23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Այն, ինչ երկու օր կատարվում է այս դահլիճում, պարզապես խայտառակություն է: Այդ իրադարձությունները, որոնք տեղի են ունենում այս դահիճում, ունեն կոնկրետ ուղղորդում»,- ԱԺ-ում ունեցած ելույթում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Էլինար Վարդանյանը:
Նա նշեց, որ երեկվանից այս դահլիճում հնչեցին տարբեր մտքեր, վանկարկումներ, հայհոյանքները. «Բայց հնչեց մի միտք, որը, կարծում եմ, ամենավտանգավորն էր՝ երբ ձեր ղեկավարն այս ամբիոնից քաջալերում էր բռնությունը, քաջալերում էր ձեր կողմից կիրառվող բռնությունը, քաջալերում էր ՊՊԾ-ի կողմից կիրառվող բռնությունը:
Այդ նույն ղեկավարը 13 տարի առաջ ասում էր՝ հոգիս փառավորվում է, երբ մարդիկ փայտերով, մահակներով հարձակվում են ոստիկանների վրա: Երեկ, այդ նույն ձեր ղեկավարի հոգին փառավորվում էր, երբ նույն ՊՊԾ-ն բռնություն էր գործադրում երիտասարդ կնոջ նկատմամբ: Հիմա մի հատ կողմնորոշվեք՝ ձեր հոգին ի վերջո ինչի՞ց է փառավորվում՝ երբ ՊՊԾ-ի հանդեպ են բռնություն կիրառում, թե երբ ՊՊԾ-ն է բռնություն կիրառում»:
Է. Վարդանյանի խոսքով, երեկ այս ամբիոնից հնչած ելույթից հետո հասկանալի է դարձել՝ մեր պետությանը սպասվում են անորոշություններ, անկայանություն, ներքին մարտահրավերների բավականին բարդ փուլ.
«Ցավով եմ սա ասում: Ինձ ստիպում է սա ասել ամբողջ օրն այս ամբիոնից ձեր իշխանության ղեկավարի հնչեցրած այն ձևակերպումը, որ ժողովուրդը մեզ տվել է քվե, ժողովուրդը մեզ բացարձակ մեծամասնություն է տվել, մանդատ է տվել և այլն, դուք էլ երկրորդելով մոտավորապես ասում էիք՝ դե որ մեզ տվել են մանդատ, ինչ ուզում, անում ենք:
Այսօր մեկն էլ ասաց՝ ձեր քվեն մեզ պետք չէ, մենք կքվեարկենք կառավարության ծրագրին և բավարար է:
Բայց այդպես չէ իրականում: Ձեզ քվե է տվել 600 հազարից մի քիչ ավելի մարդ: 400 հարյուր հազարը ձեզ դեմ է եղել, դեմ է ձեր իշխանությանը: 800 հազար ընտրող էլ չի մասնակցել, էլի ձեր կողմը չէ:
Յուրաքանչյուր գրագետ իշխանությանը սա պետք է մտահոգեր: Դուք պետք է մտահոգվեիք այս թվերից, ոչ թե գայիք ու ասեիք՝ 600 հազարից ավելի ձայն ունենք, ինչ ուզում անում ենք: Հերիք է այստեղ դեմագոգիայով զբաղվեք:
Այնպես եք խոսում, կարծես մեր երկրում ոչինչ չի էլ եղել: Հա էլի նախկիններն են…
Դուք այս ամբիոնից այնքան հանգիստ եք շահարկում այս թեման, որ կարծես նոյեմբերի 9-ին իսկապես խայտառակ կապիտուլյացիա չի եղել, այնքան հանգիստ եք խոսում, որ կարծես մեր երկրին աղետ ու ողբերգություն չեք բերել: Մի հատ նայեք կողքներդ: Ձեզ ինչ ասում են, ասում եք՝ բա նախկինների ընդունած վարչատարածքային բաժանման մասին օրենքը: Լավ էլի:
Ինչպես ասում է ձեր տիկին Բադալյանը՝ իրոք, լուրջ:
Ձեզ այնպես եք պահում, կարծես մեր պետության սահմանները չեն փոխվել, տարածաշրջանում մեր պետության կշիռը զրոյականի չեք հասցրել, չի զոհվել մի ողջ սերունդ, չի եղել պարտություն, մինչև երեկ դիեր չէին հայտնաբերվում:
Երեկ Խաչատրյան Մանվելի հոգեհանգստ էր: Երեկ, հասկանում եք, երեկ: Եռաբլուրում դեռ փոսեր են փորում»:
«Հայաստան» դաշինքի անդամն ասաց, որ չի հավատության այս կառավարության ներկայացրած ծրագրին, իր մոտ այնպիսի տպավորություն է, որ հենց իշխանության անդամներն էլ այդ ծրագրին չեն հավատում:
«Հնարավոր չէ հավատալ մի իշխանության, որն ամեն ինչ և անընդհատ կեղծում է: Կեղծիքը դարձել է ձեր կրեդոն՝ կեղծել եք բանակցությունները, 44 օր կեղծել եք պատերազմը, զոհերի, գերիների, անհետ կործաների թվերը հստակ չեք ասում: Դուք կեղծել եք Ադրբեջանին հանձնվող բնակավայրերի հարցը, կեղծում եք խոսքի ազատությունը, լրատվամիջոցների գործունեության ազատությունը, ժողովրդավարությունը: Ձեր ամեն խոստում հակառան է հուշում:
Ասում եք՝ Արցախը Հայաստան է ու վերջ, հետո Արցախի 75 տոկոս կորուստ ենք ունենում»,- ասաց Էլինար Վարդանյանը՝ ընդգծելով, որ չի կարող անընդհատ ստի վրա գործող իշխանությանը վստահել, որ նա կիրականացնի այդ ծրագիրը:
«Ոչ միայն չեմ հավատում ձեր ծրագրին, այլև մարդկանց խորհուրդ կտամ վախեցեք այդ ծրագրից, որովհետև ձեր խոստումները միայն աղետ ու ողբերգություն են բերում»,- ընդգծեց Էլիան Վարդանյանը՝ դիմելով իշխանական պատգամավորներին:
ԱԺ-ում այս իրավիճակն անդադար շարունակվելու է, որովհետև իշխող ուժն առաջարկելու ոչինչ չունի՝ բացի վնասելուց, երբ լսում է քննադատությունները, իրենք ջղագրգռվում ու լարում են իրավիճակը, հասցնում այս վիճակին, այսինքն՝ բուն քննարկումներից դուրս են գալու։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում կրկին ծեծկռտուք է տեղի ունեցել իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև։ Միջադեպի ընթացքում վնասվածքներ են ստացել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը, Արթուր Ղազինյանը և պատերազմում նահատակված զինծառայողի հայրը՝ Գեղամ Նազարյանը, որը տեղափոխվել էր հիվանդանոց։
Գեղամ Նազարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ բժշկական կենտրոնում պատշաճ բժշկական օգնություն է ցուցաբերվել, բարեբախտաբար լուրջ խնդիրներ չկան, ուղղակի ժամանակ է անհրաժեշտ՝ վերականգնվելու համար։
Ինչ վերաբերում է ԱԺ-ում տիրող մթնոլորտին, Նազարյանը նշեց, որ այս իրավիճակն անդադար շարունակվելու է, որովհետև լուծում չունի։
«Մյուս կողմը, բնականաբար, չի մոռանալու այն, ինչ արել են այս գործող իշխանությունները, չի լռելու, նրանք էլ հակադարձելու ոչինչ չունեն, բացի այն, որ հիշեցնում են, որ անցյալում կոռուպցիա է եղել և իրենց ձախողումը բացատրում են անցյալում եղած կոռուպցիայով։ Պարզունակ վիճակ է շատ, որը կարող է լուծվել այն ժամանակ, երբ կառավարող ուժի խմբակցությունն արմատապես փոխի իր մոտեցումն իրավիճակի նկատմամբ, ինչը, չեմ կարծում, որ իրենք անեն»,- նշեց Նազարյանը՝ հավելելով, որ ,եթե չանեն, նույնը շարունակվելու է՝ մեկ սուր քննադատություն, մեկ սուր հարցադրում, իրենք ջղագրգռվում են և հնչում են հայհոյանքներ, վիրավորանքներ, սպառնալիքներ, գլուխ ջարդել և այլն։
«Այս իրավիճակին չկա լուծում, արտահերթ ընտրություններն իր տրամաբանության մեջ նրա համար էին, որ այս իրավիճակից ելք լիներ, դրա համար այն քաղաքական ուժը, որը ղեկավարում է այդ մարդը ( Փաշինյանը հեղ.) չպետք է ընդհանրապես մասնակցեր ընտրություններին, առավել ևս՝ չպետք է նորից ձևավորեր կառավարություն։ Եղավ այն, ինչ ունենք։ Սա շարունակվելու է»,- նշեց Նազարյանը։
Հարցին՝ արդյոք ԱԺ դահլիճում տեղի ունեցածը կազմակերպվա՞ծ ակցիա էր, Նազարյանը նշեց, որ դա միանշանակ կազմակերպված էր, նախապես մշակված՝ դերաբաժանումներով։
«Գիտեք, երբ դու կառավարող ուժ ես, իրենց ասելով՝ վայելում են ժողովրդի մեծամասնության քվեն, թեև դա այդպես չէ, բայց իրենք ասում են, որ ունեն մեծամասնություն, ժողովուրդը ձայն է տվել, պարբերաբար շահարկում են ժողովուրդ բառը, իրենք պետք է իրենց այնպես բարձր պահեն, ուժեղ, որ ամենասուր քննադատությանը նման ջղաձիգ արձագանքներ չտան, բայց այնպես են պահում իրենց, կարծես թե իրենք են ընդդիմությունը, մենք ենք կառավարող խմբակցությունը»,- նշեց Նազարյանը։
Հայ զինծառայողներն ադրբեջանցի զինծառայողի վրա չեն հարձակվել։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական կողմի տարածած հայտարարությունը։
Նշենք, որ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը տեղեկություն է տարածում, թե իբր երկու հայ զինծառայող հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հստվածում հարձակվել են ադրբեջանցի զինծառայողի վրա և սվինով վնասվածքներ հասցրել նրան:
ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնում են, որ նշված տեղեկությունը բացարձակ կեղծիք է, և ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունը: ՀՀ ԶՈւ զինծառայողների մասնակցությամբ նման միջադեպ տեղի չի ունեցել:
ԱՀ ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության կողմից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա և մեր քաղաքացիների աչալրջության շնորհիվ, սույն թվականի օգոստոսի 25-ին ԱՀ Մարտակերտ քաղաքի Տերյան փողոցի մի բնակարանում հայտնաբերվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ջամիլ Բաբաևը։
Նույն օրը վերջինս բերման է ենթարկվել ԱՀ ազգային անվտանգության ծառայություն: Հարուցվել է քրեական գործ առերևույթ ԱՀ պետական սահմանն ապօրինի հատելու, հիշյալ բնակարանի անչափահաս բնակիչներին սպանության սպառնալիք տալու և լրտեսության հատկանիշներով նախատեսված հանցավոր դեպքերի կապակցությամբ։ Ջ․Բաբաևը ձերբակալվել է, կատարվում է հետաքննություն։ Սույն դեպքի հանգամանքների վերաբերյալ առաջիկայում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Միաժամանակ հարկ ենք համարում արձագանքել սույն դեպքի շուրջ երեկվանից սկսված հրապարակումներին։ ԱՀ դատախազությունն անընդունելի է համարում Արցախի Հանրապետության ներքին ու արտաքին անվտանգությանն ու ռազմական ոլորտին վերաբերող տեղեկությունների տարածման, հրապարակման, համացանցային տիրույթ ներբեռնելու և ինքնագործունեության նմանատիպ այլ դրսևորումները։ Դրանք հաճախ կարող են առաջացնել անդառնալի հետևանքներ, խոչընդոտել այլ հանցագործությունների արագ կանխման, խափանման և դեպքի հանգամանքների լիարժեք բացահայտման գործին, առաջացնել չհիմնավորված խուճապ կամ անվերահսկելի ու անկառավարելի վիճակ՝ իր բոլոր բացասական հետևանքներով, որոնք կարծում ենք հասկանալի ու կռահելի են։
Նման դրսևորումները զուգորդվում են նաև մարդկանց անձնական կյանքի վերաբերյալ տեղեկությունների հրապարակմամբ, տուժողի բնակարանի, ինքնության կամ անձնական այլ տվյալների բացահայտմամբ, որը ևս ենթակա է բացառման:
Երբ իրավապահ մարմինները քննարկում են հակառակորդի կողմից հնարավոր դիվերսիոն գործողության կազմակերպման կամ հանցավոր խմբի կողմից ԱՀ տարածք ներթափանցելու և լրտեսելու հնարավոր վարկածները, որոնց պատշաճ քննարկումը և հանցավորներին հայտնաբերելու հնարավորությունը ուղղակիորեն փոխկապակցված է հանցակցի բացահայտման դեպքի գաղտնիության հետ, իսկ դրան զուգահեռ՝ ԱՀ քաղաքացիների կամ այլ անձանց կողմից ընթանում է դեպքի հանգամանքների ինքնագլուխ լուսաբանում կամ տարածում, ապա այդպիսի իրավիճակում հաջողության հասնելու հնարավորությունը գրեթե զրոյացվում է:
Այդպիսի իրավիճակներից խուսափելու համար կարևոր են իրավապահ մարմինների մասնագիտական որակները, այս կամ այն քննչական գործողության կազմակերպման օպերատիվությունն ու գաղտնիության ապահովման հմտությունները, սակայն քաղաքացիների կողմից քաղաքացիական գիտակցություն, համբերատար զսպվածություն ցուցաբերելը, այս կամ այն լուրը առաջինը տարածողի` հանրորեն վտանգավոր հետևանքներ ծնող գայթակղությունից զերծ մնալու պարտադիրության գիտակցումն անհրաժեշտություն է:
Հավաստիացնում ենք, մերօրյա արտաքին ու ներքին սպառնալիքների, վտանգների պայմաններում ԱՀ դատախազությունը բաց ու հրապարակային է աննախադեպ չափով` պատրաստ պատասխանել հրապարակման ենթակա ու գաղտնիք չպարունակող տեղեկության վերաբերյալ ցանկացած հարցման: Ուստի նման իրավիճակներում առավել նպատակահարմար է ապավինել տեղեկության ստացման սահմանադրական իրավունքներին:
Պատերազմի օրերին ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանի կողմից ադրբեջանցիներին 1400 հայկական անձնագրեր բաժանելու մասին «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հայտարարությունների համար քաղաքական գործչին մեղադրում են սուտ մատնության մեջ ու գործն ուղարկել դատարան։ Այն կքննվի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին Գառնիկ Իսագուլյանը հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հանդես էր եկել աղմկահարույց հայտարարություններով։ Մասնավորապես նշել էր, որ հակառակորդի 400 հոգանոց խումբը Հադրութ քաղաք է մտել թիկունքից՝ Նախիջևանից Քաջարանով անցել է Արցախ և առանց խոչընդոտ գնացել մինչև Հադրութի թիկունք։ Բացի այդ՝ նշել էր, որ ԱԱԾ այն ժամանակվա տնօրեն Արգիշտի Քյարամյանը անձնագրային բաժանմունքների ղեկավարների միջոցով 1400 հայկական անձնագիր է բաժանվել հայերեն իմացող ադրբեջանցիների։ Մյուս աղմկահարույց բացահայտումը վերաբերում է Շուշիին։ «Երբ թուրքական ստորաբաժանումները մտել են Շուշի, դրանից մեկ օր հետո Շուշին ազատագրվել է, սակայն հետո եղել է նահանջի հրաման: Ստեփանակերտի մատույցներում գտնվող մեր զորքին չի զգուշացվել, որ Շուշիից նահանջողները ոչ թե ադրբեջանցիներ են, այլ հայկական զորքն է, որին հրամայված է Շուշիից նահանջել:Միմյանց վրա կրակելուց ունեցել ենք բավականին մեծ թվով զոհեր, հայերը կրակել են հայերի վրա, սա եղել է Նիկոլ Փաշինյանի հրամանով»,- հայտարարել է Իսագուլյանը։
Իսագուլյանի աղմկահարույց հայտարարությունների հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՔԾ քննիչը որոշում էր կայացրել քրեական գործի հարուցումը մերժելու մասին՝ հանցադեպի բացակայության հիմքով, փոխարենը՝ քրեական գործ էր հարուցվել Գառնիկ Իսագուլյանի դեմ՝ սուտ մատնություն կատարելու հատկանիշներով։
Քրեական գործի շրջանակներում Իսագուլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ) և ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասով։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Գառնիկ Իսագուլյանին սուտ մատնության համար առաջադրված մեղադրանքներից երկու դրվագը վերաբերում է 2020թ նոյեմբերի 23-ի ասուլիսում արված հայտարարություններին՝ Արգիշտի Քյարամյանի կողմից ադրբեջանցիներին 1400 հայկական անձնագրեր բաժանելուն, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի և վերջինիս թիմի կողմից Բաքվի ու ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ համագործակցելուն, Թուրքիայից և Ադրբեջանից 48 միլիոն ԱՄՆ դոլար ստանալուն և այդ գումարներով 2018թ ՀՀ-ում հեղափոխություն իրականացնելուն։ Երրորդ դրվագը վերաբերում է 2020թ դեկտեմբերի 13-ին արված հայտարարություններին, համաձայն որի՝ Սամվել Բաբայանը կազմակերպել է նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչպես նաև՝ Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանի նկատմամբ սպանության նախապատրաստություն։
Ինչ վերաբերում է մեղսագրվող՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերի վերաբերյալ մեղադրանքին, ապա խոսքը գնում է 2020թ դեկտեմբերի 22-ին արված հայտարարության մասին, որի համաձայն՝ Փաշինյանին ֆիզիկապես ոչնչացնողը պետք է ստանա ազգային հերոսի կոչում և 1 միլիոն ԱՄՆ դոլար պարգևավճար և որ Նիկոլ Փաշինյանին վնասելը հակաօրինական գործողություն չէ՝ այդ կերպ հրապարակայնորեն արդարացնելով նաև նման բռնությունը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց՝ իրենց իշխանության օրոք հայ ժողովուրդը քանի՞ մանկապարտեզ, դպրոց, հիվանդանոց, գյուղեր, քաղաքներ, քանի՞ կմ միջհամայնքային ու միջպետական ճանապարհ կորցրեց։
Նիկոլ Փաշինյանն ասաց՝ որևէ կորուստ չեն թաքցնում, չեն էլ կարող։
«Բայց ես քիչ առաջ ձեր և մեր ուշդրությունը հրավիրեցի մի փաստի վրա։ Ի վերջո, այն տարածքները, որի մասին դուք խոսում եք, մեր պետական տրամաբանությամբ ո՞ւմ են պատկանել։ Եթե այդպես է, ինչպես դուք ասում եք, պետք է բացատրություն լինի, ինչքան էլ նեղվեք դրանից։ Ինչի՞ է Հայաստանում ընդունվել օրենք, որ Շուռնուխի հարևանությամբ պետք է լինի Ադրբեջանը, ինչի՞։ Դահլիճում գտնվող շտ հարգելի մարդիկ կողմ են քվեարկել դրան։ Հիմա եկե՞լ եք… Չեք եկել լավ…»,-ասաց նա։
Փաշինյանը, ի պատասխան ընդդիմադիր պատգամավորի հարցի, ասաց. «Այո, կորցրել ենք, կյանքեր ենք կորցրել հազարավոր։ Չմտածեք, որ ես առերեսումից, որևէ մեղադրանքից փախնելու կամ խուսափելու նպատակադրում ունեմ։ Ես ասել եմ, որ ՀՀ քաղաքացիները որոշում կայացնեն, որ ինձ պետք է գնդակահարեն, ես հլու կկանգնեմ գնդակահարության պատի տակ»,- նշեց նա՝ հիշեցնելով, որ ժողովուրդն իրեն է ընտրել, ժողովուրդը կայացրել է իր որոշումը։
Թադևոս Ավետիսյանը նկատեց՝ շատ կարևոր էր հասկանալ կորցրածը թվերով, քանի որ պատասխանատու են սերունդների առջև։
«Մենք կորցրել ենք 107 դպրոց, 23 մանկապարտեզ, 187 գյուղ, տասնյակ քաղաքներ, զբոսայգիներ և այլն։ Գուցե թվերից մի քանիսը սխա՞լ են։ Ձեր տրամբանությամբ՝ հիմա հավաքվել ենք այստեղ, քվորում կա, կառավարությունն է այստեղ, եկեք մի օրենք ընդունենք, որ Շուշին, Հադրութը հայկական են, բոլոր խնդիրներն այդ օրենքով լուծենք։ Եթե Ձեր տրամաբանությամբ Հայաստանի ԱԺ-ն կարող է նման օրենք ընդունել, եկեք ընդունենք, էլ ինչի՞ ենք վիճում, եկեք ընդունենք, անցնենք առաջ»,- Փաշինյանի ասածի անտրամաբանական լինելը փորձեց հարցի միջոցով ցույց տալ ընդդիմադիր պատգամավորը։
Փաշինյանն ասաց՝ հարցը ոչ թե բավարար լինելուն է վերաբերում, այլ քաղաքական դիրքորոշմանը։
«Վերջին անգամ դուք ե՞րբ եք էդ տարածքներում եղել, ի՞նչ եք տեսել էդ տարածքներում, քանի՞ մլն կամ մլրդ դոլարի ներդրում է արվել այդ տարածքներում»,- ասաց Փաշինյանը։
Պլանավորում ենք ունենալ որակով սպառազինություն, նոր սպառազինություն, հրաժարվել ենք հին սպառազինություն ձեռք բերելուց, դա մեր քաղաքականությունն է․ այս մասին ասել է պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը, որն այս պահին ՌԴ-ում է։
«Ավելի լավ է ունենանք քիչ, բաց որակով զենք, և հստակ իմանանք, որ այդ սպառազինությունը գործելու է»,-ասել է նա։
Երկրորդ խնդիրը, պաշտպանության նախարարի խոսքով, սեփական զենքի արտադրություն հիմնելն է։
«Այստեղ նույնպես ունենք աջակցություն՝ համատեղ ձեռնարկությունների բացման տեսքով, և արագ դա անելու ենք, նորից եմ կրկնում, մենք որպես ազգ պետք է կարողանանք արտադրել սեփական զենք»,-ասել է նա։
Արշակ Կարապետյանն ընդգծել է՝ պետք է թույլ չտալ, որ ՊՆ-ի և արտադրող ձեռնարկությունների մեջ լինեն միջնորդներ։
«Կարծում եմ, որ այս երեք պայմանները պահպանելու դեպքում մենք անպայման ստանալու ենք նոր արդիականացված բանակ և 21-րդ դարին համահունչ բանակ, կարողանալու ենք դիմակայել մեր հանդեպ առկա վտանգներին»,-ասել է նա։
Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարեց, թե բոլոր պաշտպանության նախարարները ում ժամանակ փողով բանակից մարդ է ազատվել, նրանք հայերնիքի դավաճաններ են։ Ինչից հետո դահլիճում աղմուկ սկսվեց։
«Ես քե՞զ եմ ասում արա»,- ասաց պատգամավորը, որից հետո դահլիճից շիշ շպրտվեց Հայկ Սարգսյանի վրա։
«Խելոք պահի հլը քեզ արա է»,- ասաց Սարգսյանը, որից հետո ինքը շիշ շպրտեց դեպի նիստերի դահլիճ, իսկ ԱԺ նախագահը անվտանգության աշխատակիցներին ներս հրավիրեց, խորհրդարանականներն էլ շարունակեցին հրմշտոցը և իրեր շպրտել միմյանց ուղղությամբ։
ԱԺ նիստի ուղիղ հեռարձակումն ընդհատվեց։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել են ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պաշտոնատար անձի կողմից բազմաթիվ քաղաքացիներից առանձնապես խոշոր չափերով, ընդհանուր` ավելի քան 1 մլն ՀՀ դրամ կաշառք ստանալու դեպքեր: Հիշյալ քաղաքացիները կաշառքի դիմաց հանձնել են ձևական բնույթ կրող գործնական քննություններ և ստացել վարորդական վկայականներ: Այս մասին հայտնում են ՀՔԾ-ից։
Մասնավորապես, քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Սպիտակ քաղաքի բնակիչ Վ. Շ.-ն սահմանված կարգի խախտմամբ՝ առանց ավտոմեքենա վարելու գործնական հմտությունները փաստացի ստուգելու, կաշառքի դիմաց ձևական բնույթ կրող գործնական քննություններ ընդունելու և քաղաքացիներին վարորդական վկայականներ տրամադրելու հարցում օժանդակելու համար պայմանավորվածություն է ձեռք բերել ՀՀ ՃՈ Երևանի հաշվառման-քննական բաժնի տեսուչ Ա. Ս.-ի հետ: Պայմանավորվածության համաձայն` 2020 թվականի օգոստոսից 2021 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում Վ. Շ.-ն քաղաքացիներից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 1.240.000 ՀՀ դրամ կաշառքի գումարները և դրանք փոխանցել ՃՈ տեսուչին՝ օժանդակելով պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն:
Ստացած կաշառքի դիմաց Ա. Ս.-ն քաղաքացիներից ընդունել է ձևական բնույթ կրող գործնական քննություններ, և վերջիններս առանց գործնական վարման հմտությունները պատշաճ ստուգելու ստացել են վարորդական վկայականներ:
ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու կասկածանքով ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստացած ՃՈ պաշտոնատար անձ Ա. Ս.-ն, նրան օժանադակած Վ. Շ.-ն և վերջիններիս կաշառք տված երկու քաղաքացի:
Քրեական գործի նախաքննության ընթացքում նաև տեղեկություններ են ձեռք բերվել այն մասին, որ նույն ՃՈ տեսուչը վերը նկարագրված եղանակով Վ. Շ.-ի օժանդակությամբ 2020 թվականի հունվարից 2021 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում շուրջ 40 քաղաքացիներից ստացել է առանձնապես խոշոր չափերի կաշառք, որի դիմաց նրանց գործնական վարման հմտություններն առանց պատշաճ ստուգելու գնահատել է բավարար, ինչի արդյունքում վերջիններիս տրամադրվել են վարորդական վկայականներ:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր քննչական գործողություններն ու օպերատիվ-հետախուզական միջոցառումները` հանցագործության մեջ ներգրավված անձանց ողջ շրջանակը բացահայտելու ուղղությամբ:
«Թալիբանը» նախազգուշացրել է «հետեւանքների» մասին, եթե օգոստոսի 31-ից հետո ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները երկարաձգեն իրենց ներկայությունը Աֆղանստանում
Իսլամիստների կողմից երկրի կոշտ նվաճումն անցած շաբաթվա վերջին ցնցեց արեւմտյան երկրները, քանի որ դա տեղի ունեցավ օգոստոսի 31-ից՝ երկրից բոլոր զորքերի ամբողջական դուրսբերման վերջնաժամկետից ընդամենը երկու շաբաթ առաջ:
Հաղթահարելու համար օտարերկրացիների եւ աֆղանստանների անկանոն ավիափոխադրումները, որոնցից շատերը վախենում են արեւմտյան երկրների հետ համագործակցության համար հաշվեհարդարից, հազարավոր զինվորներ հետ են ուղարկվել Աֆղանստան, ընդ որում՝ Վաշինգտոնի վրա ուժեղացել է ժամկետը երկարաձգելու պահանջով ճնշումը:
Սակայն թալիբները ամերիկյան զորքերի դուրսբերման հարցում փոխզիջումների գնալու պատրաստակամություն չեն ցուցաբերել:
«Եթե ԱՄՆ-ին կամ Մեծ Բրիտանիային լրացուցիչ ժամանակ անհրաժեշտ լինի տարհանումը շարունակելու համար, պատասխանը բացասական կլինի: Կամ հետեւանքներ կլինեն»,- երկուշաբթի Sky News-ին ասել է «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Սուհայլ Շահինը: Նա հավելել է, որ համաձայնեցված ժամկետն անցնելը «օկուպացիայի երկարաձգում» կլինի:
Միաժամանակ, թալիբների երկու աղբյուրներ AFP-ին հայտնել են, որ «Թալիբանը» չի հայտարարի իր կառավարության կազմի մասին, քանի դեռ ամերիկացի վերջին զինվորը չի լքել երկիրը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.