23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է. «Վերին Շորժա գյուղում և գյուղի սարատեղիում փաստահավաք աշխատանքները ապացուցում են, որ բնակավայրը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի նշանառության տակ: Նրանք պարբերաբար կրակում են գյուղի և քաղաքացիական բնակիչներով բնակեցված սարատեղիի ուղղությամբ: Բացի այն, որ ադրբեջանական զինված ուժերը անօրինական տեղակայված են ՀՀ ինքնիշխան տարածքում, գտնվում են ՀՀ բնակիչներին օրինական փաստաթղթերով պատկանող հողատարածքներում` օրինակ, միայն այս հատվածում ամենանվազագույն հաշվարկներով ավելի քան 1,200 հա արոտավայր, 220 հա խոտհարք, 250 հա վարելահող: Այս մասին առկա են օբյեկտիվ ապացույցներ: Շարունակվում են արձանագրվել կենդանիների գողություններ ադրբեջանական զինված ուժերի կողմից, որոնք այդպես էլ չեն վերադարձվել, նրանց կրակոցներից կենդանիների սատկելու դեպքեր: Ավելին, այս տարածքների անմիջապես դիմաց գտնվող հողերը նույնպես չի լինում օգտագործել, քանի որ նշանառության տակ են ու մարդկանց մոտենալու դեպքում ադրբեջանական զինծառայողները կրակում են: Բնակիչները նշել են, որ ադրբեջանական կրակոցները կանխվում են շնորհիվ ՀՀ զինված ուժերի կանխարգելիչ կրակոցների, որոնք նպատակ ունեն պաշտպանել մարդկանց կյանքն ու առողջությունը: Այսինքն`ադրբեջանական զինված ուժերը խաթարում են քաղաքացիական բնակիչների կյանքի իրավունքն ու առողջությունը, մարդկանց խաղաղությունը, սեփականության իրավունքն ու բնականոն կյանքը, թույլ չեն տալիս գյուղատնտեսությամբ զբաղվել: Ադրբեջանական տեղակայումներն ու նկարագրված արարքները բացահայտ ոտնահարում են միջազգայնորեն երաշխավորված մարդու իրավունքները և միջազգային իրավունքով արգելված են: Այցի արդյունքները կներկայացվեն միջազգային կառույցներին (ՄԱԿ, ԵԽ, ԵՄ և այլն), ինչպես նաև ՀՀ պետական համապատասխան մարմիններին»,-գրել է ՄԻՊ-ը:
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և ներկա մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդիների վիճաբանության և ծեծկռտուքի արդյունքում՝ Սյունիքի մարզպետի որդու նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Մեղադրանքը լուրջ է՝ սպանության փորձ՝ երկու կամ ավելի անձանց շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ի հավելումն՝ ապօրինի հրազեն և զինամթերք պահելն ու իրացնելը, և այլն, և այլն։ Սակայն մարզպետի որդին չկա, անհետացել է։ «Ինչու՞» հարցի պատասխանը մարզպետ հայրն ունի, այն է՝ «Երբ ճիշտ քննություն կատարվի, ինքը կներկայանա»: Փաստորեն, մենք գործ ունենք մի փաստի հետ, երբ մարզի ղեկավարը կասկածի տակ է դնում իրենց իսկ իշխանության նախաքննական մարմնի օբյեկտիվությունը և այդպիսով ընտրում ինքնադատաստանի ճանապարհը։
Հետաքրքիր է, որ այս նույն մարզպետը «ճշտի ասպետ»-ի դեր չէր ստանձնել այն բոլոր դեպքերում, երբ իր ղեկավարած մարզի՝ մեկը մեկից ազդեցիկ, ժողովրդի սերն ու հարգանքը վայելող, իրենց գործերով հարգանքի արժանի, հերոսական ճանապարհ անցած համայնքապետերն էին ներկա իշխանությունների հրահանգով կալանավորվում ու ազատությունից հանիրավի զրկվում։ Ընդ որում, օրենքի և իրավունքի «պահապաններն» այդ ապօրինություններն իրականացնում էին հրապարակային, Սյունիքի իրական պաշտպաններին ասֆալտին փռելով, պատերին ծեփելով։
Այդ բոլոր գործողությունների ժամանակ մարզպետը լուռ էր, քաղաքական վրեժ լուծող իշխանության կամակատար էր, բացարձակ չէր մտածում օրենքի և իրավունքի, մարդու իրավունքների խախտումների մասին, չէր մտածում, որ սահմանամերձ համայնքներն անգլուխ էին մնում, իսկ թշնամին իր ղեկավարած մարզում տեր ու տնօրեն էր դառնում․․․ Քայլ առ քայլ՝ մարդկանց տներին է տիրանում, արոտավայրերն իրենով անում, Սև լճին է տիրանում և բոլոր բարձունքներին, գյուղացիների անասունները գողանում, զինվորներ գերևարում, արտագաղթի ալիք բացում․․․
Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյան, Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյան, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյան և Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյան, ինչպես նաև՝ Որոտանի վարչական ղեկավար Սուրեն Օհանջանյան ու ԶՊՄԿ անվտանգության դեպարտամենտի ղեկավար Արամ Գասպարյան․․․
Փաստորեն, ի՞նչ է ստացվում՝ օրենքն ու դատական ատյաններն իր և իր ընտանիքի կողքո՞վ պիտի անցնեն, այլապես՝ մարզի ղեկավար լինելով հանդերձ՝ սամասուդի կանոններո՞վ կգործեն։ Իսկ ի՞նչ ասել է՝ «պետք է օբյեկտիվ քննություն կատարվի»։ Օբյեկտիվն այն կլինե՞ր, եթե իրենց համար շահեկա՞ն լինե՞ր։ Իսկ միգուցե մարզպետն այն կարծիքին է, թե իր որդու արյունն ավելի՞ կարմիր է, քան ասենք՝ հերոսական ճանապարհ անցած Առուշ Առուշանյանի՞նը, որ անազատության մեջ է բացարձակ անհիմն։ Միայն նրա համար, որ պատրաստ է մինչև վերջ պայքարել հանուն անվտանգ սահմաններ ունեցող Սյունիքի և անկախ Հայաստանի․․․
Ցավոք, նախկին և ներկա մարզպետների որդիների ծեծկռտուքներից, ռազբոռկաներից չձերբազատված սյունեցիները շարունակում են մնալ գերյալի կարգավիճակում, թեպետ մի տարբերություն, այնուամենայնիվ կա, նախկին մարզպետը՝ Ս․Խաչատրյանը, թույլ չէր տա, որ ադրբեջանցին Սյունիքի սահմանը խախտեր ու 1000 ազերի զինվոր վրան խփեր Սյունյաց հողում։
Փաստորեն, ներկա մարզպետը հանուն որդու պաշտպանության պատրաստ է արդարադատության որոշման դեմ գնալ ու «փախցնել» տղային, մինչդեռ, հանուն ազատ Սյունիքի կամ՝ ապահով սահման ունեցող համայնքներում ապրելու սյունեցիների իրավունքը նրա համար արժեք չունի՞։ Այսինքն, մարզպետի համար գործում է բացարձակ անձնական շա՞հը։ Իրականում՝ հենց ա՛յս է ներկա իշխանության մոտիվացիան՝ զուտ անձնական շահ։ ՈՒրիշ ոչինչ։
Իսկ մեր ոստիկանությունն էլ իր չափն ու սահմանը գիտի՝ հազիվ գետնին է տապալում զոհված զինվորի հորը՝ Գեղամ Նազարյանին, պատերազմի ժամանակ վիրավորված Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանին, իր ոտքով ՀՔԾ գնացած Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին, իսկ ծանր հանցագործություն կատարելու մեղադրանքով հետախուզվող Սյունիքի մարզպետի որդուն գտնել չի կարողանում, որ փռի ասֆալտին ու կալանավորի։ Ինչպես մարզպետն է ասում՝ սպանության փորձ գործով հետախուզվող իր որդին Երեւանում է՝ իր գործերով։ Սյունիքը հանձնելու գործում Փաշինյանին ծառայություններ մատուցած մարզպետի որդին այսօր այլեւս արտոնյալի կարգավիճակում է. Կարեւորը գիտի՝ կարող է նաեւ մարդ սպանել, դա հո իշխանություններին քննադատել չէ….
Ի՜նչ հող, ի՜նչ հայրենիք, ի՜նչ երեկ ու այսօր հանուն հայրենիքի կռվող, ցավոք, նաև՝ նահատակվող հերոսներ․․․
Աղբյուր` Փաստինֆո
Նման սահմանային միջադեպեր լինելու են։ Սա, հակառակորդի կողմից մեր կարևորագույն նշանակություն ունեցող որոշակի մարտական հենակետեր գրավելու խնդիր ունի։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
Հիշեցնենք՝ երեկ վաղ առավոտյան ՀՀ ՊՆ-ն հայտարարել է, որ 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում:
Ընթացել են տեղային մարտեր, հայկական կողմն ունի երեք զոհ, հինգ վիրավոր։
ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։ Այս պահին, նշված պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է։
Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում, ներկայացնելով Ադրբեջանի ԶՈՒ-երի կողմից կիրառվող մարտավարությունը, նշեց, որ այն տեղերում, որտեղ ապագայում պետք է հենակետեր և բարձունքներ վերցնեն, վերջիններս նախ և առաջ սադրում են, կրակոցներ են արձակում՝ առայժմ օդ, ինչից հետո հետեւակն է փորձում մտնել չեզոք գոտի, ինչպես եղել է օրինակ Սյունիքի մարզի Սև լճի շրջակայքում, որտեղ ադրբեջանցիներն առաջացել են մոտ 3 կմ, ինչից հետո, եթե արդեն գտնվում են իշխող բարձունքների վրա, ապա ամրացնում են՝ խրամուղիներ, անձնակազմի համար տնակ կառուցում, իսկ եթե հետևակն առաջխաղացում ունի և բարձունքներ չի կարողացել վերցնել, ապա մարտեր են գնում՝ բարձունքները գրավելու համար։ Փորձագետի դիտարկմամբ՝ սա մեր տարածք մտնելուց հետո բարձունքներ վերցնելու երրորդ փուլն է, առաջին երկուսը եղել են Վերին Շորժայի, Կութի և Սոթքի տարածքում։
Նրանց հետևակն առաջխաղացում է ունեցել, գիշերը փորձել են գրավել բարձունք, ինչ-որ դիրք են վերցրել, ապա ետ են շպրտվել։
«Նման դեպքեր վստահաբար կրկնվելու են և ոչ միայն այս հատվածներում, սա կոնկրետ մարտավարություն է»,- նշեց Նահապետյանը։
Ինչ վերաբերում է Վերին Շորժայի ուղղությամբ գործողություններ իրականացնելուն, Նահապետյանը նկատեց, որ առկա է այլ գործոն ևս՝ ի տարբերություն Երասխի և Սյունիքի մարզի։ Մասնավորապես, այդ տարածքում Սոթքի ոսկու հանքավայրն է և չի բացառվում, որ բարձունքների վրա, որտեղ նրանք նստել են, այդ տարածքները ևս հարուստ հանքավայրեր լինեն, որովհետև դրանք շարունակությունն են այն տարածքների, որտեղ Սոթքի ոսկու արդյունահանող ձեռնարկությունն իրականացնում է աշխատանքներ։
Այսինքն՝ չի բացառվում, որ այդ տարածքները վերցնելով, նրանք դարձնեն դա իրենց կողմից շահագործելի, ինչը փորձագետի դիտարկմամբ, հարյուրավոր միլիոնավոր դոլարների շահույթ կապահովի։
Նահապետյանը հիշեցրեց, որ, երբ Ադրբեջանը սադրանքներով սկսեց, ապա չեզոք գոտի մտավ՝ Սև լճի շրջակայքում, հայկական կողմը՝ իշխանությունները, սկզբում փորձում էին հերքել։
«Ակնհայտ էր փաստը, մենք այդտեղ դիրքեր ունեինք՝ չդիմադրեցինք, այսինքն, ակնհայտ է, որ չկրակելու հրաման կար, և հակառակորդը, մտնելով տարածք, որտեղ ինքը կիսաշրջափակման մեջ էր հայտնվել, դյուրին կերպով առաջացավ, որովհետև իրենք վստահաբար գիտեին, որ կրակոցներ չեն լինելու։ Այսինքն՝ կար պայմանավորվածություն, այդ տարածքներն օրվա իշխանությունները հանձնել են»,-նշեց Նահապետյանը՝ հավելելով, որ, երբ այդ փաստի վերաբերյալ հրապարակային առնվազն դժգոհություն է բարձրացվել, իշխանությունները դիմեցին ՀԱՊԿ-ին՝ սպառնալիքի հոդվածով, մինչդեռ, դա սպառնալիք չէր, հակառակորդն ուղղակի վերցրել էր տարածքը, դա ագրեսիա էր՝ օկուպացիայի նպատակով։
Նահապետյանի խոսքով՝ Սյունիքում այդ մարտավարությունն ունեցել է հաջողություն, Երասխում և Վերին Շորժայում՝ ոչ, նույն հաջողությունը չունեցավ։
«Ի՞նչ է փոխվել, ՀՀ իշխանությունների մարտավարությու՞նն է փոխվել, կարծում եմ՝ ոչ։ Այստեղ ՌԴ դերակատարումն է՝ երևացող և չերևացող։ Եթե Երասխում իր դերակատարումը չերևացող էր, ապա այստեղ ակնհայտ էր, որ ՌԴ պատկան կառույցների հորդորից հետո այս պահի դրությամբ գոնե որոշակի հրադադարի ռեժիմ է հաստատվել»,-նշեց փորձագետը՝ հավելելով, որ ՌԴ-ն առավել ակտիվ մտավ այս գործընթացի մեջ, որովհետև, եթե հայկական կողմը կրկին ինչ-որ տարածքներ զիջեր, ապա օրվա իշխանությունները, հերթական ապատեղեկատվությունը տարածելով, կրկին հանիրավի կմեղադրեին ՌԴ-ին և ՀԱՊԿ-ին, ինչի հետևանքով ՌԴ-ի վարկը կընկներ։
Փորձագետը նշեց, որ վարկանիշի իջեցումը կազդեր Արցախի հայկական մասում ռուս խաղաղապահների՝ ժամանակից շուտ դուրս բերելու վրա։ Այլ խոսքով՝ Ադրբեջանը հստակ խնդիր ունի, ինչը դրված է՝ Թուրքիայի և իր ռազմաքաղաքական դաշնակից երկրների կողմից։ Փորձագետը պատահական չի համարում նաև, որ սա նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո ամենալայնածավալ և արյունոտ գործողություններն էին, ինչին նախորդել էր օրեր առաջ ՀՀ-ում՝ ԱՄՆ դեսպանի այցելությունը նշված վայր, ավելին՝ այցելությունից հետո հայտարարություն էր տարածվել, որով հարդորում էր ԱՄՆ քաղաքացիներին ՀՀ-ում չտեղաշարժվել, առավել ևս՝ հայ-ադրբեջանական սահմանի շփման գծում, ընդ որում՝ որպես հիմք նշելով կորոնավիրուսի դեպքերի աճը, ինչն իրականությանը չի համապատասխանում։
«Ակնհայտ է, որ ԱՄՆ-ն գիտեր, որ հենց այդ տարածքում կլինի լուրջ բախում, ուստի, կարող ենք ենթադրել, որ այն, ինչ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջանի Վերին Շորժա բնակավայրի հարակից բարձունքներում իրականացնում է ռազմական գործողություններ, պլանավորած գործողություններ են, որի մասնակիցն է Թուրքիան, որովհետև իրական պրոցեսների կառավարումը ռազմական Թուրքիայինն է, առավել ևս, երբ Թուրքիայի համապատասխան կառույցների պաշտոնատար անձինք խոսում էին Ադրբեջանի և Թուրքիայի միասնական բանակի մասին »,- նշեց Նահապետյանն՝ ընդգծելով, որ ԱՄՆ դեսպանի ներկայությունը նշված վայրում և մեկ օր անց ռազմական գործողություններ սկսելը փոխկապակցված են, կարելի է արձանագրել, որ պլանավորված է ԱՄՆ-ի կողմից։
Փորձագետն ընդգծեց, որ ԱՄՆ-ի համար էական չէ՝ բարձունքները հայկական են, թե ադրբեջանական, նրանց համար ամենակարևոր խնդիրը՝ Արցախի հայկական մասում ռուս խաղաղապահների և ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումների դուրսբերումն է, ինչի համար էլ նման սադրանքներ են իրականացվում։
Փորձագետի խոսքով՝ Ադրբեջանից առավել հեռահար նպատակներ ունի ԱՄՆ-ն՝ Արցախում ռուսական զինուժի ներկայությունը չեզոքացնելն է. «Արցախում իրենց զորքերի ներկայությունն իրականում ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի շփման գիծ է։ Մի կողմից կանգնած է՝ ՀԱՊԿ-ի զորախումբը՝ Արցախի ինքնապաշտպանական զորքը և ռուս խաղաղապահ ուժերը, մյուս կողմից՝ ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական բլոկի անդամ Թուրքիան և նրա դաշնակից Ադրբեջանի ԶՈՒ-երը»։
Փորձագետն ընդգծեց, որ այս փոքր սադրանքները կրում են բավականին լուրջ աշխարհաքաղաքական մեսիջներ, որոնք փորձում են օգտագործել ի շահ իրենց՝ նաև քարոզչական դաշտում, ինչի վառ ապացույցն էր ՌԴ կոշտ միջամտությունը՝ հրադադարի ռեժիմի հաստատման համար, քանի որ առաջին հերթին ռուսական կողմին ձեռնտու չէ, որ այս տարածաշրջանում նոր հրդեհ բռնկվի՝ պատերազմի տեսքով, իսկ արևմուտքին պետք են տարածաշրջանում պայթյուններ, պատերազմներ, որտեղ վերջիններս այս կամ այն կերպ կհիմնավորեն, կներառեն նաև իրենց զինական ներկայությունը և մասնակցությունը՝ կամ խաղաղապահների կամ որևէ կողմի օժանդակելու տեսքով։
Հարցին՝ արդյոք առաջիկայում նոր փաստաթղթեր կստորագրվեն, Նահապետյանը նշեց, որ փաստաթղթի ստորագրում կլինի միայն այն ժամանակ, երբ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացները պետական մակարդակով, համապատասխան միջգերատեսչական կառավարական հանձնաժողովների մասնակցությամբ սկսվի, ինչն այս պահին չկա, իսկ սահմանազատման այն աշխատանքները, որն Ադրբեջանի կողմից իրականացվել է Սյունիքում, միջազգային որևէ նորմերով, կոնվենցիաներով օրինական չէ, գործընթացն անօրինական է։ Այդ հարցը կարող են բարձրացվել նաև ՀՀ իշխանությունների կողմից, թեև այս իշխանությունները, ըստ փորձագետի, այդ հարցը չեն բարձրացնի, քանի որ Սյունիքում սահմանազատումն իրականացվել է իրենց թողտվությամբ, ցանկացած նոր իշխանություն այդ հարցը կբարձրացնի և կհիմնավորի, որ այդ աշխատանքներն իրականացվել է խախտումներով, միջազգային օրենքներին հակառակ։
Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մարգարյանը հուլիսի 28-ին սահմանամերձ գյուղերի բնակիչների շրջանում սահմանային իրավիճակով պայմանավորված խուճապ չի նկատել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մարգարյանն այս մասին լրագրողների հետ զրույցում:
«Հենց նոր եմ եկել բնակիչների հետ հանդիպումից, ամեն ինչ նորմալ է: Գյուղերի ուղղությամբ կրակոցներ չեն եղել, կրակոցներ դիրքերում եղել են, ձայնը լսվել է, բայց ժողովրդի մոտ դա ոչինչ չի փոխում»,- նշեց Մարգարյանը:
Համայնքապետի տեղակալը չի կարծում, որ Ադրբեջանի նպատակը սահմանամերձ գյուղերը գրավելն է: Ըստ Մարգարյանի` եթե նպատակը գյուղերը գրավելը լիներ, ավելի լայնամասշտաբ պատերազմ կսկսեին:
«Ապագան լավ է լինելու, այս ամենը կարճ բնույթ է կրելու»,- եզրափակեց Մարգարյանը:
Մանրամասները տեսանյութում:
Ի հեճուկս Հայաստանի եւ միջազգային հանրության գործադրած ջանքերի, իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի երկարությամբ չի կայունանում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 29-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նկատենք, որ վարչապետի պաշտոնակատարը ցավակցություն չհայտնեց երեկ սահմանին զոհված 3 զինծառայողների մահվան կապակցությամբ:
Նիկոլ Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես, հայտարարեց. «Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ հռետորաբանության եւ գործողությունների գործադրումը, միաժամանակ անպատասխան թողնելով իրադրության քաղաքական եւ երկարաժմկետ կարգավորմանն ուղղված միջազգային հանրության բոլոր առաջարկները:
Որպես այդպիսին կրկին ուզում եմ նշել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ապրիլի 13-ի հայտարարությունը, որոնք նրանք կողմերին կոչ են անում առաջին իսկ հնարավորություն դեպքում վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը՝ համանախագահների հովանու ներքո:
Մինչեւ օրս Ադրբեջանը չի արձագանքել այս կոչին, մինչդեռ Հայաստանը բազմիցս ընդգծել է իր պտրաստակամությունը ցանկացած պահի սկսելու բանակցային գործընթացը առաջարկվող ֆորմատով:
Մենք արտահայտել ենք նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատից դուրս գտնվող հարցերի վերաբերյալ երկխոսության մեջ լինելու մեր պարտաստակամությունը: Այդուհանդերձ Ադրբեջանն իր բոլոր գործողություններով փորձում է խափանել երկխոսության որեւէ հնարավորություն՝ հռետորաբանությամբ եւ գործողություններով վարկաբեկելով նաեւ նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի ետռակողմ հայտարարությունները:
Մասնավորապես, ի հեճուկս 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի, Ադրբեջանում շարունակվում են հայ ռազմագերիների, պատանդների եւ այլ պահվող անձանց շինծու դատավարությունները, որի հետեւանքով նրանք դատապարտվում են երկար տարիների ազատազրկումների:
Հատուկ ուշդրության է արժանի այն փաստը, որ վերջին շրջանում գրեթե բոլոր դատապարտվածները գերեվարվել են նոյեմբերի 9-ից հետո խաղաղապահների պատասխանատվության գոտիներում: Եթե այս փաստը համադրում ենք այն լայնածավալ հակաքարոզչության հետ, որ Ադրբեջանում վարվում է ընդդեմ խաղաղապահների եւ այն փաստի հետ, որ Ադրբեջանը մինչեւ օրս չի ստորագրել խաղաղապահների մանդատը, ակնհայտ է դառնում, որ սա խաղաղապահների, այսինքն ԼՂ-ում խաղաղության ու կյունության դեմ իրականացվող գործողությունների շարք է»:
Ադրբեջանական ԶՈՒ կողմից իրականացված սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ, 5 վիրավոր։ 4 վիրավոր զինծառայողի տեղափոխել են մոտակա կայազորային հոսպիտալ, առաջին բուժօգնություն ցուցաբերել։
«Կառաուլ էինք կանգնած։ Մառախուղ էր, խառն էր ու մութ։ Իրենց բլինդաժը մեզնից 10 մետր էր ներքև, կառաուլը մեզ էր նայում, որ էդ կողմ չգնանք։ Միանգամից սկսեցին կրակել։ Չհասկացա ինչ կատարվեց, գրանատամյոտը որ գցեցին՝ աչքերիս դեմը բան եղավ, կրակել եմ, բայց շատ չեմ հասցրել՝ անընդհատ ընկնում էի՝ չէի կարողանում»,- Զինուժ մեդիային պատմել է վիրավոր զինծառայողներից մեկը։
Վիրավոր հերոսներից Անդրանիկ Ալեքսանյանն էլ տեղեկացրել է, որ սովորական ծառայություն էին իրականացնում։ Հանկարծակի թշնամին կրակ է բացել 03։30-ին, համարժեք պատասխան ստացել։
ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը տեղեկացրել է, որ 4 վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, երկուսի վիճակը բավարար է, մեկինը՝ միջին ծանրության: Նրա խոսքով, մեկ վիրավոր առավոտյան 10.30-ին արդեն տեղափոխվել է կենտրոնական հոսպիտալ. «Ներկա պահին ընթանում է վիրահատություն: Երկու վիրավոր գտնվում են դեպի կենտրոնական հոսպիտալ տեղափոխման ճանապարհին, մեկ վիրավոր բուժումը շարունակելու է կայազորային հոսպիտալում, նրա տեղափոխման խնդիր չկա
Մտահոգում է ժամկետային զինծառայող Վաչագան Արտուշի Մարտիրոսյանի վիճակը, ում վիճակը բժիշկների կողմից գնահատված է ծայրահեղ ծանր: Նա երկու անգամ է վիրավորում ստացել. առաջին անգամ ազդրի շրջանում, երկրորդ անգամ՝ հակառակորդի կողմից կիրառված ականանետի պայթյունից դեմքի ու պարանոցի շրջանում վիրավորում է ստացել: Կայազորային հոսպիտալում անհրաժեշտ առաջին վիրաբուժական օգնությունը ցուցաբերվել է, վիճակը կայունացվել է և ռեանիմացիոն մեքենայի աջակցությամբ ներկայումս գտնվում է ճանապարհին»,- ասաց նա:
Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանը Զանգեզուր TV-ին մանրամասն ներկայացրել է, թե 44-օրյա պատերազմի ընթացքում ինչ աշխատանքներ է կատարել համայնքապետարանը։
«Սեպտեմբերի 27-ից սկսած համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանն իրականացրեց մեծ հավաք համայնքապետերանում, ցանկացած աշխատակից հստակ հանձնարարական ստացավ ինչով պետք է զբաղվի՝ սկսած թիկունքային հարցերից վերջացրած առաջնագիծ մեկնելու հարցերով:
Առաջին րոպեից Առուշանյանը սկսեց կազմակերպել առաջնագիծ մեկնելու խնդիրները, հոկետմեբրի 2-ին Առուշ Առուշանյանը բավականաչափ մեծ խմբով մեկնեց առաջնագիծ:
Ջրևականի մասին է խոսքը: Ջրականում մենք ունեցանք երկու զոհ»,- պատմել« է Հովսեփյանը:
Նա պարզաբանել է, թե ինչու է ջոկետը մեկնել հոկտեմբերի 2-ին. «Պարզվեց մեր տղաների համար գոյություն չունի բրոնեժիլետներ, կապի անհրաժեշտ միջոցներ, համապատասխան հագուստ և այս ամենը Ատուշանյանը երեք օրվա ընթացքում Ռուսաստանից բերել է: Խոսքը բավականաչափ մեծ գումարների մասին է:
Պատերազմի օրերին Առուշանյանների ընտանիքի կողմից մեծ ներդրումներ են արվել»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․
«2021 թվականի հուլիսի 20-ին Հանրապետության նախագահի պաշտոնական կայքից հաղորդագրություն տարածվեց, որ Տոկիո ուղևորվելու ճանապարհին նախատեսվում է նախագահ Սարգսյանի այցը Կատարի մայրաքաղաք Դոհա, որտեղ նա պետք է հանդիպի Կատարի Պետության ղեկավարության հետ՝ քննարկելու հայ-կատարական փոխգործակցության ընդլայնմանը, ներդրումային հնարավորություններին վերաբերող հարցեր:
Հատկանշական է, որ նախագահի կայքում այլևս չկա ոչ մի տեղեկատվություն Արմեն Սարգսյանի Կատարի Պետություն կատարած այցի, այնտեղ տեղի ունեցած հանդիպումների մասին։ Դա կարող է երկու պատճառ ունենալ․ մեկ, որ այդ այցը չի կայացել, այսինքն` Կատարի կողմը չի ցանկացել ընդունել Արմեն Սարգսյանին՝ ճանապարհի կեսից իրենց հանդիպելու ծրագրով, երկրորդ, որ այցը և դրա մանրամասները գաղտնի են պահվում և թաքցնում են հանրությունից՝ պայմանավորված դրանց ոչ թե պետական, այլ մասնավոր բնույթով։
Հանրապետության նախագահի պաշտոնը 2018 թվականի ապրիլի 9-ից ստանձնելուց հետո Արմեն Սարգսյանն արդեն հասցրել էր երկու անգամ լինել Կատարի Պետությունում։ Առաջին այցը տեղի է ունեցել 2019 թվականի նոյեմբերի 17-ին, տիկնոջ ուղեկցությամբ և ձևակերպվել է պաշտոնական այցի ձևաչափով։ Այցի ընթացքում Արմեն Սարգսյանն այցելել է Կատարի հիմնադրամ, ինչպես նաև դրա կառույցներից մեկը հանդիսացող Կատարի ազգային գրադարան, հանդիպել Կատարի Պետության վարչապետ, ներքին գործերի նախարար Աբդուլահ բին Նասեր բին Խալիֆա ալ Թանիի, Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի, Կատարի ներդրումային հիմնադրամի՝ Qatar Investment Authority-ի ներդրումների մասով ղեկավար Ահմեդ Ալի Ալ Համադիի և տարածաշրջանային պատասխանատու Ֆաիսալ Թանի Ալ Թանիի, Կատարի գործարարների ասոցիացիայի ղեկավարների և ասոցիացիայի անդամ գործարարների ու ընկերությունների ներկայացուցիչների, Կատարի Հայր Էմիր Համադ բին Խալիֆա Ալ Թանիի հետ, մասնակցել հեղինակավոր Կրթության համաշխարհային ինովացիոն 10-րդ գագաթնաժողովին (WISE2019)։
Կարելի էր ենթադրել, թե ինչ արդյունքներ կարող էին լինել պետության համար բարձր մակարդակի նման հանդիպումներից հետո։ Բայց բոլորին պարզ է, որ այդ այցից պետությունը ոչինչ չի շահել, իսկ թե ինչ է շահ է ունեցել ինքը՝ Արմեն Սարգսյանը դեռ պետք է պարզվի հետագայում։
Զարմանալիորեն, իր մի քանի օրվա հագեցած օրակարգով այցից հետո, Արմեն Սարգսյանը որոշել է կրկին Կատարի Պետություն այցելել իր նախորդ այցից ընդամենը մոտ մեկ ամիս անց՝ 2019 թվականի դեկտեմբերի 14-ին, այս անգամ առանց տիկնոջ՝ աշխատանքային այցի ձևաչափում։ Երկկողմ հարաբերություններում սա թերևս ռեկորդային ինտենսիվություն է պաշտոնյայի մեկ երկիր այցելության իմաստով։ Ինչևէ, դեկտեմբերի այցի ընթացքում Արմեն Սարգսյանը կրկին հանդիպումներ է ունեցել գրեթե նույն մարդկանց հետ, ում հետ հանդիպել էր մոտ մեկ ամիս առաջ նաև մասնակցել «Դոհա ֆորում»-ի բացմանը։
Եթե հաստատվի Արմեն Սարգսյանի Կատարի Պետություն նաև 2021 թվականի հուլիսի այցը, որին մասին ոչինչ չի խոսվում, ապա ստացվում է, որ երկու տարվա ընթացքում Արմեն Սարգսյանը այդ երկիր այցելել է երեք անգամ։
Հատկանշական է, որ Արմեն Սարգսյանի Կատարի Պետություն կատարած «պաշտոնական» և «աշխատանքային» ձևակերպում ստացած այցերն արտացոլված չեն ՀՀ արտաքին գործերի նախարարության կայքի համապատասխան բաժնում, ինչը պաշտոնական վկայություն է այն բանի, որ այդ այցերը կրել են ոչ թե պետական, այլ մասնավոր բնույթ (Հանրապետության նախագահի մակարդակով վերջին այցն արձանագրվել է 2017 թվականի մայիսին, երբ Կատարի Պետություն է այցելել Սերժ Սարգսյանը, որին 2017 թվականի հունիսի հաջորդել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի այցը)։
Արմեն Սարգսյանի պարագայում ամեն ինչ շատ «յուրահատուկ» է։ Նախ, մինչ օրս Կատարի Պետությունից ոչ մի մակարդակով պատասխան այց չի եղել Հայաստանի Հանրապետություն՝ խախտելով դիվանագիտական փոխադարձության սկզբունքը և ցույց տալով Կատարի Պետության վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Արմեն Սարգսյանի այցից հետո չի հաջորդել ոչ մի մակարդակի այցելություն՝ ո՛չ արտաքին գործերի նախարարության, ո՛չ այլ գերատեսչությունների, ո՛չ խորհրդարանականների մակարդակով, ինչը հավելյալ վկայություն է այն բանի, որ Արմեն Սարգսյանը Կատար է այցելել ոչ թե պետական, այլ մասնավոր գործերով։ Այո․ Կատարում կա փող, Կատարում կա շատ փող, Կատարի իշխանությունները խնդիր ունեն ոչ նավթային արդյունաբերության և բիզնեսի զարգացման, իսկ Կատարի ներդրումային հիմնադրամի միջոցով՝ իրենց հարստությունը դիվերսիֆիկացնելու և տարբեր երկրներում բաշխելու իմաստով։ Բնականաբար, դա չի կարող անտարբեր թողնել իր կենսագրության մեջ պաշտոնապես նշող Alcatel, Lucent, Telefonica, British Petrolium, Merrill Lynch-Bank of America և այլ միջազգային ընկերությունների գլխավոր խորհրդատու և խնամքով Ամուլսարը շահագործող Lidian International ընկերության հետ իր կապերը թաքցնող Արմեն Սարգսյանին։
Այս ամենը դուրս է գտնվում ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տեսադաշտից, քանզի Արմեն Սարգսյանը, հանցակցելով Նիկոլ Փաշինյանի ազգակործան և հակապետական նախաձեռնություններին, հլու հնազանդ կերպով կատարում է նրա բոլոր պահանջները՝ մոռացության մատնելով ոչ միայն Հայաստանի քաղաքացի լինելու հայտնի տեղեկանքի պատմությունը, այլև բազմաթիվ բիզնես շահերն ու նախաձեռնությունները, որոնց մի մասին շահառուն կարող է լինել նաև Նիկոլ Փաշինյանի տիկնոջ կողմից հիմնադրված և ղեկավարվող «Իմ քայլը» հիմնադրամը, որի դոնորների մի զգալի մասը հանդես են գալիս «անանուն» գաղտնագրով, իսկ Աննա Հակոբյանի հետ Արմեն Սարգսյանը «Երևան, իմ սեր» և «Իմ քայլը» հիմնադրամների համագործակցության հնարավորությունների մասին հարցերը քննարկել է դեռևս 2018 թվականի նոյեմբերի 8-ին (Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Աննա Հակոբյանին — Մամուլի հաղորդագրություններ — Լրատվություն — Հայաստանի Հանրապետության Նախագահ (president.am))։
Պետական դիրքն ու հնարավորություններն անձնական կարիքներին ծառայեցնելու գործելաոճը նոր չէ բոլոր ժամանակների ժպտացող խորամանկի համար։ Դեռ ոչ վաղ անցյալում Նիկոլ Փաշինյանն էր իր ելույթներում արձանագրում էր, որ Արմեն Սարգսյանը Հայաստանի քաղաքացիությունից հրաժարված և իր ընտանիքում Հայաստանի միակ քաղաքացին է, որը Հայաստանի քաղաքացիություն ստացել է միայն այն ժամանակ, երբ Հայաստանի Հանրապետությունից դեսպանի, իսկ հետո՝ նախագահի պաշտոն պետք է ստանա։
Ի դեպ, չորս տարի Լեհաստանում ՀՀ դեսպանի պաշտոնում պաշտոնավորման ժամանակաշրջանում, ես այդպես էլ չեմ տեսնել Արմեն Սարգսյանին՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի կողմից անցկացվող Եվրոպայում ՀՀ դեսպանների տարածաշրջանային խորհրդակցություններին, ինչպես նաև Հայաստանում ոչ շատ հաճախ կազմակերպվող դեսպանների խորհրդաժողովներին։ Հայաստանի դիվանագիտական կորպուսում տեղեկություններ էին շրջանառվում, որ նա, առհասարակ, Լոնդոնում ՀՀ դեսպանատան շենք գրեթե չի մտնում։ Նա աշխատել է Լոնդոնում գտնվող իր մասնավոր գրասենյակից՝ կենտրոնանալով իր անձնական գործերի վրա, իսկ դեսպանության գործերը հանձնարարել դեսպանության ավագ դիվանագետներից մեկին՝ հրաժարվելով անձամբ կատարել ՀՀ ԱԳՆ-ից ստացվող հանձնարարականները։ Թերևս նաև դրանով է պայմանավորված հայ-բրիտանական հարաբերությունների անմխիթար վիճակը՝ կաղապարված Արքայական ընտանիքի հետ «բարեկամության» թվացյալ շղարշով։
Հ․Գ․ Իր պաշտոնավարման շրջանում Արմեն Սարգսյանը տարբեր ձևաչափերով նաև 4 այցելություն է ունեցել Արաբական Միացյալ Էմիրություններ, որոնք ամբողջացնում են արաբական փողից կուրանալու միայն նրան բնորոշ «հիվանդությունը»»։
«Զանգեզուրի միջանցքը կդառնա նոր միջանցք եղբայրական Պակիստանից դեպի Թուրքիա և Ադրբեջան». այսօր Միլլի մեջլիսում Ադրբեջանի, Պակիստանի և Թուրքիայի խորհրդարանների նախագահների առաջին եռակողմ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովան, գրում է minval.az-ը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների նախագահները եռակողմ հանդիպման արդյունքներից հետո ստորագրել են Բաքվի հռչակագիրը:
Գաֆարովան նշել է եռակողմ ձևաչափով հանդիպումներ անցկացնելու կարևորությունը: Նա ասել է, որ «Բաքվի հռչակագրի շրջանակում կարևոր է համարում աջակցությունն Ադրբեջանին ականապատված տարածքների քարտեզներ տրամադրելու հարցում»:
Տեղեկատվության համաձայն, հռչակագիրը ստորագրել են Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան, Թուրքիայի Մեծ ազգային ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփը և Պակիստանի Ազգային ժողովի նախագահ Ասադ Կայսերը:
Գաֆարովան նշել է, որ Բաքվի հռչակագիրը կնպաստի երեք երկրների ռազմավարական կապերի ամրապնդմանը:
Շենթոփը հայտարարել է, որ Բաքվի հռչակագիրը կնպաստի տարածաշրջանում անվտանգության ապահովմանը: Այս փաստաթուղթը կարևոր դեր է ունենալու եռակողմ հարաբերությունների ինստիտուցիոնալացման տեսանկյունից, ասել է Շենթոփը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ստեղծվում է Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների միջև համագործակցության եռակողմ հարթակ:
Հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից նախաձեռնած հարձակումից հետո ծավալված մարտական գործողությունների արդյունքում, ժամը 08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի երեք զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր են։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ից:
Մարտական գործողությունները շարունակվում են:
***
Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել իրենց ելման դիրքեր: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։«Հայկական դիրքերի ուղղությամբ հարձակում նախաձեռնած ադրբեջանական ստորաբաժանումները, ժամը 09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր։ Փոխհրաձգությունը շարունակվում է»,–ասված է հաղորդագրության մեջ։
Հայ-ադրբեջանական սահմանի մնացած հատվածներում իրադրությունը կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության ներքո։
Հիշեցնենք, որ ՊՆ–ն ավելի վաղ հայտնել էր` հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում: Ընթանում են տեղային մարտեր: Երկու կողմից էլ կան կորուսներ։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.