23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Լարված վիճակ ԱԺ-ում՝ զինվորական համազգեստով անվտանգության աշխատակիցները մուտք գործեցին նիստերի դահլիճ. Ալեն Սիմոնյանը հանձնարարեց անջատել ուղիղ եթերը։
Խորհրդարանում իրավիճակը լարվեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի ելույթից հետո, երբ Ալեն Սիմոնյանն արձագանքելով հայտարարեց, թե բնակչությունը գնհատական տվել է, թե ով է «կապիտուլյանտը» եւ ով «հողատուն»։ Այնուհետեւ նա ամբիոնի մոտ հրավիրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարին, իսկ «Հայաստան» խմբակցության պատգամավորները տեղից արձագանքեցին Ա.Սիմոնյանի հայտարարությանը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նախազգուշացում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավորներին, մասնավորապես Արմեն Ռուստամյանին եւ Ագնեսա Խամոյանին։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը տեղից խոսեց, ինչը բորբոքեց իշխանական պատգամավորներին և վերջիններս նույնպես սկսեցին տեղից բղավել։ ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը տեղի վեր կացավ և մոտեցավ «Հայաստան» խմբակցության պատգամավորներին։
Ալեն Սիմոնյանը հորդորում էր իշխանական պատգամավորներին տեղերից վեր չկենալ։
«Ես ներս եմ հրավիրում անվտանգության աշխատակիցներին։ Խնդրում եմ կարգուկանոն հաստատել դահլիճում»,-ասաց ԱԺ նախագահը, ինչից հետո նիստերի դահլիճ մտած զինվորական համազգեստով անձինք։
ԱԺ նախագահը հորդորեց անջատել ուղիղ հեռարձակումը։
Մանրամասները՝ տեսանյութում
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գյումրու քաղաքային համայնքի նախկին ղեկավար Վարդան Ղուկասյանի կողմից պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու 19 դեպքերի մի շարք հանգամանքներ, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության և հետ կապերի բաժինը:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Վարդան Ղուկասյանը, 1999թ. նոյեմբերից մինչև 2012թ. հոկտեմբերը զբաղեցնելով նշված պաշտոնը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և ծառայողական պարտականությունները չկատարելով, շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, Գյումրու համայնքի ղեկավարի տեղակալի, քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի պետերի օժանդակությամբ, 2001-2011թթ. ընթացքում ուղղակի վաճառքով կամ աճուրդով օտարել է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցելն արգելված պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքներ՝ պետության և համայնքի շահերին պատճառելով էական վնաս, իսկ որոշ դեպքերում՝ անզգուշությամբ առաջացնելով նաև ծանր հետևանքներ:
Մասնավորապես, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը 2001թ. հունիսի 25-ի որոշմամբ բարեկարգման, կանաչապատման, բացօթյա սրճարանի կազմակերպման, բացօթյա էստրադայի տեղադրման և այլ փոքր օբյեկտների տեղադրման ու կառուցապատման նպատակով քաղաքային զբոսայգու՝ 0.13 հա մակերեսով հողամասը վարձակալությամբ տրամադրել է իրեն և եղբորը հավասար բաժնեմասերով պատկանող «Անբերդ» ՍՊԸ-ին: Այնուհետև՝ 2002թ. նոյեմբերի 14-ին, տրամադրել է շինարարության թույլտվությունը` քաղաքային զբոսայգու տարածքում՝ նույն հողամասում, սրճարանային համալիրի շինմոնտաժային աշխատանքների կատարման համար, ապա՝ 2006թ. նոյեմբերի 1-ին, «Անբերդ» ՍՊԸ-ին պատկանող սրճարանային համալիրի լրակառուցման և ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքի միջոցով օտարել է նաև 0.103520 հա մակերեսով հողամասը: Այնուհետև Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալի կողմից կազմված կեղծ բովանդակությամբ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող 5 տեղեկանքները ներկայացվել են ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի Շիրակի մարզային ստորաբաժանմանը, որոնց մեջ ներառված են եղել կեղծ տեղեկություններ այն մասին, թե իբր նշված հողամասերն ընդգրկված չեն ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցելն արգելված հողամասերի շարքում: Նշված տեղեկանքների հիման վրա՝ նշված հողամասերի նկատմամբ 2006թ. դեկտեմբերի 26-ին գրանցվել է «Անբերդ» ՍՊԸ-ի սեփականության իրավունքը, որի արդյունքում 3.043.488 ՀՀ դրամ կադաստրային արժեքով քաղաքային զբոսայգու հիշյալ հողամասը Վ.Ղուկասյանը փաստացի դարձրել է իր և եղբոր սեփականությունը:
Բացի այդ, Վարդան Ղուկասյանը, իր ստորագրությամբ և քաղաքապետարանի կնիքով հաստատելով քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետի կողմից կազմված, Գյումրի քաղաքի Ֆուրմանով փողոցի հարևանությամբ գտնվող, պետական սեփականություն հանդիսացող 300.0 քմ մակերեսով Սայաթ-Նովա 6 հասցեով հասցեավորված հողամասի՝ իրեն ներկայացված գլխավոր հատակագիծը, կեղծել է նշված պաշտոնական փաստաթուղթը, որից հետո՝ 2006թ. մայիսի 30-ին, նշված 2․734․200 ՀՀ դրամ կադաստրային արժեքով հողամասը, սեփականության իրավունքով, հանձնել է ՓԲԸ-ի` վարչական շենք կառուցելու նպատակով:
Բացի այդ, Վարդան Ղուկասյանը, 2006թ. օգոստոսի 11-ին խախտելով «Սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, Գյումրի քաղաքի Ռուսթավելի փողոցի հարևանությամբ գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող 655.0քմ մակերեսով հողամասն աճուրդով օտարելու ժամանակ հանդես է եկել որպես աճուրդային հանձնաժողովի նախագահ, որտեղ հաղթող է ճանաչվել վերոնշյալ «Անբերդ» ՍՊ ընկերությունը: Այնուհետև իր ստորագրությամբ և քաղաքապետարանի կնիքով հաստատելով քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետի կողմից կազմված, նշված 655.0քմ մակերեսով հողամասի՝ իրեն ներկայացված գլխավոր հատակագիծը, կեղծել է նշված պաշտոնական փաստաթուղթը, ապա՝ 1.925.700 ՀՀ դրամ կադաստրային արժեքով հողամասը օտարել է նույն «Անբերդ» ՍՊԸ-ին` առևտրի և սպասարկման օբյեկտ կառուցելու նպատակով, որից հետո՝ 2007թ. հոկտեմբերի 4-ին, տվել է շինարարության թույլտվությունը, և հողամասի վրա կառուցվել է առևտրի և սպասարկման օբյեկտ:
Բացի այդ, համայնքի նախկին ղեկավարը 2006թ. սեպտեմբերի 25-ին անձամբ մասնակցել է զինվորական սովխոզի տարածքի 210.0քմ չափերի հողամասն օտարելու աճուրդին, ճանաչվել է հաղթող, որից հետո իր ստորագրությամբ և քաղաքապետարանի կնիքով հաստատելով քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետի կողմից կազմված, նշված 210.0քմ չափերի մակերեսով հողամասի՝ իրեն ներկայացված գլխավոր հատակագիծը, կեղծել է նշված պաշտոնական փաստաթուղթը: Դրա հիման վրա` 2006թ. հոկտեմբերի 10-ի որոշման մեջ կեղծ տեղեկություններ ներառելով այն մասին, որ իբր հողամասը հանդիսանում է պետական սեփականություն, հիշյալ հողամասն օտարել է իրեն, որից հետո հողամասի վրա կառուցված ինքնակամ շինությունները ճանաչել է օրինական:
Բացի այդ, Վարդան Ղուկասյանը 2006թ. սեպտեմբերի 25-ին անձամբ մասնակցել է նախկին զինվորական սովխոզի տարածքի 400.0քմ չափերի Ա06-303 ծածկագրով հողամասն օտարելու աճուրդին, ճանաչվել է հաղթող, որից հետո իր ստորագրությամբ և քաղաքապետարանի կնիքով հաստատելով քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետի կողմից կազմված, նշված 400.0քմ չափերի չափերի մակերեսով հողամասի՝ իրեն ներկայացված գլխավոր հատակագիծը, կեղծել է նշված պաշտոնական փաստաթուղթը: Դրա հիման վրա` 2006թ. հոկտեմբերի 10-ի որոշման մեջ կեղծ տեղեկություններ ներառելով այն մասին, թե իբր հողամասը հանդիսանում է պետական սեփականություն՝ օտարել է իրեն և հողամասի վրա կառուցված ինքնակամ շինությունները ճանաչել օրինական:
Բացի այդ, Գյումրի համայնքի նախկին ղեկավարը, 2006թ. հոկտեմբերի 6-ին հանդիսանալով համայնքի աճուրդային հանձնաժողովի նախագահ, դիտավորյալ իր կողմից կայացրած պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող որոշման մեջ չի ներառել այն հանգամանքը, որ Գյումրի քաղաքի Աբովյան 262 հասցեում գտնվող շինությունը հանդիսանում է ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձան: Ապա՝ նույն օրը կայացած աճուրդի ընթացքում 3.857.427 ՀՀ դրամ կադաստրային արժեքով նշված շինությունն օտարել է քաղաքացու, որից հետո՝ 2008թ. նոյեմբերի 14-ին, տրամադրել է շինության քանդման թույլտվությունը:
Բացի այդ, Վարդան Ղուկասյանը, իր ստորագրությամբ և քաղաքապետարանի կնիքով հաստատելով քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետի կողմից կազմված, Գյումրի քաղաքի Տիգրան Մեծ 31 հասցեում համայնքային սեփականություն հանդիսացող 1598.75 քմ մակերեսով հողամասի՝ իրեն ներկայացված գլխավոր հատակագիծը, կեղծել է նշված պաշտոնական փաստաթուղթը, որից հետո` 2007թ. նոյեմբերի 19-ին, հիշյալ 3.060.007 ՀՀ դրամ կադաստրային արժեքով հողամասը սեփականության իրավունքով ուղղակի վաճառքով օտարել է ՍՊԸ-ի:
Բացի այդ, համայնքի նախկին ղեկավարն, իր ստորագրությամբ և քաղաքապետարանի կնիքով հաստատելով քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետի կողմից կազմված, Գյումրի քաղաքի Տիմիրյազև փողոցի հարևանությամբ գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 100.0 քմ մակերեսով Տիմիրյազև 2/1 հասցեով հասցեավորված հողամասի՝ իրեն ներկայացված գլխավոր հատակագիծը, կեղծել է նշված պաշտոնական փաստաթուղթը, որից հետո՝ 2008թ. դեկտեմբերի 3-ին, հիշյալ՝ 765.700 ՀՀ դրամ կադաստրային արժեքով հողամասը, սեփականության իրավունքով, հանձնել է քաղաքացու` անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով:
Բացի այդ, իր ստորագրությամբ և քաղաքապետարանի կնիքով հաստատելով քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետի կողմից կազմված, Գյումրի քաղաքի Մարմաշենի խճուղու հարևանությամբ գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 1000.0 քմ մակերեսով Մարմաշենի խճուղի 9/1 հասցեով հասցեավորված հողամասի՝ իրեն ներկայացված գլխավոր հատակագիծը՝ Վ. Ղուկասյանը կեղծել է նշված պաշտոնական փաստաթուղթը, որից հետո՝ 2008թ. մարտի 17-ին, հիշյալ՝ 810.000 ՀՀ դրամ կադաստրային արժեքով հողամասը, սեփականության իրավունքով, հանձնել է քաղաքացու` սպասարկման օբյեկտ կառուցելու նպատակով:
Բացի այդ, Գյումրի համայնքի նախկին ղեկավարը 2008թ. մարտի 11-ին Գյումրի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի հարևանությամբ գտնվող հողատարածքն աճուրդով օտարելու ժամանակ հանդես է եկել որպես աճուրդային հանձնաժողովի նախագահ, որտեղ հաղթող է ճանաչվել «Անբերդ» ՍՊ ընկերությունը, որից հետո իր ստորագրությամբ և քաղաքապետարանի կնիքով հաստատելով քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետի կողմից կազմված, Գյումրի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի հարևանությամբ գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 930.0քմ մակերեսով Ռուսթավելի 63/3 հասցեավորված հողամասի՝ իրեն ներկայացված գլխավոր հատակագիծը՝ կեղծել է նշված պաշտոնական փաստաթուղթը: Այնուհետև 2.734.200 ՀՀ դրամ կադաստրային արժեքով նշված հողամասը, մարտի 24-ի որոշմամբ, օտարել է նույն «Անբերդ» ՍՊԸ-ին` կառուցապատման նպատակով:
Բացի այդ, իր ստորագրությամբ և քաղաքապետարանի կնիքով հաստատելով քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետի կողմից կազմված, Գյումրի քաղաքի Տիմիրյազև փողոցի հարևանությամբ գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 360.0 քմ մակերեսով Տիմիրյազև 2/8 հասցեով հասցեավորված հողամասի՝ իրեն ներկայացված գլխավոր հատակագիծը՝ կեղծել է նշված պաշտոնական փաստաթուղթը: Այնուհետև 2008թ. մայիսի 7-ին հիշյալ՝ 689.040 ՀՀ դրամ կադաստրային արժեքով հողամասը, սեփականության իրավունքով, հանձնել է քաղաքացու` անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով:
Բացի այդ, իր ստորագրությամբ և քաղաքապետարանի կնիքով հաստատելով քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետի կողմից կազմված, Գյումրի քաղաքի Տիմիրյազև փողոցի հարևանությամբ գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 400.0 քմ մակերեսով Շչերբինայի 19գ հասցեով հասցեավորված հողամասի՝ իրեն ներկայացված գլխավոր հատակագիծը՝ Վարդան Ղուկասյանը կեղծել է նշված պաշտոնական փաստաթուղթը, որից հետո 2008թ. հուլիսի 11-ին, հիշյալ՝ 765.000 ՀՀ դրամ կադաստրային արժեքով հողամասը, սեփականության իրավունքով, հանձնել է քաղաքացու` անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով, որի վրա հետագայում առանց շինարարության թույլտվության կառուցվել է բնակելի տուն:
Բացի այդ, Վարդան Ղուկասյանը, իր ստորագրությամբ և քաղաքապետարանի կնիքով հաստատելով քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետի կողմից կազմված, Գյումրի քաղաքի Տիմիրյազև փողոցի հարևանությամբ գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 400.0 քմ մակերեսով Տիմիրյազև 2/9 հասցեով հասցեավորված հողամասի՝ իրեն ներկայացված գլխավոր հատակագիծը, կեղծել է նշված պաշտոնական փաստաթուղթը, որից հետո՝ 2008թ. հուլիսի 11-ին, հիշյալ՝ 765.000 ՀՀ դրամ կադաստրային արժեքով հողամասը սեփականության իրավունքով, հանձնել է քաղաքացու` անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով, որի վրա հետագայում առանց շինարարության թույլտվության կառուցվել է բնակելի տուն:
Բացի այդ, Գյումրի համայնքի նախկին ղեկավարը, իր ստորագրությամբ և քաղաքապետարանի կնիքով հաստատելով քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետի կողմից կազմված, «Գյումրու Տեքստիլ» ԲԲԸ-ին պատկանող հողամասից 1200.0 քմ մակերեսով Մ.Մկրտչյան 48 հասցեով հասցեավորված առանձնացման նպատակով հողամասի՝ իրեն ներկայացված գլխավոր հատակագիծը, կեղծել է նշված պաշտոնական փաստաթուղթը: Այնուհետև 2010թ. հունվարի 13-ի որոշմամբ՝ 2.296.800 ՀՀ դրամ կադաստրային արժեքով հիշյալ հողամասն առանձնացրել է որպես գույքային միավոր, որի արդյունքում նշված ԲԲԸ-ի սնանկության գործով կառավարիչը հնարավորություն է ստացել օտարել այն և 2010թ. մարտի 29-ին հողամասն օտարվել է քաղաքացու:
Բացի այդ, իր ստորագրությամբ և քաղաքապետարանի կնիքով հաստատելով քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետի կողմից կազմված, Գյումրի քաղաքի Գ.Նժդեհի փողոցի ¾ հասցեի, համայնքային սեփականություն հանդիսացող 325.0 քմ մակերեսով հողամասի՝ իրեն ներկայացված գլխավոր հատակագիծը, կեղծել է նշված պաշտոնական փաստաթուղթը: Այնուհետև՝ 2010թ. հոկտեմբերի 12-ին, հիշյալ՝ 622.050 ՀՀ դրամ կադաստրային արժեքով հողամասը, սեփականության իրավունքով, հանձնել է քաղաքացու` առևտրի և սպասարկման օբյեկտ կառուցելու նպատակով:
Բացի այդ, Գյումրու համայնքի նախկին ղեկավարը, իր ստորագրությամբ և քաղաքապետարանի կնիքով հաստատելով քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետի կողմից կազմված, Գյումրի քաղաքի Մարմաշենի խճ. 13 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 4000.0 քմ մակերեսով հողամասի՝ իրեն ներկայացված գլխավոր հատակագիծը, կեղծել է նշված պաշտոնական փաստաթուղթը, որից հետո՝ 2010թ. նոյեմբերի 18-ին, հիշյալ՝ 3.240.000 ՀՀ դրամ կադաստրային արժեքով հողամասը, սեփականության իրավունքով, հանձնել է քաղաքացու` սպասարկման օբյեկտ կառուցելու նպատակով, որի վրա հետագայում կառուցվել և շահագործվել է գազալցակայան:
Բացի այդ, իր ստորագրությամբ և քաղաքապետարանի կնիքով հաստատելով քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետի կողմից կազմված, Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղ 11/11 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 1000.0 քմ մակերեսով հողամասի՝ իրեն ներկայացված գլխավոր հատակագիծը՝ Վարդան Ղուկասյանը կեղծել է նշված պաշտոնական փաստաթուղթը, որից հետո՝ 2011թ. փետրվարի 24-ին, հիշյալ՝ 810.000 ՀՀ դրամ կադաստրային արժեքով հողամասը, սեփականության իրավունքով, հանձնել է քաղաքացու` առևտրի և սպասարկման օբյեկտ կառուցելու նպատակով:
Բացի այդ, Գյումրու համայնքի նախկին ղեկավարը, իր ստորագրությամբ և քաղաքապետարանի կնիքով հաստատելով քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետի կողմից կազմված, Գյումրի քաղաքի Տ.Ճարտարապետ փող. 12/5 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 267.51 քմ մակերեսով հողամասի՝ իրեն ներկայացված գլխավոր հատակագիծը, կեղծել է նշված պաշտոնական փաստաթուղթը, որից հետո՝ 2011թ. հունիսի 10-ին, հիշյալ՝ 332.247 ՀՀ դրամ կադաստրային արժեքով հողամասը, սեփականության իրավունքով, հանձնել է քաղաքացու` անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով:
Բացի այդ, իր ստորագրությամբ և քաղաքապետարանի կնիքով հաստատելով քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետի կողմից կազմված, Գյումրի քաղաքի Տ.Ճարտարապետ փող. 12/6 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 758.0 քմ մակերեսով հողամասի՝ իրեն ներկայացված գլխավոր հատակագիծը՝ Վարդան Ղուկասյանը կեղծել է նշված պաշտոնական փաստաթուղթը, որից հետո՝ 2011թ. հունիսի 10-ին, հիշյալ՝ 941.436 ՀՀ դրամ կադաստրային արժեքով հողամասը, սեփականության իրավունքով, հանձնել է քաղաքացու` անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Գյումրու համայնքի նախկին ղեկավար Վարդան Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (9 դրվագ), 308-րդ հոդվածի 1-ին մասով (10 դրվագ) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (19 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Տավուշում ռուսական կողմը երկրորդ սահմանապահ ուղեկալն է տեղադրում` Ազատամուտ գյուղում: Այս մասին հայտնում է 168.аm-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Օրեր առաջ նման ուղեկալ ռուս սահմանապահները տեղակայել էին Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում:
«Տավուշի մարզում, մասնավորապես՝ Ոսկեպար համայնքում ռուս զինծառայողների գտնվելու մասին լրատվամիջոցներով շրջանառվող տեղեկության վերաբերյալ հայտնում ենք, որ նշված տարածքում տեղակայվել են ռուս սահմանապահներ, իսկ շինաշխատանքներն իրականացվում են սահմանապահների թիկունքային ապահովման շինությունների կառուցման նպատակով։ Տվյալ գործընթացն իրականացվում է հայ-ռուսական համագործակցության շրջանակում»,- այս մասին տեղեկատվության տարածումից հետո հայտնել էր Պաշտպանության նախարարությունը՝ պաշտոնապես հաստատելով ռուս սահմանապահ ուղեկալի տեղակայման մասին տեղեկությունները:
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը NEWS.am-ի հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել տարածվող տեղեկատվությունը՝ նշելով, որ մարզպետարանը առնչություն չունի այդպիսի հարցերի հետ՝ հորդորելով դիմել Պաշտպանության նախարարություն:
Պաշտպանական գերատեսչությունից NEWS.am-ին հայտնեցին, որ ներկա պահին տեղեկատվոթյուն տրամադրել չեն կարող:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանսիլավ Զասին:
Նիկոլ Փաշինյանը ողջունել է պարոն Զասի այցը Հայաստանը և նշել. «Մենք բարձր ենք գնահատում մեր անդամությունը ՀԱՊԿ-ում: ՀԱՊԿ-ը հանդիսանում է Հայաստանի անվտանգության համակարգի առանցքային տարրերից մեկը, որը պատասխանատվության լայն գոտի ունի: Ցավոք, բավականին շատ վայրերում լարվածությունը մեծանում է: Եվ նաև այդ պատճառով մենք շատ լրջորեն պատրաստվում ենք կազմակերպությունում մեր նախագահությանը՝ կապված ոչ միայն այն մարտահրավերների հետ, որոնք ի հայտ են եկել մեզ մոտ վերջին ժամանակներում Հայաստանի Հանրապետության անվտանգության իմաստով, այլ նաև ավելի լայն իմաստով:
Կարծում եմ, որ այն մարտահրավերները, որոնք հիմա հայտնվել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում, պետք է պատվով հաղթահարենք և լուծենք խնդիրները: Իհարկե, ցանկանում եմ ուշադրությունը հրավիրել հետևյալի վրա, որ ՀԱՊԿ-ն, առաջին հերթին կազմակերպություն է, որը խնդիրները լուծում է քաղաքական մեթոդներով: Իհարկե, այն ռազմաքաղաքական կազմակերպություն է, բայց, առաջին հերթին, դա նաև կանոնադրությամբ և այլ նորմատիվ փաստաթղթերով է նախատեսված, անհրաժեշտ է առավելագույն ջանքեր ներդնել, որպեսզի իրավիճակները, տարաձայնությունները և մարտահրավերները, որոնք հայտնվում են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում, լուծել քաղաքական մեթոդներով: Եվ կարծում եմ, որ կազմակերպությունն ի հայտ եկած խնդիրները քաղաքական մեթոդներով լուծելու շատ մեծ հնարավորություններ ունի: Անհրաժեշտ է, որպեսզի կազմակերպությունը և մենք որոշակի վճռականություն դրսևորենք այդ հարցերի նկատմամբ: Իհարկե, կոնկրետ իրավիճակներում նախատեսված են նաև գործողության շատ կոնկրետ մեխանիզմներ:
Դուք գիտեք, որ, ցավոք, արդեն 2-3 ամիս է Հայաստանի սահմաններում ճգնաժամային իրավիճակ է, որը կոնկրետ սպառնալիք է պարունակում Հայաստանի Հանրապետության անվտանգության համար: Ցավոք, Ադրբեջանի զինված ուժերն արդեն մի քանի ամիս անօրինականորեն գտնվում են մեր տարածքում: Իհարկե, այդ իրավիճակին ՀԱՊԿ-ի արձագանքի վերաբերյալ շատ քննարկումներ կան: Պետք է ասեմ, որ փաստացիորեն առաջին անգամ ՀԱՊԿ-ում մենք բախվում ենք կոնկրետ նման իրավիճակի հետ և պետք է շատ ուշադիր ուսումնասիրենք իրավիճակը, որպեսզի հետագայում բարձրացնենք ՀԱՊԿ մեխանիզմների արդյունավետությունը: Կարծում եմ, որ այս առումով Ձեր այցը նույնպես շատ կարևոր է: Այդ համատեքստում նույնպես շատ լրջորեն ենք վերաբերում մեր նախագահությանը և պատրաստվում ենք դրան:
Այս իրավիճակում մեզ համար կարևոր է գտնել գոյություն ունեցող հարցերի քաղաքական լուծումը, դրա համար բոլոր հնարավորությունները կան: Անհրաժեշտ է՝ ինչպես հարկն է կիրառել այն մեխանիզմները, որոնք գոյություն ունեն ՀԱՊԿ-ում:
Մյուս կողմից՝ պետք է ասեմ, որ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը տարածաշրջանային օրակարգի իմաստով կառուցողական է: Հայաստանի Հանրապետությունը, իհարկե, հավատարիմ է այն պայմանավորվածությունների կյանքի կոչմանը, որոնք ֆիքսված են նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարություններում: Մեզ համար շատ կարևոր է ստեղծել անհրաժեշտ պայմաններ և գալ կոնկրետ լուծումների՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցում: Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի, իսկապես, սկսենք Ադրբեջանի հետ սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը: Իհարկե, դրա համար պետք է կոնկրետ պայմաններ ստեղծել: Հույս ունեմ և համոզված եմ, որ իրոք կան հնարավորություններ, որպեսզի այս ճգնաժամային իրավիճակը, որն ստեղծվել է հայ-ադրբեջանական սահմանին՝ Սոթք-Խոզնավար հատվածում, լուծվի քաղաքական մեթոդներով: Ակնկալում եմ, որ ՀԱՊԿ շրջանակներում մեզ կհաջողվի կոնկրետ լուծումների հանգել, մասնավորապես՝ իրավիճակի մոնիտորինգի հետ կապված: Սա այն հարցն է, որի հետ կապված պետք է կոնկրետ որոշումներ կայացնել և աշխատել կոնկրետ մեխանիզմների վրա»: Վարչապետը հավելել է, որ ունեն քննարկման շատ թեմաներ և վստահություն հայտնել, որ կհաջողվի բոլոր հարցերը քննարկել ու կոնկերտ եզրահանգումների հանգել:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն իր հերթին նշել Է. «Հարգելի Նիկոլ Վովայի, ես անկեղծ ուրախ եմ տեսնել Ձեզ, վերջին անգամ մենք Ձեզ հետ հանդիպել ենք նախորդ տարվա փետրվարին: Եթե անկեղծ, այնպիսի զգացում է, կարծես դա եղել է այլ կյանք, այս մեկուկես տարվա ընթացքում այնքան իրադարձություններ տեղի ունեցան. այդ հանդիպումից մեկուկես շաբաթ անց սկսեց պանդեմիան, մտցվեց լոքդաուն, այնուհետև այն փորձությունները, որոնցով ստիպված եղավ անցնել Հայաստանը՝ պատերազմ, զոհեր: Այն ժամանակ մենք չէինք էլ ենթադրում, որ ապագայում դա է մեզ սպասվում՝ այդպիսի ծանրագույն փորձություններ, դեսպրեսիա հանրության շրջանում։ Հայաստանի հասարակական քաղաքական կյանքում տեղի ունեցած վերջին իրադարձությունը խորհրդարանական ընտրություններեն են, և օգտվելով առիթից ցանկանում եմ շնորհավորել Ձեզ այդ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ: Իհարկե, մենք անհանգստությամբ էինք հետևում, եղավ քաղաքական կոշտ պայքար, բայց փառք Աստծո ամեն ինչ անցավ խաղաղ, նորմալ և չկան որևէ կասկածներ, ինչը շատ կարևոր է. կարևոր է՝ երկրում նորմալ կյանքի կառուցման առումով, շատ ուրախ եմ, որ կյանքը սկսում է կարգավորվել, փոխվում է մարդկանց տրամդրությունը:
Կարծես ճիշտ որոշում ընդունվեց՝ այդ ընտրություններով կոտրել դրությունը, մարդկանց արտահայտվելու հնարավորություն տալ, ուրախ եմ, որ տնտեսությունն ապրում է և վատ չի զարգանում: Այնպես որ երկու կարևոր պայմանները, որպեսզի երկիրը զարգանա, կան:
Իհարկե խնդիրներ կան և, ինչպես Դուք իրավամբ նշեցիք, ոչ միայն այստեղ: ՀԱՊԿ-ում մենք քննարկում ենք նաև այլ ուղղություններով խնդիրները, որոնք առկա են ՀԱՊԿ պատասխանատվության գոտու այլ տարածաշրջաններում: Այս մեկ տարվա ընթացքում իրավիճակը չի լավացել. դա նաև աֆղանական ուղղությունն է՝ Տաջիկստան-Աֆղանստան, գիտեք այնտեղ ինչ է տեղի ունենում: Ցավոք, ավարտվել է Աֆղանստանից ամերիկյան և ՆԱՏՕ ուժերի դուրս բերման գործընթացը և իրավիճակը սկսել է կտրուկ ու շատ արագ վատանալ: Դա ոչ ոք չէր սպասում: Այնտեղ եղան սահմանախախտումներ՝ և զինծառայողների, և փախստականների կողմից, դեռևս դա մասսայական բնույթ չի կրում, իրավիճակը վերահսկվում է Տաջիկստանի սահմանապահների և զինծառայողնդերի կողմից, բայց շատ լուրջ մտահոգություն կա այդ տարածաշրջանի հետ կապված:
Հիշում եք՝ այս տարվա ընթացքում կոնֆլիկտ եղավ տաջիկաղրղզական սահմանին, ցավոք այնտեղ մարդիկ զոհվեցին, մի քանի տասնյակ մարդ, նաև երեխաներ: Փառք Աստծո այնտեղ հաջողվեց իրավիճակը հանգուցալուծել՝ երկու նախագահների ջանքերի շնորհիվ, բայց ծանր իրավիճակը պահանվում է: Կան անկլավների հետ կապված վիճելի հարցեր, ինչը լարվածություն և բախումներ է առաջացնում:
Արևմտյան ուղղությամբ՝ Բելառուսում նույնպես չէի ասի, թե իրավիճակը զգալիորեն կարգավորվել է: Իրավիճակը կայունացել է, բայց առկա է հասարակական-քաղաքական ճգնաժամ: Արևմուտքի կողմից իշխանությունների նկատմամբ ճնշումներն ուժգնանում են, այսօր նույնպես ԱՄՆ-ի կողմից հայտարարվել են լուրջ պատժամիջոցների ներդրման մասին:
Իհարկե, այս ամենը բացասաբար է ազդում մեր երկրների վրա: Դուք արդեն ընդգծեցիք այն խնդիրները, որոնք կովկասյան տարածաշրջանում ձևավորում են այս իրավիճակը:
Դուք սահմանի ճգնաժամային իրավիճակի վրա ուշադրություն դարձրեցիք, ես այսօր եղել եմ այնտեղ, այցելեցի մոտոհրաձգային գունդ, վերջինիս ստորաբաժանումներ: Եթե անկեղծ, ես տեսնում եմ, որ այժմ սահման չկա, դա փաստացի զինված բախումների շփման գիծ է, դիմակայության գիծ և պարբերաբար այնտեղ բռնկվում են բախումներ, փոխհրաձգություններ: Իհարկե, այդպես չպետք է լինի: Պետք է ամեն ինչ անել, յուրաքանչյուրն իր առաջնագծով՝ այդ իրավիճակը, ճգնաժամը հաղթահարելու համար:
Գիտեմ, որ այժմ Ձեզ մոտ մշակվում է կառավարության գործունեության ծրագիր, չեմ փորձում խորհուրդներ տալ, բայց կարծում եմ՝ դա պետք է լինի կառավարության առաջնային, գլոբալ խնդիրներից մեկը՝ հաղթահարելու այդ ճգնաժամը՝ սահմանին անվտանգության ապահովման համար, որպեսզի հնարավորություն տանք մեր երեխաներին ապրել անվտանգության մեջ, այդ սահմանից ներս, այլ ոչ թե ռազմական բախումների սահմանագծում: Վստահ եմ, որ ունենալով նման կոփվածություն և փորձ՝ Դուք դա կլուծեք դիվանագաիատական-քաղաքական ճանապարհով: Բավական են զոհերը, բավական են պատերազմները, պետք է ամեն ինչ անել՝ խնդիրները խաղաղ լուծելու համար: Վստահ եմ՝ կհաջողվի: Բավական երկար այս թեման քննարկել ենք՝ և մայիսին՝ արտգործնախարարների մակարդակով, և կա ընդհանուր ըմբռնում, որ պետք է անել ամեն ինչ, որպեսզի կողմերը նստեն բանակցությունների սեղանին և լուծեն խնդիրը»։
Զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը խաղաղ բանակցությունների միջոցով հանգուցալուծելու հնարավորություններին, ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթություններին, ՀԱՊԿ պատասխանատվության գոտում անվտանգության ապահովմանն ուղղված քայլերին, ինչպես նաև կազմակերպության կատարելագործմանն ու արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր:
«Այս ամբիոնից օգտագործվում է արտահայտություն, որ 2008 թվականին բանակը գնդակահարել է մարդկանց՝ նման տիտանական մասշտաբի սուտ չի կարող լինել»,-իր ելույթում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Նկատելով, որ ՀՔԾ-ն վերջին 3 տարիներին ամեն ինչ արել է իշխանություններին հաճոյանալու համար, թեև՝ անարդյունք. Բանակն այդ օրերին ապահովել է հասարակական կարգը:
Նա հարց տվեց, թե ինչո՞ւ Անդրանիկ Քոչարյանը կամ «Մարտի 1-ի» ցույցերին մասնակցող գործընկերները խոսելով բանակի մասնակցության մասին չեն հիշում, թե ինչպես էր պաշտպանության փոխնախարարի անունն Ազատության հրապարակից բարձրաձայնվում և հրավիրում էին ցույցերի։
«Ձեզանից շատերը Շուշիում պարում էին, քեֆ էին անում։ Շուշին ազատագրելու պատմությունը շատ լավ վերընթերցեք։ Ուսումնասիրեք՝ ովքեր են մասնակցել Շուշիի ազատագրման կոնկրետ մարտական գործողությանը։ Ուսումնասիրեք դրանում թե՛ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունը, թե՛ Սեյրան Օհանյանի։ Անդրանիկ Քոչարյանն իր խոսքում ասում է՝ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ շրջան է եղել, որ վիճակը բարդ է եղել, նույնիսկ նահանջ ենք ունեցել, հետո հաղթել ենք. ճիշտ է ասում պարոն Քոչարյանը»,-հայտարարեց Վարդևանյանը և նկատեց, որ Անդրանիկ Քոչարյանը քաղաքական հայացքներով կաշկանդվածության պատճառով ամբողջ ճշմարտությունը չի ասում։
Ըստ «Հայաստան» խմբակցության պատգամավորի, Անդրանիկ Քոչարյանը չի ասում, որ Արցախում ձևավորվել էր Պետական պաշտպանության կոմիտե, որի նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր, որը լինելով, փաստացի, Արցախի ղեկավար, մասնակցել է Շուշիի ազատագրման օպերացիային։
Անդրադառնալով ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանի վերաբերյալ հայտարարություններին՝ պատգամավորն ասաց, որ ՌԴ պաշտպանության նախարարի հրամանով է Միքայել Հարությունյանը եկել է Հայաստան,իսկ Անդրանիկ Քոչարյանն այնպես է ներկայացնում, որ ինքն է բերել։
«Դուք տեղյա՞կ եք, որ ՊՆ-ի արխիվում կա ՊՆ նախարարի ՌԴ-ի համապատասխան հրամանը, որ ինքը եկել է Հայաստան։ Խոսել Միքայել Հարությունյանի մասին բացասական լույսի ներքո մի պարզ պատճառով, որովհետև 2018 թվականից ի վեր գիտե՞ք՝ քանի բանագնացներ են գնացել Հարությունյանի մոտ, էլ Արշակ Կարապետյան, տարբեր մարդիկ, խնդրել են Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ կեղծ ցուցմունք»,-հայտնեց Վարդևանյանը։
Նա նաև իշխանական պատգամավորներին հորդորեց հետաքրքրվել, թե ինչու՞ էր Նիկոլ Փաշինյանը կիրթ ու կառուցողական համարում մի մարդու, որն ապրիլյան պատերազմից հետո երբեք չէր կարող լինել կիրթ ու կառուցողական, այն դեպքում, երբ միջազգային հումանիտար իրավունքի տեսանկյունից հանցագործ պետք է անվանվեր, բայց ոչ երբեք կիրթ ու կառուցողական։
«Օրինակ Անդրանիկ Քոչարյանը որպես պաշտպանության, անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ ի՞նչ էր զգում, երբ ԱԱԾ էր նշանակվում 29-30 տարեկան ՀՀ քաղաքացի Արգիշտի Քյարամյանը։ Կարող ենք համեմատականն անցկացնել, ունենում ենք 29 տարեկան ԱԱԾ տնօրեն, որից հետո ունենում ենք անակնկալ պատերազմ, որովհետև եթե պատերազմն անակնալ չի եղել, դա էլ ուրիշ հարցեր է առաջացնում»,-հայտնեց Վարդևանյանը։
Երկրորդ օրն է՝ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Ագարակ գյուղի և Ադրբեջանի սահմանային հատվածում: Ագարակի վարչական ղեկավար Հայկ Սահակյանը «Փաստինֆո»-ին տեղեկացրել է, որ ադրբեջանցիները երեկ և այսօր միտումնավոր այրել են 16 հա հողատարածք ու ավելին։ Կրակը, որ բռնկվել է ամբողջ սահմանային հատվածում, մարել չի հաջողվում։
«Մեր տարածքներն են։ Հակառակորդը իր սահմանից վառել է, այս պահին մեր դիրքերի ուղղությամբ դաշտերն են վառվում։ Իրենք ամեն օր էլ հրդեհում են, մեր գյուղից երևում է, մենք տեսնում ենք»։
Ժամը 13։00-ից, ըստ վարչական ղեկավարի, 10 հա տարածք է այրվել։ Կրակը մարել չի հաջողվել, այն տարածվում է մյուս խոտածածկ հատվածներում։ Դրանք գյուղի վարձակալած հողերն են, որոնք անմիջապես Ադրբեջանի հետ սահմանի մոտ են։ Գյուղացիները ցանած ցորենը հասցրել էին հավաքել։
«Այս հողերում ցորեն էինք ցանել, հիմա հնձած է, բայց էլի մեր դաշտն է, պետք է նորից վարենք, որ ցորեն ցանենք։ Ցորենը հավաքել ենք, բայց դաշտերը վառվում են՝ մնացած խոտը, բանը, անասնակերը սաղ վառվում են»։
Կրակը հնարավոր է մեծ տարածում ունենա, բայց հրշեջները գյուղում են։ Երեք հրշեջ մեքենա է այս պահին աշխատում՝ հրդեհը մարելու համար, համայնքապետարանից էլ 12 տոննա տարողությամբ ջրցան մեքենաներ են բերվել։
Սահակյանի խոսքով, գյուղի մեծ մասը՝ մոտ 40 ընտանիք տուժել է ադրբեջանական կողմի սադրանքի պատճառով։
«Հիմա 10 հա վառվում է, բայց կրակը շարունակվում է։ Երեկ էլ 6 հա է վառվել։ Գյուղում՝ գյուղամեջից սահմանի դիրքերը ու տեղաշարժը երևում է։ Ադրբեջանական կողմը մեկ ամսվա մեջ օրը մեջ էլ վառում են, մենք տեսնում ենք, որ լուցկիով վառում են։ Ադրբեջանական կողմը հենց վառվող հողերի սահմանի վրա է, գյուղամեջից էլ իրենք 1 կմ են հեռու»։
Ամբողջ սահմանային հատվածը այրվում է, իսկ սադրանքներից խուսափելու համար Տեղ համայնքի օրինակով Ագարակ գյուղում չեն կարող իրենք էլ սահմանային հատվածը փորել, քանի որ ռելիեֆը թույլ չի տալիս։ Գյուղացիները չգիտեն՝ կրակը մարելուց հետո ինչպես են հողերը մշակելու, այս պահին չեն էլ մտածում այդ մասին՝ դաշտերը դեռ վառվում են։
Անհրաժեշտ է խորությամբ ուսումնասիրել Ադրբեջանի վարքագիծը, հետևություններ անել և պատրաստ լինել կոնկրետ քայլերի, որովհետև ադրբեջանական կողմն իր քաղաքականության հետ կապված մոտեցումներն անմիջականորեն կիրառել է Արցախի նկատմամբ։ Դրանցից մեկն էլ տրանսպորտային աքաղաքականությունն է, ըստ որի` Արցախի շրջկենտրոնները Ստեփանակերտի հետ կապող ուղիները դեռ խորհրդային ժամանակաշրջանում անցել են Ադրբեջանի տարածքով, ինչը յուրօրինակ ճնշման եղանակ է եղել և հիմա էլ փորձում են ենթակառուցվածքներն այնպես կառուցել, որ դրանցով հեշտ լինի զորք և զինտեխնիկա տեղափոխել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Դավիթ Բաբայանը։
«Հիմա էլ ուզում են Մռավի տակով թունել կառուցել, և եթե հաջողվի, ապա կկարողանան Գյանջայից մեծ թվով զորք և զինտեխնիկա տեղափոխել, ինչը ռազմաքաղաքական առումով կստեղծի նոր իրավիճակ, եթե թուրքական զորքը նույնպես տեղափոխվի այդ ճանապարհով։ Նույն մոտեցումն են ցուցաբերում Արցախի օկուպացված այլ տարածքներում։ Կառուցում են, օրինակ, Քարին տակը Շուշիին կապող հսկա ճանապարհը, այսինքն` այնպես են անում, որ հետագա էքսպանսիայի ժամանակ օգտագործեն»,– ասաց Արցախի արտգործնախարարը։
Բաբայանի կարծիքով` արցախցիները պետք է դուրս գան սթրեսային վիճակից, հզորացնեն իրենց երկիրը և կասեցնեն Ադրբեջանի ծրագրերը։ Ըստ նրա` Արցախն այժմ վերականգնողական փուլում է, այս պահին լուծվում են բազմաթիվ կենցաղային հարցեր, բայց դա չի նշանակում, թե մոռացության են տրվում աշխարհաքաղաքական խնդիրները։ Բաբայանի խոսքով` հիմա ամբողջ Արցախն է դարձել սահմանամերձ, վտանգներն ու մարտահրավերներն են ահագնացել, բայց եթե լինի հայրենասիրություն, պրոֆեսիոնալիզմ և անսասան հավատք, ապա բոլոր դժվարությունները կհաղթահարվեն և կլինեն հաղթանակներ, որոնց մասին հիմա նույնիսկ չենք պատկերացնում։
Ոստիկանությունը հրապարակել է օգոստոսի 6-ին Ձորաղբյուր գյուղի Ամառանոցային 4-րդ փողոցի առանձնատներից մեկում իրագործված սպանության մանրամասները։
Նշվում է, որ 48-ամյա տղամարդու մարմնի վրա դանակի հարվածներից առաջացած ծակած-կտրած վերքեր են եղել։ Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տղամարդու հետ առանձնատանը եղել է նրա 16-ամյա որդին։ Նրանց միջև տհաճ խոսակցություն է սկսվել, ինչից հետո պատանին դանակահարել է հորն ու հեռացել առանձնատնից։ Լուսադեմին առանձնատուն է գնացել տանտիրոջ ընկերը ու տեսել, որ նա սպանված է և ահազանգել է շտապօգնություն։
Կոտայքի ոստիկանները կարճ ժամանակում ճշտել են 16-ամյա տղայի գտնվելու վայրը և նրան Երևանի Մոսկովյան փողոցում հայտնաբերելուց հետո բերման ենթարկել։ Պատանին ոստիկանությունից ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին, խոստովանական ցուցմունք տվել ու ձերբակալվել: Կատարվել է քննչական փորձարարություն, որի ընթացքում ձերբակալվածը իրավապահներին է ներկայացրել հանցագործության գործիք դանակը, որը թաքցրել է հողամասում։ Նախաքննությունը շարունակվում է։
Ավելի վաղ ՔԿ-ն տեղեկացնում էր, որ նույն օրը հաղորդում է ստացվել նաև մահացած տղամարդու կնոջից այն մասին, որ առավոտյան իր որդին դանակով հարվածներ է հասցրել հորը:
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով:
Օգոստոսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
Ողջունելով հյուրին՝ պաշտպանության նախարարը, մասնավորապես, նշել է. «Մենք Ձեր այցին սպասում էինք դեռ մայիս ամսին: Հայաստանի համար այդ պահին բավական լարված ժամանակահատված էր, բայց, ցավոք սրտի, Ձեր այցը տեղի չունեցավ: Այսօր մեր սահմաններին ձևավորվել է կայուն ծանր իրավիճակ: Մայիս ամսին ադրբեջանական զինված ուժերը, երկու ուղղությամբ, ներխուժեցին հայկական տարածք: Դա մեզ անչափ անհանգստացնում է: Մենք խաղաղության կողմնակից ենք: Մենք, որևէ պարագայում, չենք ուզում իրադրության լարում մեր սահմաններին: Միևնույն ժամանակ, մենք պատրաստ չենք համակերպվել գործողությունների հետ, որոնք կարող են հանգեցնել Հայաստանի պետական սահմանի խախտմանը: Մենք վճռականորեն պաշտպանելու ենք մեր տարածքները: Մենք, իհարկե, ձգտում ենք խաղաղ ճանապարհով լուծել այս խնդիրը՝ ի ցույց դնելով մեր խաղաղասիրությունը: Միևնույն ժամանակ, մեր համբերությունը նույնպես անսպառ չէ, և մեր սահմաններին ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման բացակայության պարագայում մենք իրավունք ենք վերապահում խնդիրը լուծել ուժի կիրառմամբ»:
ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ափսոսանք է հայտնել, որ ՀԱՊԿ-ում առկա որոշումների կայացման և ճգնաժամային իրավիճակներին արձագանքման մեխանիզմները չեն համապատասխանում օպերատիվ իրադրության զարգացման ներկայիս պահանջներին:
ՀՀ պաշտպանության նախարարը Գլխավոր քարտուղարին տեղեկացրել է նաև ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության հայեցակարգային մոտեցումների մասին՝ շեշտելով, որ հայկական կողմի առաջնահերթություններից են լինելու կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացումն ու կատարելագործումը, ինչպես նաև ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի հետագա զարգացման խնդիրները:
Ստանիսլավ Զասը շնորհավորել է ՀՀ պաշտպանության նախարարին՝ պետական բարձր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:
Այնուհետև, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ պաշտպանության նախարարին տեղեկացրել է, որ ընթացիկ տարվա սեպտեմբերի 15-ին Դուշանբեում ծրագրվում են ՀԱՊԿ արտաքին գործերի, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստերը, իսկ սեպտեմբերի 16-ին՝ Հավաքական անվտանգության խորհրդի վեհաժողովի անցկացումը, որի ընթացքում ՀԱՊԿ նախագահությունը կփոխանցվի Հայաստանի Հանրապետությանը:
NEWS.am-ը գրում է
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից դեռեւս առաջարկ չի ստացել ՀՀ արտաքին գործերի նախարար նշանակելու վերաբերյալ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացել է նախագահի աշխատակազմից։
Նիկոլ Փաշինյանը օգոստոսին 2–ին էր իրավունքի ուժով նշանակվել ՀՀ վարչապետ։ NEWS.am-ի հետ զրույցում «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանն ասել է, որ ՀՀ նախագահին՝ նախարարներ նշանակելու գրավոր առաջարկություններ ներկայացնելու վերջնաժամկետը օգոստոսի 7–ն էր։
Հիշեցնենք, որ ըստ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 3–րդ հոդվածի՝ «Կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո` տասնհինգօրյա ժամկետում, իսկ իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում հանրապետության նախագահին է ներկայացնում փոխվարչապետների և նախարարների թեկնածու նշանակելու մասին գրավոր առաջարկություն, որը ներառում է համապատասխան թեկնածուի ազգանունը, անունը, հայրանունը և համապատասխան պաշտոնը, որում առաջարկվում է նշանակել նրան»:
Այս պահին թափուր է մնացել միայն ԱԳ նախարարի պաշտոնը։ Արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարում է ԱԳ փոխնախարար Արմեն Գրիգորյանը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.