23.05.2025 | 13:05
FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում...
29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...
09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...
31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...
29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»
28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...
24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...
24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...
23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...
23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...
23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...
22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...
21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...
20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...
Շիրակի մարզի Հառիճ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողություն էին արել: Ինչ-որ մեկը կոտրել էր գանձանակի փականն ու գողացել հանգանակված գումարը:
Ոստիկանությունից հայտնում են, որ օգոստոսի 2-ին ոստիկանության Արթիկի բաժնում կատարվածի վերաբերյալ հաղորդումը ստանալով` իրավապահները մեկնեցին Հառիճ: Ըստ քահանայի՝ գողությունը կատարվել էր նախորդ օրը, ժամը 19-ից 20-ի սահմաններում: Եկեղեցու դուռը բաց էր եղել, ինչից էլ հանցամիտն օգտվել էր:
Քրեական հետախույզների արագ և օպերատիվ գործողությունների արդյունքում հաղորդումից ժամեր անց հանցագործությունը բացահայտվեց: Տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Արթիկ քաղաքի 32-ամյա մի բնակչուհի: Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացավ ոստիկանության Արթիկի բաժին և խոստովանեց արարքը:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Ադրբեջանում անտառային հրդեհի նոր օջախ է հայտնաբերվել հարավարևելյան Լենքորանի շրջանի Օսակյուչ անտառային տնտեսության տարածքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Սպուտնիկ Ադրբեջանը»՝ հղում անելով Ադրբեջանի էկոլոգիայի և բնական ռեսուրսների նախարարությանը:
Հաղորդվում է, որ առայժմ չի հաջողվել տեղայնացնել նաև Յարդիմլիի շրջանում օգոստոսի 2-իմ բռնկված հրդեհը: Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը գրում է, որ այս շրջանում հրդեհի մարման աշխատանքներին ներգրավված են մեծ թվով ուժեր, այդ թվում՝ 130 հրշեջ, արտակարգ իրավիճակների ծառայության ստորաբաժանումները, տեղի բնակիչները և մեկ ուղղաթիռ:
Հուլիսի 15-ին 168.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն հետևյալ հարցադրումներով.
- Մայիսի 27-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ ադրբեջանցի զինծառայողների թիվը 1000-ից չի անցնում, ավելի ուշ՝ հունիսի 22-ին, ԳՇ պետ Արտակ Դավթյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ ադրբեջանցի զինծառայողների թիվը մնացել է նույնը, ինչպես հայտարարվել էր՝ 1000: Որքա՞ն է նրանց թիվն այս պահի դրությամբ՝ նվազե՞լ է, ավելացե՞լ է, և ո՞ր ուղղությամբ է նվազել կամ ավելացել:
- Մայիսի 12-ից սկսած ինժեներական, ամրաշինական ի՞նչ աշխատանքներ են իրականացվել ադրբեջանական կողմից և հայկական կողմից:
- Հուլիսի 15-ի կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով պաշտպանելու է իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը: Արդյո՞ք ՀՀ տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգ կա, ի՞նչ վտանգների մասին է խոսքը: Եվ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել եք այդ վտանգները, ՀՀ տարածքային ամբողջականությունը պահպանելուն ուղղված գործողությունները:
Մեր հարցմանն ի պատասխան՝ օգոստոսի 2-ին պաշտպանական գերատեսչությունից ստացված գրության մեջ ասվում է, որ ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանցի զինծառայողների թիվը չի փոխվել:
«Ի պատասխան Ձեր 15.07. 2021թ. գրության՝ հայտնում ենք, որ գրությամբ բարձրացված հարցերն ուսումնասիրվել են համապատասխան ստորաբաժանման կողմից:
Համաձայն ուսումնասիրությունների արդյունքների՝ տեղեկացնում ենք, որ հարցման առաջին կետում նշված տեղեկատվությունը՝ ադրբեջանցի զինծառայողների թվաքանակի վերաբերյալ, ներկա պահին մնում է անփոփոխ:
Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ զինված ուժերի կողմից սահմանային հատվածներում իրականացված ինժեներական և ամրաշինական աշխատանքները ենթակա չեն հանրայնացման, իսկ Ադրբեջանի սահմանագոտում իրականացվող ինժեներական աշխատանքները պարբերաբար ճնշվում են ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների կողմից և անհրաժեշտության դեպքում համապատասխան արձագանք ստանում»,- նշվում է ՊՆ պատասխան գրության մեջ:
Երևանի ավագանու անդամ Արման Անտոնյանին սպանելու փորձ կատարած անձինք լուրջ վնասվածքներ են հասցրել նաև այդ պահին տանը գտնվող տարեց տղամարդուն, որը Նոր Արտամետ գյուղի բնակիչ է, 87 տարեկան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը` նշելով, որ նա Անտոնյանի պապն է, սակայն Sputnik Արմենիայի տեղեկություններով` ոչ թե պապն է, այլ հայրը։
«Նախնական տվյալներով՝ 2021թ. օգոստոսի 1-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, դիմակավորված երկու անձինք ապօրինի մուտք են գործել Անտոնյանի՝ Նոր Արտամետ համայնքում գտնվող բնակարան, հարձակվել նրա վրա և, լրացնելով մեկը մյուսի գործողությունները, կտրող-ծակող և բութ առարկայով հարվածներ են հասցրել վերջինիս կենսական կարևոր նշանակություն ունեցող օրգանների հատվածում՝ պատճառելով կրծքավանդակի և որովայնի կտրած-ծակած թափանցող վերքերի տեսքով մարմնական վնասվածքներ, և փորձել դիմել փախուստի, սակայն հանդիպելով Ա.Անտոնյանի 87-ամյա պապի դիմադրությանը՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկը կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել նաև տարեց տղամարդուն՝ վերջինիս պատճառելով գանգի շրջանի բաց վերքի, աջ և ձախ ստորին կոպերի արյունազեղումների և կտրվածքի տեսքով մարմնական վնասվածքներ, որից հետո դիմել են փախուստի»,– նշված է հաղորդագրության մեջ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել։
Կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել են անվտանգության տեսախցիկների տեսագրությունները, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:
Եվրոպական տիեզերական գործակալությունը հրապարակել է Copernicus Sentinel-3 առաքելության շրջանակում արված լուսանկար, որը տիեզերքից ցույց է տալիս Թուրքիայում այս օրերին մոլեգնող սաստիկ անտառային հրդեհներից առաջացած ծուխը:
Լուսանկարն արվել է հուլիսի երեսունին: Դրանում երևում է՝ ինչպես է Թուրքիայի հարավային ափը պատուհասած հրդեհների ծուխը վեր բարձրանում:
Հրդեհներ են գրանցվել ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Ադանա, Անթալիա, Մուղլա, Մերսին, Օսմանիե նահանգներում, դրանք առնվել են վերահսկողության տակ: Բոդրում և Մարմարիս հայտնի հանգստավայրերի մոտակայքում այրվում են անտառներ, ինչի հետևանքով դրանց տարածքում գտնվող հյուրանոցների այցելուները տարհանվել են:
Ռուսաստանը հինգ Իլ-76 ինքնաթիռ և երեք Մի-8 ուղղաթիռ է ուղարկել Թուրքիա՝ հրդեհները մարելու համար. կուղարկվի նաև ավիախումբ:

8-րդ գումարման ԱԺ–ի երկու ընդդիմադիր ուժերը, ի տարբերություն նախորդ խորհրդարանի ընդդիմության, առավել ծայրահեղ ու անհաշտ քաղաքականություն են որդեգրել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Գարիկ Քեռյանը։
«Չկա մի ոլորտ, որ մենք կարող ենք ասել` երկու ընդդիմադիր ուժերը կարող են ինչ-որ մի տեղ կառուցողական լինել։ Նրանք մերժելու են ամեն ինչ»,- ասաց նա։
Քեռյանի խոսքով` «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների պատգամավորներն ընդդիմադիր են թե՛ ՔՊ-ի իշխանությանը, թե՛ նրանց ստեղծած քաղաքական վարչակարգին, թե՛ նրանց ներքին, և թե՛ արտաքին քաղաքական կողմնորոշումներին և դիրքորոշումներին։
Իսկ ընդդիմության առաջնորդների բացահայտ հայտարարություններն այն մասին, որ շարունակելու են խորացնել քաղաքական ճգնաժամն այնքան ժամանակ, մինչև հասնեն իշխանափոխության, ևս փաստում են, որ խորհրդարանում կոնֆլիկտային մթնոլորտը նոր թափ է ստանալու։
«Բավականին բարդ է լինելու 3 քաղաքական ուժերի համատեղ աշխատանքը, և քննարկումները լինելու են անհաշտ, մերժողական և բախումնային։ Այս ամենը կարող է ազդել ԱԺ որոշումների ընդունման գործընթացի վրա, որն էլ իր հերթին կազդի ԱԺ ընթացքի արդյունավետության վրա»,-նշեց Քեռյանը։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Արարատի մարզային վարչության ու տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի աշխատակիցների կողմից իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության գլխավոր հարկային տեսուչներ Տ. Ա-ն և Վ. Ա-ն, նախնական համաձայնության գալով իրար հետ, օգտվելով այն հանգամանքից, որ իրենց լիազորություններն իրականացնելիս անհատ ձեռնարկատեր Ս.Գ-ի՝ Մասիս քաղաքում գործող խանութում հայտնաբերել են հսկիչ-դրամարկղային կտրոն չտրամադրելու դեպք, 2021 թվականի հուլիսի 16-ին այցելել են վերջինի խանութ և տնտեսվարողի կողմից թույլ տրված ենթադրյալ խախտումները հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով չարձանագրելու համար նրանից անձամբ պահանջել են առանձնապես խոշոր չափերով՝ 1,500,000 ՀՀ դրամ կաշառք: Չհամաձայնելու դեպքում տեսուչները սպառնացել են վնաս պատճառել տնտեսվարողի իրավունքներին և օրինական շահերին, այն է՝ ձեռնարկել քրեական գործ հարուցելուն, քրեական հետապնդում իրականացնելուն և արդյունքում վերջինին քրեական պատասխանատվության ենթարկելուն ուղղված գործողություններ, որից հետո նա հարկադրված խոստացել է կաշառք տալ պաշտոնատար անձանց:
Իրականացնելով իրենց հանցավոր դիտավորությունը` հիշյալ հարկային տեսուչները, գտնվելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների տեսադաշտում, 2021 թվականի հուլիսի 30-ին տնտեսվարողից շորթմամբ ստացել են պահանջված գումարից 1,200,000 ՀՀ դրամ կաշառքը, որից հետո տեղում բռնվել և բերման են ենթարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն: Տեսուչներից մեկի մոտ հայտնաբերվել և վերցվել է հատուկ քիմիական նյութով մշակված և ուլտրամանուշակագույն լույսի ներքո «կաշառք» գրառումով լուսարձակող 1,200,000 ՀՀ դրամ կաշառքի առարկան:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում հիշյալ պաշտոնատար անձինք առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով նույն օրը ձերբակալվել են: Քրեական գործով ձեռքբերված ապացույցների բավարար համակցության պայմաններում, նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու համար և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ պաշտոնատար անձանց կողմից կատարված այլ հանցավոր դրսևորումները բացահայտելու, կոռուպցիոն մեխանիզմում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց արարքին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:
Ազգային անվտանգության ծառայությունը շարունակելու է ձեռնարկել համանման միջոցառումներ՝ հանրային տարբեր բնագավառներում առկա կոռուպցիոն դրսևորումներն արմատախիլ անելու ուղղությամբ և հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին իրենց գործունեությունը ծավալել բացառապես օրինական դաշտում, զերծ մնալ կոռուպցիոն դրսևորումներից, իսկ պաշտոնատար անձնանց կողմից կաշառք պահանջելու յուրաքանչյուր դեպքում այդ մասին անհապաղ հայտնել իրավապահ մարմիններին:
Թուրքիայում զբոսաշրջիկները տարհանվում են լողափերից ՝ երկրում արդեն օրեր շարունակ մոլեգնող անտառային հրդեհներով, որոնք մոտեցել են երկրի հայտնի լողափերի անտառային հատվածներին: Այս մասին հայտնում են միջազգային լրատվամիջոցները:
Հինգ շրջանների հարևանությամբ գտնվող տարածքները ճանաչվել են որպես աղետի գոտի, քանի որ ուժեղ քամիների և կիզիչ շոգի պատճառով Թուրքիայի հարավում հրդեհներ են:
Հրդեհների հետևանքով 6 մարդ մահացել է, շուրջ 500 մարդ բուժօգնության կարիք ունի:
Ադրբեջանում ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է երկրի ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա են հանձնել՝ կապված երկրի ղեկավարության մասին Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսկացության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու հայտարարության հետ:
«Հանդիպման ընթացքում մտահոգություն և բողոք է փոխանցվել՝ ՌԴ Պետդումայի պատգամավորի վիրավորական հարտարարության հետ»,- «Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականի փոխանցմամբ՝ ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Աղբյուրի պարզաբանմամբ՝ խոսքը «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոյի եթերում քաղաքական գործչի ունեցած ելույթի մասին է, երբ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակին՝ վերջինս ասել էր. «Ռուսաստանը պետք է վերադառնա Ռուսական կայսրության և ԽՍՀՄ բոլոր տարածքներ: Հարավային Կովկասը մեր ազդեցության գոտին է»:
Որպեսզի ռուս զինվորների շրջանում այնտեղ զոհեր չգրանցվեն, Ժիրինովսկին կոչ է արել հրավիրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ասել նրան. «Իլհամ, քո հայրը իմաստուն մարդ էր, այդ իսկ պատճառով, դու ունես այն տարածքը, որն ուզում ես, սակայն ոչ մի ռուս զինվորի ոչ ոք իրավունք չունի անգամ ծուռ նայել: Հասկացա՞ր ինձ, Իլհամ»:
Այնուհետև Ժիրինովսկին հավելել էր, որ «Ադրբեջանում բռնապետություն է, և եթե Բայդենը ցանկանա, Ալիևին գահընկեց կանեն երկու շաբաթվա ընթացքում, և նրան կկարողանա փրկել միայն Ռուսաստանը, ինչպես փրկեց Փաշինյանին»:
Հանցավորությունը Հայաստանում աճելու է, որովհետեւ աճի համար բոլոր նպաստավոր պայմանները ստեղծված: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, փաստաբան Հովհաննես Քոչարյանը
«Հանցածին այն գործոնները, որոնք կան ու զարգացում են ապրում, չեն կրճատվում, չեն վերացվում, չեն չեզոքացվում, հետեւաբար որոշ հանցատեսակների աճն արդեն օրինաչափություն է ու քրեածին վիճակով դրանք գնալով ավելի բյուրեղանալու են ու ավելի խորանալու են, որովհետեւ բոլոր նպաստավոր պայմանները ստեղծված են: Որպեսզի մենք խոսենք հանցավորության նվազման մասին, հանցածին գործոնների չեզոքացման մասին, մենք պետք է արձանագրենք մեր հասարակական կյանքում տեղի ունեցող մի շարք դրական փոփոխություններ, դրական տեղաշարժեր, որոնք իրենց ամբողջության մեջ կբերեն այդ վիճակին»,-ասաց նա:
Քոչարյանի խոսքով, ցավոք սրտի, ժամանակներն այնպիսին են, որ լավատեսական տրամադրությունների համար նախադրյալներ ինքը չի նկատում:
«Ոչ մի բարեփոխում չենք կարող արձանագրել, որ միտված է հանցավորության նվազեցմանը: Հասարակությունը գտնվում է հոգեբանական տագնապի վիճակում, խնդիրները սրանում են, սոցիալական հակասությունները շատանում են, քաղաքական համակարգում կոնֆլիկտայնությունը գերիշխող է, հասարակության ներսում կոնֆլիկտայնությունը գերիշխող է, ընդհանրապես կոնֆլիկտը խնդիրների լուծման ամենաէֆեկտիվ միջոցն է հանդիսանում եւ այս պայմանների ֆոնին չի կարող խոսք գնալ հանցավարության նվազման մասին: Ցավոք սրտի, ես այստեղ լավատեսական կանխատեսումներ չեմ կարող անել»,- հավելեց նա:
Նշենք, որ ըստ պետական վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների նախորդ տարվա համեմատ նույն ժամանակահատվածում այս տարի ավելացել են հանցագործությունների թիվն ինչպես մարզերում, այնպես էլ Երեւանում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.
Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին...
