23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայաստանի պաշտպանության նախարարության համար պետական գաղտնիք է 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախում սանձազերծված պատերազմի հետևանքով զոհված, հուղարկավորված անձանց, վերջիններիս ազգային պատկանելիության, զոհվածների՝ զինծառայող, պահեստազորային, կամավոր լինելու, ինչպես նաև անհետ կորած անձանց վերաբերյալ թվային տեղեկությունները, գրում է Hetq.am-ը:
ՊՆ-ից 47 օր է պահանջվել, որպեսզի մերժի տրամադրել վերը նշված տեղեկությունները՝ պատճառաբանելով, թե այն պարունակում է պետական գաղտնիք, ինչպես նաև պաշտպանվում է Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքով, իսկ պահանջվող տեղեկատվությունը գաղտնագրված է դեռևս 2015թ. պաշտպանության նախարարի հրամանով:
ՊՆ-ից հարցումը ստանալուց հետո տեղեկացրել են, որ «հարցման մեջ նշված տեղեկությունները տրամադրելու համար լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կա: Ըստ այդմ` հարցման պատասխանը կտրամադրվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում»: Մինչ պատասխան ուղարկելը, նախարարության աշխատակիցը զանգահարել է լրագրողին և հարցման վերաբերյալ մի քանի ճշգրտող հարց տվել՝ խոստանալով 1-2 օրվա ընթացքում տրամադրել տեղեկատվությունը: Հարցումը ստանալուց 47 օր անց (էլեկտրոնային հասցեին պատասխանն ուղարկվել է 24.07.2021թ.) նախարարությունից պատասխանել են, թե տեղեկատվության պահանջը մերժվում է:
Ադրբեջանցիները ինտենսիվ կրակ են բացել Գեղամասար համայնքի Կութ բնակավայրում։ Այս մասին «Փաստինֆո»— ին հայտնեց Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։
«Կրակոցները Կութ բնակավայրում են եղել։ Այս պահին էլ կրակոցները, կարծես, նորից սկսվեցին։ Մի պահ դադարել էր։ Շտապօգնության մեքենան արագ մոտեցել է, երեք զինծառայողին օգնություն ցուցաբերվել է»։
Համայնքապետի խոսքով՝թշնամին կրակել է տարբեր տեսակի զենքերից.
«Ավտոմատ, պուլիմյոտ՝ նման զենքերից են կրակոցները հնչել, բայց ոնց որ հեռվում հրետանու ձայներ էլ է լսվել»։
Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունը ավելի վաղ հայտնեց, որ ժամը 17։00-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Դրան նախորդել են կրակահերթեր հենց իրենց՝ ադրբեջանական մարտական հենակետերում, ինչը կարող է պայմանավորված լինել ադրբեջանցի զինվորականների միջև տեղի ունեցած՝ միջանձնային բնույթ կրող միջադեպով։ Դրա մասին է խոսում նաև փաստը, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն իր հաղորդագրության մեջ նշում է, թե հայկական կողմի բացած կրակից հետո ադրբեջանցի զինվորական է զոհվել։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հակազդող գործողությունների չի դիմել մինչեւ այն պահը, երբ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ դիրքապահների ուղղությամբ։
Ադրբեջանական կողմի հերթական սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հրազենային թեթև վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ 3 զինծառայող։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Ադրբեջանական կողմը հայտնել է մեկ զոհի մասին։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իր վերջին հարցազրույցում արած հայտարարությամբ, ըստ էության, ընդունում է այն փաստը, որ ադրբեջանական զորքերը գտնվում են ՀՀ տարածքում: Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆ լրատվության եւ հանրային դիվանագիտության վարչությունից՝ ընդգծելով, որ դա ոչ այլ ինչ է, քան միջազգային իրավունքի կոպիտ ոտնահարում:
Արտգործնախարարությունից նաեւ շեշտել են, որ Ադրբեջանի նախագահի այդ սադրիչ գործողություններն ուղեկցվում են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» ձեւակերպման շրջանառմամբ, ինչն ամբողջովին հակասում է հայտնի եռակողմ հայտարարություններին:
Անդրադառնալով վերջին պատերազմի վերաբերյալ Ալիեւի մեկնաբանություններին՝ ԱԳՆ-ից նշել են, որ թեեւ Ադրբեջանի նախագահը հստակորեն ցույց է տալիս, որ Արցախի դեմ սանձազերծված պատերազմը նպատակ է ունեցել տարածաշրջանի քարտեզից ջնջելու Լեռնային Ղարաբաղը, այդուհանդերձ, «Ադրբեջանի կողմից միջազգային իր հանձնառությունների վերանայումը եւ ուժի կիրառումը չի կարող հանգեցնել միջազգային ասպարեզից Լեռնային Ղարաբաղի անհետացմանը»։
Հարց. Ադրբեջանական AzTV պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային հավակնություններ ներկայացնող հերթական հայտարարություններն է արել: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունները:
Պատասխան. Ադրբեջանի նախագահն իր հարցազրույցում հանդես է եկել մի շարք մեկնաբանություններով, որոնցից կանդրադառնանք մի քանիսին, որոնք ակնառու ցույց են տալիս ուժի կիրառումը տարածաշրջանային քաղաքականության գործիք դարձնելու Ադրբեջանի ղեկավարության մոտեցումները։ Առաջին, վերոնշյալ հարցազրույցում Ադրբեջանի նախագահը, ըստ էության, ընդունում է այն փաստը, որ ադրբեջանական զորքերը գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում՝ դա արդարացնելով այն պնդմամբ, որ «Զանգեզուրը մեր նախնիների հողն է»։ Սա ոչ այլ ինչ է, քան միջազգային իրավունքի կոպիտ ոտնահարում, քանի որ միջազգային ոչ մի նորմ կամ սկզբունք չի ընդունում հարեւան պետության տարածքի օկուպացման փորձը՝ պատմական նմանօրինակ, տվյալ դեպքում՝ խեղաթյուրված «հիմնավորմամբ»։
Հարկ է նշել, որ այս սադրիչ գործողություններն ուղեկցվում են Ադրբեջանի նախագահի կողմից այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» ձեւակերպման շրջանառմամբ, ինչն ամբողջովին հակասում է 2020թ․ նոյեմբերի 9-ի եւ 2021թ հունվարի 11-ի եռակողմ համատեղ հայտարարություններին, որոնք պարունակում են տարածաշրջանում առկա տնտեսական եւ տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման դրույթը։ Ադրբեջանական կողմը հասկանալով միջազգային իրավունքը խախտող իր այս պահանջների հիմնազուրկ լինելը՝ փորձում է որպես փաստարկ ներկայացնել խնդիրն ուժի կիրառմամբ լուծելու իր պատրաստակամությունը։
Երկրորդ, Ադրբեջանի նախագահը հստակորեն մատնանշում է, որ Արցախի դեմ սանձազերծված պատերազմը նպատակ է ունեցել տարածաշրջանի քարտեզից ջնջելու Լեռնային Ղարաբաղը, իսկ Արցախի ժողովրդին զրկելու իր հայրենիքից։
Լեռնային Ղարաբաղը՝ որպես տարածքային միավոր, ճանաչված է մի շարք միջազգային փաստաթղթերում, որոնց մեծամասամբ միացել կամ իր համաձայնությունն է հայտնել նաեւ Ադրբեջանը։ Ադրբեջանի կողմից միջազգային իր հանձնառությունների վերանայումը եւ ուժի կիրառումը չի կարող հանգեցնել միջազգային ասպարեզից Լեռնային Ղարաբաղի անհետացմանը։ Այս մոտեցումն ակնհայտորեն հետապնդում է Արցախի ժողովրդի մարդու իրավունքների, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի եւ Արցախի տարածքային ամբողջականությունը ոտնահարելու նպատակ։
Երրորդ, Ադրբեջանը պնդում է, որ հետպատերազմյան շրջանում կարողացել է միջազգային հանրությանը պարտադրել իր օրակարգը։ Մենք չենք ժխտում, որ նման փորձեր Ադրբեջանը կատարել եւ կատարում է, եւ այդ փորձերի հիմքում ընկած է Հայաստանի տարածքային ամբողջականության խախտմամբ ղարաբաղյան հակամարտությունը միջազգային օրակարգից դուրսբերման մոտեցումը։ Այն հանգամանքը, որ միջազգային հանրությունը՝ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության, համանախագահող երկրների եւ բազմաթիվ այլ միջազգային դերակատարների հստակ արձանագրում է, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ, լավագույնս փաստում է, որ Բաքվի այս փորձերը ձախողվել են։
Չորրորդ, Ադրբեջանը շարունակում է պատերազմի հումանիտար հետեւանքների ոչ թե հաղթահարման այլ խորացման քաղաքականությունը, ինչն արտահայտվում է ռազմագերիների, պատանդների եւ պահվող այլ քաղաքացիական անձանց փոխանակման իր մասով ստանձնած պարտավորության առկախմամբ ու վերջիններիս նկատմամբ քրեական շինծու հետապնդմամբ եւ հայատյացության շարունակական խրախուսմամբ։
Հինգերորդ, ուժի, ուժի սպառնալիքի կիրառումը չի կարող ստեղծել տեւական խաղաղություն եւ հղի է տարածաշրջանի բոլոր երկրների եւ ժողովուրդների համար վտանգներով։
Հայաստանը հետեւողականորեն հանդես է գալու Արցախի տարածքում արցախահայության ինքնորոշման իրավունքի իրականացման, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության պաշտպանման դիրքերից՝ հիմնվելով միջազգային իրավունքի վրա։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ ադրբեջանական կրակոցները հանցավոր բնույթի են, կատարվում են քաղաքացիական բնակչության կյանքի եւ առողջության, այլ կենսական իրավունքների համար իրական վտանգավոր եղանակով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Այսօր՝ 2021 թվականի հուլիսի 23-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ահազանգեր է ստացել, որ ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակում ՀՀ Գեղարքունիքի մարզի Կութ, Սոթք եւ Ազատ գյուղերի հարեւանությամբ: Կրակոցները լսելի են Կութ, Սոթք եւ Ազատ գյուղերում։
Ըստ տեղեկությունների՝ կրակոցները սկսվել են ժամը 17։00-ից եւ որոշակի ընդհատումներով շարունակվում են նաեւ այս պահին, տարբեր տրամաչափի զինատեսակներից են, ինտենսիվ են եւ ուղղված են դեպի հայկական զինված ուժերի դիրքերը։
Ընդ որում, ադրբեջանական զինված ուժերի դիրքերը, օրինակ, Կութ գյուղի անմիջապես հարեւանությամբ են տեղակայված՝ մոտ 3 կմ հեռավորության վրա, գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ ադրբեջանական կրակոցները հանցավոր բնույթի են, կատարվում են քաղաքացիական բնակչության կյանքի եւ առողջության, այլ կենսական իրավունքների համար իրական վտանգավոր եղանակով։ Դրանք ոտնահարում են քաղաքացիական բնակիչների անդորրն ու խաղաղ կյանքը:
Կրակոցների հանցավոր լինելն ակնհայտ է ՀՀ սահմանային մյուս հատվածներում՝ բնակավայրերի հարեւանությամբ ադրբեջանական զինված ուժերի հրահրած կրակոցների ֆոնին եւ նաեւ ապացուցվում է այն փաստով, որ Կութի հատվածում ադրբեջանական պարբերական դարձած կրակոցներից այսօր վիրավորվել է ՀՀ զինված ուժերի երեք զինծառայող»,- գրել է նա։
Հուլիսի 23-ին, ժամը 17։00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
ՊՆ-ից հայտնում են, որ դրան նախորդել են կրակահերթեր հենց իրենց՝ ադրբեջանական մարտական հենակետերում, ինչը կարող է պայմանավորված լինել ադրբեջանցի զինվորականների միջև տեղի ունեցած՝ միջանձնային բնույթ կրող միջադեպով։ Դրա մասին է խոսում նաև փաստը, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն իր հաղորդագրության մեջ նշում է, թե հայկական կողմի բացած կրակից հետո ադրբեջանցի զինվորական է զոհվել։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հակազդող գործողությունների չի դիմել մինչև այն պահը, երբ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ դիրքապահների ուղղությամբ։
Ադրբեջանական կողմի հերթական սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հրազենային թեթև վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ 3 զինծառայող։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը խստիվ դատապարտում է Ադրբեջանի զինված ուժերի հերթական սադրանքը։ Իրադրության սրման ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Արցախի վերաբերյալ Բաքվի և Մոսկվայի դիրքորոշումները համընկնում են. «Ադրբեջանն ու Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտությունն ավարտված են համարում»։
Ալիևը հայտարարել է, որ հուլիսի 20-ին Մոսկվա կատարած այցի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ մի շարք հարցեր։

«Մենք քննարկել ենք տարածաշրջանում հետպատերազմյան իրավիճակը, այդ թվում՝ «Զանգեզուրի միջանցքը» և հակամարտությունից հետո ընկած ժամանակահատվածը։ Մենք՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը, մոտեցումների շուրջ տարաձայնություններ չունենք․ մենք կարծում ենք, որ պատերազմն ավարտվել է, հակամարտությունն ավարտված է»,- հուլիսի 22-ին AzTV-ին տված հարցազրույցում հայտարարել է Ալիևը։
Նրա խոսքով՝ «կարևոր է Հայաստանում կանխել ռևանշիզմի դրսևորումները և դրանից հետո տարածաշրջանում խաղաղություն հաստատել»։
«Պատերազմի ռիսկերը պետք է նվազագույնի հասցվեն և վերացվեն։ Մենք այդ հարցի շուրջ Ռուսաստանի հետ տարաձայնություններ չունենք, մենք համակարծիք ենք։ Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքին», ապա ես պարոն Պուտինին տեղեկացրի, որ Հայաստանը կրկին անկեղծ չէ այդ հարցում։ Պարոն Շառլ Միշելի (Եվրոպական խորհրդի ղեկավար-խմբ․) հետ մամուլի ասուլիսում ես ասացի, որ տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունները պետք է բացվեն միաժամանակ և չպետք է կիրառվի ընտրովի մոտեցում: Բայց մենք տեսնում ենք, որ Հայաստանը հերթական անգամ ցանկանում է այստեղ ինչ-որ խաղ խաղալ»,- հայտարարել է նա՝ հավելելով, թե «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի նոյեմբերի 10-ի եռակողմ պայմանավորվածության 9-րդ կետի համաձայն։
Ընդ որում՝ Ալիևը հարցազրույցի ընթացքում անդրադարձել է նաև ՌԴ-ի հետ երկկողմ հարաբերություններին՝ ընդգծելով. «Ադրբեջանն ու Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են»։

«Մենք իրական ռազմավարական գործընկերներ ենք, մենք երկարաժամկետ ռազմավարական համագործակցության շուրջ տարաձայնություններ չունենք։ Մենք շատ ամուր բարեկամական կապեր ունենք, և անձամբ ես պարոն Պուտինի հետ շատ մտերմիկ հարաբերություններ ունեմ։ Մենք քաղաքական գործիչներ ենք, որոնք վստահում են միմյանց․ դա շատ կարևոր է, և իմ վերջին այցի ժամանակ քննարկվել են երկկողմ համագործակցության հարցեր»,- հայտարարել է Ալիևը։
Radio France Internationale-ն ծավալուն անդրադարձ է կատարել Արցախյան երկրորդ պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի սահմանների փոփոխությանը` մասնավորապես պատմելով հայկական Շուռնուխի մասին, որը պատերազմի հետևանքով երկու մասի է բաժանվել: RFI-ի հատուկ թղթակիցը պատմել է` ինչպես են տեղացիները, գտնվելով սահմանագծման սպասման մեջ, սեփական գյուղում փախստական դարձել:
«Ապագա այլևս չկա», — մտածեց 34-ամյա Վարդիշաղը, երբ սկսվեց նոր 2021 թվականը: Սուրբ Ծնունդին երեք օր էր մնացել, և այդ երեք օրվա ընթացքում, ադրբեջանցիների պահանջով, 12 շուռնուխցի ընտանիք ստիպված էին լքել իրենց տները: Հունվարի 5-ին, երբ յուրաքանչյուր հայկական օջախում աստվածային լույս է մտնում, 12 տուն դատարկվեց` ընկնելով խավարի քողի տակ: Պատերազմի արդյունքում, որն ավարտվեց նոյեմբերի 9-ին Բաքվի և Երևանի միջև պայմանագրի ստորագրմամբ` Մոսկվայի միջնորդությամբ, գյուղը բաժանվեց երկու մասի: Սահմանն անցկացվեց մինչև Հայաստանի հարավ տանող մայրուղով:
Գյուղի ներքևի հատվածն Ադրբեջանը համարում է իր տարածքը: Այժմ այնտեղ ադրբեջանական լեզվով ցուցանակ կա. «Կուբաթլի շրջան, գյուղ Շուռնուխ. Ադրբեջանի Հանրապետություն»: Գրեթե տաս մետր հեռավորության վրա գտնվում են երեք պետությունների զինվորականները՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ զորքերը, նրանց միջև՝ ռուս խաղաղապահներ:
Արդեն վեց ամիս է, ինչ Վարդիշաղ Մովսեսյանը, ամուսնու և երեք երեխաների հետ, տեղափոխվել է Շուռնուխի վերին հատված: Զինվորական ծառայության մեկնած հարևանը նրանց տրամադրել է իր բնակարանը: Այժմ ընտանիքն իր տանը, որը գտնվում է այստեղից 20 մետր հեռավորության վրա, նայում է ուրիշի տան պատուհանից, իսկ ճանապարհի մյուս կողմում արդեն ծածանվում է Ադրբեջանի դրոշը: Շուռնուխի բնակիչները հույս ունեն, որ սահմանազատման ընթացքում զինվորականները տեղափոխվեն մի կողմ, և այստեղ չեզոք գոտի կստեղծվի:
«Միայն թե նրանց այստեղ չտեսնենք, — ասում է Վարդիշաղ,-Երբ ես խոսում եմ տան մասին, ես նկատի ունեմ ոչ թե շենքը, այլ հողը, մեր հայրենի Շուռնուխի կեսը: Սրտի կեսը չկա: Հիմա ամառ է, սաղարթի հետևում այնքան էլ տեսանելի չէ, իսկ ձմռանը մերկ ծառերի ետևում սարսափելի էր դիտել, թե ինչպես են զինվորները քայլում մեր պարտեզում: Ես այնտեղ հուշեր ու երազներ եմ թողել … »:
Վարդիշաղ Մովսեսյանը հայոց լեզու և գրականություն է դասավանդում տեղի դպրոցում, որտեղ սովորում է ընդամենը 20 աշակերտ: Նրանցից չորսը փախստականներ են Լեռնային Ղարաբաղից: Նրա ութամյա որդին նույնպես այստեղ է սովորում: Վահեի դասարանում կա երեք աշակերտ:
«Ես իսկապես կարոտում եմ իմ տունը: Ես այնտեղ եմ թողել իմ գնդակը, պատերին մնացել են մեր լուսանկարները», — ասում է տղան:
Վարդիշաղի խոսքով` հնարավոր է այնտեղ գնալ, եթե խնդրեն հայ սահմանապահներին, որոնք իրենց հերթին՝ ռուսներին, իսկ ռուսները՝ ադրբեջանցիներին:
«Բայց մենք չենք դիմել: Մենք ոչինչ չենք խնդրելու: Թող մեր երեխաների խաղալիքներն ու պարտեզի պտուղներն այնտեղ մնան: Իսկ մենք ավելի լավ է արժանապատվորեն կրթենք մեր երեխաներին, ուժեղանանք և հետ վերցնենք մեր հողերը: Լիահույս ենք: Միշտ էլ այդպես է, դատարկությունից հետո հոգին նորից հույսով է լցվում», — ասում է Վարդիշաղը:
Փախստականներ` սեփական գյուղում. այսպես են հիմա իրենց կոչում շուռնուխցիները, որոնք ճանապարհի այն կողմում մի ամբողջ կյանք են թողել: Նրանք պատրաստ են անվերջ պատմել այդ մասին, հատկապես հյուրերին, որոնց այստեղ հազվադեպ են լինում:
«Մարդիկ վախենում են հիմա այստեղ գալ», — ասում է 60-ամյա հովիվ Սասուն Ալումյանը, որը պատերազմի պատճառով կորցրել է տունը, մեղվափեթակները և հոտը: Նա ցավով է հիշում ցրտահարված և սատկած ոչխարներին, կորցրած մեղվաբուծական փեթակները, առանց արոտավայրեր մնացած կովերին, այնտեղ միայնակ ծաղկող վարդերը, ութ թոռներին, որոնք խաղում էին պարտեզում, իսկ հիմա վախենում են պապի մոտ գալ:
«Եվ հետո էլ ո՞ւր գան»,-ասում է Սասունը` ձեռքով ցույց տալով ժանգոտած երկաթյա տնակը, որում կնոջ հետ բնակություն է հաստատել տարեսկզբից:
«Ես այն ապառիկ եմ գնել: Ձմռանն այստեղ չափազանց ցուրտ է, իսկ ամռանն ասես վառարանի մեջ լինես», — ասում է հովիվը:
Գյուղապետ Հակոբ Արշակյանn առաջնահերթ խնդիր է համարում Շուռնուխի անվտանգության և տնտեսական զարգացման ապահովումը: Գյուղում ճանապարհներ չկան, մինչ այժմ կա միայն հողային ճանապարհ: Իշխանությունները խոստանում են ասֆալտապատել այն:
«Համայնքն ունի կովանոցների համալիր, որը նախատեսվում է վերականգնել և բնակիչներին տրամադրել արոտավայրերի կարիք չունեցող անասուններ», — խոստանում է Հակոբ Արշակյանը:
Այստեղ ոչ ոք չի խոսում իրենց տները վերադառնալու մասին, բայց ինչ կլինի ապագայում, շուռնուխցիները նույնպես գաղափար չունեն:
«Մեզ համար ողբերգություն է, երբ ծնողները մտահոգված են իրենց երեխաների անվտանգությամբ: Մենք պետք է արագ լուծենք սահմանամերձ գյուղերի խնդիրը, քանի որ հակառակ դեպքում դրանք կդատարկվեն», — ասել է Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը:
Նա պարբերաբար այցելում է համայնքի բնակավայրեր և ափսոսում, որ իր սեփական մարզում ստիպված է տեղաշարժվել անձնագրով, իսկ տարածքին անծանոթ մարդիկ նույնիսկ վախենում են գալ:
«Վերջերս կահույք պատվիրեցինք մանկապարտեզի համար: Երևանից տղաները հրաժարվեցին անցնել այս ճանապարհով, որտեղ նշված չէ սահմանը: Գորիսից գնացինք նրանց ուղեկցելու: Այսինքն՝ Հայաստանի քաղաքացին, գալով այստեղ, չգիտի՝ նա մեր տարածքում է, թե թշնամու կողմում», — նշել է Իրինա Յոլյանը:
Շուռնուխում բնակվող 40 ընտանիքներ արդեն ընտելացել են նոր իրականությանը: Գյուղի վերին հատվածում բարերարները նոր տներ են կառուցում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների ու փախստականների համար: Համայնքի կողմից վերականգնվում է Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո վնասված մեկ այլ շենք:
Բաքվում հայտնել են ցինիկ «դատական» ֆարսի ավարտի մասին, որի արդյունքում 13 հայ ռազմագերիներ դատապարտվեցին 6 տարվա ազատազրկման:
Ազատազրկման դատապարտված զինծառայողներն են Հայկազ Կորյունի Հովհաննիսյանը, Վարազդատ Անուշավանի Մանուկյանը, Դավիթ Ստեփանի Ստեփանյանը, Լեւոն Աշոտի Թոսունյանը, Արթուր Էդուարդի Բաղդասարյանը, Սերոբ Սուրենի Ավագյանը, Վարազդատ Հարությունյանը, Ժորա Վանոյի Մանուկյանը, Հրայր Հրաչի Գերաբյանը, Նարեկ Գասպարյանը, Գրիգոր Կյուրեղյանը, Աշոտ Արտակի Գեւորգյանը, Մարտին Մուշեղի Աղրամանյանը:
Նրանք իրենց պատիժը կկրեն ընդհանուր ռեժիմի գաղութում: Պատիժը կրելուց հետո ամբաստանյալները կարտաքսվեն Ադրբեջանից, հայտնել են տեղական ԶԼՄ-ները:
Փաստաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Սյունիքի կալանավորված համայնքապետերին տեսակցելն արգելված է, անգամ ԱԺ պատգամավորներին։
Հիշեցնեմ՝
Բաբաջանյան Արմանը Նաիրի Հունանյանին տեսակցել էր։
Արձանագրենք՝
Սյունիքի համայնքապետերի դեմ ապօրինի արշավ է, որը զուտ քաղաքական նեղ կրքերի բավարարման նպատակ ունի։
Նաիրի Հունանյանը դատապարտված է ցմահ ազատազրկման ՀՀ վարչապետի, ԱԺ նախագահի և պատգամավորների սպանության մեղադրանքով»։
Անհետ կորած զինծառայողի մարմնի նույնականացման և հուղարկավորման դեպքում նրա ընտանիքի անդամների` հիմնադրամի շահառու ճանաչվելուց հետո դադարեցվում է ամենամսյա 300.000 ՀՀ դրամ վճարի տրամադրումը, իսկ վճարված գումարները նվազեցվում են շահառուի` հիմնադրամից վճարման ենթակա միանվագ գումարից: Այս մասին ասվում է Պաշտպանության նախարարությունում։
Պարզաբանման մեջ մասնավորապես ասվում է․
«ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2001-Լ որոշմամբ հաստատվել է «Ադրբեջանի կողմից 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքների սոցիալական աջակցության միջոցառումը», իսկ ՀՀ կառավարության 2020թ. դեկտեմբերի 24-ի N 2180-Լ որոշմամբ` «2020թ. ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին ամենամսյա դրամական վճար տրամադրելու կարգը»:
Ըստ հիշյալ որոշումների, մինչև անհայտ կորած զինծառայողների կարգավիճակի հստակեցումը, յուրաքանչյուր անհայտ կորած զինծառայողի ընտանիքի անդամներին տրամադրվում է ամսական 300.000 ՀՀ դրամի չափով աջակցություն, բայց ոչ ավել, քան 9 ամսվա համար` սկսած սույն միջոցառումը հաստատելու ամսվանից:
ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2001-Լ որոշմամբ սահմանված է, որ ամենամսյա դրամական վճարի տրամադրումն իրականացվում է «Զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի» միջոցով: Անհեյտ կորած զինծառայողի մարմնի նույնականացման և հուղարկավորման դեպքում նրա ընտանիքի անդամների` հիմնադրամի շահառու ճանաչվելուց հետո դադարեցվում է ամենամսյա 300.000 ՀՀ դրամ վճարի տրամադրումը, իսկ վճարված գումարները նվազեցվում են շահառուի` հիմնադրամից վճարման ենթակա միանվագ գումարից»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.