23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այս պահին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի» վերակենդանացման բաժանմունքում են գտնվում COVID-19 դրական ախտորոշմամբ 2 պացիենտ` 22 և 28 տարեկան: Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նրանք միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքին: Պացիենտների վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: COVID-19-ը երիտասարդացել է. hիվանդությունը ձեռք է բերել զարգացման ավելի արագ տեմպ»,–գրել է նախարարը:
Նրա խոսքով` վիճակագրությունը ցույց է տալիս, որ ամբողջ աշխարհում COVID-19-ի հետևանքով 50-ից ցածր տարիքի անձանց, այդ թվում` երեխաների շրջանում, հիվանդության ծանր ընթացքի և հոսպիտալացման ցուցանիշը կտրուկ աճել է:
Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 508–ով և դարձել 236 742:
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․
«Մենք առանձնացրել ենք Ադրբեջանի նախագահի «CNN Türk»-ին օգոստոսի 14-ի հարցազրույցի և օգոստոսի 16-ին Քարվաճառ ու Բերձոր նրա այցերի ելույթի այն հատվածները, որոնք հայատյացություն ու թշնամանք են պարունակում և հայերեն ու անգլերեն լեզուներով ուղարկել ենք ՀՀ Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին, գործադիր իշխանության և իրավապահ մարմինների, ինչպես նաև հասարակական կազմակերպություններին:
Հարցն այն է, որ այդ ելույթներով գեներացվում է ատելություն ողջ հայ ժողովրդի, Հայաստանի և Արցախի բնակչության նկատմամբ, դրանցով տրվում են սպառնալիքներ, արվում են վիրավորական ու թշնամանք բորբոքող արտահայտություններ: Այդ ելույթները խաթարում են խաղաղությունը:
Իսկ հայկական կողմի զինվորականների ու քաղաքացիական անձանց նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի դաժանությունների, այդ թվում՝ գլխատումների, խոշտանգումների ու սպանությունների փաստերը վկայում են ադրբեջանական զինված ուժերը դրանք իրականացրել են՝ ոգեշնչված լինելով հենց իրենց գերագույն գլխավոր հրամանատարից:
Ադրբեջանական նման քաղաքականության ուղիղ հետևանքներն են ներկայում ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների զանգվածային խախտումները (կրակոցներ գյուղերի ուղղությամբ, սպառնալիքներ քաղաքացիական բնակիչներին, գողություններ և այլն):
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մշտապես է իրականացնում ադրբեջանական իշխանության մարմինների ուղերձերի ու ելույթների ուսումնասիրություն՝ պետական բարձր հովանավորչությամբ թշնամանքի ու հայատյաց քաղաքականության ապացույցները փաստագրելու նպատակով: Ընդ որում, նյութերն առաջնահերթ ուսումնասիրվում են ադրբեջաներենով:
Այս ամենը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն իրականացնում է մարդու իրավունքների խախտումները կանխարգելելու, առկա ոտնահարումները վերացնելու նպատակով»:
Օգոստոսի 25-ից Հայաստանում մեկնարկում են եռամսյա վարժական հավաքներ: Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից:
«Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասով և «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասով, կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1356 – Ն որոշմամբ, պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման և վերապատրաստման նպատակով, 2021 թվականի օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը հայտարարվում է պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներ: Ըստ անհրաժեշտության, հավաքների մասնակիցները կներգրավվեն նաև մարտական հերթապահության։
Վարժական հավաքների ապահովման համար, երեք ամիս ժամկետով, ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից կներգրավվի ընդհանուր մինչև 110 միավոր տրանսպորտային միջոց:
Հավաքներին մասնակցելու ողջ ընթացքում քաղաքացիները կհամարվեն զինծառայողներ, կօգտվեն զինծառայողների համար սահմանված բոլոր բավարարումներից և սոցիալական արտոնություններից, կպահպանվեն նրանց քաղաքացիական աշխատատեղերը, ինչպես նաև հավաքների յուրաքանչյուր ամսվա համար կստանան վարձատրություն՝ նշանակված զինվորական պաշտոնի համար նախատեսված պաշտոնային դրույքաչափով՝ կախված զինվորական կոչումից և մի շարք այլ գործոններից։ Հավաքներին մասնակցությունը, օրացուցային հաշվարկով, կներառվի քաղաքացու զինվորական ծառայության կամ աշխատանքային ընդհանուր ստաժում:
Հավաքներից խուսափելը առաջացնելու է քրեաիրավական հետևանքներ»,- ասված է հայտարարության մեջ:
Արարատ Միրզոյանի նշանակումը արտգործնախարարի պաշտոնում ցույց է տալիս, որ ոչ մի պրոֆեսիոնալ դիվանագետ չի ցանկանում աշխատել գործող վարչապետի հետ: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանի՝ ԱԳ նախարար նշանակմանը:
Ըստ փորձագետի՝ այս նշանակումը փաստում է, որ վարչապետը չունի որակյալ կադրային բազա, որտեղից կարող է նշանակումներ անել.
«Բացի սա, պետք էր ինչ-որ աշխատանք տրամադրել Արարատ Միրզոյանին, նա իր թիմակիցն էր, չէր կարող անպաշտոն մնալ, քանի որ նրա շրջապատը կսկսեր որոշակի տեղեկություններ հրապարակել իշխող քաղաքական ուժի գործունեության մասին, ինչն էլ վնաս կլիներ վարչապետին»,-ասաց Բադալյանը և ընդգծեց, որ որևէ դրական առաջընթաց այս նշանակումից չի լինելու:
Դիտարկմանը, որ Արարատ Միրզոյանը կասկածվել է հատուկ ծառայությունների գործակալ լինելու մեջ, քաղտեխնոլոգը նշեց, որ դա բացասաբար կանդրադառնա արտաքին աշխարհում Հայաստանի իմիջի վրա, միևնույն ժամանակ ընդգծեց, որ դա Նիկոլ Փաշինյանի համար որևէ նշանակություն չունի.
«Այն որ Արարատ Միրզոյանի գործակալ լինելու մասին խոսակցություններ են եղել, դա որևէ նշանակություն չունի Նիկոլ Փաշինյանի համար, կարևորն իրեն հավատարիմ գործիչ լինելն է, իսկ թե գործակալ է եղել, չի եղել, դա Նիկոլ Փաշինյանի համար նշանակություն չունի։ Իհարկե, դա ազդելու է Հայաստանի արտաքին քաղաքականության վրա, քանի որ շատ դեպքերում Հայաստանը ծաղրի առարկա կդառնա, բայց վարչապետը Հայաստանի վարկանիշը հաշվի չի առնում, նա իշխանությունը պահելու խնդիր ունի»,-ասաց զրուցակիցը:
Նշենք, որ այսօր ևս մեկ ուշագրավ նշանակում է եղել: ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Գրիգորյանը, որը նախկինում զբաղեցնում էր Անվտանգության խորհրդի պաշտոնը, կրկին հետ է նշանակվել իր նախկին պաշտոնին: Նկատենք նաև, որ, ըստ շրջանառվող լուրերի, վերջինս ԱԳՆ էր գնացել՝ ԱԳ նախարար նշանակվելու համար, սակայն այդ նշանակումն այդպես էլ չեղավ։
Ըստ Արմեն Բադալյանի՝ Արմեն Գրիգորյանին ԱԳ նախարար նշանակելով՝ Նիկոլ Փաշինյանը ցանկացել է շնորհակալություն հայտնել ԱՄՆ-ին, որն իրեն օգնեց մնալ վարչապետի պաշտոնում, նաև ակնկալիքներ է ունեցել ԱՄՆ-ից, սակայն դրանք այդպես էլ չեն իրականացել, ուստի փոխել է որոշումը.
«Միգուցե նա հույս ուներ, որ, տվյալ գործչին ԱԳ նախարար նշանակելով` ԱՄՆ-ն մեծ ֆինանսական օգնություն կտրամադրի Հայաստանին, բայց, քանի որ դա տեղի չունեցավ և այլ հանգամանքներ առաջ եկան, Նիկել Փաշինյանը նորից նրան վերադարձրեց ինչպես ասում են «հորանց տուն»: Այսինքն, ակնկալիքը ԱՄՆ-ից չեղավ, իսկ ռուսական կողմից դժգոհություն կլիներ այս նշանակման դեպքում, դրա համար էլ որոշումը փոխեց»,-ասաց Բադալյանը:
Իսկ թե Արարատ Միրզոյանի նշանակումը կգոհացնի՞ ռուսական կողմից, Արմեն Բադալյանն ասաց.
«Նա իրենից ոչինչ չի ներկայացնում, ընդգծված արևմտամետ չէ, չեղածի հաշիվ, կարելի է նրա հետ աշխատել»:
Ռուսաստանի կողմից զենքի մատակարարումը նրա ինքնիշխան իրավունքն է։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները:
«Մենք շատ ենք կարդում և լսում այդ մասին, բայց ես կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ մենք համապատասխան փոխհարաբերություններ ենք հաստատել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ», — ասաց նա:
Գերատեսչության ներկայացուցիչը հավելեց, որ ռուսական կողմը հաշվի է առնում տարածաշրջանում ուժերի հավասարակշռության պահպանման անհրաժեշտությունը:
Ավելի վաղ, CNN Turk-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահը մեղադրել էր Հայաստանին իբր թե խաղաղության պայմանագիր ստորագրել չցանկանալու և ռևանշիստական տրամադրությունների մեջ:
Նա միաժամանակ «անտրամաբանական» էր որակել Հայաստանին զենքի մատակարարման մասին ռուսական կողմի հայտարարությունները:
Ադրբեջանական զորքն օգոստոսի 18–ին, ժամը 10–ի սահմաններում, հետ է քաշվել Եղցահողի սահմանին իրենց զբաղեցրած հատվածից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Եղցահողի գյուղապետ Արտակ Հակոբյանը։
«Ադրբեջանական զորքը մոտ 1 կմ առաջխաղացում էր ունեցել, հիմա հետ են քաշվել մեր համայնքին նախկինում պատկանող անասնաֆերմայում տեղակայված իրենց բազա։ Որտեղ հակառակորդն առաջխաղացում ուներ, այդ տարածքից գյուղն ուղիղ նշանառության տակ էր, հիմա հետ են քաշվել»,– ասաց գյուղապետը։
Արտակ Հակոբյանը դեռ օգոստոսի 17–ին էր մեզ հետ զրույցում ասել, որ մի քանի օր առաջ Եղցահողի սահմաններից Պաշտպանության բանակի զինծառայողներին հեռացրել են, մինչդեռ Արցախի նախագահի խորհրդական Վահրամ Պողոսյանն մեկնաբանելով այս լուրը, նշել էր, թե Պաշտպանության բանակի ստորաբաժանումները գտնվում են իրենց տեղում, որեւէ խնդիր չկա։
Մեր հարցին, թե ՊԲ զինծառայողներ կա՞ն Եղցահողի սահմաններին, գյուղապետն ասաց. «Գյուղում ՊԲ զինծառայողներ կան, բայց կոնկրետ առաջնագծի այդ հատվածից մեր բանակը հետ է քաշվել»։
Եղցահողի գյուղապետի խոսքով՝ ռուս սահմանապահներն են վերահսկում այն տարածքը, որն անցել էր հակառակորդի վերահսկողության տակ, բայց ոչ շուրջօրյա։ Ըստ Հակոբյանի՝ մի քանի օրվա ընթացքում պետք է ռուս սահմանապահների հերթապահությունը մշտական դառնա։
երեկ մարտական հենակետում երեք հայ զինծառայողները մահացու հրազենային վիրավորում են ստացել, նախնական տվյալներով, հայկական զորամասին պատկանող զինատեսակով եւ նախաքննական մարմինն առավել հակված է համածառայակցի կողմից կատարված սպանության վարկածին։
Հիշեցնենք, որ սարսափելի դեպքի մասին վաղ առավոտյան տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ հայտարարելով, որ օգոստոսի 19-ին, ժամը 02։15-ի սահմաններում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում գտնվող մարտական հենակետում հայտնաբերվել են շարքայիններ, 2002թ. ծնված Մուրադ Աշոտի Մուրադյանի, 2002 թ. ծնված Լևոն Ռաֆաելի Հարությունյանի, և 2002թ. ծնված Գոռ Արտակի Սահակյանի դիերը՝ հրազենային վիրավորումներով։
Առավոտյան մամուլում շրջանառվում էր հակառակորդի կողմից դիվերսիոն հարձակման մասին, որը գերատեսչությունից չեն հաստատել՝ նշելով, որ նախնական տեղեկություններով՝ տեղի ունեցածը կապ չունի հակառակորդի գործողությունների հետ։ Սյունիքում ծառայություն իրականացնող կամավորները եւս «Փաստինֆո»-ի հետ զրույցում չեն հաստատել դիվերսիայի վարկածը՝ նշելով, որ նման դեպք տեղի չի ունեցել։
Այս պահին Սյունիքում քննչական խումբ է աշխատում,որոնք տարբեր վարկածներ են առաջ քաշել, սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, առավել հավանական է համարվում՝ համածառայակցի կողմից կատարված սպանությունը եւ քննարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով քրեական գործի հարուցումը։Կան նաեւ կասկածներ, թե որ զինծառայողին ամրակցված զենքից են արձակվել կրակոցները եւ ում կողմից ու բացառված չէ, որ այսօր արդեն տեղի ունենա ձերբակալությունը։
Սակայն այստեղ խնդիրը միայն կասկածյալի ինքնության պարզումը չէ, այլ շարժառիթը, թե ինչու է 18-20 տարեկան տղան կրակել ու սպանել իր ծառայակիցներին, երբ առջեւում թշնամին է ու ամեն պահի կարող է հարձակվել։ Եթե տղաների մեջ եղել են միջանձնային անբարյացակամ հարաբերություններ, որտե՞ղ է եղել հրամանատարությունը, ինչու չի վերահսկել իրավիճակը։ Ի վերջո, գործ ունենք դժոխքի միջով անցած պատանիների հետ, քանի որ նրանց թվում կան 44 օրյա պատերազմի մասնակիցներ, որոնք, նրանց հոգեբանական վիճակը, ապրումները փաստացի մատնվել են անտարբերության։
Վրաստանը չի պատրաստվում ընդունել Աֆղանստանից փախստականների և այս հարցը նույնիսկ չի քննարկում: Այդ մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդրե Խվթիսիաշվիլին, գրում է jnews.ge-ն։
Վրաստանի ԱԳՆ ներկայացուցիչն այսօր եղել է Թբիլիսիի օդանավակայանում, որտեղ լուսադեմին հունգարական ինքնաթիռը Աֆղանստանից բերել է Վրաստանի վեց քաղաքացիներին, ովքեր Քաբուլում պայմանագրով աշխատում էին ամերիկյան ընկերությունում:
Հատուկ չվերթով հայրենիք վերադարձած քաղաքացիներին դիմավորել են նրանց հարազատները, արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը, ինչպես նաև Վրաստանի կառավարության վարչակազմի ղեկավար Իլիա Դարչիաշվիլին:
Ալեքսանդրե Խվթիսիաշվիլին ասել է, որ հունգարական ինքնաթիռում, որը Վրաստանի քաղաքացիներին բերել է Թբիլիսի, չկան Աֆղանստանից փախստականներ: Վրացիների հետ միասին հունգարական ինքնաթիռը Քաբուլից դուրս է բերել եվրոպական երկրների մի քանի տասնյակ քաղաքացիների, որոնք այնուհետև Թբիլիսիից այլ երկրներով տեղափոխվել են իրենց երկրներ:
«Թբիլիսի ժամանած հունգարական ինքնաթիռը ոչ մի փախստականի չի բերել: Այս չվերթով փոխադրվել են նաև այլ մարդիկ, ովքեր արդեն այլ ինքնաթիռներով մեկնել են դեպի իրենց երկրներ, բոլորը եվրոպացիներ են: Վրաստանը չի պատրաստվում ընդունել Աֆղանստանից փախստականների, դրա մասին խոսակցություն չկա», – ասել է Խվթիսիաշվիլին:
ԱԳՆ ներկայացուցիչը նաև հստակեցրել է, որ Աֆղանստանում Վրաստանի 23 քաղաքացի է գտնվել, սակայն նրանցից մեկին տարհանում են ոչ թե վրացական իշխանությունները, այլ այն ընկերությունը, որում նա աշխատում է:
«Աֆղանստանում Վրաստանի 22 քաղաքացի էր գտնվում: Հետո տեղեկատվություն տարածվեց, ինչ-որ մեկը տեսանյութ էր տեղադրել, որ մեկ այլ վրացի էլ կա իրենց հետ: Արտաքին գործերի նախարարությունը նրա հետ էլ կապ հաստատել, նրան առաջարկվել էր այս չվերթով ժամանել, սակայն նա ասել էր, որ իր մեկնումն արդեն ծրագրել է այն ընկերությունը, որտեղ նա աշխատում է, և նա թռչելու է այդ չվերթով»,- ասել է Խվթիսիաշվիլին:
Վրաստանի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Քաբուլում է մնում Վրաստանի ևս 16 քաղաքացի, և նրանց տարհանման ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում:
Նրա խոսքով՝ բոլորը ողջ և առողջ, ապահով վայրում են գտնվում:
Հիմնական խնդիրը մնում է Վրաստանի քաղաքացիների տեղաշարժը Քաբուլում և նրանց անվտանգ տեղափոխումն օդանավակայան՝ Աֆղանստանում անկայուն և քաոսային իրավիճակի պատճառով:
«Այնտեղ են մնում մեր 16 համաքաղաքացիները, մենք ակտիվորեն աշխատում ենք նրանց քաղաքից օդանավակայան հասցնելու ուղղությամբ, որտեղ բազան արդեն վերահսկվում է ԱՄՆ -ի, Մեծ Բրիտանիայի և Թուրքիայի զինված ուժերի կողմից: Այդտեղից արդեն կկատարվի այդ մարդկանց Վրաստան ինքնաթիռով տեղափոխումը: Մենք գործընկերների հետ աշխատում ենք այս ուղղությամբ:Գործընկեր երկրները նախատեսում են տասնյակ չվերթներ իրականացնել այնտեղից, որոնց միջոցով մենք կարող ենք ուղարկել մեր քաղաքացիներին: Զուգահեռաբար, մենք աշխատում ենք այն ուղղությամբ,որ Աֆղանստանն ընդունի Վրաստանից ինքնաթիռ: Սա կապված է որոշակի դժվարությունների հետ, քանի որ իրավիճակը քաոսային է, իրավիճակը բարդ է, և եթե մոտ ժամանակներս հաջողվի ուղարկել ինքնաթիռը, ապա նրանք կժամանեն դրանով : Եթե ոչ, ապա մենք կօգտագործենք առաջին իսկ հնարավորությունը », – ասել է Խվթիսիաշվիլին:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ «Գռզո» մականունով գործարար, իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանը, Երևանի կենտրոնում կրակոցներ է արձակել՝ Արցախի նախագահի կողմից պարգևատրված զենքով։
Հիշեցնենք, որ նրա Գռզոյի եղբոր մասնակցությամբ զինված միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 18-ին՝ մի կնոջ ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ առաջացած տարաձայնության պատճառով։ Կինը ամուսնուն բողոքել էր, թե իրեն վիրավորել են եւ նա ըկերների հետ,որոնց թվում եղել է նաեւ Գռզոյի եղբայրը, պարզաբանումների է կանչել կնոջ կողմից մատնանշված երիտասարդներին։
Արդյունքում հնչել էին կրակոցներ, որի հետեւանքով կան նաեւ տուժածներ։ ՔԿ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հրազենը կիրառել է Գռզոյի եղբայրը, որին մեղադրանք է առաջադրվել զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ, իսկ «BROWNING» տեսակի հրազենը, որը գտնվել է վերջինիս մոտ եղել է օրինական հիմքով։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ այն պարգեւատրված զենք է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից։ Եւ գրավոր հարցում էինք ուղարկել ՔԿ՝ պարզելու, թե երբ է Ռ.Սուքիասյանը պարգեւատրվել ու ինչ ծառայությունների դիմաց։ Սակայն ՔԿ-ն, չհերքելով մեր տեղեկությունները, որ Սուքիասյանը մեղսագրվող հանցագործությունը կատարել է Ա. Հարությունյանի կողմից պարգեւատրված զենքով, շտապել է իր հովանու տակ վերցնել երկուսին էլ՝ նշելով, թե «նախաքննական գաղտնիք կազմող տվյալները կամ դեռևս չպարզված կամ ստուգման փուլում գտնվող հանգամանքները հրապարակման ենթակա չեն»։
Իսկապես ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը ցուցաբերել է առանձնակի ունակություն՝ իր ղեկավարած կառույցի անկարողությունն ի ցույց դնելու համար։ Այն է՝ մի քանի ժամվա մեջ պարզել են, որ Գռզոյի եղբայրը օրինական զենքով է կրակել, որպեսզի ապօրինի զենք պահելու մեղադրանք չառաջադրեն, բայց հիմքերը պարզել չի հաջողվել։ Այսինքն` անցած մեկ ամսվա ընթացքում չեն կարողացել բացել նրան զենքով պարգեւատրելու մասին հրամանագիրն ու կարդալ ամսաթիվը, թե երբ է պարգեւատրվել Սուքիասյանն ու ինչի համար։
Թերեւս կարդալու համար եւս թույլտվություն է պետք, ինչը չունեն։
Ի դեպ, սա միակ դեպքը չէ, երբ այս կառույցը՝ Քյարամյանի նախագահությամբ, փորձում է ծածկադմփոց անել իշխանական շրջանակների հետ առնչություն ունեցող անձանց վերաբերյալ, այդ թվում կոռուպցիոն գործերը։ Դրանցից յուրաքանչյուրին կանդրադառնանք առանձին։
ԱԺ-ում տեղի ունեցած փակ Հանդիպման ընթացքում քննարկեցինք մի շարք հարցեր, ինչպես նաև սահմանային գոտիներում ստեղծված օպերատիվ-մարտավարական իրադրությունը։ Խմբակցությունների անդամներին ներկայացրի՝ ինչպիսի իրադրություն է ստեղծվել սահմաններին ներկա դրությամբ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ, ԳՇ պետի տեղակալ Էդվարդ Ասրյանը։
ԳՇ պետի տեղակալը վստահեցրեց, որ ստեղծված օպերատիվ-մարտավարական իրադրությունում ՀՀ ԶՈՒ-երը կանգնած են իրենց դիրքերում, հակառակորդի կողմից մի շարք սադրիչ գործողություններին տալիս արժանի պատասխան.
«Մեր հանրության շրջանում տարածված է, թե մենք ունենում ենք կորուստներ, իսկ հակառակորդն անկորուստ է, դա այդպես չէ, իրականությանը չի համապատասխանում, հակառակորդը նույնպես ունի կորուստներ։ Մենք վերահսկում ենք մեր սահմանները, այդ խնդիրը, որն առաջադրված է մեր ԶՈՒ-երին, բանակին՝ կատարելու ենք պատվով»,- ասաց Էդվարդ Ասրյանը։
Իսկ թե ի՞նչ նպատակ է հետապնդում Ադրբեջանը՝ սահմաններին սադրանքներ հրահրելով, Ասրյանը պատասխանեց.
«Հակառակորդը մնում է հակառակորդ։ Ցանկացած պետության համար հակառակորդ հանդիսացող պետությունը փորձելու է տարբեր միջոցներով ճնշում գործադրել դիմակայող պետության բանակի վրա։ Նույնն էլ մեր հակառակորդ պետությունը փորձում է տարբեր միջոցներով ճնշել մեզ, բայց դա նրան չի հաջողվում»,-ասաց Ասրյանը և նկատեց, որ հակառակորդը կարող է նաև առաջխաղացում ունենալու միտում չունենալ, այլ պարզապես ցանկանա ստուգել, թե հայկական կողմն ինչպե՞ս է արձագանքում իրենց սադրիչ գործողություններին:
Մեկնաբանելով Ալիևի վերջին շրջանում արված հայտարարությունները, ԳՇ պետի տեղակալն ընդգծեց, որ դրանք հայկական կողմի համար հիմք չեն հանդիսանում.
«Ադրբեջանի նախագահը կարող է հայտարարել ինչ ինքը կամենում է, բայց դա իրականությանը չի համապատասխանում, խեղաթյուրված պատմություն է։ Նրա հայտարարությունները մեզ համար հիմք չեն հանդիսանում, դրանք ավելի են բարձրացնում մեր զգոնությունը։ Իր քաղաքական հայտարարության ներքո մեր դիրքերում պատրաստ ենք ետ մղելու նրա կազմակերպված սադրիչ գործողությունը»։
Իսկ թե այս ընթացքում, բացի Սև լճի տարածքից, դիրքային այլ փոփոխություններ եղել են, Էդվարդ Ասրյանը վստահեցրեց, որ մայիսի 12-ին ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելուց հետո, հակառակորդը ոչ մի հաջողություն չի ունեցել.
«Մենք կանգնած ենք մեր տեղում և պատրաստ ենք հակազդել նրա ցանկացած սադրիչ գործողության»,-ասաց Էդվարդ Ասրյանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.