23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ առաջին ատյանի դատարանն մերժեց արտոնել Ռոբերտ Քոչարյանի մեկնումն արտերկիր։ Նման հայտարարությամբ է հանդես եկել «Հայաստան» դաշինքը։
«Ինչպես հայտնի է, ՌԴ իշխող կուսակցությունը՝ «Եդինայա Ռոսիան», շուրջ մեկ շաբաթ առաջ Մոսկվա այցելելու հրավեր էր ուղարկել «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Ակնկալվում էր, որ սեպտեմբերի 19-ին մեկնարկող այցի ընթացքում ռուսական կողմի հետ կքննարկվեին ոչ միայն միջկուսակցական համագործակցության, այլեւ լայն շրջանակի այլ հարցեր։ Սակայն ՀՀ առաջին ատյանի դատարանն մերժեց արտոնել Ռոբերտ Քոչարյանի մեկնումն արտերկիր։ Մենք պարտադրված ենք չեղարկել այցը։
Դատարանի կողմից մերժման որեւէ իրավական պատճառ չկար, քանի որ Նախագահ Քոչարյանն արդեն մի քանի անգամ մեկնել է Մոսկվա, եւ դատարանը որևէ խնդիր չի արձանագրել։ Ականատեսն ենք դատարանի վրա իշխանության հերթական ճնշման, ինչն ուղղված է «Հայաստան» դաշինքի քաղաքական գործունեության սահմանափակմանը։
Տեղի ունեցողը, գնահատում ենք որպես իշխանության նեղ անձնական քինախնդրության հերթական դրսեւորում եւ պետական մտածելակերպի կատարյալ բացակայության նոր ապացույց»,- նշված է դաշինքի տարածած հաղորդագրությունում։
Ես չեմ հավատում ճանապարհների, այսպես կոչված, ապաշրջափակմանը, որովհետև դա իրականում իրենից ենթադրում է Հայաստանի շրջափակում և ոչ թե հակառակը։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոս, իրանագետ Ահարոն Վարդանյանը։
Նրա խոսքով՝ Իրանն էլ չի հասկանում այս ապաշրջափակում կոչվածը, կամ ինչպես է այն գործելու և, ըստ այդմ, իրենք առաջարկում են իրենց տարբերակը։ Բացի այդ, նշում են, որ եթե հյուսիս-հարավ ճանապարհը գործարկվի, ապա դա էլ է ճանապարհների ապաշրջափակում, և առաջարկում կիրառել այդ միջանցքը, որը Հայաստանի համար չափազանց կարևոր է։
«Հյուսիս-հարավի գործարկումը լուծում է տնտեսականից մինչև անվտանգային խնդիրներ ոչ միայն ՀՀ-ի, այլ նաև Իրանի համար, և այդ պատճառով Իրանն ուզում է տնտեսական ներկայություն ունենալ Սյունիքի մարզում, և այս առումով անհասկանալի են Որոտանում տեղի ունեցող զարգացումները, և առավել ևս ՀՀ որոշ պաշտոնյաների կողմից դրա մասին հայտարարությունները», — ասել է Վարդանյանը։
Բանախոսի պնդմամբ՝ որոտանյան զարգացումներ ետևում վստահաբար Թուրքիան է կանգնած, ու այս աշխարհաքաղաքական մեծ խաղն ուղղված է նաև Իրանի շրջափակմանը։ Իրանագետն անդրադարձել է նաև տարածաշրջանային զարգացումների համատեքստում տերությունների հետաքրքրություններին, ինչպես նաև ՀՀ-ի համար հնարավորություններին ու մարտահրավերներին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ռուսաստանը ադրբեջանա-թուրքական զորավարժությունների հետ կապված իր դիրքորոշումը հասցրել է Բաքվին: Այս մասին ամենշաբաթյա ճապազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով, ադրբեջանական կողմը ըմբռնումով է մոտեցել այդ դիրքորոշմանը:
Զախարովան հավելել է, որ ձեռնպահ կմնա մեկնաբանություններից, սակայն պարզաբանել է, որ ԱԳՆ-ը մշտական կապ է պահպանում ադրբեջանցի գործընկերների հետ. «Մենք ուշադիր հետեւում ենք իրավիճակին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի որոշ հատվածներում»:
Հիշեցնենք, որ Անկարան եւ Բաքուն վերջերս երեք համատեղ վարժանք են անցկացրել: Դրանցից մեկին՝ «Երեք եղբայր-2021»-ին Պակիստանի զինված ուժերի զինծառայողներ են մասնակցել։
Հայ-ադրբեջանական սահմանին, այդ թվում՝ Որոտան գյուղի մոտ (Սյունիքի մարզ), իրավիճակի զարգացումը եւս մեկ անգամ հաստատում է սահմանների սահմանազատման շուտափույթ մեկնարկի եւ դրան հաջորդող սահմանագծման անհրաժեշտությունը:
Զախարովայի խոսքով, սահմանազատման եւ սահմանագծման վերաբերյալ ռուսական առաջարկները ներկայացվել են եւ Բաքվին, եւ Երեւանին:
«Մենք ակնկալում ենք արագ արձագանք` հետագա կուրսը ձեւավորելու համար: Զուգահեռաբար, կշարունակենք տարածաշրջանում տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակման համատեղ ջանքերը` ամենաբարձր մակարդակով պայմանավորվածությունների իրականացման համաձայն»,- ասել է Զախարովան:
ԱԺ իշխող խմբակցության պատգամավորները հաստատում են` պարգևավճարներ ստացել են։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հերիքնազ Տիգրանյանը։«Այդ հարցը բարձրաձայնողները կարող են այսօր ստուգել իրենց հաշվեհամարները և տեսնել, որ ԱԺ ամբողջ աշխատակազմը և պատգամավորները` անկախ նրանից, թե որ խմբակցության պատգամավոր են, Անկախության տոնի առթիվ ստացել են սիմվոլիկ գումար` պարգևատրման տեսքով»,– ասաց Տիգրանյանը` հավելելով, որ Անկախության առիթով պարգևավճարներ են ստացել ոչ միայն ԱԺ–ի, այլև ամբողջ պետական ապարատի աշխատակիցներն ու հանրային ծառայողները։
Ադրբեջանի տարածքում գործող ոստիկանական կետեր են, այստեղ չենք կարող որոշում ընդունել, դա Ադրբեջանի անելիքն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Գորիս-Կապան ճանպարհատվածի Որոտանի հատվածում շարունակելու է գործել ադրբեջանական ոստիկանական հենակետը։
«Ես չեմ կարող այսօր որոշել, որ չի լինելու, որովհետև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև այդ հատվածը նախանական ո՛չ դելիմիտացված, ո՛չ դեմարկացված է, բայց խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև գոյություն ունեցող ճանապարհը արդեն իսկ ուրվագծված է»,-ասաց նա։
Սուրեն Պապիկյանը նաև նշեց, որ Գորիս- Կապան ավտոճանապարհի վրա ադրբեջանցի ոստիկանների կողմից ձերբակալված իրանցի վարորդները, ամենայն հավանականությամբ, ազատ կարձակվեն 3-օրյա ժամկետում։ Նա նաև ընդգծեց, որ այս ռիսկերը չէին քննարկվել՝ հաշվի առնելով, որ այս ուղղությամբ ռուս սահմանապահներն աշխատում են:
«Այս պահին նաև բանակցություններ են ընթանում, նաև ԻԻՀ-ն է իր դիվանագիտական խողովակներով աշխատում։ Այս առումով խնդիրը, մեծ հաշվով, մեր դաշտում չէ»,- նշեց Պապիկյանը։
Ըստ Պապիկյանի՝ այս իրավիճակում Իրանից բեռնափոխադրումների ցուցանիշը չի նվազել:
Ազգային անվտանգության ծառայության Գեղարքունիքի մարզային վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ» ծրագրի շրջանակներում 2015 թվականի դեկտեմբերի 4-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծակքար համայնքի ծրագրի իրականացման կոմիտեի նախագահի` նույն համայնքի ղեկավարի և կապալառու ընկերության տնօրենի միջև կնքված պայմանագրի հիման վրա 163.799.534 ՀՀ դրամ գումարով կապալառուն պարտավորվել է պայմանագրով սահմանված կարգով, նախատեսված ծավալներով, ձևով և ժամկետներում կատարել պայմանագրի ծավալաթերթ-նախահաշվով նույն համայնքում գտնվող մանկապարտեզներից մեկի շենքի վերակառուցման և հիմնանորոգման, այդ թվում՝ արևային տաք ջրամատակարարման համակարգի տեղադրման աշխատանքներ։
ԱԱԾ մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ պայմանագրի շրջանակներում կապալառու կազմակերպության ղեկավար անձինք, օգտվելով պայմանագրով ընձեռված հնարավորություններից, աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողությունն իրականացրած ընկերության ղեկավար անձանց օժանդակությամբ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ, 2015-2017 թվականներին մանկապարտեզի շենքի վերակառուցման և հիմնանորոգման աշխատանքների իրականացման ընթացքում, մասնավորապես՝ շենքի արևային տաք ջրամատակարարման համակարգի տեղադրման ժամանակ օգտագործել են ինքնաշեն և անորակ սարքավորումներ, դետալներ, ներկայացրել, թե դրանք պիտանի են շահագործման համար, մինչդեռ նշված շենքի արևային համակարգը տեղադրման օրվանից ըստ նպատակային նշանակության չի գործել, որի արդյունքում փաստացի չկատարած կամ անորակ աշխատանքների դիմաց կապալառու կազմակերպությանն անհիմն փոխանցվել է առանձնապես խոշոր չափերի՝ 11.999.165 ՀՀ դրամ գումար։
Միևնույն ժամանակ, փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նույն համայնքի ղեկավարը, ընդգրկված լինելով նշված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի կազմում՝ որպես շահագործող կազմակերպության և տեղական իշխանության ներկայացուցիչ, շահադիտական կամ անձնական շահագրգռվածությունից ելնելով, չի կատարել իր ծառայողական պարտականությունները, այն է՝ չի արձանագրել պակաս ծավալով և անորակ կատարված աշխատանքների փաստը, այլ ընդհակառակը, շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով, նախնական համաձայնության գալով ընդունող հանձնաժողովի մյուս անդամների հետ, 2017 թվականի հոկտեմբերի 2-ին կազմել, հաստատել և շրջանառության մեջ են դրել պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող, բովանդակությամբ կեղծ շինարարության ավարտական ակտը, որում կեղծ տեղեկություններ են ներառել կատարված աշխատանքները նախագծային առաջադրանքին համապատասխանելու և ավարտված համարվելու վերաբերյալ, ինչը հնարավորություն է տվել կապալառու կազմակերպությանը փաստացի անորակ կամ չկատարված աշխատանքների դիմաց խարդախությամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերով՝ 11,999,165 ՀՀ դրամը, որն էլ պետության օրինական շահերին անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցվել է քրեական գործ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ոչ միայն վտանգված է ՀՀ-ի կանխատեսելիությունը լոգիստիկ բիզնեսով զբաղվելու համար, այլ այն արդեն ակնհայտ խնդիրների առջև է կանգնած։ Բացի դրանից՝ Որոտանի հատվածում ադրբեջանական հենակետի տեղակայումը թողնելու է երկու հետևանք։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը։
Նրա խոսքով, առաջին ու ամենամեղմ հետևանքը՝ ՀՀ ներմուծվող իրանական ապրանքների գների թանկացումն է լինելու, ինչն ուղղակիորեն ազդելու է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու վրա։
«Կարևոր է հասկանալ, որ թանկանալու են ոչ միայն իրանական, այլ նաև Իրանի միջոցով Հայաստան ներմուծվող, օրինակ` Չինաստանից ներմուծվող ապրանքների մեծ մասը գալիս է Իրանի միջոցով ու սա էլ է լուրջ վտանգի տակ հայտնվում։ Այսօր ադրբեջանցին 250 դոլար է գանձում ճանապարհի համար, վաղը որոշում կայացրեց, որ 2500 դոլար պետք է գանձի, ինչ ենք անելու»,- ասել է Սարգսյանը։
Ըստ էության՝ Ադրբեջանը վերահսկողություն է սահմանում ՀՀ-ի վրա, բառի ուղղակի իմաստով, ինչ կուզեն կստուգեն, ինչ կուզեն կարգելեն։
«Իսկ, եթե պատահար լինի, որով ըստ Ադրբեջանի օրենքի վարորդին սպառնում է ազատազրկում, ինչ ենք անելու։ Եթե խելքներս գլուխներս չհավաքենք, հասնելու ենք դրան,մենք այդ տարածքում ձերբակալություններ ու ռեկետ ենք ունենալու»,- նշել է Սարգսյանը։
Մոդայիկ է դարձել, որ ընդդիմությանը քննադատում են ընդդիմությանը ձայն տված քաղաքացիները, որը շատ դեպքերում արդարացված է, բայց պետք է հասկանալ նաև մեր վիճակը։ Ընդդիմությունը չունի կախարդական փայտիկ, որ գա ասի՝ իշխանություն վեր կացեք, գնացեք, որովհետև դուք վատն եք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Նրա խոսքով՝ իրենց լիազորությունների շրջանակներում անում են ամեն ինչ, պետք է աշխատել ժողովրդի հետ, սկսել պայքարը, որ կարողանան վերջ տալ մեր երկիրը մասնատելու գործընթացը։
Անդրադառնալով տարածքներն ադրբեջանական անվանելու վերաբերյալ Փաշինյանի պարզաբանմանը՝ Վանեցյանը դրանք հեքիաթներ որակեց։ Նրա խոսքով՝ նոյեմբերի 9-ի հայտնի հայտարարության ստորագրման ժամանակ՝ ադրբեջանական ԶՈՒ-երն առնվազն 67-70 կմ հեռու են եղել այն հատվածից, որտեղ այսօր կանգնած են, հետո ասացին, որ բանավոր պայմանավորվածությունների արդյունքում մենք տվեցինք այդ տարածքները։
Հարցին՝ որն է այն վերջին կաթիլը, որով պետք է կանգնել ոտքի, պահանջեն իշխանափոխություն, Վանեցյանը պատասխանեց՝ նշելով, որ էլի կանգնած են ոտքի, պահանջում են իշխանափոխություն։
«Ի՞նչ է փոխվել։ Փոխվել է միայն այն, որ իշխանությունը տառապում է հաղթածի խաբկանքով։ Իրենք ասում են՝ մենք հաղթել ենք, ժողովուրդը մեզ ներել է, մեզ տվել է նոր մանդատ և լեգիտիմացնում է ամեն ինչ, բայց դա այդպես չէ»,- նշեց Վանեցյանը՝ հավելելով, որ շփվում է շատ քաղաքացիների հետ և ժողովրդի մի հատվածն ապատիայի մեջ է, ասում է՝ հնարավորություն լինի կարտագաղթի, կգնա, մի հատվածն էլ համարում է Նիկոլ Փաշինյանին՝ իրենց ծոցից դուրս եկած ինչ-որ մեկին և, երբ քննադատում են, իրենց թվում է, թե անձամբ իրենց են քննադատում, սկսում՝ վիճել։
Վանեցյանն ընդգծեց, որ այդ մարդիկ, մնալով իշխանության, ամենօրյա ռեժիմով քանդում են մեր երկիրը, անվտանգային համակարգը, մաս-մաս հանձնում երկիրը, չեն կարողանում ներկայացնել ՀՀ, Արցախի Հանրապետության շահերը։
Դիտարկմանը, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնում պաշտոնավարման ընթացքում չի ունեցել մտահոգություններ, տեղեկություններ՝ Վանեցյանն ընդգծեց, որ, եթե մտահոգություններ չունենար, հրաժարական չէր տա։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու վերաբերյալ լծակներին, Վանեցյանը նշեց, որ ձերբակալելու լծակ ոչ ոք չունի։
Ադրբեջանը հաստատել է իրանական բեռնատարների երկու վարորդների ձերբակալությունը:
Ինչպես հայտնում է https://haqqin.az/-ը, ՆԳՆ մամուլի ծառայության ղեկավար Էհսան Զախիդովն ասել է, որ ձերբակալված վարորդները անօրինական կերպով մուտք են գործել Ադրբեջանի տարածք․ «Ավտոմեքենաները, որոնք Հայաստանով անօրինական անցել են Ադրբեջանի տարածք, կանգնեցվել են ՆԳՆ, մաքսային պետական կոմիտեի եւ պետական սահմանային ծառայության աշխատակիցների կողմից: Այդ մեքենաների վարորդների նկատմամբ համապատասխան միջոցներ կձեռնարկվեն՝ Ադրբեջանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան»:
Հիշեցնենք, որ խոսքը Հայաստանի Սյունիքի մարզի տարածքում ադրբեջանական ոստիկանական անցակետի տեղադրման մասին է: Սակայն որոշ հատվածներ Ադրբեջանը համարում է «իրենը», իսկ Հայաստանի իշխանություններն իրենց համաձայնությունն են տվել հարցի այս ձեւակերպման հետ:
«Հայաստան» հիմնադրամի միջոցները, որոնք հավաքվել են 44-օրյա պատերազմի ընթացքում, ուղղվել են պետության անհրաժեշտ կարիքների բավարարմանը: Այս մասին սեպտեմբերի 15-ին Ազգային ժողովի նիստում Կառավարության ժամին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խորհրդարանական խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանի հարցին:
Վարչապետը շտապեց պարզաբանել, որ միջոցները տրամադրվել են ոչ թե զենք գնելու, այլ բացառապես բժշկական, սոցիալական եւ այլ ծախսերի համար, որոնք այդ ժամանակ զգալիորեն ավելացել էին:
«Այդ նպատակների համար հատկացվել է 100 մլրդ դրամից մի փոքր ավելի: Դրանցից 52 միլիարդը հատկացվել է հիմնադրամից, իսկ մնացած 50 միլիարդը` պետական բյուջեից: Այսպիսով, հիմնադրամի միջոցները ծախսվել են նրա կանոնադրական նպատակների շրջանակներում»,- պարզաբանեց Փաշինյանը:
Նա նշեց, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի այն օրերին տեղի ունեցած նիստում «Հայաստան» հիմնադրամը լսել է հատկացված միջոցների ծախսման մասին կառավարության հաշվետվությունը: Զեկույցը ներկայացրել է անձամբ Փաշինյանը: Հաշվետվությունը լսելուց հետո, ըստ կաբինետի ղեկավարի, հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարություն է տարածել, որ միջոցները ծախսվել են առանց չարաշահումների եւ վատնման:
«Հիմնադրամը պատվիրել է այդ միջոցների ծախսման ավելի մանրամասն աուդիտ: Չգիտեմ՝ հրապարակվել է այն, թե ոչ, բայց դրա բովանդակությունը մոտավորապես նույնն է»,- ասաց քաղաքական գործիչը:
Հիշեցնենք, որ հոգաբարձուների խորհրդի նախագահը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն է:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.