23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Իրան-Ռուսաստան համատեղ առևտրային պալատի տնօրենների խորհրդի անդամ Ջալիլ Ջալիֆարը հայտարարել է, որ Ադրբեջանը սաբոտաժի է ենթարկում Իրանի արտահանումը Ռուսաստան և նշել, որ Ադրբեջանը խոչընդոտում է Իրանից դեպի Ռուսաստան արտահանումը. հաղորդում է Imna-ն:
Նրա խոսքով, դեպի Ռուսաստան Իրանի արտահանման 80 տոկոսը կազմում են գյուղատնտեսական և պարենային ապրանքները, որոնց մեծ մասն անցնում է Աստարայի անցակետով: Ադրբեջանը չի կարող ուղղակիորեն հայտարարել, որ փակել է այս ճանապարհը, քանի որ Ռուսաստանը նույնպես ներգրավված է այս հարցում: Ամեն օր ինչ-որ պատճառ են ներկայացնում, մեկ հոսանք չկա, մեկ ռենտգեն ապարատը չի աշխատում, երբեմն էլ ասում են, որ թմրանյութեր փնտրող շներ չկան, իսկ Ադրբեջանի կառավարությունը հրաժարվում է համագործակցությունից: Այդ պատճառով Աստարայում բեռնատարների մեծ հերթեր են առաջանում՝ հասնելով 10 կմ-ի:
«Մենք պետք է դիվանագիտության մոդել ունենանք յուրաքանչյուր երկրի, հատկապես հարևան երկրների հետ: Օրերս հայտնի դարձավ, որ Ադրբեջանից տարանցիկ ուղուն կփոխարինի Հայաստանը: Նման պայմաններում լրատվամիջոցները չպետք է լուսաբանեն այդ որոշումները: Ադրբեջանցիները թշնամանում են հայերի հետ և այս լուրերի տարածմամբ սաբոտաժ է սկսվում: Այժմ այս ճանապարհը բացելու միակ ճանապարհը դիվանագիտությունն է»,-հավելել է Ջալիլ Ջալիֆարը:
ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության աշխատակիցները հանցավորության դեմ պայքարի համատեքստում իրականացրած տարաբնույթ և տակտիկապես համակարգված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության բաժնի պետը, նախնական համաձայնության գալով նույն բաժնի 2 օպերլիազորների հետ, միավորելով իրենց ջանքերը, ի պաշտոնե լիազորված լինելով իրականացնել հարկային վարչարարություն և ապահովել հարկային պարտավորությունների կատարումը, Երևան քաղաքում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ընկերության հիմնադրի և փոխտնօրենի օգտին իրենց լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի անգործության՝ հարկային օրենսդրության ոլորտում թույլ տրված խախտումները մասամբ չարձանագրելու, ինչպես նաև ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար պահանջել և նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 2021 թվականի հոկտեմբերի 16-ին Երևան քաղաքում գտնվող սրճարաններից մեկում անձամբ ստացել են խոշոր չափերով՝ 1.000.000 ՀՀ դրամ կաշառք, որից անմիջապես հետո ինչպես պաշտոնատար անձինք, այնպես էլ կաշառք տվողը բռնվել և բերման են ենթարկվել Ազգային անվտանգության ծառայություն:
ԱԱԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Կատարված անձնական խուզարկությամբ օպերլիազորներից մեկի մոտից հայտնաբերվել և առգրավվել է կաշառքի ամբողջ գումարը ծրարի մեջ դրված վիճակում:
Բացի դրանից, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է նաև, որ նշված օպերլիազորներից մեկը 2021 թվականի մարտից սեպտեմբեր ամիսներն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող 5 անձանցից պահանջել և ստացել է տարբեր չափերի կաշառքներ, ինչպես նաև նախնական համաձայնության գալով իր բաժնի մեկ այլ օպերլիազորի հետ, 2021 թվականի սեպտեմբերի 22-ին տնտեսվարողներից մեկի ներկայացուցչից ստացել են խոշոր չափերով՝ 200.000 ՀՀ դրամ կաշառք:
Կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքով ձերբակալվել են ՊԵԿ 4 պաշտոնատար անձինք, նրանց կաշառք տված անձանցից 3-ը, որոնց՝ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Նույն օրը նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան:
Կոռուպցիոն սխեմայի հնարավոր բոլոր դրվագները, դրանցում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և յուրաքանչյուր արարքին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ քննչական իրադրությունից բխող անհրաժեշտ դատավարական գործողություններն ու օպերատիվ-հետախուզական միջոցառումների շարունակվում են:
Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին՝ իրենց գործունեությունը ծավալել բացառապես օրինական դաշտում, ձեռնպահ մնալ պետության տնտեսական հիմքերի կայունությանը սպառնացող կոռուպցիոն տարաբնույթ դրսևորումների մեջ ներգրավվելուց և զգուշացնում, որ այդպիսիք արժանանալու են կոշտ հակազդեցության:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ առաջին հայցադիմումը, որն ընդունվել է վարույթ: Այս մասին տեղեկացնում է՝ ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:
Համաձայն վերջինիս՝ իրավասու մարմինը պահանջ է ներկայացրել դատարանին Սերոբ Ռազմիկի Հարությունյանից և Անուշ Արարատի Անտոնյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
· Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում գտնվող բնակարանը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 187.250.000 ՀՀ դրամ,
· Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում գտնվող ավտոկայանատեղին, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 6.000.000 ՀՀ դրամ,
· Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում գտնվող ավտոկայանատեղիի 97.6 տոկոսը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 5.880.400 ՀՀ դրամ:
Սերոբ Ռազմիկի Հարությունյանից բռնագանձել՝
· Երևան քաղաքի Չեխովի փողոցում գտնվող անշարժ գույքի վարձակալությունից ստացված գումար՝ 8.000.000 ՀՀ դրամ,
· «BMW X6 3.5 I» ավտոմեքենայի օտարման և «PORSCHE PANAMERA S 4.8» մակնիշի ավտոմեքենայի ձեռքբերման արժեքների տարբերություն՝ 1.000.000 ՀՀ դրամ,
· «BMW X6 XDRIVE 3.5 I» մակնիշի ավտոմեքենայի ապօրինի ծագում ունեցող մասի օտարման արժեք՝ 990.000 ՀՀ դրամ,
· «Օրանժ գազ» ՍՊ ընկերության բաժնեմասի օտարման արժեքի 50 տոկոսը՝ 215.707.500 ՀՀ դրամ,
· 14.361.672 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով:
Հարություն Սերոբի Հարությունյանից, որպես Սերոբ Ռազմիկի Հարությունյանին պատկանող գույքեր բռնագանձել՝
· Երևան քաղաքի Չեխովի փողոցում գտնվող անշարժ գույքի 40 տոկոսը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 34.700.000 ՀՀ դրամ,
· «PORSCHE PANAMERA S 4.8» մակնիշի ավտոմեքենան, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 11.250.000 ՀՀ դրամ:
Առաջիկայում վարչության կողմից այլ գործերով, որոնցով արդեն իսկ կիրառվել են հայցի նախնական ապահովման միջոցներ, ևս կներկայացվեն ապօրինի գույքի բռնագանձման հայցադիմումներ։
Ստամբուլում մահացել է Baykar Makina ընկերության տնօրենների խորհրդի նախագահ, Թուրքիայի հարվածային անօդաչու թռչող սարքերի ծրագրի հիմնադիր Օզդեմիր Բայրաքթարը։ Այս մասին հայտնել էր նրա որդին՝ Հալուք Բայրաքթարը՝ Twitter-ում գրառում անելով։
Օզդեմիրը Էրդողանի փեսա, անօդաչու թռչող սարքեր արտադրությամբ հայտնի «Baykar savunma» ընկերության տեխնիկական գծով տնօրեն Սելչուք Բայրաքթարի հայրն է։ Վերջինիս մահվանը անդրադարձել է նաեւ Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշողլուն։
«Խորը վշտով տեղեկացանք մեր ավագ եղբոր ՝ տնօրենների խորհրդի նախագահ Օզդեմիր Բայրաքթարի մահվան մասին, ով իր ողջ կյանքի ընթացքում համառորեն պայքարում էր մեր երկիրը տեխնոլոգիաների բարձրագույն լիգա դուրս բերելու համար»,- թվիթերի իր էջում գրել է Չավուշօղլուն։
Արմատներով տրապիզոնցի Օզդեմիր Բայրաքթարը մահացել է 72 տարեկան հասակում։ Վերոհիշյալ ընկերությունում նա զբաղեցնում էր գործադիր խորհրդի տնօրենի պաշտոնը։
Թուրքիայի արդյունաբերության ոլորտում առաջատար դիրք ունեցող մի շարք ընկերություններում Օզդեմիր Բայրաքթարը նախկինում աշխատել էր տեխնիկական գծով տնօրեն։
Baykar ընկերության մշակած առաջին անօդաչու թռչող սարքերը Թուրքիայի ԶՈւ սպառազինման կազմում շահագործվել են 2005-2009 թվականներին երկրի հարավարևելյան շրջանում անցկացվող հակաահաբեկչական գործողությունների ընթացքում:
Վերջին անօդաչուները, որոնց վրա աշխատել է Բայրաքաթարը, եղել են Bayraktar TB2 և AKINCI ԱԹՍ-ները:
Ադրբեջանը անհրաժեշտ է համարում անհապաղ ժամանակավոր միջանկյալ միջոցառումներ կիրառել Հայաստանի դեմ: Այդ մասին երկուշաբթի ՄԱԿ-ի միջազգային դատարանում կայացած լսումներում հայտարարել է ադրբեջանական կողմի ներկայացուցիչ Էլնուր Մամեդովը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը սեպտեմբերի 23-ին հայց էր ներկայացրել Հայաստանի դեմ ՄԱԿ-ի միջազգային դատարան՝ Երևանին մեղադրելով իբր Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիան խախտելու մեջ: Ըստ Ադրբեջանի հայցի՝ Հայաստանը կատարել և շարունակում է իրականացնել մի շարք խտրական գործողություններ ադրբեջանցիների նկատմամբ՝ նրանց ազգային և էթնիկ ծագման հիման վրա:
Դրանից առաջ՝ սեպտեմբերի 16 -ին, հայկական կողմն էր նմանատիպ հայց ներկայացրել Ադրբեջանի դեմ:
Դատավորների առջև ելույթի սկզբում ադրբեջանցի պատվիրակը իր կեղծ պետության կեղծ պատմությունից բերել է մի շարք օրինակներ, այդ թվում՝ այսպես կոչված, Խոջալուի ցեղասպանությունը։ Իսկ ներկայումս Հայաստանը, ըստ Ադրբեջանի ներկայացուցչի, իբր շարունակում է էթնիկ զտումների տասնամյա արշավը։
«Այս անմիջական սպառնալիքից պաշտպանվելու համար անհրաժեշտ են ժամանակավոր միջանկյալ միջոցներ»,- ասել է նա՝ հավելելով, որ Հայաստանը նաև շարունակում է ատելություն և բռնություն հրահրել ադրբեջանցիների դեմ՝ ապաստան տալով զինված խմբերի և ֆինանսավորելով կամ աջակցելով ապատեղեկատվական գործողություններին․ այսինքն՝ Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է այն ամենում, ինչի մեջ ինքն է բազմիցս մեղադրվել։
ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկության վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև.
«Ի պատասխան որոշ լրատվամիջոցների կողմից շրջանառվող այն տեղեկությունների, թե իբր Կապանի Փելա սարը հանձնվել է Ադրբեջանին՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացում է, որ Սյունիքի մարզի Փելա սար կոչվող տարածքում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել, և ՀՀ սահմանապահ զորքերը շարունակում են իրականացնել պետական սահմանի պահպանությունը նշված հատվածում»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ վերոնշյալ թեմային անդրադարձել էր ՀՀ ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ նշելով, որ «Փաստացի կերպով Փելա սարն ամբողջությամբ անցնում է Ադրբեջանի վերահսկողության ներքո` անմիջական անվտանգային սպառնալիքներ ստեղծելով նաև հարակից գյուղերի համար»:
Վերոնշյալի վերաբերյալ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ նշելով.
«Երկու օր առաջ գործընկերս՝ Աննա Գրիգորյանը, ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել, նշելով, որ իշխանությունը Կապանի Փելա սարը հանձնում է Ադրբեջանին։ Որքան հնարավորություն ունեցա ճշտեի, սարի մի հատվածում մենք ենք վերահսկողություն իրականացնում, մյուսում՝ ադրբեջանցիները։ Քաղաքական իշխանությունը կամ որևէ կառույց մինչև հիմա դա չի հերքել, ինչը նշանակում է, որ հանձնման գործընթացը լուռ իրականացվում է»:
Կապանի Փելա սարը հանձնվել է Ադրբեջանին։ Երկու օր է՝ Կապանի ստրատեգիական կարևոր բարձունքը վերահսկում են ադրբեջանցիները։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ին հայտնել է Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը։
«Ես տեղեկացված եմ, որ այն հատվածը, որը մենք Փելա սար ենք անվանում, ամբողջովին անցել է ադրբեջանցիների վերահսկողության ներքո։ Երեկ չէ անցած օրվա դրությամբ սարը անցել է իրենց»,- ասել է Փարսյանը։
Ադրբեջանցիներն անմիջապես փակել են հարակից ճանապարհահատվածը, որը ծառայում էր ոչ միայն զինծառայողներին, այլև գյուղացիներին։
«Ճանապարհը մեր համար միջդիրքային ճանապարհ էր ծառայում, գյուղացիների համար էլ ծառայում էր վառելափայտ հայթհայթելու համար, դա հիմա ադրբեջանցիները փակել են և իրենց վերահսկողության ներքո է»։
Դեռևս երկու օր առաջ սարի մի հատվածում հայ զինծառայողներն էին վերահսկողություն իրականացնում, մյուսում՝ ադրբեջանցիները։
Բարձունքը ադրբեջանցիներին հանձնելու մասին պայմանավորվածություններ ձեռք էին բերվել դեռ 2021-ի ձմռանը, սակայն դրա մասին պաշտոնական հրապարակումներ այդպես էլ չեղան։ Եղել են չափագրումներ, էլեկտրոնային քարտեզով սարի երկու հատվածում տեղեկայվել էին հայ և ադրբեջանցի զինծառայողները։
«Ժամանակին՝ հունվար-փետրվար ամիսներին կար պայմանավորվածություն։ Չափագրումներ էին անում GPS-ով, որի արդյունքում հատվածներ կար հայկական էր, հատվածներ կար երևում էր՝ ադրբեջանական։ Հայկական հատվածները մենք կարողանում էինք օգտագործել որպես միջդիրքային ճանապարհ, դա գյուղացիները օգտագործում էին անտառ մտնելու համար։ ՀԻմա այդ հատվածը՝ չգիտեմ ինչու, անցավ ամբողջովին իրենց վերահսկողության ներքո»։
Փարսյանն ասել է՝ Փելա սարը ստրատեգիական կարևորագույն նշանակություն ունեցող բարձունք է։ Սարի վերահսկողությունը ադրբեջանցիների կողմից որոշակի վտանգներ է առաջացնում հարակից գյուղերի՝ առաջին հերթին Ագարակ գյուղի համար։
Միաժամանակ կապանցիների համար լուրջ խնդիր է առաջացնում նաև Գորիս-Կապան ճանաարհահատվածում տեղադրված ադրբեջանական ոստիկանական անցակետը։ Մ2 մայրուղու ճանապարհահատվածում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո երթևեկությունը բավականին նվազել է, բնակիչները երթևեկում են Կապան-Տաթև ճանապարհով։ Չնայած տարավերջին պատրաստ է լինելու ճանապարհի այդ հատվածը շրջանցող նոր ճանապարհը, սակայն Փարսյանը կարծում է, որ մայրուղին ամեն գնով պետք է շահագործվի։
«Մ2 ճանապարհը ամեն գնով պետք է շահագործվի, որովհետև անցնում է սահմանագծի երկայնքով։ Ճանապարհը չօգտագործելու դեպքում անուղղակի կերպով նշանակում է դա հանձնել Ադրբեջանին։ Պետք է օգտագործենք։ Եթե խնդրահարույց հատվածներ կան, պետք է դրանք շրջանցող հատվածներ կառուցել»,- եզրափակել է Փարսյանը։
ՀՀ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, կուտակել են մեծ քանակությամբ վառելափայտ, բետոնապատել են իրենց դիրքեր տանող ճանապարհները: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` նշելով, որ նրանց ակտիվությունը վերջին շրջանում շեշտակի է մեծացել։«Ավելին, շարունակում են նոր ճանապարհների կառուցումը, դիրքերում ավելացրել են զինծառայողների քանակն ու սպառազինությունը: Անընդհատ կատարում են դիրքային ամրացման և ինժեներական ակտիվ աշխատանքներ: Խոսքը ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական անօրինական տեղակայման ու հանցավոր արարքների մասին է: Նրանք ֆիզիկապես ներկա են հենց այն հողատարածքներում, որոնք պատկանում են ՀՀ քաղաքացիներին՝ օրինական փաստաթղթերով հաստատված իրավունքներով»,– Facebook–ի իր էջում գրել է Թաթոյանը։
Նա ընդգծել է, որ այս տվյալները ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, այդ թվում՝ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման փաստահավաք աշխատանքների շրջանակում հաստատվել են հավաստի ապացույցներով ու մի քանի աղբյուրով ստուգված տվյալներով։Նրա խոսքով` սրանք ադրբեջանական այն դիրքերն են, որտեղից ադրբեջանական զինծառայողները ՀՀ քաղաքացիական բնակչության նկատմամբ կատարում են ահաբեկչական հանցավոր արարքներ. պարբերաբար կրակում են Գեղարքունիքի Վերին Շորժա, Սոթք, Կութ և մյուս գյուղերի ու մասնավորապես՝ քաղաքացիական տների վրա, զանգվածաբար հրդեհում քաղաքացիական բնակիչների արոտավայրերն ու խոտհարքները: Այս դիրքերի ծառայողներն են կատարել ՀՀ բնակիչների կենդանիների մեծաքանակ գողություններ:Թաթոյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը ՀՀ գյուղերի հարևանությամբ ու այն էլ ՀՀ ինքնիշխան տարածքում բացահայտ հանցավոր բնույթի է, այն ինքնին ոտնահարում է գյուղերի բնակիչների կյանքի ու անվտանգ ապրելու, սեփականության, ընտանիքի եկամուտը վաստակելու և այլ կենսական իրավունքներ: Նրանց ներկայությունը խաթարում է մարդկանց խաղաղ կյանքը: Ուստի պետք է անհապաղ սկսվի ՀՀ սահմանների շուրջ անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու և ադրբեջանական զինված ծառայողներին ՀՀ գյուղերի հարևանությունից, համայնքների միջև ճանապարհներից անհապաղ հեռացնելու գործընթաց:ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այս առաջարկը տեղ է գտել միջազգային կոնկրետ փաստաթղթում՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 2021թ. սեպտեմբերի 27-ի թիվ 2391 (2021) բանաձևում: Այս մասին Մարդու իրավունքների պաշտպանը համապատասխան հաղորդումներ կուղարկի նաև միջազգային կառույցներին ու ՀՀ պետական մարմիններին, քաղաքացիական հասարակության կազմակերպություններին:
Իմ ու թուրքի հողը մի տեղում է, ապագան ո՞րն է, լավ բան չկա, գյուղի ջահելնեը բոլորը գնացել են Ռուսաստան։ Այս մասին Yerevan.Today-ին ասաց Սյունիքի մարզ Խնձորեսկ գյուղի բնակիչներից։ Նշենք, որ այսօր ՀՀ մի շարք համայնքներում տեղի են ունենում ՏԻՄ ընտրություններ։
«Թշնամու հետ ո՞նց ապրես։ Գնացել եմ Որոտան, թուրքի գայիշնիկը կանգնացրել, ակտ ա գրել, հիմա չգիտեմ՝ որտեղ պետք ա մուծեմ։ Առուշի ժամանակ տենց բան չի եղել, հենց Առուշին բռնեցին, թուրքի գային եկավ Որոտան կանգնեց»,-ասաց Սյունեցին։
Ոստիկանները «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբում խուզարկություններ են անում իբր ընտրակաշառք բաժանելու դեպքով հարուցված քրեական գործի շրջանակներում: Այս մասին լրագրողներին հայտնեց Առուշ Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը:
«Ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչությունում կա հարուցված քրեական գործ, թե իբր Գագիկ Առուշանյանը 2021 թվականի հոկտեմբերի 16-ին ընտրակաշառք է բաժանել: Դրա հիման վրա Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը` Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ խուզարկության թույլտվություն է տվել, որպեսզի այսօր` ընտրության օրը, ոստիկանները գան եւ խուզարկություն կատարեն, երբ գործը հարուցվել է հոկտեմբերի 16-ին: Ես մեկնաբանությունները թողնում եմ բոլորիդ: Խուզարկման թույլատրությունը առկա է, հիմա սպասում են, որ գումարներ հայտնաբերեն այստեղից»,- ասաց նա:
Փաստաբանը նշեց, որ այս պահին խուզարկություն է կատարվում շտաբում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանները բերման են ենթարկել «Առուշ Առուշանյան» դաշինքի ավագանու թեկնածու Հարություն Սինանյանին:
Հիշեցնենք, որ Գորիս համայնքի ՏԻՄ համամասնական ընտրություններին մասնակցում են «Առուշ Առուշանյան» դաշինքը, «Հայ ազգային կոնգրես» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.