23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Միայն հոկտեմբերի 17-ից հետո Առուշ Առուշանյանը կհայտնվի ազատության մեջ: Սա քաղաքական վենդետա է, որպեսզի Սյունիքի մարզում եւս այսօրվա քաղաքական իշխանությունը, ՔՊ-ն իր ձեռքը վերցնի քաղաքական պոստերը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Առուշ Առուշանյանին աջակցության հասարակական նախաձեռնության անդամ, մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը։
«Առուշ Առուշանյանին եւ Սյունիքի մյուս համայնքապետերին ձերբակալելուց մոտ մեկ ամիս անց որոշում կայացվեց, որ հոկտեմբերի 17-ին տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ, այդ թվում՝ Գորիս քաղաքում։ Կարծում եմ՝ Առուշ Առուշանյանի և նաև Մենուա Հովսեփյանի մեկուսացումը կոնկրետ թիրախավորված է, որպեսզի Առուշը չկարողանա մասնակցել նախընտրական քարոզչությանը, չկարողանան թեկնածություն դնել, իսկ դնելու դեպքում չկարողանան համապատասխան ձայներ հավաքել»,-ասաց նա:
Նաիրի Հոխիկյանն ընդգծեց, որ Սյունիքի համայնքապետերին ազատությունից զրկելով՝ փորձեցին ծնկի բերել, բայց չկարողացան. «Հոկտեմբերի 17-ին կլինի ընտրություն, իրենց մանկլավիկներից մեկին կդնեն Գորիսի ղեկավար եւ այսքանով հարցը կհամարեն փակված»,-շեշտեց նա։
Հիշեցնենք, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը և փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը կալանավորված են։ Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Առուշանյանը հիշյալ դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու եւ ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական եւ խմբային շահերից ելնելով` նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է` երկու և ավելի ընտրողի կաշառք տալը: Իսկ փոխաքաղքապետ Մենուա Հովեփյանը մեղադրվում է մեղադրվում է առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու համար, ինչպես նաև ընտրական գործընթացում քարոզչությանը մասնակցելուն հարկադրելու, քարոզչությանը մասնակցելուն կամ կատարելուն որևէ եղանակով խոչընդոտելու համար։ Նրանք իրենց առաջդրված մեղադրանքները չեն ընդունում։
Սև լճի հարակից օկուպացված տարածքներում ադրբեջանցիները այրել են խոտածածկ տարածքները, չեն կարողանում մարել։ Համացանցում տեսանյութեր են տարածվում, որում երևում է, ինչպես են այրվում Սև լճի հարակից բարձունքներից մեկի խոտածածկ հատվածները։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում ԱԻՆ լրատվական բաժնից հավաստիացրեցին, որ կրակը չի մոտեցել հայկական դիրքերին։ ԱԻՆ մամուլի խոսնակ Աննա Բաղդասարյանը տեղեկացրեց, որ հրդեհը ադրբեջանական հատվածում է։
«Մեր կողմում՝ Խոզնավարի ուղղությամբ, հրդեհ չկա։ Ադրբեջանցիների կանգնած տարածքում է։ Մենք ուղարկել ենք մեկ մարտական հաշվարկ, որ հանկարծ կրակը մեր կողմ չանցնի»։
Ավելի վաղ «Փաստինֆո»-ն կապ էր հաստատել Տեղ համայնքի ղեկավարի և լճի հարակից բնակավայրում հերթապահություն իրականացնող կամավորներին, ովքեր նշեցին, որ կրակ իրենց ուղղությամբ չի երևում, սակայն քամին ուժեղացել է, ավելի ուշ գուցե կրակը նկատելի լինի։
Փաստացի, կրակը սկզբում շարժվել է դեպի հայկական դիրքեր, սակայն չեն հաշվարկել քամու ուղղությունը և հրդեհը ուղղել է դեպի ադրբեջանական դիրքեր։
Հիշեցնենք, որ վերջին օրերին ադրբեջանական զինծառայողները իրենց վրանների մոտից դիտավորյալ հրդեհում են Գեղարքունիքի Սոթք և Կութ գյուղերի հարևանությամբ գտնվող արոտավայրերը։
Երեկվա դրությամբ իրականացվել է 6394 թեստավորում, որից 636-ը եղել է դրական. Այսինքն 10 տոկոսի շեմը հատում ենք: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, կառավարության նիտում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Ցավոք սրտի երեկ գրանցվել է 19 մահ: Ցավոք սրտի Դելտա շտամը աչքի է ընկնում ավելի մեծ վարակելիության աստիճանով: Բացի դրանից հիվանդության ընթացքն ավելի ծանր է: Նաև նկտում ենք հիվանդության երիտասարդացում: Նախորդ շաբաթ ես հրապարակել էի, որ ունենք 20-28 տարեկան երիտասարդներ: Ցավով պետք է ասեմ, որ նրանցից մեկը մահացել է: Այսօր էլ ունենք 18 տարեկան երիտասարդ, որը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,-ասաց նա:
Նախարարը տեղեկացրեց, նոր այս պահն ունենք ծավալված մոտ 1600 մահճակալ, որոնցից 1400-ը զբաղված են. «Ծանր վիճակում են 650 քաղաքացիներ, ծայրահեղ ծանր՝ 126 քաղաքացի: Արհեստական շնչառական ապարատներին միացված է 51 քաղաքացի: Հոսպիտալացման որևէ հերթ չունենք: Հընթացս ծավալում ենք նոր մահճակալներ: Սա շատ մեծ լարվածություն է ստեղծում համակարգում»:
Անդրադառնալով պատվաստումներին, Անահիտ Ավանեսյանն ասաց. «Այս պահին ունենք իրականացրած 293 955 պատվաստում: Օրական պատվաստումների շեմը անցնում է 6 հազարից: Նկատում ենք քաղաքացիների հոսք: Հարցումներով քաղաքացիների 40 տոկոսից ավելին պատրաստ է պատվաստվելու»,-ընդգծեց նա:
Ադրբեջանի ամենամեծ երազանքն է, որ մենք ինքներս հրաժարվենք մեր անցյալից, ներկայից ու մեր պետականությունից։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Արցախի անկախության 30-ամյակին։
-30 տարի ապրել ենք մեկ երազանքով՝ անկախության ճանաչումն է, այսօրվա մարտահրավերները որո՞նք են Ձեր կարծիքով։
-Այսօրվա դրությամբ պետք է Արցախը պահպանենք։ Սա ամենակարևոր առաջադրանքն է։ Արցախապահպանությունն ու արցախակենտրոն քաղաքականությունը պետք է դառնա հայոց պետականության, Հայաստանում և Սփյուռքում հասարակական-քաղաքական կյանքի առանցքներից մեկը։ Եթե դա չանենք, ոչ մի բան չի ստացվելու, կորցնելու ենք և՛ Արցախը, և՛ Հայաստանը։ Մարտահրավերները հիմնականում դրանք են, պետք է դիմակայենք։ Ճիշտ է՝ մարտահրավերներն ուժեղ են, լուրջ են, բայց կան նաև հնարավորություններ։ Ճիշտ աշխատելը, պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերելն է գրավականը։ Կարողանանք հավաքվել, լինել հայրենասեր, պրոֆեսիոնալ։
— Իսկ մենք գնո՞ւմ ենք այդ մարտահրավերներ հաղթահարելու ուղղությամբ։
-Քայլեր ձեռնարկվում են։ Ժամանակը ցույց կտա։ Հիմա շատ վճռորոշ պահ է, և պետք է անենք ամեն ինչ, պարտավոր ենք անել։
-Հայաստանի ու Արցախի միջև տարաձայնություննե՞ր են ի հայտ եկել, որ պաշտոնական Երևանը չի մասնակցում Արցախի անկախության 30-ամյակին։
— Կարծում եմ՝ պետք է դիմեք նրանց, ում ուզում եք իմանալ՝ եկել են, թե ոչ։ Ես լիազորված չեմ, պատասխանատու չեմ այդ ամենի համար։ Հայաստանից՝ ԱԺ-ից եկել է պատվիրակություն։ Բոլոր խմբակցություններն էլ եկել են։
-ՀՀ ԱԺ նախագահը և՞ս եկել է։
-Չգիտեմ, դա ճշտեք նրանցից։ Ինչքան գիտեմ՝ ԱԺ նախագահը չի եկել, բայց ճշտեք։ Դա ես չէ, որ պետք է ասեմ։
-Զգու՞մ եք, որ Հայաստանը շարունակում է լինել Արցախի անվտանգության երաշխավորը։
-Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է, իսկ Արցախը Հայաստանի ապագայի երաշխավորն է։ Չի լինելու Արցախ, չի լինելու Հայաստան։
-Արցախը հրաժարվե՞լ է անկախ պետություն լինելու իր նպատակից։
-Դա Ադրբեջանի ամենամեծ երազանքն է, որ մենք ինքներս հրաժարվենք մեր անցյալից, ներկայից և մեր պետականությունից։ Այսինքն ազգից վերածվենք ժողովրդի, ժողովրդից ամբոխի, ամբոխից էլ ցեղատեսակի։ Հիմա դա են ուզում նրանք։ Ամեն հասարակությունում էլ կան մարդիկ, որոնք կարող են համարվել ժողովրդի և ցեղատեսակի պես մարդիկ։ Ամենակարևորն այն է, որ այդ ցեղատեսակը և ամբոխը չգերակշռեն, եթե գերակշռեն, ցանկացած պետականություն քանդվում է։
Իրականում ի՞նչ էր կատարվում Սյունիքում, երբ օրեր առաջ թշնամին փակել էր Գորիս-Կապան միջպետական ճանապարհը, շրջափակել հայկական բնակավայրերը եւ կտրել կապը Իրանի հետ։ Միջազգային լրագրող Նարինե Կիրակոսյանը միջադեպի օրը մեկնել է Սյունիք։ Նա Yerkir.am-ին պատմում է՝ ինչ է կատարվել Հայաստանի հարավում։
«Որոտանի հայտնի կամարը, որը բնության հուշարձան է, գտնվում է մեր պահպանության գոտում, բայց, չգիտես ինչու, ադրբեջանցիների հսկողության տակ էր։ Փորձեցինք էդտեղով անցնել, փակ էր, թույլ չտվեցին, եւ նորից հայկական կողմը չթողեց։ Նորից վերադարձանք Գորիս եւ Խոտ գյուղով փորձեցինք հին գյուղական արահետներով իջնել Որոտան։ Անցանք այդ ճանապարհը․ միայն ամենագնաց մեքենան ու հմուտ վարորդը կարող են անցնել այդ ճանապարհով»,-ասաց միջազգային լրագրողը։
Մինչդեռ Հայաստանի վարչապետը նույն օրը հայտարարել էր, որ փակ միջպետական ճանապարհի փոխարեն կա այլընտրանքայինը։
«Վարորդին խնդրեցի ոչ թե աջ՝ դեպի Որոտան գնալ, այլ հակառակ ուղղությամբ՝ դեպի ադրբեջանցիներ։ Ռուսներն ու ադրբեջանցիները իրարից մեկ մետր հեռավորության վրա էին կանգնած, փակ տարածք մենք չտեսանք․ ընդամենը 3 տակառ էր դրված։ Ադրբեջանցիներն, այսպես ասած, «անհավես» կանգնած էին։ Երբ ներկայանալիս լսեցին, որ միջազգային լրատվամիջոցից եմ, զգաստացան, փորձեցին ցույց տալ՝ իրենք այդտեղ հսկում են։ Ռուսները երբ լսեցին, որ լրագրող եմ, ասացին չեք կարող անցնել, ոնց եկել եք, էնպես էլ պետք է վերադառնաք։ Երբ որ դեպի Շուռնուխ էլ գնացինք, ճանապարհը ազատ էր։ Միջպետական մայրուղին, որ Գորիս-Որոտան-Շուռնուխ-Կապան բնակավայրերն է կապում, ձախ կողմը վերցրել էին ադրբեջանցիները։ Տեսանք երկու հայ զինվորականի, նրանք բացատրեցին, որ անտառային արահետով կարող ենք դուրս գալ դեպի Տանձավեր, գնալ դեպի Տաթեւի այն գրունտային ճանապարհը, որի մասին խոսվում էր, որ այլընտրանքային ճանապարհ է։ Եթե այն վերականգնվի էլ, չի կարող ծառայել ծանր մեքենաների»,-Yerkir.am-ին պատմեց Նարինե Կիրակոսյանը։
Նա նշեց, որ Փաշինյանի ասած ճանապարհը, մեկ է, չի կարող այլընտրանքային լինել․ սա ընդամենը մարդկանց վախեցնելու, հայաթափելու ծրագիր է, նկատում է Կիրակոսյանը։
«Ես Սյունիքի ամեն քարն ու թուփը գիտեմ, բայց ինձ մոտ տպավորություն է՝ թշնամուն հատուկ մտցրել են այդ տարածքներ։ Ինչքան էլ ասեն նրանք Կուբաթլու-Զանգելան ճանապարհով են եկել, այդպես չէ․ նորմալ, Գորիսի ճանապարհով են եկել։ Միգուցե մի քանի հոգի այդպես է եկել, բայց մեքենաներով եկել են նորմալ ճանապարհով»,-մանրամասնեց լրագրողը։ «Կապանի, Գորիսի, Տաթեւի համայնքներում ընթանում է ճանապարհաշինություն․ շատ արագ սարքում են ճանապարհները։ Չգիտենք՝ ինչու են էդքան հապճեպ սարքում։ Պատերազմի ժամանակ էլ Մեղրիի հատվածում էին սարքում․ մարդկանց ձեռքը «ռացիա» չկար, շինարարների մոտ կար․ տարօրինակ բաներ էին կատարվում։ Մենք համակարգված գործողություններ չունենք․ չգիտենք պլան Ա-ն, Բ-ն։ Շատ մեծ խաբեություն է, որ թուրքի հետ կկարողանանք ապրել։ Ճանապարհների փակվելը ինձ համար էլ էր առեղծված․ ես չտեսա այն, ինչ որ գրվում էր։ Հստակ ծրագիր է՝ վաղ թե ուշ այդ բնակավայրերն էլ են դատարկելու եւ հանձնեն»,-Yerkir.am-ին պատմեց Նարինե Կիրակոսյանը։
Մոտ 1 շաբաթ է անցել թշնամու՝ Գորիս-Կապան ճանապարհը փակել-բացելու միջադեպից, բայց որեւէ հստակություն չկա՝ ի՞նչ կատարվեց Հայաստանի հարավում։ Ռազմական փորձագետները, վերլուծաբաններն ու նույնիսկ զինվորականները չգիտեն՝ ինչ եղավ։
Եվս 80 ռազմագերու առնչությամբ ունենք անվիճելի ապացույցներ, որ նրանք գերեվարվել են: Այս մասին , լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը:
«Այլ հարց է՝ գերեվարումից հետո որքա՞ն ժամանակ են ողջ մնացել կամ արդյո՞ք այս պահին ողջ են, այդ հարցում բավարար ապացույցներ չկան»,-հավելեց Սահակյանը՝ ընդգծելով, որ պաշտոնապես հաստատված 45 ռազմագերուց բացի ևս 80-ը պետք է իրականում հայրենադարձվեին:
«Թե ինչու Ադրբեջանը չի հաստատում, որ նաև հայրենադարձում լինի, կարող է երկու հանգամանքի արդյունք լինել՝ նախ՝ քաղաքական, որ դրանով պատասխանատվություն չի ստանձնում նոր քանակի անձանց ճակատագրի համար, երկրորդ՝ գերեվարված քաղաքացիական անձինք կամ ռազմագերիները ուղղակի խոշտանգվելով սպանվել են»,-ասաց նա:
Գեղարքունիքի մարզի Կութ և Սոթք գյուղերի ուղղությամբ դեռևս օգոստոսի 29-ին ադրբեջանական զինծառայողների դիտավորյալ առաջացրած հրդեհներն ավելի են ընդարձակվել։ Սոթքում հրդեհները դեռ ամբողջությամբ մարել չի հաջողվել։
«Փոքր օջախներ կան, բայց հրդեհը ավելի շատ Կութում է։ Օջախների մարելու խնդիրը նրանում է, որ դեռ երեք ամիս կա անասնապահության համար։ Եթե հրդեհը շարունակվի, բնակիչները անասուն պահելու լուրջ խնդիր կունենան, հատկապես այս տարի անասնակերի դեֆիցիտ կա»,- «Փաստինֆո»-ին տեղեկացրեց Սոթքի բնակիչ Սևակ Խաչատրյանը։ Վերջինս նշում է՝ տեսել են, թե կրակը ո՞ր կողմից է եկել ու համոզված են, որ ադրբեջանցիները միտումնավոր են արել։
«Ադրբեջանցիներից ենք խոսում, իրենցից ամեն ինչ սպասելի է։ Կլիման այնպիսինն է, որ քամին Քարվաճառի կողմից դեպի Սոթք է փչում ու իրենց կողմից հրդեհելը արդեն կրակը դեպի մեր կողմ էր բերելու։ Հրդեհները Սոթքի հանքից հեռու չեն, բայց հանքի մոտ չի հասնի, որովհետև ճանապարհը կտրում է»։
Խաչատրյանը տեղեկացրեց, որ նախորդ երկու օրը հրդեհները մարելու աշխատանքներին մասնակցել է բնակիչների մեծ մասը, սար են բարձրացել, օգնել զինվորներին։ Նաև Վարդենիսի և Մարտունու հրշեջ փրկարարների ստորաբաժանումներն են եղել Սոթքում։ Կրակը մարելու փորձ իրականացնող սոթքեցիների ուղղությամբ ադրբեջանցիները զենք չեն կիրառել, փոխարենը տեղյակ են, որ Կութում հրդեհը մարողների ուղղությամբ թշնամին այս գիշեր կրակել է։
«Երկու օր առաջ տեսել ենք, որ խնդիր կա, որ հրդեհը հասնելու է մեր զինվորների դիրքերին։ Սահմանին տեղ կա մենք ենք առաջ, տեղ կա՝ ադրբեջանցիները։ Սահմանային վիճակը խառն է։ Երբ տեսանք հասնում է մեր տղաներին, նախորդ գիշեր գրեթե 22։00-ի կողմերը գնացել ենք մինչև լուսադեմ օգնել ենք տղաներին։ Այս գիշեր կրակը հատկապես Սոթքոմ հանգիստ է եղել, հիմա Կութի հատվածում է շարունակվում մեծ քանակությամբ»։
Սոթքի խոտհարքները և ձմռան պաշարների մեծ մասը այրվել է։ Տարին էլ բարենպաստ չէր, ուստի բնակիչների մի մասը խոտհունձը ավելի շուտ էին սկսել։ Նրանք կարողացել են ձմռան համար խոտ քաղել։
«Այն հատվածներում, որ մարդիկ պետք է քաղեն խոտը, հրդեհներ են։ Մարդիկ կան, որ ամբողջ գիշեր, ամբողջ օրը հերթապահում են, որ կրակը իրենց խոտհարքներին, քաղածին, կամ դեռ չքաղածին չմոտենա։ Վտանգներ կան որոշ բնակիչների մասով»։
Նրա փոխանցմամբ՝ հաշվարկներ դեռ չեն իրականացրել, հասկանալու, թե քանի՞ հա խոտածածկ տարածք է այրվել, բայց Սոթքի անասնապահությունն ապահովող տարածքը կիսով չափ այրվել է։ Սոթքի բնակավայրին հրդեհը չի մոտենա, սակայն Կութում վտանգը կա, հնարավոր է կրակը մոտենա նաև Ազատ բնակավայրին։
Մեկ այլ պատշաճ վերնագիր կլիներ՝ «Խորհրդարանականները ջութակ են նվագում՝ մինչ Հայաստանն այրվում է», որն իմ տարբերակն է՝ «Ներոնը ջութակ է նվագում՝ մինչ Հռոմն այրվում է» պատմական հայտնի արտահայտության, որը վերաբերում է Հռոմում մեծ հրդեհի ժամանակ Ներոն կայսեր անգործությանը:
Սա է Հայաստանում տիրող ողբերգական իրավիճակը։ Անցյալ սեպտեմբերյան պատերազմում Արցախի մեծ մասի և հազարավոր հայ երիտասարդների կորստից հետո կարելի էր կարծել, որ հայերը Հայաստանի թե՛ ներսում, և թե՛ դրսում կհամախմբվեն՝ իրենց վերքերը բուժելու, բանակն ամրապնդելու և թշնամու հետագա առաջխաղացումները հետ մղելու համար։ Ցավոք, տեղի է ունենում ճիշտ հակառակը։ Մեղավորը ոչ թե Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը կամ մեկ ուրիշն է, այլ մենք ինքներս։ Մենք չենք ցանկանում միավորվել նույնիսկ մեծ արհավիրքից հետո: Նախքան որևէ մեկին մեղադրելը, մենք պետք է մեզ հայելու մեջ նայենք։
Հայաստանի անկախացումից ի վեր մենք պարծենում էինք, որ տարածաշրջանում Հայաստանն ուներ ամենահզոր բանակը, Ադրբեջանը չէր համարձակվի հարձակվել մեզ վրա, և եթե դա աներ, մենք կհասնեինք մինչև Բաքու։ Նախորդ տարվա պատերազմից առաջ Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մեծամտորեն հայտարարեց. «Նոր պատերազմ՝ նոր տարածքներ», այսինքն, եթե Ադրբեջանը հարձակվեր Արցախի վրա, Հայաստանը կգրավեր ավելի շատ ադրբեջանական տարածքներ:
Հայաստանի և Արցախի նախկին և ներկա ղեկավարները հրաժարվեցին որևէ զիջման գնալ Արցախին հարակից տարածքների վերաբերյալ, եթե Ադրբեջանը նախապես չհամաձայնի ճանաչել Արցախի անկախությունը: Չնայած նրան, որ մնացած աշխարհը կոչ էր անում Հայաստանի ղեկավարներին փոխզիջումների գնալ և վերադարձնել Արցախին հարակից տարածքները, մենք մերժեցինք նման առաջարկությունները: Դա է պատճառը, որ ոչ մի երկիր չի ցանկացել ճանաչել Արցախի Հանրապետությունը: Նույնիսկ Հայաստանը հրաժարվեց դա անել՝ ակնկալելով, որ մեզնից առաջ ուրիշները կպաշտպանեն Արցախի շահերը:
Որպես հետևանք, մենք վատնեցինք մեր եզակի հնարավորությունը՝ ստիպելու Ադրբեջանին ճանաչել Արցախի անկախությունը 1990-ականներին, երբ թշնամին պարտված էր և տկար:
Չմտնելով անիմաստ բանավեճի մեջ, թե արդյոք նախկին կամ ներկայիս ղեկավարներն էին պատասխանատու 2020 թվականի մեր պարտության համար, ես կասեի, որ մենք բոլորս ենք պատասխանատու այդ աղետի համար:
Անցած պատերազմի ավարտից ի վեր վարչապետ Նիկոլ Փաշինյանը մերժեց իր հրաժարականի բազմաթիվ առաջարկները և թույլ տալու, որ մի նոր ղեկավար ստանձնի ավերված երկրի կառավարման ղեկը։ Նա պնդեց, որ ինքը միակն է, որ կարող է լուծել երկրի առջև ծառացած վիթխարի խնդիրները: Ինչպե՞ս կարող էր մեկը, որի իշխանությամբ երկիրը նման պարտություն էր կրել, որևէ բան շտկել։ Բայց նա համառորեն կառչեց իր աթոռից:
Օգտագործելով իր տրամադրության տակ եղած պետական ռեսուրսները՝ նա կարողացավ համոզել ընտրությունների մասնակիցների կեսից փոքր-ինչ ավելիին՝ սատարել իրեն և իր կուսակցությանը: Իրականում Փաշինյանի օգտին քվեարկածների մեծ մասը դեմ է քվեարկել նախկին ղեկավարներին։ Ինչպես և սպասվում էր, պատերազմից գրեթե մեկ տարի անց ոչ միայն չեն լուծվել Հայաստանի խնդիրները, այլև շատ առումներով դրանք շատ ավելի վատթարացել են:
Չնայած նախկին ղեկավարներին իրենց իշխանության օրոք այնքան էլ չէին համակրում, սակայն թշնամանքի և ատելության այն աստիճանը, որ այսօր տեսնում ենք Հայաստանում, աննախադեպ է: Ցավոք, ներկայիս վարչապետն էլ ավելի սրեց իրավիճակը՝ անընդհատ սպառնալիքներ և նախազգուշացումներ հնչեցնելով ոչ միայն նախկինների, այլ իր հետ անհամաձայնություն ունեցող յուրաքանչյուրի դեմ։ Նա իր իշխանությունն սկսեց՝ քարոզելով ժողովրդավարություն և հանդուրժողականություն, բայց արագ դարձավ բռնակալ՝ հասարակությունը բաժանելով «սևերի» ու «սպիտակների», և սարսափելիորեն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ բեմում մուրճ թափահարեց՝ սպառնալով ջարդել իր հակառակորդների գլուխները․․․
Նման թունավոր մթնոլորտում անհնար է ժողովրդին միավորել հասարակաց թշնամու դեմ: Շատ ավելի հեշտ է պայքարել երկրի ներքին քաղաքական հակառակորդների դեմ: Ոչ իշխանությունը, ոչ էլ ընդդիմությունը պատրաստ չեն որևէ փոխզիջման գնալ երկրի խնդիրները լուծելու և հայրենիքը պաշտպանելու թշնամական հետագա ներխուժումներից:
Զարմանալի չէ, որ երբ անցյալ շաբաթ Փաշինյանը եկավ խորհրդարան՝ ներկայացնելու իր կառավարության հնգամյա ծրագիրը, ծեծկռտուք սկսվեց, որի հետևանքով խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը անվտանգության աշխատակիցներին հրամայեց մտնել դահլիճ և ընդդիմության որոշ ներկայացուցիչների բռնի ուժով դուրս բերել: Խորհրդարանն ավելի շատ նման էր ռազմական կայազորի, քան օրենսդիր ժողովի դահլիճի: Սիմոնյանը հաճախ էր ոտնահարում ընդդիմության ներկայացուցիչների ազատ խոսքի իրավունքը, երբ նրանք համարձակվում էին անդրադառնալ վարչապետին նվաստացուցիչ կերպով:
Նա հրամայեց անջատել ելույթ ունեցողների խոսափողերը, ինչպես նաև ժողովները հեռարձակող տեսախցիկները: Այս խիստ միջոցառումներն անհարիր են երկրի օրենսդիր մարմնին: Ծեծկռտուքի տգեղ տեսարանները հեռարձակվում էին աշխարհի տարբեր հեռուստաընկերություններով՝ խայտառակելով համայն հայությանը։
Արդյունքում, կառավարության առաջարկած հնգամյա ծրագիրը գրեթե չքննարկվեց: Փոխարենը, կրկնվեցին հարձակումները խորհրդարանականների կողմից՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ բերանացի:
Միևնույն ժամանակ, Ադրբեջանը և Թուրքիան, քաջալերված իրենց վերջին հաղթանակից և տեսնելով խորը պառակտումները Հայաստանի ներսում, ոտնձգություն են կատարում Հայաստանի սահմանների վրա և պահանջում են ավելի ու ավելի շատ զիջումներ: Հայաստանի թուլացած առաջնորդը չի կարող դիմակայել Ադրբեջանի գոռոզ պահանջներին, մինչդեռ Հայաստանի ռազմական դաշնակից Ռուսաստանը հետապնդում է իր շահերը՝ համաձայնեցնելով Թուրքիայի և Ադրբեջանի հետ:
Եզրափակելով, կցանկանայի երկու կետ նշել, որոնք հաճախ քննարկվում են սոցիալական ցանցերում:
1) Փաշինյանին ուղղված ամենափոքր քննադատության դեպքում նրա կողմնակիցները շտապում են խրատել քննադատողներին՝ ասելով, որ Սփյուռքն իրավունք չունի քննադատել Հայաստանի կառավարությանը: Ես մերժում եմ նման առարկությունները, քանի որ Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է՝ անկախ այն բանից, թե որտեղ են նրանք ապրում: Քննադատությունը կամ գովասանքը նշան է այն բանի, որ անհատն ավելի շատ հոգ է տանում իր հայրենիքի մասին, քան անտարբեր հանդիսատեսի կեցվածք ընդունում:
Ինչո՞ւ իրավունք ունենք կարծիք հայտնելու աշխարհի ցանկացած այլ երկրի, օրինակ՝ Աֆղանստանի մասին, սակայն երբ խոսքը վերաբերում է Հայաստանին՝ մեր հայրենիքին, մենք նման իրավունք չունենք: Հետաքրքիր է նաև այն փաստը, որ նրանք, ովքեր առարկում են սփյուռքահայերի կողմից Հայաստանի կառավարության հասցեին հնչող քննադատություններին, առարկություն չունեն, երբ վերջիններս գովաբանում են Հայաստանը: Հետևաբար, հարցը ոչ թե Հայաստանին քննադատելու իրավունք ունենալն է, այլ վարչապետի հասցեին քննադատություն լսել չցանկանալը:
2) Իմ կարծիքով, կառուցողական քննադատությունը շատ ավելի արժեքավոր է, քան ղեկավարի կույր աջակցությունը: Ո՞րն է ավելի հայրենասիրական՝ տեսնելով, որ ինչ-որ բան սխալ է ընթանում, բերանը փա՞կ պահել, թե՞ բարձրաձայնել ու փորձել ուղղել այն: Իմ կարծիքով, ուղղիչ գործողություններ ձեռնարկելը շատ ավելի հայրենասիրական է, քան լռելը՝ թույլ տալով, որ սխալը շարունակվի:
Հուսով եմ, որ մենք կդադարենք «ջութակ նվագել», կամ մեր դեպքում՝ իրար դեմ պայքարել, և ձեռք ձեռքի կտանք՝ ստեղծելու հզոր Հայաստան, որը կդիմանա մեր դարպասների առաջ բարբարոսների անդադար հարձակումներին:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Գորիս-Կապան ճանապարհը փակելով՝ Ադրբեջանը երկու խնդիր լուծեց. Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ ասաց՝ այդ ճանապարհահատվածն Ադրբեջանի տարածքն է, և երկու գյուղերի ադրբեջանական անվանումներն ասաց։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
Փորձագետի խոսքով սա նշանակում է, որ Ադրբեջանն այդ ճանապարհը ժամանակավորապես բացեց, երբ վարչապետի կողմից լսեց, այդ արտահայտությունը։
«Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Տաթևով կա շրջանցող գրունտային ճանապարհ, սակայն այդ ճանապարհը չի կարող սպասարկել Իրանից Հայաստան և Հայաստանից Վրաստան բեռնափոխադրումները։ Դրա պատճառը նախ գրունտային ճանապարհի որակն է, ճանապարհի լայնությունը բավականին փոքր է այդ մեծ հոսքի համար և ոլորանները շատ են։ Նույնիսկ եթե այդ գրունտային վիճակը վերացվի, և ճանապարհը լայնացվի, ոլորանը շատ ավելի վտանգավոր է։ Փաստորեն Ադրբեջանն այդ ճանապարհը փակելով ցույց տվեց, որ Իրանից Հայաստան, իսկ եթե տարածաշրջանային առումով ավելի հեռու գնանք, Պարսից ծոցից մինչև Սև ծով ցամաքային բեռնափոխադրումներն այս ճանապարհով ցանկացած պահի կարող է կասեցնել»,-ասաց փորձագետը։
Անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, որ Թուրքիայի կողմից որոշակի դրական ազդակներ կան՝ Հայկ Նահապետյանը նկատեց՝ Նիկոլ Փաշինյանը փակագծեր չբացեց, թե ինչ ազդակների մասին է խոսք գնում։ Հետևաբար` հասկանալի չէ՝ արդյոք իր համար դրականը հայ ժողովրդի և ՀՀ-ի համար նույնպես դրակա՞ն է, թե՞ ոչ։
«Թուրքիան տարածաշրջանում իր ազգային և պետական շահերն է հետապնդում։ Թուրքիայի և մեր շահերը հակոտնյա են։ Եթե Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Թուրքիայից դրական ազդակ կա, ուրեմն այդ դրական ազդակը մեր երկրի, պետականության հաշվին է լինելու, և մենք տուժելու ենք, իսկ Թուրքիան՝ շահի»,-նշեց Հայկ Նահապետյանը։
Վերջինս ընդգծեց՝ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանը սկսել է սահմանամերձ բոլոր գյուղերում հայաթափման ծրագիր իրականացնել։
Սահմանամերձ բնակավայրերի բնակիչների համար ստեղծվել են անտանելի պայմաններ։ Նրանք չեն կարողանում իրենց կյանքի և անվտանգության համար երաշխավոր միջոցներ տեսնել, չեն կարող իրենց ընտանիքին կերակրել, քանի որ գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվելը վտանգավոր է դարձել, և Ադրբեջանն օրը 24 ժամ ցանկացած պահի կարող է օդ կրակել՝ վախի մթնոլորտ առաջացնելու համար։
Հայկ Նահապետյանը նշեց, որ Ադրբեջանը հիմա անպատժելիություն է զգում։ Այդ կրակոցներին պետք է կտրուկ, կոշտ պատասխան տան, այդ դեպքում հակառակորդը կհասկանա, որ կարող է կորուստներ ունենալ, և դա ինչ-որ առումով զսպաշապիկ կլինի նրա համար.
«Խաղաղություն ենք մուրում մի պետությունից, որը փորձում է երկիրը հայաթափել։ Հայաստանի գործող իշխանությունները խաղաղություն են մուրում Թուրքիայից ու Ադրբեջանից, որոնց պատասխանն ուժի ցուցադրումն է»,-նշեց փորձագետը։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է.
Համաշխարհային դիվանագիտության ալֆա՝ Լավրովի և գործակալալան ցանցի օմեգա՝ Միրզոյանի ասուլիսից մի քանի կարևոր շեշտադրում:
1. Գերիների հարցը
Ասուլիսը ևս մեկ անգամ փաստեց, որ մեր տղաների շարունակվող գերեվարումը Ադրբեջանի կողմից բացառապես կապիտուլյանտի մեղքով է՝
ա. Ինչո՞ւ հայկական կողմը միանգամից, անվերապահ և մի բան էլ ավել կատարեց նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը գերիների փոխանակման մասին:
բ. Ինչո՞ւ գերիների փոխանակման պրոցեսում ավելացավ նոր տարր՝ ականապատված տարածքների քարտեզներ: Չէ՞ որ նման նախապայման նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չկար:
գ. Ինչո՞ւ առանց մեր տղաների հարցը լուծելու Ադրբեջանի հետ գնացիք հետագա պայմանավորվածությունների: Չէ՞ որ եթե ինքներդ չեք կարևորել այդ խնդիրը, թշնամին կձգի այնքան, որքան կարող է օգուտով շահարկել այն: Խոսքը գնում է Զանգելանի և Կուբաթլուի տարածքները հանձնելու դեկտեմբերյան «բանավոր» պայմանավորվածության և հունվարի 11-ի «ապաշրջափակող»հայտարարության մասին:
դ. Միջնորդ երկիրը հստակ ընդգծեց, որ ջանքեր չի խնայում այս հարցը կարգավորելու համար, սակայն իր վրա խնդրի կարգավորման պատասխանատվություն չի վերցնելու:
2. Խաղաղ պայմանագրի մասին
ա. Ռուսաստանի արտգործնախարարը ասուլիսին հստակ տարանջատեց դելիմիտացիայի հարցը Հայաստան-Ադրբեջան խաղաղ պայմանագրից, երբ առաջին դեպքում ընդգծեց Ռուսաստանի պատրաստակամությունը լիակատար աջակցելու, իսկ երկրորդ դեպքում ուղղակի վերահասցեագրեց հարցը օմեգային:
բ. Լավրովը շատ ուղիղ մեսիջ տվեց մեզ. եթե Հայաստանը հրաժարվի Արցախից, դա բացառապես այսօրվա կապիտուլյանտների մեղքն է լինելու»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.