23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Politik.am-ը գրում է. «Գոծող իշխանությունները անգամ խայտառակ պարտությունից եւ բանակը ջախջախելուց հետո են շարունակում խոսել նախկին իշխանությունների ժամանակ բանակում առկա որոշակի թերացումների մասին։ Սա այն դեպքում, երբ հիմա առաջնագիծը գտնվում է խայտառակ վիճակում։
Politik.am-ի ձեռք տակ են հայտնվել կադրեր Սյունիքի մարզի դիրքերից։ Ինչպես տեսանելի են այս կադրերից, զինծառայողները քնում են կացարանում, որը կառուցված է լաթի կտորներից։ Զինվորները, ինչպես հասկանալի է կադրերից, քնում են անձրեւի տակ։
Ահա սա այն ամենն է ինչ արել են բանակի համար իշխանությունները վերջին մեկ տարվա ընթացքում։ Զինվորների կացարանի մեղմ ասած անմխիթար վիճակը պատերազմից հետո պաշտպանության նախարար դարձած Վաղարշակ Հարությունյանի եւ գործող նախարար Արշակ Կարապետյանի աշխատանքի հետեւանքն է։
Փաշինյանի կառավարությունը, ըստ էության, տապալել է բանակը վերականգնելու խնդիրն ամբողջապես եւ անգամ տարրական կենցաղային խնդիրները լուծված չեն։ Այս ամենին գնահատական պետք է տա հանրությունը։
Ներկայացված կադրերը նաեւ խոսուն վկան են այն մասին, որ այս իշխանությունները որեւէ կերպ չեն ամրարցրել առաջնագիծը եւ ըստ էության նպատակ էլ չունեն սահմանների պաշտպանունակությունը բարձրացնել»։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է.
«Սոցցանցերում շրջանառվում է «Գորիս-Դավիթ Բեկ-Կապան-Ճակատեն չանապարհով» քաղաքացիների ազատ տեղաշարժման մասին հուշագրի պատճենը, որի կետերից մեկի համաձայն ադրբձջանական կողմ «իրացնում է ճանապարհի տվյալ հատվածի օգտագործման իր իրավունքը»։
Սա, ըստ էության մեր ճանապարհի այն հատվածի մասին է, ուր այսօր տեղակայված է ադրբեջանական անցակետը և ամբողջական վերահսկողություն է իրականացնում մեր և պարսկական տրանսպորըային միջոցների նկատմամբ։ Շրջանառվում է նաև, որ այն ստարագրել են այն օրերին ՀՀ ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանը, Ռուսաստանի և Ադրբեջանի ՊՆ նախարարները։
Եթե սա իրականությունն է, ապա մեր թիկունքում հերթական դավաճանական գործողությունն է կատարվել։ Սա անհապաղ պետք է հաստատեն կամ մերժեն ՀՀ ՊՆ-ից։ Սա պետք է նաև անհապաղ դառնաա ՀՀ ԱԺ Պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի ուշադրության առարկա՝ պարզաբանումներ ներկայացնելով խնդրի առնչությամբ։
Այնուամենայնիվ, այս օրերին տարօրինակ սինխրոնությամ տվյալ վայրերի ադրբեջանահունչ անուններն է հնչեցնում նիկոլ փաշինյանը։ Իսկ, մի շարք բնակավայրերի առնչությամբ, ալիևը հղում անելով հայկական կողմին, բարձրաձայնում է, որ նրանք հաշտ են և համոզված, որ դրանք մերն են»։
Պատերազմի ընթացքում Արցախի հարավային հատվածներում տեղի ունեցած միջադեպերի շուրջ Politik.am-ը զրուցել է հրամանատար Արթուր Այվազյանի (Մանախ) հետ։
Նա նշել է, որ չեն բացվում այն հիմնական դեպքերը, որպեսզի հասարակությունը իմանա՝ ինչ է իրականում տեղի ունեցել 44-օրյա գոյամարտի ընթացքում՝ ինչ ձախողված օպերացիաներ, ինչ կորուստների գնով ու հետևանքով է դա եղել, ինչ դավաճանություն է եղել։
«Մենք Հադրութի ու Շուշիի դեպքում ամեն ինչ անում ենք, որ բացահայտվի, բայց դեռ ոչինչ չի ստացվում»,- ասել է Ա. Այվազյանը։
Ա. Այվազյանը նշել է, որ հետևողական է Իջևանի գնդի հրամանատարի, փոխհրամանատարի զոհվելու հանգամանքներին, քանի որ այն հերթական դավաճանական գործընթացի մի փաստն է, որի հետևանքով կորցրել են զորահրամանատարներ, կենդանի ուժ և ոչ մի խնդիր չի կատարվել։
«Սա պետք է դառնա քննության առարկա»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ ցանկացած զինվորի մահվան հանգամանք պետք է դառնա քննության առարկա։
«Պատերազմի ժամանակ զոհեր էլ են լինում, բայց հաշվի առնելով այն փաստացի հանգամանքը, որ տեղի է ունեցել պետական դավաճանություն, դավադրություն… Պետք է քննության առարկա դառնա, թե զինվորներն ինչ պայմաններում են վիրավորում ստացել, քանի որ վիրավորված զինվորների տված տեղեկատվություններով ավելի շատ բաներ է բացվելու։ Կենդանի են այդ մարդիկ, շատ բան են տեսել, հիմա այդ տեղեկատվությունը չի հավաքվում։ Ես հետաքրքրվել եմ՝ վիրավոր զինվորներից տեղեկատվություն չի հավաքվում՝ որտեղ են վիրավորվել, ինչ պայմաններում»,- նշել է Ա. Այվազյանը։
Անդրադառնալով Աշոտ Փաշինյանի՝ պատերազմի օրերին մարտի դաշտում գտնվելուն, նա նշել է. «Իմ հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել։ Քրեական գործի քննություն է ընթանում։ Հարցաքննվել եմ այդ գործով, տվել եմ ինձ հայտնի տվյալները, բայց պետական իշխանությունը շատ հետաքրքիր տվյալներ է տալիս նախաքննական մարմնին։ Պատկերացրեք՝ այնտեղ ինքնաթիռներ են աշխատել, տվյալ են տալիս, որ ինքնաթիռներ չեն եղել։ Բայց ես ունեմ վիդեոզապիստներ, ինքնաթիռներ են աշխատել ու տրամադրել եմ։ Ասում են՝ ինկասացիոն մեքենաներ չեն եղել, ես ցույց եմ տալիս վիդեոները։ Քննչական մարմինը զարմացած է։
Ինքնաթիռներն օգտագործել են, տարհանում են իրականացրել։ Այդ ինքնաթիռները եթե օգտագործեին ըստ նպատակին, այդքան զոհեր այնտեղ չէինք ունենա։ Պետք էր օգտագործել, բայց ոչ այդ դեպքի համար։
Իմ տվյալներով, Աշոտ Փաշինյանը հայտնվել է այդտեղ պատահական։ Այդ ժամանակ «Էռատո» ջոկատի նկարահանումներ էին ընթացել Տեղ գյուղի, Խնձորեսիկի հատվածում, և խելոք միտք է ծագել ոմն գրագետ մի մարզպետի մոտ, որ տանեն, առաջնագծում նկարեն Աշոտ Փաշինյանին։ Տարել են, իմ տվյալներով, առաջնագիծ, որ նկարեն, այդ ժամանակ արդեն անակնկալ հարձակում է եղել թշնամու կողմից։ Շրջափակման վտանգ է եղել, տարհանման համար նման օպերացիա է իրականացվել։
Շատ մեծ օպերացիա է եղել, ունեցել ենք զոհեր, ծանր վիրավորներ։ Իմ տվյալներով, գործողությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 17-19-ը ժամանակահատվածում»։
Նա նշել է, որ իր ունեցած տեղեկություններով Աշոտ Փաշինյանին փրկելու համար մի քանի հարյուր զինվոր է զոհվել։
«Հարց տվեք՝ ինչո՞ւ է մեկ գիշերվա մեջ Գալստյան Ստյոպը ստացել գեներալի կոչում, ի՞նչ խնդիր կատարելու համար»,- ասել է Ա. Այվազյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կտրականապես մերժել է, Ադրբեջանի հետ վերջին պատերազմից հետո, Կովկասի հարավային հատվածներում նոր միջանցքների ստեղծման ծրագրերը: Նա այս մասին ասել է իրանական Tasnim գործակալությանը տված հարցազրույցում:
Գրիգորյանն ասել է, որ «Լեռնային Ղարաբաղում վերջին պատերազմը ճանապարհ է հարթել տարածաշրջանում ահաբեկիչների ներկայության համար»:
«Մենք միշտ զգուշացրել ենք ուրիշներին այս հարցերի վերաբերյալ: Բայց Հայաստանի տված այս նախազգուշացումները չօգնեցին կանխել ահաբեկիչներին ու զինված անձանց մուտքը տարածաշրջան»,-ասել է պաշտոնյան:
Գրիգորյանը նշել է, որ «տարածաշրջանի ճանապարհների և տնտեսական ուղիների ապաարգելափակման հարցը նշված է նոյեմբերյան հայտարարության մեջ և քննարկվել է նաև հունվարի 11-ին Ռուսաստանում Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը»:
«Ես ուզում եմ վստահորեն ընդգծել, որ ոչ երկու հայտարարություններում, ոչ հանդիպումներին որևէ անդրադարձ չի կատարվել միջանցքին», — հայտարարել է հայ պաշտոնյան:
ԱԽ քարտուղարի խոսքով՝ «Ադրբեջանը, հակառակը, մի քանի անգամ հայտարարել է, որ միջանցքի ստեղծումը վիճարկվել է»:
«Ցանկանում եմ հստակեցնել, որ Հայաստանը երբեք միջանցքի վերաբերյալ որևէ բան չի առաջարկել և չի առաջարկի, և նա երբեք միջանցքի վերաբերյալ բանակցություններ չի վարել և չի վարի», — ընդգծել է Գրիգորյանը՝ նշելով, որ իր գործընկերների հետ հանդիպումներում կրկնել է այս հարցում Երևանի դիրքորոշումը:
Գրիգորյանի խոսքով՝ «Հայաստանում ընտրություններից առաջ և Կապանում նախընտրական քարոզարշավի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հասկացրել է, որ միջանցքի ստեղծման մասին որևէ խոսք չի լինի»:
Պաշտոնյան նաև հայտնել է Հայաստանի պատրաստակամությունը՝ բացելու իր ուղիները Ադրբեջանի և Թուրքիայի միջև տեղափոխման համար, սակայն ընդգծել է, որ «երթուղիներն ամբողջությամբ գտնվում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ներքո»:
Հայաստանի ազգային անվտագության ծառայությունը մինչև օրս բացահայտել է «COVID-19» համավարակի դեմ պատվաստվելու կեղծ հավաստագրեր տրամադրելու վերաբերյալ 9 դեպք։ Այս մասին NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին ազգային անվտանգության ծառայությունից։
Հիշյալ դեպքերի կապակցությամբ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 325–րդ (պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը) և 314–րդ (պաշտոնեական կեղծիքը) հոդվածների հատկանիշներով հարուցվել են 9 քրեական գործեր։ Դրանցից 8–ը ենթակայությամբ ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե, իսկ մեկի նախաքննությունը շարունակվում է ԱԱԾ քննչական դեպարտամենտում։ Նշված քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավվել են յոթ անձինք, որոնցից երեքը հանդիսացել են պաշտոնատար անձինք, իսկ մեկը՝ հանրային ծառայող։
Պատվաստված լինելու վերաբերյալ կեղծ հավաստագրեր տրամադրելու առաջին դեպքը ԱԱԾ–ն բացահայտել էր օգոստոսին։ ԱԱԾ–ի հրապարակած տվյալների համաձայն՝ Երևանի քաղաքապետարանի թիվ 5 պոլիկլինիկայի վիրաբույժը մի քաղաքացուց ապօրինի վարձատրություն է ստացել` նրան իբրև թե պատվատված լինելու սերտիֆիկատ տրամադրելով։ Պատվաստված լինելու կեղծ հավաստագիր տրամադրելու վերաբերյալ մի դեպք էլ օրեր առաջ բացահայտել են Ոստիկանության Մարտունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները։ Այս անգամ կասկածյալը Երանոս գյուղի բուժամբուլատորիայի բուժքույրներից մեկն է, որն ըստ ոստիկանության՝ գյուղի բնակիչներից մի քանիսին տվել է «COVID-19» համավարակի դեմ պատվաստվելու կեղծ հավաստագրեր, այն պարագայում, երբ այդ անձինք չեն պատվաստվել։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 7–ի կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ-ին և ոստիկանությանը հանձնարարեց խիստ միջոցներ ձեռնարկել պատվաստումային գործընթացում օրենք խախտողների նկատմամբ:
«ԱԱԾ-ին եւ ոստիկանությանը. Կեղծ պատվաստումների մասին ահազանգ չլսեմ, ձերբակալեք, կալանավորեք: Էդ բժիշկները, որոնք օգտվում են առիթից չպատվաստելու մարդկանց եւ պատվաստանյութը փչացնելու համար, շատ խիստ միջոցներ է պետք ձեռնարկել: Ես դիմում են դատախազին եւ քննչական մարմիններին»,-հայտարարել էր վարչապետը:
Այսօր Ալիևն ու Նիկոլը կարծես մեկ ընտանիքի մարդիկ լինեն, իրար հետ առանձին զրուցում են, բայց հրապարակային Բաքվի բռնապետը խոսում է միայն ՀՀ նախկին նախագահներից, մասնավորապես 3-րդ նախագահից, և տպավորություն է, որ լավ «վառված» է նրանից, քանզի նրան տանուլ է տվել, թե ռազմի, թե դիվանագիտական դաշտում։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է ռազմական գործիչ Գեւորգ Գեւորգյանը։
Նրա դիտարկմամբ՝ այսօր Փաշինյանն ի կատար է ածում Ալիևի երազանքները, որոնք որևէ մեկը չէր անում, որովհետև դժվար էր պատկերացնել նման անհայրենիք մեկին, որը կարող էր այս աստիճան խաբել մարդկանց, ու, գալով իշխանության, աներ այն բոլոր չարագործությունները, որոնք տեսնում ենք մենք հիմա ։
Գ. Գեւորգյանի խոսքով՝ մեր խնդիրն այսօր ոչ այնքան թուրքն է, որքան մեր ներքին պառակտվածությունը, որի ճարտարապետը Նիկոլ Փաշինյանն է, որն այսօր փորձում է կոտրել նաև ներքին դիմադրողականությունը։ Մինչդեռ, նրա դիտարկմամբ, տարածաշրջանում տեղի ունեցող ադրբեջանա-իրանական լարվածության ֆոնին ՀՀ-ն կարող է և պետք է օգտվի ստեղծված հնարավորությունից, ստեղծվել է լավ շանս ռևանշի հասնելու նաև Ադրբեջանի նկատմամբ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Իրանն իր գազի ու նավթի պաշարները չի կարողանում իրացնել, թուրքմենական գազը նույնպես շրջափակման մեջ է, որի ելքերից մեկը Իրանի միջոցով է կարող լինել, եթե Իրանը ավել ծավալների պահանջ զգա, իր գազը իրացնելուց հետո։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Թուրքմենական գազի մյուս ուղին կարող է Ադրբեջանով անցնել, բայց նույնպես Հայաստանով, սակայն Իրանն այդ դեպքում էլի խաղից դուրս է մնում։
Սիրիայով Իրանը չի կարողանում միջերկրական ծով դուրս գալ, մնում է Սեւ ծովի տարբերակը, որին Եվրոպան փորձում է նպաստել, բայց դա Ռուսաստանին ձեռնտու չէ, իսկ Եվրոպան, հաշվի առնելով գազի գնալով ավելի մեծ դիֆիցիտն, փորձում է դրան նպաստել։
Եթե իրանական գազն իրացվի Թուրքիայի միջոցով դեպի Եվրոպա, ապա Թուրքիան դառնում է հզոր գործոն, ինչը ոչ ոքի համար ձեռնտու չէ, հաշվի առնելով Թուրքիայի աշխարհքաղաքական ամբիցիաները։ Այս առումով Ռուսաստանը երկու մարտահրավերի առաջ է հայտնվել (Եվրոպայում այս ոլորտում իր թելադրող դիրքը պահպանելու առումով)։ Թուրքիային Ռուսաստանը դեր տվել է’ գազամուղ, ատոմակայան, բայց Թուրքիայի ախորժակն ավելի մեծ է։
Եթե շատ պարզունակ կերպով դիտարկենք իրավիճակը, ապա սա է Սյունիքի բուն խնդիրներից մեկը, ով տիրի Սյունիքին, նա էլ այս հարցում մեծ դեր կստանձնի»։
Իրանը հայտարարել է, որ ունի փաստաթղթեր, որոնք հաստատում են ահաբեկչական խմբավորումների տեղափոխումն Ադրբեջան, փոխանցում է IPF-ը։
«Իրանը նույնիսկ ստացել է աուդիոֆայլեր եւ դրանք պահում է հետախուզության վերահսկողության ներքո»,-ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սայիդ Հաթիբզադեն։
«Մենք ադրբեջանական կողմին ասել ենք, որ դա անընդունելի է, եւ նրանց բարձրաստիճան պաշտոնյաները խոստացան աջակցել մեր մտահոգություններին»,-ասել է նա։
«Ադրբեջանի Հանրապետության հետ մեր հարաբերությունները շատ ջերմ են, բարի եւ բազմակողմանի, եւ երկու կողմերի պաշտոնյաների այցերը շարունակվում են»,-պարզաբանել է նա։
«Տարածաշրջանում կան երրորդ խմբեր, որոնք չեն ցանկանում, որ Իրանն ու Ադրբեջանը ունենան բարեկամական հարաբերություններ: Ըստ այդմ, նրանք հրապարակում են կեղծ լուրեր եւ փորձում ազդել երկու երկրների մարդկանց տրամադրությունների վրա»,-հավելել է նա։
«Կովկասում իրադարձությունների ընթացքում մենք շեշտեցինք, որ հարեւան երկրների իրավունքները պետք է վերականգնվեն։ Համապատասխանաբար, մենք ողջունեցինք Ադրբեջանի իրավունքների վերականգնումը: Մինչդեռ մենք կարծում էինք, որ պատերազմը դա հասկանալու լավագույն միջոցը չէ, եւ մենք շեշտեցինք դիվանագիտական հարաբերությունների հաստատման անհրաժեշտությունը»,-ընդգծել է նա՝ հավելելով, որ Իրանն ու Ռուսաստանը օգնեցին առաջ մղել դիվանագիտական բանակցությունները պատերազմող երկրների միջեւ՝ նկատի ունենալով 2020-ի 44-օրյա պատերազմը:
Անձամբ ինձ համար կանխատեսելի էր նույն ծառայության կողմից քննված քրեական գործի` (դիզելի գործ) դատարանում փլուզումը սկսվելու փուլում նախաձեռնել ՀՀ երրորդ Նախագահին «առնչվող» նոր քրեական գործի հարուցում. ինչ խոսք, պատվիրատուի սպասելիքները որևէ ձևով արդարացնել է պետք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը։
«Շոուն շարունակվում է, բայց հանրությանը շեղելու բոլոր փորձերը դատապարտված են
Անդրադառնալով հատուկ քննչական ծառայության կողմից ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանին սպասարկած ինքնաթիռի արտասահման թռիչքների փաստի առթիվ քրեական գործ հարուցելու հարցին՝ անհրաժեշտ եմ համարում նախ և առաջ ընդգծել, որ անձամբ ինձ համար կանխատեսելի էր նույն ծառայության կողմից քննված քրեական գործի` (դիզելի գործ) դատարանում փլուզումը սկսվելու փուլում նախաձեռնել ՀՀ երրորդ Նախագահին «առնչվող» նոր քրեական գործի հարուցում. ինչ խոսք, պատվիրատուի սպասելիքները որևէ ձևով արդարացնել է պետք …
Ինչ վերաբերում է այս նոր գործի դատարկությանը, ապա այս պահին նշեմ միայն, որ ՀՀ բոլոր նախագահներին, այդ թվում` պաշտոնաթող, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, ի թիվս անվտանգության ապահովման, տրվել են նաև մի շարք սոցիալական երաշխիքներ, որոնց պայմաններում առնվազն տարակուսելի է օրենքով սահմանված երաշխիքներից օգտվելը դիտարկել որպես պաշտոնեական լիազորությունների չարաշահում:
Հաշվի առնելով այս չգործի քննության սկզբնական փուլը` պաշտպանական մարտավարությունից ելնելով, ներկայումս ձեռնպահ եմ մնում առավել մանրամասն մեկնաբանություններից, այս գործի հարուցման հիմքերի սին լինելը կներկայացնեմ հետագայում, սակայն հավաստիացնում եմ, որ ոչ մի շինծու քրեական գործի հարուցումով հնարավոր չի լինելու հասարակության ուշադրությունը շեղել օրհասական վիճակում գտնվող մեր պետության համար անհապաղ լուծում պահանջող անվտանգային, պաշտպանության, առողջապահական և այլ խնդիրներից:
Տեսարաններ ապահովելու հարցում ցանկացած միջոցի դիմելն արդեն իրեն սպառած պրակտիկա է»:
Գորիս-Կապան ճանապարհին ոստիկանական անցակետ տեղադրած ադրբեջանցների շինարարությունն ավարտին է մոտենում։ Ճանապարհն օկուպացրած ադրբեջանցիները կառուցում են բենզալցակայան ու մաքսակետ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկությունը հաղորդեց Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանը։ Մեծ մասշտաբով, արագ տեմպերով Ադրբեջանցիները շինարարություն են անում ճանապարհի աջ և ձախ հատվածում։
«Ինձ թվում է, ավարտական փուլում են շինաշխատանքները։ Անցակետից մոտավորապես 150-200 մետր դեպի Գորիս-Կապան ճանապարհի աջ հատվածում իմ տարածքն էր՝ մեր տարածքների ազատագրումից հետո է այդ տարածքը ինձ անցել։ Անցակետից սկսած մինչև այդ հատվածը կատարվում է շատ մեծ շինարարություն։ Անմիջապես իմ հատվածում կառուցում են լցակայան՝ ո՞ւմ համար ու ի՞նչ միջոցներով՝ չգիտեմ։ Ո՞ւմ են սպասարկելու՝ ևս չգիտեմ»,- ասաց փոխքաղաքապետը։
Ոստիկանական անցակետից սկսած՝ ճանապարհի աջ ու ձախ հատվածներում ակտիվ շինարարությունները զրոյական կետից չեն սկսվել, վերակառուցում են երբեմնի հայկական շինությունները։ Ադրբեջանցիները բացի նախկին բենզալցակայանը վերանորոգելուց նոր շունչ են տվել նաև նախկին գործարաններից մեկին։ Այստեղ, ըստ Քոչարյանի կլինի սահմանային մաքսակետ՝ ճանապարհով երթևեկողներին հարկելու համար։ Այս պահին նոր կառուցվող կետի հատվածում տեղադրված է կայան, որտեղ էլ հարկերը վճարում են իրանցի բեռնատարների վարորդներն ու շարունակում ճանապարհը։
«Գորիս-Կապան ճանապարհի աջ հատվածում՝ ոստիկանական կետից 60 մետր այն կողմ, նախկին «Ասֆալտաբետոնի» գործարանի հատվածում մեծ շինարարություն են անում։ Ոնց որ կառուցում են մեծ տերմինալ՝ անցակետային տամոժնյա։ Այնտեղ եղել է ասֆալտբետոնի գործարանի վարչական շենքը։ Դիմացը մեծ հրապարակ է կառուցված՝ աջ ու ձախ ճանապարհները մտնում են, դուրս գալիս։ Հիմա այդ հատվածում կրպակ է դրված՝ պարսիկները մոտենում են, գումարները մուծում ու գնում։ Փաստացի՝ ոստիկանական անցակետն է, դրանից հետո գալիս է տամոժնյան, դրանից հետո՝ բենզալցակայանը»։
Գորիս–Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածում ստեղծված իրավիճակն անհանգստացնում է փոխքաղաքապետին։ Չնայած արդեն մեկնարկել է այլընտրանքային ճանապարհի շինարարությունը, որը նախատեսվում է ավարտին հասցնել նոյեմբերին, Քոչարյանը լուրջ վտանգներ է տեսնում։ Կարծում է ՝ գլխավոր մայրուղին այլևս չի օգտագործվի։
«Հավանականությունը հենց նրանում է, որ մեր մայրուղին չենք կարողանալու օգտագործել։ Եթե վաղը մյուս օրը մեզ էլ պետք է արդեն կանգնեցնեն՝ ճանապարհը անցնելու համար վարձ պահանջեն՝ դուք գնալո՞ւ եք այդտեղով։ Այլընտրանքային ճանապարհը կառուցելուց հետո՝ Որոտան, Շուռնուխ, Բարձրավան գյուղերը ընկնում են շրջափակման մեջ։ Նրանց համար էլ նույնպես կառուցում են այլընտրանքային ճանապարհ։ Ձմեռը մեծ պրոբլեմներ կունենան՝ 60-70 կմ պետք է շրջանցեն՝ Գորիս հասնելու համար։ Տաթևի ոլորաններով գալու են, հասնեն Գորիս։ Մտավախությունս այն է, որ երեք գյուղերը կարող են դառնալ ծերանոց՝ ջահելները լքեն, մնան ծերերը»։
Հարցին, արդյոք հնարավո՞ր է նաև Շուռնուխի կամ Կարմրաքարի հատվածում ադրբեջանցիները ևս անցակետեր տեղադրեն, Քոչարյանը նշեց, որ չի բացառվում։
«Պատկերացրեք՝ դուք ուզեք գնաք Արտաշատ, չկարողանաք գնալ միանգամից։ Պետք է գնաք Աշտարակ, որտեղից ինչ- որ ուրիշ ճանապարհներով գնաք Արտաշատ՝ պատկերացրեցի՞ք»,- եզրափակեց փոխքաղաքապետը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.