23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Միջուկային սպառազինման հարցով մասնագետները տարիներ առաջ հաշվարկել են, որ մոլորակի ամբողջական ոչնչացման համար բավական կլինի 15 500 ռումբ, որոնք հզորությամբ հավազարազոր կլինեն հանրահայտ «Ցար-ռումբին» (АН602 ավիառումբ):
2021 թվականին ամերիկացի գիտնականները հաշվել են, որ 9 երկիր տիրապետում է 13 100 մարտագլխիկի: Միջուկային սպառազինման զգալի մասը բաժին է ընկնում ԱՄՆ-ին (5550) և Ռուսաստանին (6257): Ինչպես ներկայացնում է Life.ru-ն՝ վկայակոչելով գիտնականների հաշվարկները, մյուս երկրների ներուժն անհամեմատ համեստ է. 100 անգամ զիջում է և տեսականորեն չի կարող աշխարհը կանգնեցնել համաշխարհային աղետի առաջ:
Հայտնի է, որ ԱՄՆ-ի կողմից միջուկային հարվածը Ռուսաստանին կհանգեցնի պատասխան արձագանքի շատ ավելի շուտ, քան միջուկային լիցքով առաջին մարտագլխիկը կընկնի ռուսական տարածքում: Միևնույն ժամանակ միջուկային սպառազինման ընդհանուր քանակից Ռուսաստանի և ԱՄՆ-ի տիրապետության տակ մշտական մարտական պատրաստվծության վիճակում գտնվում է մոտավորապես միևնույն քանակի՝ 1900 և 1700՝ համապատասխանաբար: Սակայն ինչպե՞ս կդասավորվի միջուկային պատերազմը երկու երկրների միջև:
Ռազմական փորձագետները նշում են, որ ամերիկացի զինվորականների ցուցակներում խոսվում է հրթիռների 1100 թիրախի մասին ողջ աշխարհում, որից Ռուսաստանին բաժին է ընկնում առնվազն 100 հարձակում տարբեր հզորության սպառազինմամբ:
ԽՍՀՄ Գլխավոր շտաբի գլխավոր վարչության նախկին աշխատակից Բորիս Կոնյուխովը նշել է, որ ամերիկացի և ռուս զինվորականները միջուկային հարվածի մեխանիկայում այնպիսի քանակության զինամթերք են կիրառում, որից հետո հակառակորդը հաստատ չի կարողանա պատասխան տալ:
«Թիրախները բոլորի մոտ միանման են: 70-ականների վերջին ռազմական կանոնակարգով նախատեսվում էր միայն պատասխան միջուկային հարված կամ հարված լիամասշտաբ պատերազմի մեկնարկից հետո, այն էլ սահմանի հատմամբ: Այն ժամանակ ԽՍՀՄ միջուկային զինանոցը, որքանով հիշում եմ, պետք է կրկնակի գերազանցեր ամերիկյանը»,- հայտնել է Կոնյուխովը:
ՌԴ ռազմածովային ուժերի պահեստազորային կապիտան Անդրեյ Պլեխանովի խոսքով՝ արձակումից հետո հրթիռը մինչև ԱՄՆ տարածք կհասնի 20 րոպեում, իսկ սուզանավից՝ 10 րոպեում:
«Եթե սուզանավը տեղակայված լինի ինչ-որ տեղ Սարգասյան ծովում, ապա «Բուլավա» տեսակի տասնյակ հրթիռ արձակելը որևէ բարդություն չի ներկայացնի: 10 նման հրթիռը՝ կախված տեսակից, մոտ 100 մարտական բլոկ է ներկայացնում, այսինքն՝ մեկ սուզանավը կարող է 100 թիրախ ոչնչացնել»,- բացատրում է Պլեխանովը:
Բացի այդ, ԱՄՆ բնակչության խտությունը, որը հիմնականում կենտրոնացած է երկու ափամերձ շրջանում, հեշտացնում է ռուս զինվորականների առաջադրանքը. բավական է հարվածել մի քանի խոշոր քաղաքների ուղղությամբ և զոհերի թիվը կչափվի տասնյակ միլիոններով: Այնպես է ստացվել, որ ամենախոշոր ռազմաբազաների շուրջ Նորֆոլկում, Սան Դիեգոյում և այլ շրջաններում բնակվում է մեծ թվով խաղաղ բնակչություն: ԱՄՆ-ի քաղաքացիական ասարակության շրջանում ռուսական միջուկային հարվածի հետևանքով մարդկային կորուստները մոտավոր գնահատմամբ կկազմեն մոտ 65 մլն:
ՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը «Կոնրադ Ադենաուր» հիմնադրամի աջակցությամբ կազմակերպած համաժողովի ընթացքում անդրադարձավ Հայաստանում արդարության ճգնաժամին՝ շեշտելով, որ այն և′ ներքաղաքական է, և′ տարածաշրջանային։
«Անարդար է, որ պատերազմի մունետիկ և պարտություն տարած կապիտուլյանտն իր արկածախնդրության և աղետաբեր քաղաքականության համար դեռ չի պատժվել օրենքի շրջանակներում և չի արժանացել հետպատերազմյան շոկը չհաղթահարած ժողովրդի անեծքին։ Անարդար է, երբ ագրեսիայի հետևանքով հազարավոր կյանքեր խլելուց և բազմահազար հայերի հայրենազրկվելուց հետո, այժմ մեզ փորձում են թելադրել այսպես ասած խաղաղասիրական օրակարգ։ Անարդարությունից չի կարող ծնվել ո′չ ներքին կայություն, և ո′չ էլ արտաքին խաղաղություն»,- իր ելույթում ընդգծեց Սերժ Սարգսյանը։
ՀՀ երրորդ նախագան անդրադարձավ նաև Ալիևի հայտարարություններին, որոնք վերաբերում էին իրեն և Հայաստանին։
«Կովկասում իրեն տղամարդ համարող անձն իր հակառակորդի հետևից չի խոսում, չի բամբասում, չի աքլորանում։ Իսկ թե ինչպես էր ժամանակին իրեն պահում Իլհամ Ալիևը իմ ներկայությամբ ոչ միայն ես եմ դա շատ լավ հիշում, այլև Մինսկի խմբի համանախագահները և նրանց երկրների ղեկավարները։ Եթե ինչ-ինչ ուժեր քեզ սկուտեղի վրա նվեր են մատուցել, ապա հիշիր, որ և’ դու, և’ հայրդ պարտվել եք Հայաստանի նախորդ երեք նախագահներին թե′ ռազմի, թե′ դիվանագիտության դաշտում։
Դու բոլորից լավ գիտես, որ եթե չլիներ 2018 թվականի դրսի ուժերի մեծ օժանդակությամբ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը, ապա դու քո ականջի հետևն ավելի շուտ կտեսնեիր, քան Շուշին ու Հադրութը»,- նշեց նա։
Սերժ Սարգսյանը նաև ասաց, որ Արցախի հարցը լուծված չէ, քանի դեռ հստակեցված չէ Արցախի կարգավիճակի հարցը և քանի դեռ ամեն օր, ամեն ժամ արցախահայության անվտանգությունը լրջագույնս սպառնալիքի տակ է։
«Ուզում եմ հույս հայտնել, որ հայ ժողովուրդը չի մոռացել իր արժանապատվության մասին, չի մոռացել իր հազարամյա պատմության դառը դասերն ու հետևություններ կանի, քանի դեռ ուշ չէ»,- նշեց նա։
Անդրադառնալով նոր պատերազմ հրահրելու մեղադրանքներին, ՀՀ երրորդ նախագահն ասաց, որ իրենք պատերազմի կուսակցություն չեն, իրենք պատերազմի միջով անցած են։
«Կապիտուլյանտները նոյեմբերի 10-ից հետո ժողովրդին խաղաղությամբ են կերակրում, այնինչ այդ օրվանից մինչ օրս շարունակում ենք կորուստներ կրել՝ մարդկային, տարածքային, բարոյական և այլն։ Մենք դեմ ենք նոր պատերազմին։ Ջախջախված բանակով, մսխված սպառազինությամբ, քայքայված պետական ինստիտուտներով ի՞նչ պատերազմ։ Մենք հո՞ խելագար չենք:
Երբ շարունակում ենք պնդել, որ Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, մենք շեշտում ենք, որ նախ պետք է վերականգնենք մեր անվտանգային և դիվանագիտական ներուժը, վերագործարկենք պետական կառույցները, ժողովրդին վերադարձնենք հավատն ու արժանապատվությունը։
Ուստի, մեր խնդիրն է`առավելագույն ջանքեր գործադրել և նպաստել երկրի ներսում ու երկրի շուրջ արդարության վերականգնմանը և Հայաստանի Հանրապետության հեղինակության բարձրացմանը»,- հայտարարեց ՀՀ երրորդ նախագահը։
Սերժ Սարգսյանը նշեց նաև, որ այսօրվա միջոցառումը նվիրված է կուսակցության շարունակական տրանսֆորմացիայի խնդիրներին։
Նրա խոսքով՝ իր հիմնադրման առաջին իսկ օրվանից Հանրապետականի գործունեությունը համահունչ է եղել պետության առաջնահերթություններին։
«Մենք մշտապես ծառայեցրել ենք մեր մտավոր, մարդկային և կազմակերպական ներուժը մեր ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելուն։ Նույն առաքելությունը մենք ունենք այսօր, և պարտավոր ենք լինելու ավելի ուժեղ, ավելի արդիական և ավելի կազմակերպված։
Մեր կուսակցության համար այլևս գերակա է իր տրանսֆորմացիայի տրամաբանությունը կառուցել կուսակցության ինստիտուտների կայացման և հզորացման ուղղությամբ, ինչը, ըստ իս, առաջնահերթ է հետևյալ վեց հիմնական ուղղություններով՝
1. կուսակցության կենտրոնական մարմնի պրոֆեսիոնալիզմի զարգացում և ամրապնդում,
2. տարածքային կազմակերպությունների օպտիմալացում և արդյունավետության մեծացում,
3. կուսակցության անդամների թվի և ակտիվության փոխկապակցվածության ապահովում,
4. կուսակցության արտաքին գործունեության արդյունավետության մեծացում,
5.կուսակցության արժեքային ուղղվածության և պրակտիկ գործունեության ներդաշնակեցում,
6.ներկուսակցական ժողովրդավարության պահպանում և ամրապնդում:
Կուսակցության կազմակերպական ուժի մեծացման տեսակետից հատկապես առաջնահերթ նշանակություն ունեն, իմ կարծիքով, առաջին երեք ուղղությունները:
Իհարկե, ներկայացված ուղղություններից յուրաքանչյուրը լրացուցիչ քննարկումների, մշակումների, մանրամասն ծրագրերի և իրականացման ճանապարհային քարտեզի անհրաժեշտություն ունի։
Վստահ եմ, որ մեր աշխատաժողովը, դրան հաջորդող ժամանակահատվածը, ինչպես նաև այս տարվա վերջին նախատեսվող ՀՀԿ համագումարը կնապստեն մեր առջև ծառացած խնդիրների լուծմանը` ի նպաստ մեր երկրի և մեր ժողովրդի:
Հաջողություն եմ մաղթուն այս աշխատանքներին: Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում դոկտոր Շռապելին, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամին` մեզ օժանդակելու, մեզ աջակցելու համար, որպեսզի կարողանանք առաջ տանել մեր երկրի առջև ծառացած խնդիրների լուծմանն ուղված մեր պայքարը»,- հայտարարեց ՀՀ երրորդ նախագահը
Պարտության և դավաճանության խարանն այլևս հավերժ կրող իշխանությունները մեզ փորձում են ներկայացնել որպես պատերազմի հրաձիգներ՝ հանրության շրջանում բորբոքելով նոր պատերազմի հետ կապված վախեր։
Ուզում եմ մեկ անգամ ևս հայտարարել՝ մենք պատերազմի կուսակցություն չենք, մենք պատերազմ չենք ուզում, քանզի անցել ենք արցախյան բոլոր պատերազմներով: Ինքներս պատրաստ էինք և հիմա էլ պատրաստ ենք ցանկացած զոհողության, այլ ոչ թե հիմար որոշումների և բորբոքված մեծամտության արդյունքում մարդկանց տանել մահվան բերան։ Այս մասին, «Փաստինֆո»-ի հաղորդմամբ, քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը.
«Կապիտուլյանտները նոյեմբերի 10-ից ժողովրդին խաղաղությամբ են կերակրում, այնինչ, այդ օրվանից մինչև այսօր մենք շարունակում ենք կորուստներ կրել՝ մարդկային, տարածքային, բարոյական, անվտանգային»,-ասաց Սերժ Սարգսյանը և ընդգծեց ,որ իրենց կուսակցությունը դեմ է նոր պատերազմին.
«Ջախջախված բանակով, մսխված սպառազինությամբ, քայքայված պետական ինստիտուտներով ի՞նչ պատերազմ: Մենք հո խելագար չենք» , — ասաց Սերժ Սարգսյանը։
ՀՀԿ նախագահը շեշտեց, որ պետք է վերականգնել երկրի անվտանգային և դիվանագիտական ներուժը, վերագործարկել պետական կառույցները, ժողովրդին վերադարձնել հավատն ու արժանապատվությունը։
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ այս պահին խուզարկում են Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանի բնակարանը։ Նրան քիչ առաջ ձերբակալել են։
Նշենք, որ Գալստյանը օրերս ԱԱԾ-ում հարցաքննվել էր զենքի հայտնի գործով։
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ, որը վերաբերում է 2011 թվականին իրականացված զենք-զինամթերի տենդերին, և որի շրջանակներում ձերբակալվել է ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանը։
Կալանավորվել են պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարար Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավիթը)։
Գորիս-Կապան ճանապարհին ոստիկանական անցակետ տեղադրած ադրբեջանցները հարակից տարածքում նաև շինարարություն են սկսել։ Ճանապարհով երթևեկողների համար աշխատանքները տեսանելի են անզեն աչքով։ Նախնական տվյալներով՝ ճանապարհն օկուպացրած ադրբեջանցիները կառուցում են բենզալցակայան։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկությունը հաղորդել է Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանը։
Նրա խոսքով, ադրբեջանցիներին այդ հատվածում մեծ շինարարություն են անում, որը երևում է անզեն աչքով։
Ճանապարհին կից հատվածում, որտեղ հայկական հողերին ու շինություններն են, ադրբեջանցիները նոր շունչ են որոշել հաղորդել։ Փոխքաղաքապետը հայտնեց, որ ամիսներ առաջ կորցրեց իրեն պատկանող հողատարածքը, հիմա էլ տեսնում է՝ ինչպես է թշնամին թարմացնում որդու կառուցած լցակայանը։
«Բենզալցակայանը սարքում են այն ժամանակ ինձ պատկանող հողատարածքում։ Որդուս սարքած տարածքն է, որտեղ նախկինում էլ լցակայան է եղել, հիմա իրենք ավելի են մեծացրել և թարմացնում են, ավելի մեծն են սարքում՝ ինչի՞ համար, ո՞ւմ համար՝ չգիտեմ։ 30 տարվա մեր պապական տարածքն է, GPS-ով ընկել է իրենց։ Դա անմիջապես ճանապարհի հարևանությամբ է գտնվում»,-ասել է նա։
Միևնույն ժամանակ՝ Գորիս-Կապան ճանապարհով երթևեկելու համար քաղաքացիները սպասում են երկու ժամ։ Ազգային անվտանգության ծառայությունը կանգնեցնում է Որոտանի հատվածով անցնող մեքենաները, կազմում շարասյուն, որից հետո ռուս սահմանապահների ուղեկցությամբ մեքենաներն առաջ են շարժվում։
ՀՀ նախկին գլխավոր դատախազ Հովսեփյանին առաջադրված մեղադրանքները իրականության հետ աղերս չունեն՝ քննության ընացքում բոլորը կհամոզվեն, որ դրանք շիծու են։ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասել է Ա.Հովսեփյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Ինչպես արդեն նշել ենք՝ վերաքննիչ քրեական դատարանում այսօր սկսվել է Ա. Հովսեփյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանական կողմի ներկայացրած վերաքննիչ բողոքի քննությունը։
Էրիկ Ալեքսանյանի գնահատմամբ՝ Աղվան Հովսեփյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելը իրավաչափ չէ, հակասում է Սահմանադրության 27-րդ հոդվածին, սակայն նախաքննության գաղտնիությունից ելնելով ձեռնպահ մնաց քննությամբ ձեռք բերված տվյալներին անդրադառնալ։
«Ցուցմունքները ունեն ներքին բազմաթիվ դեֆեկտներ, որևէ կերպ հավատ չեն ներշնչում և ունենք հակափաստարկներ, որոնք հանգամանալից կներկայացնենք դատական նիստին»,- նշել է նա։
Մեղադրանքի դրվագներից մեկը կաշառք ստանալն է, իսկ փաստական հանգամանքն այն է, թե իբրև բաժնետոմսի դիմաց՝ հանդիսանալով գլխավոր դատախազ՝ հովանավորչություն է իրականացրել, բայց մեղադրանքի նկարագրական մասում հստակ չեն նշել, թե ինչպե՞ս, ի՞նչ եղանակով է դա դրսևորվել, և այլ կարևոր հանգամանքներ չկան։ Ալեքսանյանը հայտարարեց, որ անլուրջ մոտեցում է եղել։
«Անձը ասում է իրեն հովանավորել է, բայց չի ասում, թե կոնկրետ ինչպե՞ս, ի՞նչ արդյունք է ունեցել և վարույթն իրականացնող մարմինը առաջնորդվում է ցուցմունքի հավաստիության կանխավարկածով, առանց այլ ստուգումներ կատարելու անձին մեղադրանքն է առաջադրվում՝ անլուրջ մոտեցում է»։
Փաստաբանը հայտնեց նաև, որ գաղտնիք չէ՝ Հովսեփյանը ունի առողջական խնդիրներ՝ շաքարային դիաբետ, այս պահին առողջական վիճակը կայուն է։
Ռուսական պատվիրակությունը չի մասնակցել ԵԽԽՎ-ում «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության հումանիտար հետեւանքների մասին» բանաձեւի քվեարկությանը, որն ընդունվել էր սեպտեմբերի 27-ին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի վարչության փոխտնօրեն Ալեքսեյ Զայցեւը՝ պատասխանելով հարցին, թե ինչպիսին է հայ-ադրբեջանական սահմանին ապառազմականացված գոտու ստեղծման վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը, որը ներառվել է բանաձեւում:
«Փաստաթղթի քննարկման ընթացքում ԵԽԽՎ ռուսաստանյան պատվիրակությանը դիմում էին թե՛ հայ, թե՛ ադրբեջանցի գործընկերները: Հաշվի առնելով Ռուսաստանի միջնորդական դերը՝ ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությունը չի մասնակցել փաստաթղթի քվեարկությանը, որի դրույթներն ի սկզբանե հակասություններ էին առաջացնում կողմերի միջեւ: Մենք բազմիցս ընդգծել ենք, որ հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում միջադեպերի խնդրի կայուն եւ երկարաժամկետ լուծումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովի ստեղծումն է, որին կհաջորդի սահմանագծումն ամբողջ երկայնքով: Մոսկվան ձեւակերպել եւ առաջարկներ է ներկայացրել Երեւանին եւ Բաքվին` համապատասխան բանակցային գործընթացի մեկնարկի ապահովման վերաբերյալ: Ակնկալում ենք գործընկերների արձագանքը»,- ասաց նա:
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը լրագրողներին հայտնեց, որ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը։ Նրա խոսքով ՝ Տոնոյանը կալանավորել է երկու ամսով։
«Առաջադրված մեղադրանքում Դավիթ Տոնոյանն իրեն մեղավոր չի ճանաչել։ Մեղադրանքի կապակցությամբ դատարանում հայտարարություն արեց և տվեց համապատասխան բացատրություններ։ Մեր ակնկալիքն այն էր, որ կիրականացվի արդարադատություն՝ ներկայացված միջնորդության հետ կապված։ Ամեն դեպքում, պայքարը պետք է շարունակենք։ Վերաքննիչ դատարանում համապատասխան բողոք կներկայացվի»,- ասաց նա։
Փաստաբանը նաև հստակեցրեց, որ դատարանի կայացրած որոշմանը դեռ ծանոթ չի, քանի որ նոր է ստացել այն։
Ինչ վերաբերում է քննիչի կողմից ներկայացրած միջորդությանն, ապա Հովհաննիսյանն ասաց, որ միջնորդության հիմքում եղել են ազատության մեջ գտնվելու պարագայում քննությանը խոչընդոտելն ու քննությունից թաքվելը։
«Միանշանակ հիմնավոր չենք համարում։ Կալանավորման ինչպես պայմանն, այնպես էլ հիմքերն, առկա չեն եղել։ Գործը պետական ծառայողական գաղտնիքի հետ է առնչվում, մանրամասներ չեմ կարող ներկայացնել»,- ասաց նա։
Փաստաբանը միևնույն ժամանակ նշեց, որ քրգործում առկա են բազմաթիվ տեղեկություններ, որոնք արդեն իսկ հերքում են ներկայացված մեղադրանքը։
Նա հաստատեց՝ մեղադրանքն առնչվում է ԱԱԾ-ի տարածած հայտարարությունում տեղ գտած գործին։
«Մեղադրանքը վերաբերում է առանձնապես խոշոր չափերի հափշտակությանը, իսկ բովանդակությունը բացահայտել չի կարող»,- եզրափակեց փաստաբանը։
Կարևոր է ոչ միայն բանակի պաշտպանական կարողությունների արդիականացումը, այլև ՀՀ-ի շուրջ բարենպաստ արտաքին միջավայրի ձևավորումը, տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգի հետևողական իրագործումը։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը կարևորեց տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների վերաբացումն ու զարգացումը, որը կարող է որակապես փոխել ՀՀ-ի տնտեսության բովանդակությունն ու կառուցվածքը, լրացուցիչ խթան դառնալ ներհայաստանյան ենթակառուցվածքների զարգացման համար, ապահովել երկարաժամկետ ներառական տնտեսական աճ՝ ՀՀ քաղաքացիների համար ստեղծելով հավասար պայմաններ տնտեսական գործունեության մեջ ներգրավվելու համար։
«Այս համատեքստում առանցքային նշանակություն ունի կրթության զարգացումը, ուստի կրթության հասանելիությունը, ներառական զարգացումը և բովանդակային բարեփոխումը մեր երկարաժամկետ առաջնահերթությունն է։ Մեր նպատակն է՝ անձի կրթությունը և շարունակական զարգացումը դարձնել կենսակերպ։ Գիտության և տեխնոլոգիական ոլորտի զարգացումն այս պրոցեսի տրամաբանական շարունակությունն է և այստեղ էլ կառավարությունն արդեն ներդնում է ֆինանսավորման նոր բանաձևեր»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով 2022թ.-ի բյուջեում ձգտել են զգուշորեն բալանսավորել կառավարության առաջնահերթությունները և միաժամանակ ապահովել տարատեսակ ֆիսկալ ռիսկերի կառավարելիությունը։
Երգիչ, երգահան Հայկոյի մահվան պատճառի շուրջ կրքերը չեն հանդարտվում։
Սոցցանցերում տեղեկություններ են տարածվում, որ նա պատվաստված է եղել կորոնավիրուսի դեմ ու չնայած դրանց հենց կորոնավիրուսն է եղել մահվան պատճառը։
Առողջապահության նախարարությունը, անդրադառնալով շրջանառվող լուրերին, հայտարարել է, որ երգչի մահվան պատճառը COVID-19-ի դեմ պատվաստանյութը չէ:
Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, թե երկրում մահացել է 26 կորոնավարակակիր։
«Եթե ուզում եք իմանաք ինչու է մեր Երկրում պատվաստման գործընթացը նման աղետալի վիճակում, ապա հետևեք լիազոր մարմնի հաղորդագրություններին՝ կհասկանաք։ Երգչի մահվան պատճառը չի կարող լինել պատվաստանյութը, քանի որ երգիչը պատվաստված չի եղել․․․Ներողություն եմ խնդրում անձնական տվյալի հանրայնացման համար»,- հայտնել է Դանիելյանը։
«Փաստինֆո»-ն փորձեց ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկանալ՝ արդյոք երգահանը, ի վերջո, պատվաստվել է, թե ոչ, քանի որ պաշտոնական հաղորդագրությամբ չեն հերքում և չեն հաստատում տեղեկությունը։ Նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը հայտարարեց․
«ԱՆ-ն իրավունք չունի հաստատել կամ հերքել անձի պատվաստված լինելու մասին տվյալը, որովհետև ԱՆ-ն շարունակում է գործել էթիկայի սահմաններում և չի խախտում անձնական տվյալների գաղտնիության մասին օրենքը»։
Խաչատրյանը հավելեց, որ նախարարությունը ամեն կերպ փորձում է չխախտել էթիկան և օրենքը, չի կարող հայտարարել, արդյոք երգիչը եղել է պատվաստված, թե ոչ։ Սակայն քանի որ շրջանառվում էր տեղեկություն, թե երգչի մահվան պատճառը պատվաստումն էր, հարկ համարեցին հերքել տեղեկատվությունը։
«Իրականում այլ բան չի կարելի հասկանալ այդ տեքստից։ Մենք շատ պարզ՝ սևով սպիտակի վրա գրել ենք, որ երգիչ Հայկոն չի մահացել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութից։ Դա չի նշանակում, որ եղել է պատվաստված և հակառակը։ Շրջանառվում են նաև Հայկոյի այլ հիվանդությունները։ Մենք անձնական տվյալների դաշտ չենք մտնում և իրավունք էլ չունենք։ Եվ եթե ոմանք օգտվում են առիթից և իրավիճակից ու մանիպուլացնում են հարցը, ներողություն, բայց ԱՆ-ն կամ հասարակայնության հետ կապերի բաժինը այդ ամենից վեր է, կարևորում է մարդու կյանքը, առողջությունը և անձնական տվյալների գաղտնիությունը։ Գուցե գայթակղիչ է տիրապետել տեղեկությանը, բայց դժվար է դա պահել ու օրենքը չխախտել։ Ցավում եմ, որ որոշները չդիմացան գայթակղությանը, խախտեցին օրենքը և տրամադրեցին մարդու անձնական տվյալները։ Մեկ անգամ էլ հորդորում եմ՝ հանգիստ թողնել երգչին, թող նրա հոգին լուսավորվի։ Չի կարելի թեման մանիպուլացնել, սրանով դիվիդենտներ հավաքել, իբրև մենք մեր պատվաստումային գործընթացը ձախողել ենք»,- եզրափակեց խոսնակը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.