23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Yerevan.today-ը գրում է. «Կառավարության օգոստոսի 27-ի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, թե՝ մոտ 60 մլն դոլարանոց ներդրումային ծրագիր կա՝ նոր որակի ու նոր ստանդարտների բենզալցակայանների ցանցի ստեղծում Հայաստանում։ Ներդրումը, ասաց, Վրաստանից է։ Հստակ չասաց, թե ում մասին է խոսքը, ովքեր են ներդրում անողները։
Մի քանի բիզնես սննկացման տարած նախարարը պետք է որ լավ իմանա, թե Հայաստանի վառելիքի փոքր շուկայում այդքան գումարի ներդրումը ինչպես է կլանելու ամբողջ շուկան եւ դառնալու է մենաշնորհյալ։ Օլիգարխների վերակենդանացնող մեր կառավարությունը դրան սովորական է վերաբերվում․ նա այնքանով է ոգեւորված, որ ներդրում ենք ունենալու մեր երկրում։
Բայց ամենակարեւորն այն է, թե որ ընկերությունն է այդ մենաշնորհը փորձում հաստատել։
Մամուլին հաջողվել է որոշ փաստեր բացահայտել։ Մասնավորապես՝ Հայաստանում բենզալակայանների ցանց ստեղծելու ծրագրի հետեւում կանգնած է հայտնի մեծահարուստ, միջազգային սկանդալների մեջ հայտնված, տարբեր ժամանակահատվածներում ՌԴ–ի, Շվեդիայի ու Վրաստանի քաղաքացի հանդիսացող Դավիդ Յակոբաշվիլին։
Յակոբաշվիլին ղեկավարում է վրացական «Petrocas Energy Group»–ը եւ զբաղվում է բեռնափոխադրումներով։ Հենց այս կազմակերպությունն է փորձում գնել նախկինում հայաստանյան «Միկա» ընկերությանը պատկանող 21 բենզալցակայանները։ Ինքնին հասկանալի է, որ 21 լցակայանում հնարավոր չէ 60 միլիոն ներդրում անել, քանզի այդքան տեղ չկա։ Չէ՞ որ վրացի մեծահարուստը չի պատրաստվում լցակայանների պատերը ոսկուց սարքել։ 60 միլիոնի խոստումը նշանակում է, որ փորձ է արվելու ընդլայնվել ու ամբողջությամբ կլանել հայաստանյան բենզինի ու սալյարկայի շուկան։ Իսկ որ Յակոբաշվիլու կազմակերպությունն ունի այդ հնարավորությունը, երկրորդ կարծիք չկա։
Բանն այն է, որ «Petrocas Energy Group»–ին են պատկանում վրացական Փոթի նավահանգստի տերմինալները եւ ռեզերվուարները, որտեղ նավերից դատարկվում են բենզինն ու դիզվառելիքը։ 1 տոննա վառելիքի դատարկման համար այդ կազմակերպությունը գանձնում է 15 դոլարի չափ գումար եւ ունի շահույթ այդ գնի մեջ։
«Petrocas Energy Group»–ը նաեւ դեպի Հայաստան եկող վառելիքի երկաթուղային փոխադրողն է։ 1 տոննա բենզինը Փոթիից մինչեւ ՀՀ Այրում կայարան տեղափոխման համար հայկական ներկրողները վճարում են մինչեւ 200 դոլար։ Եվ դա այն դեպքում, երբ բեռնափոխադրման ինքնարժեքը չի գերազանցում 36 դոլարը։ Այսինքն՝ Յակոբաշվիլու կազմակերպությունը բառիս բուն իմաստով թալանում է հայ գործարարներին ու նաեւ սպառողներին։ Այդ փոխադրումների ծախսերը մտնում են ինքնարժեքի մեջ ու ի վերջո վճարվում մեր վարորդների կողմից (ի դեպ, ուշագրավ է, որ Վրաստանի ու Հայաստանի բենզալցակայաններում բենզինի ու սալյարկայի գները գրեթե նույնն են, եւ դա այն դեպքում, երբ ՀՀ բերված վառելիքի վրա բեռնափոխադրման ծախս է ավելանում․ Յակոբաշվիլին Վրաստանում պատկանում է «GULF» բրենդի տակ գործող ավելի քան 140 լցակայան եւ գներն այդ լցակայանում Հայաստանի գներն են)։
Ու հիմա եթե «Petrocas Energy Group»–ը դեպի Հայաստան բենզին տեղափոխողից դառնա նաեւ բենզին վաճառող, ապա ակնհայտ է, որ մրցակցային առավելություն կստանա, քանզի միայն բեռնափոխադրման գնի մեջ նա մյուսների համեմատ ունի առնվազն 150 դոլարի առավելություն 1 տոննայի դիմաց։ Դա նշանակում է, որ Հայաստանում շատ արագ գերմենաշնորհ կհաստատվի։ Այդ մենաշնորհի հաստատման սկզբնական փուլում բենզինի ու սալյարկայի գները կարող են իջնել, քանզի «Petrocas Energy Group»–ը շուկան գրավելու համար, ենթադրաբար, դեմպինգ կանի ու գները կիջեցնի, որպեսզի մյուս մասնակիցները բանկրոտի ենթարկվեն։ Հենց որ վերջնական մենաշնորհ հաստատվեց, գները կտրուկ կբարձրանան, բայց մեր պետությունն արդեն ոչինչ չի կարողանա անել, քանզի վառելիքի շուկայի ամբողջ շղթան՝ ներկումից մինչեւ մանրածախ վաճառք, կլինի մեկ կազմակերպության ձեռքում։
Բայց ամենասարսափելին սա չէ․ Յակոբաշվիլու գործընկերը վառելիքի շուկայում ադրբեջանական «Socar»–ն է՝ Ալիեւների կլանին պատկանող նավթային ընկերությունը։ Կան ողջամիտ կասկածներ, որ ի դեմս Յակոբաշվիլու Հայաստանի վառելիքի շուկա է ուզում անուղղակիորեն մուտք գործել «Socar»–ը՝ դրանից բխող քաղաքական, աշխարհաքաղաքական ու անվտանգային հետեւանքներով։
Այս ամենը, կամա թե, ակամա արվում է, մեր իշխանության թեթեւ ձեռքով; Իսկ եթե այդ ամենը արվում է իմանալով այս ամենը, ստացվում է, որ Քերոբյանն ադրբեջանաթուրքական շահեր է սպասարկում Հայաստանում, իսկ միգուցե ունի անձնական բնիզնես շահ։ Բայց հասկանալի է, որ նման կարգի հարաբերությունները, քաղաքականությունից, անվտանգությունից քիչ բան հասկացող մի նախարարի խելքի բանը չէ։ Բնականաբար՝ սա չի կարող լինել առանց թիմի ղեկավարի համաձայնության։
Բանն այն է, որ երկու ուշագրավ բանի ենք մենք ականատես պատերազմի ավարտից ի վեր․ Առաջինը 5 մլրդ դոլարի մասին խոսակցություններն են, որ Նիկոլը ստացել է Արցախի դիմաց ու որին մինչեւ այսօր պարզաբանում տրված չէ։ Եվ երկրորդը, որ Ալիեւը մշտապես ծաղրում է Փաշինյանին ու չի ստանում պատասխան․ ողջամիտ կասկածներ կան, որ Նիկոլ Փաշինյանը վախենում է արձագանքել Ալիեւին՝ վախենալով, որ նա ինչ-որ բաներ կհանրայնացնի։ Այնպես որ, կարող է պատահել՝ Փաշինյանը Ադրբեջանի հետ բիզնես առումով հաջող օրինակներ ունի։
Yerevan.Today-ը գրավոր հարցում է ուղարկել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ հնարավորինս պարզաբանելու պատկերը։ Խնդրել է տեղեկատվություն հետեւյալի մասով․
1․ Ո՞ր ընկերությունն է նախարարի հայտարարած 60 մլն դոլարի ներդրում անելու։
2․ Ովքե՞ր են ընկերության սեփականատերերը կամ սեփականատերը, ի՞նչ ազգային պատկանելություն ունեն։
3․ Մամուլը հրապարակում է, որ խոսքը գնում է Դավիդ Յակոբաշվիլու մասին․ արդյո՞ք նա կամ նրա ընկերությունն է ներդրողը։
4․ Արդյո՞ք, Էկոնոմիկայի նախարարությունը, հաշվի առնելով ներդրման կապիտալի մեծությունը, գնահատել է հնարավոր ռիսկերը շուկայի մենաշնորհացման առումով։ Արդյո՞ք, հաշվարկվել եւ կանխարգելվել են ռիսկերը, որ այդ մենաշնորհային, կամ առնվազն գերիշխող դիրքերում հնարավոր է հայտվի մի ընկերություն որտեղ գերիշխում է ադրբեջանական կապիտալը, այդպիսով՝ ադրբեջանական ազդեցության տակ լինի։
Հարցման պատասխանը ստանալուն պես կայքը կհրապարակի»։
ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Վարդան Ավետիսյանը պարզաբանում է 44-օրյա պատերազմում զոհված և «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված զինծառայողներից մեկի գերեզմանը սահմանված ընդհանուր չափորոշիչներին համապատասխանեցնելու որոշումը։
«Ծնողների հետ մենք խոսել ենք, բազմիցս անգամներ հորդորել ենք և փոխանցել ենք հարևան գերեզմանների, նահատակվածների ծնողների ՛խնդրանքները, որ հարգեն նրանց ևս, ինչպես նաև ընդունեն ՊՆ կողմից սահմանված պայմանները:
Սակայն ծնողը՝ Ռոման Գևորգյանը՝ չանսալով մեր խնդրանքներին ու հորդորներին, խնդրանքներին, շարունակել է աճյունատեղում կառուցել դամբարանատիպ, երկու հսկա կոթողներով շիրիմ, որըմ բնականաբար, ստվեր է ձգել կողքի շիրիմների վրա, իսկ հետևում գտնվող շիրիմներն ընդհանրապես չեն երևում»:
Մանրամասները՝ տեսանյութում
Շուշիում գտնվող Ադրբեջանի բռնապետը մասնակցել է հինգ աստղանի հյուրանոցի հիմնարկեքին, որի ժամանակ հայտարարել է, որ այդ տեղում ատելի թշնամին, այսինքն հայերը, կառուցում էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանի շենքը, որը նա անվանել է դևի որջ և որը նա ոչնչացրել է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
«Սա այն Ալիևին է, որի հետ նրա դեմ ծնկած և կապիտուլյացիոն ակտը ստորագրած Նիկոլն առաջարկում է հայերին նորմալ հարաբերություններ հաստատել և հարևանություն անել…
Նիկոլ Անհողը շատ լավ հասկանում է, որ իր առաջարկած թեզերն ուղղակի անհետաքրքիր են Բաքվում և քանի որ այդ թեզերի հասցեատերերից մեկն՝ ադրբեջանցիները, ուղղակի ցանկություն չունեն նորմալ հարաբերություններ հաստատել հայերի հետ, ավելին, Իլհամն առիթը բաց չի թողնում, որպեսզի ծաղրի և վիրավորի հայերին, ապա Նիկոլի խաղաղասիրությունն ավելի շատ դիտվում են որպես քծնանք, վախկոտություն և նվաստացում Բաքվի առաջ…
Նիկոլի՝ թուրքերին ուղղված խաղաղասիրական կոչերը Բաքվում և Անկարայում դիտվում են որպես հայերի կողմից “ինքնագոլ”, որը երբեք դրական արձագանքի չի արժանանա…
Որքան Նիկոլ Անհողը շատ է խոսում թուրքերի հետ լավ հարաբերություններ հաստատելու մասին, այնքան թուրքերն ավելի շատ նախապայմաններ են դնում նրա առաջ այդ հարաբերությունները հաստատելու պահով…», — գրել է Համբարյանը:
Սոցիալ–աշխատանքային հարաբերությունների կարգավորման ռուսական եռակողմ հանձնաժողովն այսօր աջակցություն է հայտնել «Պարտադիր կենսաթոշակային ապահովագրության համակարգում անհատական հաշվառման մասին» օրենքում արված լրացումներին։ Այս մասին ասվում է ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովայի աշխատակազմի հաղորդագրության մեջ։
Փաստաթուղթը մշակվել է 2019-2025 թվականների ՌԴ պետական միգրացիոն քաղաքականության հայեցակարգի իրականացման շրջանակում։
«Դրա ընդունումը թույլ կտա հեշտացնել օտարերկրյա քաղաքացիների համար անձնական հաշվի ապահովագրական համար ստանալու գործընթացը, ինչն իր հերթին կպարզեցնի Ռուսաստանի տարածքում աշխատանքի տեղավորվելու գործընթացը», – նշվում է հաղորդագրության մեջ։
Եվ այսպես, Ռուսաստանում աշխատելու համար անհրաժեշտ միգրացիոն ընթացակարգերի մի մասն օտարերկրյա քաղաքացիներին կտրամադրվի նախքան երկիր մուտք գործելը։
Օտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք պետք է գրանցվեն «Ենթակառուցվածքում նույնականացման և աուտենտիֆիկացիայի միասնական համակարգում, որն ապահովում է տեղեկատվական համակարգերի տեղեկատվա-տեխնոլոգիական փոխգործակցություն, որոնք օգտագործվում են էլեկտրոնային եղանակով պետական և մունիցիպալ ծառայություններ տրամադրելու համար»։ Դա թույլ կտա նրանց Ռուսաստանի կենսաթոշակային ֆոնդ դիմում ներկայացնել ՌԴ սահմանը հատելուց հետո անհատական անձնական հաշիվ բացելու համար։
Այսպիսով, օտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք կկարողանան անհատական անձնական հաշիվ ստանալ ՌԴ պետական սահմանը հատելուց հետո, ինչը կպարզեցնի և կարագացնի երկրի տարածքում աշխատանքի տեղավորվելու գործընթացը, ինչպես նաև կնպաստի ապօրինի զբաղվածության կրճատմանը։
Նախատեսվում է, որ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2022 թվականի հունվարի 1-ից։
Քիչ առաջ զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում. Անհայտ անձը գազային ատրճանակով մտել է Արշակունյաց պողոտայում՝ «Երևան մոլ» առևտրի կենտրոնի մեջ գործող բանկերից մեկի մասնաճյուղ և ատրճանակի սպառնալիքի տակ հափշտակել մի կապոց գումար։Shamshyan.com-ի հաղորդմամբ, տեղում անվտանգության աշխատակիցները, քաղաքացիներն ու ոստիկանության Շենգավիթի բաժնի ու ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները, վտանգելով իրենց կյանքը, վնասազերծել են այդ քաղաքացուն, ով տեղափոխվել է ոստիկանության Շենգավիթի բաժին։Ըստ նախնական տեղեկությունների՝ հափշտակված գումարն անցնում է 100 մլն դրամից, սակայն վերջնական գումարի չափը պարզվում է։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում Երևանի գնդի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը։
Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի սարերում նախօրեին կեսօրից բռնկված հրդեհը դեռ չի մարվել։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ին հայտնեց գյուղի բնակիչներից մեկը։ Նրա համոզմամբ, այրվող տարածքը բավական մեծ է, կլինի մոտ 30-40 հա-ի չափ։
«Կրակը բնակավայրից ահագին հեռու է։ Ձախ թևում կրակը իջնում է վերևից, բայց կրակ ու բոց չէ, ծուխն է ուժեղացել։ Թեքվել է Կութի սարերի մյուս կողմը՝ երևի դեպի Սոթքի կողմ։ Այդ կողմից է ծուխը երևում, բայց կրակը վառվելով իջնում է։ Մութը հեսա մի քիչ տա, կրակը երևի տեսանելի կլինի»։
Բնակչի պնդմամբ կրակը սկսվել է այն վայրից, որտեղ ամիսներ առաջ ադրբեջանցիները տեղակայվել են։ Այն հատվածը ուր նկատվում է ծուխը, ըստ բնակիչների, չեզոք հատված է, մոտ է հայ դիրքապահների տեղակայման վայրին։
«Այդտեղից է կրակը սկսվել ու իջնում է դեպի մեր դիրքերը, քամին բերում է դեպի էս կողմ։ Մոտ է մեր դիրքապահներին»։
Բնակիչները պնդում են, որ հրշեջ փրկարարները գյուղում են, պարզապես այրվող հատվածը անհարմար է։ Սպասում են՝ եթե վտանգ լինի, կբարձրանան»։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ ադրբեջանցիները երեկ ժամը 11։00-12:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի ուղղությամբ հերթական սադրանքին են դիմել: Թշնամին, որ տեղակայվել է գյուղի սարերին, կրակ է վառել, որի հետևանքով գյուղը հայտնվել է ծխի մեջ, այրվում են նաև Սոթք գյուղի արոտավայրերն ու խոտհարքները։
Արցախյան առաջին պատերազմից հետո անհայտ կորած հարյուրավոր ճակատագրերի, ցավոք, միացել են 2020 թ․ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով դեռևս չգտնված անձանց ճակատագրերը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
«Եվ չնայած այս ուղղությամբ կատարվող աշխատանքներին՝ ադրբեջանական կողմը պատշաճ համագործակցություն չի ցուցաբերում ո՛չ հայկական կողմին, ո՛չ միջազգային կազմակերպություններին անհայտ կորած անձանց վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու հարցում, սա այն դեպքում, երբ բազմաթիվ անձանց՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվելու վերաբերյալ անհերքելի փաստեր կան։
Ամեն անհայտ ճակատագրի հետևում մարդիկ են, ովքեր տառապում են իրենց սիրելիների ճակատագիրն ու գտնվելու վայրը չիմանալու ցավից և պայքարում այդ անորոշության ու դրանից բխող բազմաթիվ հետևանքների դեմ։
Սարսափելի ցավին զուգահեռ, որ տարիների հետ միայն աճում է չգտնվող պատասխաններից, անհետ կորածների հարազատները հաճախ բախվում են բազմաթիվ սոցիալական, հոգեբանական, իրավական և տնտեսական դժվարությունների: Նրանց նկատմամբ թե՛ պետության, թե՛ հասարակության ամենօրյա հոգատարությունը խիստ կարևոր և անհրաժեշտ է։
Անհետ կորածների միջազգային օրը մենք պարզապես պարտավոր ենք վերստին բարձրաձայնելու և միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրելու այս կարևորագույն հարցին։
Այսօր այցելել եմ ԱՀ Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն և քննարկել կազմակերպության և մարդու իրավունքների պաշտպանի հաստատության միջև համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր»,- հայտնել է Արցախի ՄԻՊ-ը։
Ըստ Էրդողանի, թվում է թե Հայաստանը միատարր երկիր է, բայց իրականում Հայաստանը բազմատարր է։ Էրդողանը սկսում է թվարկել՝ Հայաստանում ապրում են ղարաբաղցիներ, ֆրանգներ, Ռուսաստանի, Պարսկաստանի և Օսմանյան կայսրության քաղաքացիներ, որոնք ունեն տարբեր մշակույթ, լեզու, անգամ կրոն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է թուրք-քրդական հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:
«Էրդողանը մեզ շատ լավ է ուսումնասիրել։ Կարծեմ 2015թ․-ին էր մի ծավալուն հարցազրույց տվել, որտեղ խոսել էր հարևան պետությունների , այդ թվում նաև Հայաստանի մասին։
Խոսելով մեր մասին, Էրդողանը չէր թաքցրել իր այն երազանքը, որի կյանքի կոչելուն ջանք ու եռանդ չի խնայել ու խնայում։
Այսպիսով, նա Հայաստանին համարում էր շատ փխրուն պետություն։ Ըստ Էրդողանի, թվում է թե Հայաստանը միատարր երկիր է, բայց իրականում Հայաստանը բազմատարր է։ Էրդողանը սկսում է թվարկել՝ Հայաստանում ապրում են ղարաբաղցիներ, ֆրանգներ, Ռուսաստանի, Պարսկաստանի և Օսմանյան կայսրության քաղաքացիներ, որոնք ունեն տարբեր մշակույթ, լեզու, անգամ կրոն․․․ Էրդողանը հարցազրույցում պնդում է, որ Հայաստանի փլուզումը սարերի ետևում չէ, քանի որ այս բոլորը, որոնց հավաքական կերպարով Հայ են ասում, սակայն Հայի հետ առնչություն չունեն, ցանկանում են իշխանություն վերցնել և ամեն մեկին եթե մի մարզում իշխանություն տաս, Հայաստանը էլ չի լինի․․․ Ի դեպ, Էրդողանը նաև պնդում էր, որ իսկական Հայերը մնացել են միայն Ստամբուլում․․․
Ահա Էրդողանի ողջ քաղաքականությունը։ Եթե ընկերներիցս որևէ մեկը այդ հարցազրույցը գտնի, խնդրում եմ տեղադրեք քոմենթում, ես փնտրեցի ու չգտա»,- գրել է Հովհաննիսյանը։
Արևի վրա երրորդն օրն անընդմեջ շարունակվում են բռնկումները։ Արեգակնային բարձր ակտիվության մասին հայտնում է ԱՄՆ օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության Տիեզերական եղանակի կանխատեսման կենտրոնի կայքը։
Այսպես. վերջին 24 ժամվա ընթացքում գիտնականները C դասի 7 բռնկում են հայտնաբերել։ Այսօր առավոտյան М դասի ավելի հզոր բռնկում է արձանագրվել։
ՌԳԱ Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտի Արևի ռենտգենային աստղագիտության լաբորատորիայի կայքում ակտիվության ինդեքսը բարձրացվել է նարնջագույն մակարդակի, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Բռնկումները դասակարգվում են հզորությունից կախված` A, B, C, M և X։ Պլազմայի ամպերը, որոնք նման դեպքերում արտանետում է Արևը, 2-3 օր անց կարող են Երկրի վրա մագնիսական փոթորկի հանգեցնել։
Համարվում է, որ թույլ փոթորիկը կարող է աննշան խափանումներ առաջացնել էներգահամակարգերի աշխատանքում և ազդել թռչունների և կենդանիների միգրացիայի ճանապարհի վրա, իսկ առավել ուժեղներն ազդում են կարճալիքային կապի և նավիգացիոն համակարգերի վրա, արտադրական ցանցերում կարող են լարման տատանումներ առաջանալ։
Թուրքիան ունի հիմնավորում, որով արգելում է հայկական օդանավերի թռչել իր օդային տարածքով, իսկ Հայաստանը չի կարող արգելել Թուրքիայի օգտագործել մեր օդային տարածքը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց վարչապետի նախկին խորհրդական, ավիատոր Հակոբ Ճաղարյանը:
«Թուրքիան միշտ էլ Հայաստանի օդային տարածն օգտագործել է, այստեղ արտառոց ոչինչ չկա: Բոլոր երկրները, որոնք քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության անդամ են, իրենք ստորագրել են համաձայնագիր, որ իրենք մեկը մյուսին չեն խոչընդոտելու իրենց օդային տարածքով թռնելու: Պատերազմական իրավիճակներում ինչ-որ այդպիսի բացառություններ լինում են: Հիմա Հայաստանը որեւէ միջազգային կարգավորման վրա կարո՞ղ է հղում անի` թուրքերին չթողնելու մեր օդային տարածը օգտագործեն եւ մյուս կողմից հայկական օդանավերը միշտ օգտագործել են Թուրքիայի օդային տարածքը: Հիմա որ սեպտեմբերից թուրքերն արգելել են դա ունի իր հիմնավորումները` Հայաստանի ավիացիոն իշխանությունները ընդգրկվել են Եվրամիության ավիացիոն անվտանգության գործակալության սեւ ցուցակում, այդ պատճառով արգելվում է մուտք գործել ինչպես Եվրոպայի, այնպես էլ Թուրքիայի, Իսրայելի օդային տարածք: Իսկ Հայաստանը չի կարող արգելի Թուրքիային օգտագործել իր օդային տարածքը»,- ասաց նա:
Հակոբ Ճաղարյանը նշեց, որ հայկական օդանավերի թռիչքները դեպի Բեյրութ, Թել-Ավիվ դեպի Եվրոպա կատարվում էր Թուրքիայի տարածքով եւ Թուրքիան թույլատրել է, սակայն հիմա իրավիճակն այն է, որ Թուրքիան ունի հիմնավորում կարող է արգելել, իսկ Հայաստանը` չի կարող:
Նշենք, որ երեկվանից համացանցում ինֆորմացիա է տարածվում, որ Թուրքիայի օդանավը Ադրբեջան է մեկնել Հայաստանի օդային տարածքով, այնինչ մինչ այս Վրաստանի օդային տարածքով էին տեղի ունենում այս թռիչքները: Այնինչ, իրականում Թուրքիան եւ Հայաստանը օգտագործել են միմյանց օդային տարածքները:
Հիշեցնենք, որ հայկական օդանավերի մուտքը ԵՄ օդային տարածք արգելված է դեռևս անցյալ` 2020 թ. մարտի 17-ից: Հաջորդը Իսրայելն էր, որ նույն հիմնավորմամբ արգելեց հայկական «Արմենիա» ընկերության թռիչքները: Այս տարվա սեպտեմբերից Թուրքիան է մտցնում արգելքը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.