23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոստացել է Հայաստանին խիստ պատասխան տալ, եթե փորձեն Ադրբեջանի դեմ սադրանքների կամ այլ գործողությունների դիմել։ Գրում է «Интерфакс Азербайджан»-ը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կոչ է արել հրաժարվել ռևանշի փորձերից ու խոստացել է խստորեն կանխել հայկական կողմի ցանկացած սադրանք։
«Ես դիմում եմ նրանց, ովքեր Հայաստանում ապրում են ռևանշի մասին ցանկություններով։ Մտածեք ձեր մասին։ Երկաթե բռունցքը այստեղ է, ոչ մի տեղ չի գնացել, նա իր տեղում է: Մի նյարդայնացրեք մեզ, ձեզ լավ պահեք: Եթե դուք լավ պահեք ձեզ, ապա կարող եք հանգիստ ապրել: Իսկ եթե մեր դեմ կրկին լինի որևէ սադրանք, հայտարարություն կամ գործողություն, մենք ձեր գլուխը կկոտրենք, ոչ մի բանի չենք նայի։ Ոչ ոք չի կարող ձեզ պաշտպանել», — ասել Է Ալիեւը՝ օկուպացված Թերթերի շրջանում Ադրբեջանի դրոշի բարձրացման արարողության ժամանակ։
Մենք թույլ չենք տա օտարերկրյա պետություններ ազդեն Իրանի` հարեւանների, այդ թվում Հայաստանի հետ հարաբերությունների վրա: Այս մասին Թեհրանում կայացած հանդիպումից հետո իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսին հայտարարեց Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը, փոխանցում է Mehr- ը:
«Այսօր մենք պայմանավորվեցինք զարգացնել համագործակցությունը տնտեսության, առեւտրի եւ զբոսաշրջության բոլոր ոլորտներում: Առեւտուրը եւ հայկական տարանցիկ ուղու շահագործումը երկու երկրների համար երկկողմ հետաքրքրություն ներկայացնող խնդիրներից են»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը:
«Մենք սահմանել ենք գործընթաց, որն օպերատիվ կերպով կգործարվի երկու երկրների տարանցիկ ճանապարհների ու երթուղիների աշխուժացման համար: Առաջիկա շաբաթների ընթացքում մենք ավելի շատ աշխուժացում կտեսնենք երկու երկրների հարաբերություններում»,- ասաց նա: «Մեր տարածաշրջանը եւ մեր հյուսիսային հարեւանները գտնվում են ծանր վիճակում, հատկապես` տարածաշրջանի որոշ հատվածներում սիոնիստների եւ ահաբեկիչների ներկայության պատճառով», — ավելացրեց նա:
«Մենք թույլ չենք տա որոշ օտարերկրյա պետություններին ազդել հարեւանների, այդ թվում` Հայաստանի հետ Իրանի հարաբերությունների վրա: Մեր տարածաշրջանը չափազանց մեծ նոր պահանջներ ոչ մի կերպ չի հանդուրժի: Տարածաշրջանի խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանի ժողովուրդները` առանց որեւէ արտաքին միջամտության»,- ընդգծեց Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը:
Իր հերթին, Հայաստանի արտգործնախարարը բարձր է գնահատել Իրանի մոտեցումը Հայաստանի տարածքային ամբողջականության հարցում: Մեր բարեկամությունը դարերի պատմություն ունի: Մենք քննարկեցինք եւ կարծիքներ փոխանակեցինք տարածաշրջանի բոլոր իրադարձությունների վերաբերյալ»:
«Ես արտաքին գործերի նախարար Ամիր-Աբդոլլահիանին տեղեկացրեցի Ղարաբաղի հետ կապված իրադարձությունների մասին: Ղարաբաղյան պատերազմին մասնակցել են նաեւ այլ երկրների վարձկաններ: Չնայած նրան, որ Ադրբեջանի Հանրապետությունը պարտավոր էր ազատ արձակել գերեվարված քաղաքացիներին եւ պահվող անձանց, չարեց դա եւ պետք է անի հնարավորինս շուտ: Մենք պետք է բանակցություններ եւ քննարկումներ անցկացնենք Ադրբեջանի, Իրանի եւ Ռուսաստանի մասնակցությամբ, եւ շեշտը դրել ենք տարածաշրջանում հաղորդակցության ուղիների վերականգնման վրա: Հայաստանը հայտարարում է հաղորդակցության ուղիները վերաբացելու իր պատրաստակամության մասին»,- ասել է ՀՀ արտգործնախարարը:
«Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի սահմաններին եւ պաշտոնական տարածքներում վտանգում է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովմանն ուղղված մեր ջանքերը: Մենք գնահատում ենք Իրանի մոտեցումը Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ»,- նշել է Միրզոյանը:
Միշտ էլ Շուշիի հարցը եղել է, որովհետեւ Ադրբեջանը երբեք չի հրաժարվել այն մտքից, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան եւ բնակվեն Ղարաբաղում, իսկ որտե՞ղ պետք է բնակվեն: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Լիտվա պաշտոնական այցի շրջանակում երկրի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հոկտեմբերի 3-ին կայացած հանդիպմանը։
«Եվ հայկական կողմն էլ չի վիճարկել դա: Ավելին, երբ բանակցային սեղանի շուրջ եղել է հանրաքվեի կամ հարցման կամ պլեբիսցիտի տարբերակը, հայկական կողմն էլ է ընդունել, որ Ղարաբաղի ադրբեջանցիները դրան պետք է մասնակցեն որպես ԼՂ բնակիչ: Բա Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցի բնակիչները որտե՞ղ էին բնակվելու: Տրամաբանորեն այնտեղ, որտեղ բնակվել են: Շուշիի մասին այդքան խոսում են, 30 տարվա ընթացքում Շուշիում քանի՞ բնակելի շնք է կառուցվել, ոչ մի: Ինչի՞ չի կառուցվել, փող չեն ունեցե՞լ: Վստահ չեն եղել, որ մնալու է, ակնհայտ է պատասխանը»,-ասաց նա:
Անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհի խնդրին, վարչապետն ասաց. «Սյունիքի ավագ սերնդի ներկայացուցիչները գիտեն, որ 1990-ականների կոնֆլիկտը երբ սկսել է, այդ ճանապարհը փակ է եղել: Անընդհատ բախումների թատերաբեմ է եղել հենց Էյվազլի եւ Չայզամի գյուղերի հատվածում, որոնք եղել են սովետական ադրբեջանական գյուղեր:
Ընդհանրապես, 30 տարվա մեր ամենամեծ խնդիրն այն է եղել, որ մենք իրականության հետ չենք առերեսվել: Մենք հավաքվել ենք ասել ենք փաստարկներ եւ երբեք հարց չենք տվել՝ իսկ դրսի հայացքից մեր ասածը ո՞նց է հնչում: Իսկ դրսում միջազգային հանրությունը մեր ասածը ոնց է ընկալում»:
Փաշինյանի խոսքով, այսօր շատերը հարցնում են, նաեւ միջազգային դիտորդները, այդ ո՞նց եղավ, որ այս պատերազմից հետո կառավարությունը նորից ընտրություններում հաղթեց. «Փառք Աստծո, ընտրությունների լեգիտիմություն ՀՀ-ից դուրս ոչ ոք կասկածի տակ չի դնում, Հայաստանի ներսում էլ կասկածի տակ են դնում այն ուժերը, որոնք… ժողովուրդն էլ կասկածի տակ չի դնում:
Պարզ պատճառով հաղթեց ՀՀ կառավարությունը, որովհետեւ մենք ժողովրդի հետ անկեղծ խոսեցինք, մեզ լսեց, մեր ասածը համադրեց իր տեսածի հետ»:
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռուստատեսային ծրագրերից մեկի եթերում, անդրադարձել է Իրանի ու Ադրբեջանի հարաբերություններում լարվածությանը։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով farsnews.ir-ն, ԻԻՀ ԱԳ նախարարը, մասնավորապես, հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում վերջին պատերազմի ընթացքում ահաբեկչական որոշ հոսանքներ են տեղափոխվել «այս ճգնաժամային տարածաշրջան»։ «Սիոնիստական ռեժիմն էլ փորձեց հնարավորինս օգտագործել ստեղծված առիթը և Իրանի սահմաններին մոտ գտնվելու համար Ադրբեջանի որոշ հատվածներում ներկայություն ապահովեցին։ Մենք հենց այդ ժամանակ քաղաքական, ռազմական, անվտանգային մակարդակներում դիվանագիտական խողովակներով մեր մտահոգությունները հայտնեցինք»,- ընդգծել է ԻԻՀ ԱԳ նախարարը և հավելել. «Ադրբեջանի հետ լավ ու զարգացող հարաբերություններ ունենալը մեր ուշադրության կենտրոնում է, բայց մեր սահմանների հարևանությամբ սիոնիստական ռեժիմի տարրերի ներկայությունը չենք հանդուրժելու, տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունը, սահմանների փոփոխությունը չենք կարող հանդուրժել, մենք դրա նկատմամբ մեծ զգայունություն ունենք»։
«Վերջին օրերին զորավարժության անցկացմամբ սիոնիստներին ու ահաբեկիչներին ուղերձ հղեցինք։ Իհարկե, Ադրբեջանի նախագահը Իրանի հասցեին բացասական խոսքեր էր ասել, և մենք դիվանագիտական ճանապարհով մեր բողոքը հայտնեցինք։ Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպմանը ես այդ նկատառումներն ասացի, նշեցի, որ ձեր դրությունը ըմբռնում ենք, սիոնիզմի ու ահաբեկիչների վտանգը ձեր տարածքում և ձեր ու հարևան երկրների դեմ հասկանում ենք, և ակնկալում ենք, որ Ադրբեջանի պաշտոնյաները կշտկեն այդ հայտարարությունները։ Ի վերջո երկու ժողովուրդները վաղեմի հարաբերություններ ունեն, և չպետք է թույլ տալ, որ արտաքին խաղացողները ազդեն երկու երկրների հարաբերությունների վրա։ Դիվանագիտական խողովակներով, այդ թվում՝ Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպմանը դրական ուղերձներ ենք ստացել։ Կարծում եմ՝ այս փուլն անցնում ենք և շուտով տարանցման խնդիրների վերաբերյալ քննարկումներ ենք ունենալու։
Աշխարհաքաղաքական իրադրության վերաբերյալ մենք մեծ զգայունություն ունենք։ Մենք Ադրբեջանին հստակ ասել ենք, որ Իրանը ուշադրությամբ հետևում է այդ զարգացումներին, տարածաշրջանում սահմանների փոփոխությունը մեզ համար ընդունելի չէ։ Սակայն իրականությունն այն է, որ այս զարգացումների հետևում արտաքին դերակատարներ են, սիոնիստներն ու ահաբեկիչները, որոնք ցանկանում են անկայունություն առաջացնել տարածաշրջանում։ Մենք առավելագույնս օգնելու ենք, որ Ադրբեջանը, որը մեր լավ հարևանն է, չընկնի այդ թակարդը և սիոնիստների ու ահաբեկիչների գործունեության դաշտի չվերածվի, և տարածաշրջանի երկրների միջազգայնորեն ճանաչված սահմաններում փոփոխություններ չլինեն։ Իրանն Ադրբեջանի մեծ հարևանն է և դիվանագիտական ճանապարհով ուղերձներ ենք փոխանակել և շատ լավատես ենք։ Հնարավոր է՝ Ադրբեջանի պաշտոնյաները թշնամու գործողությունների ազդեցության տակ են ընկել և նրանց որոշ հայտարարությունների արմատները այդտեղից են սկիզբ առնում։ Սակայն մենք մեծ զգայունությամբ ու վճռականությամբ հետամուտ ենք այս խնդրին և, տա Աստված, շուտով տարանցման ճանապարհին ստեղծված խնդիրները նախատեսված միջոցառումներով կվերացվեն»,- ասել իրանցի պաշտոնյան։
Կորոնավիրուսից բուժվող երիտասարդի հարազատներին համոզել են, որ վիճակը վիճակը ծայրահեղ ծանր է, բուժման համար անհրաժեշտ է 700.000 ՀՀ դրամ արժողությամբ «Ակտեմրա» դեղամիջոց, որը միջնորդը ձեռք է բերել «փողոցից», պատահական անհայտ անձից։
Փաստաբան Լուսինե Վիրաբյանը, որը ներկայացնում է գործով տուժողի շահերը, «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ ըստ բժիշկների՝ դեղամիջոցը ներարկելու արդյունքում պետք է ջերմությունը բարձրանար, ապա՝ կտրուկ իջներ, սակայն դեղամիջոցի ընդունումից հետո երիտասարդի մոտ որևէ ազդեցություն, փոփոխություն չի եղել, կորոնավիրուսի բուժման բնականոն ընթացքը շարունակվել է։ Ավելին, պարզվում է, որ տղան ընդհանրապես տեղյակ չի եղել, որ իրեն ներարկել են նշված դեղամիջոցը և միայն հիվանդանոցից դուրս գրվելուց հետո է իմացել, որ իրեն ինչ-որ «բարդ» դեղամիջոց են ներարկել, ինչի արդյունքում ինքն ապաքինվել է։
«Շատ զարմացել է։ Հիվանդանոցում ինքը եղել է գիտակից վիճակում, ինչը փաստում է նաև բուժանձնակազմը և որևէ մեկն իրեն չի ասել, որ իրեն նշանակված բուժումից դուրս այլ դեղամիջոց են ներարկում, ինչը կարող է որոշակի ազդեցություն ունենալ »,- նշեց Վիրաբյանը՝ հավելելով, որ դեղամիջոցը բարդ է, ոչ բոլոր դեպքերում են կիրառում, իսկ կիրառելու դեպքում ուշադիր են լինում ընթացքին, իսկ երիտասարդի պարագայում որևէ փոփոխություն չի եղել, ինչից էլ կասկած է առաջացել, որ իրեն այդ դեղն առհասարակ չեն ներարկել, ի սկզբանե կասկած է եղել, որ դեղն ուղղակի մուտք չի եղել հիվանդանոց։
Փաստաբանի փոխանցմամբ՝ անձը, որն առաջարկել է «Ակտեմրա» դեղամիջոցը և միջնորդ է հանդիսացել հիվանդի հարազատների և բժիշկների միջև, հանդիսանում է դեղագործական ընկերության տնօրեն։
«Տվյալ անձը հիվանդի հարազատներին ներկայացրել է, որ իրենց տղան գտնվում է ծայրահեղ ծանր, մահամերձ վիճակում և եթե այդ դեղամիջոցը չներարկեն, տղան ուղղակի կմահանա, ընդ որում, դա այն պարագայում, երբ տղայի հայրը մեկ օր առաջ էր մահացել կորոնավիրուսից։
Հարազատները բնականաբար ամեն ինչ անում են, գումարը հայթայթում ու տալիս, որ դեղը ձեռք բերեն, բայց հիվանդը երբեք ծայրահեղ ծանր վիճակում չի եղել։ Թեև հոսպիտալացված է եղել, բայց նորմալ վիճակում, գիտակցությունը՝ տեղը՝ ի հակառակ տվյալ անձի պնդումների, թե երիտասարդն անգիտակից վիճակում է, պետք չէ զանգել, խոսել իր հետ, վիճակն ավելի կվատթարանա, մինչդեռ, առկա են հեռախոսազանգերի վերծանումները, համաձայն որի, երիտասարդը չի խոսել ընտանիքի անդամների հետ, բայց խոսել է ընկերների, բարեկամների հետ։ Չէր կարող ծայրահեղ ծանր վիճակում հիվանդն այդքան խոսել, հեռախոսը զբաղեցնել»,- պատմում է փաստաբանը։
Խարդախության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել, որի շրջանակներում հարցաքննվել է նաև միջնորդ հանդիսացող անձը, որը նշել է, որ չի կարող ՀԴՄ կտրոն ներկայացնել, քանի որ դեղամիջոցը դեղատնից չի ձեռք բերել և չի մատնանշել, թե ումից է ձեռք բերել։
Վիրաբյանը տեղեկացրեց, որ առերես հարցաքննության ընթացքում միջնորդ հանդիսացող անձը նշել է, թե հեռախոսով խոսել է, ինչ-որ մեկը լսել է, որ ինքը նման դեղ է փնտրում և ասել, որ ունի չօգտագործված դեղամիջոց, որը գնել էր հարազատի համար, մինչդեռ, նշված դեղամիջոցը հատուկ պայմաններում է պահվում և, եթե նույնիսկ դեղամիջոցը պետք է ներարկվի 10 րոպեի ընթացքում, դա պահվում է սառույցի մեջ։
«Ոչ ոք 700.000 դրամ չէր վճարի՝ ավելորդ դեղ գնելու, դա «Ասկոֆեն» չէ, որ մեկ կոճակը գրպանում շրջեն։ Հատուկ պայմաններում պահպանվող, նման արժեքի դեղը հնարավոր չէ ավելորդ գնել, հետո տալ ինչ-որ մեկին՝ առանց կտրոնի, առանց դեղատոմսի»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ առերեսման ընթացքում հետաքրքրվել է միջնորդից՝ արդյո՞ք պարզել է, թե սառույց եղել է, թե ոչ, ինչին ի պատասխան վերջինս նշել է, թե թեթև, սովորական դեղ է։
Բացի այդ՝ Վիրաբյանը նշեց, որ այդ օրն ընդամենը երեք անձ էր բուժվում այդ դեղամիջոցով, ուստի, անհրաժեշտ էր պարզել շրջանակը, թե արդյո՞ք այդ երեք անձանցից որևէ մեկը տվել է նշված դեղամիջոցը՝ տվյալ հիվանդին, սակայն քրեական գործով չի ապացուցվել, որ ինչ-որ մեկը հիվանդանոցից է փոխանցել դեղամիջոցը։
«Բացի դրանից՝ հիվանդները եղել են վերակենդանացման բաժանմունքում և ոչ մի հարազատ հնարավորություն չունի իր հիվանդի համար արդեն իսկ վերակենդանացման բաժանմունք մուտքագրված դեղը հետ պահանջել սառնարանից և փոխանցի ուրիշին, ինչը գոնե ինչ-որ մատյանով պետք է երևա »,- նշեց Վիրաբյանը՝ ընդգծելով, որ հիվանդի էպիկրիզում կան բոլոր դեղամիջոցները, բոլոր հակաբիոտիկներն ու վիտամինները՝ բացի այդ դեղից, «Ակտեմրա» դեղամիջոցի վերաբերյալ նշում չկա նաև տվյալ բաժանմունքի դեղերի ծախսի ցուցակում, միայն հետագայում, քրեական գործի ընթացքում մատյաններից մեկում՝ այլ, ակնհայտ տարբերվող գրիչով և ձեռագրով նշվել է «Ակտեմրա» դեղամիջոցի անունը։
Հարցին՝ արդյո՞ք դատաձեռագրաբանական փորձաքննություն նշանակվել է, փաստաբանը նշեց, որ փորձաքննություն չի նշանակվել, որովհետև քննիչին ձեռնտու չէր։
Փաստաբանը տեղեկացրեց, որ այս օրերի ընթացքում բազմաթիվ զանգեր է ստանում, որ հիվանդներին ներարկել են, ինչից հետո եղել են մահացության դեպքեր, ընդ որում, ներարկել են մահամերձ հիվանդներին։ Փաստաբանը մտահոգություն հայտնեց առ այն, որ տվյալ դեղամիջոցը չունի այն օգուտը, ինչը նկարագրում են բժիշկները և, տեսնելով, որ հիվանդն արդեն մահամերձ է, հիվանդի փրկությունը չի լինելու, ավելորդ անգամ հիվանդի հարազատին ֆինանսական բեռ են պատճառում՝ տվյալ դեղը ձեռք բերելու համար։ Փաստաբանի նման մտահոգությունները կապված են այս օրերին ստացված ահազանգերի վիճակագրությամբ։
Քրեական գործի շրջանակներում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացվել, որի արդյունքում չի հայտնաբերվել այն անձը, ումից ձեռք է բերվել այդ դեղամիջոցը, թեև, ըստ փաստաբանի, նույնիսկ հեռախոսի վերծանումներով կարելի էր գտնել այդ անձին, եթե այդպիսին եղել է։ Քննիչի կողմից քրեական գործի վարույթը կարճելու որոշում է կայացրել՝ հանցակազմի բացակայության հիմքով, որը ստանալուց հետո փաստաբանը կվիճարկի այն։
«Ինչ աստիճանի աբսուրդ որոշում պետք է լինի, որ, այն պայմաններում, երբ քննությունը թերի է ընթացել, երբ կան բարձրացված հարցեր, որոնց լուծում չի տրվել, օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ընթացքում են, մինչև հոկտեմբերի 12-ը նախաքննության ժամկետը երկարացվել է, բայց քննիչը սեպտեմբերի 22-ին որոշում է կայացրել վարույթը կարճելու մասին »,- նշեց փաստաբանը։
Ադրբեջանի նախագահի սեպտեմբերի 27-ի ուղերձում էթնիկ թշնամանքին ավելացրած է կրոնականը, ուղերձը հիմնված է բացահայտ կեղծիքի վրա: Այս մասին ասվում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարությունում:
«Ադրբեջանի նախագահի սեպտեմբերի 27-ի ուղերձում էթնիկ թշնամանքին ավելացրած է կրոնականը, ուղերձը հիմնված է բացահայտ կեղծիքի վրա
Ադրբեջանի նախագահն 2021թ. սեպտեմբերի 27-ի հայտարարված «Հիշատակի օրվա» իր ուղերձում բացահայտ բորբոքում է կրոնական թշնամանք՝ էթնիկ ատելությանն ու թշնամանքին զուգահեռ, օգտագործում է կեղծ փաստեր։
Մասնավորապես, ուղերձում բացահայտ կեղծելով փաստերը՝ նա նշում է. «կիսաքանդ մզկիթներում նենգ թշնամին անասուններ՝ կովեր և խոզեր էր պահում ՝ մեզ և ողջ աշխարհի մուսուլմաններին անարգելու համար: Վստահ եմ, որ աշխարհի մուսուլմանները համարժեք պատասխան կտան: Այս խնդրի վերաբերյալ նամակներ եմ ստանում բազմաթիվ մահմեդական երկրներից: Մենք (…) հայկական վայրագությունների, հայկական ֆաշիզմի վերաբերյալ մենք իրազեկում և իրազեկելու ենք ամբողջ աշխարհին: (…) մեր հաղթանակը (…) հաղթանակ է հայկական ֆաշիզմի դեմ»: Այնուհետև, նա խոսում է Հայաստանում հաստատված իբր իսլամաֆոբիայի մասին:
Այս ամենը բացահայտ կեղծիք է, հիմնված է անիրական տվյալների վրա:
Եթե հայերն ունեն իսլամաֆոբիա, բա ինչպե՞ս է ստացվում, որ Երևանի կենտրոնում կա գործող մզկիթ, իսկ Բաքվի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին պղծված է՝ վերածված է գրադարանի պահոցի, գմբեթից իջեցված է խաչը, ոչնչացված են գերեզմանաքարերը, որ կային եկեղեցու հարևանությամբ:
Եթե Հայաստանում ու Արցախում կա իսլամաֆոբիա, ապա ինչպե՞ս էին Արցախում կանգուն մնացել ու պահպանվում, օրինակ, Շուշիի Վերին ու Ներքին մզկիթները, հիմնովին վերանորոգվել էին Վերին մզկիթն ու մեդրեսի՝ հոգևոր վարժարանի շենքը, կառուցվել էր պուրակ կամ ինչպե՞ս բացատրել ադրբեջանական զինված ուժերի կողմից վերջին պատերազմից հետո Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց և Կանաչ ժամ եկեղեցիների հրթիռակոծումն ու պղծումը, Արցախում Մեխակավանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու ոչնչացումը կամ Մատաղիսի Սուրբ Եղիշե եկեղեցու պղծումը, հայկական խաչքարերի ոչնչացումը Շուշիում և Հադրութում և այլն: Կամ ինչպե՞ս է ստացվում, որ իսլամ դավանող աշխարհի բազմաթիվ ժողովուրդների հետ հայերն ապրում են՝ որպես բարեկամներ:
Ակնհայտ է, որ իրականում գործ ունենք քրիստոնեության նկատմամբ բացահայտ ատելության ու թշնամանքի հետ:
Սեպտեմբերի 27-ի ուղերձում Ադրբեջանի նախագահն ասում է. «ադրբեջանցիների նկատմամբ ատելությունը այնտեղ [Հայաստանում] հաստատվել է որպես պաշտոնական գաղափարախոսություն»:
Այս խոսքերը նույնպես բացահայտ կեղծիք են, հիմնված են հորինված պատմությունների վրա:
Ադրբեջանի նախագահը նորից ողջ հայ ժողովրդին անվանում է ֆաշիստներ, իրեն թույլ է տալիս արժանապատվությունը վիավորող արտահայտություններ:
Բայց նրա այս և մյուս ելույթները բացահայտ են ապացուցում, որ իրականում հենց ինքն է ֆաշիստական գաղափարներ առաջ տանում, ինքն է բորբոքում քրիստոնեության նկատմամբ կրոնական թշնամանք:
Որպես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան, միանշանակ վստահությամբ միջազգային ողջ հանրությանը հավաստում եմ, որ ՀՀ որևէ իշխանություն կամ Կառավարություն, Ադրբեջանի ժողովրդի դեմ երբևէ ատելության կամ թշնամանքի հովանավորչության քաղաքականություն չի տարել: Այլ կրոնների, այդ թվում՝ իսլամի նկատմամբ մշտապես տարվել է հանդուրժողականության ու հարգանքի քաղաքականություն՝ դպրոցական ծրագրերից սկսած:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այս անգամ էլ առանձնացրել է Ադրբեջանի նախագահի ուղերձի էթնիկ ու կրոնական ատելություն, թշնամանք բորբոքելու հատվածները: Հայերեն ու անգլերեն տարբերակներով այս մասերն ուղարկվում են միջազգային կառույցներին՝ թիրախային վայրեր, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողով, գործադիր իշխանության ու իրավապահ մարմինների, ինչպես նաև ՀԿ-ներին:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը բոլոր նյութերն ուսումնասիրում է առաջնային աղբյուրներից՝ ադրբեջաներենով:
Ուսումնասիրությունը վկայում է, որ այդ ելույթներն ու ուղերձները գեներացնում են ատելություն ողջ հայ ժողովրդի, Հայաստանի և Արցախի բնակչության նկատմամբ՝ հասնելով ֆաշիզմի։
Առկա է հստակ պատճառական կապ դրանց ու հայ զինծառայողներին և քաղաքացիական անձանց ադրբեջանական զինված ուժերի կողմից խոշտանգելու, քաղաքացիական բնակավայրերի ու եկեղեցիների նկատմամբ վայրագությունների, ՀՀ սահմանային բնակչության իրավունքների կոպիտ խախտումների միջև:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատկազն այս ամենն իրականացնում է իրավունքների խախտումները կանխարգելելու, ոտնահարումները վերացնելու նպատակով:
Ադրբեջանական նման քաղաքականությունը, երբ հայատյացությունն ու հայասպանությունը խրախուսվում են պետական մակարդակով, լրջորեն վտանգում է մարդկանց խաղաղ կյանքն ու անվտանգությունը, երկու ժողովուրդների խաղաղ գոյակցության հեռանկարները»:
Ես չեմ լսել որևէ պաշտոնական հայտարարություն ՀՀ սուվերեն տարածք Իրանի ցամաքային ուժերի կողմից զորքեր մտցնելու մասին և խիստ կասկածում եմ, որ Իրանի ղեկավարությունն այդպիսի պաշտոնական հայտարարություն կանի։ Դա անթույլատրելի է և առանց ՀՀ իշխանությունների հրավերի, իսկ դրանում ես խիստ կասկածում եմ, Իրանը զորք չի մտցնի։
Այս մասին «Հետպատերազմյան Հայաստան. Ի՞նչ քայլեր ձեռնարկել» խորագրով ժողովի ժամանակ, անդրադառնալով տարածված տեղեկություններին, որ Իրանը կարող է առանց ՀՀ իշխանությունների համաձայնության զորք մտցնել ՀՀ տարածք, ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Այն, որ ԻԻՀ-ն անհանգստացած է ստեղծված իրավիճակով, միանշանակ է, և իրավունք ունեն, որովհետև Հայաստանն Իրանը աշխարհին կապող քիչ ուղիներից մեկն է։ Իրանը շահագրգռված է, որ Հայաստանում լինի կայունություն և Հայաստանում իշխեն ազգային ուժեր»,– ասել է նա։
Երրորդ նախագահը նշել է, որ արտաքին ուժերը Հայաստանում չեն ավարտել իրենց գործը։ «Քանի որ արտաքին ուժերը միաբևեռ չեն, հիմա ուշադիր հետևում են, թե կապիտուլյանտն իրենցից ում կխաբի։ Հենց տեսան, որ իրենց խաբում է, այդ արտաքին ուժերը մեզ հակառակորդ չեն լինելու, չեմ ասում մեզ օժանդակելու են, բայց լինելու են օբյեկտիվ։ Այսօր որևէ օբյեկտիվ վերաբերմունք Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին չկա։ Եթե մենք սրանց արածի 10%-ն անեինք, երևի 10 հայտարարություն մեզ բաժին կհասներ։ Սա նշանակում է, որ դեռևս հանդուրժում են և սպասում են` իրենց ակնկալիքները կիրականանա՞ն, թե ոչ։ Բայց մենք այդքան ժամանակ չունենք սպասելու, որովհետեւ ժամանակը մեր օգտին չի աշխատում»,- ասել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպելու պատրաստակամությունը և անդրադարձել գերիներին վերադարձնելու ու ականապատ տարածքների քարտեզների հարցին: Այս հայտարարությունը կառավարության ղեկավարն արել է Վիլնյուսում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը` պատասխանելով ներկաներից մեկի հարցին:
«Տեսեք, Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է ինձ հետ հանդիպել։ Ասեմ, որ դեռ հուլիսին եմ հայտարարել, որ մենք պատրաստ ենք և՛ բարձր, և՛ բարձրագույն մակարդակում հանդիպել, այսինքն՝ դա թարգմանաբար նշանակում է, և արտգործնախարարների մակարդակով, և վարչապետ-նախագահ մակարդակով պատրաստ ենք հանդիպել: Վերջերս ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթում հայտարարել եմ, որ Լեռնային Ղարաբաղի հարցը սպասում է իր լուծմանը, և կարող եմ ասել, որ մի քանի ագամ արդեն ողջունել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները, որտեղ նրանք մի քանի անգամ արձանագրում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու ու այս նպատակով խաղաղ գործընթացը վերականգնելու անհրաժեշտությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Այս համատեքստում, վարչապետը նշել է, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա է հայտարարում, որ պատրաստ է հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ։ «Ձեր կոնկրետ նշած հարցին կարող եմ տալ հետևյալ պատասխանը ենթադրվող առաջիկա հանդիպմանը ես պատրաստ եմ ինձ հետ տանել այն քարտեզները, որոնց մասին խոսվում է, իսկ խոսվում է այն քարտեզների մասին, որոնք Հայատանի և Ադրբեջանի զինված ուժերին իրարից չեն բաժանում, այսինքն՝ դրանք ռազմական գործնական անվտանգային նշանակություն չունեն, այլ ունեն միայն հումանիտար նշանակություն, որովհետև գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի թիկունքում։
Ես պատրաստ եմ մեր ունեցած բոլոր քարտեզներն ինձ հետ տանել և Ադրբեջանի նախագահին կոչ եմ անում իր հետ բերել մեր բոլոր գերիներին։
Այս համատեքստում, վարչապետը նշել է, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա է հայտարարում, որ պատրաստ է հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ։ «Ձեր կոնկրետ նշած հարցին կարող եմ տալ հետևյալ պատասխանը․ ենթադրվող առաջիկա հանդիպմանը ես պատրաստ եմ ինձ հետ տանել այն քարտեզները, որոնց մասին խոսք է գնում, իսկ խոսք է գնում այն քարտեզների մասին, որոնք Հայատանի և Ադրբեջանի զինված ուժերին իրարից չեն բաժանում, այսինքն՝ դրանք ռազմական գործնական անվտանգային նշանակություն չունեն, այլ ունեն միայն հումանիտար նշանակություն, որովհետև գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի թիկունքում։
Ես պատրաստ եմ մեր ունեցած բոլոր քարտեզներն ինձ հետ տանել և Ադրբեջանի նախագահին կոչ եմ անում իր հետ բերել մեր բոլոր գերիներին։
Տեսեք, Ադրբեջանի նախագահը բողոքում է, որ այդ քարտեզների որակը, որ նախկինում փոխանցել ենք, լավը չեն: Տեսեք, մենք երկու արձանագրում ենք անում` առաջինը. մենք տվել ենք այն քարտեզները, որ ունենք, այսինքն այնպես չէ, որ լավ որակի քարտեզները պահել ենք դարակում, վատ որակի քարտեզները տվել ենք։ Ես չեմ բացառում և նաև գիտեմ, որ քարտեզների որակի հետ կապված խնդիր կա, ինչո՞ւ, որովհետև քարտեզի որակը կախված է քարտեզագրողի որակից, նրա պրոֆեսիոնալ հմտությունից, ինչ քարտեզագրել է, այն էլ ունենք։ Եվ մենք այստեղ անկեղծ ենք, բաց ենք, ու որևէ մեկին խաբելու մտադրություն չունենք, որովհետև այստեղ խոսքը ոչ միայն Ադրբեջանի մասին է, այլև մեր միջնորդ գործընկերների, որոնք մեր բարեկամ երկրներն են, մեր գործընկերներն են։ Սա պատվաբեր չի լինի, ուղղակի այդ իրավիճակում փորձ անել որևէ այլ բան այլ կերպ անել։
Մենք տվել ենք այն քարտեզները, որ ունենք, մենք ուրիշ քարտեզներ, նկատի ունեմ, արդեն իսկ փոխանցված տեղանքի առումով, ուրիշ քարտեզներ ուղղակի չունենք։ Եվ սա փաստ է, ու սա պետք է արձանագրել որպես իրողություն։ Ինչ վերաբերում է վստահությանը, պարզ է, որ այս իրավիճակում Ադրբեջանը մեզ չի վստահում, մենք Ադրբեջանին չենք վստահում և ամբողջ խնդիրն այն է, որ փորձենք փոքր քայլերով այնպես շարժվենք առաջ, որ գոնե ինչ որ վստահություն ձևավորվի։ Այդ վստահությունն ինչո՞ւ է կարևոր, որ կարողանանք, այո, նաև հումանիտար հարցերն ավելի արագ լուծել, և մեր գերեվարված եղբայրներին օր առաջ վերադարձնել իրենց ընտանիքներ»,- նշել է վարչապետ Փաշինյանը։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումներ և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Ս.Գ-ն:
Այս մասին հայտնում են ԱԱԾ-ից՝ մանրամասնելով, որ նույն օրը վերջինս նյութական ծանր հետևանքներ առաջացնող պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիք կատարելու համար ներգրավվել է որպես մեղադրյալ, և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է նաև, որ քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ՝ հանցավոր մեխանիզմում ներգրավված այլ պաշտոնատար անձանց գործողություններն անհատականացնելու և նրանց նկատմամբ քրեական հետապնդումներ սկսելու ուղղությամբ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Օրերս ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի երիտասարդական թևի ներկայացուցիչները ցույց էին կազմակերպել ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության առջև։ Համայնքի բողոքների հիմնական պատճառներն են՝ հայ-թուրքական մերձեցման նոր գործընթացի և հայ ռազմագերիների առկայության ֆոնին որևէ տոնակատարության կազմակերպում։ Հատուկ բողոք էր ներկայացվել Լիլիթ Մակունցի դեսպան նշանակման դեմ, որի կարգախոսն էր, որ Հայաստանն արժանի է ավելի պրոֆեսիոնալ պաշտոնյաների։
Հատկանշանակ է, որ Լիլիթ Մակունցը խնդիրներ ունի ոչ միայն համայնքային ավանդական կազմակերպությունների, այլ նաև Հայ առաքելական եկեղեցու հետ․ բանն այն է, որ Մակունցին դեմ են արտահայտվել նաև եկեղեցու սպասավորները և ծխի անդամները՝ բացահայտ ասելով, որ վերջինիս ներկայությունը ու ՀՀ պաշտոնյաների համար նախատեսված պատվավոր տեղը զբաղեցնելը ողջունելի չէ։ Նա կարող է միայն պատարագների մասնակցել որպես համայնքի շարքային ներկայացուցիչ։
Սա միակ նորարարությունը չէ, որ Լիլիթ Մակունցի նշանակմամբ տեղի է ունեցել։ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչների ցույցից «վախեցած դեսպանը» փորձել է պաշտպանվել ամերիկյան ոստիկանությամբ, որի ներկայացուցիչները ամբողջ ընթացքում ներկա են եղել։ Նշենք, որ 2018թ․, երբ Հայաստանում տեղի ունեցող հեղափոխության ժամանակ հայ համայնքի ներկայացուցիչները ցույց էին կազմակերպել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության առջև, ոչ միայն չի եղել ամերիկյան ոստիկանության կամ անվտանգության որևէ ներկայացուցիչ, այլ հայկական դեսպանության դռները բացվել են բողոքի ակցիայի մասնակիցների առաջ և վերջիններիս հետ հանդիպել են դեսպանության աշխատակիցները։ Փաստորեն, ժողովրդի պահանջով և մանդատով իշխանության եկան անձինք այժմ օտարերկրյա ոստիկանությամբ պաշտպանվում են այդ նույն ժողովրդից։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.