23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ռազմական մեկնաբան Դավիթ Հարությունովը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է այսօր մեկնարկող Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան զորավարժություններին։
Թուրքիան, Պակիստանը և Ադրբեջանը ստեղծում են ոչ պաշտոնական դաշինք, և երեք երկրների հատուկ ստորաբաժանումների մեկնարկող զորավարժությունները լիովին տեղավորվում են այս տրամաբանության մեջ: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական մեկնաբան Դավիթ Հարությունովը:
Նրա խոսքով`թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը վաղուց սերտ համագործակցում են Պակիստանի հետ: Ավելին, Թուրքիայի դեպքում խոսքը ռազմավարական համագործակցության մասին է: Անկարան բավականին խոշոր ռազմական մատակարար է հանդիսանում Իսլամաբադի համար, հատկապես ուղղաթիռների գնման առումով, Պակիստանն էլ իր հերթին ռազմածովային տեխնոլոգիաներ է վաճառում Թուրքիային։
Երեք երկրներին միմյանց կապող հիմնական գործոններից մեկն էլ տնտեսական համագործակցությունն է։ Թուրքիան ձգտում է ինտեգրվել չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծում, իսկ Պակիստանը կարևորագույն հանգույց է Թուրքիայի համար:
Հարությունովի դիտարկմամբ` զորավարժություններն այս ամենի ուղղակի շարունակությունն են։
«Դեռ վաղ է խոսել պաշտոնական դաշինքի մասին, բայց այս երեք պետությունների որոշակի «բլոկ» է ձևավորվում: Վարժանքներն առաջին հերթին ուղղված են Հայաստանի դեմ, ինչ-որ տեղ դա նաև մեսիջ են Ռուսաստանին»,- ասաց Հարությունովը։
Նշենք, որ սեպտեմբերի 12-20-ը Բաքվում առաջին անգամ կանցկացվեն Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի հատուկ նշանակության ուժերի «Երեք եղբայր-2021» համատեղ զորավարժությունները:
Ի դեպ, 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ Պակիստանն անուղղակի աջակցել է Ադրբեջանին Արցախի դեմ պատերազմում։
Առաջիկայում որոշում է կայացվելու քրեական գործով նախաքննությունը վերսկսելու մասին, նշված է Արցախի դատախազության տարածած հաղորդագրության մեջ՝ ի պատասխան երեկ «Iravunq.com» կայքում հրապարկվնած «Ինչպես են թալանում մեծ բարերար Lևոն Հայրապետյանի ունեցվածքը, ո՞ւր են նայում Արցախի իշխանությունները» վերտառությամբ հոդվածի։
Հոդվածում տեղեկություններ են ներկայացվել բարերար Լևոն Հայրապետյանի ժառանգական գույքը հափշտակելու, նրա ժառանգների իրավունքները խախտելու վերաբերյալ:
«Վերոգրյալի կապակցությամբ տեղեկացնում ենք, որ Լ.Հայրապետյանի ժառանգի ներկայացուցչի կողմից ԱՀ գլխավոր դատախազություն ներկայացված հաղորդման հիման վրա 14.03.2019թ. հարուցվել էր քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված (Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը) հանցագործության հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու համար 16.03.2019թ. ուղարկվել էր ԱՀ քննչական կոմիտե: Պատերազմական գործողություններով պայմանավորված՝ 2020թ. սեպտեմբերի 28-ին քննչական կոմիտեի քննիչի կողմից որոշում էր կայացվել հիշյալ քրեական գործի վարույթը կասեցնելու մասինղ,-աշել են դատախազությունից։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ առաջիկայում որոշում է կայացվելու քրեական գործով նախաքննությունը վերսկսելու մասին, որի շրջանակում ձեռնարկվելու են քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները Լ.Հայրապետյանի ժառանգների սեփականության իրավունքը պաշտպանելու, իրավունքի խախտումները վեր հանելու և հանցավոր արարք կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ բարերար Լևոն Հայրապետյանի դուստրը` Զարուհի Հայրապետյանը, բաց նամակով դիմել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին՝ իր հոր՝ Լևոն Հայրապետյանի ունեցվածքի նկատմամբ սեփականության իրավունքները ճանաչելուն աջակցելու և մի խումբ անձանց կողմից ապօրինի օգտագործումը դադարեցնելու խնդրանքով:
Ծագումով արցախցի Լևոն Հայրապետյանն Արցախի ամենախոշոր ներդրողներից էր։ Նրա տրամադրած ֆինանսական միջոցներով վերակառուցվել է 13-րդ դարի հայտնի Գանձասարի վանական համալիրը։ Նրա օգնությամբ Արցախում կառուցվել է փայտամշակման գործարան, հանգստյան գոտիներ ու դպրոց։ 7 մլն դոլար էլ տրամադրել է Մարտակերտում ջրամբարի կառուցմանը։
ԱԺ նախագահը հարցուպատասխանի ժամանակ փաստացի ընդունեց, որ չի տիրապետում՝ ինչ է կատարվում այսօր Սյունիքում, ինչ իրավիճակ է եւ ինչ պայմաններում են առաջացել այն անվտանգային ռիսկերը, որոնք այտեղ կան: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 13-ինն, ԱԺ-ում դիմելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Աննա Գրիգորյանը:
«Եթե թիվ մեկ մանդատ ունեցող կառույցի ղեկավարը առհասարակ չգիտի՝ ինչ է կատարվում Սյունիքում, սա ինչպե՞ս կարող ենք բացատրել: Պարոն Սիմոնյանն ասում է՝ մենք ոչինչ չենք զիջել: Ես համոզված եմ, որ պարոն Սիմոնյանը կարդացել է նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որտեղ առաջին կետում գրված է, որ զորքերը կանգնում են այն դիրքում, որտեղ գտնվում են յդ պահին: Բայց հետո հետ են քաշվել ձեր հրամանով: Քանի որ Կովսականն ու Սանասարը որեւէ կերպ ներառված չեն եղել նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, հետեւաբար, դուք այո, դուք այդ տարածքները հանձնել եք: Հանձնել եք Գորիս-Կապան, այն է՝ Հայաստան-Իրան միակ միջպետական ճանապարհը»,-ասաց Աննա Գրիգորյանը:
Նա տեղեկացրեց, որ ինքը ժամանակին հարցապնդումներ է ուղարկել տարբեր գերատեսչությունների՝ փորձելով հասկանալ, թե Որոտանի ճանապարհահատվածում ճանապարհի շահագործումը եւ երթեւեկությունը ինչ տրամաբանությամբ պետք է կարգավորվի, կամ հնարավոր վթարների դեպքում ինչպես պետք է կարգավորվի խնդիրը, երբ պատահարի կողմերը կհանդիսանան Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիները: Առհասարակ, անվտանգության ինչ երաշխիներ պետք է այստեղ գործեն: Առայժմ ինձ ՊՆ-ից է նամակ եկել, որտեղ գրված է, որ իրենց լիազորությունից անդին են իմ հնչեցրած հարցերը: : Այսինքն ՊՆ-ն պտասխան չունի, իսկ մարզպետը երեկ գնացել ու ասում է՝ գիտեք, այնտեղ ադրբեջանցիներն իրենց տարածքում են դրել, մի անհանգստացեք, ռուսներն էլ էնտեղ են: Բա դուք ինչի՞ համար եք: Դուք իշխանություն եք, թե իշխանություն չեք: Եվ ժողովրդի անունից հաճախ խոսողները ճիշտ կանեն ժողովրդի հետ խոսեն, բացատրեն ինչպիսի իրավիճակ է եւ մարդիկ ինչպիսի խնդիրների առջեւ կարող են կանգնել»,-ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը:
Գեներալ Արզումանյանը պատերազմի ծանր փուլում ստանձնեց ՊԲ հրամանատարի առաքելությունը, լրիվ այլ հարթության մեջ, մեկ այլ բարդ իրավիճակում էլ Կամո Վարդանյանը ստանձնում է վերակազմավորման մեջ գտնվող ՊԲ-ի հրամանատարությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի փոփոխությունը, դրա դրդապատճառները փորձում եմ փնտրել զինված ուժերի վրա դրվող նոր խնդիրների տրամաբանության մեջ։
Սա, իհարկե, այն պարագայում, եթե այս փոփոխությունը իռացիոնալ դաշտում չէ։ Ի՞նչը չէր կարող անել պաշտոնաթող ՊԲ հրամանատարը, որն ունակ է անել նորանշանակը։
Նաև անհրաժեշտ է հասկանալ, թե ինչո՞ւ զբաղեցրած պաշտոնից հեռացավ Միքայել Արզումանյանը՝ պաշտոնական առաջընթացի՞, թե՞ անբավարար արդյունքների համար։
Միգուցե ուղղակի հոգնել էր և նպատակահարմար չհամարեց իր հետագա ծառայությունը։
Այսպիսի ծանր փուլերում անհատների դերը կարևոր է, սակայն շատ ավելի կարևոր է հասկանալ, թե ինչ խնդիր է դրված Արցախի պաշտպանության բանակի առաջ, ինչ ձևով է ապահովելու խնդիրների կատարումը և միայն այս համատեքստում գնահատել ՊԲ նոր հրամանատարի հնարավորությունները և նախորդի ազատումը։
Անկախ Միքայել Արզումանյանի և Կամո Վարդանյանի նկատմամբ հանրային տարբեր գնահատականներից, մի բան պետք է արձանագրենք։ Գեներալ Արզումանյանը պատերազմի ծանր փուլում ստանձնեց ՊԲ հրամանատարի առաքելությունը, լրիվ այլ հարթության մեջ, մեկ այլ բարդ իրավիճակում էլ Կամո Վարդանյանը ստանձնում է վերակազմավորման մեջ գտնվող ՊԲ-ի հրամանատարությունը։
ՊԲ մարտունակությունը պետք է ոչ միայն վերականգնել, այլ որակական առումով նոր՝ ավելի բարձր մակարդակի հասցնել. սա պետք է լինի ցանկացած հրամանատարի առաքելությունը»,- գրել է նա:
Այլ երկրների իրավաբանական և ֆիզիկական անձինք և նրանց փոխադրամիջոցները չեն կարող մուտք գործել «Ադրբեջանի տարածք» (չակերտները՝ Խմբ.) առանց Ադրբեջանի Հանրապետության համաձայնության, և նման դեպքերը հանդիսանում են երկրի օրենքների խախտում:
Այս մասին ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը և Արցախում խաղաղապահ ուժերի հրամանատարությանն ուղարկված նամակներում՝ կապված այլ երկրներին պատկանող մեքենաների «անօրինական անցման» (չակերտները՝ Խմբ.) Ադրբեջանի տարածք, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները:
Նամակներում նշվում է, որ նման դեպքերը հակասում են 2020 թվականի նոյեմբերի 10-ին Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահների և Հայաստանի վարչապետի ստորագրած եռակողմ հայտարարությանը, և խորհուրդ է տրվում դրանք ճնշել:
Գուցե թերացել են, այդ կնոջը պատշաճ ուշադրություն չեն դարձրել, բայց, անկախ ամեն ինչից, աննորմալ եմ համարում, երբ ուզում են հանձնվել թուրքին։ Թո՛ղ գնան, լա՞վ է դա, դրանով ինչի՞ են հասնում, ի՞նչ են ուզում դրանով ասել․ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։
«Սա սարսափելի է, եթե նույնիսկ կան խնդիրներ, պետք է տեղում քննել եւ մեղավորներին պատժել, բայց նման քայլը, ով ուզում է լինի, ինչ պատճառ ուզում է ունենա, ես չեմ կարող ընդունել, սա անարժանապատվության ամենավատ դրսեւորումներից է։ Պետության առջեւ ծառացած են բարդ խնդիրներ, Արցախի 80 տոկոսը գրավված է, տնտեսության ողնաշարը՝ ջարդված, վարելահողերի գերակշիռ մասը բռնազավթված է, ունենք տասնյակ հազարավոր տեղահանվածներ եւ փախստականներ, շատ կարճ ժամանակահատվածում դժվար է լուծել բոլոր խնդիրները»,-ասաց Բաբայանը։
Արցախի արտգործնախարարը այս օրերին հանդիպել է Արցախից բռնի տեղահանված փախստականների հետ, որոնք բնակվում են Հայաստանի Հանրապետությունում։ Ասաց, որ կարեւորում է այդպիսի քննարկումները․ «Հարցեր կան, որոնց լուծումը կարող է նախանշվել այսպիսի քննարկումների արդյունքում»։
Հարցին՝ քննարկումները ի՞նչ են տալիս անօթեւան մնացած մարդկանց, ի վերջո, պատերազմից արդեն մեկ տարի է անցել, սակայն նրանց կենսապայմանները չեն փոխվել, պատասխանեց․ «Պատերազմ է եղել, որի արդյունքում Արցախի 80 տոկոսը բռնագրավվել է, ունենք տասնյակ հազարավոր տեղահանվածներ, որեւէ մեկը ծրագրե՞լ է, որ այդպիսի ներհոսք է լինելու, ոչ։ Իհարկե, կան թերացումներ, պետք է շտկվեն, եւ սա մի գործընթաց է, որ պահանջում է այսպիսի քննարկումներ։ Դժբախտաբար, մենք չենք կարող բոլոր հարցերը լուծել»,-ասաց նա։
Մանրամասները դիտեք տեսանյութում
Անկախության տոնի առթիվ մասշտաբային ու գունագեղ միջոցառում անցկացնելու վերաբերյալ վարչապետի հայտարարության շուրջ աղմուկը ստվերում թողեց կարեւոր իրադարձություն. ռուսալեզու «Վեստնիկ Կավկազա» լրատվականի հաղորդմամբ, վերջին 30 տարում առաջին անգամ Turkish Airlines ավիաընկերության ինքնաթիռը Հայաստանի օդային տարածքով սեպտեմբերի 4-ին Գյանջա-Նախիջեւան ուղղությամբ չվերթ է իրականացրել։
Կայքը հղում անելով Flight Radar ռեսուրսի տվյալներին, հաղորդել էր, որ թռիչքը տեւել է 35 րոպե եւ ինքնաթիռն անցել է Սեւանա լճի եւ Գեղարքունիքի մարզի վրայով։
Արդյոք Հայաստանն իրավունք ուներ արգելելու թուրքական ավիաընկերության թռիչքն իր օդային տարածքով եւ ինչպես է ստացվել, որ 30 տարում առաջին անգամ թուրքական ավիաընկերությունը Հայաստանի տարածքով ադրբեջանական ներքին չվերթ է իրականացրել։
Ավիացիայի գծով վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կանոնադրության եւ Չիկագոյի կոնվենցիայի համաձայն՝ երկրներն իրավունք չունեն խոչընդոտել միմյանց ավիաընկերությունների թռիչքներին, չտալով օդային տարածքի օգտագործման իրավունք, առանց հիմնարար պատճառի:
«Մենք ընդհանուր համաձայնագրի մասնակիցներ ենք. ի՞նչ հիմնավորմամբ պետք է արգելենք թուրքական քաղաքացիական օդանավերին օգտագործել Հայաստանի օդային տարածքը։ Նույն հիմնավորմամբ հայկական օդանավերն են թուրքական օդային տարածքն օգտագործել՝ մինչեւ սեւ ցուցակում հայտնվելը»,– ասաց Հակոբ Ճաղարյանը։
Ավիացիայում գոյություն ունի օդի ազատության աստիճան, որի վերջին աստիճանն ըստ Հակոբ Ճաղարյանի՝ կաբոտաժ է կոչվում։ Սա նշանակում է, որ ինչ–որ երկրի օդանավ թռչում է մեկ այլ երկիր եւ նրա տարածքում ներքին թռիչք կատարում, այդ ընթացքում հավանական է՝ երրորդ երկրի օդային տարածքով անցնի, ինչը մասնագետի խոսքով չի վերաբերում տվյալ պետությանը։
«Հիմա թուրքական օդանավը ադրբեջանական մի քաղաքից թռել է մյուս քաղաքը. իրավաբանորեն եւ՛Գանձակը, ե՛ւ Նախիջեւանը Ադրբեջանի տարածքում են, մենք ի՞նչ կապ ունենք դրա հետ։ Մենք մեր օդային տարածքում կառավարման մուտքի թույլտվության պատասխանատուն ենք, անկախ նրանից, թե որ կետից որ կետն է այդ օդանավը թռնում, դա մեր գործը չի»,– նշեց նա։
Արդյոք վտանգավոր է, երբ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող երկրի՝ Թուրքիայի օդանավը կարող է մեր երկրի տարածքով չվերթ կատարել դեպի Նախիջեւան. Հակոբ Ճաղարյանն ասաց, որ նման պնդում անելու համար պետք է հիմնավոր պատճառ ներկայացվի։
«Մենք կարո՞ղ ենք ապացուցել, որ այդտեղ վտանգ կա, մենք կարո՞ղ ենք ապացուցել, որ այդ օդանավի մեջ հետախուզական գործիքներ են տեղադրված։ Եթե մենք չենք կարողանալու Գանձակում, Բաքվում կամ Նախիջեւանում նրանց ձեռքը բռնել ու ցույց տալ, որ…, այդ դեպքում հակասում ենք միջազգային պայմանավորվածություններին։ Դա մեզ այնքան է վտանգ սպառնում, ինչքան որ հայկական օդանավերի՝ Թուրքիայի տարածքով թռչելը թուրքերին վտանգ կսպառնա»,– նշեց Հակոբ Ճաղարյանը։
Այդուհանդերձ, Թուրքիայի օդային տարածքը հայկական օդանավերի համար փակ է։ Նախկինում Հայաստանից Եվրոպա, Լիբանան, Իսրայել թռիչքները իրականացվում էին Թուրքիայի օդային տարածքով, եւ այդ երկիրը որեւէ իրավական հիմք չի ունեցել խոչընդոտելու այդ թռիչքներին։ Սեպտեմբերից սկսած, սակայն, հայկական գրանցմամբ օդանավերը Թուրքիայի օդային տարածքով թռիչքներ չեն իրականացնում, որովհետեւ Հայաստանի Քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեն հայտնվել է Եվրամիության ավիացիոն անվտանգության գործակալության սեւ ցուցակում։ Եվրամիության օդային տարածք հայկական օդանավերի մուտքն արգելված է 2020 թ. մարտի 17-ից:
Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ քարոզչություն իրականացննել Հայաստանի դեմ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է բոգեր Ալեքսանդր Լապշինը: Ադրբեջանից բլոգերի ընկերը լուսանկար է ուղարկել այնտեղի հասարակական տրանսպորտից, որտեղ Հայաստանի դեմ նոր ագրեսիվ քարոզչություն են իրականացնում:
«Հայաստանի տարբեր քաղաքների անունները ցուցադրվում են էկրանին, դրանց կողքին պահին հայտնվում են քաղաքների ադրբեջանական անունները: Տղան նկարահանել է Վարդենիսի մասին, բայց ինչպես հասկանում եմ, նրանք արդեն վերանվանել են նաև Երևանը, Վանաձորը, Էջմիածինը, Ստեփանավանը և ներկայացրել դրանք որպես իրենց տարածք»։
Ավելի ուշ հրապարակվեց մեկ այլ նկար, որտեղ Սյունիքի անվանումը ջնջված է ու ներկայացված է ադրբեջանական «տարբերակը»։
Լապշինը հայտարարել է, որ այդ քարոզչությունը շարունակվում է Ադրբեջանի բոլոր ավտոբուսներում, մետրոյում և Բաքվի փողոցներում։
Ռուս-վրացական սահմանի մոտակայքում սկսվել է ինը կիլոմետրանոց թունելի շինարարությունը: Սեպտեմբերի 10-ին պաշտոնական միջոցառում է տեղի ունեցել Կազբեգիի մունիցիպալիտետում (Մցխեթա-Մթիանեթիի շրջան)։ Jnews-ի հաղորդմամբ, հայտնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը:
Խաչաձև լեռնանցքի տակ փորվող թունելը` Ծկղերե գյուղից մինչև Կոբի գյուղը, Քվեշեթի-Կոբի նոր ճանապարհի ամենաբարդ ինժեներական կառույցներից մեկն է: Դրա տրամագիծը 15 մետր է կազմում:
«Սա Անդրկովկասում ամենամեծ թունելն է, որի երկարությունը 9 կիլոմետր է, և այն եզակի է իր պարամետրերով», – միջոցառման ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Օգտագործելով Քվեշեթի-Կոբի ճանապարհը՝ վարորդները կկարողանան շրջանցել Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ամենախնդրահարույց` Կոբի-Գուդաուրի հատվածը, որը ձմռանը հաճախ փակ է ձնահյուսի վտանգի պատճառով: Վարչապետը հիշեցրել է, որ մայրուղով ամեն օր շարժվում է 3-4 հազար ավտոմեքենա, որոնցից 30 տոկոսը բեռնատարներն են:
«Սա իսկապես դարի նախագիծ է, քանի որ այս ճանապարհը տարվա ընթացքում փակ է մոտ հարյուր օր, և մեր բնակչությունը չի կարողանում տեղաշարժվել: Ըստ այդմ, այս նախագիծը կարևոր է և՛ մեր երկրի, և՛ բնակչության, և՛ ամբողջ տարածաշրջանի համար», – ասել է Ղարիբաշվիլին:
Ինը կիլոմետրանոց թունելի կառուցման համար նախապես հավաքվել էր հատուկ հորատիչ մեքենա: Նախագծի հեղինակները վստահեցնում են, որ սարքավորումը ցուցաբերում է նվազագույն վիբրացիա: Նրանց կարծիքով, դա կապահովի շինարարության անվտանգ գործընթացը և նվազագույն ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:
Ընդհանուր, Քվեշեթի-Կոբի ճանապարհին պետք է կառուցվի հինգ կամուրջ և հինգ թունել: Ճանապարհահատվածի երկարությունը 23 կիլոմետր է, ինչը 11 կիլոմետրով պակաս է գոյություն ունեցող ճանապարհի երկարությունից: Այս հատվածով երթևեկելու ժամանակը պետք է կրճատվի 1 ժամով:
Նախագծի համաձայն՝ նոր ճանապարհի գոտում կընդգրկվեն Քվեշեթի, Արախվեթի, Զաքաթքարի, Բենիանի-Բեգոնի, Սվիանա-Ռոստիանի, Մուղուրե, Ցքերե և Կոբի գյուղերը: Միևնույն ժամանակ, տարանցիկ փոխադրումներն այլևս չեն իրականացվի Գուդաուրի հանգստավայրով:
Քվեշեթի-Կոբի ճանապարհի նախագծի արժեքը 1,2 մլրդ լարի է: Շինարարությունը ֆինանսավորվում է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից: Աշխատանքը վերահսկվում է UBM միջազգային վերահսկիչ ընկերության կողմից: Նախագիծը ծրագրվում է ավարտին հասցնել մինչև 2024 թվականը:
Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի արդեն նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը դրական է գնահատել այս տարածաշրջանում ռուս խաղաղապահների աշխատանքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Այսօր Մախաչկալայում Մուրադովը մասնակցել է «Հայրենիքի հերոսներ» համառուսաստանյան հայրենասիրական ակցիայի մասնակիցների հետ հանդիպմանը:
«Ես Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության գործունեությունը գնահատում եմ միայն դրական: Մեզ գնահատում է նաև խաղաղ բնակչությունը։ Այսօր Ղարաբաղում կյանքը եռում է: Ամեն ինչ լավ է», — ասել է Մուրադովը:
Նա հիշեցրել է, որ ռուս խաղաղապահները հակամարտությունից հետո հինգ տարի կմնան Լեռնային Ղարաբաղի տարածքում:
«Առաջին հինգ տարիներից հետո որոշում կկայացվի ռուսական խաղաղապահ կոնտինգենտի մնալու և հետագա երկարաձգման վերաբերյալ», — ասել է նա:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.