23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ռազմաքաղաքական իրավիճակը Արցախում թեև մի կողմից շատ յուրահատուկ է, բայց ընդհանուր առմամբ հանգիստ է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով վերջին օրերին արցախա-ադրբեջանական շփման գծում գրանցված միջադեպերին և ադրբեջանական զինուժի ռազմական սադրանքներին:
Բաբայանը շեշտել է՝ էական չէ, թե ինչ զինատեսակներ է կիրառում ադրբեջանական զինուժը Արցախի դեմ, քանի որ հիմնական նպատակը նույնն է՝ հոգեբանականը և աշխարհաքաղաքականը, ոչ թե ռազմականը:
«Սա բազմաշերտ քաղաքականություն է: Նպատակը մեկն է՝ հայաթափել Արցախը: Իսկ եթե հայաթափվում է Արցախը՝ լրիվ այլ իրավիճակ է ստեղծվում ոչ միայն Անդրկովկասում, այլ նաև մի հսկայական տարածաշրջանում՝ Հյուսիսային Կովկաս, Մերձավոր Արևելք, Միջին Արևելք, Կենտրոնական Ասիա, Վոլգայի շրջաններ, Սև ծովի ավազան», — ասել է Արցախի ԱԳ նախարարը:
Բաբայանի խոսքով՝ Ադրբեջանը ռազմական և այլ միջոցներով փորձում է հոգեբանորեն ազդել Արցախի հայության վրա, վհատեցնել ժողովրդին, որպեսզի մարդիկ կտրեն իրենց հույսը և մտափոխվեն Արցախում ապրելու հեռանկարների վերաբերյալ, սակայն այդ փորձերը ձախողված են: Այս համատեքստում նա շեշտում է՝ Արցախում ապրելն արդեն իսկ առաքելություն է դարձել:
«Մենք պետք է շարունակենք ապրել այստեղ: Արցախում ապրելը արդեն իսկ, կարելի է ասել, ինչ-որ մի առաքելություն է, ոչ թե լոկ կենցաղային առօրյա: Հետևաբար պետք է հանգիստ վերաբերվենք այդ ամենին և շարունակենք մեր աշխատանքը, մեր ծառայությունը: Այդ փորձերն, իհարկե, չեն ազդում, բայց պետք է այնպես անենք, որ ավելի ամրապնդենք մարդկանց հույսն ու հավատը:
Դրա համար անհրաժեշտ է համապարփակ, միասնական մոտեցում, ճիշտ աշխարհաքաղաքականություն, ճիշտ ներքին քաղաքականություն պետք է վարենք, և այլն, և այլն», — բացատրել է Դավիթ Բաբայանը՝ ընդգծելով, որ նախ և առաջ ժամանակ է պետք, որպեսզի մարդիկ դուրս գան սթրեսից: Երկրորդը՝ պետք է անսասան հավատք ունենան, համախմբած լինեն, և երրորդը՝ տեղ տան ինտելեկտին, պրոֆեսիոնալիզմին և հայրենասիրությանը:
«Խնդիրները շատ են, անելիքները շատ են, բայց՝ միանգամայն իրականանալի, այսինքն՝ կարող ենք պահել այն, ինչ ունենք», — հավելել է Արցախի ԱԳ նախարարը:
Հայ-ադրբեջանական սահմանին ռուս սահմանապահներ և ՀԱՊԿ դիտորդներ տեղակայելու առաջարկների մերժումից հետո Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ դիմեց միջազգային հանրությանը և ՀՀ գործընկեր երկրներին:
Նախօրեի Կառավարության նիստում նա ներկայացրեց Հայաստանի կառավարության պատկերացումը՝ տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիայի, երկարատև կայունություն և խաղաղություն հաստատելու քայլերի շուրջ:

Փաշինյանը հիշեցրեց, որ հուլիսի 29-ին կառավարության նիստում ուրվագծել էր ՀՀ կառավարության պատկերացումը, ինչպես նաև ընդգծել էր միջազգային գործընկերների հետ այդ ուղղությամբ աշխատելու Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը:
Այս կոնտեքստում նա կարևորեց հուլիսի 29-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությունը, որի առանցքային ուղերձը, նրա խոսքով, հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով լարվածության նվազմանն ուղղված քայլերի ձեռնարկումն էր, սադրիչ քայլերից և հայտարարություններից զերծ մնալու՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված կոչը, ինչպես նաև հակամարտության համընդգրկուն և տևական կարգավորման շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո բանակցային գործընթացը վերսկսելը՝ զուգահեռաբար կարևորելով ՀՀ ԱԳՆ հուլիսի 30-ի հայտարարությունը, որով հայկական կողմը ողջունեց համանախագահողների հայտարարությունը:
«Նախկինում ասել եմ, հիմա էլ կարծում եմ, որ հրադադարի խախտումների նախաձեռնող կողմի նույնականացումը և այդ սադրիչ գործողության հասցեական դատապարտումը էական նշանակություն ունի իրադրության հետագա դեէսկալացիայի և կայունացման համար: Այսուհանդերձ, նման գործառույթը դժվար է պատկերացնել առանց միջազգային մոնիտորինգի մեխանիզմի գործարկման: Հուլիսի 29-ի ելույթում այս հարցին նույնպես անդրադարձել եմ՝ ասելով, որ կարծում եմ՝ դա պիտի լինի Հավաքական անվտանգության պայմանագրի դիտորդական առաքելություն, իսկ եթե ՀԱՊԿ-ի համար դա ընդունելի չէ, այլընտրանքը մնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դիտորդական առաքելությունը»,- ասաց Փաշինյանը: Նա նաև նշեց, որ վերադառնալով Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունները վերսկսելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կոչին՝ ուզում է ընդգծել, որ «Հայաստանը պատրաստ է բանակցային գործընթացում ներգրավվել թե՛ բարձր, թե՛ բարձրագույն մակարդակում, և մենք սպասում ենք կոնկրետ առաջարկների»:

Ըստ նրա, իհարկե, կան հարցեր, որոնք հնարավոր է լուծել ավելի արագ, հարցեր կան, որոնց լուծումն ավելի երկար ժամանակ է պահանջում, բայց մեր տրամադրվածությունը պիտի լինի հետևյալը՝ գնալ լուծումների: «Նման հարցերից մեկը, որը, կարծում եմ, հնարավոր է բավական արագ լուծել՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումն է, տարածաշրջանային ապաշրջափակման օրակարգը: Եվ կարծում եմ՝ պետք է օր առաջ վերսկսենք աշխատանքները փոխվարչապետների եռակողմ ձևաչափում և լինենք առավել ակտիվ և նախաձեռնող՝ տարածաշրջանում նոր կոմունիկացիոն և տնտեսական հնարավորությունների իրագործման տեսանկյունից:
Հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի վերաբերյալ մեր դիրքորոշումն անփոփոխ է, և մենք կարծում ենք, որ այս ուղղությամբ նույնպես աշխատանքները պետք է ակտիվանան»,- ասաց Փաշինյանը:
Ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը մեզ հետ զրույցում նշեց, որ թվում է, թե Մոսկվայի համար բարդ իրավիճակ է ուրվագծվում հակամարտության գոտում, քանի որ հետպատերազմյան իրավիճակը չմնաց նոյեմբերի 9-ի հայտարարության շրջանակում, և Ադրբեջանը սկսեց կրկին ուժի լեզվով խոսել, որի պայմաններում հնարավոր չէ բարիդրացիություն, առավել ևս՝ երկխոսություն Հայաստանի հետ ապաշրջափակման և դեմարկացիա-դելիմիտացիայի շուրջ, սակայն այդ ուժի կիրառման հետևանքով ՌԴ ներկայությունն էլ ավելի ընդլայնվեց ռեգիոնում՝ հայկական կողմի դիմումի համաձայն:
«Ես կարծում եմ՝ Ալիևին ձեռնտու է այս դասավորությունը, քան, եթե արևմտյան որևէ երկրի կամ կազմակերպության ներկայացուցիչ ամրապնդվեր տարածաշրջանում: Հարցերը չափազանց շատ են: Այս ամենին զուգահեռ՝ հայկական կողմի նոր առաջարկներում շեշտը դրվում է ԵԱՀԿ ՄԽ գործունեության վրա և, ըստ էության, առաջարկ է արվում բարձրաստիճան բանակցություններ սկսել այդ ձևաչափի շրջանակում։ Այսինքն՝ Երևանը դիմում է բոլոր կողմերին, զարգացնում է իր բազմավեկտորությունը՝ փորձելով նաև նախաձեռնողականություն դրսևորել գործընթացում, ապա անդրադարձ է կատարվում նաև եռակողմ աշխատանքին։ Այսինքն՝ հայկական կողմն ամեն կերպ փորձում է զուգահեռ բանակցային հարթակ պահել եռակողմի հետ, իսկ Ադրբեջանը ցանկանում է մնալ եռակողմ հարթակի շրջանակում: Մոսկվան դեռ զգուշանում է, և առաջարկների չի արձագանքում, որոնք կհստակեցնեն իր դերը»,- ասաց Տարասովը:
Ըստ նրա, եթե Մինսկի խումբը սկսի աշխատել ինչ-ինչ տարբերակով, ապա ճգնաժամային իրավիճակ է լինելու, քանի որ Մոսկվան նշել է, որ առաջնահերթություն է համարում Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծումը, իսկ Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները Հայաստանի հետ համարում են, որ հակամարտությունը կարգավորված չէ և պետք է բանակցություններ վարել այդ հարցի շուրջ:
Նրա որակմամբ, անընդհատ ստեղծվում են իրավիճակներ, երբ Մոսկվան պետք է ընտրություն կատարի Երևանի և Բաքվի միջև, ու այստեղ բարդ է ասել հնարավոր ելքը:
«Կան շատ հարցեր ու ինտրիգներ և դեռ պարզորոշ հասկանալի չէ, թե վերջնարդյունքն ինչպիսին է լինելու»,- ասաց նա:
168.am
Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը Հայաստանի Հանրապետության տարածքով ապրանքների անօրինական ներմուծման դեպքերի բացահայտման և կանխման ուղղությամբ:
Ինչպես տեղեկացնում են ՊԵԿ-ից, օրերս Արևելյան մաքսատուն-վարչության կողմից ստացված տեղեկություններն իրացնելիս Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ համատեղ Իջևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհին կանգնեցրել են ՀՀ քաղաքացի Հ.Մ-ի կողմից շահագործվող ավտոմեքենան, և ուղևորներ Ն.Ա-ի և Կ.Մ-ի մոտ հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցնելու միջոցով հանրապետություն ներմուծված 1571 գրամ ընդհանուր քաշով ոսկյա զարդեր:
Փաստի առթիվ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ՀՀ մաքսաային օրենսգրքի 201-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով նախապատրաստվել են նյութեր, որոնք տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն: Հայտնաբերված 1571 գրամ ընդհանուր քաշով ոսկյա զարդերը, որպես մաքսային կանոնների խախտման անմիջական օբյեկտ, վերցվել և ի պահ են հանձնվել մաքսային հսկողության գոտի:
Նիկոլ Փաշինյանին վերացնելու մասին Պավել Մանուկյանի հայտարարությունների առթիվ հարուցված քրեական գործը կքննի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն:
Դատական տեղեկատվական համակարգից հայտնի է դառնում, որ Պավել Մանուկյանը նման հայտարարությամբ էր հանդես եկել փետրվարի 8-ին՝ մասնակցելով ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիային՝ ի պաշտպանություն այն ժամանակ դեռևս անազատության մեջ գտնվող Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Վահան Բադասյանի։ Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին վերացնելու մասին Բադասյանի՝ Եռաբլուրում հնչեցրած հայտարարությանը, նշել էր, որ ինքն էլ է վերացնելու, և իրենց պես հազարները կան։
Պավել Մանուկյանի հայտարարությունների առթիվ հարուցվել է քրեական գործ՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու հոդվածի հատկանիշներով։ Հարուցված քրեական գործի շրջանակներում Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ անձի կամ անձանց խմբի նկատմամբ սեռով, ռասայով, մաշկի գույնով, էթնիկական կամ սոցիալական ծագումով, գենետիկական հատկանիշներով, լեզվով, կրոնով, աշխարհայացքով, քաղաքական կամ այլ հայացքներով, ազգային փոքրամասնությանը պատկանելությամբ, գույքային վիճակով, ծնունդով, հաշմանդամությամբ, տարիքով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։
Լրագրողական մի շարք կազմակերպություններ հայտարարություն են տարածել, որում անդրադառնում են Ազգային ժողովում լրագրողների իրավունքների սահմանափակումներին։ Հայտարարությունում ասվում է․
Օգոստոսի 11-ին Ազգային ժողովի նիստի ընթացքում իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև տեղի ունեցած վիճաբանության հետևանքով իրավիճակը թեժանալու պահին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրահանգել է անջատել ուղիղ եթերը։ Բացի այդ, անվտանգության աշխատակիցները խորհրդարանում հավատարմագրված լրագրողներին և օպերատորներին արգելել են իրենց հատկացված օթյակից նկարահանել միջադեպը։
Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, արձանագրում ենք, որ Ազգային ժողովի խոսնակն ակնհայտորեն գերազանցել է իր լիազորությունները․ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ Սահմանադրական օրենքը չի նախատեսում այդպիսի գործառույթ։ ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն և պետք է տեղեկանան, թե ինչ է կատարվում խորհրդարանում և ինչ վարքագիծ է դրսևորում յուրաքանչյուր պատգամավոր, անկախ նրանից՝ դա դրական, թե բացասական գնահատականների կարժանանա։
Խիստ դատապարտելի է նաև անվտանգության աշխատակիցների կողմից ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ կիրառված արգելքը՝ նկարահանելու նիստերի դահլիճում ստեղծված կոնֆլիկտային իրավիճակը։
Վրդովմունք հայտնելով խորհրդարանում հավատարմագրված լրագրողների գործունեությունը հերթական անգամ անհիմն սահմանափակելու, ՀՀ քաղաքացիների տեղեկացված լինելու իրավունքը խախտելու առիթով և վերահաստատելով մեր ս․ թ․ օգոստոսի 5-ի հայտարարության գնահատականները՝ ԱԺ ղեկավարությունից պահանջում ենք․
— հրապարակավ բացատրություններ տալ ԱԺ նիստի ուղիղ հեռարձակման ընդհատման իրավական հիմքերի վերաբերյալ և դրանց բացակայության պարագայում հայցել հանրության ներողամտությունը, երաշխավորել, որ նմանատիպ դեպքեր ապագայում չեն կրկնվի,
— բացառել ԱԺ-ում լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտման և անհիմն սահմանափակումներ կիրառելու որևէ քայլ,
— միջոցներ ձեռնարկել, որպեսզի անվտանգության աշխատակիցները չգերազանցեն իրենց լիազորությունները և որևէ կերպ չմիջամտեն ԶԼՄ ներկայացուցիչների աշխատանքին, բացառությամբ կանոնակարգերով նախատեսված դեպքերի, որոնց մասին լրագրողները նախապես տեղեկացված են,
— չեղարկել ս․ թ․ օգոստոսի 2-ից ԱԺ-ում մեր գործընկերների նկատմամբ կիրառվող բոլոր սահմանափակումները, մինչև հավատարմագրված լրագրողների և շահագրգիռ կազմակերպությունների մասնակցությամբ մշակվի խորհրդարանում ԶԼՄ-ների ներկայացուցիչների աշխատանքի նոր կանոնակարգը։
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ-ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
«ՖԵՄԻԴԱ» ՀԿ
Ամերիկացի 27 կոնգրեսական Պետքարտուղար Էնթոնի Բլինքենին նամակ է հղել, որտեղ կոչ են անում էմբարգո կիրառել Թուրքիայի նկատմամբ, նշելով, որ «Թուրքական ԱԹՍ-ները վտանգ են ներկայացնում ԱՄՆ-ի, նրա դաշնակիցների համար»։ Այս մասին հայտնում է ermenihaber-ը։
27 կոնգրեսականներ ԱՄՆ-ի պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել անօդաչու թռչող սարքերի՝ Թուրքիա արտահանման արտոնագրերի տրամադրումը, մինչև չավարտվի Կովկասում, Հարավային Ասիայում, Արևելյան Միջերկրական ծովում և ամբողջ աշխարհում թուրքական անօդաչու սարքերի ծրագրերի ապակայունացնող դերի պաշտոնական հետաքննությունը:
Նամակում հիշատակվել է, որ Թուրքիան խախտել է ՆԱՏՕ-ի դրույթները, գնելով ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգեր Ռուսաստանից։ Կոնգրեսականները նշել են, որ Թուրքիայի նկատմամբ ռուսական համակարգերի պատճառով սահմանվեցին պատժամիջոցներ և չնայած դրան, Անկարան շարունակում է մնալ ՆԱՏՕ-ի կազմի մեջ։
Ադրբեջանի նպատակը մեկն է՝ հասնել խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Այդ փաստաթուղթը կա և Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումից հետո այն կստորագրվի։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ նման կարծիք արտահայտեց ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Պատգամավորի կարծիքով Ադրբեջանի կողմից այս ճնշումն իրականացվում է, որ հետագայում այդ փաստաթղթի ստորագրումն արդարացված լինի, ինչպես դա եղավ նոյեմբերի 9-ի փաստաթղթի դեպքում։
«Նիկոլ Փաշինյանը ոչ թե ասում էր, որ հանձնեց Արցախը և զոհեց մեր զինվորներին, այլ ուղղակի այդ փաստաթղթի ստորագրումը մեկնաբանեց որպես 25-30 հազար զինվորի փրկություն։ Սա երկու իշխանությունների միջև համագործակցություն է։ Մոտ մեկ ամիս առաջ Ալիևը հայտարարեց, որ շարժվում են նույն սցենարով, որը Հայաստանի իշխանությունների հետ ամիսներ առաջ էին գծել և այդ սցենարից որևէ շեղում չկա։ Այսինքն` նա ուղղակիորեն փաստեց, որ համագործակցում է հայկական իշխանությունների հետ»,-նշեց Մետաքսե Հակոբյանը՝ հավելելով, որ սահմանային լարվածությունն ավելանում է և դրա նպատակը մեկն է, որ հայկական իշխանությունները հետագայում կարողանան արդարանալ և անել այն, ինչ արդեն պայմանավորվել են։
Մետաքսե Հակոբյանի խոսքով Արցախի իշխանությունները ևս համագործակցում են Հայաստանի իշխանությունների հետ։
«Երբ ՀՀ ԱԺ-ում Արցախի հարցով հանձնաժողովը չձևավորվեց, ինձ համար ցավալի էր ԱՀ ԱԺ նախագահի արձագանքը, որ դրա կարիքն իրականում չկա։ Այստեղ ամբիոնից այլ բան են խոսում, Հայաստանի իշխանությունների հետ՝ լրիվ այլ բան։ Այստեղ ասում են, որ իրենք Թեհլերյաններ պետք է ծնեն, որ ինքնասպան կլինեն, բայց Արցախը չեն տա, իսկ Հայաստանի իշխանությունների հետ այլկերպ են խոսում, մինչդեռ այստեղ հենց իրենց շուրթերից հայհոյանքներ կլսեք Հայաստանի իշխանության հասցեին»,-նշեց պատգամավորը։
Մետաքսե Հակոբյանը նշում է, որ այդ փաստաթղթի ստորագրումն անխուսափելի է, որի դեպքում կստացվի՝ ՀՀ-ն ամբողջովին իրավական ձևով հրաժարվում է Արցախից, ինչի համար էլ Արցախի ընդդիմությունը մշակել է գործողությունների իր ծրագիրը։
ԱՀ ԱԺ պատգամավորը նշեց, որ «Արդարություն» կուսակցությունը հատուկ ծրագիր է մշակել, որի շուրջ քննարկումներ են ունենալու նաև ԱՀ ԱԺ ընդդիմադիր մյուս խմբակցությունների հետ։
«Նախ մենք պետք է հասնենք նրան, որ հոկտեմբերին լինեն ՏԻՄ ընտրություններ, որ կարողանանք ցանկացած խնդիր վերհանել։ Դրանից հետո շատ արագ սահմանադրական փոփոխություններ պետք է կատարվեն Արցախում։ Պետք է կիսանախագահական երկիր ունենանք, այսինքն չպետք է անձի կառավարում լինի։ Վերջին քայլը, որ անելու ենք, դա նախագահական և ԱԺ ընտրություններն են լինելու»,-եզրափակեց Մետաքսե Հակոբյանը։
ՀՀ-ն զինված ուժերը զարգացնելու և վերափոխելու է ոչ թե ագրեսիայի, այլ հնարավոր ագրեսիայից պաշտպանվելու համար։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք տարածքներ նվաճելու որևէ մտադրություն չունենք։ Մեր մտադրությունը մեր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է։ Ագրեսիվ որևէ մտադրություն չունենք և տարածաշրջանի խաղաղությունը, կայունությունը մեր երկարատև ռազմավարությունն է։ Պատրաստ ենք այս օրակարգի շուրջ ակտիվ երկխոսություն սկսել միջազգային մեր գործընկերների աջակցությամբ»,-նշեց վարչապետը։
Նա նշեց, որ այս հարցերն ավելի մանրամասն կքննարկեն կառավարության գործունեության հնգամյա ծրագրի ընդունման ժամանակ։
Հայաստանը պատրաստ է բանակցային գործընթացում ներգրավվել թե՛ բարձր, թե՛ բարձրագույն մակարդակում, և մենք սպասում ենք առաջարկների։ Այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։«Հուլիսի 29-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան հայտարարությամբ` սադրիչ քայլերից զերծ մնալու կոչ անելով։ ՀՀ ԱԳՆ–ն հուլիսի 3-ին հանդես եկավ հայտարարությամբ` ողջունելով համանախագահների հայտարարությունը։ Մեզ համար միանշանակ ընդունելի է նաև սադրիչ գործողություններից և հայտարարություններից զերծ մնալու համանախագահների կոչը։ Ակնհայտ է, որ այս պայմանի պահպանումն առանցքային նշանակություն ունի պատեհ բանակցային մթնոլորտ ու միջավայր ձևավորելու համար»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` սադրիչ գործողություններ և խախտումներ նախաձեռնող կողմի հարցը մշտապես բանավեճերի տեղիք է տալիս։ Ըստ Փաշինյանի` հրադադարի խախտումների նախաձեռնող կողմի նույնականացումը և այդ սադրիչ գործողության հասցեական դատապարտումն էական նշանակություն ունի իրադրության հետագա դեէսկալացիայի և կայունության համար։ Վարչապետը հավելեց` այսուհանդերձ, նման գործառույթը դժվար է պատկերացնել առանց միջազգային մոնիթորինգի գործարկման։
Հայ–ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումն անփոփոխ է, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայ–ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի ուղղությամբ աշխատանքները պետք է ակտիվանան»,–ասաց նա։
Փաշինյանի խոսքով` հարցեր կան, որ ավելի երկար ժամանակ են պահանջում լուծումների համար, սակայն մեր տրամադրվածությունը պետք է լինի գնալ լուծումների։ Նա նշեց, որ այդ հարցերից մեկը, որը հնարավոր է բավական արագ լուծել, տարածաշրջանային կոմունիկացիաների բացումն է։
Փաշինյանն իր խոսքն ամփոփեց` ասելով, որ օր առաջ պետք է վերսկսվի աշխատանքը փոխվարչապետների եռակողմ ձևաչափում։
Ադրբեջանական կողմի այն պնդումները, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը սահմանում է հայկական զորամիավորումների դուրս բերումը Լեռնային Ղարաբաղից բացահայտ կեղծիք է:
«Վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերն ակտիվացրել են իրենց սադրիչ գործողությունները ինչպես Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, այնպես էլ Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումների դեմ։ Թիրախավորվել են նաև Հայաստան Հանրապետության և Արցախի բնակավայրերը։ Ադրբեջանական կողմն իր ագրեսիվ գործողությունները փորձում է քողարկել մի կողմից հայկական կողմին մեղադրելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտումների մեջ, իսկ մյուս կողմից բացահայտ կերպով խեղաթյուրում է հենց նույն նոյեմբերի 9-ի հայտարարությունը։
Հարկ ենք համարում նշել, որ նոյեմբերի 9-ի հայտարարության առաջին կետը հստակ սահմանում է. «…կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում»: Մինչդեռ ադրբեջանական զորամիավորումները հայտարարության ստորագրումից մեկ ամիս հետո հարձակում են սկսել Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ, ինչի արդյունքում զավթել են այդ բնակավայրերը, սպանել և գերեվարել հայ զինծառայողներին։ Ներկայումս ադրբեջանական կողմը նույնպես փորձում է նոր դիրքեր զբաղեցնել շփման գծի տարբեր հատվածներում՝ տարբեր զինատեսակներով այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերով թիրախավորելով հայ դիրքապահներին։
Նմանօրինակ վերջին միջադեպը տեղի է ունեցել այսօր Մխիթարաշեն և Շոշ գյուղերի մերձակայքում։ Ադրբեջանական կողմի այն պնդումները, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը սահմանում է հայկական զորամիավորումների դուրս բերումը Լեռնային Ղարաբաղից բացահայտ կեղծիք է։
Ստեղծված իրավիճակում Արցախի Պաշտպանության բանակը, որը ձևավորվել է Արցախի ժողովրդի կողմից 90-ականներին և վերջին 30 տարիներին անվտանգության առանցքային գործոն է հանդիսացել, այսօր էլ ՌԴ խաղաղապահների հետ ապահովում է Արցախի ժողովրդի անվտանգությունը և կյանքի իրավունքը: Առանց Պաշտպանության բանակի Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել իր պատմական հայրենիքում եւ Պաշտպանության բանակը Արցախից դուրս բերելու սցենարը Արցախը հայաթափելու սցենար է:
Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հայկական զորամիավորումների դուրսբերումը նախատեսված է միայն Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններից, որոնք հստակորեն մատնանշված են հայտարարությունում։ Հայկական կողմն ամբողջովին կատարել է հայտարարության այս կետերը՝ մինչդեռ Ադրբեջանը սրան արձագանքել է այդ նույն տարածքներից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներթափանցմամբ և այնտեղ ապօրինի տեղակայմամբ։
Մայիսի 12-ից սկսված Հայաստանի Հանրապետության դեմ այս ոտնձգությունները հանգեցրել են մարդկային զոհերի և լրջորեն վտանգել են տարածաշրջանային անվտանգությունը։
Համոզված ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսումը, նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների ամբողջական իրականացումը և արձանագրված խախտումների հետևանքների վերացումը այդ թվում՝ հրադադարի անվերապահ պահպանումը, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերումը, հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անհապաղ հայրենադարձումը կարող են նախադրյալներ ստեղծել տարածաշրջանային խաղաղության և անվտանգության ամրապնդման համար»,- ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարությունում։
Աժ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի «ՔՊ»-ի թեկնածուն իր «ծրագրային» ելույթում ոչ մի բառ,կրկնում եմ ոչ մի բառ չասեց Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման մասին,ինչպես նաեւ թուրքական ժխտողականության մասին։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը.
«Սա է սրանց «իզմեր» չունենալու արդյուքը։
Հրաժարվել ցեղասպանության միջազգային ճանաչումից՝ ահա սրանց իրական «քաղաքական» դիմագիծը։
Դավաճանությունն էլ ո՞նց է լինում։
Հ.Գ. Փաստորեն Հայաստանի «ինքնիշխան» ռեժիմի համար Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը առաջնահերթություն չէ։
Հուսով եմ խորհրդարանական ընդդիմության եւ մեր հանրության ուշադրությունից այս կարեւոր փաստը չի վրիպի»։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.