23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Այլընտրանքային նախագծեր խումբ» նախաձեռնության անդամ Էլինար Վարդանյանը հոդված է հրապարակել՝ խոսելով կորոնավիրուսի դեմ պատվաստվելու խնդրի շուրջ առաջացած բազմաթիվ հարցերի մասին։
Հոդվածը ներկայացնում ենք ստորև․
Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում որոշումը, ըստ որի գործատուներն աշխատակիցներից պետք է պահանջեն կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու հավաստագիր կամ ամսական երկու անգամ ՊՇՌ թեստի բացասական արդյունք և կամ բժշկական տեղեկանք այն մասին, որ պատվաստվելու համար աշխատակիցը ունի հակացուցումներ։
Որոշումն արդարացիորեն առաջ է բերել հասարակության լայն զանգվածների դժգոհությունը, որովհետև այն բավարար չափով վերլուծված և պատշաճ կերպով կազմակերպված չէ։ Այս մոտեցումը հանգեցնելու է մի շարք խնդիրների, որոնք պետք է պարտադիր քննարկման առարկա դառնան.
1.Ամբողջ աշխարհն է գնում պատվաստման ճանապարհով, և դրան այլընտրանք դեռ չկա: Բայց պատվաստումը յուրաքանչյուրի գիտակցված որոշման արդյունք պետք է լինի։ Մարդիկ պետք է մանրամասն տեղեկացած լինեն պատվաստման դրական և բացասական հետևանքների մասին։ Այն, որ պատվաստումը փաստացի ուղղակի պարտադիր է դառնում, որքան էլ առողջապահական անկեղծ նպատակներ ունենա՝ չի կարող լինել իրավունքի գերակայությունից բխող: Չի կարող մի իրավունքի ապահովման նպատակով խախտվել մի շարք այլ իրավունքներ՝ օրինակ, աշխատանք ունենալու, սոցիալական պաշտպանվածության իրավունքը։
2. Չի հասկացվում ինչով է պայամանավորված ամսական երկու անգամ ՊՇՌ թեստ բացասական արդյունքի պահանջը: Եթե դա ուղղված է վարակի կանխմանը, ապա որն է երաշխիքը, որ թեստերի միջև ընկած ժամանակահատվածում թեստ ներկայացնողը չի լինի վարակակիր: Միաժամանակ այն մոտեցումը, որ ՊՇՌ թեստը քաղաքացին 15 օրը մեկ պետք է սեփական միջոցներով կատարի, անհամաչափ գործողություն է և ցույց է տալիս իշխանության՝ իր իսկ պարտականությունները կատարելուց խուսափելու և այն ժողովրդի վրա թողնելու վարքագիծը:
3.Պարտադիր պատվաստման պահանջը ոչ բարենպաստ պայմաններ է ստեղծելու գործատուի համար: Բազմաթիվ ընկերություններ պարբերաբար ենթարկվելու են տեսչական ստուգումների: Որոշման պատճառով գործատուն, որը չի կարողանալու հարկադրել աշխատողին պատվաստվել կա՛մ պետք է ստիպված լինի հոգալ աշխատողի ՊՇՌ թեստի ծախսերը, կա՛մ, կարգավորումների համաձայն, չթողնի աշխատողին աշխատանքի: Սա լրջագույն խնդրի առջև է կանգնեցնելու գործատուին:
4.Հայաստանում կիրառվող պատվաստանյութերից ոչ բոլորն են ճանաչվում եվրոպական և աշխարհի մի շարք երկրներում։ Օրինակ՝«Սպուտնիկ» պատվաստանյութով պատվաստված անձինք խնդիր են ունենում Եվրոպա մեկնելիս, իսկ «Astra Zeneca» -ով պատվաստման հարցում շատերն ունեն վերապահումներ։ Խնդրի լուծումը կարող էր լինել «Pfizer» պատվաստանյութով պատվաստվելը, բայց ինչպես պարզվում է Առողջապահության նախարարությունում չգիտեն, թե Հայաստանը երբ կստանա «Pfizer» պատվաստանյութ, թեև հայտարարել էին, որ այն Հայաստանում կլինի աշնանը՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։ Սա բնականաբար չի կարող իր բացասական ազդեցությունը չունենա պատվաստման գործընթացի վրա։ Մենք մարդկանց պարտադրում ենք պատվաստվել՝ առանց նախընտրելի պատվաստանյութերով ապահովելու։
5.Բազմաթիվ երկրներ գնում են կորոնավիրուսով վարակված և ապաքինված անձանց մեկ դեղաչափ պատվաստելու ճանապարհով։ Տպավորություն է, որՀայաստանում այդ մոտեցման մասին չեն էլ լսել:
6. Անթույլատրելի է տարբերակված մոտեցումը պատվաստվելու պահանջ ներկայացնելիս: Խտրականության արգելքը սահմանդրաիրավական նորմ է: Եվ չի կարող պատվաստման պահանջը չտարածվել բարձրաստիճան պաշտոնյաների վրա:
Հայաստանում իսկապես շատ դանդաղ է ընթանում պատվաստման գործընթացը՝ սեպտեմբերի 19-ի դրությամբ` կատարվել է 366779 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 237454, երկրորդ դեղաչափ` 129325, մինչդեռ աշխարհում պատվաստվել է բնակչության 32.4%-ը՝ 2519101512 մարդ։
Սակայն հանրային առողջությունը չի կարող փորձարկումների առարկա դառնալ: Ցանկացած որոշում պետք է լինի մանրամասն վերլուծված և հիմնավորված: Այն չի կարող կարգավորվել հապշտապ որոշումներով: Կարճ ժամանակ անց այս որոշումը կրկին վերանայելու կարիք է առաջանալու: Առավել արդյունավետ կլինի վերանայել այն՝ հաշվի առնելով բոլոր խոչընդոտները, որոնց բախվելու ենք այս որոշումն իրագործելիս:
Ադրբեջանի Հանրապետության իշխանությունների կողմից չորեքշաբթի ՝ սեպտեմբերի 15 -ին, երկու իրանցի վարորդների ձերբակալումը համապատասխանում է իրականությանը և Բաքվում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը հետամուտ է լինում վերջիններիս իրավիճակին: Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխաան, ասացին Հայաստանում Իրանիս դեսպանությունից:
«Ինչպես հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը, Իրանի Իսլամական Հանրապետությունը ընդգծում է, որ իր քաղաքացիները պետք է անհապաղ ազատ արձակվեն: Կիրակի, սեպտեմբերի 12 -ից ի վեր ստեղծված իրավիճակի պատճառով ֆինանսական ծախսեր են պարտադրվում իրանցի վարորդներին և դանդաղել է իրանական բեռնատարների տեղաշարժը:
Տարբեր ոլորտներում Իրանի Իսլամական Հանրապետության պատասխանատու մարմինները այս խնդրին հետամուտ լինելու նպատակով կապ են հաստատել բոլոր կողմերի հետ:
Հարցին հետամուտ լինելու գործընթացը շարունակվում է՝ նպատակ ունենալով կանխել Իրանի և Հայաստանի միջև առևտրի խափանումները, ապահովել Իրանի քաղաքացիների անվտանգությունը և նվազեցնել փոխադրումների խնդիրները, ինչպես նաև այլընտրանքային ուղիների հասանելիությունը Հայաստանի տարածքում:
Հուսով ենք, իրանական և հայկական կողմերի ընթացիկ ջանքերի շնորհիվ այդ նպատակները հնարավորինս արագ կիրականացվեն և ապահովելով երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների դրական ընթացքի շարունակականությունը՝ կկանխվի տնտեսվարողներին և քաղաքացիներին պարտադրվող ծախսերը»,-հայտնել են դեսպանությունից:
Ինձ անհանգստացնում են Հայաստանի Գիտությունների ակադեմիայի ներկան ու ապագան, անհանգստացնում են հայկական գիտության ներկան ու ապագան։ Այս մասին Հայաստանի Գիտությունների ակադեմիայում, Բյուրականի աստղադիտարանի 75-ամյակին նվիրված նիստում սեպտեմբերի 22-ին ասաց հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի խնդիրներից մեկը հայկական գիտությունը իրական արդյունաբերության հետ կապելու անհրաժեշտությունն է։ Արմեն Սարգսյանը նշեց նաեւ Հայաստան արդի տեխնոլոգիաները եւ գիտության ձեռքբերումները բերելու անհրաժեշտության մասին, աշխարհի հետ կապը չկորցնելու անհրաժեշտության մասին, որը հաստատված էր բազում տարիների ընթացքում։
«Բյուրականի աստղադիտարանը պարզապես աստղադիտարան չէ, այն մեր գիտության լոկոմոտիվներից մեկն էր, շարժիչը, համաշխարհային կենտրոն էր, համաշխարհային արժեք է։ Աստղադիտարանի 100-ամյակին կհիշենք առաջին 50 տարինե՞րը, թե՞ կմտածենք գալիք 100 տարիների մասին։ Հարցն այն է, թե արդյոք մենք կամք ունենք, ուժ, հնարավորություններ, աջակցություն (այդ թվում ֆինանսական, վարչական, գիտական), որպեսզի Բյուրականի աստղադիտարանը ինչպես եղել է, այնպես էլ շարունակի մնալ աշխարհում լավագույնների ցուցակում։ Պետք է մտածել այն մասին, թե ինչպիսին կլինեն հաջորդ տարիները։ Մեր գիտությունը լոկոմոտիվների կարիք ունի, ինչպիսին կարող են դառնալ արհեստական ինտելեկտը, ժամանակակից մաթեմատիկան, կենսատեխնոլոգիաները՝ կապված գիտության էկոլոգիայի հետ, գիտությունն առողջ ապրելակերպի մասին»,- ավելացրեց նախագահը։
յս իշխանությունը, այո՛, եկավ իշխանության հենց պառակտման հողի վրա, հիշում եք սևեր-սպիտակներ, հեղափոխականներ-հակահեղափոխականներ բաժանումները և հիմա էլ այն շարունակվում է․ հիմա էլ իրենք փորձում են ցույց տալ, որ հասարակության մի հավածի համար մեկ է 44-օրյա պատերազմը, հայրենիքի 75 տոկոս կորուստը, նահատակված հայորդիները, բայց իրենց չի հաջողվելու։ Լիահույս եմ, որ մեր հասարակությունն արթանանալու և զարթոնք է ապրելու»,-դեպի Եռաբլուր կազմակերպված երթ-մոմավառության ժամանակ նման համոզմունք հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ Yerkir.am-ի հետ ունեցած զրույցի ժամանակ։
Հարցին, ըստ որի՝ իշխանությունն ասում է , թե ժողովուրդն իրենց մանդատ է տվել և ինչ կուզեն կանեն, պատգամավորը նշեց․ «Էդպես չի, ուզում եմ հիշեցնել, որ 2 միլիոն ընտրողներից ընդամենը 600 հազարն է ձայն տվել այս իշխանություններին, և դա իրենց իրավունք չի վերապահում հայտարարելու, որ ժողովուրդն իր ամբողջականության մեջ իրենց մանդատ է տվել՝ անելու այն, ինչ ցանկանում են»։
Ըստ պատգամավորի՝ ցանկացած քայլ փորձում են գցել ժողովրդի գրպանը, և հիմա մենք շատ վտանգավոր գործընթացի, ըստ էության երկրորդ արարի ականատեսն ենք լինում, երբ փորձ է արվելու Թուրքիայի հետ հաշտեցման՝ իշխանությունների դավադիր այդ ծրագիրը կրկին գցել ժողովրդի գրպանը։
«Դուք տեսնում եք, որ «դրական ազդակներով» են փոխանակվում Թուրքիայի նախագահն և Հայաստանի վարչապետը: Վերջերս հայտնի դարձավ, որ Փաշինյանը կրկին ժողովրդից գաղտնի հանդիպում է խնդրել Էրդողանի հետ, այն Նիկոլ Փաշինյանը, ով հայտարարում էր, որ ժողովրդից որևէ բան չի թաքցնելու։ Իսկ հիմա պարզվում է, որ գաղտնի բանակցությունների մեջ է։ Արցախյան 2-րդ պատերազմից առաջ գաղտնի բանակցությունների մեջ էր Ադրբեջանի նախագահի հետ, և հիմա, երբ երկրորդ արարն է մեկնարկել, պարզվում է, որ գաղտնի բանակցությունների մեջ է Էրդողանի հետ։ Եթե հայացք ենք նետում 30 տարիներին, ակնհայտ է, որ մեր պետությունը, մեր ինքնիշխանությունը երբեք այսքան խոցված ու վտանգված չի եղել։ Ես դա ցավով եմ արձանագրում»,-ասաց Ագնեսա Խամոյանը։
Պատգամավորի խոսքի մանրամասները՝ տեսանյութում.
Հատուկ մանկավարժ Դավիթ Հարությունյանը, որը մոտ 4 տարի աշխատել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի «Երևան իմ սեր» հիմնադրամում, բաց նամակ է հղել ՀՀ նախագահին, որում նշում է, որ իր հետ պայմանագիրը խզել են, ընդորում՝ ՊՆ-ի կողմից զորահավաքի հայտարարման ընթացքում: Ըստ նրա՝ աշխատակիցների արտահոսք կա, որի մասին հիմնադրամի խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը տեղյակ չէ: Բաց նամակը ներկայացնում ենք ստորև․
«Քանի որ ՀՀ նախագահ, «Երևան իմ սեր» հիմնադրամի խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանին իր իսկ ենթակաները դարձնում են անձեռնմխելի անձ, ուստի ես՝ Երևան իմ սեր հիմնադրամի Լուսէ սոցիալ-վերականգնողական կենտրոնում մոտ 4 տարի աշխատած մասնագետս, որոշեցի այս կերպ՝ հրապարակային տեղեկացնել Հանրապետության նախագահին և բոլորին, թե իրականում ինչ է կատարվում բարի համբավ ունեցող Լուսէ կենտրոնում՝ հույս ունենալով, որ Արմեն Սարգսյանն անձամբ հետամուտ կլինի խնդիրների կարգավորմանը:
Իմ աշխատանքային /քաղիրավական/ պայմանագիրը խզվել է ՊՆ-ի կողմից զորահավաքի հայտարարման ընթացքում:
Եղել են աշխատավարձից պահումներ՝ սկսած 3 հազար դրամից: Դրանք կրել են պարբերական բնույթ և կան գրավոր ապացույցներ: Անհրաժեշտության դեպքում կարող եմ ներկայացնել: Աշխատել ենք տոնական, հանգստյան և կամ ոչ աշխատանքային օրերին, ինչպես նաև արտաժամյա և մեզ չեն վճարել դրա դիմաց, այսինքն՝ վճարվել ենք սովորականի պես։
Ինձ և այլ աշխատակիցների ուղարկել են հարկադիր պարապուրդի, փոխարենը կենտրոնի տնօրենն ընտրողաբար աշխատանքի է կանչել բացառապես իր հետ մտերիմ աշխատակիցներին:
Առկա է աշխատակիցների արտահոսք, մասնագետների քանակի կրճատում: Օրինակ հիմա աշխատում է ընդամենը մեկ էրգոթերապիստ՝ նախկին երեքի փոխարեն, այն էլ՝ ոչ ամբողջ դրույքով: Երևան իմ սեր հիմնադրամի Լուսէ կենտրոնի տնօրեն Գոհար Գալստյանն աշխատանքից ազատում է երեխայի իմացական ոլորտի զարգացման համար պատասախանատու հատուկ մանկավարժին, ինչը մեծ դժգոհություն է առաջացրել Լուսէ կենտրոն այցելող երեխաների ծնողների մոտ: Ծնողների դժգոհություններն ապացուցող բազմաթիվ նամակագրություններ կան: Ավելին՝ կան ծնողներ, ովքեր պատրաստ են նույնիսկ տեսախցիկների առաջ խոսել բոլոր այն խնդիրների մասին, որոնք վերջին ամիսներին նկատում են Երևան իմ սեր հիմնադրամի մանկական կենտրոնում: Երաժշտության ոլորտում բարձր որակավորում ունեցող մասնագետը ևս լքեց Լուսէ կենտրոնը և հիմա բոլորովին նոր աշխատակցի են ընդունել աշխատանքի: Հոկտեմբերի 1-ին հերթական մասնագետն է հեռանում աշխատանքից: Ի դեպ, բոլորին զգուշացնում են՝ եթե դժգոհեք, միանաք նախագահին ուղղված նամակին, իրավական լուրջ խնդիրներ կունենաք: Կենտրոնի տնօրեն Գոհար Գալստյանը մեզ անվանում է բոնբոներկայով աշխատող մասնագետներ, բայց ծնողները պնդում են, որ ավելի մեծ տուփով շոկոլադներ էլ տալիս են հենց Գոհարին, նաև՝ գյուղից բերված խնձոր, տորթեր, նվերներ և այլն։
Երեխաների հետ աշխատող և որևէ մասնագետ չունի անձնական սանիտարական (բժշկական) գրքույկ, որը պարտադիր է տվյալ ոլորտում աշխատողների համար:
ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի, ՀՀ կառավարության անդամների, ԱԺ պատգամավորների և Հայաստանում հավատարմագրված դեսպանների այցի ժամանակ Զատիկ՚ երեխաների աջակցության կենտրոն ՊՈԱԿ-ից երեխաներ են տեղափոխում Լուսէ կենտրոն, որպեսզի ՀՀ նախագահի տիկնոջը, դեսպաններին, նախարարներին ու պատգամավորներին ցույց տան մասնակից երեխաների մեծ քանակ՝ թե իբր Լուսէ կենտրոնում այս պահին այդքան երեխա է սոցիալ-վերկանգնողական ծառայություն ստանում: Իսկ թե ինչու հենց Զատիկից, որովհետև այնտեղի ղեկավարությունը Գոհար Գալստյանի հետ բավական մտերիմ է:
Խնդրել եմ տեղեկանք տրամադրել աշխատանքի վայրից, չեն տրամադրել՝ Երևան իմ սեր հիմնադրամի փոխտնօրենը պատճառաբանել է՝ տեղեկանք կտրամադրենք միայն այն դեպքում՝ եթե ստորագրես պայմանագրի լուծման համաձայնագիրը։
Կան հեռախոսային ձայնագրություններ, որտեղ Գոհար Գալստյանը ծնողին ստում է, թե ես մեկնել եմ Հայաստանից, ունենք փոխադարձ համաձայնություն՝ պայմանագրի լուծման մասին:
2020թ-ի ձմռանը Գոհար Գալստյանը ստիպել է նամակ գրել Երևան իմ սեր հիմնադրամի այն ժամանակվա տնօրեն Արշակ Կարապետյանի դեմ: Ես հրաժարվել եմ ստորագրել այդ նամակի տակ, որից հետո լարվեցին Գոհար Գալստյանի հարաբերություններն իմ և նամակին չմիացած այլ աշխատակիցների հետ:Նամակը ևս կարող եմ տրամադրել:
Երբեմն մեկ երեխան ստանում է նախատեսվածից ավելի՝ մի քանի եռամսյակ ծառայություններ, իսկ որոշ երեխաներ սպասում են տարիներ շարունակ, սակայն Մարդու իրավունքների պաշտպանին կամ որոշ պաշտոնատար անձանց դիմելուց հետո, խնդիրը լուծվում է և հնարավորություն են ստանում օգտվել թերապևտիկ ծառայություններից։ Փոխարենը Լուսէ կենտրոնի տնօրենը Երևան իմ սեր հիմնադրամն ընտանեկան հանգստի հրաշալի վայր է դարձրել: Ընտանիքի 4 անդամները՝ ներառյալ 3 երեխաները հաճախ են լինում հիմնադրամում, ուտում են, ժամանակ են անցկացնում, օգտագործում կենտրոնի ռեսուրսները, խաղերը, նույնիսկ քնում, երբեմն նաև՝ դայակի հետ։
Խնդիրների մասին տեղյակ է եղել Երևան իմ սեր հիմնադրամի տնօրեն Գագիկ Արզումանյանը, որը նախկինում եղել է Ֆինանսների փոխնախարար, բայց նաև նրա անունը կապված է Թեղուտի հանքավայրի շահագործման և ծառահատման հետ և հիմնադրամում ասում են, թե Գագիկ Արզումանյանը համակարգում է ՀՀ նախագահին պատկանող հայաստանյան բիզնեսները, դրա համար էլ հիմնադրամում առհասարակ չի լինում, ուստի նրան նամակ գրեցի, բայց Արզումանյանը նույնիսկ իրեն ուղղված իմ գրավոր որևէ նամակին չի պատասխանել այդ թվում՝ փոստային ծառայության պատվիրված նամակին: Խնդիրների մասին տեղյակ են նաև հիմնադրամի փոխտնօրենը, կենցաղային հարցերով զբաղվող Կարեն Տեր-Մարտիրոսյանը և Արմեն Սարգսյանի գրասենյակի քարտուղարուհի Նաիրա Մակարյանը:
Երբ հիմնադրամի ղեկավարությանը տեղեկություններ են հասել, որ մտադիր եմ նախագահին դիմել բաց նամակով, փորձում են Լուսէ կենտրոն այցելող երեխաների ծնողներին հրավիրել, զրուցել, որ հանկարծ չդժգոհեն: Անգամ ջրծաղիկով հիվանդ երեխային են հրավիրում՝ ինչ-որ տեսանյութում նկարահանվելու պատրվակով:
Հարգելի պարոն նախագահ՝ նամակում նշված բոլոր խնդիրների ապացույցները կարող եմ ներկայացնել: Խնդրում եմ ընթացք տալ այս նամակին»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով հանդիպման առաջարկ է փոխանցել իրեն։ Այս մասին գրում է ermenihaber-ը՝ մեջբերելով Թուրքիայի նախագահի ԱՄՆ մեկնելուց առաջ արված հայտարարությունը։
Լրագրողներից մեկը հարցրել է, թե նախագահ Էրդողանն ինչ կարծիք ունի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին, ըստ որի «Հայաստանը թույլ չի տալու, որ միջանցք ստեղծվի»։
Այդ հարցին ի պատասխան Էրդողանը նշել է, որ միջանցքը բացել-չբացելու հարցը քաղաքական խնդիր է։
Ըստ Էրդողանի՝ մտածելու տեղիք է տալիս այն, որ Հայաստանի վարչապետը մի կողմից դա է ասում, իսկ մյուս կողմից ցանկանում է հանդիպել Թուրքիայի նախագահի հետ։
«Եթե ցանկանում է Թայիփ Էրդողանի հետ հանդիպել, ապա արդեն պետք է արվեն հայտնի քայլերը։ Մենք բանակցությունների առաջ փակ չենք», -ասել է Էրդողանը՝ հայտնելով, որ Հայաստանի վարչապետի՝ հանդիպման առաջարկն իրեն փոխանցել է Վրաստանի վարչապետը։
Էրդողանը նշել է, նման բանակցություններ սկսելիս հայկական կողմը պետք է ցույց տա իր դրական մոտեցումը։
Նրա խոսքով, եթե իրենց փոխանցված երկխոսության առաջարկն անկեղծ է, Թուրքիան էլ իր անկեղծությունը ցույց կտա և կսկսի դիվանագիտությունը, որը ենթադրում է՝ ինչ-որ բաներ պետք է վերցնել ու տալ։
Էրդողանը հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև այս խնդիրը «միջանցքի» բացումով կհաղթահարվի։
Ի՞նչ կտեսնենք, եթե նայենք մեր 30-ամյա պետությանը. կտեսնենք հաջողություններ ու անհաջողություններ, կտեսնենք հաղթանակներ ու պարտութուններ, արցունքներ ու բերկրանք, ոգեշնչում ու հուսահատություն, հիացմունք ու հիասթափություն, պատերազմներ, պատերազմում կրած հաղթանակ ու պարտություն: 2020 թ. 44-օրյա պատերազմում արտության ծանրությունը կախված է Հանրապետության հրապարակի վրա: Այս մասին Հանրապետության հրապարակում Անկախության 30-ամյակի տոնական միջոցառմանն ունեցած ելույթում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ինչպե՞ս ապրել այդ աղետից հետո, ինչպե՞ս նայել զոհվածների հայրերի, մայրերի, այրիների ու զավակների աչքերին, ինչպե՞ս անել, որ նրանց զոհողությունն անիմաստ չդիտարկվի: Պետք է ձեւակերպել ապագայի ուղենիշն անկախ պետության առաջիկա տասնամյակների համար:
Պատմությունն ապացուցել է, որ պատերազմում հաղթանակը միշտ չի դարձել հաղթանակ, ինչպես որ պարտությունը միշտ պատրություն չի դարձել: Պատմությունը ցույց է տվել, որ հաղթելու համար պարտադիր չէ եւ երբեմն պետք չէ հաղթել ուրիշներին, հաղթել նշանակում է հաղթել հուսահատությաւնը, ճակատագրին, մահվանը, անելանելիութանը: Նահատակներն ընկան, որ Հայաստանն ապրի, որ Արցախը ապրի, եւ քանի Հայաստանը ապրում, քանի ապրում է Արցախը, նրանք կենդանի են: Երբ զարգանում է ՀՀ-ն եւ Արցախը, ուրեմն նրանց զոհողությունը հասել է իր նպատակին»,- նշել է վարչապետը:
Արցախի դատախազությունը հայտնում է, որ ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում պարզվել է, որ ԱՀ տարածքային կառավարման նախարարության և առևտրային կազմակերպություն հանդիսացող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքված` ԱՀ տեղահանված քաղաքացիներին հիշյալ ընկերությանը պատկանող հյուրատանը տեղավորելու տեսքով արտահայտված ծառայությունների մատուցման պայմանագրերի հիման վրա 2020թ․ նոյեմբեր ամսից մինչև 2021թ. օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում պայմանագրերով նախատեսված` իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հաստատող պաշտոնական փաստաթղթերում ներկայացվել են կեղծ տեղեկություններ մատուցված ծառայության չափի` տեղահանված բնակիչների քանակի մասին, որի միջոցով պետությունից խարդախությամբ հափշտակվել է առանձնապես խոշոր չափ կազմող ընդհանուր 15.364.800 դրամ գումար:
Նկարագրված դեպքի առթիվ ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակություն), 334-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական անփութություն) և 345-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական փաստաթղթերի կեղծում և օգտագործում) նախատեսված հանցանքների հատկանիշներով: Հետաքննության փուլում կատարվել են են առգրավումներ, խուզարկություններ, իրականացվում են անհետաձգելի դատավարական գործողություններ:
Գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացվում է ԱՀ գլխավոր դատախազության կողմից:
Օրվա իշխանություններն ամեն ինչ տալիս են Ադրբեջանին և Թուրքիային՝ ակնկալելով բարիդրացիական հարաբերություններ, բայց դրա դիմաց միայն կորուստ՝ կորստի հետևից ենք ստանալու: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիայի նախագահին արված գաղտնի հանդիպման առաջարկին:
Հիշեցնենք, որ երեկ ասուլիսի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով իրեն հանդիպման առաջարկ է արել: Թուրքիայի նախագահը միևնույն ժամանակ հայտարարել է, թե դրա համար Հայաստանը պետք է դրական քայլեր կատարի և ընդգծել, մասնավորապես, Զանգեզուրի միջանցքի բացման կարևորությունը. «Եթե այս հանդիպումը կայանա, ապա Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ կհաստատի»,-ասել է Էրդողանը:
Փորձագետի խոսքով՝Նիկոլ Փաշինյանն ունի Ցեղասպանության հարցից հրաժարվելու և Թուրքիայի տարածքային ամբողջականությունը ճանաչելու ծրագիր.
«Իր և իր հոգևոր հոր, քաղաքական ուսուցչից Լևոն Տեր-Պետրոսյանի գործունեության ողջ ծրագիրն է դա՝ տարածաշրջանում, իբր, խաղաղության և կայունության հաստատելու նպատակով ճանաչել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը և հրաժարվել Ցեղասպանության հարցից, ինչպես նաև Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատել: Թուրքիան բարիդրացիական հարաբերություններ ունի Սիրիայի, Իրաք և Լիբիայի հետ, այժմ այդ երեք պետությունների տարածքում գտնվում է Թուրքիայի զինված ուժերը՝ որպես օկուպանտ երկրի զինված ուժեր»,-ասաց Հայկ Նահապետյանը:
Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու համար Թուրքիան մշտապես երեք նախապայման է առաջադրել՝ Արցախի հարցի՝ իրենց համար ձեռնտու լուծում, Ցեղասպանության հարցից հրաժարում և Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչում:
Թուրքիայի նախագահի երեկվա ելույթից ակնհայտ դարձավ, որ այս երեք նախապայմաններին ավելացել է չորրորդը՝ Սյունիքով միջանցք բացելու պահանջը:
Ըստ զրուցակցի՝ Թուրքիան ամեն ինչ անում է Սյունիքով միջանցք ունենալու համար, որպեսզի այդտեղ իր և Ադրբեջանի զինված ստորաբաժանումները տեղակայվեն.
«Միջանցքը ստատուս է տալիս Ադրբեջանի և Թուրքիայի Զինված ուժերի ներկայությանն այդտեղ, այնպես, ինչպես Գորիս-Կապան ճանապարհի վրա»,-ասաց Նահապետյանը:
Փորձագետի դիտարկմամբ, այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանն է հանդիպման առաջարկ արել, վկայում է, որ նա պատրաստ է այդ նախապայմաններին, դրա համար էլ պատրաստակամ է բանակցությունների գնալ:
«Հայկական կողմը ինքն է առաջարկում, որ համաձայն է Թուրքիայի ցանկացած նախապայմանի: Եթե հանդիպման առաջարկը Նիկոլ Փաշինյանն է արել, բնականաբար, նա դատարկ ձեռքով չի գնալու, նա գնում է զիջումներ անելու, միգուցե իր երազանքն է խաղաղության մրցանակ ստանալը՝ հայկական պետականության և մեր ինքնիշխանության հաշվին»,-ասաց Նահապետյանը:
Նշենք, որ մինչ հայկական իշխանությունները շարունակ խոսում են Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններ հաստատելու մասին, հակառակորդը շարունակում է իր սադրանքները՝ Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում: Այսպիսով՝ ԱԱԾ հաղորդմամբ երեկ Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս Քասախի երկու բնակիչ հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում: Ըստ պաշտոնական վարկածի՝ նրանք շեղվել են ճանապարհից, մինչդեռ այդ ճանապարհը ուղիղ է և շեղվելու տարբերակ չկա, ամենայն հավանականության քասախցի երիտասարդներն առևանգվել են ադրբեջանցիների կողմից:
Անդրադառնալով այս միջադեպին ռազմական փորձագետը ևս փաստեց այս տեսակետը.
«Ես թերահավատ եմ, որ իրենք ճանապարհը շփոթել են և հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում, այդտեղ ընդամենը մի ճանապարհ կա: Ես հակված եմ , որ սա Հայաստանի իշխանությունների հերթական սուտն է, թե մոլորվել են, այդ երկու անձանց ադրբեջանցիներն ուղղակի առևանգել են: Եթե այս դեպքը Հայաստանի և միջազգային կառույցների կողմից չստանա համարժեք արձագանք, ապա նման առևանգումները կրկնվելու են »,-ասաց զրուցակիցը և ընդգծեց, որ առևանգումներն ինքնանպատակ չեն, դրանք նպատակ են հետապնդում այդ տարածքով անցնող ՀՀ քաղաքացիների վրա սադրանքների միջոցով ճնշումներ գործադրել, որի հետևանքով մարդիկ կվախենան այլևս այդ տարածքով երթևեկել.
«Սրանով Ադրբեջանը սկզբունքորեն կլուծի հարցը, կկտրի Գորիս-Կապան ճանապարհահատվածը նաև կփակի Իրանից Հայաստան մտնող ուղևորատար մեքենաների շարժը »,-ասաց Հայկ Նահապետյանը։
Զեկույցները ցույց են տալիս, որ Թուրքիան և Ադրբեջանը հնարավոր է աֆղան ահաբեկիչներին Լեռնային Ղարաբաղի (Արցախ) տարածաշրջան տեղափոխելու գործընթացում են: Այս մասին հաղորդում է «International Rescue Committee»-ն (Փրկարարների միջազգային կոմիտե- IRC):
Նշվում է, որ «Ալ-Քաիդա»-ի գրոհայինները Թուրքիայի ջանքերի մի մասն են՝ օգտագործել վարձկաններին տարածաշրջանային վեճերում, ինչպիսիք են սիրիացի ահաբեկիչները Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմում:
Կայքը մեջբերում է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի խոսքերը, որն ասել էր, որ «Արցախի օկուպացված հատվածներում արդեն կան բազմաթիվ միջազգային ահաբեկչական խմբավորումներ, որոնք վերահսկվում են Թուրքիայի կողմից և գտնվում են Ադրբեջանի վերահսկողությունից դուրս, որով Թուրքիան ամրապնդում է իր դիրքերը Ադրբեջանում»։
Նշվում է, որ Թուրքիան վերջերս նաև հրամանատարական կենտրոն է հիմնել Բաքվում՝ թույլ տալով նրան ամրապնդել իր դիրքերը երկրում:
«Թուրքիայի դերը Աֆղանստանում դեռևս պարզ չէ, թեև ակնհայտ է, որ Թուրքիան շահագրգռված է թալիբների հետ հարաբերություններով, բայց չի ցանկանում ընդունել երկրի փախստականներից որևէ մեկին»,-ասվում է հրապարակման մեջ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.