23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ԱՀ դատախազությունն իրազեկում է, որ ԱՀ ոստիկանության կողմից գրանցվել և այս պահին քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված կարգով ամրագրվում են երեկ ժամը 19:30-ի սահմաններում ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ և Կարմիր Շուկա համայնքների հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից հիշյալ բնակավայրերի ուղղությամբ կրակելու և բազմանդամ ընտանիքի բնակարանը խոցելու դեպքի հետևանքները, պարզվում հանգամանքները:
«Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը փորձում է նմանատիպ արարքներով ահաբեկել խաղաղ բնակչությանը, պահել լարվածության մեջ` հասկանալի նպատակներով այդ կերպ փորձելով ձևավորել անընդհատ վտանգի, վախի ու հայրենի հողում խաղաղ բնակվելու անհնարինության զգացողություն»,-ասված է հաղորդագրության մեջ:
ՀՀ ՄԻՊ-ը ներկայացրել է վերլուծություն, որը վերաբերում է Ադրբեջանի պատասխանատվությանը՝ հայ գերիներին խոշտանգելու և անմարդկային վերաբերմունքի ենթարկելուն։ Գերեվարված անձանց նկատմամբ դաժան են վերաբերվել հատկապես բժշկական հետազոտությունների հետ կապված։
«Ստիպել են ուղղակի տանել ցավը։ Հաճախ ծեծը, խոշտանգումը եղել է մատը վերքի վրա դնելով, խփելով, որ էլ ավելի մեծ ցավ պատճառվի։ Ընդ որում ստիպել են, որ խնդրեն, աղաչեն։ Տպավորությունը այն է, որ հիմնական եղանակիներից է եղել, որ մարդիկ աղաչեն օգնություն՝ բժշկական, կամ սնունդ, որ նոր դրանից հետո տրամադրեն»։
Թաթոյանը նշեց, որ դեպքեր են եղել, երբ ցուրտ եղանակին ստիպել են գերիներին քնել գետնին՝ ձեռքերը հետևում կապած վիճակում։
«Դրանից հետո եղել են դեպքեր, երբ բացել են պատուհանը, որպեսզի ավելի ցուրտ լինի՝ անգամ մերկ վիճակում և դրանից բացի նաև աշխատողները հատուկ սառը ջուր են լցրել գերիի վրա՝ ստիպելով, որ ավելի տառապանքներ պատճառեն ցուրտ եղանակին, պատուհանները բաց վիճակում»։
ՄԻՊ-ը հատուկ անդրադարձավ փաստին, որ գրեթե զրկված են եղել հիգիենիկ միջոցներից՝ օճառից, զուգարանի թղթից։
«Հաճախ մարդիկ ստիպված են եղել կարիքները հոգալ հագուստի մասեր պատռելով»։
Գերությունից վերադարձածների պատմություններով, երբ իմացել են, որ այց է իրականացնելու կամ Կարմիր Խաչը, կամ ռուս զինվորականներ, միանգամից սկսել են նորմալ վերաբերվել, ներկայացրել են առանձնազրույցի այն մարդկանց, ում նորմալ են վերաբերվել կամ պատրաստել են՝ նախապես իմանալով։
ՄԻՊ-ը նշեց, որ եթե տեսակցություններ են եղել, խմբերով առանձին գերիներին ուղարկել են նկուղային հարկեր, որպեսզի չտեսնեն։ Տեղեկությունը փոխանցվել են Կարմիր Խաչին, ռուս խաղաղապահ ուժերին։
Թաթոյանը տեղեկացրեց՝ թե քաղաքացիական անձինք, թե զինծառայողները համակարգված ենթարկվել են համակարգային խոշտանգման։
«Խոսքը վերաբերում է ոչ միայն ֆիզիկական ցավ ու տառապանք պատճառելուն, այլև հոգեկան տառապանքներ ներկայացնելուն։ Ընդ որում հատուկ պատժի են ենթարկվել նաև ըստ փաստերի այն ադրբեջանական զինծառայողները, բանտի աշխատողները, որոնք փորձել են նույնիսկ մի փոքր լավ վերաբերվել ռազմագերիներին և քաղաքացիական անձանց»։
Ամենադաժան վերաբերմոնքները եղել են գերեվարման ժամանակ և դրանից անմիջապես հետո, հատկապես հատուկ ծառայությունների կողմից։
Խոշտանգումը, անմարդկային վերաբերմունքը եղել են լայնածավալ, հիմնված են եղել ինչպես եթնիկ պատկանելիության վրա, նաև կրոնական իրավունքների կոպիտ խախտումներով։
«Բազմաթիվ են եղել դեպքերը, երբ գրեթե չի եղել ջուր կամ սնունդ։ Դրանք տրամադրել են նվաստացումներից կամ դաժան ծեծից հետո։ Օրինակ եղել են դեպքեր, երբ սնունդը գցել են հատակին և ստիպել ուտել գետնից։ Հետո վերցրել ու գցել են սոված վիճակում պահելով գերիին, նրա դիմաց վերցրել գցել են աղբարկղը։ Եղել են դեպքեր, երբ տվել են ընդամենը 10 վայրկյան ուտելու համար և հետո անկախ նրանից, կերել է, թե ոչ, գցել են աղբի մեջ։ Թքել են սննդի մեջ և ստիպել են այդպես ուտել»,- մանրամասնեց Թաթոյանը։
Երևանի «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք կատարեց 2 հայ գերիներին տեղափոխող Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռը։ Օդանավականից տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։
Նրանց հայրենիք վերադարձնելու համար Ադրբեջան էր մեկնել Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։
Նշենք, որ 2 հայ գերիների փոխարեն Երևանը Բաքվին է փոխանցել Արցախում պահվող կալանավորված ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաևին, որը օգոստոսի 25–ին ապօրինի հատել էր սահմանն ու մտել Արցախի Մարտակերտի շրջանի տներից մեկը։
Ի դեպ, վերադարձող 2 գերիները հուլիսի 14-ին Սև լճի տարածքից անհետացած զինծառայողներն էին։ Այդ օրը տեղեկություն տարածվեց, որ Սյունիքի մարզի Սև լճի տարածքում 2 հայ զինվորականներ են անհետացել։ Տեղեկությունը ավելի ուշ հաստատեց նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Հաղորդագրության մեջ նշվում էր, որ զինծառայող Արթուր Նալբանդյանն ու վարորդ Արամայիս Տոռոզյանը ՀՀ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈւ N զորամասից են։ Նրանց հետ կապը կորել է հուլիսի 14-ի լուսադեմին, երբ մառախուղ է եղել, իսկ զինծառայողներն ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականություններ են կատարել։ Ըստ ՊՆ–ի` Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանը եղել են առանց զենքի։
Ադրբեջանը գտնում է, որ 5 տարի հետո ռուս խաղաղապահների գործառույթն Արցախում այլևս նպատակ չի ունենալու, իսկ դա միայն մեկ պարագայում կարող է լինել, երբ Արցախում հայեր այլևս չապրեն: Այսինքն՝ Ադրբեջանը հույս ունի, որ մինչ այդ Արցախում այլևս հայ բնակչություն չի լինի, բայց ի հեճուկս Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության, հայերն ապրում են, այնտեղ, ռուս խաղաղապահները ևս կան: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությունն առա այն, որ Ղարաբաղ Ադրբեջանի տարածք է, իսկ ռուս խաղաղապահ զորքերն այնտեղ ժամանակավոր են տեղակայվել:
Հայկ Նահապետյանի դիտարկմամբ՝ ադրբեջանցի պաշտոնյայի հայտարարությունը փաստում է, որ ժամկետը լրանալուն պես, Ադրբեջանը պահանջելու է, որ ռուս խաղաղապահ զորքերը դուրս բերվեն Արցախից: Սակայն քիչ հավանական է, որ Ռուսաստանը կկատարի Ադրբեջանի պահանջը, քանի որ, ըստ Նահապետյանի, Ռուսաստանը երկարաժամկետ ծրագրեր ունի Արցախում.
«Վերջերս ՌԴ Կառավարության որոշմամբ՝ Արցախի տարածքում ՌԴ զինված ուժերի այն ներկայացուցիչների համար, որոնք ժամկետային զինծառայողներ չեն և իրենց ծառայությունն անցկացնելու են զորանոցներում, բնակարաններ պետք է կառուցվեն: Սա նշանակում է որ Ռուսաստանն Արցախում երկարաժամկետ և լուրջ ծրագրեր ունի: Այդ շենքերը մեկ օրվա համար չեն կառուցվում»,-ասաց Նահապետյանը և հավելեց, որ ՌԴ ԶՈՒ ներկայությունն ինքնին Ադրբեջանի համար բավականին լուրջ խոչընդոտներ է առաջացնելու՝ Արցախի հայկական մասից հայ բնակչությանը դուրս հանելու, ճնշելու գործում.
«Այս փաստն է, որ հունից հանում Ադրբեջանի ղեկավարությանը, նրանք հասկանում են, որ ՌԴ-ն իր զորքերն այդ տարածքից չի հանելու»,-ասաց Նահապետյանը:
Դիտարկմանը, որ ռուս խաղաղապահների վերաբերյալ նպատակաուղղված հայտարարությունները ադրբեջանցի պաշտոնյաների կողմից վերջին շրջանում հաճախակի են դարձել, փորձագետը նշեց, որ այդ հայտարարությունները որևէ էական ազդեցություն չեն ունենալու ՌԴ ռազմաքաղաքական ղեկավարության որոշումների և եռակողմ համաձայնագրերի կետերի կատարման վրա, քանի որ ՌԴ-ն առաջնորդվում է նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարություններով:
Հայկ Նահապետյանի դիտարկմամբ՝ ռուս խաղաղապահներին ուղղված հայտարարություններն առաջին հերթին ներքին սպառման համար են.
«Ադրբեջանում կան ուժեր, որոնք փորձում են տապալել Ալիևի իշխանությունը: Նրանք ժողովրդի մոտ հասարակական կարծիքի ձևավորման համար ունեն բավականին փաստարկված հիմնավորումներ առ այն, որ, այնուամենայնիվ, Ադրբեջանը չի կարողացել Արցախն ամբողջությամբ վերցնել իր վերահսկողության ներքո: Այս հայտարարությունները նաև ներքին լսարանի համար են »,-ասաց Հայկ Նահապետյանը:
Փորձագետը միևնույն ժամանակ նկատեց, որ ռուս խաղաղապահների վերաբերյալ հայտարարություններն աշխատում են Ադրբեջանի դեմ, այն առումով, որ այդ հայտարարությունները ձեռնոց են նետում ՌԴ ղեկավարությանը ՝ակնկալելով ինչ-որ ընթացիկ զիջումներ.
«Այժմ փոխվարչապետների մակարդակով եռակողմ բանակցություններ են ընթանում, ամենայն հավանականությամբ, այս հայտարարություններն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ընդունված մարտավարություն է ՝այդ բանակցությունների ընթացքի վրա որոշակի ճնշումներ գործադրելու համար: Սա էական ազդեցություն չի ունենալու ո՛չ բանակցությունների վրա, ո՛չ էլ կնքված համաձայնագրերի վրա, ավելին։ՌԴ ղեկավարությունը սա ընդունելու է Ադրբեջանի կողմից իր վրա ճնշում գործադրելու նպատակով արված հայտարարություն, որը կարող է բումերանգի էֆեկտ թողնել»,-ասաց Հայկ Նահապետյանը:
Մալաթիայի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցում, 100-ամյա դադարից հետո, օգոստոսի 29-ին առաջին պատարագն էր մատուցվել, որին մասնակցել էր նաև Կ․Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը։ Եկեղեցին, սակայն, վերաբացվել է որպես մշակույթի կենտրոն, որտեղ, այնուամենայնիվ, հայկական համայնքը կկարողանա մկրտության, պսակադրության արարողություններ իրականացնել։ Բայց և այնպես թուրքական իշխանությունները եկեղեցու ցուցապաստառի վրա նշել են միայն մշակույթի կենտրոն լինելու հանգամանքը։ Թուրքիայի խորհրդարանում Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (HDP) ներկայացնող հայազգի պատգամավոր Կարո Փայլանը խնդրի վերաբերյալ հարցում է ներկայացրել Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյին։
Akunq.net-ի փոխանցմամբ՝ Փայլանի հարցման մեջ մասնավորապես նշված է․
«Մալաթիայի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցին վերականգնելով՝ այն բացեցիք որպես «մշակույթի կենտրոն»։ Այս պատմական եկեղեցու վրա ցուցապաստառ տեղադրեցիք, որում գրված է․ «Թաշխորանի մշակույթի և արվեստի կենտրոն»։
Այն փաստը, որ սույն եկեղեցին, որտեղ մինչև 1915 թ․ իրենց կրոնական արարողությունները կատարել են նաև իմ ընտանիքի մեծերը, չի բացվել որպես եկեղեցի, անհանգստություն է հարուցել հայկական համայնքում։
Այդ կապակցությամբ, պատասխանեք խնդրեմ հետևյալ հարցերիս․
1․ Ինչո՞ւ չկարողացաք եկեղեցի կոչել Մալաթիայում իմ եկեղեցին։
2․Ինչո՞ւ եկեղեցու կարգավիճակում չվերականգնեցիք Մալաթիայում իմ եկեղեցին։
3․ Ինչո՞ւ հայկական համայնքին չվերադարձրեցիք եկեղեցու սեփականության վկայականը։
4․ Ի՞նչ տեսակի մշակութային միջոցառումներ եք ծրագրում իմ եկեղեցում։
5․ Առանց խաչի եկեղեցի չի լինում։ Ինչո՞ւ եկեղեցու գմբեթին չտեղադրեցիք խաչը։
6․ Հայ քաղաքացիները սեփական եկեղեցում պատարագ և այլ արարողություններ անելու համար ձեզնի՞ց պետք է թույլտվություն ստանան»։
Հիշեցնենք, որ Մալաթիայի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցու որոշ հատվածների վերանորոգումը ստանձնել էր Մալաթիայի HAY-DER կազմակերպությունը, որը վերականգնել էր սրբավայրի խորանները և մկրտարանը։
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Աղվան Հովսեփյանը, 2004 թվականի մարտի 18-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 13-ը զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014 թվականի հուլիսի 18-ից մինչև 2018 թվականի հունիսի 11-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, հիշյալ ժամանակահատվածում փաստացի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ՍՊ ընկերությունների կառավարմանը, բացի այդ ստացել է առանձնապես խոշոր չափերով` 190.000.000 ՀՀ դրամ կաշառք և խարդախության եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերով` 800.000.000 ՀՀ դրամ գույքի հափշտակություն: Ա. Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել նաև հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 1.299.404.414 ՀՀ դրամ գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար:
Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ): 07.09.2021 թվականին Ա. Հովսեփյանը ձերբակալվել է:
Քրեական գործի շահերից ելնելով` առավել մանրամասն տեղեկատվություն լրացուցիչ կհրապարակվի նախաքննության ընթացքում:
Ամերիկաբնակ Քրիստինե Հալաջյանը, ով ֆեյսբուքյան օգտատերերի շրջանում հայտնի է իր ուղիղ եթերներով ու «Լոսի Քիսո» մականունով, եկել է Հայաստան ու Ռազմիկ Վասիլյանի հիմնադրած «Հայոց ազգային բանակ» ՀԿ-ի կողմից մի մեդալ է ստացել, որը կոչվում է Ասպետ Մեծն Տիգրան։
Այդ կինն էլ խոստովանում է՝ չի հասկանում, թե իր ինչ արժանիքների համար նրան այդ մեդալը տվեցին, բայց շնորհակալ է։
Մեդալի հանձնումը Լոսի Քիսո անունով հայտնի օգտատիրոջը բազմաթիվ քննադատությունների է արժանացել։
Նշենք, որ այդ մեդալը որևէ կապ չունի «Տիգրան Մեծ» շքանշանի հետ, որը շնորհվում է Հայաստանի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար:
«Հայով հզոր բանակ» ՀԿ նախագահ Կարեն Հովհաննիսյանը, անդրադառնալով արձագանքներին, գրում է.
«Առանց որևէ մեկին բոստանը քար նետելու մի բան ասեմ։
«Հայոց Հզոր Բանակ» ծրագիրը մինչև պատերազմը տարին երկու անգամ պատվոգիր, կամ շնորհակալագիր էր տալիս ծրագրին երկար մասնակցություն ունեցողներին։
Պատերազմից հետո անգամ մտքներովս չի անցել նման բան կազմակերպել, էլ չեմ խոսում ընդհանրապես մեդալներ կոչվածի մասին․․․ Ամեն դեպքում թեթև տարեք ՀԿ-ների կողմից տրվող մեդալների փաստերը, պարզապես այստեղ կրկին պետությունն անելիք ունի և պետությունը պետք է արգելի այնպիսի մեդալների տրամադրումը ՀԿ-ների կողմից, որոնց անունով նաև պետական մեդալներ կամ պարգևներ կան․․․»։
Այս տարի, հաշվի առնելով հետպատերազմական վիճակը, այսինքն` ավելի մեծ թվով քաղաքացիներին սպասարկելու հանգամանքը, որոշ բուժհաստատություններում պետպատվերի տեղերը սպառվել են։ Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից` ի պատասխան շրջանառվող լուրերի, թե պետպատվերով բուժումը սառեցվել է։
Yerevan.Today-ն այսօր գրել է, որ պետությունը 4 միլիարդի չափով պարտքեր է կուտակել խոշոր բուժհիմնարկներին. օգոստոսի 1-ից առողջապահության նախարարությունը հրաժարվում է պետպատվերով սպասարկել վիրավոր զինծառայողներին և հատուկ խմբերում ընդգրկվածների սրտի վիրահատություններն ու դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները (МРТ, КТ): Ըստ կայքի` պետպատվերով բուժումները սառեցվել են մինչև 2022 թվականը։
«Այս ընթացքում ԲԿ–ներում պետպատվերով բուժումը կիրականացվի հերթագրման եղանակով, մինչև գումարի վերաբաշխում կլինի»,- Sputnik Արմենիային ասացին նախարարությունից։
ԱՆ–ից հայտնեցին նաև, որ յուրաքանչյուր տարվա համար քաղաքացիների պետպատվերով բուժման համար որոշակի գումար է հատկացվում։
Հավելենք, որ այս տարվա համար պետական բյուջեից առողջապահությանը հատկացվող գումարը կազմում է 114․4 մլրդ դրամ, տարեկան ճշտված պլանով՝ 117 մլրդ դրամ։ Իսկ ահա 2020-ին 113.7 մլրդ դրամ է եղել։
Ադրբեջանը հերթական անգամ ընդդեմ ռուս խաղաղապահների հայտարարությամբ է հանդես եկել:
Մասնավորապես, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ռուս խաղաղապահները ժամանակավոր տեղակայված են Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի որոշակի հատվածում.
«Ամբողջ Ղարաբաղը Ադրբեջանի ինքնիշխան տարածքն է, միջազգային հանրությունը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն և ինքնիշխանությունը: Համաձայն նոյեմբերի 10 -ի հայտարարության ՝ խաղաղապահ ուժերը ժամանակավոր տեղակայված են Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի որոշ հատվածներում», — ասել է նա:
Հաջիևը նաև հայտարարել է, թե Բաքուն և Մոսկվան շարունակում են քննարկել ռուս խաղաղապահների մանդատի հետ կապված լրացուցիչ իրավական մեխանիզմներ .
«Ինչ վերաբերում է խաղաղապահների մանդատի վերաբերյալ լրացուցիչ համաձայնագրերին և լրացուցիչ իրավական մեխանիզմներին, ապա այս առումով կողմերի միջև եղել են նախնական շփումներ, իսկ քննարկումներ դեռ շարունակվում են», — ասել է Հաջիևը
Նա ընդգծել է, որ Արցախում ռուս խաղաղապահներն իրենց գործունեությունն իրականացնում են նոյեմբերի 10 -ի եռակողմ հայտարարության համաձայն, որը ստորագրել են Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարները:
Հաջիևը նշել է, որ եռակողմ հայտարարությունը սահմանում է «քաղաքական և իրավական որոշակի շրջանակ» խաղաղապահ ուժերի համար:
Իսկական սկանդալ է սկսվել Իսպանիայի Ալհամբրա թանգարանի ցուցանմուշներից մեկի շուրջ։ Թանգարանը հայկական գորգը որպես ադրբեջանական էր ներկայացրել։ Մշակութային կառույցի ադմինիստրացիան արդեն պատասխանել է այցելուների և սոցցանցերի օգտատերերի բողոքներին: Մանրամասները՝ հոդվածում։
Օրերս սոցիալական ցանցերում հայտնվեց Իսպանիայի Ալհամբրա թանգարանի ցուցանմուշներից մեկի պատկերը, ինչպես նաև ներկայացված նմուշի նկարագրության լուսանկարը: Խոսքը, մասնավորապես, նախանցյալ դարի գորգի մասին է։
Թանգարանում նմուշի նկարագրության մեջ նշված է «Ղարաբաղ (Ադրբեջան), 19-րդ դար»։ Նկարագրության լուսանկարը մի քանի օր առաջ Facebook սոցիալական ցանցում տեղադրել է Ռոզա Ֆենդեր անունով օգտատերը։
Միաժամանակ Ալհամբրա թանգարանի պաշտոնական օգտահաշվում նույն գորգը որպես կովկասյան է ներկայացված։
«Ի՞նչ կարծիքի եք այդ կովկասյան գորգի մասին։ Կոլեկցիոներներն այն «արծվագորգ» են անվանում, թեև պատկերներն ավելի շատ ծաղիկ են հիշեցնում, քան վայրի թռչուններ»,-ասվում է փետրվարի 16-ին արված հրապարակման մեջ։
Գորգի նշված ծագումը լուրջ վրդովմունք է առաջացրել հայ օգտատերերի շրջանում, որոնք ցուցանմուշի վրա տիպիկ հայկական պատկերներ են տարբերակել։

Այս կապակցությամբ Sputnik Արմենիան զրուցել է ազգագրագետ, հայկական գորգերի և ասեղնագործությունների մասնագետ Տաթև Մուրադյանի հետ։ Նրա խոսքով՝ գորգն իսկապես հայկական ծագում ունի և պատկանում է Արցախի Ջրաբերդ գյուղի արծվագորգերի թվին։
Նա բացատրում է, որ այդ տիպի գորգերի համար բնութագրական է մեջտեղի մեծ խաչը, որից տարածվում են բազմաթիվ ճառագայթներ՝ արծվի թև հիշեցնող պատկեր կազմելով։
«Արվեստաբան և երաժիշտ Վահրամ Թաթիկյանը հսկայական աշխատանք է կատարել գորգերի նույնականացման համար։ 1975-78թթ․-ին նա ճամփորդել է Արցախի բոլոր գյուղերով և լուսանկարել դրանք։ Այդ բոլոր աշխատանքները ներկայացված են նրա գրքում»,-ասաց ազգագրագետը։
Արծվագորգի» ծագումը մասնագետները կապում են հենց Արցախի, մասնավորապես՝ Շուշիի և դրա մոտակայքում գտնվող Ջրաբերդ «Չալաբերդ» գյուղի հետ։

«Արծվագորգ» տիպի 17-րդ դարի հայկական գորգեր պահպանվում են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում և Լոնդոնում՝ անհատական հավաքածուներում։
Բարսելոնայի բնակչուհի Աննա Վանեսյանը որպես փաստարկ, որ ներկայացված գորգը հայկական, ոչ թե ադրբեջանական ծագում ունի, բերում է կարմիր գույնի առատության փաստը։
«Այս գորգի ևս մեկ առանձնահատկությունը, որը վկայում է այն մասին, որ այն հայկական է, կարմիր գույնի առատությունն է։ Հայկական գորգերում միշտ գերակշռում էր կարմիրը, ուստի Արաբական խալիֆայությունում դրանք հայտնի էին նաև որպես կարմիր գորգեր։ Բանն այն է, որ հայերը թելերը ներկում էին որդան կարմիր հատուկ ներկով, որը ստանում էին թթենու մետաքսորդի հատուկ տեսակի մշակման ժամանակ»,-գրում է նա։
Հայ օգտատերերի բազմաթիվ վրդովված մեկնաբանություններից և հարցումներից հետո Ալհամբրայի թանգարանի ադմինիստրացիան խոստացել է ստուգել գորգի ծագումը: Պատասխան նամակը ստացել է Գոհար Վահանյան անունով օգտատերը։
«Հարգելի տիկին Վահանյան, մենք բարձր ենք գնահատում Ձեր առաջարկություններն ու պարզաբանումները: Մենք դրանք փոխանցել են թանգարանի պատասխանատուներին, որպեսզի կատալոգը փոխվի։ Մենք ամեն ինչ կանենք, որ սխալն ուղղվի հնարավորինս շուտ»,-ասվում է նամակում։
Ինչ վերաբերում է սոցիալական ցանցերում նկարագրությանը, որտեղ որպես արցախյան հազվագյուտ ցուցանմուշի ծագման տեղանք նշված է «Կովկաս», ապա, Տաթև Մուրադյանի կարծիքով, այդպիսի անորոշ տեղորոշումը ընդունված է արտերկրում՝ կոնֆլիկտային իրավիճակներից խուսափելու համար։
***
Հայկական գորգերը բնութագրվում են երկու կարևոր առանձնահատկությամբ. գույները լիովին բնական են, իսկ գորգերը հյուսվում են կրկնակի հանգույցով, ինչն էլ հատկապես ամուր է դարձնում դրանք: Դրանք միշտ բարձր են գնահատվել։ Այսօր հայկական գորգերը պահվում են աշխարհի հայտնի թանգարաններում, որոնց թվում են Լոնդոնի Վիկտորիայի և Ալբերտի թանգարանը, Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանը, Բուդապեշտի կիրառական արվեստի թանգարանը, Լոնդոնի տեքստիլի թանգարանը, իսկ ամենահին հայկական գորգը (մ.թ. ա. 5-րդ դար) պահվում է Սանկտ Պետերբուրգում՝ Էրմիտաժում:
Վերջաբանի փոխարեն
Ինչպես մեզ հայտնի դաևձավ` նույն օրը, երբ սոցցանցում հայտնվել էր ցուցանմուշի և նկարագրության լուսանկարը, Իսպանիայում բնակվող մեր հայրենակիցներից մեկը որոշել էր անձամբ ստուգել այն Ալհամբրայի թանգարանում: Ցուցանմուշը ցույց տալու նրա խնդրանքին մշակութային հաստատության աշխատակիցները երկար ընդդիմացել են՝ պնդելով, որ «Ադրբեջան» բառը գորգի նկարագրության մեջ չկա։
Սակայն այցելուն պնդել է, որ ուզում է անձամբ համոզվել։ Արդյունքում պարզվել է, որ որպես ծագման երկիր առաջվա պես նշված է Ադրբեջանը, բայց հայազգի այցելուին արգելել են լուսանկարել․․․
Այս ամենից կարելի է եզրակացնել, որ թանգարանի տնօրինությունը հիանալի տեղյակ է սխալմունքի մասին, սակայն չի շտապում ուղղել այն։
Ադրբեջանն արդեն վաղուց և շատ ակտիվ աշխատում է գորգագործության հայկական մշակույթը յուրացնելու ուղղությամբ և, բնականաբար, հսկայական միջոցներ է ծախսում դրա համար։
Ինչ վերաբերում է «արծվագորգին», ապա այն ներկայացվել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա կնոջ՝ Մեհրիբանի Շուշիի գորգերի թանգարան կատարած այցի ժամանակ։
Այս պահին տեղի հայ համայնքի ներկայացուցիչները փորձում են հարցը լուծել դեսպանության մակարդակով։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.