23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ կուսակցության անդամ Թադևոս Ավետիսյանը ներկայացրել է հերթական հոդվածը՝ «Տարածաշրջանային «ապաշրջափակման» տնտեսական ռիսկերը և հնարավոր հետևանքները».
Տարածաշրջանային տնտեսական ինտեգրումը համաշխարհային արդի միտում է։ Այն կարող է ապահովել տնտեսական լրացուցիչ արդյունքներ տարածաշրջանի երկրների համար, եթե այդ գործընթացները հասունանում և զարգանում են բոլոր մասնակիցների ազգային շահերի փոխհամաձայնեցվածհիմքով, այլ ոչ թե մեկի կամ երկուսիպարտադրանքով։
Փաստ է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո՝ մինչև 44-օրյա պատերազմը և Հայաստանի իշխանությունների խայտառակ պարտությունըՀայաստանի հարևան երկու երկրները նաև տնտեսական շրջափակման միջոցով էին փորձում առաջ մղել իրենց ազգային շահերը։
Հիմա, երբ ունեն ռազմական հաջողություններ ու դոմինանտություն, իսկ Հայաստանը գտնվում է անվտանգային և սոցիալ-տնտեսական ծանր մարտահրավերների առջև,թուրք-ադրբեջանական տանդեմը պարտադրում է ապաշրջափակում՝ որպես իրենց ազգային շահերի առաջ մղման հաջորդ փուլ։
Այս համատեքստում հատկանշական է նաև, որ վերջին ընտրություններից հետո Հայաստանի գործող իշխանությունը ևս իր հնգամյա ծրագրում ձևակերպել է տարածաշրջանի ապաշրջափակման նպատակադրումը՝ որպես մեր երկրիփոխշահավետ գոյակցության հիմք՝ ակնկալելով նաևԹուրքիայի ու Ադրբեջանի կառուցողական դիրքորոշումը։
Տարածաշրջանային զարգացումների ներկա փուլում այս նպատակադրումը՝
- հակադրվում է Հայաստանի և Արցախի ընթացիկ տնտեսական շահերին,
- ամենակարճ ճանապարհն է տնտեսական մեթոդներով թուրքական ազդեցությունը մեր տարածաշրջանում անսահման տարածելու համար,
- անխուսափելիորեն հանգեցնելու է ինքնիշխանության և պետականության անդառնալի կորուստների՝ հայկական երկու պետությունների տնտեսական համակարգի թուրքացմանը համաքայլ,
- մյուս կողմից՝ այս նպատակադրումը թուրք-ադրբեջանական ռազմավարական շահերի կենտրոնում է,ավելին՝ դարձել է առաջնային, օր առաջ և ամեն գնով, ներառյալ ռազմական ուժի կիրառման սպառնալիքով, իրագործման ենթակա,
- անխոս՝ ունի ոչ միայն կառուցողական վերաբերմունք մեր հարևան երկու պետություններում, այլև իրագործվում է անշեղորեն՝ հենց իրենց կողմից պարտադրվող սցենարով։
Հավաքական այս գնահատումներն ունեն առարկայական խորը հիմքեր․
- Թուրքիայի ռազմավարական հեռանկարում ինքնիշխան Հայաստանն իր տնտեսական տարածքով անհաղթահարելի խոչընդոտ է։
- Ադրբեջանի ՀՆԱ-ի շուրջ 40-45 տոկոսը նավթի և գազի արդյունահանումն է, իսկ տնտեսական համակարգն առավելապես կցված է Թուրքիայի տնտեսությանը։ Տարեկան շուրջ 18 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով արդյունահանվող ադրբեջանական նավթն ու գազը անփոխարինելի նյութական հիմք են Թուրքիայի տնտեսության կայուն զարգացման համար՝
- էներգետիկ էժան ռեսուրսներ,
- արտահանման աճող պահանջարկ ունեցող մեծ շուկա,
- նավթադոլարային ներդրումներ և այլն։
- Թուրքիան այլ երկրների նկատմամբ ևս ակտիվորեն իրականացնում է տնտեսական էկսպանսիայի քաղաքականություն։Առկա են դրա հաջողված բազմաթիվ օրինակներ՝
- էքսպանսիայի ենթարկված երկրներում թուրքական կապիտալի և սեփականության առաջանցիկ աճ և դրանից բխող տնտեսական անորոշություններ,
- տնտեսական մեթոդներով քաղաքական կախվածության խորացում և ռիսկեր,
- տնտեսական անվտանգությանը պատճառված անդառնալի հետևանքներ,
- թուրքական ծագման կապիտալի և գործատուների միջոցով քաղաքական կապիտալի հետևողականորեն ձևավորում ընդունող երկրներում։
- Անկախ Հայաստանի տնտեսական համակարգը ձևավորվել և զարգացել է հարևան երկու երկրների կողմից տնտեսական լիակատար շրջափակման պայմաններում, իսկ այդ երկրների հետ նախկինում եղած տրանսպորտային ենթակառուցվածքներն այլևս գոյություն չունեն։
- Նոր ենթակառուցվածքների ձևավորումը պահանջելու է ֆինանսական ահռելի ներդրումներ, որին Հայաստանի մասնակցությունը լինելու է աննշան՝ հաշվի առնելով ներկա փուլում առկա պետական բյուջեի հնարավորությունները, օտարերկրյա ներդրումների ցածր մակարդակը, առաջանցիկ աճող պետական պարտքի և դրա սպասարկման բեռը։Այսինքն՝ դրանք ձևավորվելու և շահագործվելու են թուրք-ադրբեջանական կապիտալով՝ իրենց տնտեսական շահերի անվերապահ դոմինանտությամբ։
- Հայաստանի տնտեսական համակարգը կորցնելու է տարածաշրջանում իր համեմատական առավելություններն ու հետաքրքրությունը,աշխարհագրական բարենպաստ դիրքը՝հյուսիս-հարավ հաղորդակցությունն ապահովելու առումով։
- Հայաստանի տարածքով հաղորդակցության նոր կոմունիկացիաները ձևավորելու են թուրք-ադրբեջանական տնտեսական փոխսերտաճման նոր մակարդակ՝ բերելով երկարաժամկետ նոր մարտահրավերներ Հայաստանի տնտեսական անվտանգության տեսանկյունից։
- Հայաստանի արտահանման հիմնական ներուժը երկարաժամկետում ունի հետևյալ աշխարհագրությունը՝ Իրան, ԵՄ և ԵԱՏՄ անդամ երկրներ։ Այս երկրներիհետ ձևավորված են նաև միջազգային առևտրի որոշակի արտոնություններով ռեժիմներ, բարեկամական կապեր և ռազմավարական գործընկերություն։
- Արտահանմանը միտված հայկական արտադրանքը չունի մրցակցային առավելություններ թուրքական և ադրբեջանական շուկաներում։ Այս երկու երկրների հետ Հայաստանի արտաքին առևտրի անբարենպաստ հիմնական պայմաններն են՝
- արտահանման ճյուղերի բարձր համընկնումը,
- Հայաստանի արտահանող ճյուղերում համամետական բարձր ծախսերն ու տեխնոլոգիական ցածր մակարդակը,
- Հայաստանի համեմատ այդ երկրներում էներգետիկ ռեսուրսների էապես ցածր գները, գյուղատնտեսությանը տրամադրվող պետական սուբսիդիաների անհամեմատ մեծ ծավալը,
- մասշտաբի էֆեկտը,
- Թուրքիա-Ադրբեջան ազատ առևտրի ռեժիմը, իսկ երրորդ երկրներից ներմուծման նկատմամբ խիստ տարբերակված քաղաքականությունը,
- Իրականում Հայաստանի համար ԵԱՏՄ անդամ երկրների գնողունակ մեծ շուկայի հասանելիության անտեսումըև այլն։
- Մասնագիտական այս գնահատումները հիմնավորվում են նաև պաշտոնական վիճակագրությամբ․
- 2010-2019թթ. Հայաստանը Թուրքիայից ընդհանուր ներմուծել է շուրջ 2,151 միլիարդ ԱՄՆ դոլարի ապրանք, իսկ արտահանել է ընդամենը 13,9 միլիոն ԱՄՆ դոլարի ապրանք՝ 155 անգամ պակաս,
- միայն 2019թ․ Թուրքիայից Հայաստանը ներմուծել է 268 միլիոն ԱՄՆ դոլարի ապրանք, որը նախորդ 10 տարիներին ունեցել է աճի միտում,
- Հայաստանի ներմուծման կառուցվածքում Թուրքիայի տեսակարար կշիռը կազմել 5 տոկոս, իսկ արտահանման կառուցվածքում՝ 0,1 տոկոս՝ տարբերությունը 50 անգամ։
- Առկա են իրատեսական և անկառավարելի ռիսկեր՝ Հայաստանի տնտեսական համակարգը թուրք-ադրբեջանական կապիտալով ամբողջապես կլանելու առումով, մասնավորապես․
- տնտեսության, ներառյալ՝ օտարերկրյա ներդրումների անհամեմատ փոքր ծավալները,
- տնտեսական անվտանգության տեսանկյունից անհրաժեշտ և համարժեք սահմանափակումների բացակայությունը,
- տնտեսության պատասխանատուների անսահման մոլուցքն ամեն գնով,այդ թվում՝ տնտեսական անվտանգության հաշվին ներդրումներ բերելուն ուղղված։
- Մասնագիտական այս գնահատումները հիմնավորող վիճակագրական համեմատականը բերված է 2019թ․ցուցանիշներով, երբ դեռ չկային COVID-19 համավարակի և 44-օրյա պատերազմի տնտեսական հետևանքները։ Մասնավորապես․
- 2019թ․ Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է 13,6 միլիարդ ԱՄՆ դոլար, իսկ Ադրբեջանի ՀՆԱ-ն 48,05 միլիարդ ԱՄՆ դոլար՝ 3,5 անգամ ավել,
- անկախացումից հետո Հայաստանի տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ընդհանուր ներդրումների մաքուր պաշարները կազմում են շուրջ 5,9 միլիարդ ԱՄՆ դոլար՝ ճիշտ այնքան, որքան կազմում է Ադրբեջանի մեկ տարվա զուտ արտահանումը (արտաքին առևտրի դրական հաշվեմնացորդը),
- 2019թ․ Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքը կազմել է ընդամենը 100 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ Ադրբեջանում՝ 15 անգամ ավել, Վրաստանում էլ՝ 5 անգամ ավել։
- Քաղաքական խորացող անկայունությունը, տնտեսական վերականգնման ոչ բավարար տեմպը, ահագնացող գնաճը, գործազրկության և աղքատության բարձր մակարդակը, արտագաղթի նոր ալիքը, անվտանգային բարձր ռիսկերը, անհրաժեշտ սահմանափակումների գործուն համակարգի բացակայությունը, հատկապես՝ այդ երկրների հետ սահմանամերձ բնակավայրերում էապես մեծացնում են ՀՀ տարածքում հողի սեփականության հասանելիությունը թուրք-ադրբեջանական կապիտալի համար։
- Պարզ ասած՝ թուրք-ադրբեջանական տանդեմը իր նավթադոլարներով «փողախեղտ» կանի Հայաստանի տնտեսությունը՝ այն դնելով իրենից անդառնալի կախվածության մեջ։ Օրինակ՝մեկ տարում արտահանվող ադրբեջանական նավթի հասույթի մեկ-երրորդով կամ զուտ արտահանման հասույթովկարող են տիրանալ Հայաստանի տնտեսության իրական հատվածում նախորդ 30 տարիներին կատարված օտարերկրյա ողջ ներդրումների մաքուր պաշարին։
- Թուրքիայից ներմուծումը տեղական արտադրանքով փոխրինման նպատակադրումը կունենա ճիշտ հակառակ իրական դրսևորումը՝ տեղական արտադրանքը կփոխարինվի թուրքականով և ադրբեջանականով։ Ի դեպ, գործող իշխանություններն այս նպատակադրումը ողջ ուժով հիմնավորում և պարծենում էին 2020թ․հոկտեմբերին, երբ օբյեկտիվորեն արգելեցին թուրքական ապրանքների ներմուծումը։ Ավելին՝ թուրք-ադրբեջանական ներմուծումով տեղական արտադրանքի փոխարինումը հանգեցնելու է․
- համապատասխան ճյուղերում տեղական արտադրության ծավալների շարունակական նվազման և վերացման,
- ներմուծման ծավալների շարունակական աճի,
- մեր երկրից պահուստայինարտարժույթի արտահոսքի,
- ազգային արժույթի արժեզրկման և նոր գնաճային ճնշումներ,
- տնտեսական անվտանգության իրական նոր մարտահրավերների, որոնց մի մասին վաղուց բախվել են թուրքական տնտեսական էկսպանսիայի ենթարկվող երկրները։
- Առաջնային և կործանարար հարված է լինելու մեր երկրի գյուղատնտեսության, հատկապես՝ ջերմոցային տնտեսության, տեքստիլ և մշակող արդյունաբերության ճյուղերի համար։
- Փաստորեն․
- 44-օրյա պատերազմից և Հայաստանի իշխանությունների խայտառակ պարտությունից հետո թուրք-ադրբեջանական ռազմական ներխուժումը մտել է պասիվ փուլ,
- Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունները պատերազմի իրական սպառնալիքը դարձրել են ստեղծված իրավիճակում Հայաստանից առավելագույնը կորզելու և արդեն տնտեսական ու դիվանագիտական ոլորտներում ազգային շահերը միակողմանիորեն զիջելու պարտադրանք,
- Հայաստանի իշխանություններն էլ երկրի տնտեսական ռազմավարական շահերի զիջումն իրականացնում են ապաշրջափակման կեղծ քողի տակ՝ տնտեսական ռազմավարական շահերի զիջումների դիմաց լավագույն դեպքում ակնկալելով կարճաժամկետ տնտեսական որոշ արդյունքներ։
Որպես ամփոփում․
Մեր երկր տնտեսությունը պետք է զարգանա ոչ թե ինքնանպատակ, շուկայական ազատ մրցակցության սկզբունքի վրա հիմնված վայրենի մոտեցումներով, այլ՝ խորացող անվտանգային և սոցիալ-ժողովրդագրական հիմնախնդիրներն առաջնահերթ լուծելու նպատակով։
Տարածաշրջանում արդյունավետ և փոխշահավետ տնտեսական ինտեգրումը և Հայաստանի տնտեսական կայուն զարգացումը չեն կարող լինել այս հիմնախնդիրներն անտեսելու, դրանք ավելացնելու և խորացնելու հաշվին։
Մեր երկրում ներդրումներն ու տնտեսական աճը պետք է նյութական հիմքը դառնան հայ ժողովրդի անվտանգ, արժանապատիվ, ազատ և բարեկեցիկ ապրելու ձգտումները կյանքի կոչելու համար։
Դրանք նախ և առաջ պետք է ուղղված լինեն Հայաստանի ու Արցախի ընդհանուր տարածքի պաշտպանությանը, առկամարդկային և տնտեսական ամբողջական ներուժի օգտագործմանը:
Սոցիալական պետությունն իր դրական ու առարկայական պարտավորությունները պետք է իրականացնի ողջ ծավալով և անշեղորեն, ազգային շահերի հիմքով: Դրանք չպետք է զիջի ո՛չ շուկայի անտեսանելի ձեռքին, ո՛չ էլ իր ազգային շահերին հակասող և այլ պետությունների շահերով առաջնորդվող արտաքին թվացյալ հնարավորություններին»։
«Միայն Հայաստանի հզորացմամբ մենք չենք կարողանալու որևէ խնդիր լուծել, քանի որ մեզ զուգահեռ հզորանալու են նաև թշնամիները, քանի որ Թուրքիան և Ադրբեջանը տիրապետում են ավելի շատ ռեսուրսների, բայց դրանք անսահման չեն»,-«Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» թեմայով համաժողովում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը
Նրա խոսքով՝ պետք է հասկանալ, թե ինչքան ռեսուրսներ ունեն այդ երկու պետությունները և դրանք որքանով են իրենց սպառնալիքներում դիմում բլեֆի մեխանիզմներին:
«Ես կարծում եմ, որ որոշակի բլեֆի բաղադրիչ կա Ադրբեջանի և Թուրքիայի գործողություններում»,-ասաց Ոսկանյանը, բայց և նկատեց, որ չպետք է թերագնահատել թշնամուն:
Բերելով օրինակ՝ բանախոսը նկատեց, որ երբ Ադրբեջանն իր ռազմական ծախսերն ավելացնում է 500 մլն դոլարով, ապա այն բացարձակ ավելացում չէ, այլ պատերազմում նրա կրած հսկայական կորուստների մի մասի փոխհատուցում:
Նա հայտնեց, որ հետագա քայլերի համար հայկական կողմը պետք է հաշվի առնի ներադրբեջանական տրամադրությունները:
Վարդան Ոսկանյանի խոսքով՝ տասնամյակներ շարունակ այդ երկրի ներսում ձևավորվել են կեղծ տրամադրություններ, որ այնտեղ առակա բոլոր խնդիրները՝ սկսած տնտեսականից, վերջացրած էթնիկի, առնչվում են Արցախի հիմնախնդրի հետ:
Իրանագետը ներկայացրեց, որ Բաքվի իշխանություններն ասում էին, որ Արացախի հիմնահարցի լուծումից հետո, այդ բոլոր հարցերը լուծվելու են, որը որևէ աղերս չունի իրականության հետ:
«Նույն բլեֆի սահմաններում Բաքվի բռնապետը հայտարարում է, որ արցախյան հիմնահարցը լուծվել է, բայց բոլորը գիտեն, որ չի լուծվել՝ բաց է մնացել»,-ասաց Ոսկանյանը:
Ըստ նրա՝ Ադրբեջանի հասարարկությունը սպասում է, որ Արցախից հետո այդ հարցերը լուծվեն, բայց այնտեղ որևէ հարց չի լուծվում և բերեց Թալիշների լեզվի խնդրի օրինակը, որը Ադրբեջանի իշխանությունները խոստացել էին լուծել Արցախի հիմնախնդիրն լուծելուց հետո, բայց ներկայում որևէ տեղաշարժ չկա:
«Ադրբեջանի հասարակական խոսույթին հետևողները կարող են արձանագրել, որ միջին վիճակագրական ադրբեջանցին համարում է, որ, իրենց եզրաբանությամբ, եթե «ազատագրվել» է Շուշին, ապա նա իր կենցաղի, տնտեսական բարելավման առումով որևէ օգուտ պետք է ունենան, որը չկա»,-շեշտեց Ոսկանյանը և հավելեց, որ Շուշիի հետ կապված մեծ խնդիր կա նաև Ադբեջանի քաղաքական էլիտայում, որովհետև Բաքվի բռնապետը թե գործողություններով, թե հտեռորաբանությամբ իր նախարարներին փողոցային բառերով ասում էր, որ Շուշիում ամեն ինչ պատկանում է իրեն և այն արքունական քաղաք է:
Նկատելով, որ այդ սպասումները բավականին խոցելի են՝ իրանագետը մատնանշեց Բաքվին թուլացնող մեկ այլ հանգամանք. «Թվում էր, թե հաղթանակից հետո Ադրբեջանի ինքնիշխանությունը պետք է բարձրանա, բայց դրա կորուստ տեղի ունեցավ»:
Հոկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) փոխնախագահ Ժիլ Կարբոնյեի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ԱԳՆ-ից։
Կարևորելով ԿԽՄԿ իրականացրած աշխատանքները՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է կազմակերպության առանձնահատկությունը՝ որպես չեզոք, անկողմնակալ կառույցի, որը 1992 թվականից գործունեություն է ծավալում թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում: ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը ՀՀ-ում և Արցախում ԿԽՄԿ-ի առաքելության իրականացմանը՝ երեք տասնամյակ ի վեր գոյություն ունեցող աշխատակարգի համաձայն:
Հանդիպման ընթացքում կարևորվել է ԿԽՄԿ՝ որպես Արցախում այս պահին ներկա միակ միջազգային կառույցի գործունեության անհրաժեշտությունը՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած բնակչությանն օժանդակություն ցուցաբերելու համատեքստում:
Նախարար Միրզոյանը շեշտել է, որ շարունակում է առաջնային խնդիր մնալ ռազմագերիների ու քաղաքացիական պատանդների շուտափույթ վերադարձի հարցը։ Խախտելով Ժնևի կոնվենցիայի և 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության պահանջները՝ Ադրբեջանը շարունակում է արհեստական խոչընդոտներ ստեղծել գերիների վերադարձի հարցում։
Արարատ Միրզոյանը նշել է նաև, որ չնայած հայկական կողմի ներկայացրած ապացույցներին՝ Ադրբեջանը թաքցնում է գերիների իրական թիվն ու պահման վայրերը, ինչը լուրջ հիմքեր է ստեղծում ենթադրելու, որ առկա է բռնի անհետացումների իրավիճակ։
ԿԽՄԿ պատվիրակությունն իր պատրաստակամությունն է հայտնել շարունակելու իր օժանդակությունը ՀՀ իշխանություններին՝ հետպատերազմյան իրավիճակում ստեղծված հումանիտար խնդիրները հաղթահարելու նպատակով:
Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ պատերազմից հետո երկու մասի կիսված Շուռնուխում իրավիճակը նույնն է՝ ամեն օր ստիպված են լինում տեսնել ադրբեջանական դրոշները ու թշնամուն՝ տեղակայված իրենց գյուղում։
«Վիճակը նույնն է, թուրքերը իրենց տեղը վեր ընկած են, այնպես չէ, որ ագրեսիվ շարժումներ են անում՝ իրենց տեղը լռված են»։
Արշակյանն ասում է, որ ադրբեջանական կողմը շարունակում է ամրաշինական աշխատանքներ իրականացնել, ամրապնդվել։ Գյուղում տեղյակ են, որ թշնամու կողմից կուտակումներ էլ կան, սակայն իրենք դա չեն տեսնում։
«Իրենք աշխատանքները կատարում են։ Անզեն աչքով էլ նայում ես ու հասկանում, որ շինարարություն են անում, ամրապնդում են իրենց տեղը։ Կուտակումներ կան։ Իրենք ընդհանուր կուտակվում են ձորում, որը անտեսանելի է մեր կողմից»։
Արշակյանը երթևեկել է Գորիս-Կապան ճանապարհով, որի մի հատվածում ադրբեջանական կողմը անցակետ է տեղադրել։ Ժամը մեկ կուտակվում են մեքենաները ու նրանց ուղեկցում են ռուս խաղաղապահները։ Ասում է՝ այդ հատվածով անցնելիս միայն զզվանք է ապրում։
«Ցանկացած մարդ զզվանք է ապրում դրանց ագրեսիվ պահվածքից։ Ինչքան էլ սովորական քաղաքացի է անցնում, իրեն պետք է լարված զգա, որովհետև անխուսափելի է չտեսնել դրանց կանգնած դիրքը, ձևը։։ Ճանապարհի մեջտեղը կանգնում են, պետք է գաս, շրջանցես, որ իրենց չխփես ու անցնես։ Մոտավոր մեկ ժամը մեկ ռուս խաղաղապահների միջնորդությամբ, շարասյունն ուղեկցում է բնակիչներին։ Հավաքվում է մոտ 20-30 մեքենա, էդ հատվածը ռուսը պետք է անցկացնի»։
Արշակյանը նաև հաստատեց տեղեկությունը, որ Գորիս-Կապան ճանապարհի աջ և ձախ հատվածներում ադրբեջանցիները ևս ակտիվ շինարարություն են անում։ Ըստ ամենայնի՝ շուտով կհաստատվի տեղեկությունը, որ բենզալցակայան են կառուցում։
«Տեսանելի է բոլոր անցորդների համար։ Անցակետը կա, կալոնկայի նման շինարարությունը կատարում են։ Կարողա վերջում կալոնկա չլինի, անունը դնեն ուրիշ բան, բայց, այո, դա կալոնկա է»։
Տաթև-Աղվանի հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգումն ընթացքի մեջ է։ 2021 թ վերջին, ըստ խոստումների, կունենանք Մ-2-ի Գորիս-Կապան հատվածը շրջանցող Տաթև-Աղվանի հանրապետական նշանակության ճանապարհ: Սակայն, Արշակյանը մտավախություն ունի, որ գործող մայրուղին կարող է չշահագործվել ու խնդիրներ առաջացնել։
«Եթե մայրուղին չօգտագործվի, Քարահունջ-Գորիսը մնում են աջ հատվածում։ Եթե նույն ճանապարհով պետք է գա, Շուռնուխով իջնի, Որոտանով բարձրանա Խոտ գյուղով գնա, ես մտածում եմ, որ Գորիսը ու Քարահուջը մնում են աջ թևի վրա ու կամաց-կամաց բիզիմդիր կլինի, ես ինչ իմանամ»։
Արշակյանը չի բացառում նաև, որ ճանապարհի այլ հատվածներում ևս ադրբեջանցիները կարող են անցակետ տեղադրել, հատկապես այն պարագայում, երբ ամիսներ առաջ մայրուղին մի քանի օրով փակել էին երեք տարբեր կետերից։ Կարծում է՝ նպատակն է մայրուղու վրա վերահսկողություն վերցնել։
«Դա իրենց սկզբունքն է, ամեն ինչ երևում է։ Մարդ ինչքան էլ հիմար լինի, պետք է հասկանա, թե իրենք ինչ են ուզում անեն։ Ճանապարհը իրենցով են անում։ Մանավանդ Քարահունջ-Որոտան հատվածը։ Չասեմ, որ Շուռնուխի ամբողջ տարածքի մայրուղին իրենց վրա են վերցնում, GPS-ով իրենցն է դառնում»։
Գյուղացիները հիմա առօրյա կյանքով են զբաղված։ Գյուղից հեռացողներ չկան, բայց խնդիրը, ըստ Արշակյանի, նրանում է, որ գյուղացին կամաց-կամաց համակերպվում է այդ մտքի հետ ու ամեն ինչ արվում է փուլ առ փուլ, որպեսզի խնդիրը կրիտիկական կետին միանգամից չհասնի։
Հոկտեմբերի 4-ին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում 11 ձի անցել է հակառակորդի վերահսկողության տակ գտնվող տարածք, սակայն մինչև օրս դրանք այդպես էլ հետ չեն վերադարձվել, իսկ տուժածին փոխհատուցում չի տրվել։
«Ադրբեջանցիները երբեք չեն հաստատում, միշտ ասում են՝ չկա, կգտնենք, կվերադարձնենք, իսկ կովերն էլ, ձիերն էլ, անցնում են իրենց վերահսկողության տակ։ Ամեն դեպքում տեղեկացված են՝ և՛ ԱԱԾ-ն, և՛ սահմանապահ զորքերը գիտեն։ Ներկայացված է մարզպետարան, գերատեսչական խմբի ղեկավարին, կարծում եմ փոխհատուցում կկատարվի»,- ասաց Արշակյանը։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 12.5 տոկոսի սեփականատեր Ռուսաստանի առողջապահության ու սոցիալական զարգացման հարցերի նախկին նախարար Միխայիլ Զուրաբովը պահանջում է անվավեր ճանաչել կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյի վաճառելու գործարքը ու կիրառել անվավերության հետեւանքներ։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն։
«Դատալեքս» համակարգի փոխանցմամբ՝ «Զանգեզուր Մայնինգ» ՍՊԸ-ն հայցադիմում է ներկայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, ՌԴ-ում գրանցված «Արդյունաբերական ընկերություն» ԲԸ-ի եւ ՀՀ վարչապետի աշխատակազմի։
Հայցադիմումը դատարան մուտք է եղել հոկտեմբերի 10-ին եւ նույն օրը մակագրվել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անահիտ Թումանյանին։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը ձեռք բերելուց հետո ռուս «Գեոպրոմայնինգ» ընկերությունը՝ ի դեմս ռուս միլիարդատեր Տրոցենկոյի, դրանց 15% նվիրել է ՀՀ վարչապետի աշխատակազմին։
Նկատենք, որ Զուրաբովն ավելի վաղ արդեն տեղեկություններ է ունեցել, որ տեղի է ունենում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի օտարման գործընթաց ու որպես 12 տոկոսի բաժնետեր դիմել էր դատարան՝ դրանք ձեռքբերելու նախապատվությունն իրեն տալու մասին։
Օգոստոսի 2-ին ներկայացված հայցադիմումը դատարանը՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանի նախագահությամբ, ոչ միայն հայցադիմումը վարույթ է ընդունել, այլ նաեւ բաժնետոմսերի վրա արգելանք դրել։
Դատարանի 2021 թվականի օգոստոսի 11-ի որոշման մեջ ասվում է՝ «Զանգեզուր Մայնինգ >> ՍՊԸ-ը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ «Ամփ Հոլդինգ» ՍՊԸ-ի, «Սթար Դասթ» ՓԲԸ-ի, Մհեր Գարրիսի Պոլոսկովի, Կարեն Ալբերտի Հակոբյանի, Գուրգեն Նարեկի
Ամբարյանի` պատասխանողների կողմից հայցվորի իրավունքների խախտումը կանխելու, այն է՝ պատասխանող «Սթար Դասթ» ՓԲԸ-ին, նախապատվության իրավունքով հայցվորին՝ «Զանգեզուր Մայնինգ» ՍՊԸ-ին «Ամփ Հոլդինգ» ՍՊԸ -ի կանոնադրական կապիտալում 100 տոկոս մասնակցությունը օտարելուն պարտավորեցնելու, ինչպես նաեւ Մհեր Գարրիսի Պոլոսկովին (6 բաժնետոմս), Կարեն Ալբերտի Հակոբյանին (2 բաժնետոմս) եւ Գուրգեն Նարեկի Ամբարյանին (2 բաժնետոմս) օտարել «Սթար Դասթ» ՓԲԸ-ում վերջիններիս սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերը օտարելուն պարտավորեցնելու պահանջների մասին՝ միաժամանակ միջնորդելով կիրառել հայցի ապահովման միջոց, ինչթ բավարարվել է։
«Արգելել Պատասխանող՝ «Սթար Դասթ» ՓԲԸ -ին ցանկացած եղանակով տնօրինել Պատասխանող «Ամփ Հոլդինգ» ՍՊԸ -ում «Սթար Դասթ» ՓԲԸ 100 տոկոս բաժնեմասը, այդ թվում՝ արգելանք դնելով բաժնեմասի վրա ՀՀ ԱՆ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում: Արգելել Մհեր Գարրիսի Պոլոսկովին (6 բաժնետոմս), Կարեն Ալբերտի Հակոբյանին (2 բաժնետոմս) եւ Գուրգեն Նարեկի Ամբարյանին (2 բաժնետոմս) ցանկացած եղանակով տնօրինել Պատասխանող «Սթար Դասթ» ՓԲ ընկերության նրանց սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերը, այդ թվում՝ արգելանք դնելով բաժնետոմսերի ռեեստրում պատասխանողների անունով բացված արժեթղթերի հաշվեհամարին՝ դրանցում պահվող/գրանցված «Սթար Դասթ» ՓԲ ընկերության բաժնետոմսերի վրա:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից եւ ենթակա է կատարման անհապաղ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով»,- նշված է որոշման մեջ։
Գործարար Տիգրան Արզաքանցյանը դրական է վերաբերվում մասնավոր ընկերության կողմից բաժնետոմսերի մի մասը կառավարությանը նվիրաբերելուն
Ինչպես արդեն հայտնի է՝ կասկածելի հանգամանքներում փոխվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատերը, որթ գործարքից հետո հայտարարել է, թե բաժնետոմսերի 15 տոկոսը նվիրել է վարչապետի աշխատակազմին։
«Փաստինֆո»-ն հետաքրքրվել էր քաղաքականությամբ զբաղվող գործարար Տիգրան Արզաքանցյանից, թե ինչպե՞ս է վերաբերվում մասնավոր ընկերության կողմից բաժնետոմսերի մի մասը կառավարությանը նվիրելու փաստին, ինչին ի պատասխան, Տիգրան Արզաքանցյանը պնդել է, թե իշխանություն լինելու դեպքում որոշում կկայացներ բոլոր մասնավոր հանքերը, բնության պաշարները դարձնել պետության սեփականություն».
«Ինչ վերաբերվում է հանքաարդյունաբերությամբ զբաղվող ընկերության կողմից բաժնետոմսերի մի մասը կառավարության նվիրելու մասին հարցին, ապա կարող եմ ասել, որ եթե ես լինեի իշխանություն, որոշումն կընդունեի բոլոր մասնավոր հանքերը, բնության պաշարները դարձնել պետության սեփականություն, քանի որ ես մտածում եմ միայն մեր պետության շահերի մասին, նույնիսկ լինելով սեփականատեր:Հայաստանը չունի էներգոռեսուրսներ՝ նավթ, գազ, այսինքն` չունի այն անսպառ հնարավորությունները լցնելու բյուջեն: Այդ իսկ պատճառով բոլոր այն ընկերությունները, որոնք զբաղվում են հանքաարդյունաբերությամբ, թող մատուցեն իրենց ծառայությունը պետությանը»,-մեր հարցին ի պատասխան ասել է Տիգրան Արզաքանցյանը:
Իսկ այն հարցին, թե իր ընկերության բաժնետոմսերի մի մասը կառավարությանը նվիրելու առաջարկի դեպքում ինչպես կվերաբերվի՝ գործարարը նշել է, թե պատրաստ է նման քայլի, եթե «այդ առաջարկը վերաբերվի բոլոր ընկերություններին»:
Տիգրան Արզաքանցյանն ավելի վաղ «Փաստինֆո»-ին հաստատել էր, որ իր սեփականություն հանդիսացող ընկերություններում ստուգումներ են իրականացվել:
Մեր ճշտող հարցին՝արդյո՞ք ստուգումների ընթացքում չարաշահումներ հայտնաբերվել են, եթե՝ այո, ապա կան այդ առթիվ հարուցված քրեական գործեր, Տիգրան Արզաքանցյանը պնդել է՝ որ ինքն աշխատում է օրինականության սահմաններում.
«Չարաշահումներ չկան, մենք աշխատում ենք օրինականության սահմաններում»,- ասել է նա, թեեւ նաեւ հաստատել է, որ բանկային հաշիվների վրա արգելանք է դրվել։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում Թուրքիայի դիրքորոշումն անփոփոխ է, գրում է aa.com.tr-ն:
Նա նաև ասել է, որ առաջիկայում (հոկտեմբերի 26-ին) Ադրբեջան կատարելիք այցի շրջանակում չի ծրագրում այցելել Բաքու: Փոխարենը նա կմասնակցի Վարանդայում (Ֆիզուլի) օդանավակայանի բացմանը:
«Մենք այդ հարցը քննարկել ենք իմ եղբոր՝ Իլհամ Ալիևի հետ։ Ծրագրի շրջանակում մենք կմասնակցենք օդանավակայանի և մի քանի ճանապարհների բացմանը, ինչպես նաև նոր նախագծեր կսկսենք գյուղատնտեսության ոլորտում։ Զանգեզուրի միջանցքի բացման հարցում մեր վճռականությունը մնում է անփոփոխ», — ասել է Էրդողանը:
Թուրքայի առաջնորդը նաև ասել է, որ Անկարան շարունակում է ակտիվորեն աջակցել Ադրբեջանին ականների մաքրման հարցում:
Անդրադառնալով Իրանի ևԱդրբեջանի հարաբերություններում առկա լարվածությանը՝ Էրդողանը նշել է, որ չի կիսում այն կարծիքը, որ ճգնաժամը կարող է վերածվել թեժ փուլի:
«Անձամբ ես նման սպասում չունեմ: Իրանն Ադրբեջանը չի վերածի ինչ-որ թիրախի՝ Իսրայելի հետ Բաքվի հարաբերությունների պատճառով: Որովհետև այսօր Իրանում բնակվող ադրբեջանցիների թիվն ակնհայտ է: Այս գործոնը, անշուշտ, կստիպի մտածել: Ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ: Կարծում եմ, որ Իրանի նոր կառավարությունը չի շարունակի գործել նույն սխալը»,- ասել է Էրդողանը։
Երբ հարցմանն ի պատասխան տեղեկանում ես, որ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատողները գործուղվում են Իտալիա և դասախոսություններով հանդես են գալիս Բոլոնիայի համալսարանի Պատմության և Մշակույթների դեպարտամենտում, այնուհետ՝ Ֆրանսիայի Մենպելիեի Պոլ Վալերի և Փարիզի Սորբոն համալսարաններում, պարզ է դառնում, որ այս ինստիտուտում միջազգային համագործակցությունը դասվում է առաջնային կարևորության հարցերի շարքում:
Ինստիտուտի համագործակցությունը եվրոպական բուհերի հետ սերտ է: Հունաստանից համագործակցում են 2 բուհերի հետ, Իտալիայից՝ Բոլոնիայի, Ֆրանսիայից՝ Մոնպելյեի Պոլ Վալերի 3, Լեհաստանից՝ Վարշավայի պետական համալսարանների հետ:
Համագործակցությունը միայն Եվրոպայով չի սահմանափակվում: Ռուսաստան, Վրաստան, Չինաստան և Մերձավոր Արևելք կապը ևս պահպանվում է աշխատանքային օրակարգում: Այլ հարց է, որ այս հարաբերությունների խորացման համար ֆինանսավորումը չի բավարարում:
Ֆինանսավորման խնդիրը: Պ.գ.թ. Գոռ Մարգարյան. «Ֆինանսական միջոցների սղությունը հաճախ թույլ չի տալիս՝ ինչպես ինստիտուտի գիտաշխատողներին գործուղելու՝ սերտացնելու գիտական կապերը, այնպես էլ հնարավորություն չի լինում հրավիրելու արտասահմանյան գործընկերներին և որպես հրավիրող կողմ հոգալու նրանց կեցության, ճանապարհորդության և այլ ծախսերը։ Մեր գիտաշխատողների այցելությունները հիմնականում տեղի են ունենում կամ հրավիրող կողմի՝ ծախսերը հոգալու դեպքում, կամ՝ անձնական միջոցներով»:
Համատեղ գիտական ծրագրեր: Ինստիտուտի մի շարք գիտաշխատողներ ընդգրկված են ՀՀ գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ իրականացվող, արտասահմանյան մասնագետների ներգրավմամբ գիտական ծրագրերում: Համատեղ աշխատանքը Ճապոնիա, ՌԴ, Գերմանիա, ԱՄՆ ուղղություններով է: Իրականացվում է Հայագիտական և հասարակական գիտությունների 3-ամյա մրցույթի և հայ-ռուսական համատեղ թեմատիկ մրցույթի շրջանակներում:
Գիտական կենտրոնների և ինստիտուտների հետ համագործակցությունը կայանում է նաև համատեղ գիտական հրապարակումների միջոցով: Նշյալ միտքը ինստիտուտի ավագ գիտաշխատող Գոռ Մարգարյանը գիտական արդյունքի միջազգայնացման նախապայման է համարում: Իսկ միջազգային պարբերականներում գիտական հրապարակումների թիվը բարձրացնելու անհրաժեշտությանը զուգահեռ. «Պետք է հայաստանյան պարբերականներում և՛ որպես հեղինակների, և՛ որպես խմբագրական խորհրդի անդամների ներգրավել միջազգային գործընկերներին։ Գիտական հրապարակումներ իրականացնել արտասահմանյան գործընկերների հետ»։
Մտքերը տարբեր են. սկսվում են հայաստանյան պարբերականները միջազգային գիտատեղեկատվական հեղինակավոր շտեմարաններում ընդգրկվելուց (Scopus, ամրագրել DOI և այլն): Եվ ավարտվում են՝ հայագիտական և արևելագիտական հայալեզու արժեքավոր գիտական հրապարակումները թարգմանաբար միջազգային պարբերականներում հրատարակմամբ:
Հրապարակումներ: 2020թ․-ի ընթացքում ինստիտուտի գիտաշխատողները տպագրել են 65 հոդված։ Թեմաները նվիրված են նորագույն շրջանի պատմությանն ու միջազգային հարաբերություններին, աղբյուրագիտությանը, Հայաստանի և հարակից երկրների պատմության հիմնախնդիրներին: Հրատարակման լեզուներն են հայերենը, անգլերենը, ֆրանսերենը, ռուսերենը և լեհերենը։ Գոռ Մարգարյան. «Հայաստանյան գիտական ամսագրերում տպագրվել է 53, միջազգային ամսագրերում՝ 12 հոդված»։
2011-2021թթ․ հայաստանյան և միջազգային հանդեսներում հրատարակությունների տոկոսային հարաբերակցության մեջ միջազգային ամսագրերոււմ հրատարակված հոդվածների թիվը տատանվում է 20-30 %-ի միջակայքում։
Աշխատանք ՀՀ բուհերի հետ: Ինստիտուտի 48 գիտաշխատողներից 22-ը դասավանդում են բուհերում՝ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ, ԵՊՀ, ՀՊՄՀ, Հայաստանի ամերիկյան համալսարան, Հայ-ռուսական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Գլաձոր համալսարան, Հայաստանի եվրոպական համալսարան։ Նշված բուհերի գիտական անձնակազմի ներկայացուցիչները ներգրավված են ինստիտուտին կից գործող մասնագիտական խորհուրդներում։
Համագործակից բուհերի ասպիրանտների և հայցորդների ղեկավարներն են պատմական գիտությունների դոկտորներ Արամ Քոսյանը և Երվանդ Գրեկյանը, գիտությունների թեկնածու՝ Գոհար Իսկանդարյանը:
Երիտասարդ կադրերի ներգրավման հարցը: 64 աշխատակիցներից 8-ի տարիքը 35-ից փոքր է, իսկ 24-ինը՝ 45-ից։ Մինչև 35 տարեկան 7 աշխատակիցներից 5-ը գիտաշխատողներ են, 2-ը՝ լաբորանտներ։
Գոռ Մարգարյան. «Ինստիտուտն ունի 5 ասպիրանտ և 6 հայցորդ։ Երիտասարդների հետաքրքրվածությունը 10 բալանոց սանդղակով կարելի է գնահատել 8 բալով։ Թե՛ երիտասարդ գիտաշխատողները, թե՛ մագիստրոսներն ու ասպիրանտներն ակտիվորեն ներգրավված են ինստիտուտի գիտական աշխատանքներում, ինչի լավագույն վկայությունը երիտասարդական գիտաժողովներին նրանց ակտիվ մասնակցությունն է»։
Երիտասարդներին ինստիտուտի գիտական կյանքում որպես կադրեր պահպանելու մեծագույն բարդություններից են ցածր աշխատավարձերը և հետագա գործունեության հեռանկարի անորոշությունը։ Զգալի թիվ են կազմում նրանք, ովքեր ասպիրանտուրան ավարտելուց և հաջողությամբ պաշտպանելուց հետո լքում են գիտական ասպարեզն ու ծավալում այլ գործունեություն: Խնդիրը վերացական չէ. «Վերջերս ինստիտուտի երիտասարդ գիտաշխատողներից մեկը, ով թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել էր Հորդանանում՝ արևելյան աղբյուրագիտության թեմատիկայով, ուներ արաբերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներին գերազանց իմացություն, ստիպված լքել է ինստիտուտը: Անհամեմատ ավելի բարձր վարձատրվող աշխատանքի է անցնել արտերկրում»:

Հերմինե Օհանյան
Ի պատասխան ՀՀ ՊՆ հերքման՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրապարակում է ապացույցներ Գեղարքունիքի գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի ամրացման վերաբերյալ:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հոկտեմբերի 19-ի պարզաբանմամբ հերքել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հոկտեմբերի 18-ի հայտարարությունն այն մասին, որ ՀՀ Գեղարքունիքի մարզ ապօրինի (unlawful) ներխուժած ադրբեջանական զինված ուժերը ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ իրականացնում են ամրացման ակտիվ, այդ թվում՝ ճանապարհների կառուցման աշխատանքներ, կուտակել են մեծ քանակությամբ վառելափայտ և այլն:
Սրանից հետո փաստացի սկսվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը վարկաբեկող արշավ, որին միացել է նաև ԱԽ քարտուղարը:
Նախ, Մարդու իրավունքների պաշտպանի հոկտեմբերի 18-ի հայտարարության պատճառն այն էր, որ ադրբեջանական զինված ուժերի արարքներով կոպտորեն ոտնահարված են ՀՀ քաղաքացիական բնակչության կյանքի, անվտանգ ու խաղաղ կյանքի, սեփականության և մյուս կենսական իրավունքները (գնդակոծվում է քաղաքացիական բնակչությունը, մարդիկ չեն կարողանում օգտվել իրենց հողատարածքներից և այլն): Պաշտպանին են շարունակում հասցեագրվել քաղաքացիների բազմաթիվ ահազանգեր ու բողոքներ:
Մարդու իրավունքների պաշտպանի ինչպես այս, այնպես էլ ցանկացած այլ հայտարարություն հիմնված է փաստահավաք աշխատանքների հավաստի տվյալների վրա:
Հոկտեմբերի 18-ի հայտարարության նպատակն էր ցույց տալ ադրբեջանական զինված ուժերի անօրինական արարքները և այդ արարքների անմիջական կապը ՀՀ քաղաքացիական բնակիչների կյանքի, սեփականության և կենսական մյուս իրավունքների խախտումների հետ: Հարցն այն է, որ հենց նման արարքներին են հաջորդում նրանց հետագա հանցավոր, այդ թվում՝ ահաբեկչական գործողությունները քաղաքացիական բնակչության և զինծառայողների վրա, որ պաշտպանում են հենց այդ բնակչության կյանքի, անվտանգ ու խաղաղ ապրելու և այլ կենսական իրավունքներ:
Ընդ որում, նշված հայտարարության հիմքում դրված էին փաստեր, որոնք Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հետևողականորեն հավաքագրել է վերջին ամիսների ամենօրյա մշտադիտարկումների և ահազանգերի ուսումնասիրությունների արդյունքներով։
Հետևաբար, Պաշտպանության նախարարության վարչական ապարատի այն պաշտոնյաները, որոնք որոշում են կայացրել հոկտեմբերի 19-ին հանդես գալ ադրբեջանական զինված ուժերի անօրինական արարքների վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքների արդյունքները կասկածի տակ դնող հայտարարությամբ, պետք է միշտ հիշեն, որ Պաշտպանը երբեք չի անում հայտարարություններ, որոնք ուռճացված են կամ առավել ևս ունեն անճշտություններ:
Առհասարակ, եթե Մարդու իրավունքների պաշտպանը հանդես է գալիս հրապարակային որևէ հայտարարությամբ, ուրեմն դրա համար ունի հավաստի ապացույցներ՝ ոչ թե մեկը, այլ առնվազն մի քանիսը: Ուստի, նախարարության այդ պաշտոնյաներից պահանջում ենք այլև թույլ չտալ նման անհեռատես ձևակերպումներ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարություններին արձագանքելիս:
Ավելին, քաղաքական դժգոհությունները մեղմելու նկատառումով Մարդու իրավունքների պաշտպանի հոկտեմբերի 18-ի ճշգրիտ հայտարարությունը հերքելու փոխարեն, Պաշտպանության նախարարության նշված պաշտոնյաները պետք է գիտակցեին, որ ոչ միայն հերքում են մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ճշգրիտ հայտարարություն, այլ հատկապես միջազգային հարթակներում գեներացնում են ադրբեջանական արշավ ոչ միայն այդ հայտարարության, այլ նաև Պաշտպանի աշխատանքի հավաստիության դեմ, առհասարակ։
Եվ իսկապես՝ ՀՀ պաշտպանության նախարարության հոկտեմբերի 19-ի հերքումը հօգուտ իրենց օգտագործելով՝ ադրբեջանական տեղական ու արտասահմանյան աղբյուրներով հայտարարություններ են արվել այն մասին, որ ՀՀ ՊՆ-ն է պաշտոնապես հավաստում, որ սահմանային բնակիչների իրավունքներին վերաբերող ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցները կամ պնդումները կեղծ են և, դիմելով տարբեր ատյանների, պահանջել են Պաշտպանի զեկույցներն ու հայտարարություններն այլևս հիմք չընդունել:
Ստացվում է՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը պարտադրված է Պաշտպանության նախարարության վարչական ապարատի պաշտոնյաների հրապարակային պարզաբանել, որ իր զեկույցները, հայտարարությունները կազմվում ու հրապարակվում են հատուկ սկզբունքներով, որ հաշվի են առնվում միջազգային ատյաններում մարդու իրավունքների պաշտպանության հնարավորությունները, որ Մարդու իրավունքների պաշտպանի ամեն խոսքն ունի իր արժեքը և որ դրանք հենց զինծառայողների իրավունքները պաշտպանելու, Զինված ուժերին ու երկրին աջակցելու համար են:
Ուստի, պետք է նկատի ունենալ, որ Պաշտպանի զեկույցներն ու հայտարարություններն արվում են, անգամ եթե դրանք կարող են քաղաքական դժգոհություննեի առիթ դառնալ, բայց փոխարենը դրանք դառնում են ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար արժեքավոր աղբյուր՝ օգտագործվելով միջազգային ատյաններում, ինչպես օրինակ՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն է, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը և այլն:
Պաշտպանի զեկույցներն ու հայտարարությունները մշտապես հիմնված են առաջնային աղբյուրների, ոչ թե միջնորդավորված ու աղճատված տվյալների վրա: Դրանք հենց արժեքավոր են նրանով, որ անկախ աշխատանքների արդյունք են:
Ի վերջո, պատերազմից հետո ընկած ողջ ժամանակահատվածում Պաշտպանության նախարարությունը գոնե կարող էր ինչ-որ կերպ աջակցել Ադրբեջանի հետ սահմանների շուրջ անվտանգության գոտի ստեղծելու Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկին, որ ավելի է տարածում ստանում միջազգային հարթակներում: Չէ՞ որ դա ադրբեջանական հանցավոր արարքներից ՀՀ քաղաքացիական բնակչության ու զինծառայողների կյանքի և մյուս իրավունքների պաշտպանության համար է:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը միշտ է իր հրապարակային ու ոչ հրապարակային գործունեությամբ աջակցել Զինված ուժերին և շարունակելու է նույն սկզբունքով գործելը: Որևէ անգամ թույլ չի տրվել, որ ստվերվի մեր պետականության բարձրագույն արժեքներից մեկի՝ Զինված ուժերի դերը՝ դրականը միշտ ներկայացնելով նաև տարբեր ատյաններում: Ողջ գործունեության ընթացքում մշտապես ապահովվել է գործընկերային աշխատանք՝ չվնասելու սկզբունքով և նույնն էլ ակնկալվում է փոխադարձ։
Իսկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հոկտեմբերի 18-ի հայտարարությունը վերաբերում էր բացառապես ադրբեջանական հանցավոր արարքներին. այն որևէ անդրադարձ չի կատարել ՀՀ դիրքերում անձնվիրաբար ծառայող զինվորականներին։
Գեղարքունիքի նորանշանակ մարզպետին էլ առաջարկում ենք իրազեկման նպատակով հնարավորինս լավ ուսումնասիրել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեության սկզբունքները, աշխատանքի արդյունքներն ու տեղում առկա իրավիճակը և մյուս անգամ անհավաստի տվյալների հիման վրա չփորձել կասկածի տակ դնել Պաշտպանի հայտարարությունները կամ զեկույցները: Հուսով ենք՝ գոնե նվազագույն մակարդակով կպահպանվի համագործակցության այն բարձր որակը, որ ձևավորված էր նախորդ մարզպետի պաշտոնավարման ժամանակ և ապահովում էր մարդու իրավունքների պաշտպանության դրական արդյունքներ:
Սույն հայտարարությամբ հրապարակում եմ ընդամենը մի քանի հավաստի ապացույց՝ կարճ տեսանյութի ձևով, որ հաստատում են ՀՀ ինքնիշխան տարածք՝ Գեղարքունիքի մարզ ադրբեջանական ապօրինի (unlawful) ներխուժումները, ինչպես նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի գյուղերի անմիջական հարևանությամբ նրանց զինծառայողների ամրացման աշխատանքները։
Արցախյան երրորդ պատերազմում ԱԹՍ-ների կիրառումը թշնամու կողմից անդառնալի կորուստներ պատճառեց մեզ։ Կորուստներ, անանց ցավ, որ վերապրում ենք բոլորս։ Անօդաչուները խլեցին մի պայծառ ու համարձակ սերնդի կյանք: Ու ծանր հարված հասցրին մեր երազանքին՝ ապահով Հայաստանի մասին… Արդ, ապագա սերունդների համար անվտանգ պետություն ստեղծելու համար այսօր առաջնային է առավել զարգացած զինատեսակների ստեղծումը:
Աշխատում ե՞ն արդյոք ԱԹՍ-ների մշակման ուղղությամբ մեր գիտնականները:
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի 2020թ. հաշվետվությունից. «Մշակվել և փորձարկվել է անօդաչու թռչող սարքի նկարահանման արդյունքներով տախտակամածի թրթռոցների սպեկտրալ վերլուծության ծրագրային համակարգ» (ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ, ղեկավար՝ տ.գ.դ. Դ. Ասատրյան):
Ի՞նչ է սա նշանակում։ Բոլորս գիտենք, որ անօդաչու թռչող սարքերը ներկայում բազմապիսի կիրառություններ ունեն շատ ու շատ ոլորտներում. բացի մահաբեր զենք լինելուց, դրանց միջոցով կատարվում են նկարահանումներ, դիտարկումներ, փորձարկումներ, չափումներ, հետազոտություններ: Այս նպատակներով ստեղծվում են անօդաչուների շատ տարբեր տեսակներ։ Հայաստանում գիտնականներն ու ճարտարագետներն աշխատում են այս բոլոր ուղղություններով։
ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում գործող՝ տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Ասատրյանի ղեկավարած գիտական խմբի հիմնական հետազոտական ուղղությունն է՝ թվային պատկերների մշակման նոր և արդյունավետ մոտեցումների, մեթոդների, տեխնոլոգիաների ու ծրագրային միջոցների ստեղծումը: Թվարկվածը կարող է կիրառություն գտնել գիտության ու տեխնիկայի տարբեր բնագավառներում: Եվ կարող է կիրառվել ռազմարդյունաբերությունում։
Գիտական խումբը կազմված է երկու մասից: Առաջինում կա միայն մեկ աշխատակից՝ տ.գ.թ. Գրիգոր Սաժումյանը: Իսկ երկրորդը երևակայական ենթախումբ է, որտեղ ներառված են միայն երիտասարդ գիտաշխատողներ՝ Դավիթ Ասատրյանի նախկին ասպիրանտներ Քուրքչիյան Վարդանը, Հովսեփյան Սամվելը, Պետրոսյան Ալեքսանդրը և Հակոբյան Գուրգենը: Ներկայում Գ. Սաժումյանը և Վ. Քուրքչիյանը մասնակցում են Գիտության կոմիտեի կողմից հաստատված՝ երկակի նշանակության դրամաշնորհային ծրագրին, որը կոչվում է «Անօդաչու թռչող սարքի ավտոմատ տեղորոշման և վերալիցքավորման բանական համալիր»:
Արդյունքները: Անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) միջոցով և հարակից այլ եղանակներով նկարահանման արդյունքների արդյունավետ մշակման բանական մեթոդների ստեղծման և կիրառման ուղղությամբ ստացվել են մի շարք արդյունքներ, որոնք հրատարակվել են տարբեր հոդվածներում, այդ թվում՝ Web of Science և Scopus միջազգային գիտա-տեղեկատվական շտեմարաններում հաշվառվող ամսագրերում:
Մշակված համակարգի հիմնական կիրառական նշանակությունն այն է, որ հնարավորություն է տալիս ԱԹՍ-ի տախտակամածի թրթռոցները գնահատելու վերջինիս թռիչքի ընթացքում, այդպիսով հետազոտելու և հայտնաբերելու ապարատի անսարքության աղբյուրները, առանց ԱԹՍ-ում տեղադրելու այդ խնդրի լուծման համար նախատեսված բարդ սարքավորումներ: Այլ կերպ ասած՝ ծրագրի միջոցով փորձում են գտնել և լուծել այն խնդիրը, որն ստացել են նկարահանման արդյունքում: «Մշակված համակարգը կարող է օգտագործվել նաև երկրաշարժերի պարամետրերը գնահատելու նպատակով»,- նշում է Դավիթ Ասատրյանը,- «Օրինակ, թռիչքի ժամանակ կարող է ֆիքսել երկրի կեղևի թրթռոցները, օդի տատանումները և վերացնել այն ծրագրի միջոցով: Ներկայում կատարվում են թրթռոցների տվյալների սպեկտրալ վերլուծության արագագործ ալգորիթմների մշակման և փորձարկման աշխատանքներ»:
Որպես վերջաբան՝ Դավիթ Ասատրյանը նշեց. «2020թ.-ը շատ մեծ հետք թողեց մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման վրա, որն էլ իր հերթին ազդում է նաև գիտական ոլորտի վրա: Որպեսզի կարողանանք հաղթահարել հետևանքներն ու շարունակենք զարգացնել մեր երկիրը, անհրաժեշտ է, որ մեր գիտական հանրությունը, մասնավորապես երիտասարդները, աշխատեն, աշխատեն ու աշխատեն»:
.. Գիտության ու տեխնոլոգիաների գերակայության դարաշրջան է։ Պետք է քայլել դարին համընթաց։ «Թե ուզում ես երգդ լսեն՝ ժամանակիդ շո՛ւնչը դարձիր։- Կապվի՛ր նյարդով յուրաքանչյուր Քո օրերին ու քո դարին»,- ասել է պոետը։ Դարի ձայնը լսել՝ այսօր նշանակում է զարգանալ՝ որպես գիտատեխնոլոգիական ազգ։

Նարինե Փիլոյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.