23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Երբ տևական ժամանակ թշնամի երկրից եկող ազդակներին՝ ոչ «դրական» ազդակներին, քանի որ գործող իշխանական խունտան թշնամու միայն «դրական» ազդակներն է ուզում տեսնել, տարբեր մակարդակներով հայտարարություններին, որոնք պարունակում են լկտի լեքսիկա մեր երկրի նկատմամբ, դրանց զրո արձագանք է լինում վարչապետի աթոռը զբաղեցնող անձի, ԱԳՆ-ի, գոնե խորհրդարանի պատգամավորների մակարդակով, և Ալիևին պատասխանում ենք ընդդիմադիրներս, վերջնարդյունքը լինում են նմանօրինակ ելույթները ՄԱԿ-ում»,- Աժ-ում ճեպազրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով ՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանին Ադրբեջանի նախագահի հայտարարություններին։
Նա նշեց, որ թշնամի երկրի ղեկավարի հնչեցրած մտքերը ծայրահեղ վտանգավոր են Հայաստանի համար։
«Օրինակ՝ «Արցախի հարցը փակված է» մոտեցումը, որին, դեռևս մի փոքր հույս ունեմ, որ Փաշինյանն այսօրվա ելույթում կանդրադառնա։ Եթե ՄԱԿ-ում Փաշինյանի այսօրվա ելույթն ունենա նույն պարտվողական, կեղծ խաղաղասիրական բովանդակությունը, չունենա ազգային արժանապատվության հստակ առանցք, ապա մենք կարող ենք վերջնականապես փաստել, որ այս իշխանական խունտան ամեն ինչ անելու է, որպեսզի մեր երկիրը կործանվի», — ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Հ. Մամիջանյանը նշեց, որ հայկական կողմը որևէ միջազգային հարթակում չի բարձրացրել հայկական տարածքների դեօկուպացիայի խնդիրը՝ Շուշիից մինչև Հադրութ։
«ՔՊ-ն վախվորած խոսում է այնքան, ինչքան իրեն ինչ որ տեղից կարելի է»,- ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը։
Նրա խոսքով, երբ Ալիևը տեսնում է, որ հայկական կողմը պահանջներ չի ներկայացում դեօկուպացիայի վերաբերյալ, պարզ է, որ պետք է ավելի լկտիանա ու ավելի շատ բանից խոսի։
Հ. Մամիջանյանն ասաց, որ Արցախի կարգավիճակի մասին հայկական կողմը պետք է անդադար խոսի։ Նա հայտնեց, որ մոտ ապագայում «Պատիվ ունեմ» խմբակցութունը նախաձեռնելու է որոշակի գործընթացներ բարձրացնելու համար բանակցային գործընթացի շուրջ հաշվետվողականությունը խորհրդարանի առաջ։
««Պատիվ ունեմ» խմբակցությունը կանի ամեն ինչ, որպեսզի հայկական կողմի անունից բանակցող անձինք պարբերաբար ստիպված լինեն հաշվետվություն ներկայացնել խորհրդարանին, այսինքն՝ ժողովրդին»,- ասաց Հայկ Մամիջանյանը։
Հարցին՝ Էրդողանն ու Նիկոլ Փաշինյանը միմյանց ի՞նչ դրական ազդակներ են փոխանակում, արդյո՞ք այդ ազդակները կարող են հայանպաստ լինեն, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Չեն կարող։ Թուրքական կողմի նախապայմանները պատերազմից ի վեր խիստ ագրեսիվ են։ Հիմա եթե իրենք երկուստեք դրական ազդակներ են տեսնում, ապա իրավունք ունեն կասկածելու, որ հայկական կողմից ներկայացնող Փաշինյանը համաձայնվել է այդ հայտարարություններից կամ նախապայմաններից որոնցին։
Այս պարագայում Նիկոլ Փաշինյանը բացարձակապես չի արտահայտում Հայաստանի քաղաքացիների մեծամասնության կարծիքը»։
Նա նշեց, որ բոլոր գործիքները պետք է օգտագործվեն սրանց իշխանությունից հեռացնելու համար, փողոցային պայքար գործիքը որևէ վայրկյան չի հեռացել իրենց գործիքակազմից։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից բացահայտվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործության հերթական դեպքը, տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Օրերս վարչություն օպերատիվ տվյալներ են ստացվել, որ հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծ տվյալներ ավելացնելու եղանակով կազմակերպվում է ՌԴ-ից Հայաստանի Հանրապետություն ներմուծել մեծ քանակությամբ հագուստ։
Կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից մշակվել և ձեռնարկվել են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Պարզվել է, որ ՀՀ ռեզիդենտ բեռնափոխադրող ընկերության միջոցով Հայաստանի տարածք է ներմուծվել շուրջ 6.5 տոննա քաշով չօգտագործված հագուստ, կոշիկ և բջջային հեռախոսի աքսեսուարներ, սակայն բեռն ուղեկցող փաստաթղթերում դրանք ներկայացվել են որպես օգտագործված ապրանքներ՝ էականորեն ցածր հաշիվ-ապրանքագրային արժեքով և ձևակերպվել են 30 տարբեր ֆիզիկական անձանց անունով:
Պարզվել է, որ հիշյալ ֆիզիկական անձինք չեն հանդիսացել ներմուծված բեռի իրական շահառուներ, այլ ապրանքները փաստացի պատկանել են Հայաստանում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող հարկ վճարողների և բեռը տարբեր ֆիզիկական անձանց անվամբ ձևակերպելու միջոցով փորձ է կատարվել խուսափել հարկային հսկողությունից և հարկային պարտավորությունների վճարումից:
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում հարուցվել է քրեական գործ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով։ Ներմուծված ապրանքն առգրավվել է:
ԵՏՄ անդամ պետություններից ապրանքներ ներմուծող հարկ վճարողներին ՊԵԿ –ը հորդորում է բարեխղճորեն հայտարարագրել հարկման բազաները և վճարել հարկերը` Հարկային օրենսգրքով սահմանված կարգով, հակառակ դեպքում կիրականացվեն հարկային հսկողության միջոցառումներ: Կատարվում է հետաքննություն: Միջոցներ են ձեռնարկվում հանցավոր շղթայում ներգրավված անձանց շրջանակը պարզելու, ինչպես նաև պետությանը պատճառված վնասի վերջնական չափը հստակեցնելու ուղղությամբ։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Մանրամասները՝ տեսանյութում։
Իրանը հարձակողական զինատեսակներ է մոտեցնում Ադրբեջանի հետ սահմանին՝ հիմնականում թալիշաբնակ հատվածներին․ սահմանային հատված են տեղափոխվել մեծաքանակ զրահամեքենաներ, հարձակողական պատերազմ վարելու համար նախատեսված տանկեր, զրահափոխադրիչներ և հրթիառհրետանային համակարգեր։ Իրանական լրատվամիջոցները նշում են, որ Թավիրզում տեղակայված ԻՀՊԿ օդատիեզերական ուժերին պատկանող երկու հրթիռային կայաններից բալիստիկ գերճշտգրիտ հրթիռներով հեշտությամբ կարելի է խոցել անգամ Բաքվի մոտակայքում գտնվող Քյուրդամիրի և այլ ռազմաբազաները։
Այս ամենը ադրբեջանաթուրքական սադրանքների հետևանք է՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց իրանագետ Ահարոն Վարդանյանը։
Նրա դիտարկմամբ, Իրանի հետ հարաբերությունները լարվել են, քանի որ վերջին շրջանում հաճախակի զորավարժություններ են տեղի ունենում Ադրբեջանի և Թուրքիայի մասնակցությամբ՝ ներգրավելով նաև Պակիստանը։
«Նրանք նաև զորավարժություններ են անցկացնում Կասպից ծովում, ինչն Իրանի տեսանկյունից անթույլատրելի է, քանի որ կա Կասպից ծովի միջազգային կոնվենցիան և այնտեղ առափնյա երկրներից բացի այլ երկրներ իրավունք չունեն նման գործողություններ կատարել, սա կոնվենցիայի խախտում է, ինչը Իրանի կողմից կտրուկ արձագանքի է արժանացել, և այս ամենը ստիպել է, որպեսզի Իրանն ինքն էլ որոշակի պատասխան տա, և պատասխանը տալիս է ներկայումս դեռևս զորավարժությունների անցկացման տեսքով»,-ասաց իրանագետը։
Նա նկատեց, որ Ադրբեջան ներսում գտնվում են իրանամետ բնիկ ազգային փոքրամասնություններ և դրանցից մեկն էլ թալիշներն են, որոնք իրանական ժողովուրդ են՝ ունեն իրանական ընդգծված ինքնություն և Իրանը համարում են իրենց պատմական հայրենիքը։
«Հետաքրքիր է, որ այս օրերին դժգոհության ալիք է բարձրացել թալիշական հասարակական տարբեր խմբերում, տարբեր տիպի գործողություններ են իրականացվում։ Սրանք բավականին հետաքրքիր ազդակ են հենց Ադրբեջանի ներսից Իրանին։ Ադրբեջանում շիաական խմբերն կան, որոնք բավականին ակտիվ են, չնայած նրանց առաջնորդները ձերբակալված են և ներկայումս Ադրբեջանի բանտում են։ Ակնհայտ է, որ այստեղ կրկին Իրանի դեմ է գործողությունը և Իրանից վախ կա որոշակիորեն, որովհետև կարծում են, որ դրանք իրանական ազդեցության տակ են գտնվում՝ Ադրբեջանում այդպես են կարծում և նրանցից վախ են զգում»,-ասաց իրանագետը։
Նա նշեց, որ կա նաև թաթերի՝ կովկասյան պարսիկների խնդիրը, որոնք կրկին իրանական ժողովուրդներ են և ճնշված են Ադրբեջանի Հանրապետության ղեկավարութայն կողմից։ Այս ամենը կարող է որոշակիորեն ազդել կամ համապատասխան պահի պայթել։
«Ներկայում էլ քարոզչական մակարդակում իրանցի տարբեր տիպի գործիչներ՝ ազգայնական կամ ոչ, բավական կոշտ արձագանքում են Ադրբեջանի դիրքորոշմանը, ադրբեջանական տեսակետներին, այնտեղից հնչող արձագանքներին, որովհետև Ադրբեջանում տարբեր կոշտ հայտարարություններ են անում Իրանի նկատմամբ»,-ասաց Ահարոն Վարդանյանը։
Իրանում կարծում են, նշեց նա, որ սա ամենևին էլ միայն Ադրբեջանի ձեռքի գործը չէ, այլ այստեղ խառնված են Թուրքիան և այլ ուժեր։
«Այստեղ ներգրավված է նաև Թուրքիան, որովհետև չեմ կարծում, որ Ադրբեջանը, առանց որևէ տարածաշրջանային գերտերության աջակցության փորձեր Իրանի դեմ ինչ-որ քայլեր ձեռնարկել՝ թեկուզև քարոզչական մակարդակով։ Թուրքիան փորձում է հնարավոր բոլոր ճակատներով Հարավային Կովկասում իր ազդեցությունը ապահովել, և Թուրքիան փորձում է Իրանի հյուսիսային շրջաններում իր ներկայությունը էլ ավելի մեծացնել, որովհետև այդ հատվածներում կան նաև պանթյուրքիստական խմբավորումներ, որոնք փորձում են Իրանում ստեղծել անկայուն իրավիճակ՝ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի կողմից ֆինանսավորվելով»,-ասաց իրանագետը։
Վերջին շրջանում Իրանում հաճախակիացել են Թուրքիայից ահաբեկչական խմբավորումների թափանցումները, արձանագրեց նա, ճիշտ է՝ դրանք չեզոքացվում են, բայց դրանք կան, այս բոլոր քայլերով Թուրքիան փորձում է Իրանի խնդիրներն էլ ավելի շատացնել, և բանը հասցնել նրան, որ Իրանը այդ ժամանակը կամ ռեսուրսները չունենա խնդիրներին դիմակայելու։
«Քանի որ Թուրքիան Իրանին համարում է տարածաշրջանում իրեն մրցակից պետություն՝ փորձում է հնարավորինս բոլոր կողմերով չեզոքացնել, վնասել, թուլացնել իր մրցակից պետությանը։ Այլ հարց է, թե ինչքանով դա կիրականանա, բայց Թուրքիայի քայլերը պարզ են այս տեսանկյունից»,-ասաց Ահարոն Վարդանյանը։
Իրանագետի կարծիքով՝ Իրանը պատերազմ չի սկսի, բանը չի հասնի պատերազմի, Իրանը նպատակ չունի պատերազմ սկսելու, պարզապես ցանկանում է կողմերին իրենց տեղը ցույց տալ, որ տարածաշրջանում Իրանը կա և այնպես չէ, որ այսքան ժամանակ իրանական շահերին հարված է եղել թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից, ապա կարող է որևէ արձագանք չստանան։
Հայաստանի անելիքն այս իրավիճակում, Ահարոն Վարդանյանի կարծիքով, հստակ արձագանքելն է իր բարեկամ պետության՝ Իրանի, քայլերին և նշելը, որ այս ամենը Ադրբեջանի կողմից սադրիչ գործողություններ են և ամենևին միտված չեն խաղաղության, և ցույց են տալիս, որ նրանք ամենևին նպատակ չունեն տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատել ինչպես սիրում են հիմա արտահայտվել, որովհետև խաղաղություն հաստատող ուժերը հաճախակի զորավարժություններ չեն անցկացնում, ընդ որում, բավական սադրիչ՝ հարձակողական, զորավարժություններ, զորավարժություններ Բերձորում, Կասպից ծովում, դրանք ամեն ինչի միտված են, բացի խաղաղությունից։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հաստատել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու իր երկրի պատրաստակամությունը՝ կոչ անելով Երեւանին ընտրություն կատարել համագործակցության եւ տարածքային պահանջների միջեւ, փոխանցում է ՏԱՍՍ -ը:
«Հակամարտությունն ավարտված է, ուստի Ադրբեջանն արդեն հայտարարել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին` սահմանների սահմանագծման եւ սահմանազատման սկզբունքի, միմյանց ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիման: Նման համաձայնագիրը կարող է մեր տարածաշրջանը խաղաղության եւ համագործակցության տարածաշրջանի վերածել: Սակայն մենք Հայաստանի կողմից դրական արձագանք մեր առաջարկին դեռ չենք տեսնում»,- ասել է Ալիեւը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) 76-րդ նստաշրջանին:
Նրա խոսքով՝ խաղաղությանն ու համագործակցությանը ծառայող ոլորտներից մեկը կարող են դառնալ տրանսպորտային նախագծերը: Ադրբեջանի նախագահը նշել է, որ «Զանգեզուրի միջանցքը, որը Ադրբեջանի հիմնական մասը կկապի Նախիջեւանի ինքնավար հանրապետության հետ», այս համատեքստում նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանի համար:
Ալիեւն ընդգծել է, որ «Ադրբեջանը նոր իրողություններ է ստեղծել Հարավային Կովկասի տարածաշրջանում, եւ յուրաքանչյուրը պետք է դա հաշվի առնի»: Նրա խոսքով՝ «Հայաստանը պետք է ընտրություն կատարի տարածաշրջանային համագործակցության եւ հարեւանների նկատմամբ տարածքային պահանջների միջեւ»:
Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի խմբակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ ասված է.
«Անցյալ տարվա ավերիչ պատերազմից հետո հայկական երկու հանրապետություններում սեպտեմբերի 2-ի և սեպտեմբերի 21-ի պետական տոները լավագույն առիթ էին մեր ժողովրդին ու աշխարհին փոխանցելու հանրությանը հուզող հիմնախնդիրների լուծման հնարավորությունների և Արցախի ու Հայաստանի միջև կապերի անխախտելիության մասին սպասված ուղերձները:
Բայց, ինչպես կանխատեսելի էր Հայաստանի ու Արցախի գործող իշխանություններից, ամեն ինչ կատարվել է ի վնաս հոգեբանական բարդ վիճակում գտնվող հանրությանը ճգնաճամից դուրս բերելու համար: Երևանի կենտրոնական հրապարակում սեպտեմբերի 21-ի երեկոյան կազմակերպած, իրենց իսկ բնորոշմամբ, «գունագեղ միջոցառման» իրականացումն այն դեպքում, երբ առկա էր հանրային հիմնավորված դժգոհություն, խոսում է այն մասին, որ օրվա իշխանությունների համար «ասածից հետ չկանգնելու» տղայական մոտեցումն ավելի նախապատվելի տեղ ունի, քան պետականամետ վարքագիծը:
Հանրության համար զարմանալի էր այն դիրքորոշումը, որ նա արտահայտվեց սեպտեմբերի 2-ին, երբ համապատասխան հրավերների առկայության պարագայում այդպես էլ Հայաստանի բարձրագույն ղեկավար կազմից որևէ պաշտոնյա ներկա չգտնվեց համահայկական նշանակություն ունեցող Արցախի Հանրապետության օրվա միջոցառումներին և Ստեփանակերտ ժամանեց միայն խորհրդարանական պատվիրակությունը:
Սպասելի էր, որ սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվան նվիրված միջոցառումներին մասնակցելու համար, ինչպես նախորդ տարիներին, հրավեր ուղարկվեր Արցախի խորհրդարանական պատվիրակությանը, սակայն այս պարագայում ևս արհամարհվել են արարողակարգային պահանջները:
Պետականության ավանդույթներն ամրապնդելու ընձեռված հնարավորությունները մերժելով՝ ՀՀ գործող իշխանությունները կասկածի տակ են դնում Արցախի Հանրապետության սուբյեկտայնությունը:
Նման վերաբերմունքը, մինչ այդ նկատված թերացումների հետ մեկտեղ, հղի է լուրջ վտանգներով և, անկախ դրդապատճառներից, էապես վնասում է միջազգային ճանաչման ձգտող Արցախի Հանրապետության վարկանիշին, ինչպես նաև բացասական ազդակներ հաղորդում կարգավորման գործընթացում ներգրավված միջազգային կառույցներին»։
ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցություն
ԱՀ ԱԺ «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցություն
ԱՀ ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն
Թուրքական մասնավոր օդանավը ժամանել է Երևան, ապա կրկին օդ բարձրացել։ Թռիչքը մասնավոր ինքնաթիռով է իրականացվել, ուստի flightradar հարթակում հնարավոր չէ տեղեկանալ, թե ինքնաթիռը որտեղից է ժամանել ու ո՞ւր է ուղևորվում։ Հայտնի է միայն, որ փաստացի մեկնման ժամը 16։31-ն է և ինքնաթիռը Թուրքիայի օդային տարածքում է։
Ըստ նախնական տեղեկությունների, ինքնաթիռը Երեւան է ժամանել Անկարայից։ Նշենք, որ Թուրքիայում, բացի նախագահից և վարչապետից, կառավարությունից միայն 3 մարդ է օգտվում մասնավոր ինքնաթիռներից՝ ԱԳ նախարարը, Պաշտպանության նախարարը և Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչն Իբրահիմ Քալինը։ Առաջին երկուսը Նյու Յորքում են՝ Էրդողանի հետ ։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում ասել էր, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի միջոցով հանդիպման առաջարկ է արել իրեն: ՀՀ վարչապետի խոսնակն էլ տեղեկությունը չէր հերքել։ Մանե Գևորգյանը սեպտեմբերի 20-ին հայտնել էր, որ ՀՀ-ի և Թուրքիայի միջև շփումներ տեղի չեն ունեցել։
Տելեգրամի իր ալիքում Անդրանիկ Հովհաննիսյանը հայտնում է, որ ամենայն հավանականությամբ, Երևանում ոչ պաշտոնական այցով եղել են թուրքական պատվիրակության ներկայացուցիչները։ Օգտատերը պնդում է, որ միայն այս տարի Նիկոլ Փաշինյանը երեք հանդիպում է ունեցել թուրքական պատվիրակության ներկայացուցիչների հետ ՝ Կազանում, Ալմաթիում և Բաթումում։
Հովհաննիսյանը մտավախություն է հատնել, որ առաջիկայում հանդիպումները հանրային կլինեն։ Կարծում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հեռանկարն է քննարկվել, սակայն Թուրքիան Հայաստանից պահանջում է կատարել երեք նախապայման․
«Ստորագրել Սյունիքի միջոցով տրանսպորտային միջանցք բացելու մասին վերջնական պայմանագիր։ Հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային օրակարգից։ Վավերացնել Կարսի պայմանագիրը, ինչը նշանակում է, որ Հայաստանը հրաժարվում է Թուրքիայի հանդեպ տարածքային պահանջներից։ Միաժամանակ, Հայաստանը պետք է տա հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի մեկնարկը ՝ ճանաչի Արցախը Ադրբեջանի մաս»,- գրել է Հովհաննիսյանը։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության մասին: Այդ մասին նա հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկկո Օլավի Հաավիստոյի հետ հանդիպմանը:
«Չնայած Ադրբեջանի նկատմամբ տասնամյակներ շարունակ իրականացվող ագրեսիվ քաղաքականությանը՝ Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները հարեւան պետության հետ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա»,- ասել է ադրբեջանցի նախարարը: Միաժամանակ նա մի շարք ավանդական մեղադրանքներ է հնչեցրել հայկական կողմի հասցեին՝ սկսած իբր շրջակա միջավայրին հասցված վնասից, վերջացրած ականային սպառնալիքով:
Հայ-ռուսական միությունը միշտ կարեւոր է եղել Ռուսաստանի համար Հարավային Կովկասում Ռուսաստանի Դաշնության ներկայության տեսանկյունից: Այս մասին Երեւանի պետական համալսարանում «Ռուսաստանը Հարավային Կովկասում. սպառնալիքները եւ մարտահրավերները ժամանակակից հայ-ռուսական ռազմավարական միության համար» թեմայով հանրային ելույթի ժամանակ ասաց Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքական վերլուծության լաբորատորիայի տնօրեն Նիկոլայ Սիլաեւը:
Նրա խոսքով` դա վերաբերում է նաեւ ռազմական ներկայությանը:
«Այս միությունը կարեւոր էր նաեւ այն աջակցության առումով, որը Հայաստանը ցուցաբերել եւ շարունակում է ցուցաբերել միջազգային հարթակներում, այդ թվում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, եւ կարեւոր է այն առումով, որպեսզի ՀԱՊԿ-ը լինի աշխատող ռազմաքաղաքական միություն»,- պարզաբանեց փորձագետը:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որով Ադրբեջանից պահանջվում է անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, հետաքննություն սկսել Ադրբեջանի կողմից իրականացրած պատերազմական հանցագործությունների մասով, ինչպես նաև հետաքննել թուրքական ԱԹՍ-ներում ամերիկյան տեխնոլոգիաների կիրառումը։https://servers7.adriver.ru/images/0007476/0007476642/0/index.html?html_params=xpid%3DDP8jhgxvAo36ReaF5h_ZHo0QCNeQRp1xHWm580AcA7vmRBYvAFUgJeCurHR0jIR385P2QkG1xclQcsN3x9dIl_Xai%26target%3D_blank%26bid%3D7476642%26sid%3D219319%26width%3D100%2525%26height%3D100%2525%26rnd%3D4979038%26pz%3D0%26ad%3D726398%26bt%3D52%26bn%3D15%26ar_sliceid%3D2870820%26ntype%3D0%26nid%3D0%26ar_geoid%3D376%26url%3D%252F%252Fad.adriver.ru%252Fcgi-bin%252Fclick.cgi%253Fsid%253D219319%2526ad%253D726398%2526bid%253D7476642%2526bt%253D52%2526bn%253D15%2526pz%253D0%2526xpid%253DDP8jhgxvAo36ReaF5h_ZHo0QCNeQRp1xHWm580AcA7vmRBYvAFUgJeCurHR0jIR385P2QkG1xclQcsN3x9dIl_Xai%2526ref%253Dhttps%253A%25252f%25252fwww.shantnews.am%25252f%2526custom%253D%2526rleurl%253D%26CompPath%3Dhttps%253A%252F%252Fservers7.adriver.ru%252Fimages%252F0007476%252F0007476642%252F0%252F%26ar_pass%3D
Քարդենաս-Շիֆ-Շերման նախագիծը
Օրենսդրական փոփոխությունների նախագիծը ներկայացվել է կոնգրեսականներ Թոնի Քարդենասի, Ադամ Շիֆի և Բրեդ Շերմանի կողմից։ Կոնգրեսականները փաստում են, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել Արցախի դեմ Թուրքիայի և օտարերկրյա զինյալների աջակցությամբ, իսկ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրից հետո չի կատարել իր պարտավորությունները՝ ռազմագերիների և այլ գերիների վերադարձի հարցով։ Ըստ փաստաթղթի, շարունակելով պահել շուրջ 200 գերիների՝ Ադրբեջանը խախտում է ոչ միայն եռակողմ համաձայնագիրը, այլև Ժնևյան կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները։
«Ադրբեջանը պետք է անհապաղ և անվերապահորեն վերադարձնի բոլոր հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց։ Բայդենի վարչակազմը պետք է բոլոր մակարդակներով շփումներ ունենա Ադրբեջանի իշխանությունների հետ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի միջոցով՝ տեղ հասցնելով նոյեմբերի 9-ի հայտարարությամբ և միջազգային օրենքով ստանձնած պարտավորությունների կատարման կարևորությունը»,- գրված է փաստաթղթում։
Նախագծում ընդգծվում է հայ ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի փաստը, նաև նշվում, որ Հայաստանը ռազմագերիների վերադարձի մասով իր պարտավորությունները կատարել է։
Քարդենաս-Շիֆ-Շերման օրենսդրական փոփոխությունների նախագիծը նաև կոչ է անում հետաքննություն սկսել Ադրբեջանի կողմից իրականացրած պատերազմական հանցագործությունների մասով։
«Այս օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ոչ ուշ, քան 180 օրվա ընթացքում պաշտպանության նախարարը, պետքարտուղարի հետ համագործակցությամբ, պետք է զեկույց ներկայացնի Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ սպիտակ ֆոսֆորի, կլաստերային ռումբերի և արգելված զինատեսակների կիրառման առնչությամբ»,- նշված է նախագծի տեքստում։
Նախագիծը նաև կոչ է անում հետաքննություն իրականացնել թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերում ամերիկյան տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ և պարզել՝ արդյոք դրանով խախտվել են «Զենքերի արտահանումը վերահսկելու մասին» օրենքը կամ Միացյալ Նահանգների այլ օրենքներ:
Ի դեպ, Քարդենասի, Շիֆի և Շերմանի նախագիծը օրերս Ներկայացուցիչների պալատին ներկայացված միակ հայանպաստ օրենսդրական նախաձեռնությունը չէ։
Ներկայացուցիչների պալատին ներկայացված այլ նախագծեր
Ինչպես նշում է Armenian Weekly-ն, օրենսդրական փոփոխություն է առաջարկել կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ պահանջելով ուսումնասիրել այն պնդումները, որ օտարերկրյա պետությունների որոշ զինված ստորաբաժանումներ ԱՄՆ անվտանգության աջակցության տրամադրման ժամանակ կամ դրանից առաջ կատարել են մարդու իրավունքների կոպիտ խախտումներ։ Նշվում է, որ 2016 թվականից ի վեր Ադրբեջանը ԱՄՆ-ից ստացել է 120 միլիոն դոլարի ռազմական օժանդակություն և կներառվի այդ երկրների ցանկում՝ Արցախյան պատերազմի ընթացքում և դրանից հետո մարդու իրավունքների խախտումների համար։
Օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել նաև ԱՄՆ կոնգրեսական Դեյվիդ Վալադաոն՝ պահանջելով հաշվետվություն տրամադրել Արցախում ԱՄՆ-ի մարդասիրական և զարգացման աջակցության բոլոր ծրագրերի վերաբերյալ։
Կոնգրեսական Դինա Տիտուսի հեղինակած նախագիծն էլ պետքարտուղարից պահանջում է հաշվետվություն ներկայացնել Թուրքիայի «Գորշ գայլեր» կազմակերպության գործունեության մասին և ուսումնասիրել այդ կազմակերպությունը ահաբեկչական խմբավորում ճանաչելու հարցը։
Իսկ կոնգրեսական Ջիմ ՄաքԳովերնի օրենսդրական նախագիծն էլ փոփոխություններ է առաջարկում Մարդու իրավունքների հաշվետվողականության գլոբալ օրենքում՝ Մագնիցկիի ակտում, որը թույլ կտա պատժամիջոցներ կիրառել մարդու իրավունքների լուրջ խախտումներ իրականացրած կամ կոռումպացված անձանց հանդեպ։
Վերոնշյալ օրենսդրական փոփոխությունները ներկայումս ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում քննարկման փուլում են։
Էրդողան-Պուտինի հանդիպումից առաջ կրքերը թեժանում են։ Ըստ Bloomberg լրատվական գործակալության, Թուրքիան ավելի շատ զորքեր է ուղարկել Սիրիայի հյուսիս-արևմուտք ՝ պատրաստվելով հաջորդ շաբաթ Ռուսաստանի և Իրանի առաջնորդների հետ հանդիպմանը։ Սա վկայում է՝ Թուրքիան վճռական է տրամադրված՝ որոշել է արգելափակել Սիրիայի պատերազմի վերջին ճակատների վրա հարձակումը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը վաղուց է վախենում, որ Ռուսաստանի կողմից աջակցվող սիրիական ուժերի ՝ Իդլիբում ապստամբների հենակետի ուղղությամբ շարժվելու փորձը կհանգեցնի նրան, որ ավելի շատ փախստականներ կներխուժեն դեպի թուրքական սահման։
Սպասվում է, որ Էրդողանը կսրի էսկալացիան Իդլիբում սեպտեմբերի 29-ին , երբ կհանդիպի Վլադիմիր Պուտինի և Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի հետ։ Տեղեկությունը հայտնել են երկու թուրք պաշտոնյաներ, որոնք նախնտրել են մնալ անանուն։
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մտադիր է հայտարարել երկրում ավերիչ 10-ամյա պատերազմում լիակատար հաղթանակի մասին։ Անցյալ շաբաթ Կրեմլում Սիրիայի առաջնորդի հետ հանդիպմանը Պուտինը նշել է, որ Ասադի կառավարության կողմից չարտոնված օտարերկրյա զորքերի շարունակվող ներկայությունը Սիրիայի գլխավոր խնդիրն է։ Ռուսական կողմի պահանջներում առաջնային է մնում թուրքական զորքերի դուրսբերումը։
«Դա չպետք է տեղի ունենա։ Մենք չենք կարող հաշտվել փախստականների նոր ալիքի հետ», — հայտարարել Է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ սեպտեմբերի 11-ին,- «Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի կանխենք ներգաղթը։ Դրա հիմքում ընկած է տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովումը։ Մենք ձգտում ենք դրան»։
Աքարը հերքել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի քննադատությունն այն մասին, որ Թուրքիան չի կատարում 2018 թվականի իր պարտավորությունները Իդլիբում Ասադի հակառակորդներից արմատական իսլամիստներին անջատելու վերաբերյալ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.