23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Բաքվում «ռազմական ավարի պուրակի» բացումը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում ճանաչելու նպատակով 44-օրյա պատերազմում զոհված, անհայտ կորած զինծառայողների 6 հարազատների անունից դիմում է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Կարեն Թումանյանը։
Փաստաբանը նշեց՝ զոհված եւ անհայտ կորած զինծառայողների հարազատները կարծում են, որ Բաքվում «ռազմական ավարի պուրակի» բացումն իրենց ազգային արժանապատվությունը նսեմացնող գործողություն է։
Կարեն Թումանյանն ասաց, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ եւ 8-րդ հոդվածների խախտումների հիմքով են դիմել ՄԻԵԴ.
«Դիմել ենք ՄԻԵԴ ու ակնկալում ենք, որ եվրոպական բարձրագույն դատական ատյանը Ադրբեջանի կողմից խախտում կճանաչի «ավարի պուրակի» բացումը։ Եվ երբ դատարանը խախտում ճանաչեց, արդեն կայացրած դատական ակտից հետո կհասկանանք՝ ինչ անել։ Եվրոպական դատարանը «պուրակը» հանել-չհանելու հարց չի քննարկելու։ Անձնական կյանքի իրավունքի խախտման փաստն ինչո՞ւ ենք մատնանշել, քանի որ մեր վստահորդները կարծում են, որ «պուրակում», որի լուսանկարները ցուցադրվել են միջազգային առաջատար լրատվամիջոցներով, առանձնակի դաժանություն ներկայացնող տեսարաններ կան։ Այս դաժան տեսարանները հաշվի առնելով, եթե անձնական կյանքի իրավունքի խախտման փաստը հաստատվի, այդ ժամանակ կհասկանանք՝ ինչ կարող է լինել»։
Հայաստանի իշխանությունների ոչ թափանցիկ աշխատաոճի պայմաններում դժվար է հասկանալ՝ կա՞ արդյոք սեղանին դրված փաստաթուղթ՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերաբերյալ, սակայն ամբողջական տեսքով դժվար թե նման փաստաթուղթ լինի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը:
Վերջինս, անդրադառնալով Ալիևի այն հայտարարությանը, որում Ադրբեջանի նախագահը խոսում է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու, սեղանին դրված կոնկրետ առաջարկների և տարածաշրջանում երկարատև խաղաղության մասին, ասաց, որ հնարավոր է՝ լինի որոշակի պայմանավորվածություն նման փաստաթղթի կազմման բանակցությունների շուրջ:
«Բաքվի բռնապետի հայտարարություններին պետք է մոտենալ մեծ կասկածանքով, դա կարևոր պայման է: Այս պահին Ադրբեջանի տարածքային ամբողջականության կողմնակից չեն ո՛չ Հայաստանը և ոչ էլ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը: Պատահական չէ, որ նույն հարցազրույցի շրջանակներում Ալիևը բավականին կոշտ է արտահայտվում Ռուսաստանի հասցեին: Ուստի, ակնհայտ է, որ ռուս-ադրբեջանական հարաբերություններում էլ խնդիր կա»:
Վարդան Ոսկանյանի կարծիքով որևէ պարագայում ՀՀ-ն չպետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որովհետև այն շատ խնդրահարույց է հենց Արցախի կարգավիճակի առումով:
«Եթե ուշադիր լինեք, Ալիևը խուսափում է «Արցախ» կամ իրենց եզրաբանությամբ «Ղարաբաղ» բառի օգտագործումից: Նույն հարցազրույցում Արցախի Հանրապետության տարածքը կոչում է «ռուսական խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածք»: Այսպես՝ քարոզչական տիրույթում նա փորձում է ստեղծել տպավորություն, թե արցախյան հիմնախնդիրը իբր լուծված է: Բաքվի բռնապետը պարզապես փորձում է օգտվել ստեղծված իրավիճակից և ցույց տալ՝ իբր Հայաստանում հաշտվել են պարտության հետ՝ հիմք ընդունելով ընտրություններում իշխող ուժի հաղթանակը: Մեր դիվանագիտությունը պետք է շատ հստակ աշխատի»,– ասաց նա:
Ըստ իրանագետի՝ ՌԴ-ի և Ադրբեջանի, իսկ դա նշանակում է նաև Թուրքիայի միջև, մեղմ ասած, կան տարաձայնություններ և դրանք թաքցնել չի լինում: «Ալիևի մոտ զայրույթ է առաջացրել հայկական բանակը սպառազինելու ռուսական կողմի պատրաստակամությունը: Այս առումով որոշակի պատուհան է ստեղծվել Հայաստանի համար՝ դիվանագիտությամբ ամրապնդելու մեր դիրքերը: Այս պայմաններում Ադրբեջանի հետ որևէ խաղաղության պայմանագիր ստորագրել չի կարելի, քանի որ Բաքվի բռնապետի լկտի պահվածքը տեղ չի թողնում կասկածելու, որ իր վերջնանպատակը Հայաստանը թուրք-ադրբեջանական դաշինքից վասալական կախման մեջ պահելն է»:
Անդրադառնալով Ալիևի կողմից պարբերաբար հնչեցվող «Զանգեզուրի միջանցք»-ին և դրա կարևորությանը, Ոսկանյանն ընդգծեց, որ մի դրական հանգամանք կա, որը պետք է շեշտել. Հայաստանում թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը չեն ուզում լսել միջանցքի մասին:
«Ադրբեջանն այսօր խնդիր ունի իր պատկերացրած «Զանգեզուրի միջանցք»-ի հետ կապված: Ալիևը այդ միջանցք կոչեցյալը փորձում է որպես պատրվակ բերել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած կոմունիկացիաների բացման պարտավորությունը չկատարելու համար: Քարտեզին նայելով՝ ակնհայտ է դառնում, որ շատ քիչ տեխնիկական աշխատանք է պահանջվում, որպեսզի գործի Երասխ-իրանական Ջուլֆա երկաթգիծը Նախիջևանի տարածքում, այն պարագայում, երբ Մեղրիի հատվածում երկաթգիծ չկա: ՀՀ-ի համար պետք է բացվի նախիջևանյան ուղղությամբ դեպի Իրան ելքը կամ հյուսիսային ուղղությամբ դեպի ՌԴ ելքը՝ Տավուշով: Եթե ապաշրջափակաման այս հատվածները Ադրբեջանին հետաքրքիր չեն, ապա Հայաստանի համար բոլորովին հետաքրքիր չէ Մեղրիով 2 թշնամական պետություններին հաղորդակցության հնարավորություն ընձեռելտը»,– ասաց նա:
Վարդան Ոսկանյանի կարծիքով՝ Հայաստանը որևէ պարագայում ոչ մի զիջման չպետք է գնա, քանի որ խոսքը մեր պետության լինելիության մասին է:
Ալիևը հաճելիորեն զարմացած է հայաստանյան ընտրությունների արդյունքներից ու կոշտացրել է իր դիրքորոշումն, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի, դեմարկացիայի ու դելիմիտացիայի հարցերում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը` անդրադառնալով Ադրբեջանի նախագահի վերջին հարցազրույցին:
«Հայաստանը՝ նոյեմբերի 9–ի ու հունիսի 20–ի արանքում
Նոր լայնամասշտաբ պատերազմի կամ առնվազն սահմանային նոր լարումների, նոր էսկալացիայի հոտ է գալիս։
Ալիևը հաճելիորեն զարմացած է հայաստանյան ընտրությունների արդյունքներից ու կոշտացրել է իր դիրքորոշումն, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի, դեմարկացիայի ու դելիմիտացիայի հարցերում։
Թուրքական լրատվամիջոցին տված հարցազրույցում նա որպես խաղաղության հաստատման ու կոմունիկացիաների բացման նախապայման է դրել Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելը։ Գումարած դրան՝ նա ընդգծված նշում է «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը՝ զուգահեռաբար պահանջելով ոչ միայն հայկական զորքի ամբողջական դուրս բերում Արցախից, այլ նաև Հայաստանին ռուսական զենքի մատակարարման բացառում։
Ալիևը, փաստացի, սպառնում է Հայաստանին ու շանտաժ անում Մոսկվային՝ բացատրելով, թե ինչն է իրեն հիմք տալիս նման կերպ վարվելու։
«Պատմության մեջ տեղի է ունեցել աննախադեպ բան, երբ պետությունը պարտության, կապիտուլյացիայի տարած ղեկավարը վերընտրվել է։ Դրանով և՛ հայ ժողովորդը, և՛ ՀՀ ղեկավարությունը ցույց են տվել, որ համակերպվել են պարտության հետ։ Հետևաբար անհասկանալի է, թե ինչո՞ւ է ՌԴ–ն ցանկանում զինել հայկական բանակը»,– հայտարարել է Ալիևը։
Ցավով պետք է արձանագրել, որ Ալիևի նման պահվածքը հնարավոր դարձավ ոչ միայն նոյեմբերի 9–ի փաստաթղթի, այլ նաև հունիսի 20–ի ընտրությունների արդյունքների շնորհիվ։ Բայց ժողովրդին մեղադրել պետք չէ սրա համար։ Մեղավորներին այլ տեղ է պետք փնտրել, բայց սա արդեն ուրիշ խոսակցության թեմա է։ Ժամանակը կգա ու այդ մասին կխոսեմ և՛ ԱԺ ամբիոնից, և՛ այլ հարթակներում, բայց հիմա թիվ մեկ խնդիրն անվտանգությունն է ու իմ պարտքն է «SOS» հնչեցնելը»։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե հայ ժողովուրդը համակերպվել է պարտության, ստեղծված իրավիճակի հետ: Ավելին` նրա խոսքով պարտության հետ հաշտվել է նաեւ Հայաստանի ղեկավարությունը:
«Հայաստանի ղեկավարությունը նույնպես համակերպվել է պարտության հետ: Հայաստանում անցկացված վերջին խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին դա։ Չտեսնված բան է պատմության մեջ, երբ պարտություն տարած ղեկավարությունը կրկին ստանում է ժողովրդի ձայնը», — CNN Turk-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ դժգոհելով Հայաստանին սպառազինություն տրամադրման մեկնարկի վերաբերյալ ռուսական կողմի հայտարարությունների կապակցությամբ։
« Այդ պարագայում Հայաստանին զինելը չի տեղավորվում որևէ տրամաբանության մեջ։ Մենք առայժմ դա չենք տեսնում, չենք նկատում, դրա անհրաժեշտությունը չկա»,-ասել է Ալիևը ու նշել, թե
ռուսական կողմի հայտարարություններն իրենց անհանգստացնում են։
«Մեր ակնկալիքները Ռուսաստանից այն է, որ կատարվեն եռակողմ հայտարարության բոլոր դրույթները, քանի որ դրա ներքո ստորագրել են Ադրբեջանը, Հայաստանը, Ռուսաստանը, և դրանց մեծ մասն արդեն կատարված է։ Ռուսաստանը որպես Ադրբեջանի հարևան ու Հայաստանի դաշնակից , այդ տարածաշրջանում հատուկ դեր ունի։ Հույս ունենք, որ Ռուսաստանը հետագայում էլ կձեռնարկի բոլոր ջանքերը այս տարածաշրջանի անվտանգության համար և քայլեր կանի երկարատև խաղաղության համար։ Միաժամանակ մեր ակնակալիքն է, որ Ռուսաստանը չզինի Հայաստանին։ Մենք այս հարցը հասցրել ենք ռուսական կողմին։ Դա մեզ անհանգստացնում է»,-ասել է նա։
Ալիևը անուղղակի խոստովանեց, որ պատերազմը սկսել է Ադրբեջանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը անդրադառնալով Ալիևի CNN Тürk-ին տված հարցազրույցին։
«Թշնամական Ադրբեջանի ղեկավար Ի. Ալիևը երեկ ծավալուն հարցազրույց է տվել թուրքական պրոիշխանական CNN Тürk հեռուստաալիքին, որում առկա են բազմաթիվ կարևոր դետալներ տարածաշրջանի և հայ-ադրբեջանական հակամարտության ներկայիս իրադրության վերաբերյալ։ Ստորև առանձնացնեմ դրանցից ընդամենը մի քանիսը։
Ալիևը անուղղակի խոստովանեց, որ պատերազմը սկսել է Ադրբեջանը (ուղիղ մեջբերում). «Ադրբեջանը սկսեց «Ազատագրական պատերազմը, ազատագրեց իր պատմական հողերը նվաճողներից»։ Սա կարևոր ամրագրում է, որը կարող են օգտագործել մեր դիվանագետները։
Ադրբեջանն այս պահին Հայաստանին առաջարկել է կնքել «Խաղաղության պայմանագիր», որի դիմաց պահանջում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. «Եթե Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա այո, տարածաշրջանում կլինի երկարատև խաղաղություն։ …Այս պահին դա անելու համար սեղանին են դրված կոնկրետ առաջարկներ»։ Այստեղ անհրաժեշտ է «առաջարկ» բառը կարդալ որպես «պահանջ» և ըստ այդմ կարելի է վստահ պնդել, որ եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջիկայում կնքվի որևէ պայմանագիր, ապա դա կնշանակի, որ ՀՀ դե ֆակտո իշխանությունը վերջնականապես հրաժարվել է Արցախից՝ այն ճանաչելով Ադրբեջանի ամբողջականության մի մասը։
Ադրբեջանի (այսինքն՝ նաև Թուրքիայի) և Ռուսաստանի միջև հարաբերությունները շարունակում են սրվել։ Սա արդեն իսկ երևում էր իրական դաշտում վերջին օրերին, իսկ Ալիևի հարցազրույցում՝ ՌԴ-ին ուղղված քողարկված կշտամբանքներն ու զգուշացումները ևս մեկ անգամ վերահաստատում են այս միտումը։
Հարցազրույցի մի զգալի մասը նվիրված էր այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»։ Ակնհայտ է, որ այս պահին մեր թշնամիները չեն ստացել այն, ինչ հանդիսանում էր Թուրքիայի կողմից այս պատերազմին մասնակցելու գլխավոր նպատակներից մեկը՝ Սյունիքը կտրել հատուկ կարգավիճակ ունեցող ճանապարհով (թե՛ ավտո, թե՛ երկաթուղի, որի մասին ուղիղ հայտարարեց Ալիևը հարցազրույցում) և ուղիղ կապ ապահովել Թուրքիա-Ադրբեջան-Միջին Ասիա միջանցքով։ Հարցազրույցից պարզ է դառնում, որ միջանցքին և տարածաշրջանում Թուրքիայի դերակատարության մեծացմանը դեմ է նաև Վրաստանը։ Սա հասկանալով՝ Թուրքիան և Ադրբեջանն ամեն ինչ անում են, որ միջանցքի նախագծի շահառու դառնան այլ ուժեր ևս։
Որպես գլխավոր հետևություն. Հայաստանը միանշանակ հնարավորություն ունի վիժեցնելու միջանցքի գաղափարը իր դաշնակիցների հետ միասին։ Միջանցքի բացումը վերջնականապես ավարտելու է մեր պատմությունը՝ բացառելով անվտանգ հայկական պետություն ունենալու արդեն որևէ հնարավորություն։
Ուստի անհրաժեշտ է գիտակցել այս ամենը և ապա քրտնաջան աշխատանք սկսել։ Վստահ եմ, որ մեր թշնամիները ոչինչ չեն խնայելու՝ միջանցքը ստանալու համար։ Ուստի պետք է պատրաստվել դիմադրության, այլ ոչ թե «տարածաշրջանում երկարատև խաղաղության», որը չկա և չի էլ կարող լինել։ Ցավոք, այս պահին այսպիսի բարդ խնդիրները լուծելու են կոչված ոչ թե Հայաստանի լավագույն կարող կադրերը, այլև Հայաստանի պատմության մեջ ամենա ոչ կոմպետենտ ու ոչ հայկական իշխանությունը»,-գրել է թուրքագետը։
Եվրամիությունը շատ դրական է վերաբերվում Զանգեզուրի միջանցքին: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը CNN Turk հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նա հիշեցրել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի պաշտոնական բացումը տեղի է ունեցել Բաքվում չորս տարի առաջ: «Այս երկաթգծի շնորհիվ մենք կապվեցինք Թուրքիայի հետ: Իսկ Զանգեզուրի միջանցքը կդառնա կապի երկրորդ ուղղությունը: Այսպիսով, մեզ համար նոր հնարավորություններ ի հայտ կգան: Միեւնույն ժամանակ, Ադրբեջանը կկապվի երկաթուղով եւ դրա անբաժանելի մասով՝ Նախիջեւանով: Միաժամանակ պահանջում ենք, որպեսզի Հայաստանի վերահսկողության տակ գտնվող Արեւմտյան Զանգեզուրի տարածքում կառուցվի ավտոմոբիլային ճանապարհ՝ Մեղրու տարածաշրջանում: Քանի որ դա անհրաժեշտ է: Ցավոք, Հայաստանը դեմ է դրան: Մինչեւ վերջին օրերն այն դեմ էր Զանգեզուրի միջանցքի բացմանը: Պարզապես մի քանի օր առաջ այնտեղ դրական կարծիք հայտնվեց, որ իրենք էլ դեմ չեն: Սակայն Զանգեզուրի միջանցքի լիարժեք գործելու համար պետք է լինի ե՛ւ երկաթուղի, ե՛ւ ճանապարհ: Բաքվում ավտոմեքենա նստելով՝ մենք կարող ենք այնտեղից հեշտությամբ գնալ Թուրքիա եւ Նախիջեւան»:
Նշելով, որ Զանգեզուրի միջանցքը կարող է նոր տրանսպորտային նախագիծ դառնալ Եվրասիայում, Ալիեւն ասել է, որ «դա նոր հնարավորություն կլինի տարածաշրջանի երկրների համար»: «Թուրքիան կկարողանա իր ապրանքները Կենտրոնական Ասիա տեղափոխել ավելի կարճ, այլընտրանքային ճանապարհով: Այսպիսով, այն կարող է դառնալ նոր տրանսպորտային նախագիծ Եվրասիայի համար: Մենք սա արդեն առաջ ենք քաշել որպես նախաձեռնություն: Եվ այս միջանցքը եւս մենք կոչեցինք Զանգեզուրի միջանցք: Սա արդեն մտել է միջազգային բառապաշար: Ես գիտեմ, որ Եվրամիությունը շատ դրական է վերաբերվում այս հարցին: Եվրոպական միության խորհրդի նախագահ պարոն Շառլ Միշելի վերջին այցի ժամանակ Բաքու մենք այս հարցի շուրջ կարծիքների լայն փոխանակում ունեցանք, եւ նրանք, բնականաբար, նույնպես շատ աջակցում են այս նախագծին:
Այսինքն ՝ դա կլինի նոր հնարավորություն Թուրքիայի, Ադրբեջանի եւ տարածաշրջանի, այդ թվում ՝ Հայաստանի համար: Ես արդեն ասել եմ, որ այս երկաթուղով նրանք կարող են կապ հաստատել Ռուսաստանի և Իրանի հետ: Որովհետեւ Հայաստանի եւ Իրանի միջեւ երկաթգծի կառուցումն այն հարցն է, որը քննարկվում է հավանաբար 20 տարի, սակայն իրականում դեռ ոչինչ չկա: Որովհետեւ այս նախագիծը առնվազն 3 միլիարդ դոլար է պահանջում: Բայց Նախիջեւանի տարածքը՝ Նախիջեւանի եւ Իրանի միջեւ, արդեն կա երկաթուղային գիծ, նրանք կարող են օգտագործել այն»:
Սև լճի հատվածում թշնամին փորձել է առաջ գալ, բայց զոհ տալով հետ է շպրտվել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Օգոստոսի 16-ի գիշերն ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի, մասնավորապես` Սև լճի հատվածում` փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել»,–ասված է հաղորդագրության մեջ:
Տեղեկացվում է, որ հայ դիրքապահներն իրականացրել են հակազդող գործողություններ, ինչի արդյունքում հակառակորդը ետ է շպրտվել ելման դիրքեր: Ծավալված փոխհրաձգության ընթացքում հակառակորդը տվել է առնվազն մեկ զոհ: Հայկական կողմից տուժածներ չկան:
Հիշեցնենք, որ օգոստոսի 15–ի գիշերը ևս, ժամը 12-ից 1-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակել Սյունիքի մարզի Արավուս գյուղի ուղղությամբ։
Կովկասյան ժառանգության պաշտպանության (Caucasus Heritage Watch) միջազգային կազմակերպությունն ահազանգում է՝Շուշիի կերպարվեստի թանգարանի տարածքն ամբողջովին մաքրվել է, քանդակները հեռացվել են տարածքից։
Կազմակերպությունը մասնավորապես նշում է, որ արբանյակային լուսանկարները ցույց են տալիս՝ ապրիլի 10-ից հունիսի 5-ն ընկած ժամանակահատվածում Շուշիի կերպարվեստի թանգարանի

Քանդակների պուրակի 51 քանդակ հանվել է և տարածքն ամբողջովին մաքրվել է:
«CHW-ն մտահոգված է այս արվեստի գործերի վիճակով, որոնք այդ թանգարանի սեփականությունն են»,- նշված է կազմակերպության հաղորդագրությունում։
Ուստի կազմակերպությունը հարցադրում է անում Ադրբեջանի իշխանություններին՝ արդյո՞ք քանդակների հեղինակները ներգրավված են եղել դրանց տեղահանման աշխատանքներին, արդյո՞ք քանդակների տեղափոխումը համահունչ է Չեփման Թեյլորի նոր գլխավոր հատակագծին:

Եվ, ի վերջո, կազմակերպությունը կոչ է անում ադրբեջանական իշխանություններին բացահայտել առգրավված քանդակների գտնվելու վայրը և տեղեկացնել, թե դրանք ինչպես են հասանելի լինելու հանրությանը:
Տեղեկացնենք՝ այգում տեղադրված են եղել ինչպես հայ, այնպես էլ օտարերկրացի անվանի քանդակագործների աշխատանքներ։ Իսկ տեղի ունեցածը մշակութային ցեղասպանության դրսևորում է։
Ադրբեջանի կողմից բարձր մակարդակով փորձ է կատարվում արժեզրկել ռուս խաղաղապահների դերակատարությունը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։
Նշենք, որ ադրբեջանական քարոզչամեքենան տարածել է հերթական ապատեղեկատվությունը, թե, իբր, Արցախի զինված ուժերը կրակել են Լաչինի, Խոջալուի, Շուշիի մոտ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Ընդ որում՝ ադրբեջանցիները հատուկ շեշտում են, թե այդ տարածքում կան նաեւ ռուս խաղաղապահներ։
Փորձագետը նկատեց՝ ակնհայտ է, որ Ադրբեջանը սադրիչ հայտարարություններ է անում, քանի որ նշվածները մոտ են բնակավայրերին, և հայկական կողմը միանշանակ չէր կարող նման գործողություններ իրականացնել։
«Ռուս խաղաղապահ զորքերն էլ շատ լավ գիտակցում են, որ հայկական կողմը նման քայլի չի գնա, և սա սադրանք է։ Ադրբեջանը բարձր մակարդակով փորձ է արժեզրկել ռուս խաղաղապահների դերակատարությունը, որովհետև եթե մինչև հիմա նրանք էին կրակում, հիմա ասում են, թե իբր մենք ենք կրակում։ Այսինքն` իրենց տրամաբանությամբ ստացվում է՝ մենք էլ ենք սկսել ռուս խաղաղապահներին բանի տեղ չդնել, և ուզում են ցույց տալ, որ ռուս խաղաղապահներն այնտեղ անելիք չունեն»,-ասաց Կարեն Հովհաննիսյանը։
Փորձագետը կարծում է՝ այս ամենն ուղղված է ռուս խաղաղապահներին տարածաշրջանից դուրս մղելուն կամ առնվազն Ռուսաստանին հակամարտության կողմ դարձնելուն՝ տարածաշրջանում միայն ռուս խաղաղապահների ներկայացվածությունը կասկածի տակ դնելով։
«Նրանց ամբողջ նպատակն այն է, որ կա՛մ պետք է ռուս խաղաղապահները դուրս գան տարածաշրջանից, կա՛մ պետք է ռուս խաղաղապահների հետ նաև թուրք խաղաղապահներ ընդգրկվեն այդ ծառայության մեջ։ Իրականում սա սադրանք է, որին իրենց հատուկ ձեռագրով գնում են թուրքերն ու ադրբեջանցիները։ Նրանք մի բան հաշվի չեն առել, որ այնտեղ ոչ թե Հայաստանն է կանգնած, որ ինչպես նախկինում էին փորձում աշխարհին համոզել, թե իբր Հայաստանն է սադրանքների գնացել, այլ ռուսներն են կանգնած և չեն կարող ռուսների հետ այն խաղի կանոններով խաղալ, որով հայերի հետ են խաղացել»,-նշեց փորձագետը։
Ըստ Կարեն Հովհաննիսյանի՝ Ադրբեջանը շատ լավ է գիտակցում՝ չի կարող այնպես լինել, որ ռուս խաղաղապահներն այնտեղից դուրս գան։ Հենց դա է պատճառը, որ նրանք աշխատում են այն ուղղությամբ, որ թուրք խաղաղապահներն այնտեղ գան, բայց փորձագետի վստահեցմամբ չի կարող այնպես լինել, որ թուրք խաղաղապահները հայտնվեն այս տարածաշրջանում.
«Աշխարհաքաղաքական շահերից ելնելով՝ ավանդաբար այս տարածաշրջանը եղել է Ռուսաստանի ազդեցության գոտի, և Ռուսաստանը երբեք չի կարող զիջել տարածաշրջանը։ Հատկապես Արցախի հարցում բավականին խնդրահարույց է, և Ռուսաստանն այստեղ շատ մեծ ներդրումներ է անում, որ այն մնա հայաբնակ ու չհայաթափվի։ Կարծում եմ՝ Ադրբեջանը հաջողության չի հասնի, այլ ավելի կծանրացնի իր վիճակը»,-նշեց Կարեն Հովհաննիսյանը։
Վերջինս չի բացառում, որ ռուսներն ավելի կկոշտացնեն իրենց դիրքորոշումը, և արգելք չեն հանդիսանա, որ հայերն իրենք կատարեն իրենց բնակավայրերի, գյուղերի ինքնապաշտպանությունը, և ոչ թե զորքերի կրճատման, այլ հակառակը՝ ավելացման ճանապարհով կգնան։
«Այսինքն` չի բացառվում, որ եթե մինչև հիմա ռուսներն ասում էին՝ մենք ենք, հիմա կարող են ասել, որ նաև հայերը պետք է իրենց հետ լինեն, որ պաշտպանեն իրենց բնակավայրերը։ Ռուսաստանը մեծ աշխատանքներ է տանում, որ Արցախում ապրողներն այն չլքեն։ Հետևաբար չի բացառվում, որ այդ մարդկանց անվտանգությունն ապահովելու համար նաև լրացուցիչ ուժեր ներգրավվեն, և այդ լրացուցիչ ուժերը շահագրգիռ կողմ լինեն։ Այս դեպքում՝ տվյալ բնակավայրերի բնակիչները, այլ ոչ թե ՀՀ-ից գնացած»,-նշեց փորձագետը։
Հարցին՝ արդյոք այս ամենը գիտակցելով՝ ադրբեջանական կողմը կշարունակի՞ սադրանքների դիմել, Կարեն Հովհաննիսյանը նկատեց՝ քանի որ Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին հաղթող կողմ է, նրանք այժմ ոչ մի բանի առաջ կանգ չեն առնի. այս ժամանակաշրջանում ադրբեջանական կողմն անելու է այն, ինչ խելքներին փչի ու կամենա, և չի բացառվում, որ այդ սադրանքների միջոցով նաև Ռուսաստանին ներքաշեն ռազմական գործողությունների մեջ։
Եղանակի սպասվող վատթարացման պատճառով Անապայի տարածքում հայտարարվել է արտակարգ ռեժիմ: Այս մասին գրում է «kubnews.ru»-ն։
Այս որոշումը կայացվել է օգոստոսի 13 -ին Արտակարգ իրավիճակների հանձնաժողովի նիստում, որը վարել է քաղաքապետ Վասիլի Շվեցը:
Հանդիպմանը քաղաքացիական պաշտպանության և բնակչության պաշտպանության վարչության պետ Սերգեյ Սեմերկովը զեկուցել է, որ քաղաքում իրավիճակը վերահսկելի է:
Ջուրը դուրս է մղվել 37 բակի տարածքներից, թիվ 12 և 16 մանկապարտեզներից: Աղետի հետևանքների վերացման գործում ներգրավված է եղել մոտ 100 մարդ տարբեր ծառայություններից և կառույցներից, ընդգրկվել է ավելի քան 25 սարքավորում: Էլեկտրաէներգիայի ինժեներները շտկում են քաղաքի և գյուղական շրջանների հոսանքի խափանումները:
Ուտաշ ավանում և Պիոներսկի պողոտայում առավել բարդ իրավիճակ է, որտեղ առկա է տների և առողջարանների ջրածածկման վտանգ, հայտնել են Անապայի վարչակազմի մամուլի ծառայությունից:
«Ըստ կանխատեսումների, այսօր կեսօրին Անապայում հնարավոր է տեղումների նոր արտահոսք՝ մինչև 50 մմ: Այս առնչությամբ որոշվել է արտակարգ ռեժիմ մտցնել: Այս որոշմանը աջակցել են Արտակարգ իրավիճակների կոմիտեի անդամները՝ փրկարարական և անվտանգության գործակալությունների ղեկավարները»,- ասել են քաղաքապետարանից:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.