23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ԱԺ 8-րդ գումարման առաջին նիստը սկսվեց բավական լարված մթնոլորտում. հարցն այն է, որ նսիտի «Հայաստան» դաշինքի պատգամավորներից երկուսը` Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանը և Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը, ներկա չեն նիստին, քանի որ կալանավորված են։
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Ռուստամյանը նշեց, որ չի եղել նման իրավիճակ, որ 2 պատգամավորներ լինեն կալանքի տակ։ Նրանք, ըստ Ռուստամյանի, իրենց կամքին հակառակ է, որ չեն կարողանում մասնակցել ԱԺ նիստերին։
«Մեր աչքի առաջ ամենաթողություն է տեղի ունեցել` ԱԺ պատգամավորներին կալանավորել են` շրջանցելով պատգամավորական անձեռնմխելիությունը։ Եթե համարում ենք, որ ոչինչ չկա դրա մեջ ու այսպես էլ պիտի առաջ գնանք, ապա այս սկզբով մենք լավ տեղ չենք հասնի»,–ասաց Ռուստամյանը։
«Իմ քայլի» պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն էլ հակաճառեց Ռուստամյանին` ասելով, որ «Հայաստան» դաշինքի 2 պատգամավորների անձեռնմխելիության հարցը որոշել է ԿԸՀ-ն։ Նա հորդորեց հետևել Ամենայն Հայոց կաթողիկոսի, ՀՀ նախագահի կոչերին` ձևավորել ԱԺ մարմիններն ու անցնել բնականոն գործունեությանը։
«Ազգային ժողովը որևիցե եղանակով չի կարող ազդել արդարադատության համակարգի վրա։ Սա է իրավիճակը, խնդրում եմ՝ ավելի կոնստրուկտիվ գտնվենք»,– ասաց Վարդանյանը։
Ի պատասխան «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանն էլ նշեց` մեծ ցավ է ապրում, որ Վլադիմիր Վարդանյանը քաջ գիտակցելով, որ որևէ բացառություն չկա պատգամավորին իր անձեռնմխելիությունից զրկելու, քան ԱԺ նիստի ժամանակ, խոսում է այն մասին, որ մի դատախազ և դատավոր կարող է շրջանցել Սահմանադրությունը։
Վարդևանյանը նշեց` պետք է ֆիքսել, որ Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանը, ոչ թե բացակայում են, այլ պատանդի կարգավիճակում են։
«Հայաստան» դաշինքը պահանջում է 20 րոպե ընդմիջում, որի ընթացքում պահանջում է իրենց 2 գործընկերներին կա՛մ ազատ արձակել, կա՛մ էլ քննարկել, թե ինչ պետք է անեն այդ առնչությամբ։
Մեր զինվորներին արդեն Սյունիք են տեղափոխում ոչ թե Երասխով, այլ՝ Վեդիով: Այս մասին տելեգրամյան ալիքում գրել է Միկա Բադալյանը՝ ներկայացնելով իր մտահոգությունները:
«Զարմանալի և տագնապալի է: Ավելի վաղ արդեն տեղեկացրել եմ, որ մեր զինվորներին այլևս Երասխով չեն տեղափոխում Սյունիք, այլ՝ Վեդիով: Բայց այսօր չափազանց զարմանալի էր, երբ օնլայն քարտեզը դեպի Գորիս ճանապարհը նույնպես նշել էր Վեդիով՝ նույնիսկ Երասխի ճանապարհով անցնելու այլընտրանքի հնարավորություն չտալով», — նշել է Մ.Բադալյանը ու ընդգծել, որ «Շատ վատ մտքեր են առաջանում»:
Հիշեցնենք, որ վերջին օրերին ադրբեջանական ԶՈՒ-երը պարբերաբար թիրախավորում են Գեղարքունիքի մարզի սահմանային գյուղերը և Երասխը:
Հակառակորդը ցանկանում է Քարվաճառի ուղղությամբ կարևոր բարձունքներ գրավել, որպեսզի կարողանա իշխել Սևանի, ինչպես նաև այդ տարածքում գտնվող արոտավայրերի վրա, ցանկանում է ստանալ սահմանային առավելություն և շարունակել ճնշումները Հայաստանի վրա: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը.
«Այդ տեղանքը լեռնային է, դժվար վերահսկելի, ուստի ո՛չ հայկական կողմը, ո՛չ էլ ադրբեջանական կողմը չեն կարող լիարժեք վերահսկողության հասնել: Այդ տարածքում բարձրունքների գրավումն ունի ռազմավարական նշանակություն երկու կողմի համար էլ»,-ասաց Մանվելյանը՝ նշելով, որ սահմանային միջադեպեր հրահրելով, ճնշում գործադրել հայկական կողմը վրա հակառակորդը մտադիր է հասնել խաղաղության պայմանագրի ստորագրմանը.
«Կարծում եմ՝ նաև գործող իշխանությունները խոստումներ են տվել, որն, ի վիճակի, չեն կատարել, Ադրբեջանն էլ փորձում է ճնշումները գործադրել, որպեսզի հայկական կողմը հերթական զիջումների գնա»,-ասաց Արմեն Մանվելյանը:
Փորձագետի դիտարկմամբ՝ հայկական կողմը հակառակորդի հրահրած սադրանքներին համապատասխան արձագանք չի տալիս, միայն պաշտպանական մարտեր է վարում.
«Հայկական կողմն արձագանքում է, բայց չի փորձում դիրքերը բարելավել: Գաղտինք չէ, որ Ադրբեջանն արդեն ՀՀ տարածքում է, մի քանի կիլոմետր խորացել է և վերահսկում է հայկական սահմանը, իսկ հայկական կողմը միայն պաշտպանական մարտեր է վարում, եղածն է փորձում պաշտպանել: Սա շատ պասիվ և վախկոտ քաղաքականություն է, որը արտացոլում է գործող իշխանությունների անկարողության և անվճռականության մասին»,-ասաց նա:
Նշենք, որ Կառավարության երեկվա նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը չի կայունանում և Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ հռետորաբանությունը, միևնույն ժամանակ հայտարարեց, որ տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաները պետք է բացվեն և Ադրբեջանը Հայաստանի տարածքով պիտի հաղորդակցություն ունենա դեպի Նախիջևան, Վրաստան, Իրան:
Փորձագետի դիտարկմամբ՝ սա թուրք-ադրբեջանական տանդեմի վարած քաղաքականությունը չհասկանալու հետևանք է.
«Մեր իշխանությունները խորը մոլորության մեջ են, եթե կարծում են, Ադրբեջանին ճանապարհ տալով, կկարողանան նրան խաղաղեցնել, որպեսզի նա չխորանա ՀՀ տարածքում և չփորձի ճնշում գործադրել Հայաստանի վրա: Սա ընդհանուր տարածաշրջանային անվտանգության համակարգը չհասկանալու, թուրք-ադրբեջանական տանդեմի քաղաքականությունը չհասկանալու հետևանք է: Թվում է, թե կոմունիկացիաների բացումը լավ է, բայց թուրք-ադրբեջանական տանդեմը չունի Հայաստանի հետ առևտուր անելու խնդիր, նրանք Հայաստանից ուզում են միջանցք, որի վրայով կգնան-կգան, երբ, ոնց ցանկանան: Իրենք այս հարցում Հայաստանին որպես հավասար գործընկեր չեն դիտարկում: Ցանկանում են տարածք, որն ընդամենը կսպասարկի իրենց պանթյուրքական ծրագրերը»,-ասաց Մանվելյանը;
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել էր, որ պետք է դիտարկել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների հենակետերի տեղակայման հարցը:
Զրուցակիցը վստահեցրեց, որ սա խնդրի լուծում չի կարող լինել, քանի դեռ հայկական կողմը չի ցանկանում իր սահմանները պաշտպանել.
«Եթե սպասում են, որ ռուսական զորքերը կրակ կբացեն ադրբեջանցիների վրա, երբ տեսնեն, որ նրանք հայ գյուղացուց անասուն են գողանում, սխալվում են: Ընդամենը կարող է գնան, խնդրեն որ գողացածը հետ տան: Ռուսական զորքի, ռուսական դրոշի հայտնվելը լուծում չէ, երբ դու ինքդ պատրաստ չես կամ ցանկություն չունես քո սահմանները պաշտպանելու»,-ասաց նա և հավելեց, որ ռուսական զորքերը կարող են միայն հարաբերական կայունություն բերել, բայց անընդհատ հարձակումները գյուղացիների վրա, ներխուժումները կբերեն նրա, որ այդ տարածաշրջանները կհայաթափվեն:
Ադրբեջանցիները Սյունիք մարզի Դավիթ Բեկ գյուղից 1-1․5 կմ հեռավորության վրա են, բայց գյուղում վտանգավոր ելումուտեր չեն լինում, սադրանքների չեն դիմում, փոխարենը ամրապնդում են իրենց դիրքերը։
Վարչական ղեկավար Բենիամին Պողոսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ մոտ երկու շաբաթ առաջ կենդանիներ են անցել ադրբեջանական կողմ ու մինչև այսօր դրանք չեն վերադարձվել։
«Մեզ մոտ նման դեպքեր չեն եղել, որ ադրբեջանցիները ելումուտ անեն։ Հուլիսի 14-ին հինգ անասուն անցել է սահմանը, հետ բերել չի հաջողվել։ Ռուսներին էլ ենք ասել, բայց Ադրբեջանն ասում է՝ մեզ մոտ անասուն չի անցել»։
Սահմանից այն կողմ ադրբեջանցիները դեռ երեք ամիս առաջ ակտիվ շինարարություն էին իրականացնում։ Ադրբեջանական ԶՈՒ-երի քանակը համեմատաբար ավելի շատ է։
«Շարունակում են իրենց գործողությունները, ավելի են ամրապնդվում, մերի նման չէ, մի քիչ ավելի լավ է իրենցը։ Իրենց դիրքերը շատ չեն, բայց մեծ-մեծ են, քանակով շատ են դիրքավորված»,- ասել է վարչական ղեկավարը՝ նշելով, որ նրանց զինվորների թիվը գերազանցում է եւ «մեզնից հաստատ շատ են»։
Պողոսյանը նշեց, որ մինչ պատերազմը գյուղն ուներ 500 բնակիչ, այս պահին Դավիթ բեկում 440 փաստացի ապրող կա։ Գյուղում գազամատակարարում չունեն, պատերազմից հետո 50 հա սեփականաշնորհված հողերն անցել է ադրբեջանական կողմին։
Սահմանին մոտ հողերում պատերազմի պատճառով գյուղացիները ցանք չէին կատարել, բայց խոտհարքը կազմակերպել են ու ավարտին հասցրել։
Պողոսյանի խոսքերով՝ բոլոր բնակիչները տուժվել են։ Տուժել են նաև հրետակոծության պատճառով, վնասել է 93 տուն, որի համար պետությունը փոխհատուցում է տրամադրել։
«Ամեն դեպքում բնակիչները էդքան էլ ապահով չեն զգում։ Չնայած մեզ մոտ կրակոցներ ու նման դեպքեր չեն լինում»։
Գեղարքունիքում Ադրբեջանի զինուժի կողմից օգտագործված ԱԹՍ-ն «Aerostar» տիպի միջին դասի անօդաչու թռչող սարք է, որը Ադրբեջանն Իսրայելից գնել է 2008 թվականից սկսած: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Օրբելի» կենտրոնի վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը:
«Նաեւ 2011 թվականից Ադրբեջանում ունեն համատեղ արտադրություն, այսինքն բերում են մասերը եւ հավաքում Ադրբեջանի տարածքում «Aerostar»-ը եւ «Օրբիտա» տեսակի հետախուզական ԱԹՍ-ն: Նշված ԱԹՍ-ն կարող է մինչեւ 12 ժամ օդում աշխատել: Ստանդարտ, միջին դասի ԱԹՍ է եւ մինչեւ 200-250 կմ կարող է իր արձակման վայրից հեռանալ կամ կապ ապահովել իր հիմնական բազայի հետ»,-ասաց նա:
Փորձագետը նկատեց, որ բավական բարդ է ռազմական տեխնիկայի գները ասել, որովհետեւ շուկայական գները խիստ տատանվում են. «Բաց աղբյուրների տվյալներով Ադրբեջանը մեկ միավորի համար Իսրայելին մոտ 1,5-2 մլն դոլարի չափ գումար է վճարել, բայց հնարավոր է գինը տարբերվի, որովհետեւ դա կախված է առանձին պայմանավորվածությունից»:
Տարոն Հովհաննիսյանի խոսքով, քանի որ Գեղարքունիքի յադ տարածքում կան բախումներ, եւ Ադրբեջանի կողմից ագրեսիա, ապա ենթադրելի է, որ հայկական կողմը պետք է համապատասխան գործողություններ իրականացնի, ենթադրենք ինչ-որ տեղերում զինտեխնիկա կուտակի, եւ ադրբեջանական կողմը, ամենայն հավանականությամբ փորձել առաջին հերթին արձանագրել՝ արդյոք նմանատիպ տեղաշարժեր լինում են եւ կոնկրետ որտեղ են լինում. «Մյուսը իրենք կարող էին փորձել ստուգել հայկական ԶՈՒ հակաօդային պաշտպանության աշխատանքը: Զուտ ռազմական տեսանկյունից կարող էր այս գործառույթները վերապահված լինեին այդ ԱԹՍ-ի թռիչքին, մյուս կողմից սա կարող էր զուգահեռաբար հերթական ագրեսիան իրականացնելու կամ իրավիճակը լարելուն ուղղված քայլ լիներ»,-ասաց նա:
Հարցին, թե արդյոք հեշտ է ԱԹՍ խոցելը, փորձագետը պատասխանեց. «Բարդ հարց է: Այնպես չէ, որ հեշտ է կամ դժվար է: Դա կախված է ՀՕՊ համակարգերից, դրանց տեսակներից, ինչպես նաեւ ԱԹՍ-ների քանակությունից: Օրինակ, արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում խնդիրը զգալիորեն բարդացել էր նաեւ այն պատճառով, որ Ադրբեջանը օգտագործում էր տարբեր տեսակի եւ մեծ քանակությամբ ԱԹՍ-ներ եւ այլ թռչող օբյեկտներ՝ ինքնաթիռներ, ուղղաթիռներ: Նշված դեպքում, յուրաքանչյուր ՀՕՊ համակարգ ունի սահմանափակ հնարավորություններ, միաժամանակ սահմանափակ թիրախ հայտնաբերելու հնարավորություններ: Եթե դրանից շատ ավել է լինում, գերբեռնված է լինում օդը, այդ դեպքում բարդանում է ՀՕՊ-ի խնդիրը:
Տվյալ դեպքում հետախուզական տիպի ԱԹՍ-ները , եթե մանավանդ քիչ քանակությամբ են հարձակվում, ապա կարծում եմ՝ բարդ խնդիր չպետք է լիներ դրանց խոցելը»:
ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել՝ արձագանքելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը:
ԱԳՆ-ն հայտարարության մեջ ասվում է.
«Ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մոտեցումները՝ վերսկսելու խաղաղ բանակցային գործընթացը, որոնք ներկայացված են նրանց հուլիսի 29-ին շրջանառված համատեղ հայտարարության մեջ։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և համանախագահ երկրների բարձր ներկայացուցիչների նախորդ՝ մասնավորապես 2020թ․ դեկտեմբերի 3-ի և 2021թ․ ապրիլի 13-ին համատեղ հայտարարություններում հստակ ամրագրված են խաղաղ գործընթացի առաջնահերթ խնդիրները, որոնք կարող են հիմք ստեղծել բանակցությունների համար։
Համանախագահների հայտարարությունը մեկ անգամ ևս փաստում է, որ տարածաշրջանային խաղաղության և անվտանգության բանալին ղարաբաղյան հակամարտության համապարփակ և տևական կարգավորումն է։
Մայիսի 12-ից սկսած Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների ներթափանցումը և վերջին օրերին ՀՀ պաշտպանական դիրքերի վրա հարձակումները հանգեցրել են իրավիճակի սրմանը։ Հայաստանը մշտապես հանդես է եկել իրավիճակի դե-էսկալացիայի դիրքերից և այս առնչությամբ կատարել է կոնկրետ առաջարկներ, մասնավորապես՝ հետ քաշել զինվորական ստորաբաժանումները մայիսի 11-ի դրությամբ առկա ելման դիրքեր։
Վստահ ենք, որ Ադրբեջանի գործողություններին հասցեական գնահատականը կնպաստի ստեղծված պայթունավտանգ իրավիճակի հաղթահարմանը»։
Փելոունի ուղղման ընդունումը ամերիկյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հստակ ուղերձն է Հայաստանի դեմ ագրեսիա իրականացնող Ադրբեջանին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը՝ տեղեկացնելով, որ Հայ Դատի հանձնախումբն այժմ աշխատում է գործընթացն ավարտին հասցնելու և Ադրբեջանին հատկացվող ամերիկյան ռազմական օգնության ամբողջական արգելափակմանը հասնելու համար: Այս համատեքստում Կիրո Մանոյանը կարևորում է Կոնգրեսի 907-րդ բանաձևի վերականգնումը:
«Ինչ որ եղել է՝ օրենսդիր մարմնի մեծամասնության կողմից է արվել: Թե ինչ որոշում կընդունի Սպիտակ տունը՝ դա էլ ուրիշ հարց է: Պարզ է, որ սա հստակ ուղերձ է Ներկայացուցիչների պալատի կողմից: Բայց Վաշինգտոնում ուրիշ դերակատարներ էլ կան: Խոսքը ե՛ւ Սենատի, ե՛ւ Սպիտակ տան մասին է: Ճիշտ է՝ ե՛ւ երկու պալատի մեծամասնությունները, ե՛ւ նախագահը հիմա նույն [Դեմոկրատական] կուսակցությունից են, բայց անպայման ամեն ինչ ճիշտ նույն ձևով չեն տեսնում և ճիշտ նույն ձևով չեն անելու: Ուրեմն, աշխատանքները շարունակվելու են, որպեսզի այնպես լինի, որ բոլորն էլ հստակ պատգամ ուղարկեն Ադրբեջանին», – ասաց Հայ Դատի երևանյան գրասենյակի պատասխանատուն:
Կիրո Մանոյանի գնահատմամբ՝ օրինագծի ընդունման վրա ազդել են տարբեր գործոններ, այդ թվում՝ նախորդ տարվա պատերազմը և Ադրբեջանի ներկայիս ագրեսիվ գործողությունները Հայաստանի սահմանին: Բայց առավելապես կարևոր դեր է խաղացել Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի աշխատանքը:
«Վերջին օրերին բազմահազար հայորդիներ դիմել են իրենց ներկայացուցիչներին՝ կոնգրեսականներին, որպեսզի քվեարկեն առաջարկված օրինագծի ընդունման օգտին», – նշեց դաշնակցական գործիչը՝ ավելացնելով, որ վերջնական որոշման համար անհրաժեշտ է, որ Փելոունի ուղղումը հաստատի նաև Կոնգրեսի վերին պալատը՝ Սենատը: Այլ խոսքերով՝ Ներկայացուցիչների պալատում ընդունվելուց հետո օրինագիծը պետք է գնա Սենատ, որտեղ հաստատվելուց հետո Կոնգրեսի երկու պալատներն իրենց ընդունած տարբերակները պետք է համադրեն իրար հետ:
«Պալատներից յուրաքանչյուրը, նախ, իր տարբերակն է քվեարկում, հետո միացյալ հանձնախումբ կամ հանձնաժողով է ստեղծվում, որը փորձում է համադրել, վերջում էլ նրանց եզրակացությունը՝ վերջնական, միացյալ տարբերակը, կրկին կգնա երկու պալատների հաստատման», – բացատրեց մեր զրուցակիցը:
Մանոյանը պարզաբանեց՝ Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության վերջնական դադարեցմանը հասնելու համար Փելոունի ուղղման հաստատումը Կոնգրեսի երկու պալատներում բավարար չէ, քանի որ Ներկայացուցիչների պալատը և Սենատը քվեարկում են միայն այն հատկացումների վերաբերյալ, որոնք նախատեսված են բյուջեով: Մնացածը Պենտագոնի՝ պաշտպանության դեպարտամենտի լիազորությունն է ԱՄՆ օրենսդրության 333-րդ հոդվածի համաձայն: Փելոունի ուղղումը չի արգելափակում Պենտագոնի կողմից հայեցողաբար ռազմական տեխնիկայի տրամադրումը: Այդ հատկացումներն արգելափակելու համար անհրաժեշտ է վերականգնել 907-րդ բանաձևը, որն արգելում էր ԱՄՆ կառավարությանը օգնություն հատկացնել Ադրբեջանին այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը չի դադարեցրել Հայաստանի շրջափակումը և ուժի այլ կիրառումները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Հայ Դատի հանձնախմբի վաշինգտոնյան գրասենյակից հայտնել են, որ այժմ աշխատանքներ են տարվում նաև այդ ուղղությամբ:
Հայ Դատի երևանյան գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն էլ ասում է, որ եթե նաև հաջողվի հասնել Կոնգրեսում 907-րդ բանաձևի վերագործարկմանը, ապա այլևս ոչ մի տեսակի ռազմական օժանդակություն չի գնա Ադրբեջան:
«Դա առանձին բարեփոխման առաջարկ է: Իրենք իրավունք ունեն նաև բանաձևի տեսքով ընդհանուր բյուջեի փոփոխման վերաբերյալ առաջարկներ անել: Կա համապատասխան հանձնաժողով, որը որոշում է, թե որ առաջարկները որպես բարեփոխում պիտի ներկայացվեն լիագումար նիստին: Հիմա այդ գործընթացն է գնում», – պարզաբանեց Կիրո Մանոյանը:
Նիկոլ Անհողն աջ ձեռքով ձախ ականջն է բռնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
«Կամ Նիկոլն աշխարհագրություն չգիտի կամ մանիպուլյացիաների է դիմում` համոզված լինելով, որ հայաստանյան քաղաքականապես անգրագետ մասսան կհավատա իր անգրագիտություններին…
Ըստ Նիկոլ Անհողի, պարզվում է Ադրբեջանը Վրաստանի հետ պետք է կոմունիկացիոն կապ հաստատի Հայաստանի միջոցով, այն դեպքում, երբ Ադրբեջանն ու Վրաստանն ունեն բավական երկար համատեղ սահման և կապ ունեն և՛ երկաթուղային, և՛ ավտոմայրուղիներով…Թբիլիսիի և Բաքվի միջև Հայաստանով կապի ի՞նչ կոմունիկացիաների մասին է խոսքը…Հայտարարութան այս մասն այնքանով է անտրամաբանական, որքանով ինչ֊որ մեկն ասեր, որ Հայաստանը Վրաստանի հետ պետք է կապ հաստատի Ադրբեջանի տարածքով…
Նույնն էլ Ադրբեջանի և Իրանի պարագայում…Բաքուն Աստարայով Թեհրանին կապող երկաթուղին կառուցվում է, Նախիջանը Թավրիզին կապող երկաթուղին գործում է, էլ չեմ ասում Ադրբեջանը Իրանին կապող ավտոմայրուղիների մասին…
Նիկոլի հայտարարության այդ կետերն անհեթեթ են և աջ ձեռքով ձախ ականջը բռնելու օրինակին է նման…
Ի դեպ, եթե Բաքուն բավական ակտիվ աշխատում է, այսպես կոչված, Մեղրիի միջանցքը գործածության դնելու ուղղությամբ` ակտիվ ճանապարհաշինական աշխատանքներ իրականացնելով Հորադիզից դեպի Մեղրի, ապա հայկական կողմից այդ առումով որևէ քայլ չի նկատվում. ո՛չ Երասխ֊Սադարակ, ո՛չ էլ Իջևան֊Ղազախ երկաթուղիների վերականգնման ուղղությամբ այս 8 ամիսներին որևէ քայլ չի կատարվել…
Նույնն էլ Հայաստանն Ադրբեջանին կապող ավտոմայրուղիների մասին կարելի է ասել…»,-գրել է Համբարյանը:
Երեկվանից, Գեղարքունիքի մարզում Ադրբեջանը մարտական գործողություններ է սկսել․ թեեւ կրակոցների ինտենսիվությունը նախօրեի համեմատ նվազել է, երեկվա դրությամբ արդեն ունեինք 3 զոհ, 4 վիրավոր, անհետ կորած, ապա՝ ծայրահեղ ծանր վիճակում հայտնաբերված ժամկետային զինծառայող։ Սակայն այդ ամենի կողքին վաղ առավոտյան, մեկ այլ դրվագ, կարծես առավել հետաքրքրեց հանրությանը, քան սահմանին կատարվողը։
Վաղ առավոտից, ակտիվացել էր Արծրուն Հովհաննիսյանը, այն նույն Արծրունը, որը Նիկոլի հետ կիսում է պարտության խորհրդանիշ լինելը։ Այս մասին գրում է Yerevan.today-ը։
Վաղ առավոտյան՝ ժամը 8-ին, ֆեյսբուքյան գրառում արեց, ու ինչպես նախկինում, երբ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչն էր, «ավետեց», որ Ադրբեջանը մարտական հարձակում է գործել հյուսիս-արեւելյան սահմանին, եւ որ նախնական տեղեկություններով, մարտական գործողությունների արդյունքում երկու կողմից էլ կան կորուստներ։ Հետո ավելացրեց, թե՝ «տվյալները ճշտվում են»։
Փաստացի, առավոտ լուսո հայ ազգը տագնապի մեջ ընկնելով թշնամու սանձազերծած հարձակման լուրով, ցնցվեց որ ունենք կորուստներ, բայց նաեւ զայրույթի մեծ ալիք բարձրացավ, որ չգիտես ինչու՝ այդ ամենի մասին հաղորդում է այն նույն պարտության սիմվոլ Արծրունը։ Բնականաբար, սկսվեց ենթագիտակցական դեժավյու, բայց որ ամենից կարեւորն էր՝ զայրույթ։
Համացանցը լցվեց հայհոյանքներով, անեծքներով դեպի Արծրունը։ Տագնապը սահմանից եկող նորություններին սպասելով՝ մեծանում էր, իսկ այդ ընթացքում Արծրունը ոչ միայն չէր լռում, բարձրացած զայրույթից դեպի իր հայտնվելը, այլ գնացել էր այդ նույն սահման/ինչպես ինքն էր ներկայացնում/ եւ լայվեր էր մտնում եւ դեմքի նույն արտահայտությամբ մեկնաբանում էր տեղի ունեցողը։
Ստացվեց՝ մի կողմից սահմանային լարվածությունը, զոհեր, վիրավորներ, անուններ եւ այլն, իսկ մյուս կողմից՝ Արծրուն, որպես գեներացված բացասական էմոցիաները իր վրա վերցնող։
Հիմա հարց է առաջանում․ նրա հայտնվելը, մեկնելը մարտական գործողությունների վայր, այնտեղից «լայվ անել»-ը, տեղեկություններ հաղորդելը, երբեմն՝ հոխորտալով, հայրենասիրության բարի կամքի դրսեւորո՞ւմ է, թե ունի այլ նպատակ։ Պատճառը դառնում է պարզ, երբ այդ ամենը դիտարկում ենք քարոզչական տեխնոլոգիայի տեսանկյունից։ Օրվա վերջում, ակնհայտ էր, որ այդ ամբողջ օրվա դեպքերի ֆոնին մոռացվեց երկրի առաջին դեմքի գործոնը։ Իսկ նա՝ Նիկոլը, տարօրինակորեն, երեկ ամբողջ օրը չերեւաց։
Բացի հասարակական եւ քաղաքական դեմքերից, սովորական ժողովուրդն այդպես էլ չհիշեց, որ սահմանային հերթական միջադեպի, թշնամու առաջխաղացման փորձերի, զոհերի, վիրավորների համար թիվ մեկ պատասխանատուն կապիտուլյացիոն համաձայնագիր ստորագրած, բայց եւ ընդամենը մեկ ամիս առաջ վերընտրված Նիկոլ Փաշինյանն է։ Հանրության գերակշիռ մասը իր վրդովմունքն ու զայրույթը, թափեց Արծրունի վրա, իսկ Նիկոլին այդ առաջին ժամերին ընդհանրապես չհիշեցին։ Երբ որ պարզ էր, որ հանրությունը, ասել է, թե ադեկվատ եւ բացասաբար արձագանքեց Արծրուն Հովհաննիսյանի ինքնագործունեությանը, երկոյան նա հայտնվեց «Կենտրոն» հեռուստաընկերությա եթերում, որը, ըստ տեղեկությունների, անցել է իշխանությունների վերահսկողության ներքո։
Ահա, այսպես։ Հանրության ողջ տրամադրությունը, ուշադրությունը, քննադատությունն իր վրա սեւեռած Արծրուն Հովհաննիսյանը, փաստորեն, օգտագործվեց հերթական մանիպուլյատիվ տեխնոլոգիայի մեջ՝ այդ կերպ հերթական անգամ փրկելով Փաշինյանին հանրային պարսավանքի ալիքից։ Իր անձն առաջին պլան բերած Արծրուն Հովհաննիսյանին, փաստորեն, հաջողվեց կրկին շեղել հանրության ուշադրությունը, ստեղծել մի միջավայր, որի հերոսն ինքն է եւ ոչ Նիկոլը՝ դրանով իսկ հեռու պահել Փաշինյանին ժողովրդի մեղադրանքներից, բացասական որակումներից եւ մի գուցե անկառավարելի գործողություններից։
Մի բան հստակ է, որ ժողովրդին ստելու, մանիպուլյացիայի ենթարկելու «արծրուն» տեխնոլոգիան մշտապես կիրառվել եւ կիրառվելու է տարբեր իրավիճակներում, թելադրելով նիկոլական խաղի կաննոները։ Իսկ սովորական քաղաքացիներս կարող ենք այլեւս վստահ լինել, որ երբ Արծրունը, մի օր մի տեղ հայտնվում է, ուրեմն մեկ այլ տեղ ինչ-որ մի կարեւոր բան է կատարվում, եւ ուշադրություններս պետք է այլ տեղ պահենք։
Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրեն Գիորգի Գոգիան անդրադարձել է Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի կողմից հայ գերիների նկատմամբ ապօրինի դատավճռին։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Գոգիան նշել է, որ Ադրբեջանի կողմից հայ գերիների քրեական հետապնդումը սահմանի անօրինական հատման մեղադրանքով Ժնևի 3-րդ կոնվենցիայի խախտում է։
«Գերեվարված զինվորներին պետք է տրվի գերու կարգավիճակ, և նրանք պետք է վերադարձվեն ռազմական գործողությունների ավարտից հետո»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Գոգիան։
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը շինծու մեղադրանքներով 6 տարվա ազատազրկման է դատապարտել ևս 13 հայ ռազմագերների:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.