23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Կարծես թե հայկական կողմից սահմանագծման ու սահմանազատման գաղափարը այդքան էլ եռանդուն առաջ չի մղվում, որքան նախկինում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ռազմական հարցերով փորձագետ Մհեր Հակոբյանը:
«Նման դեպքում ինֆորմացիան տրվում է հանրությանը ոչ լրիվ, մենք ու Ադրբեջանը ինֆորմացիան տալիս ենք մի մասով, ասում ենք այն ինչը մեզ ձեռնտու է, չենք ասում այն, ինչը մեզ ձեռնտու չէ: Կարծես թե մեր կողմից այդքան էլ եռանդուն այդ գաղափարը առաջ չի մղվում, որքան նախկինում: Բայց դե այն, որ մենք հիմա խնդիր ունենք, ադրբեջանցիները մտել են մեր սահման Սեւ լճի տարածքում, դա արդեն փաստ է, ցավոք: Խնդիրները իրականում համակարգային են, միայն սահմանազատումը չէ, ես անընդհատ ասում եմ պետականաշինության խնդիր մենք ունենք, լավ, որակյալ կառավարում չունենք , եւ դա էլ ազդում է ամեն ինչի վրա եւ բանակի, եւ ոստիկանության եւ պետական կառավարման համակարգի վրա: Ցավոք, ունենք այս պետությունը վատ աշխատող մեխանիզմ ունենք եւ մեր հասարակության զգալի մասն էլ որոշեց, որ սա իրեն ձեռք է տալիս»,- ասաց նա:
Սահմանազատման եւ սահմանագծման գործընթացները սկսվելու դեպքում, ըստ Հակոբյանի, Ադրբեջանը պնդելու է, որ իր առաջ եկած մասերն իրենց են պատկանում. «Պարզ է, որ ամեն կողմ փորձելու է իր առավելագույնին հասնել, հիմա Ադրբեջանի ախորժակը բացվել է եւ ասելու է, որ դեկտեմբերին իրենք սխալ են կանգնել, հիմա իրենք ճիշտ են, մի բան էլ ավել: Դա այդպես է նաւե մարդկային հարաբերություններում, եթե ուժեղ ես, կարողանում ես, անում ես: Հիմա իրենք են հզոր եւ փորձում են առաջ տանել իրենց շահերը: Պետք է հզոր լինել եւ ակտիիվ ձեւով պայքարել քո շահերի համար, բայց դե ինչքանով է դա արվում, կամ չի արվում, ամեն ոք թող ինքը որոշի»:
Նշենք, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը օրեր առաջ անդրադառնալով սահմանազատման ու սահմանագծման խնդրին ասել է. «Հայաստանը պատրաստ է սահմանազատմանը եւ սահմանագծմանը: Մենք այս առումով արդեն հայտարարել ենք: Որեւէ աշխատանք այս պահին չի ընթանում, մենք սպասում ենք Ադրբեջանի արձագանքին, հուսով ենք, որ Ադրբեջանը եւս դրական կարձագանքի եւ հնարավորություն կստեղծի սահմանաատման եւ սահմանագծման աշխատանքները հնարավորինս արագ սկսել, որպեսզի ստեղծված ճգնաժամը սահմանին եւս հնարավորինս արագ լուծենք»:
Առաջին փորձնական թռիչքն է տեղի ունեցել Բաքվից Արցախի օկուպացված Վարանդա (Ֆիզուլի)։ Ինքնաթիռը վայրէջք է կատարել Վարանդայի նորակառույց օդանավակայան։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Տեղեկացնում են, որ ադրբեջանական AZAL ավիաընկերությանը պատկանող Airbus A340-500 խոշորագույն ուղեւորատար ինքնաթիռը վայրէջք է կատարել:
Առաջին թռիչքը ստացել է Ղարաբաղ անվանումը։ Բացի այդ, այսօր Վարանդայի օդանավակայանում վայրէջք է կատարել ամենամեծ բեռնատար ինքնաթիռներից մեկը ՝ ադրբեջանական Silk Way ավիաընկերությանը պատկանող Boeing 747-400-ը ։ Բաքու-Վարանդա ուղղությամբ ուղեւորատար ինքնաթիռի թռիչքի ժամանակը կազմում է 35 րոպե։
«Գնել Սանոսյանն ինձ ասաց՝ եթե հրաժարական չես տալիս, ուրեմն կդատվես»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը մանրամասնել է, թե ինչպես էին իշխանությունները ցանկացել իրենից ազատվել` վստահեցնելով, որ ինքը չի վախենում։
Գեղարքունիքի նախկին մարզպետը Ավետյանին հրաժարականի պահանջ ներկայացրել է դեռեւս արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ Ավետյանը ընդդիմադիր ճամբարում էր։
Ընտրություններից երեք ամիս անց կառավարությունը մտադիր է Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքը միավորել Վարդենիս համայնքի հետ։ Հակոբ Ավետյանը տեղեկացրեց, որ դա վատ ազդեցություն է ունենալու առանց այն էլ սահմանամերձ դարձած գյուղերի վրա։
«Ես այդտեղ ոչ մի լավ բան չեմ տեսնում։ Գյուղերը լուրջ խնդիրներ են ունենալու ու դրա հետ կապված արտագաղթ է սկսվելու։ Այն ինչ արել եմ 4 տարիների ընթացքում, վստահ եմ, որ Վարդենիսի հետ միավորվելուց հետո լրիվ անուշադրության է մատնվելու, փորձն էլ ցույց կտա»։
Ավետյանը նշեց, որ ինքը իշխանության համար լուրջ խոչընդոտ է համարվում, քանի որ առաջնային է համարում երկրի պաշտպանությունը, անվտանգությունը։
«Եթե մենք մեր անձնականը երկրորդական ենք դնում ու պատրաստ ենք պետության համար ամեն ինչ անելու, կառավարության կողմից նկատում ենք անձնական վրեժխնդրություն, անձնական խնդիրներն են առաջանում ու դա, նկատելով, ինչ -որ տեղ հիասթափվում ենք։ Եթե մարդիկ իրենց շահերն են տանում, երկրի խնդիրները համարում երկրորդական, ունենում ենք այս պատկերը, որը հիմա կա։ Կառավարության կողմից ավելի շատ տեսնում եմ անձնական հարցերը առաջ տանելու խնդիր», — նշել է Ավետյանը
Նրա փոխանցմամբ` բնակիչները համայնքների միավորմանը դեմ են կտրականապես, սակայն ոչ ոք դա հաշվի չի առնի։ Պետք է կազմակերպվեն հանրային լսումներ, որոնք դեռ չեն արվել։ Ավետյանը վստահ է, աչք փակելու համար դրանք, այդուհանդերձ, տեղի կունենան, սակայն համայնքի 8000-ից ավելի բնակչի մեջ կգտնեն մոտ 200 հոգու, որոնք կողմ կլինեն ու դա կներկայացվի դա հանրային կարծիք։
«Բոլորը գիտակցում են, որ դա գյուղերի անկման կտանի։ Սահմանին ապրող լքված մարդիկ ուշադրության չեն արժանանա, իրենք ամեն ինչ արդեն կորցրել են, եթե ուշադրությունն էլ չտեսան, մարդիկ շատ հեշտ ու հանգիստ կարտագաղթեն։ Հիշեք,այս տարվա համեմատ մյուս տարվա հոկտեմբերին կտեսնեք առնվազն 25 տոկոսով բնակիչները լքած են լինելու։ Հնարավոր է՝ ավելի։ Պատերազմի պատճառով այդքան չհեռացան, որքան միավորման հետևանքով տեղի կունենա»,- ասաց Ավետյանը։
Համայնքի ղեկավարը, անդրադառնալով օգոստոսի 29-ից ադրբեջանցիների սադրած հրդեհների վնասների մասին, տեղեկացրեց, որ վարչական ղեկավարները վաղը կոնկրետ տվյալներ կներկայացնեն։ Ազատ և Նորաբակ հասած հրդեհը հնարավոր է եղել մարել, սակայն համայնքներում ծխացող տարածքներ կան։ Հրդեհների հետեւանքով պատճառված վնասների փոխհատուցման մասին այս պահին կառավարությունը պատրաստակամություն չի ներկայացրել։ Բնակիչները անասուններին ձմռանը չեն կարողանա պահել։
Ադրբեջանի եւ Թուրքիայի քաղաքականությունը ո՛չ խաղաղասիրական է, ո՛չ էլ միտված է Հայաստանի եւ հայ ժողովրդի հետ խաղաղ համակեցությանը։ Այսօր Ադրբեջանն ինչ անում է Հայաստանի եւ Արցախի սահմաններին, խաղաղասիրական քայլ չէ․ Սոթքից մինչեւ Արաքս ադրբեջանական զորքն այսօր թալան է իրականացնում, գերեվարում մեր զինծառայողներին եւ քաղաքացիական բնակչությանը,-Yerkir.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով Հայաստանից թշնամուն ուղղված՝ Հայաստանի իշխանության բարեկամական կոչերը, նշեց ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը։
Նրա խոսքով՝ սա բացահայտ թշնամական վերաբերմունք է։
«Օրինակ՝ եթե դուք ուզում եք բարեկամություն անել ձեզ հարեւան ընտանիքի հետ, նրանց վրա չեք հարձակվում, չեք գողանում նրա ունեցվածքը, զենքով նրանց տուն չեք գալիս, ցուցաբերում եք լրիվ այլ վարք։ Էս պարագայում Ադրբեջանը բացահայտ թշնամական վերաբերմունք է ցուցաբերում մեր հանդեպ»,-ասաց Աղաբաբյանը։
Իսկ իրականում ի՞նչ եղավ Գորիս-Կապան ճանապարհին․ թշնամին փակել էր Սյունիքի ճանապարհները, օկուպացրել հայկական բնակավայրերը։
«Նրանք ճանապարհը բացեցին, երբ որ Հայաստանի վարչապետը արտաբերեց տեղանունները ադրբեջանական տարբերակով։ Ե՛ւ նա, ե՛ւ նրանց թեւի պատգամավորները հնչեցրեցին, որ նրանք դրանով ուզում էին ընդգծել՝ Ադրբեջանը հայկական տարածք մուտք չի գործել․ ի՞նչ կատարվեց։ Այսինքն, Հայաստանի ներկա իշխանությունները ընդունեցին, որ այդ տարածքները եւ այդ սահմանը ադրբեջանական են։ Դրանից հետո, հասնելով իր ուզածին, Ադրբեջանը սահմանը բացեց»,-Yerkir.am-ին հայտնեց ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավարը։
Տավուշի որոշ բնակավայրեր թշնամուն հանձնելու մասին խոսակցություններն, Աղաբաբյանի խոսքով, այսօր էլ չեն դադարում։
«Մենք արտաքին աշխարհի հետ մեր երկիրը կապող երկու մայրուղի ունենք․ Իրանի հետ կապվող մայրուղին այս պահին փաստացի մեր վերահսկողությունից դուրս է, որովհետեւ ադրբեջանական զինուժը ցանկացած պահի կարողանում է փակել այդ ճանապարհը եւ կտրել մեզ այդ ելքից։ Մյուս ճանապարհը հյուսիսով Վրաստան եւ Վրաստանով Ռուսաստանն է։ Տավուշի այն հատվածները, որ, ենթադրվում է, պիտի տրվեն-նվիրվեն թշնամուն, մենք կկորցնենք նաեւ մեր այդ ճանապարհը, ինչը նշանակում է՝ լիակատար շրջափակման մեջ ենք ընկնելու»,-Yerkir.am-ին ասաց Ալվինա Աղաբաբյանը։
Հիմա, Աղաբաբյանի խոսքով, Հայաստանում խոսում են թշնամու հետ ապաշրջափակման եւ տնտեսական գործակցության մասին, բայց ունենալու ենք հակառակը․ լինելու է լիակատար շրջափակում։
«Թշնամին երբ կուզի, կբացի մեր ճանապարհը՝ ստանալով այն պահանջները, որոնք մեր առջեւ կդնի։ Կստանա եւ կփակի այն դեպքում, երբ չի ստանա։ Մենք լիակատար կախման մեջ ենք լինելու Ադրբեջանից եւ Թուրքիայից։ Եթե նախկինում խոսվում էր թշնամուն Մեղրիով ճանապարհ տրամադրելու մասին, էսօր արդեն խոսվում է Գորիս-Սիսիան-Նախիջեւան ճանապարհի մասին։ Այդ դեպքում մենք, փաստացի, կորցնելու ենք Սյունիքն ամբողջությամբ»,-Yerkir.am-ին հայտնեց ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը։
Ներքին Շենգավիթ 11-րդ փողոց 2-րդ նրբանցքում հայտնաբերել է 45-ամյա տղամարդու դի: Ձերբակալվել է տուժածի հարևանությամբ բնակվող քրոջ որդին՝ ծնված 1995թ.-ին: Մանրամասներ է հայտնում ՀՀ քննչական կոմիտեն։
«2021թ. սեպտեմբերի 4-ին՝ ժամը 02:55-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ զենքով հարձակվել են իր տան վրա, իսկ րոպեներ անց՝ ժամը 03:10-ին, տեղեկացրել նաև, որ իր տան դիմաց հայտնաբերել է իր եղբոր դին:
Անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ 11-րդ փողոց 2-րդ նրբանցքում հայտնաբերել է Երևան քաղաքի բնակիչ, 45-ամյա տղամարդու դին: Ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանոթյան աշխատակիցների հետ համատեղ իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են տղամարդու՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ ստանալու մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը հանդիսանում է տուժածի հարևանությամբ բնակվող քրոջ որդին՝ ծնված 1995թ.:
Նախնական տվյալներով՝ նշված օրը՝ ժամը 02:50-ին, Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ 11-րդ փողոցի 2-րդ նրբանցքում վիճաբանություն է տեղի ունեցել 45-ամյա տղամարդու և վերջինիս քրոջ որդու միջև, որի ժամանակ երիտասարդը, մորեղբորն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, «Վինչեստեր» տեսակի 12 մմ տրամաչափի ողորկափող հրազենից 2 անգամ կրակել է նրա գլխին, ինչի արդյունքում ստացած վնասվածքներից տղամարդը տեղում մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտանբերվել է հանցագործության գործիք հանդիսացող «Վինչեստեր» տեսակի ողորկափող հրացանը, իսկ ենթադրյալ հանցագործություն կատարած երիտասարդի տան տանիքում՝ «Մակարով» տեսակի 9մմ տրամաչափի ատրճանակ:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաձգաբանական, դատաքիմիական, դատահետքաբանական փորձաքննություններ:
Երիտասարդը ձերբակալվել է՝ մորեղբորն սպանելու կասկածանքով, և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք:
Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, դեպքի բոլոր հանգամանքները, հրազենի օրինականությունը, ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ադրբեջանը ամբողջ դիվանագիտական կորպուսը վերցնում է, բերում Արցախից օկուպացված տարածքներ, խոսում է Զանգեզուրի մասին, դա սադրանք չէ, բայց որ Հայաստանի ղեկավարությունը Արցախի տոնին մասնակցեր՝ դա կարող էր դիտվել որպես սադրա՞նք՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արթուր Մոսիյանը այսպես արձագանքեց դիտարկումներին, իբրև թե Փաշինյանի այցը Արցախ Ադրբեջանը կարող էր ընդունել իբրև սադրանք։
«Հարց է՝ Նիկոլն ուզո՞ւմ էր գալ, եթե ադրբեջանցիների հետ պայմանավորվածություն չուներ»,-ասաց նա։
Լրատվամիջոցները մինչ այդ էլ գրում էին, որ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը չի ցանկանում գնալ Արցախ, քանի որ 44-օրյա պատերազմից հետո Բաքուն հստակ պահանջ է դրել և արգելք սահմանել այցերի վրա: Դեռ այս տարվա հունվարին Ադրբեջանի ղեկավարությունը շատ նյարդային էր արձագանքել Հայաստանի այն ժամանակվա արտգործնախարար Արա Այվազյանի Ստեփանակերտ կատարած այցին` այն անվանելով անօրինական:
«Արցախում ամենից շատ կա ուշադրության կարիք համայն հայության կողմից, ամենից շատ։ Այդ ուշադրությունը նաև իշխանություններին է վերաբերում, ինչպես գիտեք առաջին անգամ Արցախի անկախության 30-ամյակին ՀՀ ղեկավարությունից ոչ մեկը չմասնակցեց․ սա շատ վատ ազդակ է մեզ համար և շատ լավ ազդակ է Ադրբեջանի համար»,-ասաց Արթուր Մոսիյանը։
Անկախության հոբելյանի օրը ՀՅԴ-ն Արցախում Հայ Դատի գրասենյակ բացեց․ Արթուր Մոսիյանը սա շատ կարևոր է համարում, որովհետև, նշում է, որ այս պահին Արցախի դեմ բազում մարտահրավերներ կան՝ անվտանգային, կարգավիճակի հարց և այլն։
«Գիտենք, որ Հայ Դատի գրասենյակները աշխարհով մեկ սփռված արդեն տարիներ շարունակ աշխատում են մեր հանրապետության ճանաչման համար։ Այս պայմաններում՝ 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակում, է՛լ ավելի է կարևորվում Արցախի կարգավիճակի հարցը որպես ժողովրդի անվտանգության կարևոր բաղադրիչ։ Հայ դատի գրասենյակները աշխարհում հետապնդում են այդ դատը․ շատ կարևոր է, որ այստեղից ինֆորմացիան նույն գետնի վրա լինի և Արցախի գրասենյակը նույնպես առաջին ձեռքից կարողանա մասնակցել, ուղղորդել այդ գործընթացները»,-ասաց ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչը։
Նա վստահեցրեց , որ ՀՅԴ բազմակողմանի ծրագրերը Արցախում ընթանում են բնականոն հունով։
Արցախը անկախությունը թեև վիրավոր նշեց, բայց անկախության շարունակականությունը պարտադիր է, ասաց Արթուր Մոսիյանը։
«Այլ ելք չկա, մենք պիտի ունենանք մեր պետականությունը, որպեսզի մեր ժողովուրդը կարողանա փրկվել թուրք-ադրբեջանական յաթաղանից»,-նշեց նա։
Արթուր Մոսիյանը լրահոսից է տեղեկացել, որ Աֆղանստանից փախստականների անվան տակ կարող են գրոհայիններ տեղափոխել Արցախից օկուպացված տարածքներ, բայց, ճանաչելով հակառակորդին, դա չի բացառում։
«Սա շատ մեծ վտանգ կարող է լինել․ մենք տեսանք 44-օրյա պատերազմի ընթացքում սիրիացի ահաբեկիչների մուտքը տարածաշրջան, եթե դրան էլ գումարենք աֆղանական փախստականների մուտքը տարածաշրջան, կարծում եմ, այս անգամ ոչ միայն Արցախի կամ Հայաստանի, այլ նաև ամբողջ տարածաշրջանի համար կստեղծվի սպառնալիք»,-ասաց նա։
Արթուր Մոսիյանը համոզված է, որ ամեն ինչ պետք է անել դա թույլ չտալու համար։
Ադրբեջանում հայատյացության նոր ալիք է բարձրանում։ Ադրբեջանական տելեգրամյան ալիքներն իշխանություններին կոչ են անում Արցախի խաղաղ բնակչության դեմ «Հակաահաբեկչական օպերացիա» սկսել, որտեղ գեներալ Մուրադովի գլխավորությամբ գտնվում են ռուս խաղաղապահները։
Նրանք պաշտպանում են ադրբեջանցի այն զինվորին, որն անօրինական կերպով հատել է Արցախի Հանրապետության պետական սահմանը, դեռ մի բան էլ մտել է խաղաղ բնակիչների տուն և սպառնացել երեխաներին։
Ադրբեջանական տելեգրամյան ալիքները հակահայկական գրոհ են սկսել՝ սպառնալով, որ եթե իրենց մոտ հայ զինվոր հայտնվի, ապա նրանք ՌԴ խաղաղապահների միջոցով այլևս ազատ չեն արձակելու նրանց։
«Արդեն մեկ շաբաթ է, ինչ հայ ահաբեկիչներն անօրինական կերպով գերի են վերցրել Ադրբեջանի զինվորին և մինչև հիմա խաղաղապահները ոչինչ չեն արել, որ ազատ արձակեն նրան։
Այս պահից սկսած ցանկացած հայ ահաբեկիչ, որը կընկնի Ադրբեջանի ձեռքը, այլևս չի փոխանցվի ՌԴ խաղաղապահներին։
Բացի այդ, դիմելով իշխանություններին, մենք ցանկանում ենք հակաահաբեկչական օպերացիա՝ ազատ արձակելու գերի ընկած ադրբեջանցի զինվորին»։
Օրենքի պատճառով մի քանի հիվանդություններ ունեցող զորակոչիկին բժշկական հանձնաժողովը դրանք դիտարկում է առանձին-առանձին, չի գնահատում հիվանդությունների համակցված ազդեցությունն իրենց առողջության վրա: Արդյունքում, զորակոչիկները ճանաչվում են զինվորական ծառայության համար պիտանի՝ սահմանափակումով:
Խնդիրն այն է, որ գործող օրենսդրության համաձայն՝ եթե զորակոչիկն ունի 5 և ավելի հիվանդություն (ծառայության համար սահմանափակում նախատեսող), ապա զինծառայությունից ստանում է տարկետում: Փաստորեն, գործող կարգավորումները նախատեսում են հիվանդությունների «քանակական փունջ, մինչդեռ կարևոր է, որ լինի նաև հիվանդությունների «որակական փունջ»։
Հիվանդությունների «որակական փունջ» սահմանված չլինելը բերում է մի վիճակի, որ բժշկական հանձնաժողովն այդ հիվանդությունները գնահատում է առանձին-առանձին՝ այլ ոչ թե ընդհանուր վերցրած, և արդյունքում անձը զորակոչվում է զինվորական ծառայության։ Սակայն զորակոչվելու դեպքում հնարավոր է զինապարտի փաստացի առողջական վիճակը թույլ չտա լիարժեք կերպով կատարել զինվորական պարտականությունները, և նույնիսկ մեծ հավանականություն կա, որ ծառայության ընթացքում ավելի կխորանան առկա հիվանդությունները, կամ նույնիսկ անձը ձեռք կբերի հաշմանդամություն։
Նմանատիպ բողոքներ են ստացվում հատկապես զորակոչերի ընթացքում:
Մարդու իրավունքների պաշտպանի կատարած ուսումնասիրությունները փաստում են, որ հիվանդությունների քանակական փնջի հետ միասին անհրաժեշտ է սահմանել «հիվանդությունների որակական փունջ», ինչպես նաև անձին զինվորական ծառայության զորակոչելիս նրա առողջական վիճակի համակարգված գնահատման մեխանիզմ:
Ճիշտ է, պետությունն է որոշում զորակոչիկների առողջության և պիտանիության չափանիշները, սակայն զորակոչիկները պետք է ֆիզիկապես և հոգեպես պատրաստ լինեն զինվորական ծառայության առանձնահատկություններով պայմանավորված փոփոխությունների բարդություններին:
Կարևոր է ի սկզբանե ծառայության զորակոչել առողջ քաղաքացիների, իսկ որոշակի առողջական խնդիրների առկայության դեպքում հատուկ ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ դրանք լինեն համատեղելի ծառայության հետ և զինծառայողների համար չդառնան անհամաչափ բեռ:
Խնդիրը տարիներ շարունակ բարձրաձայնվել է Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ինչպես տարեկան հաղորդումներում, այնպես էլ ՊՆ և ԶՈՒ ԳՇ իրավասու ստորաբաժանումների հետ քննարկումների ընթացքում:
Հասկանալի է, որ նշված առաջարկության իրացումը ենթադրում է որոշակի բարդություններ և առողջական վիճակի գնահատման որակական չափանիշների որոշման հատուկ մեխանիզմների կանխատեսում: Սակայն հաշվի առնելով, որ հարցը վերաբերում է զորակոչիկների պատշաճ փորձաքննության և զինվորական ծառայության ընթացքում զինծառայողների առողջական վիճակի պահպանման պետության պոզիտիվ պարտականությանը՝ պետական մարմինները պարտավոր են առողջական վիճակի գնահատման այնպիսի մեխանիզմներ սահմանել, որոնց շնորհիվ հնարավոր կլինի պարզել, թե զորակոչիկի կամ զինծառայողների մոտ առկա առողջական խնդիրների որակական համակցությունը արդյոք թույլ կտա պատշաճ իրականացնել զինվորական պարտականությունները և չի հանգեցնի առողջական խնդիրների վատթարացման:
Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքներով արձանագրվել է մեկ այլ խնդիր նույնպես:
Այսպես, ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 8-ի թիվ 405-ն որոշման համաձայն՝ այն զորակոչիկները, որոնք հայտարարված զորակոչի ընթացքում հետազոտությունների արդյունքում ճանաչվում են պիտանի զինվորական ծառայությանը սահմանափակումով 5 և ավելի տարբեր հիվանդություններով («քանակական փունջ»), ճանաչվում են բուժման կարիք ունեցող և նրանց տրվում է տարկետում մինչև 1 տարի ժամկետով` բուժման նպատակով:
Մինչդեռ, որոշմամբ սահմանված չէ զինվորական ծառայությունից ազատելու հնարավորություն այն դեպքերի համար, երբ, օրինակ, 5-րդ հիվանդությունն անձը ձեռք է բերում ծառայության ընթացքում: Արդյունքում ստացվում է, որ նույն առողջական վիճակն ունեցող զորակոչիկներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է, իսկ այն պարտադիր ժամկետային զինծառայողները, որոնց առողջական վիճակը վատթարանում է ծառայության ընթացքում, շարունակում են ծառայել:
Հետևաբար, անհրաժեշտ է նախատեսել, որ զինվորական ծառայության ընթացքում հինգերորդ հիվանդության ձեռքբերումն առնվազն հիմք է զինծառայողի պիտանիության վերանայման համար:
Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկները պաշտոնապես կուղարկվեն Ազգային ժողով, այդ թվում՝ ոլորտային հանձնաժողովներ և խմբակցություններ, ինչպես նաև Պաշտպանության և Արդարադատության նախարարություններ:
Մանրամասները տեղ են գտել նաև Մարդու իրավունքների պաշտպանի 2020 թվականի տարեկան հաղորդման մեջ:
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի «Ռիա Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցին ու հայտարարել, թե արցախահայության ինքնորոշման իրավունքի մասին բարձրաձայնելով Երեւանը «ագրեսիվ անջատողականություն» է հրահրում։
«Արարատ Միրզոյանը հաստատել է Երեւանի դիրքորոշումը, որը հակասում է ավանդական միջազգային իրավունքին եւ արտացոլում է Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումները։ Հրահրելով ագրեսիվ անջատողականություն Ադրբեջանի տարածքներում՝ նրա միջազգային սահմանների տարածքում», — ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Դիմումի հեղինակները նաեւ հայտարարել են, որ Երեւանի հայտարարած «խաղաղության եւ անվտանգության ռազմավարությունը» իբր «խարդախություն» է: Բացի այդ, ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչությունում հայկական կողմին մեղադրել են «ագրեսիայի քաղաքականություն» իրականացնելու մեջ։
Ռուսաստանը արձանագրել է և ի գիտություն է ընդունել Հայաստանի և Թուրքիայի միջև վերջերս արձանագրված դրական ազդակները: Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ռուսաստանը, ինչպես գիտեք, միշտ կողմ է եղել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Ի դեպ, պետք է հիշեցնել, որ մենք նախկինում անմիջականորեն մասնակցել ենք համապատասխան միջնորդական ջանքերին։ Այսպես` մենք նպաստեցինք 2009 թվականին Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրմանը: Դրանք ենթադրում էին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների փուլային բարելավում ՝ առանց նախապայմանների առաջադրման»,- նշել է Զախարովան:
Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ ներկայացուցչի խոսքով` Ռուսաստանը ոչ միայն միջնորդի դեր է խաղացել, այլ նաև գործուն, արդյունավետ քայլեր է ձեռնարկել, որոնք դրական արդյունքներ են տվել:
«Հետագայում արդեն կողմերը չեն իրականացրել դրանք, բայց դա արդեն յուրաքանչյուր պետության կամքն էր: Մենք այժմ պատրաստ ենք ամեն կերպ նպաստել երկու հարևան պետությունների մերձեցմանը՝ փոխադարձ հարգանքի հիման վրա և միմյանց շահերը հաշվի առնելով»,- եզրափակեց Զախարովան:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.