23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

2020թ. տավուշյան հայտնի իրադարձություններից հետո՝ առնվազն օգոստոսի կեսերից, արդեն ակնհայտ էր, որ Թուրքիան ու Ադրբեջանը ռազմական գործողություններ են ծրագրում, դրա մասին հայաստանյան, ռուսաստանյան ու ադրբեջանական մամուլը, թելեգրամյան ալիքներն էին խոսում, ակնհայտ էր, որ մոբիլիզացիոն խոշոր գործընթաց կա: Նման կարծիք «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության կազմակերպած քննարկման ժամանակ հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Արցախյան 44-օրյա պատերազմին պետական համակարգի պատրաստ չլինելուն, պատերազմի ընթացքում թույլ տրված սխալներին ու մեծ կորուստների պատճառներին:
«Նույնիսկ բավական փակ ադրբեջանական մամուլից պարզ էր դառնում, որ մեքենաներ, բեռնատարներ էին հավաքագրվում, պահեստազորի հավաքներ էին կազմակերպվում: Գոնե նվազագույն գիտելիքներ ունեցող եւ վերլուծելու հնարավորություններ ունեցողները պետք է նվազագույնը կանխատեսեին եւ գոնե իրենք իրեն ապահովագրելու համար անհրաժեշտ աշխատանքներ ձեռնարկեին՝ կարիք կար մոբիլիզացնել ռեսուրսները, եւ ոչ միայն ԶՈՒ մասին է խոսքը: Մենք դա բավական ուշ սկսեցինք. եթե անգամ պատերազմի վերսկսումը հավանական էր 20-30%-ով, ապա օգոստոսի երկրորդ կեսին, սեպտեմբերին պետական համակարգը պետք է այդ ուղղությամբ աշխատեր: Պետական կառավարման համակարգում առկա են սցենարային զարգացման պլաններ, որի միջոցով երկիրը խաղաղ փուլից անցնում է պատերազմականի:
Պատերազմի սկսվելուց առաջ, երբ կար տեղեկատվություն ու անգամ իշխանությունն էր դա կանխատեսում արդեն, զինված ուժերը չէին բերվել պատրաստության անհրաժեշտ աստիճանի, հատկապես՝ ՊԲ-ում, որը հարվածի առաջնային օղակն էր: Պետք է դա իրականացվեր զորամասերի համալրման, եւ ոչ թե ջոկատների կազմավորման եւ ռազմաճակատ ուղարկելու ճանապարհով, պետք է անհրաժեշտ գնահատվեր տարբեր փուլերում առկա իրավիճակն ու դա ներկայացվեր քաղաքական որոշումներ կայացնողներին, որպեսզի պատերազմը ժամանակին կանգնեցնելու հնարավորություն լիներ»,- նշեց Աբրահամյանը:
Պատգամավորի դիտարկմամբ՝ պատերազմն ավելի վաղ դադարեցնելու հնարավորության մասին մասին խոսել է այն պետության ղեկավարը, որ մեծ միջնորդական դեր է ունեցել այդ փուլում:
«Ռուսաստանի նախագահն ասել է, որ հոկտեմբերի 19-ին ՀՀ իշխանություններին ինքը նման առաջարկ է արել, բայց, ի զարմանս իրեն, ՀՀ իշխանությունները չեն ընդունել այն: Պատկերացրեք՝ եթե կարողանայինք այդ պահին պատերազմը կանգնեցնել, իմ հաշվարկներով՝ նվազագույնը 2000-2500 զոհ ավելի քիչ կունենայինք, համամասնորեն նաեւ՝ նույնքան վիրավորներ, հաշմանդամություն ստացած մարդիկ, ինչպես նաեւ՝ կորսված տարածքներ: Ադրբեջանը ոչ միայն Հադրություն ու Շուշին բռնազավթեց, այլ նաեւ գյուղեր Մարտակերտի շրջանից՝ Թալիշը, Մատաղիս, նաեւ՝ Ասկերանի եւ Մարտունու շրջաններից: Եթե ժամանակին քաղաքական ճիշտ որոշում կայացվեր, մենք այս կետին չէինք հասնի»,- նկատեց պատգամավորը:
ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները թմրամիջոցների և արգելված իրերի իրացման փորձեր են բացահայտել։ Տեղեկությունը հայտնում է քրեակատարողական ծառայությունը։Հոկտեմբերի 19-ին ՔԿՀ ծառայողները կալանավորված անձ Դ. Ա.-ին դատարան տեղափոխելուց առաջ ենթարկել են անձնական խուզարկության, ինչի արդյունքում վերջինիս հագուստի աստառի մեջ նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերել են 10 հոգեմետ և 30 անհայտ ծագման դեղահաբեր, իսկ բերանից՝ սափրիչի սայրեր:
Ըստ հաղորդագրության` հաջորդ օրը՝ հոկտեմբերի 20-ին՝ ժամը 02:20-ի սահմաններում, նույն հիմնարկի պահակետերից մեկի ծառայողն ահազանգել է, որ լսել է նետվող առարկաների վայր ընկնելուն նմանվող ձայներ:Ահազանգից անմիջապես հետո քրեակատարողական ծառայողները զննության են ենթարկել տարածքը և հայտնաբերել ալկոհոլին բնորոշ հեղուկով ներնետված 3 պլաստմասե շիշ և փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 81,6 գրամ քաշով, առանձնացված 11 զանգված, գործարանային արտադրության 7 դանակ, 3 բջջային հեռախոս, 2 տուփ խաղաքարտ:
Դեպքերի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ:
Սյունիքի մարզի Ճակատեն գյուղի ղեկավար Արա Հարությունյանի փոխանցմամբ՝ իրավիճակը Ճակատենում այս պահին նորմալ է, սահմանապահ զորքերն իրենց աշխատանքը պատշաճ կատարում են։
«Այս պահին վտանգն ամբողջ երկրին է սպառնում, վտանգը կա, բայց կոնրետ այս պահին իրավիճակը մեզ մոտ նորմալ է, կտեսնենք, էլի»,-168.am-ի հետ զրույցում ասաց Արա Հարությունյանը։
Ինչ վերաբերում է Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածին, որտեղ թշնամին ոստիկանական անցակետ է տեղադրել, Ճակատենի ղեկավարն ասաց, որ այդ ճանապարհով այս ընթացքում չի անցել՝ օգտվում է այլընտրանքային ճանապարհից։
«Այդ այլընտրանքային ճանապարհը մարդատար մեքենաների համար, կարելի է ասել, մի քիչ նորմալ է, բայց բեռնատարների համար շատ դժվար է, դեմը ձմեռ է, շատ ահավոր է լինելու, կարելի է ասել՝ անանցանելի կլինի»,-նշեց նա։
Հարցին՝ եթե գյուղից մեկը շտապ առաջին բուժօգնության կարիք ունենա, ու անհրաժեշտություն առաջանա նրան հիվանդանոց տեղափոխելու, ինչպես են օգտվելու այդ ճանապարհից, Արա Հարությունյանը պատասխանեց. «Գյուղում բուժքույր ունենք, նման դեպքեր ներքևի գյուղերում եղել է, զանգել են շտապօգնություն, եկել է։ Դե, այս պահին այդ ճանապարհը բաց է, գնում ենք, բայց հիմա ես ձեզ հետ եմ խոսում ու չգիտեմ՝ այնտեղ ինչ կարող է կատարվել։ Ամեն պահի վտանգը կա, այդ ճանապարհն օգտագործում եմ ոչ թե նրա համար, որ հարմար է, այլ անվտանգությունից ելնելով։ Որոտանով ավելի համար է գնալ, բայց վտանգավոր է»։
Ինչ վերաբերում է Փայլասարին, Ճակատենի գյուղապետն ասաց, որ հստակ տեղեկություն չունի, սակայն գիտի, որ ռուսական զորքի տեղափոխություն եղել է։
«Այդ դիրքի տեղափոխություն է եղել, որը հստակ անցել է Ադրբեջանի հսկողության տակ, այդ ամբողջ տարածքն անցել է թշնամու դիտարկման տակ, որտեղից նախկինում ավելի լավ դիտարկում անում էր ռուսական կողմը։ Ես չգիտեմ՝ դա հենց այնպե՞ս անցավ, հանձնեցի՞ն, թե՞ ինչ եղավ, մեկ բան հստակ է՝ ռուսներն այնտեղ չեն կանգնում»,-եզրափակեց Ճակատեն համայնքի ղեկավարը։
Հիշեցնենք՝ մայիսի 12-ին թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ մի քանի կիլոմետր Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի հատվածներում առաջ է եկել, մինչ օրս նրանք առաջ եկած հատվածներում են և հետ չեն գնում։ Սյունիքում մի քանի անգամ անցկացվել են բանակցություններ, որպեսզի թշնամին հետ գնա, սակայն ապարդյուն։ Հարակից գյուղերի ղեկավարներն ու բնակիչներն ասում են, որ թշնամու զինվորներն ինչ-որ քարտեզներով են առաջ եկել, և պնդում են, թե վերադասից հրաման են ստացել, որ առաջ գան, քանի որ համարում են, որ այդ տարածքներն ադրբեջանական են։
Հիշեցնենք նաև՝ Արցախի 44-օրյա պատերազմից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց Արցախի 75 տոկոսը հանձնելու փաստաթուղթը, որտեղ որևէ կետ ներառված չէր հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ, Փաշինյանի և Պաշտպանության նախարարի լուռ համաձայնությամբ թշնամուն հանձնվեցին նաև Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բոլոր շահեկան դիրքերը, որի արդյունքում մի շարք գյուղեր պարզապես հայտնվեցին թշնամու թիրախում։
Մենք ունենք ապացույցներ շուրջ 180 անձի վերաբերյալ, որոնք ողջ վիճակում եղել են Ադրբեջանի իշխանությունների իրավազորության ներքո: Ադրբեջանը կա՛մ բոլորին պետք է վերադարձնի ողջ, կա՛մ՝ մեռած. Yerkir.am-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների ներկայացուցիչ, արդարադատության նախկին նախարար, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը՝ խոսելով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների մասին:
Բաքվում պահվող հայ գերիների, զինվորականների եւ քաղաքացիական անձանց նկատմամբ խոշտանգումների եւ դաժանությունների մասին պարբերաբար հայտարարություններով է հանդես գալիս ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Զեյնալյանից հետաքրքրվեցինք՝ այս մասով ի՞նչ նոր բան կարող է հայտնել. «Նոր ինֆորմացիա չկա, ամբողջը նույնն է: Գերիներից 45 հոգի են ճանաչված, 5-ը երեկ վերադարձել են, մնացել են 40-ը»:
Ի դեպ, երեկ ուշ երեկոյան, երբ Բաքվից Երեւան վերադարձան 5 հայ ռազմագերիներ, «Էրեբունի» օդանավակայանում նրանց դիմավորեցին Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Արցախում ռուս խաղաղապահների նախկին հրամանատար Ռուստամ Մուրադովը եւ ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայիս հրամանատար Գենադի Անաշկինը։ ՀՀ կառավարությունից գեթ մեկ ներկայացուցիչ օդանավակայան չէր գնացել: Ավելին, եթե նախկինում վարչապետի ու փոխվարչապետի մակարդակով իրար հերթ չտալով հայտնում էին գերիների վերադարձի մասին, այս անգամ պաշտոնական Երեւանը Բաքվից վերադարձող ռազմագերիների վերաբերյալ որեւէ հայտարարություն չի տարածել: Ըստ ամենայնի՝ հայկական կողմը տեղեկացված չի եղել գերիների վերադարձի մասին:
Զեյնալյանից հետաքրքրվեցինք նաև, թե ովքե՞ր եւ ի՞նչ գործընթացներ են նպաստել գերիների՝ հայրենիք վերադառնալոու հարցում, վերջինս՝ նշեց, որ տղաների վերադարձը եղել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների միջազգային դատարանում տեղի ունեցող դատական գործընթացների արդյունքում:
Նշենք, որ պաշտոնական Բաքուն Հաագայում՝ ՄԱԿ-ի դատարանում, պահանջել է հրատապ միջոց կիրառել Հայաստանի դեմ՝ պարտավորեցնելով Բաքվին տրամադրել 44-օրյա պատերազմի հետեւանքով Արցախի օկուպացված տարածքների ականապատման քարտեզները։ Պահանջին ի պատասխան՝ հայկական կողմը հիշեցրել է քարտեզները վերադարձնելու պատրաստակամության մասին:
Ականապատ քարտեզները վերադարձնելու մասին Ալիեւին խոստումներ է տվել անձամբ Նիկոլ Փաշինյանը՝ հոկտեմբերի 15-ին ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի առցանց նիստի ժամանակ՝ հայտարարելով, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանին փոխանցել ականապատ տարածքների քարտեզները։ Մինչդեռ, Փաշինյանը պետք է վերադարձներ Ադրբեջանում պահվող բոլոր գերիներին՝ առանց նախապայամանների, քանի որ իր ձեռքով ստորագրված նոյեմբերի 9-ի եռակողմ կապիտուլացիոն հայտարարության մեջ առանձին կետ կա ռազմագերիների ու ձերբակալված անձանց փոխանակման մասին։ Ալիեւին խոստանալով Արցախի տարածքների ականապատման քարտեզները՝ Փաշինյանը կա՛մ ի ցույց է դնում սեփական անկարողությունն ու անզորությունը, կա՛մ, որն առավել հավանական է, թշնամու հետ մութ և գաղտնի պայմանավորվածությունների շրջանակներում շարունակում է Հայստանի և հայ ժողովրդի դեմ իրականացվող դավադիր քայլերը:
Մենք, այնուամենայնիվ, կարո՞ղ ենք վստահել Ադրբեջանի իշխանության խոստումներին՝ այն պարագայում, երբ անգամ մինչ օրս նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերը չեն իրագործվել՝ հարցին ի պատասխան՝ Արտակ Զեյնալյանն ասաց. «Չգիտեմ…»:
Իրան-Ադրբեջան հռետորաբանական փոխհրաձգության համատեքստում իրանական կողմն անցել է «գոտկատեղից ներքև» հարվածների. հիշել են և հիշեցնում են տխրահռչակ-երջանկահիշատակ Հեյդար Ալիևի նեղ մասնագիտական արկածները Թեհրանում։ Այս մասին ֆեյսբուքում գրել է արաբագետ Արմեն Պետրոսյանը։
«Մասնավորապես, Իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպությունում նախկինում Ադրբեջանի բաժնի ղեկավարն իրանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հիշեցրել է. «Հեյդար Ալիևը КГБ-ից է եղել: Եվ, երբ մեզ պատմում էր, ասում էր՝ Թեհրանում КГБ-ի լրտես եմ եղել և Թեհրանի այսինչ անկյունում կոշիկ էի փայլեցնում, կոշիկ փայլեցնող էի: Եվ դա հպարտությամբ էր պատմում, այսինքն՝ ցանկանում էր ցույց տալ, որ ծանոթ է Իրանին, լավ է ճանաչում Թեհրանն ու Իրանը»: Իլհամն Իլհամ չի լինի, եթե այս խայտառակությունը մարսի։))»
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Զեմֆիրա Միրզոևան հրաժարվել է մասնակցել ՌԴ Սանկտ-Պետերբուրգ քաղաքում տեղի ունեցող ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի նիստին։
Yerevan.Today-ի հետ զրույցում պատգամավորը ներկայացրել է պատճառը։
«Իմ չմեկնելու պատճառը շատ պարզ է․ այնտեղ տեղի էր ունենալու վեհաժողովի համակարգողի ընտրություն, ով հանդիսանում է Ադրբեջանի ներկայացուցիչ Հաջիևը և ում, ի դեպ, ինձ հասած տեղեկություններով, մեր պատվիրակությունը պատրաստվում է «կողմ» քվեարկել։ Դա ինձ համար անընդունելի է, ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է «կողմ» քվեարկել մի պետության ներկայացուցչի օգտին, որը ոճրագործություն է իրականացրել իմ երկու ազգերի (հայ և ասորի-խմբ․) նկատմամբ»,- ասել է պատգամավորը։
Հոկտեմբերի 19-ին տեղի ունեցավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությունը։ Առցանց միջոցառմանը մասնակցեց ԶԼՄ, պետական կառույցների, հասարակական և միջազգային կազմակերպությունների 80–ից ավելի ներկայացուցիչ։
ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը նշեց, որ այս մրցանակաբաշխությանը թափուր է մնում ամենաբաց պետական մարմին անվանակարգը, քանի որ որեւէ կառույց չի բավարարել չափանիշներին լիարժեք համապատասխանությունը։
ԻԱԿ-ի խորհրդանշական «Ոսկե բանալի» մրցանակ շնորհվեց տեղեկատվության ազատության լավագույն փորձ դրսևորած պետական և հասարակական կառույցներին.
ԻԱԿ-ի «Հատուկ մրցանակը» շնորհեց Բաց կառավարման գործընկերության հայաստանյան Գործողությունների 4-րդ ծրագրի «Կրթական տեղեկատվական միասնական պորտալ» հանձնառությունն հեղինակած և իրականացրած կառույցին՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնին, համավարակի ընթացքում կրթության և տեղեկատվության հասանելիության ապահովման համար։
«Տեղեկատվության տրամադրման լավագույն պաշտոնական կայք» անվանակարգում հաղթող ճանաչվեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքը՝ www.mineconomy.am:
Տեղեկատվություն ստանալու իրավունքն ամենաարդյունավետ կիրառելու համար բանալին շնորհվեց «Հանրային իրազեկման և մոնիթորինգի կենտրոն» ՀԿ-ին՝ բնապահպանական տեղեկատվության մատչելիության ապահովման համար։
«Տեղեկատվության ազատության մասին» օրենքն ամենաակտիվ օգտագործած լրագրող» անվանակարգում մրցանակի արժանացան Infocom․am կայքի լրագրող Նարեկ Մարտիրոսյանը և բնապահպանական թեմաներ լուսաբանող լրագրող Թեհմինե Ենոքյանը։
«Տեղեկատվության ազատության խախտված իրավունքի համար հետևողականորեն պայքարող քաղաքացիական նախաձեռնություն» անվանակարգում Ոսկե բանալի ստացան Ֆիզիկայի գիտավանի բնակիչները՝ «ՖիզԳորոդոկ Երևան» նախաձեռնության համար։
Բացասական մրցանակի՝ Ժանգոտ կողպեքի արժանացան հետևյալ կառույցները․
«Տեղեկատվության ազատությանը սպառնացող նախաձեռնության հեղինակ պետական կառույց» անվանակարգում բացասական մրցանակ ստացավ ՀՀ Ազգային ժողովը՝ լրագրողների իրավունքները սահմանափակող իրավական նոր կարգավորումներ մշակելու և առանց մասնակցայնության ընդունելու համար։
«Տեղեկություն ստանալու իրավունքը հետևողականորեն խախտած պետական կառույց» անվանակարգում կողպեքներ տրվեցին Պաշտպանության նախարարությանը և Երևանի քաղաքապետարանին։
Ինչպես Ինֆորմացիայի ազատության կենտրոնի, այնպես էլ լրատվամիջոցների ու լրագրողների բազմաթիվ հարցումներ, որոնք ուղղված են եղել ՀՀ պաշտպանության նախարարությանը, մնացել են անպատասխան, կամ ստացել են խիստ ընդհանրական և/կամ անհիմն և ուշացած պատասխաններ։ Միաժամանակ հետպատերազմական ժամանակաշրջանում նախարարության կողմից տեղեկատվության ազատության իրականացումն ամենացածր գնահատականն է ստացել։
Քաղաքաշինությանն անչվող տեղեկատվության մատչելիության ոլորտում քաղաքապետարանը հետևողականորեն խախտում է տեղեկություն ստանալու իրավունքը։ ԻԱԿ-ի և քաղաքացիների մի շարք հարցումներ եւ բողոքներ մնացել են անպատասխան կամ տրվել են լղոզված և անհիմն պատասխաններ։
Գորիս-Կապան ճանապարհի այդ հատվածը շարունակում է մնալ ադրբեջանցիների վերահսկողության տակ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը:
«Ադրբեջանցիները լկտիացել են, ինչ ուզում, անում են: Անգամ տեղեկացա, որ մեքենաներից մեկը Կապան գնալիս ժեստ է ցույց տվել ադրբեջանցիներին: Հետ գալու ժամանակ այդ մեքենան կանգնեցրել են, նսեմացրել են այդ մարդկանց, նոր ճանապարհել են՝ անկախ նրանից, ռուսներն ուղեկցում էին, թե ոչ: Տեղեկացված եմ, չգիտեմ՝ որքանով է դա համապատասխանում իրականությանը, որ նույն Սրաշեն, Շիկահող ճանապարհի կողքը բարձրունք կա, կարծես ադրբեջանցիները հավակնում են դա էլ վերցնեն: Դա հենց գյուղի դիմաց է»,-ասաց նա:
Հակոբյանը համոզմունք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանն իր շքախմբով կատարում է ինչ-որ առաքելություն, որը տանելու է մեր պետականության կործանման. «Մենք այսօր չունենք պետություն, ունենք բռնապետ՝ իր մի քանի ուսապարկերով»:
Փայլասար լեռնաշղթայի ստրատեգիական մի հատվածում, որ տեղացիներն անվանում են Փելա սար և որտեղ նախկինում տեղակայված է եղել մեր զինված ուժերի ՀՕՊ ստորաբաժանումը, տեղի է ունեցել իրավիճակի նոր փոփոխություն։
Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը Zangezur tv-ի հետ զրույցում ներկայացրել է իրավիճակը։ Փարսյանը նշել է՝ դեկտեմբերի 18-ից, անվտանգության գոտիները զիջվելուց հետո այդ հատվածը կոչում են նաև «Լակատոր»։ Այդ հատվածում են տեղակայված ադրբեջանցի և հայ սահմանապահ զորքերը։ Փելա սարի «Լակատոր» կոչվող բարձունքն ամբողջովին անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Նրա խոսքով՝ երկու օր առաջ ռուս սահմանապահներն իջեցվել են այդ դիրքից:
«Ներկա դրությամբ սահմանապահները տեղափոխվել են և, քանի որ նախկինում ստրատեգիական նշանակության հատված էր մեզ համար, ռուսների բացակայության պատճառով այդ հատվածը ամբողջովին անցավ ադրբեջանցիների վերահսկողության ներքո։ Այդ հատվածում գոյություն ունի ճանապարհ՝ որպես միջդիրքային ճանապարհ էր ծառայում, իսկ գյուղացիների համար՝ վառելափայտ հայթհայթելու համար։ Ադրբեջանցիները տեղակայել են արգելափակոց և մեր գյուղացիների մուտքը մեր տարածք արգելված է այդ ճանապարհով»։
Փարսյանը նշում է՝ տեղի ունեցածը դիրքային փոփոխություն չէ, այլ կոնկրետ տարածքի ամբողջական վերահսկողություն են վերցրել։
Փարսյանը հայտնեց նաև, որ հիմնական ճանապարհը՝ Ագարակ, Եղվարդ, Ուջանիս հասնելու համար, ամբողջովին ադրբեջանցիների վերահոսկողության տակ է, ստիպված են օգտագործել այլընտրանքային ճանապարհ։
Ջրային կոմիտեի հետ քննարկում ենք «Վեոլիա» ընկերության հետ երկարաժամկետ գնային քաղաքականություն ունենալու հնարավորությունը։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց հանրային ծառայությունները կարգավորող մարմնի նախագահ Գարեգին Բաղրամյանը։
ՀԾԿՀ նախագահը մանրամասնեց՝ նախատեսում են վարձակալության պայմանագրում այնպիսի փոփոխություններ անել, որ առաջիկա 10 տարվա համար ունենանք կայուն գնային քաղաքականություն։
«Դա ենթադրում է սակագնի որոշակի բարձրացում, որը 10 տարվա ընթացքում կայուն կմնա։ Երբ ասում եմ կայուն, չի նշանակում հենց այդ թիվն է մնալու։ Հնարավոր է 1-2 դրամի տատանում լինի։ Ջրի ծավալների աճը կանխատեսելով՝ 10 տարվա համար այնպիսի բազիսային գներ ենք պայմանավորվում, որ որոշակի կայունություն ունենանք»,-ասաց Գարեգին Բաղրամյանը։
Վերջինս նշեց, որ հայտը եղել է սակագնի 43 դրամով բարձրացում։ ՀԾԿՀ նախագահն ասաց, որ սակագինը հունվարի 1-ից կբարձրանա։
Հարցին՝ ինչու՞ ավելի վաղ չէր քննարկվում այդ տարբերակը՝ հաշվի առնելով, որ «Ջեոլիա» ընկերությունից սպառողը դժգոհ է, Գարեգին Բաղրամյանը նկատեց, որ դժգոհությունն արտահայտվում է այլ իրավակարգավորումով։
«Ունենք վարձակալության պայմանագիր, որտեղ համապատասխան չափորոշիչներ ու ցուցանիշներ կան, որոնք «Վեոլիա»-ն պետք է ապահովի, իսկ դրանք չապահովելու դեպքում կան պատժամիջոցներ»,-նշեց Գարեգին Բաղրամյանը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.