23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Առաջիկա ժամանակաշրջանում Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարը որակապես նոր մակարդակի կհասնի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ մեկնաբանելով Սիրիայի վերաբերյալ Անկարայի դիրքորոշումը:
Ինչպես հայտնում է «Անադոլու» գործակալությունը, Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիայի հարավային սահմանների մոտ Քուրդիստանի բանվորական կուսակցության «ահաբեկիչների» խարդավանքների նկատմամբ Անկարայի համբերությունը սպառվել է:
«Մենք բոլոր անհրաժեշտ քայլերը կձեռնարկենք ահաբեկիչների դեմ», — վստահեցրել է նա:
Հիշեցնենք, որ օրերս երկրի երկրի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի՝ Սիրիայի հարցում իրենց պարտավորությունները չկատարելու ֆոնին՝ Թուրքիան կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Սիրիայի տարածքում ահաբեկչության սպառնալիքը վերացնելու համար:
Նրա խոսքով՝ վերջին շրջանում Սիրիայի հյուսիսում ավելացել է քրդերի կողմից ահաբեկչական հարձակումների թիվը:
Թուրքական դիվանագիտության ղեկավարը հիշեցրել է, որ Սիրիայում հակաահաբեկչական գործողություններից առաջ Քրդական բանվորական կուսակցության զինյալները գնդակոծել են Թուրքիայի տարածքը, այդ թվում`ականանետերից:
«Վերջերս մենք կրկին սկսել ենք արձանագրել նման հարձակումներ: Հեռավորությունը, որից գնդակոծվում են Թուրքիայի սահմանամերձ շրջանները, առավելագույնը 30 կմ է: Եվ դա չնայած այն բանին, որ Սիրիայում, այդ թվում՝ «Եփրատի վահան» գործողությունների մեկնարկից հետո, մենք որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերեցինք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ: Երկու երկրներն էլ պարտավորվել են ահաբեկիչներին դուրս բերել Թուրքիայի սահմանից՝ նրանց տանելով 30 կմ դեպի Սիրիայի խորքը: Մոսկվան պարտավորվել է նաև ահաբեկիչներից մաքրել Սիրիայի Թալ Ռիֆաթ և Մենբիչ շրջանները: Ցավոք, այդ խոստումները չեն կատարվել», — հայտարարել է նա:
Չավուշօղլուն ընդգծել է, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ն նույնպես պատասխանատու են սիրիացի խաղաղ բնակիչների և թուրք զինվորականների վրա ահաբեկչական հարձակումների համար: Նրանք չեն կատարել իրենց խոստումները, պարզաբանել է թուրք նախարարը:
Ահաբեկչական հարձակումների աճի և Սիրիայի նկատմամբ պարտավորությունների չկատարման ֆոնին Թուրքիայինն մնում է ինքնուրույն լուծել հարցը, ասել է Չավուշօղլուն:-
«Բռնապետության հմտություններ այս խունտան չունի, այն բացառապես այլ՝ թշնամի պետությունների ծրագրերին և ռազմավարական նպատակներին ծառայեցնելու գործիքակազմ է»,-«Դեպի բռնապետություն.Հետընթաց իրավունքներից» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը և նկատեց, որ ստալինյան բռնապետությունը գոնե տվյալ պետության ներսում էր ձևավորվել:
Նրա խոսքով՝ Հայաստանի բռնապետությունը ՀՀ քաղաքացիներին պարտադրված է և այն այլ բռնապետերին ենթարկելու խնդիր է լուծում
Ըստ Ալավերդյանի՝ մարդու իրավունքները և խոսքի ազատությունն ամենակեղտոտ գլոբալիստական ուժերի կողմից օգտագործվում են որպես գործիքակազմ իրենց ավելի պղտոր աշխարհաքաղաքական նպատակներին հասնելու համար:
Նա նկատեց, որ խոսքի ազատության դեմ Հայաստանում իրականացվող բռնությունների մասին ժողովրդավարական պետությունները ոչ թե լռում են, այլ խրախուսում են՝ միլիարդների օգնություն տրամադրելով:
«Երեկ թշնամին կրակում էր Արցախի երկու կարևոր ուղղություններով, իսկ այդ ժամանակ կառավարությունը քննարկում էր տնամերձ խնձորենիների հարցը: Սա քրիստոմատիկ մանիպուլյատիվ տեխնոլոգիա է, որ հասարակության ուշադրությունը շեղեն մեր համար կարևոր օրհասական խնդրից, որ բոլորը քննարկեն խնձորենիների խնդիրը, որը լրատվական դաշտը հաջողությամբ արեց»,-ասաց Լարիսա Ալավերդյանը՝ պնդելով որ իշխանություններն օգտվում են հայտնի կենտրոնների մշակած տեխնոլոգիաներից:
Նրա խոսքով՝ Հայաստանի հասարակությունը պետք է իր մեջ ուժ գտնի և դիմադրի այդ տեխնոլոգիաներին:
Լարիսա Ալավերդյանի դիտարկմամբ՝ երբ Հայաստանում սահմանափակվում է խոսքի ազատությունն, ապա այն նշանակում է, որ մարդը դուրս է մղվում իր կարևորագույն իրավունքից՝ պետության կառավարման մասնակցությունից:
Ըստ նրա՝ այդ ամենի նպատակը միջազգային սուբյեկտայնությունից պետության զրկելն է, որից հետո այն դառնում է ոչ թե տարածք, այլ կիլոմետրեր, որոնց վրայով կարող են անցնել:
«Միջազգային կազմակերպությունները քարտ բլանշ են տվել այս իշխանություններին, որոնք կարող են անել ցանկացած բան, քանի որ գլոբալիստական պղտոր նպատակներն են եղել նրանց առաջ դրված խնդիրները»,-հայտնեց ՀՀ նախկին օմբուդսմենը և հավելեց. «Այս իշխանությունը մի բանում չի հաջողել՝ չեն կարողացել ամբողջ Արցախն տալ Ադրբեջանին»
Լարիսա Ալալվերդյանն առաջարկեց արձանագրել, որ այսօր պայքարը ոչ թե միայն ժողովրդավարության համար է, այլ՝ որպես ազգ լինել-չլինելու:
«Պետք է այնպես փոխել մեր պայքարի գործիքակազմը, որ կարողանանք դիմակայել շատ հմուտ կենտրոններին, որոնցից կառավարվում են այս իշխանությունները»,-ասաց Ալավերդյանը և հավելեց. «Մամուլի դեմ հարձակումները պլանավորված են և իշխանություններն անշեղորեն կատարում են այն ծրագրերը, որոնք ամբողջովին նպաստում են թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությանը»:
Նա առաջարկեց պետության համար պայքարել հանրության միջոցով և դրա համար ստեղծել հանրային տրիբունալ:
Արցախի Հանրապետության ԱԳՆ–ը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Վերջին օրերին Ադրբեջանի կողմից կրկին փորձ է արվում արհեստականորեն լարել իրավիճակը տարածաշրջանում, ընդ որում դա տեղի է ունենում բարձր մակարդակի հանդիպումներին զուգահեռ։
Ադրբեջանն ագրեսիվ գործողություններով նպատակ ունի ճնշման ու ահաբեկման միջոցով հասնել Արցախի հայաթափմանը։ Այսպիսի քաղաքականությունը նաև հարված է Ռուսաստանին և ռուս խաղաղապահ առաքելությանը։
Արցախի արտաքին գործերի նախարարությունը Ադրբեջանի քաղաքականությունը որակում է որպես ահաբեչություն և ապակառուցողական դիրքորոշման դրսևորում։
Կրկին անգամ ընդգծում ենք, որ նման քայլերով Արցախին չեն վախեցնելու։ Արցախահայությունը հաստատակամ է ապրել իր պատմական հայրենիքում, պաշտպանել իր ինքնիշխանությունն ու արժանապատվությունը։
ՀՀ Արարատի մարզի Երասխ գյուղը պարբերաբար ենթարկվում է ադրբեջանական զինված ուժերի գնդակոծության՝ թե՛ ցերեկ, թե՛ գիշեր ժամանակ:
Այսօր՝ 2021թ. հոկտեմբերի 15-ին ժամը 12:00-ից սկսած գյուղը կրկին ենթարկվել է թիրախային գնդակոծության: ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն անդրդարձել է ադրբեջանական ԶՈՒ կողմից հերթական սադրանքին.
«Ադրբեջանական զինծառայողների սանձարձակությունն այն աստիճանի է հասել, որ դիտավորյալ կրակոցներով ժամը 13:15-ի սահմաններում հրդեհել են Երասխ համայնքի բնակչի խոտի 8 հազար հակ: Ոչնչացվել է ձմռան ողջ պաշարը, որ քաղաքացին իր կենդանիներին կերակրելու համար չարչարանքով հավաքել էր ողջ տարի:
Ավելին, կրակը տարածվել է և հրդեհվել է քաղաքացու անասնագոմի տանիքը: Միայն հրշեջների ժամանակին միջամտելու արդյունքում է կրակը հաջողվել մարել, որ քաղաքացու տանիքի մյուս մասը չայրվի:
Այս տվյալները ստուգվել և հաստատվել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ուղղված ահազանգերով, հավաքած օբյեկտիվ ապացույցներով ու մի քանի աղբյուրով ստուգված տվյալներով: Երասխ գյուղի և ՀՀ բնակչությանը պաշտպանող ՀՀ զինված ուժերի դիրքերի վրա ադրբեջանական այսօրվա կրակոցների փաստը հաստատել է նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Հաշվի առնելով, որ ադրբեջանական դիրքերը գտնվում են գյուղի անմիջական հարևանությամբ՝ ակնհայտ է, որ ադրբեջանական զինծառայողների համար ակնհայտ է, որ իրենք վնաս են տալիս գյուղացիներին, ոչնչացնում են նրանց գույքը, խախտում են նրանց կյանքի ու սեփականության իրավունքը, խաթարում են խաղաղ կյանքն ու անվտանգությունը:
Պետք է անհապաղ սկսվի Ադրբեջանի հետ ՀՀ սահմանների շուրջ անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու և ադրբեջանական զինված ծառայողներին ՀՀ գյուղերի հարևանությունից, համայնքների միջև ճանապարհներից անհապաղ հեռացնելու գործընթաց:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այս առաջարկն արդեն տեղ է գտել միջազգային կոնկրետ փաստաթղթում՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 2021թ. սեպտեմբերի 27-ի թիվ 2391 (2021) բանաձևում: Այս մասին Մարդու իրավունքների պաշտպանը համապատասխան հաղորդումներ կուղարկի նաև միջազգային կառույցներին ու ՀՀ պետական մարմիններին, քաղաքացիական հասարակության կազմակերպություններին:
Ակնհայտ է, որ այս հանցավոր ոտնձգությունների, մարդկանց իրավունքների կոպիտ խախտումների հիմքը, դրանց սնուցման աղբյուրը մեկն է. ադրբեջանական իշխանությունների հայատյաց ու թշնամանքի, էթնիկ զտումների ու ցեղասպան քաղաքականությունը: Այս քաղաքականությունն ունի ինստիտուցիոնալ հիմքեր ու քանի դեռ հանցանք կատարողները չեն պատժվել խախտումները չեն վերանալու, մարդկանց անվտանգությունը չի ապահովվելու»,-գրել է Արման Թաթոյանը:
Արցախի Հանրապետության Ազգային Անվտանգության Ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասված է.
«Ադրբեջանական կողմը շարունակում է սադրիչ ու 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները խախտող գործողությունները:
2020թ. հոկտեմբերի սկզբներից սկսած ադրբեջանական կողմը միտումնավոր թույլ է տալիս 2020թ. նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների կողմից եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածության խախտում և արցախա-ադրբեջանական շփման տարբեր հատվածներում իրականացնում է սադրիչ գործողություններ:
Դրանք մեկնարկել են Մարտակերտ քաղաքում քաղաքացիական խաղաղ բնակչի սպանությամբ և շարունակվել շփման գծի տարբեր հատվածներում:
Եթե նախկինում կրակոցները հաճախ կրել են նախազգուշական նպատակ և ուղղված չէին հայ զինծառայողներին, ապա վերջին օրերին կտրուկ փոփոխվել է կրակոցի ուղղությունը` որպես թիրախ ընտրելով արդեն մարդկային կյանքերը: Երեկ Մարտունու շրջանի Նոր շեն համայնքի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքից թիրախային գնդակոծության է ենթարկվել նույն գյուղի խաղաղ բնակչությանը պաշտպանելու նպատակով դրա մոտակայքում տեղակայված հայկական դիրքը: Դիմահար կրակոցներն արձակվել են այն աստիճան բացահայտ, որ դրանք արձանագրվել են հայկական կողմում տեղադրված տեսախցիկների կողմից (տեսանյութը կցվում է):
Տեսանյութն ապացուցում է ոչ միայն հակառակորդի սադրիչ վարվելակերպը, այլև ակնհայտորեն վկայում, որ հայկական կողմը հավատարիմ է բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությանը և որևէ վտանգ չի ներկայացնում ադրբեջանական զինվորականների համար:
Միաժամանակ կրկին խնդրում և հորդորում ենք զերծ մնալ արցախա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ չստուգված, հեռախոսազանգերի միջոցով որոնված թերի կամ իրականությանը բացարձակապես չհամընկնող տեղեկությունները հանրայնացնելու անընդունելի և անտրամաբանական մոտեցումներից:
Անհրաժեշտ է գիտակցել այն պարզ ճշմարտությունը, որ ցանկացած սուտ կամ կեղծ տեղեկություն ուղիղ հարված է սահմանային մեր բնակավայրերի խաղաղ բնակիչների անվտանգությանը, նրանց հոգեկան առողջությանը, նպաստում է խուճապ և առավել վտանգավոր այլ հետևանքներ առաջացնելուն»:
Թուրքիան եւ Ադրբեջանը միջազգային անվտանգային համակարգի լրջագույն եւ գործուն սպառնալիքներ են: Այս եւ պատերազմական հանցագործություններին առնչվող այլ աշխատանքներում անհրաժեշտ է նկատի ունենալ Արցախի եւ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանների բաց եւ փակ զեկույցները, որոնք պատերազմական հանցագործությունների վերաբերյալ փաստական կարեւորագույն տեղեկատվություն են պարունակում. Yerkir.am-ի հաղորդմամբ՝ ասաց ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը՝ «Տեղահանված ու բռնագաղթված Հադրութ․ մեկ տարի անց․ հիմնահարցեր եւ մարտահրավերներ» խորագրով հանրային քննարկման ժամանակ, որը կազմակերպել էր ԱԺ «Հայաստան» խմբակցությունը:
Ղուկասյանը շեշտեց, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, նրանց խոշտանգումների հարցը եւս պետք է դիտարկել իբրեւ մարդկության դեմ կատարվող հանցագործություն: Ըստ նրա՝ պետք է մեծացնել Ադրբեջանի վրա միջազգային ճնշումը, որպեսզի հայ ռազմագերիներն ազատ արձակվեն:
Ղուկասյանի խոսքով՝ Արցախյան հիմնախնդիրը լուծված չէ, հակամարտության լուծում չեն ազդարարել դրա կոմպետենտությունն ունեցող միջազգային կառույցները եւ հակամարտության կողմերից մեկը: «Հանուն Արցախի մեր պայքարը թեւակոխել է ավելի դժվար եւ աղետալի հանգրվան, բայց պայքարի ելքը կանխորոշված չէ, եւ շատ բան կախված է հայության գործողություններից»,- ասաց նա:
Այս համատեքստում Ղուկասյանը նշեց հանգամանքներ, որոնք միայն պետության գործողություններին չեն վերաբերում: Դրանցում կարող են ներգրավված լինել նաեւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, Սփյուռքը, հայոց եկեղեցին եւ այլն:
Արցախի Հանրապետության նկատմամբ մեկ տարի առաջ սանձազերծված ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետեւանքով ստեղծված աղետալի վիճակի հաղթահարումը, ըստ բանախոսի, պահանջում է ներքին եւ արտաքին համալիր ջանքերի գործադրում, հետեւողական, նպատակադրված աշխատանք:
«Զեկույցով ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել Արցախի հիմնախնդրի ներկա հանգվանին առնչվող մի քանի հանգամանքների, որոնց ուղղությամբ աշխատանքը կարող է էապես բարելավել մեր դիրքերը եւ նպաստել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանը միջազգային ու արտաքին քաղաքական հարաբերություններում»,- նշեց Ղուկասյանը:
Որպես առաջին խնդիր՝ նա առանձնացրեց Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված ռազմական գործողություններն իբրեւ ագրեսիա իրավաքաղաքական գնահատական ճանաչելը: Ըստ Ղուկասյանի՝ միջազգային իրավունքը ագրեսիա սահմանելիս նկատի չի ունենում՝ արդյո՞ք տվյալ ժողովրդի անկախությունը միջազգայնորեն ճանաչված է, թե՞ ոչ: «Այլ խոսքով՝ ագրեսիան ագրեսիա է, եւ չճանաչած սուբյեկտի նկատմամբ ագրեսիան նույնքան դատապարտելի է, որքան ճանաչված սուբյեկտի նկատմամբ: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան իր 1974թ. թիվ 33/14 բանաձեւով հաստատել է ագրեսիայի ակտի սահմանումը: Այդպիսով՝ ագրեսիա է համարվում մի պետության կողմից ուժի կիրառումը ընդդեմ երկրորդ պետության՝ ինքնորոշման իրավունքից, ազատությունից եւ անկախությունից զրկելու նպատակով: Հատկանշական է, որ, ըստ բանաձեւի առաջին հոդվածի ծանոթագրության, պետություն եզրույթը կիրառելի է նաեւ այն սուբյեկտների նկատմամբ, որոնք միջազգայնորեն ճանաչված չեն: Այդ սահմանումից միանշանակ բխում է, որ միջազգայնորեն չճանաչված եւ ՄԱԿ-ի անդամ չհանդիսացող Արցախի Հանրապետության դեմ ռազմական գործողությունների իրականացումը նույնպես ագրեսիա է համարվում»,- մանրամասներց զեկուցողը՝ շեշտելով՝ անհրաժեշտ է աշխատանքներ իրականացնել , որ միջազգային կազմակերպությունները եւ առանձին պետություններ Արցախի նկատմամբ ադրբեջանա-թուրքական ռազմական գործողությունները որպես ագրեսիա որակեն։
Որպես երկրորդ կարեւորագույն խնդիր՝ Ղուկասյանն առանձնացրեց քաղաքական դիրքորոշման հարցը: Ըստ նրա՝ Հայաստանի գործող իշխանությունները, ինչպես նախորդ երեք տարիների ընթացքում, այդպես էլ հիմա, չունեն Արցախի հիմնախնդրի լուծման տեսլականի վերաբերյալ հայտարարված քաղաքական դիրքորոշում: Նրանք նույնիսկ չեն վերահաստատում դեռեւս 1990-ական թվականներին հայտարարված՝ Հայաստանի նախորդ բոլոր իշխանությունների կողմից երբեւէ կասկածի տակ չդրված եւ ցայսօր Հայաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքում զետեղված դիրքորոշումը, ըստ որի՝ ԼՂ հակամարտության հիմք պետք է հանդիսանա ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման ճանաչումը, ԼՂ-ն Հայաստանի հետ պետք է ունենա հայկական կողմի իրավասության տակ գտնվող անխափան ցամաքային կապ, ԼՂ անվտանգությունը պետք է միջազգայնորեն երաշխավորված լինի:
«Հայաստանի իշխանությունները պարտավոր են օր առաջ եւ շատ հստակ, առանց այլեւայլությունների, ձեւակերպել Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ պաշտոնական Երեւանի դիրքորոշումը, որը չպետք է տարբերվի եւ հակասի վերը շարադրված դիրքորոշմանը»,- ասաց նա:
Ղուկասյանը, որպես երրորդ հույժ կարեւոր խնդիր, նշեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, որը, ըստ նրա, Հայաստանի իշխանությունները նվազագույնի են հասցնում՝ այն դեպքում, երբ ինքնորոշումն Արցախյան հիմնախնդրի էությունն է:
Որպես հաջորդ լրջագույն խնդիր՝ Ղուկասյանը մատնանշեց Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը:
Ելույթն ամփոփելիս բանախոսը շեշտեց՝ ասվածը փոքր մասն է գործողությունների այն ենթադրյալ պլանի, որը Հայաստանը, իբրեւ պետություն, պետք է գործադրի՝ ապահովելու համար իր ժողովրդի իրավունքների պաշտպանությունը:
Մանրամասները դիտեք տեսանյութում։
Իսրայելի արտաքին գործերի նախարար Յաիր Լապիդը Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Արաբական Միացյալ Էմիրությունների արտգործնախարար Աբդուլլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ եռակողմ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ աշխարհը պետք է կանգնեցնի Իրանին, որ չշարունակի իր միջուկային ծրագրի զարգացումը. հաղորդում է mignews.com-ը:
«Իսրայելը իրեն իրավունք է վերապահում գործելու ցանկացած պահի և ցանկացած կերպ: Սա ոչ միայն մեր իրավունքն է, այլ նաև մեր պատասխանատվությունը: Իրանը հրապարակայնորեն հայտարարել է, որ ցանկանում է մեզ ոչնչացնել: Մենք մտադիր չենք դա թույլ տալ»,- ասել է Լապիդը:
ԱԳ նախարարը հավելել է, որ եթե դիվանագիտությունը տապալվի, սեղանին կլինեն այլ տարբերակներ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «պլան Բ»-ն, եթե Իրանի հետ բանակցությունները ոչ մի տեղ չտանեն:
Բլինքենն ասել է, որ ինքը և արտգործնախարարները «համաձայն են, որ Իրանը չի կարող միջուկային զենք ձեռք բերել»: Վաշինգտոնը դեռ հույսը դնում է դիվանագիտության վրա, սակայն չի բացառում, որ ստիպված կլինի այլ կերպ վարվել:
ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում՝ «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումների ընթացքում ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ներկայացրել է բազմաթիվ ապացույցներ, որոնք վկայում են Ադրբեջանի կողմից էթնիկ զտման մտադրության, հայ գերիներին խոշտանգելու, նվաստացնելու մասին:
«ՄԱԿ-ի Միջազգային դատարանը պետք է միջանկյալ միջոցներ ձեռնարկի Ադրբեջանի դեմ ՝ Հայաստանի կողմից ներկայացված ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման վերաբերյալ հայցի քննարկման ընթացքում: Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հայերի նկատմամբ դաժանությունները, ինչպես նաև՝ իրենց վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային արժեքները ոչնչացնելու քաղաքականությունը: Ազգությամբ պայմանավորված ատելությունն այնքան տարածված է, որ դրանից տառապում է գրեթե ողջ ադրբեջանական հասարակությունը։ Սերնդեսերունդ սերմանում են վախ եւ ատելություն ամեն ինչի նկատմամբ, ինչ կապված է Հայաստանի հետ»- հայտարարել է Կիրակոսյանը։
ՀՀ ներկայացուցչի հավաստմամբ՝ այս հայցով Հայաստանը ձգտում է կանխել ու հատուցում ստանալ հայերի նկատմամբ կատարված պարբերական բռնությունների ու ատելության դրսևորումների դիմաց։
«Հրատապ միջոց կիրառելու միջնորդությամբ Հայաստանը շտապ փորձում է պաշտպանել էթնիկ հայերի իրավունքները նրանց սպառնացող անփոխհատուցելի վնասից», — նշել է Եղիշե Կիրակոսյանը` հավելելով, որ դիմումը և հրատապ միջոց կիրառելու միջնորդությունը հիմնված են «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի վրա։
Նրա արձանագրմամբ՝ Հայաստանը գանգատ է ներկայացրել, քանի որ անգամ հիմա, երբ 2020թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից անցել է մոտ մեկ տարի, բայցև Ադրբեջանը շարունակում է հայատյացությունը. «Ադրբեջանը գերեվարել, խոշտանգել, կամայական ձերբակալել է բազմաթիվ հայ զինծառայողների և խաղաղ բնակիչների և այժմ էլ շարունակում է ոչնչացնել հայկական մշակութային ժառանգությունն ու կրոնական վայրերը կամ ժխտում դրանց հայկական լինելը»:
ՀՀ ներկայացուցիչը Հաագայի դատարանում հայտարարել է, որ հայերի նկատմամբ ատելությունն Ադրբեջանի ղեկավարությունը քարոզում է ամենօրյա մակարդակով, և արդեն մի քանի սերունդ է դաստիարակվել հայերի և հայկական ամենի նկատմամբ ատելությամբ և վախով։ Այդ քարոզչության համաձայն՝ ցանկացած հայկական հետք, որը գտնվում է Բաքվի տիրապետության տակ անցած տարածքներում, կամ ոչնչացվում է կամ կեղծվում։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 16 -ին Հայաստանը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում գանգատ է ներկաայցրել Ադրբեջանի դեմ `«Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի» համաձայն: Հայցում նշվում է, որ «Ադրբեջանը տասնամյակներ շարունակ Հայաստանին ենթարկել է ռասայական խտրականության», որն արտահայտվել է, կոտորածներով, խոշտանգումներով և այլ խախտումներով: Այդ խախտումները կրկին առաջին պլան են մղվել 2020 թվականի սեպտեմբերի հակամարտության ընթացքում, երբ ադրբեջանական կողմը դարձյալ կոնվենցիայի կոշտ խախտումներ է իրականացրել։ «Եվ անգամ ռազմական գործողությունների ավարտից հետո Ադրբեջանը շարունակում է սպանությունները, խոշտանգումները և այլ հանցագործությունները հայ ռազմագերիների, պատանդների և այլ գերիների նկատմամբ», — ասված է հայցում:
Մինսկում ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ ՀՀ Արտաքին գերատեսչությունն արդեն հանդես է եկել հայտարարությամբ։ Հանդիպմանն անդրադարձել են նաև Բաքվից։ Ռիա Նովոստին հրապարակել է Ադրբեջանի արտաքին գերատեսչության հաղորդագրությունը, որում խոսվում է հանդիպման այլ մանրամասներից։
Եռակողմ հանդիպմանը Ջեյհուն Բայրամովը հնչեցրել է Ադրբեջանի դիրքորոշումը տարածաշրջանում հետպատերազմյան իրավիճակի մասին, նաև երկու երկրների (Ադրբեջանի և Հայաստանի) միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:
Բայրամովը կարևորել է 2020թ. նոյեմբերի 10 – ին և 2021թ. հունվարի 11-ին ստորագրված եռակողմ հայտարարությունների ամբողջական իրականացումը։
Նշվում է, որ Բաքուն պատրաստ է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը միջազգային իրավունքի սկզբունքների՝ մասնավորապես, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտելիության հիման վրա։
«Այդ կապակցությամբ նշվել է, որ կարեւոր է Հայաստանի հետ Ադրբեջանի սահմանի սահմանազատման գործընթացի շուրջ բանակցություններ սկսել։ Կողմերը կարևորել են նաև տարածաշրջանում տրանսպորտային բոլոր կոմունիկացիաների բացման վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացումը»,- հայտնել են Ադրբեջանի արտաքին գերատեսչությունից, ինչի մասին տեղեկություն չկա ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում։
Ադրբեջանի ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությամբ նշվում է նաև, որ Բայրամովը բարձրաձայնել է նաեւ օկուպացրած շրջաններում ականների վտանգի մասին եւ ընդգծել Հայաստանի կողմից ականապատ ճշգրիտ քարտեզներ տրամադրելու անհրաժեշտությունը։
Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 14-ի նիստում հավանություն է տվել «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքներում փոփոխությունների նախագծին:
Այդ փոփոխություններից մեկով ՀՀ ՊՆ-ի հետ համատեղ քննարկումների արդյունքում որոշվել է ներկայացված նախագծով արական սեռի քաղաքացիներին անձնագրերը սահմանված ընդհանուր կարգի համաձայն տրամադրել ոչ թե մինչև 18, այլ մինչև նրանց 19 տարին լրանալը:
Հիմնավորման մեջ նշվում է. «Այս նախագծով առաջարկվում է լիազորություն վերապահել ՀՀ ոստիկանությանը՝ ՀՀ պաշտպանության նախարարի հիմնավորված միջնորդության հիման վրա ավելի երկար վավերականության ժամկետով անձնագրեր տրամադրել նախազորակոչային, զորակոչային տարիքի կամ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող արական սեռի ՀՀ քաղաքացիներին:
Առաջարկությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ շատ հաճախ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձը օտարերկրյա պետություններում անցկացվող սպորտային, մշակութային, զինվորական կամ այլ միջոցառումների մասնակցելու համար հնարավորություն չի ունենում դուրս գալ ՀՀ տարածքից, քանի որ անձնագիրը տրամադրվում է մինչև 18 տարին լրանալը:
Բացի այդ, Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Ժառանգավորաց վարժարանում ուսանող կամ Պատրիարքության միաբան հանդիսացող և դեռևս պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները նույնպես Երուսաղեմում օրինական հիմքերով բնակության համար հաճախ խոչընդոտների են հանդիպում պայմանավորված իրենց անձնագրերի վավերականության ժամանակահատվածի հետ:
Հիշյալ վարժարանի սաները, որպես կանոն, թեև սովորում են մինչև 18 տարին լրանալը և, վերադառնալով ՀՀ, զորակոչվում պարտադիր զինվորական ծառայության, սակայն Իսրայելի օրենսդրության համաձայն, տվյալ երկրում իրենց բնակության օրինականությունն ապահովելու նպատակով յուրաքանչյուր տարի պարտադրված են նորոգելու մուտքի վիզան, որի համար Իսրայելի օրենսդրությամբ պահանջվում է տվյալ պահին անձնագրի առնվազն 2 տարվա վավերականության ժամկետ:
Նույն խնդիրն ունենում են նաև Երուսաղեմի Հայոց Պատրիարքության նախազորակոչային տարիքի միաբանները: Նույնատիպ խնդիրներ են առաջանում օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կրթական իրավունքի իրացման հետ կապված, երբ օրինակ` ուսանողական վիզա ստանալու համար անհրաժեշտ է առնվազն 2 տարվա վավերականության ժամկետ, որի պարագայում 17-ից 18 տարեկան արական սեռի քաղաքացիների համար անհրաժեշտ է լինում անձնագրի վավերականության ժամկետը նախատեսել ավելի երկար քան նրանց 19 տարեկանը լրանալու օրը:
Նշված խնդիրները լուծելու և արական սեռի քաղաքացիների համար կրթական իրավունքը երաշխավորելու նպատակով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջնորդության առկայության դեպքում անձնագրերը տրամադրել ավելի երկար վավերականությամբ:
Հարկ է նշել նաև, որ ներկայումս հանրակրթական 12-ամյա ծրագրի ավարտը փաստացի համընկնում է անձի 18 տարին լրանալու հետ, իսկ կրթությունը շարունակելու ցանկություն ունեցող արական սեռի քաղաքացիների կողմից թե ՀՀ-ում, թե օտարերկրյա պետություններում ընդունելության քննություններին մասնակցելու ընթացքում անձնագրի վավերականության ժամկետի հետ կապված ծագում են բազմաթիվ խնդիրներ, որոնք խոչընդոտում են կրթության իրավունքի լիարժեք իրացմանը:
Բացի այդ, շատ հաճախ լինում են դեպքեր, երբ արական սեռի քաղաքացու 18 տարին լրանում է օրինակ՝ օգոստոս ամսին, նա զորակոչի ենթակա է լինում տվյալ տարվա ձմռանը (հաջորդ տարվա ձմռանը), սակայն քանի որ օրենքի համաձայն 18 տարին լրանալուց հետո անձնագիրը տրվում է միայն զորակոչից ստացած տարկետման վավերականության ժամկետով, ուստի նշված ժամանակահատվածում քաղաքացուն հնարավոր չի լինում տրամադրել անձնագիր և հետևաբար անձը կրկին զրկվում է տարբեր իրավունքների իրացման հնարավորությունից: Արդյունքում, ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ քննարկումների արդյունքում որոշվել է ներկայացված նախագծով արական սեռի քաղաքացիներին անձնագրերը սահմանված ընդհանուր կարգի համաձայն տրամադրել ոչ թե մինչև 18, այլ մինչև նրանց 19 տարին լրանալը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.