23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Թուրքիան, հարվածային անօդաչու սարքեր մատակարարելով, սադրում է Ուկրաինային պատերազմական հանցագործություններ կատարելու: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ զրույցում հայտարարել է Պետդումայի պատգամավոր, միջազգային հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ելենա Պանինան՝ մեկնաբանելով թուրք փորձագետ, պրոֆեսոր Հասան Ունալի հայտարարությունը, որն առաջարկել է Ռուսաստանին համակերպվել Ուկրաինային թուրքական անօդաչու սարքերի մատակարարման հետ:
Քաղաքական գործիչը կասկածի տակ է դնում թուրք փորձագետի այն թեզը, որ նման մատակարարումների շնորհիվ Թուրքիան լավ հարաբերություններ է կառուցում Ուկրաինայի հետ:
«Այսօր Ուկրաինան լիովին զուրկ է աշխարհաքաղաքական սուբյեկտիվությունից, գտնվում է ԱՄՆ-ի արտաքին վերահսկողության տակ: Միևնույն ժամանակ, Փարիզը և Բեռլինը չեն կարողացել համոզել պաշտոնական Կիևին կատարել Մինսկի համաձայնագրերը, կատարել Շտայնմայերի բանաձևը: Այս ֆոնին խոսել Անկարայի միջնորդության մասին, տեղին չէ»,-ասել է Պանինան:
Նրա խոսքերով՝ Ռուսաստանի ռազմական հզորությունը բավարար է թուրքական արտադրության անօդաչու սարքերի ցանկացած հարձակումը հետ մղելու համար:
«Այնուամենայնիվ, Դոնբասում չկան ռուսական զորքեր և ռուսական զենքեր: Հաշվի առնելով այս տարածքում ուկրաինական զորքերի` ցեղասպանությանը հարող բարբարոսական գործողությունների առանձնահատկությունները, թուրքական մատակարարումները Դոնեցկի և Լուգանսկի բնակչության համար լրացուցիչ ռիսկեր են ստեղծում: Կիևին «Բայրաքթար»-ներ մատակարարել, նշանակում է սադրել նրան նոր ռազմական հանցագործություններ կատարելու»,-նշել է պատգամավորը:
Թուրքական անօդաչու թռչող սարքերի մատակարարումը Ուկրաինային, ինչպես նաև Լեհաստանին, որը նույնպես չի պատրաստվում դրանք օգտագործել «ինքնապաշտպանության նպատակով», գործողություններ են, որոնք վնասում են ռուս-թուրքական գործընկերության զարգացմանը, և Անկարան պետք է հասկանա դա, նշել է Պանինան:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ստամբուլի Մալթեփե համալսարանի պրոֆեսոր Հասան Ունալը հայտարարել էր, որ Թուրքիայի և Ուկրաինայի միջև զենքի մատակարարման շուրջ բանակցությունները չպետք է ազդեն Ռուսաստանի հետ նրա հարաբերությունների վրա և Ռուսաստանին կոչ էր արել համակերպվել այդ մատակարարումների հետ:
Ռուս սահմանապահները տեղակայվելու են Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նորաբակցի, օպերատոր Արմեն Ղազարյանը տեղեկացրել է, որ հինգ օր առաջ սահմանապահներ են եկել գյուղ, սար բարձրացել ու գնացել։ Տեղյակ են միայն, որ պետք է կառուցեն տնակներ։
«Ռուս սահմանապահները եկան, սար բարձրացան, իջան, թողին գնացին։ Սոթքի տարածքում նրանց համար դոմիկներ պետք է սարքեն։ Դա տարիների հարց է։ Նրանց համար պալատկաներ են պետք, որ գան տեղավորվեն։ Բայց դե երբ պետք է կառուցվի՝ Աստված գիտի։ Գետուկ կոչվող հատված ունենք, այնտեղ էլ քարեր են թափում, որ նրանց համար դոմիկներ սարքեն»,- ասաց Ղազարյանը։
Նորաբակում ադրբեջանցիների հետ միջադեպեր շատ չեն լինում։ Կեսգիշերից հետո ադրբեջանցիների արձակած կրակոցներն իրենք չեն լսել։ Հարևան Կութում օրեր առաջ ադրբեջանցիները, օրինակ՝ հայկական պոստեր հաց տանող մեքենավարի ուղղությամբ են քարեր նետել։
«Կութում պալատկաները իրար հետ վերև-ներքև են։ Մերոնք մի քիչ ներքև են։ Երեք օր առաջ Գագո անունով մեկին՝ հացի մեքենայի վարորդին թուրքը քարով խփել էր, գլուխը ջարդել»։
Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի տարածքում ադրբեջանական զինվորականների ներխուժումից հետո մարդիկ ապրում են լարվածության մեջ։ Գյուղացիները հնարավորություն չեն ունենում մոտենալ գյուղի խոտհարքներին և կենդանիներին արածացնել գյուղի հարակից սարերում։
«Էս պահին մեր աշխատանքներին 100 տոկոսանոց խոչընդոտում են։ Ադրբեջանական կողմը հատկապես մեր հողատարածքների մեջ է՝ խոտհարքների ու արոտների մեջ։ Վաղը մյուս օր կարող է ականապատում են՝ ո՞վ գիտի։ Կույր-կույր պիտի հելնենք խոտ քաղենք։ Ես չգիտեմ սրա վերջը ոնց կլինի»։
Խոտհարքերը, արոտները գտնվում են գյուղից 7 կմ հեռավորության վրա։ Խորհրդային միության ժամանակվանից դրանք Նորաբակին են պատկանել։ Հիմա ադրբեջանցիները տեղակայված են հենց այդ տարածքներում։ Գյուղացիները պարզապես չեն կարողանում իրենց իսկ տարածքում խոտը հնձել ու քաղել։
«Գյուղում ֆինանսական ճգնաժամ է։ Անասնապահական տարածք է, անասունն էլ գին չունի։ Մարդիկ ուզում են անասուն ծախեն՝ գռուբի ասած՝ էսօր մսի կգ-ն 3000 դրամ է, էստեղ կովի միսը 1400 դրամով են ծախում։ Սկի չգիտեն ինչ անեն։ Խոտն էլ կրակի գին է։ Ցորենի սալոմի արժեքը 1000, խոտը՝ 2500 դրամ է։ Մարդիկ էլ պետք է խոտերը քաղեին, ադրբեջանցները մեր սարերի ձախ հատվածում նստած են»։
Հարցին, արդյոք փոխհատուցում ստացե՞լ են, նշեց՝ «Պետություն ունե՞նք։ Ո՞վ ա մեր տերը։ Ռուսի կամակատարն ենք»։ Կենդանիներին արոտի տանում են շատ սուղ պայմաններում։
«Երաշտն էլ մի կողմից։ Քանի որ այդ տարածքները զբաղեցրել են, պայմանները սուղ են։ Համայնքն էլ հարուստ է անասնագլխաքանակով։ 2000 գլուխ ոչխար կա։ 1500 և ավելի խոշոր գլուխ անասուն կա։ Երաշտ տարում ո՞նց պետք է պահեն։ Շատերը կարիքից ուզում են ծախեն, առնող էլ չկա՝ էն գինը չունի»։
Արմենը տեղեկացրեց, որ երիտասարդներն արտագաղթում են։ Գյուղում էլ աշխատանք չի մնացել։
«Եթե մի տեղ գործ չլինի, եթե խոտհարքները վերանան, գյուղացիները մնում են էդտեղ ի՞նչ անեն։ Եթե ռուս սահմանապահները գան, ադրբեջանցիները գնան ելման դիրքեր, մերոնք պետք է հետ գնան, ռուս սահմանապահները միջանկյալ տարածք վերցնեն։ Էս գյուղում մնալը դառնում է անիմաստ։ Գյուղում ոչ զավոդ կա, ոչ աշխատանքի վայր։ Ապրողները նախկին փախստականներ են։ Ես ստեղ 17 հազար դոլար փող եմ դրել տանս վրա, դարձրել Երևանի տուն, ինձ թվում է՝ կորելու է գնա։ Ո՞վ է գյուղի մասին մտածում»։
Լեւոնը սկսեց մանեւրելը, տարբեր մեխանիզմներով ճնշումներ էր գործադրում, ինչ-որ երաշխիքեր էր առաջարկում, այսպես մի քանի օր հանդիպումներ անցկացրեց Գորիսում ու Ստեփանակերտում՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում 1993-ի դեպքերը վերհիշել է Արցախի այն ժամանակվա նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ, Պաշտպանության պետական կոմիտեի առաջին տեղակալ Բորիս Առուշանյանը։
Նա վերհիշել է 1993 թ-ի հունիսի 12-ին Գորիսում եւ հունիսի 14-ին Ստեփանակերտում ՀՀ այն ժամանակվա նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնած հանդիպումները, որտեղ նա Արցախի փաստացի իշխանություններին առաջարկում էր Ադրբեջանցիներին հանձնել ընդամենը մի քանի ամիս առաջ՝ ապրիլի 2-ին, ազատագրած Քարվաճառը, զինաթափել Արցախի բանակը, ընդունել միջնորդների խաղաղար ծրագիրը, փոխարենը պահել վերահսկողությունը Լաչինի միջանցքի վրա։ Նա սպառնում էր, որ հակառակ դեպքում Ռուսաստանը կդառնա մեր թշնամին, քանի որ խաղաքարտերի վրա է Ելցինի հեղինակությունը․ «Աստված չանի, որ ձեռք բերենք Ելցինի պես հիշաչար մարդու անբարյացակամությունը, 40 օր հետո փամփուշտը վերջանալու է, 7 օր հետո վերջանալու է մթերքը, Բաթումից Ելցինի խոստացած նավը հետ է դարձել»,-ասել էր Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Արցախի իշխանությունները, ի վերջո, համաձայնեցին պաշտոնական Երեւանի պահանջներին (չնայած Արցախի Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանը հրաժարական տվեց), բայց Քարվաճառը չհանձնեցին, քանի որ միջազգային միջնորդներից ու Հայաստանից մեկ ամիս ժամանակ էին խնդրել, ու այդ ժամանակն օգտագործել էին 10 օր հետո Մարտակերտը, մեկ ամիս հետո Ակնան (Աղդամ), ապա շղթայաբար մյուս տարածքներն ազատագրելու համար։ Դրանից հետո ռազմաքաղաքական դրությունն Արցախում կտրուկ փոխվեց, ինչն էլ քաղաքական այլ զարգացումների պատճառ դարձավ։
Ռոբերտ Քոչարյանն այդ ժամանակ Արցախի Պաշտպանության պետական կոմիտեի ղեկավարն էր։ Հանդիպման սղագրությունից պարզ է դառնում, որ նա, ի վերջո, առերեւույթ համաձայնել է ստորագրել Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկած փաստաթուղթը, բայց, Բորիս Առուշանյանի համոզմամբ, ուղղակի փափուկ բարձ է դրել Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխի տակ, որպեսզի հարաբերությունները չփացնի, իսկ իրականում շարունակել է Արցախի տարածքների ազատագրումը։
«Ռոբերտ Քոչարյանը, տեսնելով, որ ոչ մի կերպ չի կարողանում ճնշման տակից դուրս գալ, մի կողմից չէր ուզում փչացնել հարաբերությունները Երեւանի հետ՝ այնտեղից գումար էինք ստանում, կամավորներ էին օգնության հասնում եւ այլն, չէր ուզում փչացնել հարաբերությունները, բայց, մյուս կողմից էլ, չէր կարող համաձայնվել նրա առաջարկի հետ․ դրա համար խոստացավ, բայց ասաց՝ ժամանակ տրամադրիր 1-2 ամիս, նախապատրաստական գործեր անեմ։ Լեւոն Տեր-Պետրոսյանին, փաստորեն, խաբեց էլի, որ ժամանակ շահի, Քարվաճառը չհանձնի, ուրիշ ելք չկար»,-ասել է Արցախի ՊՊԿ այն ժամանակվա ղեկավարի տեղակալը։
Նրա համոզմամբ, Լեւոն Տեր-Պետրոսյանը անգամ ճիշտ չէր ասում, թե Ռուսաստանը երես կթեքի մեզանից, որովհետեւ Ռուսաստանն այդ ժամանակ, ճիշտ է, փորձում էր իր ազդեցության ոլորտում պահել Ադրբեջանը, որովհետեւ Ադրբեջանի ղեկավարությունը խոստացել էր մտնել ԱՊՀ, բայց ինքը չի հավատում, որ Ռուսաստանը կարող էր այդ տեսակ կտրուկ քայլերի դիմել։ Եվ հետագան էլ ցույց տվեց, որ Ռուսաստանն այդպիսի կտրուկ քայլերի չգնաց։
«Եթե մերոնք զորքերը Քարվաճառից հանեին, ապա մենք կունենայինք այն վիճակն, ինչ ունեինք այսօր․ Ղարաբաղի կեսը կմնար Ադրբեջանի հսկողության տակ, Մարտակերտի շրջանը, հարավային շրջանի որոշ մասը եւ այլն։ Եվ Արցախի կարգավիճակը կմնար օդում կախված։ Այնինչ մենք, հաղթանակներ տանելով ռազմաճակատում, արդեն անցել էինք հակահարձակման, հաղթանակներ էինք տանում, ջարդում էինք թշնամու բանակը, ու հանկարծ այդ պայմաններում մենք գնայինք նման քայլի, դա շատ սխալ կլիներ, դրա համար մեր ղեկավարությունը ոչ մի կերպ չէր ուզում համաձայնվել»,-ասել է Բորիս Առուշանյանը։
Նա մի դրական հանգամանք էլ նշեց․ այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարը Վազգեն Մանուկյանն էր։
«Վազգեն Մանուկյանը շատ դեպքերում կարողանում էր ինքնուրույն որոշումներ ընդունել, եւ մեզ հետ համամիտ էր, որ այդ պայմաններում մենք պետք է օգտագործենք մեր հնարավորությունները։ Բացի դրանից, Ադրբեջանի ղեկավարությունն անընդհատ խաբում էր ռուսներին, դեպի Թուրքիա էր թեքվում, բայց խոսքով ցույց տալիս, թե իբր ուզում է Ռուսաստանի ազդեցությունը պահել․ ինձ թվում է՝ ռուսները հասկացել էին, որ Ադրբեջանի հետ հեշտ չի լինելու պայմանավորվել, դրա համար մեզ այնքան էլ չէին ստիպում, ուղղակի Լեւոնն ինքն էր շահագրգռված․․․ մինչեւ այսօր ես նրա այդ պարտվողական քաղաքականության իմաստը չեմ կարողանում հասկանալ»,-նշել է Բորիս Առուշանյանը։
Հատկանշական է, որ Բորիս Առուշանյանին, որն այն ժամանակ Արցախի Պաշտպանության պետական կոմիտեի առաջին տեղակալն էր ու կատարում էր արտգործանախարարի պարտականությունները, քանի որ ԱԳՆ-ն դեռ չէր ձեւավորվել, Լեւոն Տեր-Պետրոսյանը չէր կանչել Քարվաճառի հարցով քննարկմանը։
«Նա գիտեր, որ իմ դիրքորոշումը շատ կոշտ է, որովհետեւ ես 4 պատվիրակություն եմ ղեկավարել, ու ամեն անգամ Հռոմ մեկնելուց առաջ նա ինձ խնդրում էր լինել զիջողական, կոշտ դիրք չգրավել, հաշվի առնել Հայաստանի ծանր վիճակը, որ նրա դեմ կարող են կիրառել պատժամիջոցներ։ Նա այդ ձեւի տեսակետներ ուներ, բայց ես ամեն անգամ ասում էի, որ ես ելնելու եմ առաջին հերթին Արցախի շահերից»,-ասել է Բորիս Առուշանյանը։
Նա ընդգծել է, որ Մարտակերտի մեծ մասը դեռեւս գտնվում էր թշնամու վերահսկողության տակ, Աղդամից անընդհատ հրետակոծում էին Ստեփանակերտը եւ մոտակա գյուղերը, դեռեւս հարավային շրջանում ունեինք բնակավայրեր, որոնք գտնվում էին թշնամու վերահսկողության տակ, նման պայմաններում ինչո՞ւ պետք է մեր հաղթական պետությունը, որն այն ժամանակ հաղթանակ հաղթանակի հետեւից էր տանում, մենք գնայինք Քարվաճառը հանձնելու քայլին։
«Ինձ թվում է՝ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընկել էր միջազգային մեծ ճնշումների տակ։ Որովհետեւ Քարվաճառն ազատագրելուց առաջ, երբ ես չորրորդ պատվիրակության կազմում մեկնում էի Հռոմ, ինքն ինձ խնդրեց, որ ոչ մի պարագայում թույլ չտամ, որ մեր մեղքով տապալվեն բանակցությունները։ Իմ հարցին, թե՝ ինչո՞ւ, հնարավոր է, որ Ադրբեջանն այնպիսի պայմաններ դնի, որ ստիպված լինենք մերժել, ինքն ասաց՝ քեզ մի գաղտնիք հայտնեմ, մեր մեջ մնա, ասաց՝ շուտով Քարվաճառը պետք է մեր եւ ձեր զորքերը միասին ազատագրեն, այսինքն, դուք՝ արեւելքից, մենք՝ արեւմուտքից պիտի մտնենք Քարվաճառ, դրա համար չպիտի բանակցությունները մեր մեղքով տապալվեն։ Այսինքն, ինքը տեղյակ էր, որ մենք Քարվաճառի գործողությունը պիտի անցկացնեինք, եւ ինքը նաեւ օժանդակում էր։ Եվ ինձ համար շատ տարօրինակ է, որ ընդամնեը 2 ամիս անց շատ կոշտ ձեւով փորձում էր մեզ ստիպել, որ վերադարձնենք Քարվաճառը»,-պատմել է Բորիս Առուշանյանը։
Նա վստահեցրեց, որ 1993 թ-ին մենք կռվում էինք հիմնականում Ադրբեջանի բանակից խլված զենքով։
«Բացի դրանից, ՀՀ տարածքում գտնվող 7-րդ բանակի զենքը, որը 2 ամիս ուշացումով էր տրամադրվել Հայաստանին, ի տարբերություն 4-րդ բանակի, որ Ադրբեջանը ստացել էր ավելի շուտ, անգամ այդ բանակը 3 անգամ ավելի քիչ սպառազինություն ուներ, քան Ադրբեջանի տարածքում տեղակայված 4-րդ բանակը։ Ա՛յ, այդ բանակի զենքի չնչին մասն է մեզ հասել օգնություն, մեծ մասը Լեւոն Տեր-Պետրոսյանը պահել էր ՀՀ-ի սահմաններում։ Այսինքն, մենք անգամ ՀՀ տարածքում տեղակայված ռուսական բանակի չնչին զինատեսակներն ենք ստացել, հիմնականում մենք այդ ժամանակ կռվում էինք Ադրբեջանի բանակից խլված զենքով եւ տեխնիկայով․ դա է ճշմարտությունը»,-ասել է Բորիս Առուշանյանը։
Նա նշել է, որ Մարտակերտը, Ակնան, մյուս շրջանները հաջողվեց ազատագրել, քանի որ Ադրբեջանի բանակը արդեն ջախջախված էր, եւ մենք շարունակեցինք մեր հարձակողական գործողությունները, եւ փայլուն հաջողեցինք։
Հնարավո՞ր էր արդյոք, Քարվաճառի օրինակով, տարածքները պահել 2020 թ-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո, եթե հաշված օրերում չհանձնեինք Արցախի տարածքները եւ ժամանակ խնդրեինք պայմանագրային պարտավորությունները կատարելու համար․ Բորիս Առուշանյանը պատասխանեց՝ եթե Արցախի կառավարման համակարգը լիներ այնպիսին, ինչպիսին եղել է 1992-94 թթ, ապա հաստատ այս վիճակը չէր լինի։
«Այն ժամանակ Արցախի բանակը մենք էինք կառավարում, Հայաստանը մեզ օգնում էր, դրա համար Լեւոն Տեր-Պետրոսյանը լծակներ չուներ մեզ վրա․ միակ լծակն այն էր, որ փող չտար, նյութական օգնություն ցույց չտար, էլեկտրաէներգիան կտրեր, վառելիք չտար, զինամթերք չուղարկեր։ Բայց նաեւ որ դա աներ, Հայաստանում այնպիսի բունտ կբարձրանար, որ Լեւոնը մի օր էլ չէր մնա իշխանության։ Դրա համար նա այդ լծակը չուներ մեր բանակի վրա ազդելու»,-ասել է նա։
Մինչդեռ 2020թ-ին ուրիշ ժամանակաշրջան էր․ փաստորեն, ՀՀ ղեկավարությունն էր կառավարում ընդհանուր բանակը, ասաց Բորիս Առուշանյանը, դրա համար Փաշինյանը շատ հեշտությամբ կարողացավ հանձնել տարածքները եւ Արցախը ոչինչ չէր կարող անել՝ պարալիչի էր ենթարկվել տեղում։
«Եթե կառավարման համակարգը լիներ այնպիսին, ինչպիսին այն ժամանակ էր, մենք հաստատ չէինք ենթարկվելու եւ պատերազմը շարունակվելու էր»,-ասել է Բորիս Առուշանյանը։
Արցախում մահացած զինվորն ինքնասպանություն է գործել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն և որոշ մանրամասներ ներկայացնում։
«ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցված քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ 2021 թվականի հուլիսի 26-ին՝ ժամը 22։26-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Սարգիս Ժիրայրի Գրիգորյանը կրակային դիրքում իրեն ամրակցված ԱԿ տեսակի ինքնաձիգից ինքն իրեն կրծքավանդակի ձախ շրջանում արձակել է մենահատ կրակոց և ստացել մահացու հրազենային վնասվածք»,–ասված է հաղորդագրության մեջ:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Այսօր առավոտյան Արցախի ՊԲ–ն հայտնել էր, որ հուլիսի 26-ին՝ ժամը 22:26-ի սահմաններում, Արցախի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2002թ. ծնված Սարգիս Ժիրայրի Գրիգորյանը:
Ադրբեջանում շարունակվում է շինծու դատական գործընթացը հայազգի 2 բլոգերների` Դավիթ Տիգրանի Դավթյանի և Գևորգ Ռուբենի Սուջյանի նկատմամբ: Այս մասին գրում է apa.az կայքը:
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում հայտարարվել է հետաքննություն սկսելու մասին:
Դատախազը կարդացել է շինծու մեղադրական եզրակացությունը, ըստ որի «մեղադրյալները ապօրինի հատել են Ադրբեջանի սահմանը, հավաքել են ռազմական տեղեկատվություն, այն փոխանցել են Հայաստանի հատուկ ծառայություններին և լրտեսություն են իրականացրել»:
Նրանց մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 228-րդ (զենքի ապօրինի պահպանում), 276-րդ (լրտեսություն), 279-րդ (զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծում օրենսդրությամբ), 318-րդ (պետական սահմանի ապօրինի հատում) հոդվածներով:
Դատավորն ասել է, որ եթե դատական քննության ընթացքում ապացուցվեն մեղադրանքները, մեղադրյալները կարող են դատապարտվել մինչև 15 տարի ազատազրկման:
2020 թ․ Արցախյան պատերազմում անհետ կորած եւ գերեվարված զինծառայողների ծնողներն ու հարազատները այսօր դարձյալ կառավարության շենքի առջեւ էին՝ Փաշինյանի հետ հանդիպման պահանջով։ Yerkir.am-ի հետ զրույցում պատերազմում անհետ կորած զինվորի ազգական Եղիշե Զաքունցն ասաց՝ Կառավարությունից եւ Քննչական կոմիտեից ներկայացուցիչներ են մոտեցել ծնողներին, առաջարկել գնալ Քննչական կոմիտե, այնտեղ նկարներ նայել, գտնել իրենց երեխաներին։
«Մայրը, որն արդեն 10 ամիս սպասում է իր երեխային, պիտի գնա քննչական եւ հազարավոր դիերի նկարներ նայի՝ տարբեր տեսարաններով։ Փաշինյանի օգնական Նաիրիից հետաքրքրվեցի՝ ի՞նչ է արվում մեր երեխաների մարմինները գտնելու համար, պատասխան չուներ, սլաքներն ուղղեց դեպի ԱԱԾ, ասելով՝ ԱԱԾ-ն է այդ ամենով զբաղվում։ Պայմանավորվեցինք, որ անձամբ Նաիրին հանդիպում կկազմակերպի ԱԱԾ տնօրենի հետ»,-ասաց Եղիշեն։
Նա նշեց, որ տղերքին գտնելու համար, բացի պետական օղակներից, դիմել են նաեւ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին, Կարմիր խաչին, մարդու իրավունքների պաշտպանին։
«Մենք գործակցում ենք նախագահ Քոչարյանի գրասենյակի հետ, նրանք քայլեր են անում մեր երեխաների ճակատագիրը պարզելու ուղղությամբ, մշտական կապի մեջ ենք։ Չունենալով ոչ մի պետական լծակ՝ նրանք փորձում են անձնական կապերով հնարավորինս աջակցել»,- ասաց անհետ կորած զինվորի ազգականը։
Մանրամասները դիտեք տեսանյութում
– Կարելի է պատերազմի ու պարտության տանել երկիրը, կորցնել երկրիդ զգալի մասը ու դրա համար քաղաքական պատասխանատվություն չկրել։ Գոնե՝ պաշտոնաթող չլինել։
– Կարելի է իշխանությանդ օրոք տալ 5000 զոհ ու դրանից հետո ցուցադրաբար հաղթական քեֆեր անել։
– Կարելի է մերժել պատերազմը շուտ դադարեցնելու առաջարկը, դրանից հետո տալ ևս մոտ 2000 զոհ, կորցնել Շուշին և, ստանալով 700 հազար ձայն, վերընտրվել։
– Կարելի է նույն օրը Բաքվում ունենալ գերիների ստորացուցիչ դատ, Սոթքում՝ վիրավորներ, Երևանից 60 կմ հեռավորության վրա՝ կռիվ ու ԱԹՍ, ու երջանիկ քեֆերի մեջ ինքնամոռաց պար եկող իշխանություն։
Նոր Հայաստանը արդեն կայացել է։ Նոր Հայաստանի բարձրագույն ամբիոնը գռեհիկ քեֆերի բեմահարթակն է, իսկ «օրհներգը»՝ մուղամը։
Հայաստանը գուցե պատմության դասագրքերում այլևս տեղ չունենա, բայց հատուկ ծառայությունների ուսումնական ձեռնարկներում այն ունենալու է առանձին հատոր՝ ինչպես 3 տարում կործանել պատերազմ հաղթած, զարգացող պետությունը։
Պետության փլուզմանը զուգահեռ՝ ակնհայտ է հասարակական դեգրադացիան։
Այս պահին մեր հասարակության պետականության գիտակցությունը գտնվում է պետություն չունեցող՝ Սինջարի եզդիների մակարդակին։
Բայց եզդիների ներկայացուցչին ցեղասպանության ենթարկելուց հետո գոնե Նոբելյան մրցանակ տվեցին։ Մենք Նադիա Մուրադի հեռանկար էլ չունենք։
Այսպես շարունակվելու դեպքում մեզ լավագույն դեպքում սպասում են «Հեյդարի Ալիևի» հիմնադրամի«Ազգային Անարժանապատվության» մրցանակները։ Ու չկասկածեք, թե քանի´սն են հպարտությամբ ստանալու։ Մենք դեգրադացվում ենք արդեն ոչ միայն որպես հասարակություն, այլև՝ որպես ժողովուրդ՝ իր ավանդույթներով, լավի ու վատի մասին պատկերացումներով։Պատվի ու արժանապատվության մասին երգեր ու գրքեր այլևս, հավանաբար, չեն գրվի։

Իմ առաջարկը հետևյալն է. ձևավորել պետականության փրկության նոր շարժում՝ նոր ձևաչափով, նոր ասելիքով, հանրային իրական դեմքերի ներգրավմամբ, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների և քաղաքացիների ակտիվ մասնակցությամբ։ Եթե նույնիսկ հասարակության 10 տոկոսը այս պահին գիտակցում է, որ պետությունը կորցնում ենք, ուրեմն սա պետք է անել։
Սա պետք է անել .
ա. Մեղմելու, չեզոքացնելու համար պետության ճակատագրի՝ ՄԵԿ հոգուց կախված լինելու այս հակաբնական վիճակը։ Սա պատմական անոմիալիա է։
բ. Հանրային կյանքում որոշակի էթիկական կոդեքսների ձևակերպման համար՝ թույլ չտալու լիակատար հասարակական դեգրադացիա։ Պետք է կարողանանք մնալ մարդ այս անմարդկային փուլում, որ հետո կարողանանք զարգանալ, որպես հասարակություն։
Վահե Հովհաննիսյան
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային վարչության աշխատակիցները, հետևողական պայքար տանելով կոռուպցիոն երևույթների դեմ, համագործակցելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի աշխատակիցների հետ, բացահայտել են Շիրակի մարզպետարանի ենթակայությամբ գործող «Արթիկի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում և Գյումրու համայնքապետարանի «Սամբո-ձյուդոյի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ում պաշտոնեական կեղծիքներ կատարելու և առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր շուրջ 41.800.000 ՀՀ դրամ հափշտակելու դեպքեր:
Այսպես.
ՀՀ Շիրակի մարզպետարանի ենթակայությամբ գործող «Արթիկի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը, նախնական համաձայնության գալով դպրոցի հաշվապահի հետ, յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու մեկ միասնական դիտավորությամբ՝ 2012-2019 թվականների ընթացքում ընդհանուր թվով 9 անձի հրամանագրել են տարբեր հաստիքներում և նրանց աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում կազմել, հաստատել և վավերացրել են աշխատաժամանակի հաշվարկի՝ բովանդակությամբ կեղծ տեղեկագրեր, աշխատավարձի վճարման համար հիմք հանդիսացող այլ փաստաթղթեր, ապա դրանք շրջանառության մեջ դնելով՝ ներկայացրել են վճարման, որի արդյունքում աշխատավարձ վճարելու նպատակով Շիրակի մարզպետարանի գույքային ֆոնդից նշված անձանց անվամբ անհիմն կարգով ելքագրվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 23․800․000 ՀՀ դրամ գումար, որն ապօրինի, անհատույց, շահադիտական նպատակով յուրացման եղանակով հափշտակվել է հանցավոր խմբի անդամների կողմից։
Վերոգրյալից բացի, մեկ այլ քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Գյումրու համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Սամբո-ձյուդոյի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը 2001-2019 թվականների ընթացքում զբաղեցնող անձինք, նախնական համաձայնության գալով նույն կազմակերպության հաշվապահի հետ, յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու մեկ միասնական դիտավորությամբ, «Սամբո-ձյուդոյի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տարբեր հաստիքներում որպես աշխատակիցներ վերը նշված տարիներին հրամանագրել են ընդհանուր թվով 10 անձի, որից հետո, վերջիններիս աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում, կազմել, հաստատել և վավերացրել են աշխատաժամանակի հաշվարկի՝ բովանդակությամբ կեղծ տեղեկագրեր, աշխատավարձի վճարման համար հիմք հանդիսացող այլ փաստաթղթեր, ապա այդ փաստաթղթերը շրջանառության մեջ դնելով՝ ներկայացրել են վճարման, որի արդյունքում աշխատավարձ վճարելու նպատակով Գյումրու համայնքապետարանի գույքային ֆոնդից հիշյալ աշխատակիցների անվամբ անհիմն կարգով ելքագրվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 18․000․000 ՀՀ դրամ գումար, որն ապօրինի, անհատույց, շահադիտական նպատակով յուրացման եղանակով հափշտակվել է հանցավոր խմբի անդամների կողմից:
Հիշյալ դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության քննչական դեպարտամենտում հարուցվել են քրեական գործեր ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով:
Ձեռնարկվում են ակտիվ քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ նշված կազմակերպություններում կոռուպցիոն մեխանիզմն ամբողջությամբ բացահայտելու, պետությանն ու համայնքին պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ:
Ռուսաստանի ՌԾՈւ-ն ունի այն ամենը, ինչ անհրաժեշտ է ինքն իրեն պաշտպանելու համար, այն ունակ է գտնել ցանկացած հակառակորդի եւ անհրաժեշտության դեպքում ռազմական հարված հասցնել նրան, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ռուսաստանը հնարավորինս սեղմ ժամկետում իր արժանի տեղն է գրավել առաջատար ծովային տերությունների շարքում, զարգացման վիթխարի ուղի է անցել՝ պետրովյան համեստ նավակից մինչեւ օվկիանոսի գոտու հզոր նավեր եւ միջուկային հրթիռային սուզանավեր, ձեռք է բերել արդյունավետ մեծ եւ փոքր հեռահարության ծովային ավիացիա, առափնյա պաշտպանության հուսալի համակարգեր, նորագույն բարձր ճշգրտության սպառազինության համակարգեր, որոնք աշխարհում դեռեւս չունեն նմանը, որոնք մենք անընդհատ եւ հաջողությամբ կատարելագործում ենք»,- ասել է նախագահը:
Նա նշել է, որ այսօր Ռուսաստանի ՌԾՈՒ-ն ապահովում է Ռուսաստանի Դաշնության ներկայությունը աշխարհի բոլոր առանցքային կետերում:
«Մենք ի վիճակի ենք հայտնաբերել ցանկացած թշնամու՝ ստորջրյա, վերգետնյա, օդային, եւ անհրաժեշտության դեպքում նրան անխուսափելի հարված հասցնել»,- ընդգծել է Պուտինը:
Ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել «Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանի կողմից վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանին զրպարտելու, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` քրեական գործի հարուցման առիթ է հանդիսացել «Դոգ»-ի կողմից հնչեցրած զրպարտությունների վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին ներկայացվախ հանցագործության մասին հաղորդումը:
Ոստիկանությունը դատավորի հաղորդման հիման վրա նյութեր նախապատրաստման ընթացքում պարզել է, որ Ղուկասյանը տեղեկանալով, որ Մանախ մականունով հայտնի Արթուր Այվազյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանին, պատսպարված լինելով արտերկրում և կարծելով, որ կարող է անպատիժ մնալ, դատավորների և նրա ընտանիքի անդամների հասցեին հնչեցրել է սպառնալիքներ, հայհոյանքների ներքո պահանջել է կայացնել դատական ակտ, որի արդյունքում կալանքի տակ գտնվող Այվազյանը կհայտնվի ազատության մեջ, ավելին՝ նույնիսկ նման որոշում կայացնելու համար ժամկետ է սահմանել:
Այլ խոսքով՝ Վարդան Ղուկասյանը հրապարակավ սպառնալիքներ տալով և հայհոյանքներ հնչեցնելով ուղղակիորեն միջամտել է տվյալ գործի քննությանը՝ փորձելով դրդել կայացնելու իր ակնկալած որոշումը:
Բացի այդ` զրպարտել է դատավորին` նրան մեղադրելով իր գործով, իբր, ապօրինի դատական ակտ կայացնելու մեջ:
Նշենք, որ «Դոգը» տարիներ առաջ դատապարտվել է դատապարտվել է արագացված դատաքննության ընթացակարգով, այսինքն ընդունել է իրեն մեղսագրված մեղադրանքները ու դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ:
Դատավորի կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-ին մասի և 344-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընբդոտելու և դատավորին զրպարտելու հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:
«Փաստինֆո»-ի տրամադրության տակ է քրեական գործ հարուցելու որոշումը, ինչ կից հրապարակվում է:


- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.