչ մի նման իրավիճակ չկա։ Մեր տարածքում ամեն ինչ նորմալ է, սահմանի վրա հենց հիմա էլ հացահատիկ ենք հավաքում։ Ամբողջ գյուղացիներն էնտեղ են, աշխատանքները կատարվում է լիարժեք, դուխով ու ուրիշ բան չեմ կարող անել»,- ասաց Սմբատյանը։
Նշենք, որ Նախիջեւանին սահմանակից Երասխում վերջին օրերին ստեղծվել է լարված իրավիճակ. Թշնամին պարբերաբար կրակոցներ է արձակում հայկական դիրքերի ուղղությամբ, այդ թվում՝ ականանետերից։
«Սահմանների դեմարկացիայի ու դելիմիտացիայի հետ կապված, ոչ այլ ոք, քան Նիկոլ Փաշինյանն ասել է՝ Ռուսաստանի դերն այստեղ բացառիկ է, ու ինքը համաձայն է Ռուսաստանի արած առաջարկների հետ»,- այս մասին ասում է Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը՝ խոսելով հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լարման, սահմանների սահմանազատման մասին։
Նրա խոսքով՝ Հայաստանում վերջերս տեղի ունեցան ընտրություններ ու հենց այս քաղաքական գործչին ընտրեցին. «Կարելի է նրան անվանել պարտված կամ դավաճան, ինչպես անում են, բայց ընտրությունները եղել են բավական բաց, այս հարցում համընկել են ՀԱՊԿ-ի ու ԵԱՀԿ-ի դիտորդների կարծիքները, անգամ ՀՀ ՍԴ-ն օրեր առաջ ընտրությունները լեգիտիմ համարեց»։
Իսկ թե արդյոք Ռուսաստանը հաշվի առնում է արտաքին խաղացողների դիրքորոշումները՝ Մարկեդոնով նշում է․«Անշուշտ, ինչպես հաշվի չնստել 80 մլն բնակչությամբ երկրի հետ (Թուրքիայի-խմբ․), որը ՆԱՏՕ-ում ունի երկրորդ ռազմական պոտենցիալն ԱՄՆ-ից հետո»։
«Հայտնվել է նոր ստատուս քվո, հայտնվել են նոր հավակնություններ այս տարածաշրջանում, նոր խաղացողներ, ու այդ խաղացողներն ինչ-որ վերացական միջազգային հանրություն չէ, այլ Անկարան։ Այս խաղացողի հետ Մոսկվայի հարաբերությունները բավական բարդ ու լարված են, բարդ դինամիկա է Սիրիայում, Լիբիայում, Կիպրոսի շուրջ։ Այս ամենը պահանջում է շահերի ընդհանուր բազմակողմանի հաշվի առնում»,- ընդգծում է Մարկեդոնովը։
Ինչ վերաբերում է Ֆրանսիային կամ ԱՄՆ-ի մեկնաբանություններին, ապա դրանք քաղաքագետը լուրջ չի համարում։
«Մակրոնը կարող է ասել գեղեցիկ բաներ, առաջիկայում նախագահական ընտրություններն են։ Կարվեն երկու-երեք հայտարարություններ, հնարավոր է բանաձևեր խորհրդարանում Ղարաբաղի ճանաչման մասին, ինչպե՞ս այն ազդի իրական պատկերի վրա՝ ոչ մի ձևով։ Ռեալ, արտաքին խաղացողները, որոնք աշխատում են տարածաշրջանում՝ Ռուսաստանն ու Թուրքիան են»,- ասում է Մարկեդոնովը, հավելելով, որ ամբողջությամբ դուրս չի կարելի թողնել նաև ԱՄՆ-ին, քանի որ այժմ ԱՄՆ-ը հետևում է իրավիճակին ու այս ուղղությունը այդ երկրի համար դեռևս չափազանց կարևոր չէ։
«Ամեն դեպքում, այս բոլոր խաղացողները գործելու են իրենց շահերին համապատասխան»,- նշում է Մարկեդոնովը։
Երասխի ուղղությամբ ծավալվող իրադարձությունները խորքային առումով փոխկապակցված են սահմանի մյուս ուղղություններում տեղի ունեցող զարգացումների, ինչպես նաև՝ արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծի իրադրության հետ։ Նման հայտարարությամբ է հանդես եկել «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։
Նրա ֆեյսբուքյան գրառման մեջ ասվում է.
«Պաշտպանության նախարարությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ներկայացնի Հայաստանի սահմանի տարբեր ուղղություններում վերջին օրերին գրանցվող միջադեպերի, հրադադարի ռեժիմի խախտումների, թշնամու տեղաշարժերի կամ կուտակումների վերաբերյալ:
Երասխի ուղղությամբ ծավալվող իրադարձությունները խորքային առումով փոխկապակցված են սահմանի մյուս ուղղություններում տեղի ունեցող զարգացումների, ինչպես նաև՝ արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծի իրադրության հետ:
Հատկապես ճգնաժամային իրավիճակներում, հանրության հետ արդյունավետ հաղորդակցության ապահովումն անհրաժեշություն է՝ օբյեկտիվ իրավիճակի, համապարփակ տեղեկատվության փոխանցման առումով:
Այս պահին սահմանի այլ հատվածներում տեղի ունեցող իրավիճակների կամ միջադեպերի վերաբերյալ տեղեկատվություն ստացվում է տարբեր լրատվամիջոցների նախաձեռնությունների կամ սոցիալական ցանցի տարբեր օգտատերերի միջոցով:
Երկրորդ, հասկանալի է, որ թշնամուն դիվանագիտական, քաղաքական, ռազմական առումով հակազդելու, զսպելու կամ անհրաժեշտ հարվածներ հասցնելու միջոցները, մեթոդները տարբեր են, դրանց մի մասը կարող են տեսանելի չլինել՝ հատկապես եթե խոսքը ռազմական գործոնի մասին է, սակայն տպավորություն ունեմ, որ կիրառման ենթակա մեծ թվով միջոցառումներ չեն իրականացվում»:
Հետպատերազմայն փուլում Ադրբեջանը ձեռնարկում է հնարավոր բոլոր քայլերը Հայաստանի նկատմամբ իր առավելությունն առարկայական դաշտ բերելու համար։ Մամուլի ասուլիսում այս մասին ասաց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով այս զարգացումներն անհայտությունների մեծ համակարգ են իրենց մեջ պարունակում և դեռևս պարզ չեն հիմնական ուղղությունները. «Հայաստանի իշխանությունները կարծես թե առանձնապես դեմ էլ չէին նոր փոփոխություններին, զիջումներին։ Մի փոքր արհեստականություն կա նաև Հայաստանի իշխանությունների հայտարարություններում»,-ասաց Տիգրան Աբրահամյանը։
Վերջինս նկատեց՝ Երասխը կարևոր հանգույց է և հարավային գլխավոր մայրուղին այդտեղով է անցնում։ Փորձագետի խոսքով այդ հատվածում ադրբեջանցիների համար ցանկացած դիրքային բարելավում կարող է մեզ համար անդառնալի հետևանքներ ունենալ։
«Ադրբեջանը երկու խնդիր է լուծում։ Առաջինը իր համար ռազմավարական և մարտավարական առումով հնարավորություններ ստեղծել Հայաստանին մինչև վերջ ճնշելու և բանակցային գործընթացում առավելագույնը ստանալու համար։ Երկրորդը, սա գործընթաց է, ինչը ցանկության, կամքի և ստեղծված պայմաններում Ադրբեջանին հնարավորություն կարող է տալ լայնամասշտաբ ռազմական գործողություններ իրականացնելու և արդյունավետ մարտ վարելու համար»,-ասաց Տիգրան Աբրահամյանը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.