23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ռուսաստանում դեկտեմբերի 29-ից աշխատանքային բոլոր միգրանտները և 90 օրից ավելի ժամկետով երկիր ժամանած օտարերկրացիները պարտադիր պետք է մատնադրոշմում անցնեն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ՆԳՆ մամուլի կենտրոնից:
«2021 թվականի դեկտեմբերի 29-ին ուժի մեջ է մտնում դաշնային օրենքը, որի համաձայն, պարտադիր կդառնա աշխատանքի որոնման նպատակով ՌԴ ժամանած օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև 90 օրից ավելի ժամկետով Ռուսաստան ժամանած օտարերկրացիների մատնադրոշումը»,- հայտնել են ԱԳՆ մամուլի կենտրոնից:
Բացի այդ, ՌԴ ներքին գործերի նախարարությունում հավելել են, որ այդ օրենքով նախատեսվում է նաև դաշնային պետական վերահսկողություն իրականացնել ռուսաց լեզվի քննության անցկացման պարտադիր պահանջների պահպանման, Ռուսաստանի պատմության և ՌԴ օրենսդրության հիմունքների, ինչպես նա7 օտարերկրյա քաղաքացիներին համապատասխան հավաստագրի տրամադրման նկատմամբ:
Նախատեսվում է նաև օտարերկրյա քաղաքացիների համար տեղեկատվության էլեկտրոնային կրիչով միասնական փաստաթուղթ ներդնել, որը թույլ կտա ապահովել օտարերկրացիների հարյուր տոկոսանոց նույնականացումը:
Ռուսաստանը չի կարող սահմանապահներ տեղակայել հայ-ադրբեջանական սահմանին` կողմերի միջև միջազգային իրավական ակտերի և վստահության բացակայության պատճառով: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսանդր Բիկանտովը:
Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր ռուս սահմանապահների հենակետերը տեղակայել Ադրբեջանի հետ սահմանի ողջ երկայնքով:
Ռուսաստանը չի կարող սահմանապահներ տեղակայել հայ-ադրբեջանական սահմանին` կողմերի միջև միջազգային իրավական ակտերի և վստահության բացակայության պատճառով: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսանդր Բիկանտովը:
Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր ռուս սահմանապահների հենակետերը տեղակայել Ադրբեջանի հետ սահմանի ողջ երկայնքով:
Ռուս զինվորականները Տավուշի Ոսկեպարում են։ Տեղեկությունը հայտնեցին Ոսկեպարի բնակիչները՝ նշելով, որ ռուս զինվորականները տեղակայվում են բնակավայրում՝ մայրուղու մոտ։ երեկարդեն երկու ռուսական դրոշ են տեղադրել։
Նշված մայրուղին միջպետական ճանապարհի մի հատված է ու տանում է նաև դեպի Վրաստան։
«Դրոշները տեղակայել են տրասին կպած։ Երկու դրոշ են դրել։ Նոր են եկել՝ երկու ժամ առաջ, դրոշները դնում են, եթե եկել են ուրեմն կմնան։ Գուցե սահմանազատման աշխատանքների համար են եկել»,- հայտնեց Ոսկեպարի բնակիչը։
«Փաստինֆո»-ի տրամադրության տակ են նաև կադրերը, որտեղ հենց ճանապարհին կայանված են ռուսական զորամասին պատկանող «Կամազ» և «Ուրալ» մեքենաները՝ ռուսական դրոշներով։
Ոսկեպարի վարչական ղեկավար Սերոբ Մախսուդյանը հրաժարվեց «Փաստինֆո»-ին մեկնաբանել տեղեկությունները՝ խնդրելով դիմել ՀՀ Պաշտպանության նախարարություն։ Գերատեսչությունից մեր զանգերը մնացել են անպատասխան։
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումանն այսօր լրատվամիջոցներից մեկին հայտնել է, որ ռուս զինծառայողները սահմանագծի հետ կապված մոնիթորինգ են իրականացնում։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային վարչության կողմից բացահայտված հանցագործությունների դեպքերով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում կատարված համակողմանի և արդյունավետ քննության արդյունքում ձեռք է բերվել փոխկապակցված, հավաստի և բավարար ապացույցների համակցություն առ այն, որ ՀՀ ՊԵԿ համապատասխան բաժնի օպերլիազորը, տեղյակ լինելով 5 անձանց կողմից առանց պետական գրանցման, հաշվառման և առանց հատուկ թույլտվության լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու, այն է՝ բժշկական օգնությամբ և սպասարկմամբ զբաղվելու հանգամանքի մասին, իրավախախտումներ կատարած անձանց նկատմամբ չի կիրառել պատասխանատվության միջոցներ նրանց կողմից կատարված ապօրինի ձեռնարկատիրական գործունեությունը դադարեցնելու ուղղությամբ:
ԱԱԾ-ից հայտնում են, որ դրա արդյունքում նշված անձինք խուսափել են օրենքով սահմանված հարկային պարտավորությունները կատարելուց, որպիսի գործողությունների հետևանքով պետությանը գույքային վնասի ձևով պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս:
Բացի այդ, ՀՀ ՊԵԿ օպերլիազորը իր սպասարկման տարածքում քարի արտադրությամբ զբաղվող ընկերությունների խախտումները չարձանագրելու, օրենքով սահմանված կարգով պատասխանատվության միջոցներ չկիրառելու, ինչպես նաև հնարավոր ստուգումների մասին տնտեսվարողին նախապես տեղյակ պահելու և նրա կատարած խախտումները քողարկելու ուղղությամբ խորհուրդներ տալու համար 2020 թվականի ապրիլից հունիսն ընկած ժամանակահատվածում պահանջել և նրանցից առձեռն ստացել է կաշառքի գումարներ:
Նախաքննության ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասի հիմնական մասը, կալանք է դրվել մեղադրյալներին պատկանող դրամական միջոցների և անշարժ գույքի վրա:
Քրեական գործը 7 անձի մասով մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Սյունիքի մարզի Կապան համայնքի Ճակատեն գյուղի վարչական տարածքում՝ անմիջապես գյուղից մոտ 1 կմ հեռավորության վրա գտնվող արոտավայրում, գյուղացիները արածացնելու են տարել գյուղի երկու ընտանիքին պատկանող 4 կով, որոնք 9 օր անց էլ չեն գտնվել։ Ճակատեն համայնքի ղեկավար Արա Հարությունյանը «Փաստինֆո»-ին տեղեկացրել է միջադեպի մանրամասների մասին։
«Հուլիսի 26-ի կեսօրին մարդիկ տարել են իրենց անասունները արոտի։ 20 և ավելի տարի անասունները սովոր են այնտեղ գնալ, որտեղ հիմա ադրբեջանական զորքերն են,ու այս յոթ ամիսը մարդիկ մի կերպ անասուններին պահում էին գոմում, ապա կապած տեղափոխում ուրիշ տեղ արածացնելու, որը հայկական տարածքում է։ Այդ օրը հայկական տարածքի արոտավայրում նստած՝ էդ մարդիկ եկել են տուն՝ ճաշի, գործերով, հետ են գնացել ու տեսել, որ կովերը չկա»։
Համայնքապետը հայտնում է, որ երեք օր սպասելուց հետո, երբ նկատել են, որ անասունները չեն վերադառնում՝ սկսել են որոնողական աշխատանքները։ Կենդանիներին փորձել են փնտրել տարբեր հանդամասերում, բայց՝ ապարդյուն։
«Հուլիսի 30-ից մեր սահմանից հեռադիտակով նայեցինք, արդեն թուրքի սահմանի մոտ՝ դոմիկների մոտ՝ Ճամբար գյուղում, մեր կովերը կապած էին։ Էնտեղ մեր վարչական տարածքից 600 մետր ներքև ձոր կա, կովերը իջել են ջուր խմեն, բարձրացել ու մտել են իրենց մոտ։
Կաթնատու կովեր էին, չէինք մորթում»։
Գյուղից հետևել են անասունների շարժին, սահմանապահների հետ միասին զեկուցել են ՌԴ խաղաղապահ զինծառայողներին, օգոստոսի մեկից կովերը համարվում են կորած։ Ռուսական կողմից հետաքրքրվել են՝ արդյոք ապացույցներ ունեն, որ տեսել են կենդանիներին ադրբեջանական կողմում, սակայն գյուղացիները հեռադիտակով են հետևել ու չեն ֆիքսել կենդանիների շարժը։ Կորած չորս կովերը գյուղացիները վարկով էին վերցրել։
Վարչական ղեկավարը դիմել է Կապանի մասնաճյուղի ԱԿԲԱ բանկի կառավարչին, ներկայացրել իրավիճակը, խնդրել աջակցել, սակայն աշխատակիցը վստահեցրել է, որ իրավասու չէ։ Այսօր Հարությունյանը հանդիպել է նաև մարզպետի տեղակալին։ Վարչական ղեկավարը պետք է տեղեկանք ներկայացնի, թե ում կենդանիներն են կորել, ե՞րբ են անհետացել և ոստիկանության ստորագրությամբ այն հանձնի մարզպետարան։
Հարցին՝ հնարավո՞ր է, որ ընտանիքը ֆինանսական աջակցություն ստանա, վարչական ղեկավարը նշեց, որ տեղեկություն չունի։ Սահմանապահ զորքերից հայտնել են, որ բանակցությունները չեն ավարտվել։ Վարչական ղեկավարն ասում է՝ «թուրքը մնում է թուրք»։
Եթե իրոք խաղաղության ենք ձգտում, նույն օրը պետք է վերադարձնեին անասուններին։
«Մարդը չգիտի, ամեն օր խառնված գալիս հասնում է մարզկենտրոն, ասում է ես չգիտեմ ինչ անեմ՝ վարկիս օրն է մոտեցել, չգիտեմ ոնց անեմ։ Հորթերն էլ առանց տեր են մնացել ու տենց մենակ էդ ընտանիքը չի։ Մարդիկ կով, խոզ, ոչխար են պահում, բառիս բուն իմաստով պարանով կապած շան նման տանում են, սպասում ու նորից վերադառնում տուն, բայց դա չի կարող երկար տևի։ Ամեն օր գյուղացուն համոզում ենք, որ լավ է լինելու, բայց աջակցություն է պետք, գոնե պատկան մարմինները հարցին լուծում տան, որ ես հասկանամ գյուղում մենակ չեմ»։
Ճակատենի բնակիչը, ում կենդանիները անհետացել են, մեծ ֆինանսական վնաս է կրել։ Կենդանիներին գնելու համար երեք միլիոնի վարկ էր վերցրել։ Մարումներից հետո դեռ պետք է 1 միլիոն 600 հազար դրամ։ Կովերից յուրաքանչյուրը արժե մոտ 500 հազար դրամ։
«Գյուղացին էն վիճակում է, որ ասում է գոնե տոկոսներս հեչ անեն, մայր գումարն էլ կամաց-կամաց սաղ կյանքս կփակեմ, բայց եթե այս պահը սենց աջակցենք, գյուղացին ոնց կարո՞ղ է մնալ։ Գնում են հունձի ՝ սահմանապահ զորքից պետք է մարդ կանգնի, ցորենը հնձում ենք՝ զինված մարդ պետք է կանգնի»։
Գյուղացիներն այլ ապրուստի միջոց չունեն՝ անասնապահությամբ են կարողանում գոյատևել։ Վարչական ղեկավարի խոսքով՝ հատկապես երիտասարդները պատրաստ են անգամ գյուղը լքել։ Ադրբեջանական կողմն ամրանում է, իրենք էլ անվտանգությունից ելնելով երեկոյան ժամերին չեն երթևեկում։
«Դեպքեր են լինում են, որ մարդիկ ուզում են լքեն գյուղը։ Երիտասարդ ընտանիքներ են ստեղծվել, բայց մարդիկ ոչ մի ապագա չեն տեսնում, եթե անգամ շան նման պետք է կապեն անասունին, տանեն արածացնեն, բերեն։ Գյուղացիներին խոսքով հույս տալ չի լինում, մանավանդ երբ կովը կորի, ասեն գնա նորից վարկ վերցրու»,- «Փաստինֆո»-ին ասել է վարչական ղեկավարն ու նշել, որ խառը իրավիճակ է։ Ադրբեջանցիները ճանապարհներ են կառուցում եւ գյուղի բնակչության 90 տոկոսը գիշերը ժամը 10-ից հետո ձգտում է չերթևեկել. «դեպքը մեկ անգամ է լինում։»
Ադրբեջանական կողմը գյուղի տարբեր հատվածներից հեռու է 700, 800 մետրով, իսկ որտեղ, որ կովերն անցել են՝ ճանապարհից 1.3 կմ է հեռու։ Ադրբեջանական կողմը սահմանից այն կողմ վաղուց շինարարություն է սկսել։
«Բետոնամեշոկ է գալիս, ճանապարհներ են սարքում, կատոկ է աշխատում։ Անտառներ կտրվում, նոր ստրատեգիական ճանապարհներ են գցում, իսկ մեր մոտ պռոստը ցելոֆանով բուդկան խփել, կանգնել են»։
Ճակատենում 32 մշտական բնակվող տնտեսություն կա, ամենաշատ բնակիչների թիվը ամռանն է լինում, որոնք արտերկրից են գալիս, չնայած այս ամառ եկողները քիչ են եղել։ Հիմնականում 80-85 հոգի է բնակվում գյուղում։ Ադրբեջանական կողմը, երբեմն, դիմում է սադրանքների, չնայած կրակոցներ այստեղ չեն լսում։
Մասնավորապես՝ ադրբեջանցիները բացահայտ սադրանքի են գնացել կիրակի օրը՝ ճանապարհին։ «Պոստը ճանապարհից 7 մետր է, աջ կողմում հայ սահմանապահներն են, ձախում՝ թուրքերը, մեկ կամ երկու հոգի պետք է լինեն, բայց կիրակի օրը՝ երեխեքը մեքենայով գյուղ բարձրանալիս ադրբեջանցիները՝ չորս հոգով՝ գոռալով, շվացնելով՝ քիչ էր մնացել մտնեին մեքենայի մեջ, որտեղ էլ բոլորը կանայք էին։
Ահավոր սթրես են տարել։ Ես էլ անմիջապես զեկուցեցի սահմանապահ զորքերին, նրանք էլ ՌԴ զորքերին»,- պատմել է վարչական ղեկավարը։
Ճակատենը այս պահին անվտանգ է թվում, բայց ճանապարհով անցնելիս՝ ադրբեջանական կողմի հատվածից բնակիչները մեքենայի արագությունն են ավելացնում՝ ծայրահեղ դեպքերից խուսափելու համար։
Թուրքիայում արդեն 8 օր շարունակվող անտառային հրդեհները սպառնում են բոցավառել երկրում տիրող քաղաքական իրավիճակը: Իշխանամետ լրատվամիջոցներն արդեն ակտիվորեն տարածում են այն «գաղափարը», որ կրակի հետեւում կանգնած են քուրդ զինյալները, իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցները եւ Արեւմուտքը, ակնարկելով «դավադրության» մասին եւ կանխատեսելով հեղաշրջման նոր փորձ:
Օրինակ՝ լրագրող Հիլալ Կապլանը, որը TRT պետական հեռուստաընկերության տնօրենների խորհրդում է, կարծում է, որ հրդեհները կարող են օգտագործվել «որպես ռազմական հեղաշրջման փորձի պատրվակ»:
Այսպիսի եզրակացության նա եկել է Ամերիկյան միջազգային հարաբերությունների խորհրդի (CFR) ավագ գիտաշխատող Սթիվեն Քուկի հոդվածից հետո, որին նա անվանում է «սոցիոպատ», իսկ CFR-ին՝ «ստվերային պետական գերատեսչություն»:
Մասնավորապես, Կապլանին վրդովեցրել է Foreign Policy ամսագրում Քուկի հոդվածը, որը հրապարակվել է Թուրքիայում լայնածավալ անտառային հրդեհներից երեք օր առաջ` «Էրդողանի ռեժիմի ճաքերն ավելանում են» վերնագրով: «Թուրքիայի վրա վերահսկողություն հաստատելու եւ պահպանելու նախագահ Էրդողանի կարողությունը, կարծես, խաթարված է: Սա մեծացնում է լայնածավալ բողոքի ակցիաների հավանականությունը, բռնության աճը եւ քաղաքական բախումները պետության վերեւում»,- գրում է Քուկը: Թուրք լրագրողն այս տողերում ապագա հեղաշրջման ակնարկ է տեսել:
Մինչդեռ, լրագրող եւ հիմնական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախկին պատգամավոր Բարիշ Յարկադաշը տարակուսում է, թե ինչու են հրդեհների մարմամբ զբաղվում ադրբեջանցի զինվորները, իսկ թուրք զինվորները «ոչ մի տեղ չեն երեւում»:
«Կառավարությունը զինվորականներին դուրս չի թողնում զորանոցներից, երբ թուրք ժողովուրդն ամենաշատը դրա կարիքն ունի: Պատճառը պարզ է.
Քանի որ երկու քաղաքական կուսակցություններն էլ (ԱԶԿ եւ ԺԴԿ) չեն վստահում մեր զինվորներին, նրանք վախենում են լրացուցիչ հեղինակությունից, որը ձեռք կբերեն թուրքական զինված ուժերը, եթե նրանք մարեն հրդեհները: Ուստի եղբայրական Ադրբեջանի զորքերն են մարում հրդեհները, իսկ թուրք զինվորներն անօգնականորեն նայում են այրվող անտառներին»:
Նա նշում է, որ Թուրքիայի ԶՈՒ-ն ունի հրդեհաշիջման բոլոր սարքավորումները եւ կազմակերպված հակահրդեհային ուժեր: Բացի այդ, ժանդարմերիան, ցամաքային զորքերը եւ նավատորմը ունեն բավարար ուժեր եւ սարքավորումներ հրդեհները մարելու համար: Նրա կարծիքով, նրանց անգործության պատճառը թուրքական իշխանությունների վախն է:
«ԱԶԿ-ի կառավարությունն ապրում է մշտական« հեղաշրջման պարանոյայով» եւ չի ցանկանում, որ զինվորները որեւէ դերակատարմամբ մտնեն մարտի դաշտ: Վախը, որ «եթե զինվորը դուրս գա դաշտ, նա չի վերադառնա զորանոց», խանգարում է հազարավոր մարդկանց մասնակցել հրդեհների մարմանը»:
Միայն այն պատճառով, որ դուք չեք վստահում բանակին, այս երկրի անտառները, ծառերը, թռչուններն ու բզեզները այրվում են:
Դուք լուծարում եք Թուրքիայի ավիացիոն ասոցիացիան (THK), քանի որ այն հիմնադրել է Աթաթուրքը՝ անպաշտպան թողնելով մեր անտառները:
Կառավարությունը, որը THK-ի ինքնաթիռները թողել էր անգարներում փտեն, «օգնության» համար դիմել է «Քաղաքացիական պաշտպանության եվրոպական մեխանիզմին», որպեսզի հասարակական արձագանքի թիրախ չդառնա:
Մենք բոլորս ցասման մեջ ենք։ Քանի որ մենք տեսել ենք կրակ եւ դավաճանություն:
Մինչ անտառներն այրվում են, մենք մահանում ենք, մեր հայրենիքը անհետանում է մեր աչքի առաջ: Սրա համար պատասխանատու ԱԶԿ-ն ու ԱԴԿ-ն այնպես են գործում կարծես ոչինչ չի պատահել: Կրակն ու դավաճանությունը հետքեր են թողնում մեր մարմինների վրա այնպես, ինչպես ծակող-կտրող վերքերը… Իշխանության ղեկին գտնվողները չպետք է մոռանան՝ վերքի հետքերը ժամանակի ընթացքում անհետանում են, դանակի վերքից սպին մնում է…»:
«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը գրում է․
«ՔՊ անգրագետ ուսապարկ Վահագն Ալեքսանյանն այսօր կրկին «փայլել» է անգրագիտությամբ ու անտեղյակությամբ: Նա ասել է, թե իբր օտարերկրյա պետությունները չեն քննադատել ապրիլյան պատերազմը հրահրած Ադրբեջանին: Իր այդ ստախոսությունը փորձելով դարձնել համոզիչ, վերջինս ուզել է հինգ պետության անուն, որոնք քննադատել են:
Օգտվելով նշված անգրագետի անտեղյակությունից հանրությանը տեղեկացնում եմ.
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ապրիլի 2-ին մեղադրել է Ադրբեջանին էսկալացիայի համար.
Չիլիի պառլամենտի ստորին պալատը քննադատել է Ադրբեջանին «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ռազմական հարձակման համար».
Կիպրոսը մեղադրեց Ադրբեջանին և հայտարարեց, որ Ադրբեջանը պետք է վերադառնա մինչպատերազմյան ստատուս քվոյին։
ԵՄ, ԱՄՆ եւ էլի շատ երկրներ կոչ են արել երկու կողմերին դադարեցնել հրադադարի ռեժիմի խախտումները։
Բայց գլխավորը սա չէ, այլ այն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, ի պատասխան նույն մարմնում Ադրբեջանի նամակի, թե իբր ապրիլի 5-ի հրադադարի համաձայնությունը «նոր իրավիճակ» է ստեղծել, ասել են, որ 1994-95թթ հրադադարի #ԵՌԱԿՈՂՄ փաստաթղթերը անժամկետ են ու պետք է կատարվեն բոլորի կողմից։ Դրանից հետո Մամեդյարովն ասել էր, որ իրենք այդ նամակի հետ կապ չունեն, որ Նյու Յորքի դիվանագետրը ինքնագլուխ է այդ նամակը գրել։ Ահա սա էր մեր հաղթանակը։
Դեռ չեմ էլ խոսում այն մասին, որ միջազգային առաջատար լրատվամիջոցներում խոսում էին Արցախի դիվնաագետները, ոչ թե՝ Հայաստանի:
Հ.Գ. Ուսապարկերին բարի խորհուրդ ունեմ: Մի խոսեք թեմաներից, որոնցից բոլորովին գաղափար չունեք»:
Ի տարբերություն զինվորական հաշվառման վերցնելու, պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, ներառյալ զորահավաքային զորակոչի, պայմանագրային զինվորական ծառայության և վարժական հավաքի ներգրավելու դեպքերի՝ ծառայության ընթացքում զինծառայողների համար օրենքով ամրագրված չեն առաջնահերթ բժշկական օգնություն և սպասարկում: Խնդիրն ի հայտ է եկել զինվորական հոսպիտալներ կատարված այցերի, բողոքների քննարկումների և օրենսդրության ուսումնասիրության արդյունքում:
Այլ կերպ ասած՝ ծառայության մեջ գտնվող զինծառայողների բուժօգնությունն ու բուժսպասարկումը, ներառյալ՝ հետազոտությունները, իրականացվում են ընդհանուր հիմունքներով: Արդյունքում՝ զինծառայողների հետազոտությունները գործնականում ձգձգվում են, ինչի հետևանքով զինվորական հոսպիտալներում նրանք ստիպված երկար են մնում:

Մինչդեռ, հաշվի առնելով զինվորական ծառայության առանձնահատկությունները, զինվորական պարտականությունների կատարմանը նրանց արագ ներգրավման անհրաժեշտությունը՝ զինծառայողների բժշկական հետազոտություններն անհրաժեշտ է իրականացնել առաջնահերթ և սեղմ ժամկետներում:
Խնդիրը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ որոշ հետազոտություններ (օրինակ՝ ՄՌՏ, ներկերակրափողային էխոկարդիոգրաֆիա, էլեկտրոնեյրոմիոգրաֆիա), որպես կանոն օբյեկտիվ պատճառներով, մեծամասամբ իրականացվում են քաղաքացիական բուժհաստատություններում:
Խնդիրը քննարկվել է Պաշտպանության և Առողջապահության նախարարությունների հետ: Նրանք պարզաբանել են, որ միմյանց միջև փոխհամագործակցության շրջանակում արվում է առավելագույնը զինծառայողներին անհրաժեշտ հետազոտությունները և բուժական միջամտություններն առանց հերթագրման կազմակերպելու համար: Նաև նշել են, որ խնդիրը լուծելու համար Կառավարության որոշմամբ 2019 թ. դեկտեմբերին կատարվել է փոփոխություն, որի արդյունքում արդեն բուժսպասարկումն իրականացվում է պայմանագրային գումարով բյուջեի չսահմանափակման սկզբունքով: Արդյունքում՝ բժշկական կազմակերպությունների կողմից մատուցված ծառայությունների համար կիրառվում է փոխհատուցման հետվճարային սկզբունքը, որով հերթագրումները և ծառայությունների մատուցման անհարկի ուշացումները կհասցվեն նվազագույնի:

Մարդու իրավունքների պաշտպանի գնահատմամբ՝ ձեռնարկված միջոցներն անհրաժեշտ, բայց դեռևս բավարար չեն խնդիրն արմատապես լուծելու համար: Ուստի, հարցի համակարգային լուծման նպատակով հարկավոր է զինծառայողների առաջնահերթ բժշկական օգնության և սպասարկման իրավունքն ամրագրել օրենքի մակարդակով:
Առաջարկվում է՝
1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում ամրագրել, որ զինվորական ծառայության ընթացքում զինծառայողների հետազոտումը, փորձաքննությունը և բուժումը կատարվում են առաջնահերթ ու անվճար` պետության երաշխավորած բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում,
2. մինչև օրենսդրական տվյալ փոփոխությունը պետք է գործնականում միջոցներ ձեռնարկել զինծառայողներին անհրաժեշտ բուժհետազոտություններ հնարավորին սեղմ ժամկետներում իրականացնելու ուղղությամբ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը բախվում է աճող քննադատության՝ կապված անտառային հրդեհների հետ, հաղորդում է AP-ը:
Հրդեհները 8 մարդու կյանք են խլել, հազարավոր բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տունը:
Պաշտոնական տվյալներով՝ ընդհանուր առմամբ մարվել է 137 հրդեհ ավելի քան 30 նահանգներում:
Ընդդիմադիր կուսակցությունները կառավարությանը մեղադրում են, որ հակահրդեհային ինքնաթիռներ չի գնել:
Էրդողանը կառավարությունը մեղադրվում է նաեւ արեւմտյան երկրներից օգնությունից հրաժարվելու համար:
Երկրի գյուղատնտեսության եւ անտառտնտեսության նախարար Բեքիր Պակդեմիրլին հերքել է մեղադրանքները՝ հայտարարելով, որ կառավարությունը չի մերժել ինքնաթիռների մասին առաջարկը:
Իսրայելի դեսպանատունը հայտարարել է, որ Իսրայելը եւս օգնություն է առաջարկել, սակայն թուրք պաշտոնյաները հրաժարվել են՝ հայտարարելով, որ «Իրավիճակը հսկողության տակ է»:
Իսպանիայից եւ Խորվաթիայից ուղարկված ինքնաթիռներին միացել են Ռուսաստանից, Իրանից, ՈՒկրաինայից եւ Ադրբեջանից ինքնաթիռները: Պաշտոնյաների խոսքով՝ ընդհանուր առմամբ հրդեհը մարում են 16 ինքնաթիռ, 51 ուղղաթիռ եւ անձնակազմի ավելի քան 5000 մարդ:
Առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան հայտարարել է, որ Մուղլիում 36 մարդ եւ Անթալիայում 11 մարդ բուժում է ստանում հիվանդանոցներում:
Իշխանությունը սկսել է հետաքննել հրդեհների պատճառը:
Սյունիքի Տեղ համայնքի Արավուս, Խոզնավար, Կոռնիձոր հատվածներում բացի հայկական բանակից մարտական հերթապահություն են իրականացնում կամավորները։ «Փաստինֆո»-ին հայտնեց ազատամարտիկ Եփրեմ Մարգարյանը։
Ադրբեջանական կողմում ԶՈՒ-երի կուտակումներ կան, սահմանամերձ գյուղի տղամարդիկ՝ կամավորագրվելով որոշել են լինել զինվորի կողքին, ապահովել իրենց ընտանիքների անվտանգությունը։
Համայնքի ղեկավարներից մինչև հասարակ գյուղացի՝ զենք են ստանում ու ծառայության անցնում։ Կամավորները զինված են, ստացել են պետական զենքեր, կարգով՝ ստորագրությամբ։ Շարժական հերթապահություն են անում գյուղի ծայրամասերում, զինվորից ոչ շատ հեռու։
«Իրենք երեկոյան զենք են վերցնում ու գնում կանգնում են զինվորի կողքին։ Անում են շրջիկ ծառայություններ, որովհետև թուրքը համարյա քթների տակ է։ Կամավորները նաև պարեկային ծառայություն են իրականացնում»։
Սյունիքում լարվածություն այս օրերին շատ չի նկատվում։ Ադրբեջանական կողմը օրեր առաջ ոչ նպատակային կրակոցներ է արձակել Արավուսում՝ բնակիչների մոտ տագնապ առաջացնելու մտադրությամբ։ Հայկական կողմը թշնամու՝ օդ կրակոցներին պատասխանելու իմաստ չէր տեսնում՝ ափսոս էին փամփուշտները։
«Արավուսի ուղղությամբ կրակոցներ եղան, բայց ոչ թե դիպուկ կրակոցներ էին, այլ կրակային իմիտացիա։ Օդ էին կրակում վառվող փամփուշտներով՝ լուսացրողներով։ Հետո ռուսները շատ մոտ են այդ հատվածում՝ 13 մետր հեռավորության վրա, բարձրացել են այնտեղ ու բանակցություններ վարել։ Մեր հերթապահության ժամանակ ուրիշ ոչինչ չենք տեսել»։
Ազատամարտիկը պնդում է՝ ինժեներական աշխատանքները ադրբեջանցիները գերազանց են իրականացրել։ Հայկական կողմը դեռ աշխատանքներ է անում, բայց այն չէ, ինչ պետք է։ Ադրբեջանական կողմը գերազանց հարձակողական դիրքեր է կառուցել՝ պաշտպանական շրջանում գերիշխող են։ Դիտարկմանը, որ ռուս սահմանապահների տեղակայման հարցը կարող է սպասվածից երկար տևել ու թշնամին կարող է նաև կտրուկ քայլերի դիմել, Մարգարյանը նշեց՝ կարևոր է պատրաստ լինել։
«Թող մեզ միայն զինեն ու վերջ, մենք կպահենք ու կապ չունի որտեղից ենք։ Երևանը 57 կմ է հեռու, գիտեն գերծայրահեղ ապահո՞վ են՝ թող մեզ զինեն։ Պատերազմը մութ կետեր ուներ, բայց մարդկանց միտքը պայծառացել է՝ պատրաստակամությունը և միասնությունը կհաղթի։ Հիմնական հարվածային ուղղությունը լինելու է Սյունիքը։ Թուրքական և Ադրբեջանական շահերը համընկնում են ոչ թե Գեղարքունիք կամ այլ մարզում, այլ Սյունիքում»։
Ազատամարտիկը նշում է՝ թշնամին նույնն է, ձեռագիրը չի փոխվել ու սիրում են հանկարծակի հարձակվել։
«Նա հասկանում է, որ եթե դու դիմադրության պատրաստ ես, քչերը հարձակման կգան։ Հարձակումները կարող են հանկարծակի լինեն, պետք է պատրաստ լինել»։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.