23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Թուրք հայտնի քրեական հեղինակություն Սեդաթ Պեկերը հայտարարել է Հայաստան այցելելու մտադրության մասին: Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
«Իմ ընկերները, որոնք ասում են, որ Սեդաթ Պեկերն արել է այն, ինչ ընդդիմությունը չէր կարող անել 20 տարվա ընթացքում, իմ ծառայությունը դեռ չի ավարտվել: Ես մեկնում եմ Սիրիա՝ նպաստելու արտաքին քաղաքականությանը: Այնտեղից կգնամ Կիպրոս, Հունաստան և Հայաստան»,-գրել է նա:
Թուրքական հանցավոր աշխարհում Պեկերը համարվում է խոշոր դեմք. 49-ամյա տղամարդը դատապարտվել է հանցավոր կազմակերպություն ստեղծելու համար:
Համացանցում նրա ճանաչումը բարձրացել է հատկապես վերջին ամիսներին, երբ տղամարդը YouTube-ում լուրջ մեղադրանքներ է հնչեցրել Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության քաղաքական գործիչների հասցեին:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ սեպտեմբերի 9-10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում անցկացվում է «Միջազգային կրոնական ազատություն և խաղաղություն» խորագրով համաժողով։
Համաժողովին ելույթ է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը.
«Բարձրաշնորհ Հոգևոր Հայրեր,
Մեծահարգ տիկնայք և պարոնայք,
Ուրախ ենք ողջունելու ձեզ հայոց հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և բերելու Հայրապետական Մեր օրհնությունը «Կրոնական ազատություն և խաղաղություն» խորագրով այս համաժողովի անցկացման առթիվ: Գնահատելի են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գործող Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության գրասենյակի և հանձնախմբի ջանքերը՝ այստեղ մեկտեղելու ազատության ու խաղաղության վեհ գաղափարների համար իրենց ծառայությունն աշխարհում բերող նվիրյալների, որոնց համատեղ ջանքերի համագումարը մեծապես կնպաստի այդ գաղափարների վերարժևորմանն ու ամրապնդմանը։
Ազատության և խաղաղության գաղափարները մարդկության պատմության տարեկիցներն են և այսօր էլ շարունակում են մնալ արդիական, մանավանդ երբ աշխարհի տարբեր մասերում բռնությունների, հակամարտությունների, պատերազմների առկայությունը հաճախ փորձ է արվում հիմնավորել ազատության կամ խաղաղության հաստատման կեղծ օրակարգերով։
Քրիստոնեական մտածողության համաձայն՝ ազատությունը դրսևորվում է Բարձրյալի կամքի հետ մարդկային կամքի ներդաշնակությամբ: Այս համոզումով է Պողոս առաքյալը հայտարարում. «Ուր որ Տիրոջ Հոգին է, այնտեղ ազատություն է» (Բ Կորնթ. 3.17)։ Հիրավի, առանց ազատության և խաղաղության գաղափարների վերաբերյալ կրոնական վսեմ ըմբռնումի հնարավոր չէ հասնել մարդկային ազատությունների ու իրավունքների ճշգրիտ ընկալմանն ու իրացմանը։
Աշխարհիկ հասկացողությամբ ազատությունը մեկնաբանվում է որպես անձի կամարտահայտման և ազատ գործելու իրավունք՝ այլոց ազատությունների հանդեպ վտանգների ու սահմանափակումների բացառումով։ Ազատության գաղափարի ըմբռնումները, ինչպիսի հիմքի վրա էլ կառուցվեն, անվիճարկելիորեն պիտի կոչված լինեն ծառայելու մարդկանց ներդաշնակ ու խաղաղ համակեցության ապահովմանը, սուրբգրային «յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն» (Ղուկ. 2.14) պատգամի իրագործմանը։
Այս իմաստով ցանկանում ենք բարձրաձայնել Մեր երջանկահիշատակ նախորդներից Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքերը խաղաղության մասին. «Ամեն բանի մասին կարելի է տարակարծիք լինել և վիճել. խաղաղության հրամայականը, սակայն, վեր պետք է լինի ամեն վեճից և դառնա բոլորի համար մտածելու և գործելու գերագույն կանոն։ Մեր՝ հոգևորականներիս առաքելությունը պետք է լինի մեր հոգու բոլոր ուժերով աղոթել Աստծուն և չտկարացող եռանդով գործել՝ բարոյական ուժը առավել ու առավել հզորացնելու ուղղությամբ, որպեսզի ազգությունների ու պետությունների միջև ստեղծվեն խաղաղարար հարաբերություններ բոլոր տեսակի հարցերի լուծման ճանապարհի վրա»։
Սիրելիներ, Աստծո օրհնությունը, կյանքի առաջընթացն ու երջանկությունը, խաղաղության մեջ է։ Խաղաղության մեջ է նաև հույսը գալիքի: Քրիստոնյաներիս համար խաղաղության կոչել և խաղաղություն հաստատել նշանակում է վկայել Քրիստոսին: Մեր Տիրոջ ու Փրկչի պատգամն է` «Խաղաղութիւն արարէք ընդ միմեանս» (Մարկ. 9.49): Արդարև, առ Աստված մեր հավատի դրսևորումն են խաղաղությանն ուղղված մեր քայլերը, քանզի հավատն ինքը մարդու խաղաղության ուխտն է Աստծո հետ:
Խաղաղությունը կարող է արգասիքներ բերել և հարատևել արդարության գործադրմամբ։ Պարտադրված խաղաղությունը, առանց արդարության, բարիքի փոխարեն ցավ ու տառապանք է ծնում, ատելություն ու թշնամանք բերում մարդկային կյանքում։ Չնայած ազատության ու խաղաղության անհրաժեշտության համընդհանուր գիտակցումին ու ձգտումին, աշխարհում առ այսօր հաղթահարված չեն բռնությունները, պատերազմները, էթնիկ-ազգամիջյան ատելությունը և դրանց հիմքի վրա իրագործվող աշխարհավեր ոճրագործությունները։ Ավելին, այդպիսի գործողությունները շարունակում են իրականացվել արդիական նորագույն գիտատեխնիկական նվաճումների և միջոցների օգտագործմամբ։
Անհատի և ազգերի ազատության ու խաղաղության նկատմամբ ատելության և անհանդուրժողականության դրսևորումների մարդկությունը բախվել է բազմիցս: Մեր ժողովուրդը իր պատմության ընթացքում ևս կրել է ազատության ոտնահարման և էթնիկ ատելության հետևանքները։
Մեր ժողովրդի կյանքում այդպիսի ողբերգական իրադարձություններ տեղի ունեցան 20-րդ դարասկզբին, երբ Օսմանյան կայսրությունում մեկ և կես միլիոն հայեր զոհ դարձան Ցեղասպանության, և հայ ժողովուրդը մեծագույն կորստի վիշտը կրեց՝ զրկվելով նաև իր պատմական հայրենիքից։
Մարդկության պատմության առաջին ցեղասպանության հանդեպ անտարբերությունն ու իրավական միջոցների կիրառման հապաղումը բերեցին այլ ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների, որոնց ցավալի հետևանքներից էին անցյալ դարի կեսերին իրագործված հոլոքոստը, 20-րդ դարավերջում՝ Կամբոջայի, Ռուանդայի, Դարֆուրի ցեղասպանությունները և այլն։
Նման ցավալի իրադարձությունների բախվեցինք բոլորովին վերջերս, երբ Արցախում բնակվող մեր ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի կողմից լայնածավալ պատերազմ սանձազերծվեց: Ռազմական գործողությունների ընթացքում, որում ներգրավված էին թուրքական զինված ուժեր, միջազգային ահաբեկչական խմբավորումներ, գործածվեցին ֆոսֆորային և արգելված այլ զինատեսակներ նաև խաղաղ բնակավայրերի և ժողովրդի դեմ։
Այդ ողբերգական իրադարձությունների հետևանքով զոհվեցին ու հաշմանդամ դարձան հազարավոր անձեր, ավերվեցին բնակավայրեր, տասնյակ հազարավոր ընտանիքներ դարձան գաղթականներ, շատեր, ինչպես զինվորականների, այնպես էլ խաղաղ բնակչության շրջանից, անգամ ռազմական գործողություններից հետո գերեվարվեցին և մինչ այսօր Ադրբեջանում պահվում են դաժան պայմաններում, միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներով:
Հայ ռազմագերիների ազատ արձակման և կրոնամշակութային արժեքների պահպանության ուղղությամբ կատարած աշխատանքի համար ցանկանում ենք ևս մեկ անգամ Մեր գնահատանքը և շնորհակալությունը հայտնել միջազգային մարդասիրական, եկեղեցական ու միջեկեղեցական բոլոր հաստատություններին և կազմակերպություններին և այստեղ ներկա ձեզ ամենքիդ։
Պատերազմի օրերին սրբավայրերի ռմբակոծությունը և ավերումը, որի դրսևորումները եղան նաև պատերազմից հետո, վկայում են Արցախից հայկական հետքը ջնջելու Ադրբեջանի քաղաքականության մասին, ինչպես որ 2003 թ. հիմնապես ոչնչացվեցին Ջուղայի հայկական գերեզմանոցի ավելի քան վեց հազար խաչքարեր, և տարածքը վերածվեց հրաձգարանի։
Դեռևս թարմ են հիշողությունները, թե պատերազմական գործողությունների հետևանքով վերջին տասնամյակներին ինչպիսի մշակութային կոթողների ավերածություններ տեղի ունեցան Աֆղանստանում, Իրաքում, Սիրիայում, Եգիպտոսում։ Այս առումով խիստ անհրաժեշտ են միջազգային հանրության և համապատասխան կազմակերպությունների միահամուռ ջանքերը՝ կանխելու մշակութային եղեռնը, ապահովելու կրոնական և մշակութային հուշարձանների պահպանությունը։
Հրամայական է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական առաքելության կողմից հայկական մշակութային ժառանգության վիճակի գնահատումը, որին ամեն կերպ խոչընդոտում է Ադրբեջանը: Ի հավելումն նշենք, որ Մոսկվայի և համայն Ռուսիո Ամենապատիվ Կիրիլ Պատրիարքի, Ռուսաստանի Դաշնության նախագահ տիար Վլադիմիր Պուտինի, ռուսական խաղաղապահ ուժերի ջանքերով հնարավոր եղավ ապահովել Դադիվանքի պատմական մեր հնագույն սրբավայրի կենսագործունեությունը, որտեղ այսօր վեց վանականներ իրենց հոգևոր ծառայությունն են իրականացնում։
Սիրելիներ, հայ ժողովուրդը և Հայոց Եկեղեցին դարեր ի վեր պատմական հանգամանքների բերումով և հատկապես Հայոց Ցեղասպանության հետևանքով ապրել և շարունակում են ապրել աշխարհի գրեթե բոլոր աշխարհամասերում, ամենատարբեր կրոնամշակութային միջավայրերում՝ խաղաղ համակեցությամբ բնակվելով իսլամական, բուդդիստական, հինդուիստական, հուդայական, քրիստոնեական հարանվանությունների հետ՝ լավագույն վկայությունը բերելով աշխարհում կրոնների երկխոսության և խաղաղ համակեցության։
Կրոնի ազատությունը այսօր էլ գերակա սկզբունք է: Այն ամրագրված և երաշխավորված է միջազգային հիմնարար հռչակագրերով, պայմանագրերով, ժողովրդավարական երկրների սահմանադրություններով և օրենքներով։ Կրոնական ազատության գաղափարը, սակայն, հաճախ իրագործվում է խղճի ու դավանանքի համամարդկային արժեքների ներքո քողարկվող կրոնական ազատության չարաշահումով։
Ակնհայտ է, որ դավանանքի ազատության իրավունքի շղարշի տակ ներկայիս ձևավորվում և գործունեություն են ծավալում կրոնական նորօրյա տոտալիտար աղանդներ, որոնք, խեղելով մարդկանց հոգևոր և հոգեկան վիճակը, քայքայիչ գործունեությամբ պառակտում են մտցնում ընտանիքներում, հասարակության կյանքում, թշնամանք սերմանում ավանդական կրոնական կառույցների նկատմամբ։ Այս առումով ևս պետք է ամեն ջանք ներդնել, որպեսզի կրոնական ազատության գաղափարները չարիքի պատրվակ չդառնան, այլ ծառայեն մարդկանց, հասարակությունների և ժողովուրդների բարօրությանն ու լուսավոր գալիքին, ամրապնդեն արդեն կես դարից ավելի զարգացող միջեկեղեցական եղբայրության ու համագործակցության ոգին, ծառայեն համընդհանուր քրիստոնեական վկայությանն աշխարհում։
Համաժողովի հարգարժան մասնակիցներ, առ Աստված աղոթքով վերստին Մեր օրհնությունն ենք բերում ամենքիդ և ողջունում ձեր ներկայությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։ Մաղթում ենք, որ աշխարհի տարբեր երկրներից ժամանած կրոնական առաջնորդների, եկեղեցականների, առաջատար գիտնականների ու փորձագետների կողմից ներկայացվող զեկույցները և արգասավոր քննարկումները բարի նպաստ լինեն աշխարհում ազատության և խաղաղության ամրապնդմանը։ Սուրբ Հոգու առաջնորդությունն ենք հայցում ձեզ և արդյունավոր ընթացք համաժողովի աշխատանքներին»։
«Կանեփ-կակաչ-2021» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողները մայրաքաղաքի Դավիթ Բեկի և Նուբարաշենի փողոցների խաչմերուկում հայտնաբերել և ոստիկանություն բերման են ենթարկել երևանցի 30-ամյա մի տղամարդու։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է պոլիէթիլենային 3 փաթեթ, որոնց մեջ սպիտակ բյուրեղանման զանգվածներ են եղել, գլանակ և ոսկերչական կշեռք: Բերման ենթարկվածը խոստովանել է, որ հայտնաբերվածը մեթամֆետամին է։ Այս մասին հայտնում է Ոստիկանությունը:
Իրավապահները ձեռնարկել են ծավալուն միջոցառումներ՝ պարզելու, թե ումից և ինչ ճանապարհով է 30-ամյա տղամարդը ձեռք բերել թմրամիջոցը։ Պարզվել է, որ մեթամֆետամինը նրան պարբերաբար իրացնում է Երևան քաղաքի 46-ամյա մի բնակիչ՝ իր 24-ամյա որդու միջոցով։ Իրավապահները ճշտել են նրանց գտնվելու վայրը: Սեպտեմբերի 2-ին Արտաշատի խճուղում հայտնաբերվել և, թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, ոստիկանություն բերման են ենթարկվել Երևանի 46-ամյա բնակիչը, նրա 24-ամյա որդին և 44-ամյա մի տղամարդ։
44-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է 0,29 գրամ դեղնականաչավուն զանգված, մոխրացած հետքերով ապակյա կաթուցիչ և ինքնաշեն ապակյա ծխամորճ։ Ոստիկանությունում 44-ամյա տղամարդը նշել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է, իսկ ապակյա ծխամորճով օգտագործել էր կրիստալ։ Իրավապահները հիմնավոր կասկածներ են ունեցել, որ կրիստալը տղամարդուն իրացրել էր բերման ենթարկված 46-ամյա տղամարդը, ինչը հաստատվել է։
Ոստիկանները 46-ամյա տղամարդու հանցավոր գործունեության վերաբերյալ նաև այլ տվյալներ են ունեցել։ Իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նա տարբեր վայրերում պահում է տարբեր տեսակի թմրամիջոցներ, ինչպես և զենք ու զինամթերք։ Անհերքելի փաստերի ճնշման տակ տղամարդը խոստովանել է և մատնացույց արել թաքստոցը՝ Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի նկուղը:
Նշված վայրից իրավապահները հայտնաբերել են 983 գրամ մեթամֆետամին, «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, 9 մմ տրամաչափի 7 փամփուշտ, փամփշտատուփ՝ լիցքավորված 7 փամփուշտով, արծաթագույն ատրճանակ, ատրճանակի փամփշտատուփ՝ 3 փամփուշտով, «ԱԿՄ» ինքնաձիգ, «ՌՊԿ» գնդացիր, 4 պայթուցիչ, պահունակ՝ լիցաքավորված 45 փամփուշտներով, ինքնաձիգի 24 պահունակ՝ յուրաքանչյուրը լիցքավորված 30-ական փամփուշտներով, ինքնաձիգի կրակմարիչ, ինքնաձիգի 56 փամփուշտ, ազդանշանային 5 հրթիռ, «Ֆ-1» տիպի 3 նռնակ, «ՌԳԴ» տիպի 1 նռնակ, նռնակի 4 պայթուցիչ, զրահաբաճկոն, քիմիական նյութերի բանաձևեր, չափաբաժիններ և մատյան՝ որի մեջ գրված էին անուն-ազգանուններ ու գումարի չափեր։ Խուզարկվել է նաև նրա բնակության վայրը, որտեղից հայտնաբերվել է 14,28 գրամ մեթամֆետամին, 6,82 գրամ ափիոն, 11 գրամ մարիխուանա, «Սայգա» ինքնաձիգ՝ 16 փամփուշտով, 2 փամփշտատուփ՝ լիցքավորված 19 փամփուշտներով և ողորկափող հրացանի 33 փամփուշտ։
46-ամյա տղամարդու հայտնածով՝ զենք-զինամթերքը բերել էր Արցախից, իսկ թմրամիջոցն իրացրել էր տարբեր անձանց։
Նշանակվել են փորձաքննություններ։ Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
«Արցախում նոյեմբերի 9-ից հետո գրեթե ոչինչ չի փոխվել, այս իշխանություններն ամեն ինչ անում են, որ արցախցին անընդհատ ընկճված, հուսահատված վիճակում լինի»,- «Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը և բացատրեց, որ այն խուճապը, որ իշխանությունները պատերազմի ժամանակ տարածում էին բանակի, բնակչության մեջ՝ շարունակում են անել նաև այսօր:
Ըստ պատգամավորի՝ իշխանություններն արցախցիներին հասցնում են այն հոգեվիճակին, որ նրանք ապրեն մեկ օրով ու ժամով և ոչինչ չպլանավորեն:
Մետաքսե Հակոբյանն անդրադարձով նախորդ օրը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի՝ ժողովրդին ուղղված այն խոսքին, որ 68 հազար ՀՀ դրամ օգնությանը կհաջորդի 25 հազար դրամի օժանդակությունը և մարդիկ պետք է մտածեն սեփական ներդրումների մասին:
Ըստ բանախոսի՝ նման խոսքերն անհասկանալի են, քանի որ այսօր Արցախում հասարակ քաղաքացին սոված ու ընկճված է և աշխատանք չունի, եթե Արայիկ Հարությունյանի կողմնակիցը չէ:
«Ի տարբերություն այն հանգամանքի, որ Նիկոլ Փաշինյանը, Արայիկ Հարությունյանը և Մանե Թանդիլյանը պնդում են, որ Արցախում խնդիրներ չկան՝ թող գան, ինձ դիմեն և ես ցույց կտամ իմ տետրը, թե քաղաքացիներն ինչքան են ինձ դիմում ու ինչ խնդիրներով»,- հայտնեց պատգամավորը և հավելեց, որ ընդդիմության կողմից ներկայացված խնդիրները իշխանությունները չեն լուծում:
Արցախի ԱԺ ընդդիմադիր պատգամավորը տեղեկացրեց, որ օրերս իր մոտ են եկել Արցախի քաղաքացիներ, որոնցից մեկը փողոցում է հայտնվել, մյուսն այնքան պարտք ունի խանութներին, որ նրան անգամ հաց չեն տալիս և պնդեց, որ հենց ընդդիմությունը նման խնդիր է բարձրացնում՝ Արայիկ Հարությունյանի ֆեյքերի քարոզչամեքենան հայտարարում է, որ սուտ տեղեկություններ են տարածում:
Չժխտելով, որ Արցախը վերածվել է շինհրապարակի՝ Մետաքսե Հակոբյանը նկատեց, որ եթե ուշադիր նայեն, ապա կտեսնեն, որ ուղղակի հարդարման աշխատանքներ են տարվում, սալիկապատվում ու գեղեցկացվում են շենքերը:
«Այս վիճակում մարդիկ ֆանտաստիկ բաներից են խոսում, որը թղթի վրա է գրված և գրավիչ խոսք է ընդամենը»,-անդրադառնալով հեռանկարային կրթության մասին Արայիկ Հարությունյանի հայտարարությանը՝ նշեց պատգամավորը:
Նա հայտնեց, որ Արցախի իշխանություններն ընդդիմությանը մեղադրում են, որ ծրագիր չեն ներկայացնում, սակայն իրենք ներկայացնում են, ուղղակի իշխանական պատգամավորները առանց կարդալու մերժում են, իսկ դրանք ուղղված են Արցախը ոտքի հանելուն:
Պնդելով, որ տեղի իշխանություններին հետաքրքիր չէ Արցախը և նրա ոտքի կանգնեցնելը՝ Արցախցի պատգամավորն ասաց. «Իսկ մենք խոսում ենք Հայաստանի իշխանություններից, որոնց համար Արցախը հետաքրքիր չէ: Իրենք այստեղ կան՝ այնտեղ՝ Արցախում իրականացնում են իրենց պրոյեկտները, այն գաղափարները, ինչին որ այսօր լծված են ՀՀ իշխանությունները»:
Հակոբյանը հայտարարեց, որ Մանե Թաանդիլյանի նշանակումը հեռահար նպատակներով Նիկոլ Փաշինյանի պրոյեկտն է և Արայիկ Հարությունյանն առանց հասկանալու կատարելու է այն , քանի որ ՀՀ-ից եկած հրահանգները չեն քննարկվում:
Նա պնդեց, որ Թանդիլյանն իր հիմնական գործառույթն իրականացնելու փոխարեն ստեղծեց հիմնադրամ, որի նպատակաները հայտնի են, և Սոցիալական ապահովության նախարարությունը կորցրեց տարիների ընթացքում ձևավորած իր գործառույթը:
Ադրբեջանն այս անգամ էլ որոշել է ծաղրել Ռուսաստանի ռազմական գերատեսչությանը: Մասնավորապես՝ ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Զաֆարովը վերլուծական հոդված է գրել Արցախում ռուս խաղաղապահները գործունեության վերաբերյալ, որտեղ ակնհայտ կեղծ տեղեկություններ է հրապարակել ռուս խաղաղապահ զորախմբի ղեկավար Ռուստամ Մուրադովի գործունեության վերաբերյալ: Minval.az-ը-ի հաղորդմամբ՝ Ադրբեջանցի փորձագետը մասնավորապես գրել է.
«Ռուստամ Մուրադովի ղեկավարությամբ Ղարաբաղում իրականացվող ռուս խաղաղապահների գործունեությունը կմնա պատմության մեջ ՝ որպես Ռուսաստանի ամենախայտառակ առաքելություն»,-գրել է Զաֆարովը:
Ըստ փորձագետի ՝ «իրականում Մուրադովին պարզապես ազատել են աշխատանքից»:
Նա իր հոդվածում հիշեցրել է, որ սկզբում գեներալ Մուրադովին վեց ամսով բերել էին Արցախ՝ որպես ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատար, այնուհետեւ հայկական կողմի խնդրանքով նրա պաշտոնավարման ժամկետը երկարաձգվեց ևս մեկ տարի.
«Վերջին իրադարձությունները և ռուս խաղաղապահների խայտառակ գործողությունները ստիպեցին Մոսկվային փոխարինել Մուրադովին:
Հայ գերիների փոխանակման ժամանակ, Մուրադովի հետ կապ ունեցող որոշ անձինք, անօրինական կերպով գումարներ են հավաքել որոշ ընտանիքներից, որոնց մի մասը հանձնվել է Մուրադովին»,-գրել է ադրբեջանցի փորձագետը և հավելել, թե իբր լուրջ հետաքննություն է ընթանում ռուս զինվորականների նկատմամբ.
« Արդյունքում Մուրադովին անմիջապես հեռացրին գործից: Առաջիկա ամիսներին Ռուսաստանի Դաշնության Հարավային ռազմական շրջանի ռազմական դատախազությունը քրեական գործ կհարուցի Մուրադովի և նրա մի քանի ենթակաների դեմ», — գրել է Զաֆարովը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ -լեյտենանտ Ռուստամ Մուրադովը ավարտում է իր առաքելությունը, վերջինիս փոխարինելու է Հարավային ռազմական օկրուգի՝ 58-րդ համազորային բանակի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովը:
Սխա՞լ են արդյոք ՀՀ իշխանությունները հաշվարկել հաղորդակցության ապաշրջափակման եւ հայկական շուկա թուրքական էժան ապրանքների ներթափանցման հետ կապված ռիսկերը: Սխա՞լ են հաշվարկել, թե ինչ կլինի հայկական տեքստիլի ու գյուղատնտեսության հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց միջազգային անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը:
«Չեմ կարծում, որ իշխանություններն այդ ամենն արել են: Նրանք ընդունակ չեն դրան, չունեն համապատասխան կադրային բազա: Մենք ռիսկի ենք դիմում, երբ պետությունը փորձում է անկանխատեսելի խաղի մեջ մտնել՝ առանց հաշվի առնելու փորձագիտական հանրության կարծիքը»,- ասաց նա:
Սահմանների բացումը, նրա խոսքերով, նշանակում է թուրքական գյուղմթերքների ներթափանցում եւ, որպես հետեւանք, հայկական գյուղատնտեսության անկում:
«Եթե այս ծրագիրը տեսանելի ապագայում իրականացվի, շատ քիչ հավանական է, որ հայ արտադրողները կկարողանան իրենց տեղն ունենալ թուրքական շուկայում: Մյուս կողմից, մեծ է հավանականությունը, որ թուրքական ապրանքները կգրավեն հայկական շուկան: Այս առումով կարեւորը հենց գյուղատնտեսությունն է, որը հարյուր հազարավոր աշխատատեղեր է ստեղծում: Դրանց փակումը կարող է ճակատագրական նշանակություն ունենալ Հայաստանի համար»,- ընդգծեց փորձագետը:
Մանվելյանը բացատրեց, որ ադրբեջանա-թուրքական տանդեմի նպատակներից մեկը հայկական շուկա տնտեսական ներթափանցման ապահովումն է:
«Նրանց համար առանցքայինը, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքն է, որի մասին նրանք անընդհատ խոսում են: Սա այն գոտին է, որտեղից նրանք կփորձեն սկսել իրենց տնտեսական էքսպանսիան: Եթե նրանց հաջողվի գրավել, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը, ապա նրանք կիրականացնեն քաղաքականություն, որն ուղղված կլինի նրան, որ բնակչությանը համոզեն, թե այնտեղ բենզինն ու այլ ապրանքները կարելի է ավելի ցածր գներով գնել: Սա կոչվում է տարածաշրջանային «բաթումացում»: Եթե հնարավորություն ընձեռվի, Թուրքիան կվարվի նույն քաղաքականությունը, ինչ վարում է Բաթումում: Ադրբեջանա-թուրքական տանդեմը իր ներկայությունը կամրապնդի, այդ թվում`երրորդ կամ չորրորդ ընկերությունների միջոցով: Ադրբեջանական Socar ընկերության ուղղակի մուտքը հայկական շուկա, գոնե այս փուլում, քիչ հավանական եմ համարում: Այլ բան է, երբ խոսքը վերաբերում է դուստր-ձեռնարկությունների միջոցով մուտք գործելուն: Այն, ինչ նրանց չհաջողվեց անել ռազմական ճանապարհով, նրանք կանեն «փափուկ ուժի» օգնությամբ»,- եզրափակեց նա:
ՀՀ ԱԳՆ-ն ձեռնպահ է մնում պաշտոնական որեւէ մեկնաբանություն տալ Տիգրանաշենը հանձնելու մասին փաստաթղի ստորագրվելու վերաբերյալ բլոգեր Միկա Բադալյանի հայտնած տեղեկատվության վերաբերյալ։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ բլոգերը, հղում կատարելով իր աղբյուրներին, տելեգրամի իր ալիքում հայտնել էր, որ մի քանի ժամ առաջ Նիկոլ Փաշինյանն ստորագրել է Տիգրանաշենը հանձնելու մասին փաստաթուղթը։
Փաստաթղթի գոյության մասին տեղեկությունը ճշտելու համար «Փաստինֆո»-ն կապ հաստատեց ՀՀ ԱԳ մամուլի քարտուղար Վահան Հունանյանի հետ։ Վերջինս նշեց, որ չի մեկնաբանի նման «հիմարությունները»։
«Հիմարությունները ես պարզապես չեմ մեկնաբանում, ու մեկնաբանություն չեմ տալիս ինչ-որ մի բլոգերի մտքի հիվանդ արգասիքին»,- նշեց Հունանյանը։
Հայ գերիների կյանքի իրավունքի պաշտպանության նպատակով իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն ու Սիրանուշ Սահակյանը 125 դիմում են ներկայացրել ՄԻԵԴ՝ հրատապ միջոց կիրառելու վերաբերյալ։
«Շարունակում ենք ներկայացնել գանգատներ կյանքի իրավունքի պաշտպանության նպատակով»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Արտակ Զեյնալյանը։
Վկայակոչելով հարյուրավոր գործերը, նա ասաց, փաստերով արձանագրված են, որ հայ գերիների նկատմամբ իրականացվել են բոլոր հնարավոր խոշտանգումները։
«Բոլոր տեսակի խոշտանգումների վերաբերյալ արձանագրումներ ունենք։ Արդյո՞ք կան գերիներ, որոնք չեն ենթարկվել անմարդկային վերաբերմունքի։ Որպեսզի պարզ լինի այդ հարցի պատասխանն ասեմ, գրեթե բոլոր գերիների նկատմամբ մենք ներկայացրած ենք եղել դիմում ՄԻԵԴ և դատարանը կայացրել է որոշում հրատապ միջոց կիրառելու վերաբերյալ։ Գերիներից որևէ մեկը տեղեկացված չի եղել, որ ՄԻԵԴ-ն իր վերաբերյալ գործ է քննում, կայացրել է որոշում, և Ադրբեջանի կառավարությանը պարտադրված է կատարել որոշակի գործողություններ հօգուտ իրենց։ Միայն այս անորոշությունը բավարար է ասելու, որ որևէ մեկը զերծ չի մնացել անմարդկային վերաբերմունքից։ Այսինքն, չկա բացառություն», -ասաց Զեյնալյանը։
Հայտնի իրավապաշտպանը ներկայացրեց ժամանակակից աշխարհի կոնցեպցիան, երբ զենքը վայր դրած զինվորին չպետք է շարքից հանել, ցանկացած շեղում իրավունքի խախտում է, պետության պարտականութթյունների խախտում է, և ենթադրում է պատասխանատվություն։
Զեյնալյանն ընդգծեց, Ադրբեջանն Արցախում իրականացրել է ցեղասպան քաղաքականություն, որևէ բնօրրանում, բնակավայրում հայ բնակիչ չի մնացել։
«Բազմաթիվ բնակավայրեր հայտնվել են Ադրբեջանի իշխանության ներքո։ Դրանցում նաև մնացել են քաղաքացիական անձինք, որոնք ծնվել են այդ բնակավայրերում։ Այսօր չկա գեթ մի բնակիչ, որն ապրում է այդ բնակավայրերում։ Ամբողջությամբ մաքրված են, բացառություն չկա, բոլորը կամ սպանված են, կամ ձերբակալված, գերեվարված։ Որևէ մեկը չի մնացել իր բնօրրանում։ Մաքրված է բնօրրանն էթնիկ հայերից։ Սա Ցեղասպանության հատկանիշ է»,- ասաց Զեյնալյանը։
Նա նշեց, իրենք ուղերձ են հղում այն պետություններին, որոնք պարտավորվել են պաշտպանել մարդու իրավունքները։
«Մենք ունենք հարյուրավոր անհետ կորած անձինք, որոնց վերաբերյալ առկա տեղեկությունները փաստում են, որ նրանք ողջ վիճակում գտնվել են Ադրբեջանի իշխանությունների իրավազորության ներքո։ Որպեսզի Ադրբեջանը բացահայտի եղելությունը, վերացնի անորոշությունները, պետք է պարտավորեցվի հաստատել գերեվարման փաստը, պարզաբանում տա նրանց ճակատագրի վերաբերյալ»,- նշեց Զեյնալյանը։
ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչությունում քննվող քրեական գործով դեռևս 2021 թվականի մարտի 16-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի և 2020թ. սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության ժամանակ ԱՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկի ուսումնական գումարտակի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած սպային մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 3-րդ մասով և 380-րդ հոդվածի 1-ին մասով՝ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ վերջինս, զբաղեցնելով ԱՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկի ուսումնական գումարտակի հրամանատարի պաշտոնը, հանդիսանալով իր ենթակա անձնակազմի պետը, մարտական գործողությունների ընթացքում չի կատարել իր անմիջական պետի հրամանը, ինչպես նաև ինքնակամ լքել է մարտադաշտը՝ առաջացնելով ծանր հետևանքներ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը և սպան կալանավորվել էր։
2021 թվականի ապրիլի 9-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, և վերջինս ազատվել էր կալանքից:
2021 թվականի սեպտեմբերի 7-ին ՀՀ վճռաբեկ դատարանը բավարարել է նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի ներկայացրած վճռաբեկ բողոքը՝ ուժի մեջ թողնելով առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։ Մեղադրյալը կալանավորվել է և տեղափոխվել ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկ:
Նախաքննությունը շարունակվում է:
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ քննարկել ենք ամենատարբեր հարցերը, և՛ հակամարտության կարգավորման, և՛ տարածաշրջանային գործընթացների վերաբերյալ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։
Վերջինս նշեց, որ պատերազմից հետո բազմաթիվ խնդիրներ են առաջացել և իրենց տեսլականն այն է, որ անհրաժեշտ է Արցախի հիմնախնդրի համապարփակ կարգավորում.
«Մենք խոսել ենք, որ կարևորել ենք Մինսկի խմբի ձևաչափի ներքո հակամարտության կարգավորումը, կարևորել ենք խաղաղապահ առաքելության իրականացումը։ Շեշտվել է, որ Արցախը չի կարող Ադրբեջանի կազմում լինել»,-ասաց Դավիթ Բաբայանը։
Հարցին՝ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով բանակցություններին վերադառնալու ուղղությամբ ի՞նչ գործընթաց է իրականացվում, Դավիթ Բաբայանը նկատեց՝ դա բարդ գործընթաց է.
«Դա միայն մեզանից չէ կախված։ Ադրբեջանը, ըստ ամենայնի, տորպեդացնելու է, բայց պետք է աշխատենք, որովհետև առանց լիարժեք ձևաչափի անհնարին է կարգավորել այդ խնդիրը։ Մենք կարծում ենք, որ պետք է բանակցային սեղանի շուրջ, համապարփակ կարգավորվի հարցը»,-հավելեց ԱՀ ԱԳ նախարարը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.