23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Օգոստոսի 23-ին, ուժի մեջ է մտել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) անդամ երկրների միջև վարկերի Հատուկ ներգրավման իրավունքների (SDR) պատմական չափաբաժինը՝ 456 միլիարդ SDR-ի չափով, որը համարժեք է 650 միլիարդ դոլարի: Հիմնադրամի կառավարման խորհուրդը այն հաստատել էր օգոստոսի սկզբին: Այս մասին գրում է «rbc.ru»-ն:
Առնվազն 500 միլիարդ դոլարի լրացուցիչ SDR-ների թողարկման առաջարկներն առաջին անգամ արվել են 2020 թվականի գարնանը՝ COVID-19 համաճարակի առաջին ալիքի գագաթնակետին: ԱՄՀ գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիևան բաշխումն անվանել է «համաշխարհային տնտեսության պատվաստում՝ աննախադեպ ճգնաժամի ժամանակ»: Միջոցների հատկացումը պետք է օգնի երկրներին դուրս գալ համաճարակի ճգնաժամից՝ բարձրացնելով միջազգային պահուստների իրացվելիությունը: Զարգացող երկրները նոր պահուստներից ստացել են մոտ 275 միլիարդ դոլար, այդ թվում՝ 25 միլիարդը հատկացվել է ԱՊՀ երկրներին և Վրաստանին:
ԱՊՀ երկրներից ամենաքիչը հատկացվել է Հայաստանին մոտ 175 մլն դոլար: Ռուսաստանին հատկացվել է 17.4 մլրդ, Ուկրաինանին՝ 2.7 մլրդ, Ղազախստանին՝ 1.5 մլրդ, վրաստանին 285 մլն , Ադրբեջանը՝ 531 մլն ԱՄՆ դոլար:

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում շարունակվում է երեք զինծառայողների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քննչական կոմիտեից տեղեկանում էենք, որ իրականացված մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, տվյալներ են ձեռք բերվել՝ եւս մեկ ժամկետային զինծառայողի՝ դիրքի ավագի՝ դեպքին առնչություն ունենալու վերաբերյալ: Վերջինս ձերբակալվել է՝ ապօրինաբար դիտավորությամբ զինծառայողներին կյանքից զրկելուն դրդելու եւ ծառայակցի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2021թ. օգոստոսի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանում, հայտնաբերվել են նշված մարտական դիրքում մարտական հերթապահություն իրականացնող, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Գոռ Արտակի Սահակյանի, Լեւոն Ռաֆայելի Հարությունյանի եւ Մուրադ Աշոտի Մուրադյանի դիերը՝ հրազենային վնասվածքներով:
Նշված հանցագործությունը կատարելու՝ ապօրինաբար դիտավորությամբ վերոհիշյալ զինծառայողներին կյանքից զրկելու կասկածանքով ավելի վաղ ձերբակալվել էր նրանց համածառայակից, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Ա.Հ-ն:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որն օգոստոսի 22-ին բավարարվել է:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ես համոզված եմ, որ, ի վերջ,ո արդարադատությունը հաղթելու է: Այս մասին Վարդաշեն ՔԿ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը:
Հիշեցնենք, որ դատարանն այսօր Արմեն Չարչյանին կալանավորելու որոշում է կայացրել՝ առանց ԱԺ-ի կողմից նրա պատգամավորական անձեռնմխելիության հարցը քննարկելու:
Արմեն Չարչյանն էլ քիչ առաջ ինքնակամ ներկայացել է «Վարդաշեն» ՔԿՀ:
«Այն երկու հիմքերը, որով դատախազն իմ նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացվել, դրանք երկուսն էլ արդեն չկան՝ ես այլևս չեմ աշխատում «Իզմիրլյան» ԲԿ-ում, ես ԱԺ պատգամավոր եմ, որին ապօրինաբար ուզում են զրկել ազատությունից, երկրորդ հիմքը, որ ես կարող էի ազդել վկաների ցուցմունքների վրա, նախ՝ այդ ցուցմունքներն արդեն տրված են, բացի դա՝ դատախազն ասաց, որ այդ ցուցմունքները հիմք չեն համարելու, այլ հիմք են համարելու ձայնագրությունը, որը կա: Եթե մարդ հիմք չի համարում ցուցմունքը, ես ազդեմ, թե չազդեմ ցուցմունք տվողի վրա, ի՞նչ կարևոր է, միևնույնն է, դրանք հիմք չեն համարվելու: Հետևաբար, երկու հիմքերն էլ ի չիք են եղել, այլև չկան»,- լրագրողների հետ զրույցում ասաց Չարչյանը:
Նա նաև նշեց, որ իր համար այս որոշումն անսպասելի չէր.
«Հաշվի առնելով, որ ի սկզբանե գործը ոչնչի վրա էր կառուցված, ինչպես նաև այն, որ ես «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ եմ, որոշումն անսպասելի չէր»,-ասաց Չարչյանը:
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, այսօր բավարարել էր Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության բողոքը՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը և անփոփոխ թողնելով մինչ այդ Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։
Որոշման քաղվածը ստանալուց հետո Արմեն Չարչյանն ինքն է ներկայացել ՔԿՀ՝ կալանավորման որոշումն ի կատար ածելու նպատակով։
Նիկոլ Փաշինյանի ներկայացրած կառավարության ծրագիրը ցանկությունների մատյան է, եթե չասենք, որ միամիտների գլխի տակ մի վերջին անգամ բարձ դնել է։ Եվ եթե այն դիտարկում ես նրա կառավարության կազմի համատեքստում, միանգամայն պարզ ու հստակ է դառնում, որ տվյալ ծրագիրը ամբողջությամբ դատապարտված է թղթի վրա մնալու։
Իհարկե, մենք չենք խոսում նրա՝ ալիևին տված հակահայ խոստումների մասին, ասենք՝ Մեղրիի միջանցքի կամ ճանապարհի, որոնք վերջինս ստահոդ փաթեթավորմամբ ներկայացնում է ոչ թե որպես թուրքադրբեջանական տանդեմի պարտադրանք, այլ՝ որպես Հայաստանի շահերից բխող կոմունիկացիոն բաղձանք կամ տասնամյակների երազանք․․․
Ինչ վերաբերվում է կառավարության կազմին, այն ինչպես էլ պտտես, փոխատեղություններից այն կողմ չի գնում, ընդ որում, այդ փոխատեղությունների արդյունքն էլ, հետևանքն էլ Փաշինյանի համար նույնն է․ այն է՝ ամեն գնով ամուր պահել սեփական թիկունքը, այնպես չանել, որ տեղեկատվության մեծ պաշար ունեցող, իր հետ քայլարածները նեղանան ու այստեղ-այնտեղ աբիժնիկավարի պատմեն ողջ իրականությունը։ Սա վերաբերվում է նաև նախկին ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանին։ Վերջինս փաշինյանական քաղպայմանագրի հիմնադիր անդամներից է, այսինքն, ի սկզբանե եղել է կենտրոնական դեմքերից մեկը, ընդ որում, 2018-ին Լենա Նազարյանի հետ թավշյա ստերի հեղափոխության գունավոր ծխածածկույթը Ազգային Ժողովում տարածողը։
Այս շրջանակում էր, որ «Օմեգա» անունով թուրքական գործակալ որպես հրապարակայնացված Արարատ Միրզոյանը /և այդ փաստն, ի դեպ, մինչ օրս հերքված չէ/, փոխարինվեց մարիխուանայի և մարմնավաճառության օրինականացման ջերմ ջատագով և անցյալում սերիալային մանր-մունր կենցաղային դերերում հանդես եկած Ալեն Սիմոնյանով, որն այսօր, փաստորեն, խորհրդարանն է դարձրել թատերաբեմ։ Այստեղ էլ՝ նեոբոլշևիկյան բռնաճնշարարի դեր է ստանձնել կարծես․․․
Բայց վերադառնանք «Օմեգային», որն այսօր արդեն հանդիսանում է ՀՀ արտաքին գործոց նախարարը։ Ի դեպ, բնավ այն կարծիքին չենք, թե ԱԽՔ նախկին նախագահին էր կամենում այդ պաշտոնում տեսնել Փաշինյանը։ Մանավանդ, առաջին օրերին հենց Արարատի անունն էր տրվում։ ՈՒղղակի փաշինյանական սովորության համաձայն, միշտ արևմտամետության ու ռուսամետության ինչ-որ ինտրիգ է խաղարկում, որ հետո այս կամ այն կողմին ցույց տա, թե՝ տեսեք-տեսեք։
Ի դեպ, շատերն են փաստում, որ թեպետ կողք-կողքի, սակայն, առանձնապես շփում չունեն իմքայլական առաջնորդի և Միրզոյանի տիկինները։ Ավելին, պարզվում է՝ խորհրդարանի նախկին խոսնակի կինը ամուսնուն շատ կատեգորիկ հայտարարել է, որ ոչ մի դեպքում չի պատրաստվում դուրս գալ կառավարական ամառանոցներից։ Այստեղ է, որ տեղին է ժողովրդական խոսքը՝ չտեսան պատից կախ, տեսան ճակատից կախ։ Ընդ որում, բոլոր՝ նիկոլաարարատաալենանման չտես-անարժանների մասին է ասել։
Իհարկե, ժողովրդական այդ ասացվածքից այսօր շատ է հեռացել հայ ժողովուրդը, քանի որ հենց ժողովու՛րդն էր, որ պատերազմից ու ավերից, մի ողջ սերունդ կործանելուց և Արցախի 80 տոկոսի կորստից հետո անգամ իշխանության բերեց այս անհող-անարժաններին, որոնց պայքարի դաշտը ընդամենը կառավարական ամառանոցներն են, սեփական իշխանությունը հնարավորինս երկարաձգելը։
Աղբյուր` Փաստինֆո
Մեկնարկում են եռամսյա վարժական հավաքներ․Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։
«Պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման և վերապատրաստման նպատակով, 2021 թվականի օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը հայտարարվում է պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներ:
Ըստ անհրաժեշտության, հավաքների մասնակիցները կներգրավվեն նաև մարտական հերթապահության։
Վարժական հավաքների ապահովման համար, երեք ամիս ժամկետով, ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից կներգրավվի ընդհանուր մինչև 110 միավոր տրանսպորտային միջոց:
Հավաքներին մասնակցելու ողջ ընթացքում քաղաքացիները կհամարվեն զինծառայողներ, կօգտվեն զինծառայողների համար սահմանված բոլոր բավարարումներից և սոցիալական արտոնություններից, կպահպանվեն նրանց քաղաքացիական աշխատատեղերը, ինչպես նաև հավաքների յուրաքանչյուր ամսվա համար կստանան վարձատրություն՝ նշանակված զինվորական պաշտոնի համար նախատեսված պաշտոնային դրույքաչափով՝ կախված զինվորական կոչումից և մի շարք այլ գործոններից։
Հավաքներին մասնակցությունը, օրացուցային հաշվարկով, կներառվի քաղաքացու զինվորական ծառայության կամ աշխատանքային ընդհանուր ստաժում:
Հավաքներից խուսափելը առաջացնելու է քրեաիրավական հետևանքներ»:
Պրոֆեսիոնալ բանակի ձեւավորման գործընթացը մեկնարկել է, բայց դա չի նշանակում, թե պետք է հրաժարվել խառը կոմպլեկտավորման սկզբունքից։ Այս մասին Դիլիջանում «Խաղաղության մարտիկ» մրցախաղի բացման հանդիսավոր արարողության ժամանակ Sputnik Արմենիայիհետ բացառիկ հարցազրույցում ասել է ՀՀ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։
«Ես կարծում եմ, որ ժամկետային ծառայությունը պետք է պահպանվի։ Ուրիշ հարց է, որ քննարկում ենք ժամկետների կրճատման հարցը եւ այլն»,- նշել է Դավթյանը։
Նա հավելել է, որ այս գործընթացները պետք է շարունակական բնույթ կրեն։
Ինչ վերաբերում է սպառազինությանը, Դավթյանն ընդգծել է, որ նոր սպառազինություն ձեռքբերելու համար բոլոր հնարավորությունները կան։ Նա հավելել է, որ երբ դրա ժամանակը գա, ապա կցուցադրեն համագործակցության շրջանակներում ձեռքբերված միջոցները։
Հավելենք, որ ավելի վաղ ՀՀ առաջին դեմքերի մակարդակով հայտարարվել է, որ Հայաստանի զինված ուժերի բարեփոխումները կիրականացվեն Ռուսաստանի աջակցությամբ:
Երևանի «Ֆիզգորոդոկ» կոչվող վայրից ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելիս ոստիկանության ծառայողները գործել են կոպիտ, ոլորել են մարդկանց ձեռքերը, մի քանի քաղաքացի մարմնական վնասվածքներ, կապտուկներ են ստացել, պատռվել է հագուստ, կոտրվել է հեռախոս, իսկ մի քաղաքացու բերման են ենթարկել անգամ առանց տաբատի։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը համառոտ ներկայացրել է արագ արձագանքման 4 խմբերի կատարած ուսումնասիրություններն ու հրապարակել ՄԻՊ Facebook-ի պաշտոնական էջում։
Նշենք, որ խմբերից մեկն այցելել է ոստիկանության Մաշտոցի բաժին, 1 խումբ՝ ակցիայի իրականացման վայր, 1 խումբ՝ հիվանդանոց և ևս 1 խումբ իրականացրել է սոցիալական ցանցերի ու լրատվամիջոցների մշտադիտարկում: «Ֆիզգորադոկում» պաշտպանի ներկայացուցիչները հանդիպել են նաև բնակիչների և նրանց փաստաբանի հետ:
Փաստաբանի տեղեկացմամբ՝ այգու տարածքը ոչ իրավաչափ սեփականաշնորհվել է և դեռևս 2005 թվականին Կադաստրի կոմիտեի կողմից ոչ իրավաչափ գրանցվել այլ անձի սեփականության իրավունքը: Նա տարածքը օտարել է մեկ այլ անձի, որը 2008 թվականին նշված տարածքում նախատեսել է կառուցել բազմաբնակարան շենք, և Երևանի քաղաքապետարանը տվել է թույլտվություն, սակայն շինարարությունը չի իրականացվել, և թույլտվության ժամկետն անցել է:
Այնուհետև, տարածքը կրկին օտարվել է մեկ այլ անձի, որը 2021 թվականի հուլիսի 29-ին Երևանի քաղաքապետարանից ստացել է շինարարության թույլտվություն և նախաձեռնել է բազմաբնակարան շենքի կառուցում:
Փաստաբանի խոսքով՝ այգու ընդհանուր տարածքը մինչ այդ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ճանաչել է պատմամշակութային արժեք, սակայն վերջերս այգու նշված վիճելի հատվածը հանվել է այդ ցանկից:
Վիճելի տարածքի տակով անցնում է մայրուղային ջրատար խողովակ, իսկ տարածքին անմիջապես մոտ՝ նաև գազատար հաստ խողովակ: Վիճելի տարածքի ընդհանուր մակերեսը 1976 քմ է, իսկ մինչև շինարարության թույլտվությունը տարածքը նաև չի ենթարկվել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության, որը կոնկրետ դեպքում պարտադիր է:
Ինչ վերաբերում է ոստիկանության ծառայողների գործողություններին, ապա բնակիչները մի շարք բողոքներ են ներկայացրել ՄԻՊ ներկայացուցիչներին։
Նրանք նշել են, որ ոստիկաններն իրենց նկատմամբ գործադրել են բռնություն, կոպիտ ու ակնհայտ անհամաչափ են արձագանքել իրենց քաղաքացիական ակցիային և մասնակիցներին առանց հիմքերի են բերման ենթարկել, չեն ներկայացրել պատճառներ:
Առանձնազրույցների ընթացքում բոլոր բերման ենթարկվածները հայտնել են, որ բերման ենթարկելու կցկտուր պատճառներ նշվել են միայն բաժնում։
Մի քաղաքացի, օրինակ, նշել է, որ իրեն բերման է ենթարկել ոստիկանության 4-ից ավելի ծառայող, ընթացքում կոտրվել է իր բջջային հեռախոսը, ստացել է մարմնական վնասվածքներ որովայնի և ոտքի հատվածում, հագուստը պատռվել է և «իրեն բերման են ենթարկել տաբատը վրայից ամբողջությամբ ընկած վիճակում՝ արժանապատվությունը նվաստացնող եղանակով ու չեն թույլատրել հագնել այն»։
«Բերման ենթարկվելու ընթացքում ոստիկանության ծառայողներին խնդրել է թույլ տալ, որպեսզի ինքնակամ գնա դեպի ոստիկանական մեքենան, սակայն թույլ չեն տվել, դեպի մեքենան են տեղափոխել բռնություն գործադրելով»,- տեղեկացնում է ՄԻՊ աշխատակազմը։
Մեկ այլ քաղաքացի ևս տեղեկացրել է, որ իրեն նույնպես թույլ չեն տվել ինքնակամ մոտենալ մեքենային և տարել են՝ բռնություն գործադրելով։
Բերման ենթարկվածներից մեկ այլ քաղաքացի նշել է, որ երբ ոստիկաններին խնդրել է առանց տաբատ մարդկանց չտանել բաժին, 2 ծառայող, իր ձեռքերը ոլորելով, նստեցրել են ոստիկանական մեքենան։ Ոստիկանության բաժնում գտնվելու ընթացքում իրեն սենյակից սենյակ են տեղափոխել ձեռքերը ոլորած և գլուխը ներքև իջեցրած վիճակում»,- նշված է հաղորդագրության մեջ։
Մեկ այլ քաղաքացու բերման են ենթարկել ակցիան տեսանկարահանելու պահին, պատռվել է նրա տաբատը։ Ոստիկանական մեքենայում վերջինիս ինքնազգացողությունը վատացել է, հրավիրվել է շտապ բժշկական օգնության բրիգադ, ցուցաբերվել է առաջին բժշկական օգնություն և դեղորայք։ Եվս մեկ բերման ենթարկված նշել է, որ իր հանդեպ ոչ համաչափ ֆիզիկական ուժի գործադրման հետևանքով վնասվածք է ստացել աջ աչքի շրջանում, իսկ հագուստը պատռվել է։
Այցի ընթացքում պարզվել է նաև, որ քաղաքացու նկատմամբ քրեական դատավարության կարգով նախապատրաստվում են նյութեր՝ ոստիկանական մեքենային հարվածելու համար:
Պաշտպանի ներկայացուցիչները նաև այցելել են «Արմենիա» բժշկական կենտրոն, այնտեղ առանձնազրույց ունեցել տեղափոխված երկու քաղաքացիների հետ, որոնցից մեկը՝ 16 տարեկան։ Անչափահասը տեղեկացրել է, որ քաշքշուկի ընթացքում ընկել է, այնուհետև ոստիկանները հրել են մի կնոջ, ով ընկել է իր վրա։
«Արդյունքում, աջ ոտքի շրջանում ցավեր են սկսվել։ Հավելել է, որ ավելի ուշ նկատել է, որ ոստիկանները ցանկանում են բերման ենթարկել ակցիայի մասնակիցներից մեկին, մոտեցել է, որպեսզի վերջինի մորը դուրս բերի քաշքշոցի միջից: Այդ ընթացքում ոստիկանության ծառայողներից մեկը հարվածել է իր որովայնին, որի հետևանքով սուր ցավեր ունի»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հիվանդանոցում ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպել են նաև բերման ենթարկված փաստաբանի հետ, ով նշել է, որ ոստիկաններից մեկի վրա դանակ է ամրացված, հարցրել է, թե ինչի համար է դանակ կրում, մյուս ոստիկանները նրան հեռացրել են իր տեսադաշտից և ոստիկանության 4-5 ծառայող ֆիզիկական ուժի գործադրմամբ ուղեկցել են դեպի ոստիկանական մեքենան։ Ըստ փաստաբանի՝ ոստիկանական մեքենան նստեցնելիս ուշագնաց է եղել և երբ ուշքի է եկել, արդեն գտնվելիս է եղել մեքենայում։
«Փաստաբանը նշել է, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանության դեմ»,- տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։
Ամփոփելով ստացված ահազանգերն ու առանձնազրույցները՝ ՄԻՊ-ը շեշտում է՝ ֆիզիկական ուժ կարող է գործադրվել բացառապես օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում՝ կոնկրետ իրավիճակին խիստ համապատասխան: Անթույլատրելի է բերման ենթարկելն այնպիսի եղանակով, որ ոտնահարում է մարդու արժանապատվությունը:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում կամփոփվեն նշված բոլոր հանգամանքները՝ ձեռք բերված ապացույցներով, համապատասխան գրություններ կհասցեագրվեն պետական մարմիններին՝ ըստ իրավասության:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ալիխանյան եղբայրների փողոցի 6/1 հասցեում, որը հայտնի է որպես «Ֆիզգորոդոկ», բնակիչները բողոքի ակցիա են արել՝ հանդիպում պահանջելով քաղաքապետ Հայկ Մարությանի հետ։ Տարածքում բարձրահարկ շենքի կառուցման շինաշխատանքներ են ընթանում, բայց բնակիչները պնդում են, որ գործընթացը հակաօրինական է։ Բնակիչների ու ոստիկանների միջև քաշքշուկից հետո բողոքի ակցիա անողներից մի քանիսը բերման են ենթարկվել։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երեւան քաղաքի վարչության ծառայողները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ պաշտոնատար անձ չհանդիսացող, հանրային պաշտոն զբաղեցնող Երեւանի քաղաքապետարանի «Թիվ 5 պոլիկլինիկա» ՓԲ ընկերության վիրաբույժ Ա.Չ-ն իր մտերիմ Ն.Ն-ի օժանդակությամբ վերջինիս հետ պայմանավորվածություն ձեռք բերած Տ.Մ-ի օգտին ակնհայտ ապօրինի գործողության, այն էառանց պատվաստվելու Տ.Մ-ին «Covid-19» համավարակի դեմ պատվաստման առաջին չափաբաժինը ստանալու վերաբերյալ սերտիֆիկատ տրամադրելու, իսկ այնուհետեւ երկու դեղաչափով պատվաստված լինելու վերաբերյալ տեղեկությունները ՀՀ-ում էլեկտրոնային առողջապահական միասնական «ArMed.am» համակարգում զետեղելու համար 2021 թվականի օգոստոսի 16-ին պահանջել է ապօրինի վարձատրություն, որից հետո
2021 թվականի օգոստոսի 19-ին, իր աշխատասենյակում Տ.Մ-ից ստացել է նախապես պայմանավորված գումարը՝ միաժամանակ պայմանավորվելով վերջինիս հետ եւս ապօրինի վարձատրություն ստանալ՝ իբրեւ պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը ներարկվելու եւ պատվաստված լինելու վերաբերյալ տեղեկատվությունը էլեկտրոնային համակարգ մուտքագրելու համար հաջորդ այցելության ժամանակ, ինչից հետո հրահանգել է նույն պոլիկլինիկայի բուժքույր Գ.Գ-ին կազմել, հաստատել եւ իր ստորագրությամբ վավերացնել բովանդակությամբ կեղծ` «Covid-19» համավարակի դեմ պատվաստման առաջին չափաբաժինը ստանալու վերաբերյալ սերտիֆիկատը, որը վերջինս կազմել եւ օգտագործելու նպատակով հանձնել է Տ.Մ-ին:
2021 թվականի օգոստոսի 19-ին ապօրինի վարձատրության գումարը ստանալուց անմիջապես հետո հանցավոր խմբի անդամները բռնվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից եւ բերման ենթարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն: Ա.Չ-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ստացված ապօրինի վարձատրության գումարը, իսկ Տ.Մ-ի մոտ հայտնաբերվել է «Covid-19» համավարակի դեմ պատվաստման առաջին չափաբաժինը ստանալու վերաբերյալ կեղծ սերտիֆիկատը:
Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա Ա.Չ-ն եւ Ն.Ն-ն ձերբակալվել են, իսկ Գ.Գ-ի եւ Տ.Մ-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին: Վերջիններս որպես կասկածյալ տվել են խոստովանական ցուցմունքներ:
Ձեռնարկվում են համալիր միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերեւույթ հանցանք կատարած անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց արարքին համարժեք քրեաիրավական գնահատական տալու եւ արդյունքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածով նախատեսված խնդիրներն արդյունավետ կենսագործելու ուղղությամբ:
Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ «Covid-19» համավարակի դեմ պատվաստման գործընթացում առկա նույնաբնույթ կոռուպցիոն դրսեւորումները բացահայտելու, դրանք իսպառ բացառելու գործելաոճը կրելու է շարունակական բնույթ, այդ կապակցությամբ ցուցաբերելու է առավել անհանդուրժողական մոտեցում եւ հորդորում է ցուցաբերել իրավահպատակ վարքագիծ՝ նկատի ունենալով նաեւ այն, որ համավարակի դեմ պատվաստման գործընթացն ուղղված է հենց հիվանդության տարածման կանխարգելմանը:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը:
Մինչդատական վարույթում իրականացված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են կազմակերպված խմբի անդամների ինքնությունը, թմրամիջոցների իրացման մեխանիզմը:
Պարզվել է, որ Երևան քաղաքի բնակչի առաջարկով և կազմակերպմամբ, իրացնելու նպատակով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, փոխադրելու, պահելու և իրացնելու դիտավորությամբ, ստեղծվել է կազմակերպված կայուն խումբ, որի անդամները մանրակրկիտ պլանավորել և հստակ դերաբաշխել են յուրաքանչյուրի գործողությունները:
Քրեական գործի նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն իրականացվել է «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածի միջոցով:
Մասնավորապես, ըստ դերաբաշխման, խմբի անդամները «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում իրացնելու նպատակով գրանցված անհայտ օգտատերերից ձեռք են բերել թմրամիջոցներ, նախապես փաթեթավորել և տեղադրել են Երևան քաղաքում և ՀՀ մարզերում, որից հետո տվյալ տարածքի լուսանկարը և կոորդինատներն ուղարկել են հիշյալ օգտատերերին՝ յուրաքանչյուր լուսանկարի համար ստանալով 1000-2000 ՀՀ դրամ գումար:
Այնուհետև, նույն «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածի միջոցով, անհայտ օգտատերերից ստացել են թմրամիջոց ձեռք բերելու առաջարկ, իսկ «Իդրամ» և «Ադջարաբետ» էլեկտրոնային վճարահաշվարկային հավելվածների՝ իրենց օգտահաշիվներին կատարված տարբեր չափերի գումարի փոխանցման կտրոնի լուսանկարները ստանալուց հետո, այն բջջային հեռախոսի տարբեր հավելվածների միջոցով ուղարկել են խմբի այն անդամին, ով ստուգել է խմբի անդամների՝ թմրամիջոցներ ապօրինի իրացնելու նպատակով բացված հաշվեհամարները և համոզվելով, որ կտրոնում նշված գումարը փոխանցվել է, այդ մասին հայտնել է հանցակիցներին, որից հետո նրանք նախապես տեղադրված թմրամիջոցի լուսանկարը և կոորդինատներն ուղարկել են թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու համար առաջարկություն կատարած օգտատիրոջը, իսկ ստացված եկամուտները բաշխել են խմբի անդամների միջև:
Շարունակելով իր հանցավոր գործունեությունը և ընդլայնելով խմբի կազմը, մշտապես թմրամիջոցների մեծաքանակ կայուն մատակարարում ապահովվելու համար, հանցավոր խումբը կազմավորած անձը խմբի մեջ ներգրավել է երկու անձի ևս, որոնցից իրենք պարաբերաբար իրացնելու նպատակով ապօրինի ձեռք են բերել տարբեր չափերի «մարիխուանա» և «կանեփ» տեսակի թմրամիջոցներ, որոնք նույն ճանապարհով ապօրինի իրացրել են, իսկ ստացված եկամուտը բաշխել են խմբի անդամների միջև:
Քննության տվյալներով՝ կազմակերպված խմբի անդամներն իրացնելու նպատակով ապօրինի ձեռք են բերել ընդհանուր առանձնապես խոշոր չափերի 3616,98 գրամ քաշով «մարիխուանա» և խոշոր չափերի 7315 գրամ քաշով «կանեփ» տեսակի թմրամիջոցներ:
2021թ. փետրվարի 11-ին կազմակերպված խմբի անդամների անձնական և բնակության վայրերում կատարված խուզարկություններով հայտնաբերվել է մոտ 11կգ թմրամիջոց, ինչի հետևանքով չեն կարողացել իրենց հանցավոր մտադրությունն ավարտին հասցնել, քանի որ ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերվել և բերման են ենթարկվել:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ կազմակերպված խմբի յոթ անդամներին մեղադրանքներ են առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Մեղադրյալներից վեցի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, իսկ մեկի նկատմամբ՝ ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Յոթ մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթայում ընդգրկված հնարավոր այլ անձանց հայտնաբերելու, ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՊՆ նախկին փոխնախարար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Մելքոնյանի։
Արթուր Վանեցյանը պահանջում է պարտավորեցնել Մելքոնյանին՝ հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները, ինչպես նաև փոխհատուցել՝ պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի համար։ Հայցադիմումը դատարան մուտք է եղել օգոստոսի 19-ին։ Որպես երրորդ անձ է նշվել Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը։
Հիշեցնենք, որ Մելքոնյանը Հանրային ՀԸ եթերում հայտարարել էր, թե, իբր, Վանեցյանի զորախումբը փախուստի է դիմել. «Գնալն ու հետ գալը մեկ եղավ։ Գնացին հասան էնտեղ, զենքերը հավաքեցին, գիտեին, որ էնտեղ անտեր թափած լիքը զենքեր կային, հավաքեցին բերեցին Հայաստան։ Իրանց նպատակը գնալ զենք բերելն էր»։
Մելքոնյանի այս հայտարարությունից հետո Արթուր Վանեցյանի փաստաբանական թիմը հայտարարություն տարածեց՝ տեղեկացնելով հայցադիմում ներկայացնելու որոշման մասին։
«Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ցուցակով ԱԺ պատգամավոր դառնալն անգամ չի ազատում գեներալի ուսադիրներ կրող անձին մտածել խոսելուց առաջ ու հաշիվ տալ իրեն արտահայտած մտքերի համար»,- նշել էին փաստաբանները։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հերքել էր «Հայրենիք» զորախմբի կողմից դասալքության մասին լուրերը։ «2020թ հոկտեմբերի 30-ին և 31-ին ստորաբաժանման անձնակազմի հետ (108 մարդ) Նուբարաշեն հրաձգարանում անցկացվել են ներդաշնակման պարապմունքներ։ Ներդաշնակման պարապմունքների ավարտից հետո՝ 2020թ նոյեմբերի 1-ին, համաձայն ԶՈՒ ԳՇ պետի համապատասխան կարգադրության, ստորաբաժանումը մեկնել է Արցախի Հանրապետություն և անցել պաշտպանության բանակի հրամանատարի ենթակայության տակ։ 2020թ նոյեմբերի 1-ին մինչև 10-ը պաշտպանության բանակի հրամանատարի հրամանով ստորաբաժանումը նշանակված բնագծում մասնացել է Շուշիի պաշտպանության համար մղվող մարտական գործողություններին»,- հայտնել են ԳՇ-ից՝ ընդգծելով, որ «ստորաբաժանման կողմից ծառայությունից խուսափելու վերաբերյալ ԶՈՒ գլխավոր շտաբը տեղեկատվություն չունի»։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.