23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Արցախում, Շուշիի Եղցահող գյուղից Պաշտպանության բանակի ստորաբաժանումների հեռանալու մասին լուրը չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ, ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը։
«Հայկական զինված ուժերն Արցախում կանգնած են այն բնագծերում, որում կանգնած էին նոյեմբերի 9-ի դրությամբ։ Եղցահող գյուղի հատվածում էլ հայկական զինված ուժերի ստորաբաժանումները հետ չեն քաշվել»,– ի պատասխան լրագրողների հարցի ասել է Ասրյանը։
Հիշեցնենք` օգոստոսի 17-ին սոցիալական կայքերում տեղեկություններ էին տարածվել, որ Եղցահող գյուղի տարածքում տեղակայված ԱՀ ՊԲ զինծառայողները դուրս են բերվել։ Ըստ լուրերի` գյուղը մնացել էր անպաշտպան, տեղում դիրքավորվում են ադրբեջանցիները։
Որոշ տեղեկություններով`հայկական ուժերը դուրս են բերվել ռուսական կողմի հետ պայմանավորվածության համաձայն, ըստ որի` ադրբեջանական զինուժը ևս պետք է տարհանի տվյալ տարածքից իր ԶՈւ–ն` տարածքի վերահսկողությունը հանձնելով ռուս խաղաղապահներին։ Այս տեղեկությունները, սակայն, պաշտոնապես չեն հաստատվել։
այաստանի մարտական հենակետերից մեկում 3 զինծառայողի դի է հայտնաբերվել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Օգոստոսի 19-ին, ժամը 02։15-ի սահմաններում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տարածքում գտնվող մարտական հենակետում հայտնաբերվել են շարքայիններ, 2002թ. ծնված Մուրադ Աշոտի Մուրադյանի, 2002 թ. ծնված Լևոն Ռաֆաելի Հարությունյանի և 2002թ. ծնված Գոռ Արտակի Սահակյանի դիերը՝ հրազենային վիրավորումներով»,–ասված է հաղորդագրության մեջ։
Դեպքի հանգամանքները պարզվում են։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողների ստացած տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով ձեռք են բերվել ապօրինի ձեռնարկատիրության վերաբերյալ փաստական տվյալներ:
Ինչպես հաղորդում է ոստիկանությունը, Երեւանի քաղաքապետարանը սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության թույլտվություն է տվել Դավիթաշենի 3-րդ թաղամասի՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող հողատարածքում բազմաբնակարան բնակելի շենք կառուցել:
Ըստ նախագծի` շենքը պետք է ունենար մեկ կիսանկուղային, երեք վերգետնյա եւ մեկ մանսարդային հարկ: Սակայն ընկերության տնօրենը, լիցենզիա ունեցող կազմակերպության հետ կապալի պայմանագիր կնքելու փոխարեն, կազմակերպել եւ իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն. չպարզված աղբյուրներից շինանյութեր ձեռք բերելու, նաեւ առանց գրանցման կամ աշխատանքային պայմանագիր կնքելու` կանխիկ վարձատրությամբ շինաշխատանքներին անհատների ներգրավելու եղանակով, այսինքն` առանց հաշվապահական որեւէ հաշվառում վարելու իրականացրել է օբյեկտի կառուցապատումը:
Բացի այդ, շեղվելով նախագծից` կառուցվել է վերգետնյա յոթհարկանի բազմաբնակարան շենք՝ ինչի հետեւանքով պետությանը պատճառվել է ավելի քան 77 միլիոն դրամի վնաս:
Հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն։
Իլհամ Ալիևը բաց ու շիտակ ասում է, թե իրեն ինչի համար են պետք «կոմունիկացիաների ապաշրջափակումն» ու այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքը»՝ որպեսզի «ադրբեջանցիներին վերադարձնի» (առայժմ) Սյունիք և Վարդենիս, այլ կերպ ասած՝ զավթի Հայաստանի այդ մարզերը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Արմեն Այվազյանը:
«Ալիևը հայտարարել է, որ այդ խնդիրը լուծելու է հաջորդ փուլում:
Իսկ եթե մի սև օր թուրքերին, այնուամենայնիվ, հաջողվի գրավել բլկտված Հայաստանի այդ մարզերը, ապա կասկած չկա, որ նրանք անմիջապես դնելու են արդեն Երևանը գրավելու խնդիրը՝ այնտեղ էլ ադրբեջանցիներին «վերադարձնելու» համար։
Տասնամյակներ շարունակ ես և ուրիշները մանրամասնորեն բացատրել, հիմնավորել ու փաստարկել ենք, որ հայասպան թշնամուն հանձնված յուրաքանչյուր քառակուսի մետրն ու կիլոմետրը դառնալու են ընդամենը Հայաստանի շրջանների, քաղաքների ու գյուղերի վրա նոր հարձակումներ ձեռնարկելու պլացդարմ։ Այս աքսիոմատիկ ճշմարտությունն այդպես էլ հրաժարվեցին ընդունել և գործողության ղեկավար սկզբունք դարձնել ՀՀ բոլոր ղեկավարները։ Նրանք հրաժարվեցին ամենայն լրջությամբ նախապատրաստվել կենաց-մահու կռվին ու իբրև հետևանք ստացան կապիտուլյացիա և հայրենազրկում։ Ու այս ամենից հետո դեռ համարձակվում են հոխորտալ և իրենց հանձնվողական ու ձախորդ քաղաքականությունը որակել որպես ճիշտ ու անսխալական։
Ներկայիս կապիտուլյանտական ու խամաճիկային իշխանությունն էլ, երկիրն անհապաղ համըդնհանուր ռազմական ճամբարի վերածելու, ժողովրդին զինելու, պահեստազորային ու աշխարհազորային մեծաքանակ ուժեր կազմավորելու փոխարեն, դարձյալ, ինչպես և 2020 թ. պատերազմից առաջ, զբաղված է մարդկանց ուշադրությունը շեղելով և իր դրսի տերերի պատվերը հլու-հնազանդ կատարելով։
Այսպես երկար շարունակվել չի կարող»,- գրել է Այվազյանը։
Գիտե՞ք Ալիևն ինչու է էդքան ինքնավստահ խոսում, որովհետեւ տեսնում է, որ դու սահմանում համարյա ոչինչ չես անում, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հետք» էլեկտրոնային պարբերականի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը:
«Տեսնում է քո խրամատները, քո ինժեներական աշխատանքները: Ինչքան լրագրողներին արգելեք սահման գնալ, ինչքան էլ հարցումներին ընդհանրապես չպատասխանեք, միևնույն է՝ ադրբեջանցիները ամեն ինչ տեսնում են, յուրաքանչյուր սանտիմետր նկարում են, եթե իրենց պետք է լինում:
Ալիեւը դիմացը տեսնում է մի ազգ, որը չի ուզում իր սահմանը պաշտպանել ու սրան-նրան է հրավիրում սահմանը պաշտպանելու: Ալիեւը համոզված է, որ դրսից ոչ ոք էլ չի գալու Հայաստանի սահմանները պաշտպանելու, նա ինքը խոսում է այդ «պոտենցիալ եկողների» հետ: Այնպես որ, այլընտրանք չունենք, դատապարտված ենք ուժեղ բանակ ունենալու:
Բոլորը, չգիտես ինչու, սկսել են խոսել ապագայից, ապագա չի կարող ունենալ մի երկիր, որը չի ուզում իր սահմանը պաշտպանել, անհեթեթ է խոսել խաղաղության դարաշրջանի մասին:
Նիկոլ Փաշինյանը խաղաղության դարաշրջան է հայտարարել, իր շրջապատից գոնե մեկը նրան չի՞ բացատրել, որ պարտություն կրողը չի կարող նույնիսկ խաղաղություն մուրալ:
Որեւէ մեկը նրան չի՞ բացատրել, որ խաղաղությունը հայտարարելով չի լինում:
Նրան չեք բացատրե՞լ, որ պարտությունից հետո Հայաստանը որեւէ բան չի որոշում այլեւս, որ Հայաստանն այլեւս որեւէ լծակ չունի որեւէ մեկին որեւէ բան պարտադրելու: Դիմումներ ենք գրում միջազգային կառույցներին, զանազան կազմակերպութոյւնների՝ նրանց ինչ-որ պահանջներ ներկայացնելով: Ցնորք է լրիվ: Չգիտեմ՝ աշխարհում կա՞ մեկ այլ ազգ, որ չուզենա իր սահմանը պաշտպանել:
Ցնորք է լրիվ, իսկապես ցնորք է 21-րդ դարի հայը»,- գրել է Բաղդասարյանը:
Հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերի լարվածությունը կապված է Արցախյան երկրորդ պատերազմի հետեւանքների հետ: Աֆղանական գործոնը դեռ իր ազդեցությունը չի ունեցել մեր տարածաշրջանի գործընթացների վրա, որոնք կարող են տեղի ունենալ ապագայում: Այս մասին «TALK TIME» հաղորդաշարի եթերում ասաց արեւելագետ Հայկ Քոչարյանը:
«Այն, ինչ այժմ կատարվում է մեր տարածաշրջանում, կապված է այլ գործոնների հետ եւ այլ ենթատեքստ ունի: Միեւնույն ժամանակ Աֆղանստանում տեղի ունեցող գործընթացները փոխում են իրավիճակը անվտանգության տեսանկյունից, այդ թվում` միգրանտների հնարավոր ներհոսքի տեսանկյունից, ինչը կարող է անդրադառնալ Անդրկովկասի, այդ թվում` Հայաստանի անվտանգության վրա: Բացի այդ, Աֆղանստանում տեղի ունեցող գործընթացները կարող են հանգեցնել արմատական իսլամիստների ոգեւորության աճի, որոնք կարող են ակտիվանալ մեր տարածաշրջանում:
Անհրաժեշտ է նաեւ հաշվի առնել ՀԱՊԿ գործոնը, որը ներառում է նաեւ Միջին Ասիայի երկրները, ինչպես նաեւ Հայաստանը, որը շուտով կստանձնի նախագահությունը Կազմակերպությունում»,- պարզաբանեց արեւելագետը: Ինչ վերաբերում է բուն Աֆղանստանում տեղի ունեցող գործընթացներին, ապա սա, ըստ Քոչարյանի, ավելի շատ ներքին հեղափոխության է նման: «Եթե թալիբները կարողանան արագորեն վերցնել իշխանությունը երկրում եւ խուսափել զանգվածային անկարգություններից, ապա այս ամենը կարելի կլինի անվանել ներքին հեղափոխության հաջող փորձ Աֆղանստանում եւ նոր պետությունում:
Մոտավորապես 2020 թվականից, դեռեւս Թրամփի նախագահության ժամանակներից, ԱՄՆ իշխանություններն արդեն շփումներ ունեին թալիբների հետ, եւ այս տեսանկյունից Աֆղանստանից հեռանալու Վաշինգտոնի որոշումը չի ընդունվել 1-2 օրվա ընթացքում: Ելնելով Բայդենի հայտարարություններից՝ կարելի է եզրակացնել, որ ԱՄՆ-ը մտադիր է զսպել Ռուսաստանի եւ Չինաստանի ամրապնդումը, եւ այս տեսանկյունից Աֆղանստանը բեռ է՝ առաջին հերթին ֆինանսական տեսանկյունից: Կարծում եմ՝ եղել է որոշակի պայմանավորվածություն եւ կա «կարմիր գիծ», որը որոշել է ԱՄՆ-ը:
Սակայն նման արագ գործընթացները անակնկալ էին նաեւ Վաշինգտոնի համար»,- ընդգծեց նա: Փորձագետը նշեց, որ Թուրքիան իր հերթին ձգտում է ուժեղացնել վերահսկողությունը հաղորդակցությունների եւ ճանապարհների վրա, եւ Աֆղանստանն այս իմաստով շատ կարեւոր կետ է: «Սակայն թալիբները չեն ցանկանում տեսնել ՆԱՏՕ-ի ներկայությունը երկրում: Հետեւաբար, Թուրքիայի համար այս երկրում ներկայություն ապահովելու խնդիրը բարդանում է, բայց դեռ հնարավոր է:
Հայտնի է, որ թալիբներին ակտիվորեն աջակցում է Անկարայի հետ լավ հարաբերությունների մեջ գտնվող Կատարը: Հետեւաբար, Թուրքիան կարող է դիմել Կատարի միջնորդությանը եւ կապ հաստատել թալիբների հետ»,- եզրափակեց Քոչարյանը:
Ադրբեջանի գործողությունները նպատակաուղղված են խոչընդոտելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ բանակցությունների վերսկսումը, ինչպես նաև վիժեցնելու տարածաշրջանային ապաշրջափակման գործընթացը և բոլոր հաղորդակցության միջոցների բացումը: Նման հայտարարություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը` անդրադառնալով երեկ և այսօր գրանցված Ադրբեջանի սադրիչ քայլերին։
«Դատապարտում ենք ադրբեջանական կողմից սադրիչ գործողությունները, որոնք ակնհայտորեն նպատակ ունեն վտանգելու դեէսկալացիայի ուղղությամբ գործադրվող ջանքերը և խաթարելու տարածաշրջանային անվտանգությունը և խաղաղությունը»,–նշված է ԱԳՆ–ի հայտարարության մեջ։
Գերատեսչությունից վստահեցնում են` Հայաստանը հետևողականորեն պաշտպանելու է իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և Արցախի ժողովրդի ինքնորոշման ու իր հայրենիքում ապրելու իրավունքը:
Միաժամանակ, արտգործնախարարությունը նշում է` հատկանշական է, որ Ադրբեջանի գործողությունները զուգորդվում են Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության և Արցախի դեմ ուժ կիրառելու վերաբերյալ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հնչող սպառնալիքների հետ:
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում 11 օր է՝ սկսվել են շիրմաքարերի տեղադրման աշխատանքներ։ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների համար միատեսակ շիրմաքարեր են տեղադրվելու։ NEWS.am-ի հետ զրույցում գեներալ-մայոր, պաշտպանության նախարարի խորհրդական Վարդան Ավետիսյանն ասաց, որ նախաձեռնության մասին Պաշտպանության նախարարությունը ծնողներին տեղեկացրել էր դեռ ամիսներ առաջ, որպեսզի նրանք շատ ծախսեր չանեն։
«Ծնողների մտահոգությունն այն է, որ շուտով մոտենում է երեխաների մահվան տարելիցը, բայց մենք էլ ասում ենք, որ առայսօր հուղարկավորություններ են կատարվում։ Այստեղ օր էր լինում, մինչև 18 հուղարկավորություն էր կատարվում։ Ծնողների վրդովմունքը կիսելով՝ փորձում ենք, որ իրենք էլ մեզ հասկանան»,- նշեց նա։
Ծնողներին շիրմաքարերի վեց տարբերակ է ներկայացված։ Ծնողների մեծ մասը հակված է Չելյաաբինսկի սև մարմարի տարբերակի վրա։
«Մենք երկու օրից կամփոփեք արդյունքները և կգանք ընդհանուր հայտարարի։ Ի սկզբանե որոշել էինք, որ նախապատվությունը տալու էինք այն քարին, որի գերակշիռ մասը կընտրեն ծնողները, բայց հետագայում խնդիրներ առաջացան, որովհետև ծնողների մեծ մասը կանգնեցին տարբեր կարծիքների վրա և իրենք ցանկանում են, որ իրենց կամքը հաշվի առնվի։ Ամեն դեպքում քարի չափսերը լինելու են նույնը․ բարձրությունը՝ 1 մետր 20 սմ, տապանը՝ 1 մետր 20 սմ, լայնությունը՝ 60 սմ, հաստությունը՝ 13 սմ»,- ընդգծեց Վարդան Ավետիսյանը։
Քարերի նախագիծը կատարել է Պաշտպանության նախարարության կապիտալ շինության վարչությունը։ Հումքը կներկրվի արտերկրից, հիմնականում Ռուսաստանից, Ուկրաինայից և Չինաստանից։
44-օրյա պատերազմում զոհված 882 զինծառայող է հուղարկավորված «Եռաբլուրում»։ Այն զինծառայողների տապանաքարերի վրա, որոնց աճյուններն ամբողջությամբ չեն գտնվել, բաց թողնված պատուհաններ կլինեն, որ հետագայում մասունքներ գտնելու դեպքում նորից հուղարկավորեն։
«Եռաբլուրի» շինարարական աշխատանքները կավարտվեն մինչև տարվա վերջ։ Տարածքը բաժանված կլինի չորս հարթակի. կլինեն ծառեր, սիզամարգեր, ճեմուղիներ և լուսավորություն։
Մերձավորարևելյան տարածաշրջանում ընթացող ցանկացած գործընթաց որոշակի ազդեցություն կարող է ունենալ նաև Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ անդրադառնալով Աֆղանստանում տիրող իրավիճակին։
Իրանագետը նշեց, որ Աֆղանստանում ընթացող զարգացումներն ուղղակի ազդում են հարևան Իրանի քաղաքականության վրա, և իրանցիները որոշակի ներգրավվածություն ունեն աֆղանական խնդիրներում։
«Իրանը կարևոր դերակատար է, որը Մերձավոր Արևելքում ապահովում է կայունության զգալի չափաբաժին։ Մյուս կողմից Աֆղանստանում ստեղծված իրավիճակն ուղղակի ազդում է հարևան մեկ այլ տարածաշրջանի՝ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի վրա, որտեղ Տաջիկստանը ՀԱՊԿ անդամ պետություն է և բնականաբար Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը ևս, թե՛ ՀԱՊԿ շրջանակներում, թե՛ երկկողմ ռազմավարական հարաբերություններ ունենալով Տաջիկստանի հետ, ներգրավված է աֆղանական գործընթացներում կամ այդ գործընթացներն ազդում են ռուսական քաղաքականության վրա»,-ասաց Վարդան Ոսկանյանը։
Վերջինս նկատեց՝ Հայաստանի հանդեպ ակնհայտ թշնամական դիրքորոշում ունեցող Թուրքիան նույնպես աֆղանական իրադարձություններից անմասն չէ։ Նրա խոսքով՝ նախքան թալիբների կողմից Քաբուլի գրավումը՝ էրդողանական վարչախումբը փորձում էր Քաբուլի օդանավակայանը վերցնել իր ռազմական վերահսկողության ներքո, իսկ հիմա այդ ծրագիրը զգալի խոչընդոտների է հանդիպելու, մինչդեռ դրա իրականացման վրա էրդողանական վարչախումբը բավական մեծ դիվանագիտական և այլ ռեսուրս էր ծախսել։
«Հիմա այդ խնդիրն առկախվում է։ Մյուս կողմից Թուրքիան 2018-ից ի վեր փորձ էր կատարում կյանքի կոչել այսպես կոչված Լաջվարդի միջանցքը, որն Աֆղանստանը Թուրքմենստանի, Կասպից ծովի և Ադրբեջանի ու Վրաստանի վրայով կապում էր Թուրքիայի հետ։ Հիմա այդ ծրագրի ապագան էլ շատ մշուշոտ է դառնում։ Նաև այլ տարածաշրջանային խաղացողներ կան, որոնց շահերն Աֆղանստանում հատվում են։ Խոսքը գնում է Մերձավոր Արևելքում Սաուդյան Արաբիայի, Կատարի շահերի մասին և բնականաբար Պակիստանի, որը 44-օրյա պատերազմի ընթացքում արցախյան հակամարտության անդրկուլիսյան խաղացողներից մեկն էր»,-նշեց իրանագետը։
Տեղի ունեցող իրադարձությունները, եթե ոչ ուղղակիորեն, ապա անուղղակիորեն առնչվում են նաև Հայաստանի շահերին։ Ցանկացած տարածաշրջանում թուրքական դիրքերի թուլացումը բխում է ՀՀ շահերից, բայց մյուս կողմից էլ ըստ իրանագետի՝ թալիբների իշխանության գալը կարող է «ոգեշնչել» ահաբեկչական կառույցներին Մերձավոր Արևելքում, իսկ այդ ահաբեկչական կառույցները, վարձկանները մասնակցում էին նաև 44-օրյա պատերազմին և այս առումով որոշակի մարտահրավերներ կարող են ի հայտ գալ։
«Բացի այդ Իրանը կարևորագույն հանգրվան է աֆղանցի փախստականների համար և չի բացառվում, որ այդ փախստականների որոշ քանակ, գուցե մի քանի ընտանիք կամ մի քանի տասնյակ ընտանիք փորձեն մտնել նաև ՀՀ տարածք, ինչին ևս պետք է պատրաստ լինել»,-նշեց Վարդան Ոսկանյանը։
Վերջինս նկատեց՝ Թուրքիայի և Ադրբեջանի համար բավական բարդ է լինելու օգտվել Աֆղանստանում ստեղծված իրավիճակից. թուրքական կողմն իր համար ծագած խնդիրները լուծելու համար երկու ուղի ունի. Կա՛մ համաձայնության գալ թալիբների հետ, կա՛մ փորձել օգտվել Կատարի և Պակիստանի միջնորդական ջանքերից։
«Ցանկացած իրադարձություն բերում է մարտահրավերներ և հնարավորություններ։ Ամեն ինչ կախված է քեզանից՝ ինչպես կօգտվես հնարավորություններից և ինչպես կդիմակայես մարտահրավերներին։ Հայաստանը պետք է աշխատի դիվանագիտական իր ողջ կարողությամբ, այլ խնդիր է ներկա իշխանությունները կկարողանան դա անել, թե ոչ»,-հավելեց իրանագետը։
Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակում ձերբակալվել են Գորիսի փոխքաղաքապետեր Իրինա Յոլյանը և Մենուա Հովսեփյանը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։

«Իրինա Յոլյանը և Մենուա Հովսեփյանը կասկածվում են ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը) արարք կատարելու մեջ, Մենուա Հովսեփյանը նաև՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով արարք կատարելու մեջ (ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը)», – ասաց Թադևոսյանը։
Փոխքաղաքապետերի գտնվելու վայրի մասին տեղեկատվություն չտրամադրվեց։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.