23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Մեկ տարի է անցել այն օրվանից, երբ Հայաստանի պրովոկացիայի արդյունքում մենք սկսեցինք ազատագրել մեր հողերը»,- այս մասին ԵԽԽՎ-ում հայտարարեց Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեյիդովը, հավելելով, թե հայերն այնուհետ ընտրություններում նորից ընտրեցին նրան, ովքեր պարտվել էին պատերազմի արդյունքում ու Փաշինյանի կուսակցությունը հաղթեց՝ չնայած, որ պարտվել էր ռազմադաշտում։
Սեյիդովն, իրեն հատուկ դերասանական տաղանդով, հարց է բարձրացնում, թե արդյոք որևէ երկրում նման իրավիճակ եղել է ու պատասխանում՝ ոչ։
Սակայն, Սեյիդովն ուներ նաև բացատրությունը, թե ինչու է այդպես եղել, այն է, թե հայերը դեմ էին «Քոչարյան-Սարգսյան» ռեժիմին ու ուզում էին ապրել խաղաղության մեջ։
Փաշինյանը, վերջինիս խոսքերով, ուներ հնարավորությունը երեք տարի առաջ, սակայն պատմական սխալ արեց ու ընտրեց նախորդների նույն ուղին։
«Պատմությունը երկրորդ շանսը տվեց հայերին, նկատի ունեմ Փաշինյանի հաղթանակը, սակայն ինչ ենք տեսնում․ նորից նրանք, ովքեր իշխանության են եկել սկսել են իրականացնել ռևանշիզմի գաղափարները, սկսել են խոսել պատերազմի, նոր ռևանշի մասին։ Ես իմ հայ գործընկերներին եմ դիմում՝ այս ոճի վարք մի ցուցաբերեք»,-ասում է Սեյիդովը, հավելելով, թե միակ ուղին փակուղուց դուրս գալու՝ «Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրն է»՝ փոխադարձ ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունը։
Սեյիդովի ելույթին արձագանքեց ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, նշելով, որ ընտրություններում Հայաստանի ժողովրդավարությունն ու ժողովրդավարական ինստիտուտներն են հաղթել։
«Երբ պարոն Սեյիդովը փորձեց շահարկել Հայաստանում իշխող մեծամասնության ու ընդդիմության հարաբերությունները, ինձ մոտ առաջին միտք էր պատասխանել նույն կերպ՝ շահարկել իրենց կառավարության ու ընդդիմության հարաբերությունները, բայց հետո հիշեցի, որ այնտեղ չկա ընդդիմություն, Ադրբեջանում չկան ընտրություններ ու չկա ժողովրդավարություն Ադրբեջանում»,-ասաց Ռուբինյանը։
Խաղաղության հետ կապված, Ռուբինյանի խոսքերով, իհարկե դրան պետք է հասնել, որի ուղղությամբ պետք է փոքր քայլեր կատարել։
«Իսկ Ձեր ելույթը, ցավոք, այդպիսի քայլ չէր»,-ասաց Ռուբինյանը։
Հայաստանը պետք է գիտակցի սահմանների հարցում այսօրվա իրողությունը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Անադոլուին տված հարցազրույցում։
«Եթե Հայաստանն ասում է, որ սահմանն անցնում է այնտեղով, ապա ինչու՞ ոչ ոք այնտեղ չկար։ Եթե դա սահման է, ինչու՞ ոչ ոք այն չէր պահում։ Մենք եկանք եւ տեղակայվեցինք այդ լեռներում, եւ, համաձայն մեր քարտեզների, մենք տեղակայվում ենք մեր հողերի վրա։ Եթե Հայաստանն այլ կերպ է մտածում, ապա պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ։ Կքննարկենք դա։ Դա կարող է տեւել 5 տարի, 30 տարի։ Հայաստանը պետք է գիտակցի սահմանների հարցում այսօրվա իրողությունը»,-ասել է Ալիեւը։
Նա հայտնել է, որ այդ հարցով պետք է աշխատանքային խումբ ստեղծվի փոխվարչապետերի մակարդակով։
Այսօր լրացել է Ադրբեջանի կողմից սանձազերծված 44 օրյա պատերազմի մեկնարկի մեկ տարին։ РБК հեռուստաալիքը անդրադարձել է 44 օրյա պատերազմի հետևանքներին, ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի այսօրվա ելույթներին։
Հաղորդավարուհին հիշեցրել է Ալիևի խոսքերը, թե պատերազմը մնացել է անցյալում և այն, որ շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ աջակցության համար։ Հեռուստատեսության անդրադարձում հայտնել են, որ ադրբեջանցի զինվորականները զոհված ծառայողների լուսանկարներով քայլել են հրապարակում։ Հաղորդավարուհին հայտնել է նաև, որ Նիկոլ Փաշինյանն այսօր Զինվորի տանն էր, որտեղ հայրենիքի պաշտպանների հետ հարգել է 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը՝ մեկ րոպե լռությամբ։
«Անցյալ տարվա սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում վերսկսեցին ռազմական գործողությունները։ Կողմերը մի քանի փորձ արեցին՝ համաձայնություն կնքելու համար, սակայն վերջնականը հաջողվեց Ռուսաստանի մասնակցությամբ եռակողմ համաձայնագրով։ Այն ստորագրվել է նոյեմբերի 9-ին։ Հայաստանը Ադրբեջանին է փոխանցել Քարվաճառի, Լաչինի, Աղդամի շրջանի մի մասը, նաև Շուշի քաղաքը», — հայտարարել է РБК-ի հաղորդավարուհին։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Պատերազմի հետևանքով հայկական կողմը 3781 զոհ է ունեցել։ Անհայտ է 231 զինծառայողների ու 22 քաղաքացիական անձանց գտնվելու վայրը։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
«Գազետա ռու»-ի ռազմական մեկնաբան Միխայիլ Խոդարենոկը ծավալուն վերլուծականով անդրադարձել է արցախյան երկրորդ պատերազմին:
Հոդվածի հեղինակը գրում է. «Ադրբեջանի զինված ուժերի և հայկական կազմավորումների միջև 44-օրյա պատերազմի ընթացքում ռազմական գործողությունների վերլուծությունը սովորաբար սկսվում ու ավարտվում է Bayraktar TB2 տիպի թուրքական անօդաչու թռչող սարքերի և իսրայելական IAI Harop տիպի անօդաչուների մարտավարական և տեխնիկական բնութագրերի գերագնահատմամբ: Դրանով էլ ամեն ինչ ավարտվում է: Այնուամենայնիվ, ցանկացած զինված դիմակայության հաջողությունը կախված է ոչ միայն նորարարական զենքի մարտական կիրառությունից:
Հաղթանակն Ադրբեջանին բերեց ոչ այնքան Bayraktar TB2-ը, որքան երկրի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության գրագետ վարքագիծը, որն առկա էր հակամարտության սկսվելուց շատ ավելի առաջ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկու կարևոր բան արեց ապագա հաղթանակի համար: Նախ՝ նա ստեղծեց արդյունավետ գործիք իր քաղաքական նպատակների իրականացման համար`Ադրբեջանի զինված ուժերը: Դրա համար մեծ ջանքեր և միջոցներ ծախսեց: Երկրորդ՝ Ալիևը հայցեց Թուրքիայի աջակցությունը: Անկարան, Առանց չափազանցության, այսօր տարածաշրջանի առաջատարն է…
Նիկոլ Փաշինյանը և Հայաստանի պետական և ռազմական բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչները Բաքվի ֆոնին գունատ տեսք ունեին: Շատ քիչ բան էր արվել ինչպես երկիրը և զինված ուժերը պատերազմին նախապատրաստելու, այնպես էլ հայկական կազմավորումների մշտական մարտական և զորահավաքային պատրաստվածության պահպանման առումով:
Առանց մարտունակ զինված ուժի, ցանկացած քաղաքական հայտարարություն արժեք չունի: Ըստ էության, Երևանին չարժեր հույս դնել ինչ-որ մեկի անշահախնդիր օգնության վրա: Արևմուտքը հեռու է Հայաստանից և ոչինչ չի անում, բացի մտահոգություն հայտնելուց: Մյուս կողմից էլ Ռուսաստանին բոլորովին ձեռնտու չէր այդ պատմության մեջ ներքաշվել ամբողջությամբ Երևանի կողքին կանգնելով: Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը իր գործընկերներ են…
Երևանի ամենամեծ տխրությունն ազգային օդուժի ստեղծումն է: Օրինակ, Հայաստանի ռազմաօդային ուժերի թվով մոտ 100 մարտական ինքնաթիռներն այս պատերազմում համարվում էին քիչ թե շատ մարտունակ զորամիավորում:
Մեկ 4 ++ սերնդի կործանիչի արժեքը կազմում է 120-150 միլիոն դոլար: Ըստ այդմ, միայն օդանավ գնելու համար (չհաշված ինքնաթիռների զինամթերքը, որը պահանջվում է առնվազն 30 օր մարտական գործողությունների համար), Հայաստանին անհրաժեշտ է մոտավորապես 15 միլիարդ դոլար:
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա նրա ռազմատնտեսական ներուժը զգալիորեն գերազանցում է հայկականին, և այդ տարբերությունը շարունակում է արագորեն աճել: Եվ որքան այն աճում է, այնքան Բաքվի՝ ուժի դիմելու գայթակղությունը մեծանում է: Այս առումով Արցախում երրորդ պատերազմն անխուսափելի է: Հարցը միայն ժամանակի մեջ է»:
Ամբողջ հոդվածը հասանելի է «Գազետա ռու»-ում:
Ռուսական Regnum լրատվական գործակալությունը հրապարակել է հոդված, որում հեղինակը՝ կովկասագետ, պատմական գիտությունների թեկնածու Ստանիսլավ Տարասովը, անդրադառնում է Հարավային Կովկասում, Արցախյան երկրորդ պատերազմից հետո, ստեղծված իրավիճակին ու դիվանագիտական դաշտում նոր զարգացումներին:
Ստորև ներկայացնում ենք հեղինակի հոդվածը․
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ հայտարարությամբ: Նրանք հայտնել են, որ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպում է տեղի ունեցել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի միջև: Համանախագահները սկզբում առանձին հանդիպել են արտգործնախարարների հետ, ապա նրանց հետ համատեղ հանդիպում անցկացրել: Բանակցություններին մասնակցել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Հանդիպումներ են տեղի ունեցել նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ռոզմարի Դիկարլոյի և ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Էն Լինդեի հետ, որոնք տեղեկացվել են վերջին մեկ տարվա ընթացքում գործադրված ջանքերի, ինչպես նաև տարածաշրջանում վերջին զարգացումների մասին:
Մեկնաբանելով բանակցությունները՝ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարություններն ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ արտաքին գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջմղման վերաբերյալ՝ հաշվի առնելով նոր իրողությունները:
«Համանախագահները ողջունում են արտաքին գործերի նախարարների առաջին հանդիպումը 2020 թվականի նոյեմբերից ի վեր՝ ի նշան երկու երկրների վճռականության՝ խաղաղության գործընթացը վերսկսելու ուղիղ երկխոսության միջոցով՝ ուղղված տարածաշրջանում անվտանգության, կայունության և բարգավաճման ապահովմանը»,- ուշադրություն են հրավիրել միջնորդները: Նշվում է նաև, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն առաջարկել է «հատուկ նպատակային միջոցառումներ՝ իրավիճակի նվազեցման և հետագա հնարավոր քայլերի համար»: Բայց մասնավորապես ի՞նչ միջոցառումներ:
Բաց է մնում հարցը, թե ինչպես և ինչ պայմաններում է Մինսկի խումբը վերսկսել միջնորդական առաքելությունը՝ լուծելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Պարզ է, որ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումն ու բանակցությունները տեղի չէին ունենա, եթե կողմերը համաձայնության չգային ԵԱՀԿ ՄԽ գործունեությունը նախկին ձևաչափով վերսկսելու անհրաժեշտության շուրջ: Սա հստակորեն ցույց է տալիս, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսում է գործնական ուրվագծեր ընդունել: Ակնհայտ է, որ միջազգային միջնորդները հակամարտության կողմերին կոչ են անում հանել Լեռնային Ղարաբաղ հումանիտար մուտքի բոլոր սահմանափակումները, ինչպես նաև կատարել նոյեմբերի 9-ի հրադադարի հռչակագրի համաձայն ստանձնած պարտավորությունները: Անհասկանալի է՝ հակամարտության կարգավորման նախկին պայմանները դեռ ուժի մեջ են, թե՞ ինչ-որ նոր բան է առաջարկվել, և նշմարվել է բանակցությունների կոնկրետ ներուժ:
Խոսքը, հավանաբար, Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման և սահմանագծման շուրջ բանակցությունների մեկնարկի մասին է: ԵԱՀԿ Մինսկի խմբի ակտիվացումը կարող է կապված լինել կուլիսային որոշակի գործընթացների հետ, որոնք կապված են արտաքին խաղացողների, առաջին հերթին`Մինսկի խմբի համանախագահող երկրների ջանքերի հետ: Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքներից հետո Ռուսաստանը հայտնվել է առաջին պլանում: Հրադադարի ռեժիմում որոշիչ դեր է խաղացել Մոսկվան: Եվ հենց 2021 թվականի հունվարին Ռուսաստանի մայրաքաղաքում է նախանշվել կոնֆլիկտային տարածաշրջանի տնտեսության և ենթակառուցվածքների վերականգնման ծրագիրը: Միևնույն ժամանակ, Ռուսաստանը երբեք չի հրաժարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքից՝ համարելով, որ այն պետք է շարունակի իր աշխատանքը՝ լուծելու հակամարտությունը, փախստականների խնդիրները, իրականացնելու խաղաղարար առաքելությունը և ապաշրջափակելու տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Այս իմաստով Մոսկվան վարել է հավասարակշռման քաղաքականություն, և նրա դիրքորոշումը համերաշխ է Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դիրքորոշման հետ, ըստ որի՝ «ղարաբաղյան հակամարտությունը լուծված չէ, և այդ կարգավորումը հնարավոր է միայն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական որոշումից հետո»:
Երևանը համերաշխ է այս մոտեցման հետ: Բաքուն դեմ է արտահայտվել: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «ղարաբաղյան հակամարտությունն այլևս գոյություն չունի», ինչը նշանակում է, որ Մինսկի խմբի գործունեության կարիքը չկա: Բայց այն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո տեղի է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը, վկայում է Բաքվի դիրքորոշման փոփոխությունների, Հայաստանին ևս ձեռնտու ինչ-որ փոխզիջումային լուծման ի հայտ գալու մասին: Հակառակ դեպքում բանակցությունները, ինչպես նաև Մինսկի խմբի գործունեության վերսկսումը տեղի չէին ունենա: Ավելին, այս գործընթացը ձեռք է բերում որոշակի ներքին արժեք՝ վկայելով Բաքվի՝ Վաշինգտոնի և Փարիզի նկատմամբ առճակատման սցենարով չգործելու պատրաստակամության մասին:
Ավելին, ԵԱՀԿ Մինսկի խմբում պառակտում չեղավ, և համանախագահող երկրները շարունակում են իրենց ձևաչափով քննարկել «Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումն իրենց գործողությունների համակարգման շրջանակներում»: Հետևաբար, կա այնպիսի զգացում, որ հակամարտության կարգավորման Մինսկի խմբի նոր պայմանները կրում են փաթեթային բնույթ. Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների կարգավիճակը և, հնարավոր է, Ստեփանակերտի միջանկյալ կարգավիճակը, գումարած համաձայնություն Բաքվի և Երևանի միջև՝ դադարեցնել պատերազմական իրավիճակը, կապի միջանցքների ստեղծումը, այդ թվում՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև՝ հայկական տարածքով: Պատահական չէ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեսակապով ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական բանավեճերի ժամանակ, հայտարարել է Երևանի պատրաստակամության մասին «կառուցողական երկխոսության համար, որը հնարավոր կդարձնի երկարաժամկետ և կայուն խաղաղություն տարածաշրջանում»: Նա նաև սահմանել է «տարածաշրջանային հաղորդակցության ուղիների բացման կարևորությունը, ինչը ասված է եռակողմ հայտարարության 9-րդ պարբերությունում (ստորագրվել է Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին) և 2021 թվականի հունվարի 11-ի hայտարարության մեջ»: Դրա համար անհրաժեշտ է սկսել այսպես կոչված բովանդակային բանակցությունները Լեռնային Ղարաբաղի շուրջ`ելնելով խնդրի համապարփակ խաղաղ կարգավորումից:
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները սկսել են այս գործընթացը, թեև դեռ դժվար է ասել, թե որքանով արդյունավետ կարող է լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային նոր փուլը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Նախագծված են միայն զուսպ լավատեսության իրական հիմքերը»:
Պատերազմի 1-ամյակի նախօրեին մի քանի «սենսացիա» կգցեն դաշտ «30 տարվա թալանի» քարոզչական թեզը ուղեղներում վերապատվաստելու համար ու ևս մեկ տարի ոչ ոք անհարմար հարցեր չի տա պատերազմի խայտառակ սկզբի, ընթացքի և ավարտի մասին։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:
«Պատերազմի 1-ամյակի նախօրեին մի քանի «սենսացիա» կգցեն դաշտ «30 տարվա թալանի» քարոզչական թեզը ուղեղներում վերապատվաստելու համար (լրիվ booster shot ա, էլի) ու ևս մեկ տարի ոչ ոք անհարմար հարցեր չի տա պատերազմի խայտառակ սկզբի, ընթացքի և ավարտի մասին։
Կողքից էլ դամ կպահեն «մենք բոլորս ենք մեղավոր աման-աման-աման» մուղամչիները…
Մենք այն ենք, ինչ ուտում ենք։ Տվյալ դեպքում ուտում ենք նիկոլական քարոզչամեքենայի կտերը…»,- գրել է Վրթանեսյանը:
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը «Հայկական արդարադատություն» վերնագրով գրառում է արել՝ անդրադառնալով հայտնի բժիշկ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի գործին։
«Հայաստանի անկախ, անաչառ դատարանը, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, հանգամանալից քննելով պրոֆեսոր Արմեն Չարչյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը, հեռանալով խորհրդակցական սենյակ, առավել մանրամասն ուսումնասիրելով բերված փաստարկները, առանց կողմնակի միջամտության, կայացրեց խորիմաստ որոշում՝ նշանակելով դատաբժշկական փորձաքննություն։ Ծափահարություններ։
Այժմ ավելի լուրջ։ Արմեն Չարչյանի դեմ հարուցված քր․ գործը, մեղմ ասած շատ վիճահարույց է։ Սակայն, մի պահ ընդունենք, որ իսկապես, այն հիմնավոր է։ Բայց, արդյո՞ք, սա այն գործն է, որով արդարացվում է կալանքը։ Դեռ մի կողմ թողնենք Արմեն Չարչյանի հանրային հեղինակությունը, ավելորդ շահարկումներից զերծ մնալու համար, իսկապե՞ս դատավոր կոչեցյալը կասկածում է պրոֆեսորի առողջական ծանր վիճակի մասին փաստերին։ Ի՞նչ եք կարծում, Արմեն Չարչյանը շարքային կեղծարա՞ր է, զանազան քպական, պապիկ-տատիկներ կեղծողների պես։ Թե՞ ձեր կարծիքով, պարոնայք իրավապահներ՝ քննիչներ, դատախազներ, դատավորներ, Արմեն Չարչյանն առավել վտանգավոր հանցագործ է, քան 2018թ․ փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկած սրիկա՞ն, կամ Օձունի համայնքապետին ծեծողնե՞րը։
Կատարելով վարչապետ-բռնապետիկի հանձնարարականները, դուք ձեր հոգուն դաջում եք ողորմելի դահիճի խարանը։
Ամոթ է, ամոթ։ Ամոթ է բոլորիս, որ հանդուրժում ենք այսպիսի հայկական «արդարադատությունը»»,- գրել է Ա. Իշխանյանը։
Ադրբեջանցի քաղաքացիների խումբը փորձել է ներխուժել Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի ԶՈՒ հսկողության ներքո գտնվող Քարվաճառի շրջան:
Ադրբեջանի ՆԳՆ-ի հաղորդավրությունների համաձայն՝ նրանք փորձել են հայտնվել տարածքում, որն ամբողջովին ականազերծված չէ՝ շրջանցելով հսկիչ-անցագրային կետերը:
Հիքմեթ Շուքյուրովը, էլչին Ալիեւը, Նաթիգ Ջաբարովը, Քյամալեդին Գասիմովը, Սեյֆուլա Ջաբարովը, Զամին Գարաեւը, Ֆիրուզ Ախունդուվը, Նիյամեդին Սալախովը, Բախշեիշ Սամեդովը, Մուրադ Ալիեւը եւ Ռամիզ Ալիեւը բերման են ենթարկվել Քարվաճառի շրջանի ոստիկանության վարչության աշխատակիցների կողմից:
Մենք խաղաղություն չենք ունենալու, մենք ունենալու ենք հավերժական ստրկացում` թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից: «Փաստինֆո»-ի եթերում հայտարարել է պահեստազորի սպա Վոլոդյա Հովհաննիսյանը:
«Գիտեք ինչու՞ են վարունգը, լոլիկը թանկ շուկայում, որովհետև մինչև Նիկոլ Փաշինյանը Արարատյան դաշտավայրում 1 հեկտարը ջրվում էր 95 հազար դրամով, իսկ հիմա ջրվում է 135 հազար դրամով: Նիկոլ Փաշինյանը դա թանկացրել է 45 հազար դրամով, հետևաբար 40%-ով շուկայում պետք է թանկանա ՀՀ-ում արտադրվող ապրանքը»,-ասաց Վոլոդյա Հովհաննիսյանը:
Նա նաև հայտարարեց, որ ՔՊ պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող Ran oil-ում 25% փայատեր է նաև Նիկոլ Փաշինյանը.
«Բենզինը և վառելիքը թանկացել է, որովհետև Ramoli-ը գնել է Խաչատուր Սուքիասյանը, որի մեջ, ըստ օդում պտտվող տեղեկությունների, Նիկոլ Փաշինյանը 25% փայատեր է: Ramoil-ն էլ վառելիք ներկրող մոնոպոլիստ է Հայաստանում, այսօր էլ շարունակում է թանկանալ 30-50%-ով, գերշահույթի ապահովում է Նիկոլ Փաշինյանի և Խաչատուր Սուքիասյանի համար»,-ասաց Վոլոդյա Հովհաննիսյանը:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Փաստինֆո»-ի յութուբյան ալիքում։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ հոկտեմբերի 7-ին պատերազմը հնարավոր էր կանգնեցվել, եթե ընդունվեին իր ներկայացրած առաջարկները, որոնց, ըստ նրա, Ռուսաստանը աջակցել է, և Հայաստանի պարտությունն այդքան ստորացուցիչ չէր լինի։
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Ագնեսա Խամոյանը, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ալիեւի այս հայտարարությանը, ասաց․ «Մենք ունենք մի իրավիճակ, երբ Ադրբեջանի նախագահը՝ Նիկոլ Փաշինյանի կիրթ ու կառուցողական ընկերը, շարունակում է բացահայտել կոնֆիդենցիալ գաղտնիքներ, եւ, դրան զուգահեռ, ունենք մեկ այլ իրավիճակ, երբ Նիկոլ Փաշինյանը շարունակում լռել եւ չներկայացնել, թե ինչ հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը, որը եթեր պետք է հեռարձակվեր սեպտեմբերի 25-ին եւ այդպես չհեռարձակվեց։ Հիշեցնեմ հարցազրույցի բովանդակությունը, այն է՝ պայթեցնել իրավիճակը Ադրբեջանում։ Ալիևը գաղտնազերծել է հերթական պայմանավորվածությունը, որ եղել է երեք կողմերից երկուսի միջեւ»
Պատգամավորի խոսքով՝ հոկտեմբերի 7-ին համաձայնություն են ձեռք բերել ՌԴ նախագահի հետ կանգնեցնել պատերազմը, բայց Նիկոլ Փաշինյանը չի համաձայնել։ Խամոյանը հիշեցրեց գլխավոր շտաբի պետի այն հայտարարությունը, որ պատերազմի 3-րդ օրն արվել էր։
«ԳՇ պետն ասել էր, որ պատերազմի ռեսուրսներ չունենք, դրանք սպառվելու են 2-3 օրից։ Այսինքն՝ հոկտեմբերի 7-ին արդեն իսկ մեր ռեսուրսները սպառված են եղել։ Հիշեցնեմ, որ հոկտեմբերի 7—ին մենք դեռեւս չէինք կորցրել Հադրութը, Շուշին, եւ ենթադրվում է, որ շատ ավելի բարենպաստ են եղել պայմանները պատերազմը կանգնեցնելու, քան այն, ինչ կար նոյեմբերի 9-ին, երբ ստորագրվեց կապիտուլյացիայի ակտը։ Փաշինյանը դեռեւս հոկտեմբերի 19-ին Պուտինի առաջարկությամբ պատերազմը կանգնեցնելու առաջարկը մերժել էր ընդամենը մեկ բանի համար, որ իրեն կասեն՝ դավաճան»,- նշեց Խամոյանը՝ հավելելով՝ Ադրբեջանի դրոշի օրը Նիկոլ Փաշինյանը Շուշին պետք է հանձներ Ադրբեջանին եւ նոր կանգնեցներ պատերազմը։
Խոսելով վիրավոր զինվորների՝ պետպատվերով բուժումը կասեցնելուն՝ պատգամավորը շեշտեց՝ շատ ցինիկ է հնչում, երբ պետպատվերը կասեցվում է, իսկ մյուս կողմից՝ ԱԺ նախագահի, վարչապետի ընտանիքի անդամների համար ընտանեկան բժիշկ ապահովելու նախագիծ է բերվում։ «Սա բարոյական տիրույթում չէ»,- ասաց նա։
Խամոյանն անդրադարձավ խորհրդարանում ընդդիմության գործունեությանը և նշեց, որ Նիկոլ Փաշինյանը մի օր պետք է հանի կոստյումը, որը կարված չէր իր համար։
«Մենք օգտվում եւ օգտվելու ենք բոլոր այն հնարավորություններից, որոնք ընձեռված են մեզ՝ որպես խորհդարանական ընդդիմություն, եւ շարունակելու ենք օգտվել, ու դա չի նշանակում, որ մենք սահմանափակվելու ենք միայն խորհրդարանով։ Այս իշխանությանը հնարավոր չէ հեռացնել միայն խորհրդարանական պայքարով»,- նշեց Խամոյանը։
Մանրամասները դիտեք տեսանյութում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.