23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Փակ գաղտնի քննարկում տեղի ունեցավ եւ վերլուծությունների ընթացքում մեր գործընկերները ներկայացրին նաեւ գաղտնի տեղեկություններ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ԱԺ-ում «ՀՀ և Ադրբեջանի շփման գծում տիրող իրավիճակը և սահմանազատման խնդիրները» թեմայով հրատապ փակ քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
Նա մի քանի եզրակցություններ արեց այս փակ նիստից՝ նշելով. «Առաջինն այն է, որ մենք այստեղ հրավիրել էինք քաղաքական դեմքերի, այսինքն գերատեսչությունների առաջին դեմքերին, որոնք տիրապետում են քաղաքական, ռազմավարական, ռազմաքաղաքական եւ նաեւ իրավական հենքերին: Այս քննարկման ընթացքում շատ հարցերի պատասխաններ չստացանք, որոնք պետք է ուղղված լինեին պատերազմից հետո իրավիճակի գնահատմանը, դրա շրջանակում մեր պետության մեջ ռազմավարական վերանայմանը, նկատի ունեմ՝ ամբողջությամբ անվտանգության միջավայրի, հայ-ադրբեջանական շփման գծի իրավիճակի եւ ՀՀ-ի կողմից իրականացվող միջոցառումների գնահատումը:
Երկրորդ եզրակացություն այն է, որ որեւէ հենք չի եղել, որ հայկական զորքերը հետ քաշվեն այն դիրքերից, որտեղ պատերազմն ավարտվել է, հատկապես Սյունիքի եւ գեղարքունիքի հատվածում: Մեր եզրակացությունն այն է, որ դա իրականացվել է բանավոր պայմանավորվածության արդյունքում: Թե ում հետ պայմանավորվածության, թող իրենք գնահատեն եւ մեր հանրությանը ներկայացնեն:
Երրորդ, ժամանակին որոշում չի ընդունվել կարեւոր ռազմավարական կետերը, ճանապարհները, բարձունքները զբաղեցնելու համար այն շփման գծում, որը նախկինում ԽՍՀՄ ժամանակ եղել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Այսինքն, պետք է արագ արվեր մոբիլիզացիա, որոշումներ ընդունեին, դիրքերը կահավորեին, բայց կատարվել է հակառակը: Օրինակ, Սյունիքի մարզում եղել են ՏԻՄ-երից ստորաբաժանումներ, որոնց ցուցում է տրվել հետ քաշվել իրենց դիրքերից:
Այս ամենը հաշվի առնելով՝ նախ պետք է բարձրացնել ՊՆ-ի եւ ԱԱԾ սահմանապահ զորքերի համատեղ փոխգործկցության մակարդակը, մեկը մյուսին փոխարինելու հնարավորությունը անհրաժեշտության դեպքում:
Իհարկե, դրա մյուս ենթակետն այն է, որ իրականում ոչ մի հենք չունենալով, առանց որեւէ հրամանի, իրավական հենքի Ադրբեջանի պարտադրմամբ այսօր սահմանագծում է տեղի ունենում»:
Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ ոչ մի վերլուծություն չի արվել, թե ինչու ադրբեջանցիները մխրճվեցին ՀՀ տարածք, ովքեր են մեղավորները, ինչ պատասխանատվություն են կրել, եւ ինչ քայլեր են արվում այդ դիրքերը վերականգնելու ուղղությամբ. «Իսկ Ադրբեջանի ու Թուրքիայի հռետորաբանությունը տանում , որ Հայաստանը պետք է խաղաղության պայմանագիր ստորագրի, ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Սա մեզ համար մտահոգիչ է»:
Նա ընդգծեց, որ այս ամենին դիմակայելու համար պետք է դիմադրության շարժում սկսել, որպեսզի նախորդ տարվա նոյեմբերի 9-ի հայտարարության նման նոր հայտարարություն չլինի:
«Նմանատիպ հայտարարությունները պետք է նաեւ վավարեցում ստանան՝ թե ԱԺ-ում, եւ թե՛ համաձայնեցվի մեր ժողովրդի հետ: Նման միջոցառումներին կառույցների առաջին դեմքերը պետք է ներկա լինեն: Հայաստանում առկա մտավախություններով առաջնահերթ պետք է իշխանությունները մտահոգվեն եւ ճշգրիտ տեղեկություններ տրամադրելով՝ կանխեն դրանք»,- նկատեց Օհանյանը:
«Հայաստան» խմբակցության ղեկավարի խոսքով՝ Կապանի ճանապարհներին տիրող իրավիճակին եւ Փայլասարի խնդրին անդրադարձ կատարվել է, եւ մեկնաբանություններ տվել են պաշտոնյաները:
«Քանի որ աշխարհագրական առումով որոշակի գաղտնիություն կա, չէի ուզի դրա մասին խոսել: Իրենք ասում են, որ դիրքերի որեւէ փոփոխություն չի եղել: Նրանք հաստատեցին, որ ռուսական սահմանապահ ուժերի հենակետ է եղել մեր եւ ադրբեջանական ուժերի միջեւ, որն իրենց որոշմամբ դուրս է հանվել, եւ դիրքային փոփոխություն չի եղել: Ես նախկինում առաջարկել էի, որ ԱԺ-ի, կառավարության ու գերատեսչությունների ներգրավմամբ խառը հանձնաժողով ստեղծվի, գնանք, տեղում տեսնենք»,- նշեց Օհանյանը:
Այսօր աշխարհի թիվ մեկ մարտահրավերը շարունակում է մնալ համավարակը։ Ինչպես մյուս երկրներում, այնպես էլ Հայաստանում ակտիվ պայքար է մղվում կորոնավիրուսի տարածման դեմ։ Ոստիկանությունը հորդորում է հասարակական փակ տարածքներում կրել դիմակ։
«Ցավով ենք արձանագրում, որ մեր երկրում վերջին շրջանում շեշտակի ավելանում է վարակվողների թիվը։ Հայաստանում օրական վարակվում է 1000-ից 2000 մարդ, իսկ մահացությունը հասնում է շուրջ չորս տասնյակի։
Համավարակով հիվանդանալուց խուսափելու լավագույն միջոցներից է հակահամաճարակային անվտանգության կանոնները պահպանելը։
Հարգելի՛ քաղաքացիներ, հասարակական փակ տարածքներում կրեք դիմակ։
Հարգելի՛ վարորդներ և ուղևորներ, ուղևորափոխադրումներ իրականացնելիս երթևեկեք միայն պաշտպանիչ դիմակով։
Ոստիկանության արտաքին ծառայությունն այս ուղղությամբ մշտապես իրականացնում է հատուկ միջոցառումներ և այսուհետ նույնպես հետևողական է լինելու։ Կարգը խախտողների նկատմամբ կազմվելու են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
Դիմակ կրելը ինքնանպատակ չէ։ Հավատացե՛ք, պահպանելով հակահամաճարակային անվտանգության կանոնները՝ կյանքեր են փրկվում։
Կրեք դիմակ, եթե անգամ պատվաստված եք, պահպանեք սոցիալական հեռավորություն, հաճախակի ախտահանեք ձեռքերը։
Կարևոր է նաև նշել դիմակը ճիշտ կրելու մասին։ Դիմակը պետք է կրել այնպես, որ այն ամբողջությամբ փակի քիթն ու բերանը։ Ոչ պատշաճ կրելը հավասար է ընդհանրապես չկրելուն։
Եթե բոլորս պահպանենք հակահամաճարակային անվտանգության կանոնները, վստահ եղեք, հիվանդությունը կնահանջի։
Միասնական պայքարենք չարիքի դեմ։ Թույլ չտանք, որ համավարակը մեզնից խլի մեր սիրելի մարդկանց։
Առողջություն բոլորիս»։
Սյունիքից Երևան ոտքվ եկող Մհեր Արմենիան ստիպված է եղել շարժման քայլերթը մի պահ դադարեցնել ու որոշ ճանապարհ անցնել մեքենայով։ Նրան ու գաղափարակիցներին ռուս խաղաղապահներն են ուղեկցել։ Այս մասին տեղեկացրել է «Ազգի ձայն» կուսակցության առաջնորդը ֆեյսբուքյան էջում։ Առաջնորդը նշել է, որ Շուռնուխից Գորիս ուղեկցում են խաղաղապահները, քանի որ ոտքով քայլելը կարող էր դիտվել որպես պրովոկացիա։
«Մենք այս հատվածը ստիպված ենք անցնել մեքենայով։ Մեզ ուղեկցում են սահմանապահները։ Այս տարածքը ունի խնդիրներ, ու չենք կարող ոտքով գնալ։ Դա բխում է առաջին հերթին մեր անվտանգությունից, որովհետև ադրբեջանցիները կարող են սադրանքների դիմել, մեզ գերի վերցնել, կամ մտքներով ինչ անցնի՝ անեն։ Այդ պատճառով մեզ հորդորեցին ռուս խաղաղապահները, ԱԱԾ սահմանապահ զորքերի ներկայացուցիչները՝ ասելով, որ բացառվում է այդտեղով ոտքով անցնել։ Դա կարող է իրենց կողմից պրովոկացիա դիտվի»։
Երգիչը նշեց, որ Գորիսից կշարունակեն իրենց երթը։ Մհերը շնորհակալություն հայտնեց խաղաղապահներին՝ իրենց ուղեկցելու համար։
Ավելի վաղ հատնել էինք, որ «Ազգի ձայն» կուսակցության առաջնորդ Մհեր Մեսրոպյանը հայտարարել է համազգային շարժման մեկնարկի մասին։ Ոտքով գալիս է Երևան՝ պահանջելու կառավարության հրաժարականը։
Արդեն մոտ մեկ շաբաթ է Արցախի փրկարարները Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում որոնողական աշխատանքներ չեն իրականացնում։ Ադրբեջանական կողմը խնդիրներ է առաջացնում։ Այս մասին Yerkirmedia.am-ի հետ զրույցում հայտնեց Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը։
«Որոնողական աշխատանքները մեկ շաբաթ դադարեցված են եղել, բայց մենք ամեն օր պատրաստ ենք եղել, որ գնանք, սակայն իրենց կողմը չի թույլատրել։ Ադրբեջանական կողմն իր վարքագիծը որեւէ կերպ չի պարզաբանել, չի նշել, թե ինչո՞ւ չեն թույլատրում շարունակել աշխատանքները»,-հայտնեց խոսնակը։
Նա նշել է, որ բացառված չէ դա պայմանավորված լինի օկուպացված տարածքներում վերջերս կատարվող պաշտոնական այցերի և շինարարությունների հետ։
«Եղանակային պայմանները թույլ են տալիս շարունակել որոնողական աշխատանքները։ Պայմանավորվածություն ենք ձեռք բերել վաղը գնալու համար, երևի հարավային ուղղությամբ, տարածքը դեռ չի որոշվել»,- ասաց Թադևոսյանը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել ՀՀ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպություններին:
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ հիմք ընդունելով COVID-19 համավարակի տարածմամբ ՀՀ-ում ստեղծված համաճարակային իրավիճակը և վերջին օրերի ընթացքում հիվանդության կտրուկ աճի միտումը՝ համաճարակային իրավիճակը վերահսկելու ու հիվանդության տարածումը զսպելու նպատակով առաջարկվել է 2021 թվականի հոկտեմբերի 26-ից մինչև նոյեմբերի 15-ը բարձրագույն և հետբուհական մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպումն իրականացնել առցանց ուսուցմամբ: Ուսուցումն անհրաժեշտ է կազմակերպել տեղեկատվական և հաղորդակցման ժամանակակից տեխնոլոգիաների և գործիքակազմերի կիրառմամբ` ըստ բուհի մասնագիտական ուղղվածության և ուսուցանվող մասնագիտությունների առանձնահատկությունների:
ԿԳՄՍ նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել նաև նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրեններին: Հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարության կողմից համաճարակային կորոնավիրուսային (COVID-19) հիվանդությամբ պայմանավորված հետազոտությունների արդյունքները և առաջարկությունը` նշված հաստատություններին հանձնարարվել է ուսումնական գործընթացը 2021 թվականի հոկտեմբերի 26-ից երկու շաբաթով կազմակերպել հեռավար:
Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի կանխարգելման նպատակով իրականացվող միջոցառումների շրջանակում նախատեսվում է նաև հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021-2022 և 2022-2023 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլաններով նախատեսված աշնանային արձակուրդները 1-12-րդ դասարանցիների համար երկարաձգել ևս մեկ շաբաթով՝ մինչև 2021 թվականի նոյեմբերի 7-ը ներառյալ:
ԿԳՄՍ նախարարությունը հանրակրթական ուսումնական հաստատություններին հորդորում է զերծ մնալ արձակուրդի ընթացքում աշխատակիցներին դպրոց կանչելուց և աշխատանքները հնարավորինս կազմակերպել հեռավար ձևաչափով:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության աշխատակիցները հանցավորության դեմ պայքարի ուղղությամբ իրականացրած օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքում պարզել են, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Բնակչության հատուկ սպասարկում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության գերեզմանատան վարիչի պաշտոնը զբաղեցնող անձը՝ նույն գերեզմանատան հսկիչի օժանդակությամբ, Երևանի քաղաքապետի որոշումներով սահմանված համապատասխան ծառայությունների արժեքը վճարված լինելու պայմաններում գերեզմանատանը բարեկարգված տարածք տրամադրելու, ինչպես նաև գերեզմանափոսը փորելու դիմաց հուղարկավորվող անձանց հարազատներից պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 1.420.000 ՀՀ դրամ կաշառք: Այս մասին տեղեկացնում են ԱԱԾ-ից:
Բացի այդ, նույն գերեզմանատան վարիչը՝ ի պաշտոնե լիազորված լինելով նույն գերեզմանատանն իրականացնել գերեզմանատեղերի բարեկարգման մի շարք վճարովի ծառայություններ, գերեզմանատեղերի բարեկարգման աշխատանքները կազմակերպել է մասնավոր հիմունքներով, որի դիմաց գերեզմանատանը հուղարկավորված անձանց հարազատներից ստացված ընդհանուր 780.000 ՀՀ դրամ գումարը չի մուտքագրել ՀՈԱԿ-ի հաշվին, շինարարական աշխատանքների վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր չեն կազմվել, որպիսի գործողություններով էական վնաս է պատճառել Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի իրավունքներին և օրինական շահերին:
Ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կոռուպցիոն սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, պաշտոնատար անձանց կողմից կատարված նույնաբնույթ այլ դեպքերը հայտնաբերելու և նրանց արարքներին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:
Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում հանցանքների կատարման անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել են գերեզմանատան վարիչը և հսկիչը: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիշյալ անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը դատարանի կողմից բավարարվել է:
Հարկ է ընդգծել, որ միայն առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար որպես պատիժ օրենսդիրը նախատեսել է ազատազրկում յոթից տասներկու տարի ժամկետով:
Գորիսի վերընտրված համայնքապետ Առուշ Առուշանյանը, որը կալանքի տակ է, պատասխանել է Hraparak.am-ի հարցերին։
Առուշ Առուշանյանի հարցազրույցը ներկայացնում ենք ստորև․
— Սպասելի՞ էր, որ նման արդյունքներով կհաղթեք իշխանություններին:
— Այսպես պատասխանեմ` մենք այս ընթացքում հասարակության հետ մշտապես շփվել ենք միասնական ընտանիքի սկզբունքով և երբեք «սև ու սպիտակ» կամ «մերոնքական-ձերոնքական» չենք արել։ Աշխատել ենք արդար, անմնացորդ նվիրվածությամբ, ուստի Աստծո կամոք եղավ այն, ինչ պետք է լիներ։
-Եթե այս ընտրություններին էլ առաջադրվեիք «Հայաստան» դաշինքի կողմից, հաղթանակ կունենայի՞ք:
— Կարծում եմ՝ պատկերը նույնը կլիներ։
— Տեղյա՞կ եք, որ մարզպետը և նրա մերձավորները Ձեր օգտին են աշխատել, Ձեր «քավորության» մասին է խոսվում:
— Կարող եմ միանշանակ ասել, որ դա իրականությանը չի համապատասխանում։
— ՔՊ թեկնածուն ընտրություններից հետո հայտարարեց, որ Գորիսն է պարտվել, ոչ թե ինքը։ Ըստ Ձեզ, ի՞նչ է նկատի ունեցել:
— Նախ արձանագրենք որ Գորիսը երբեք և ոչ մի ժամանակաշրջանում չի պարտվել և չի էլ պարտվելու, իսկ ինչ վերաբերում է այդ անձի հայտարարությանը, ապա արժանի չեմ համարում նման անպատիվ հայտարարությունը մեկնաբանել:
— Ձեզ չընտրողներին ի՞նչ կուզեք փոխանցել:
— Մենք միասնական ընտանիք ենք, միշտ ունեցել ենք կառուցողական հարաբերություններ, որոնք, անշուշտ, շարունակելու ենք:
— Եթե իշխանությունը, այդուհանդերձ, Ձեզ շարունակի պահել անազատության մեջ, համայնքի ղեկավարումը չի՞ տապալվի:
— Իհարկե, ոչ, ավելին ասեմ` ես կալանավայրից արդեն 3 ամսից ավելի՝ ղեկավարում եմ Գորիս համայնքը և համոզված եմ, որ շուտով արդարությունը կվերականգնվի, և ես, գտնվելով ազատության մեջ, նույն ոգով կշարունակեմ ղեկավարել Գորիս համայնքը:
— Ինչ-ինչ պայմանավորվածությունների մասին է խոսվում, որ իշխանությունը Ձեզ «թողեց» Գորիսը, բայց Դուք էլ այսուհետ չպետք է խոչընդոտեք անվտանգային հարցերին։ Նման խոսակցություններ կան, ի՞նչ կասեք։
— Նախ եկեք մի բան ֆիքսենք` ես երբեք չեմ պայմանավորվում, իսկ ինչ վերաբերում է անվտանգության հարցին, ապա եթե նկատի ունեք քննարկվող «միջանցքի» կամ նվեր տված ճանապարհի և Սև լճի հարցերը, ապա վստահ կարող եմ ասել, որ մինչև վերջ պայքարելու եմ մեր պատմական հայրենիքը վերադարձնելու ուղղությամբ:
«Մենք տեսնում ենք ՀՀ կառավարության շենքի դիմաց արցախցիների բողոքի ակցիաները և միաժամանակ տեսնում ենք, թե ինչպես է Արցախում մսխվում նրանց աջակցության գումարները»,-հայտարարեց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը և տեղեկացրեց, որ Արցախի դատախազությունում հարուցվել են քրեական գործեր՝ բռնագաղթած բնակիչների հաշվին գրպանները լցնելու փորձերի համար:
Նրա խոսքով՝ արցախցին տեսնում է, որ ոչինչ չի փոխվել իշխանության գործելաոճում և նման իրավիճակում իրենց ապագան Արցախում չեն տեսնում:
Ըստ Գալստյանի, 20 հազարից ավել բռնագաղթածների կացարանների խնդիր կա, իսկ պետությունը փորձում է ձեռքերը լվանալ մի կողմ քաշվել՝ յուրաքանչյուրին թողնելով իր խնդիրների հետ, մյուս կողմից էլ որոշակի գործողություններով նրանց օգնության գումարները մսխվում են:
Հիմնավորելով իր հայտարարությունը՝ Արցախի Հանրապետության պատգամավորը հայտնեց, որ պատերազմից հետո 40-ից ավել հյուրատուն է գրանցվել Արցախում, և բացատրեց, որ երբ ԱՀ քաղաքացին վարձով է տալիս իր բնակարանն, ապա այն ավելի էժան է, իսկ բնակարանը հյուրատուն ձևակերպելիս մեկ շնչին ընկնող վարձի գումարն էականորեն ավելանում է, որը պետությունն է վճարում:
«Եթե մի տունը պետք է վարձակալեին 120 հազար դրամով և այնտեղ բնակվեին 5-7 հոգի, ապա հյուրատուն դարձնելու դեպքում այդ նպատակով մեկ անձի համար օրական 2.5-4 հազար դրամ է տրամադրվում պետության կողմից, որը 120 հազար դրամը եռակի, քառակի գերազանցող մուծում է ենթադրում»,-հայտարարեց Գալստյանը և հավելեց. «Այս մեխանիզմով փորձում են պետության վերջին կոպեկը վերցնել և չգիտես ինչի համար այն արվում է պետական՝ նախարարության մակարդակով և ես չեմ կարծում, որ դրանից տեղյակ չեն երկրի առաջին դեմքերը: Եթե դրա մասին տեղյակ չէ առաջին դեմքը, ուրեմն նա տեղում չէ, եթե տեղյակ է ու հանդուրժում է, ապա այն ավելի ցավալի է»:
Շեշտելով, որ Արցախում իրականացվող բոլոր սոցիալական ծրագրերում է այդ վիճակը տիրում՝ «Արդարություն» խմբակցության պատգամավորն ասաց, որ այդ մասին հայտնել է ԱՀ նախագահին, մասնավորապես՝ երբ իր ձեռքի տակ էր հայտնվել մի փաստաթուղթ, ըստ որի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ մնացած բնակավայրերում 842 տրակտոր է մնացել:
Պատգամավորը հարց է բարձրացրել, թե միայն այդքան տրակտոր ինչպես կարող է մնացած լինել բռնազավթած տարածքներում, այն դեպքում, երբ միայն Ջրականի հատվածով է ճեղքում եղել, իսկ Արցախի մյուս բոլոր հանձնած շրջաններից ժամանակ էր տրվել տեխնիկան դուրս բերելու համար:
«Եթե այդ թվերով պետք է փոխհատուցում տրվի, ապա դրանք անհավանական թվեր են և բոլոր ոլորտներում է այդպես և պատկերացրեք՝ գյուղապետը տալիս է տեղեկանք, որ այս մարդն ուներ տրակտոր և դրա հիման վրա պետք է փոխհատուցում տրվի»,-նկատեց Գալստյանը և շեշտեց, որ նույն պատկերը տեսել են նաև աշխարհազորին գումարներ տրամադրելու ժամանակ, որոնք մեծ չափեր էին կազմում, այն դեպքում, երբ հայտարարում էին, թե աշխարհազորը փախել է:
ԱՀ պատգամավոր հայտնեց, որ տեսել են, թե քանի հազար մարդ է այդ գումարները ստացել:
«Կամ ստում են, որ աշխարհազորը փախել է, կամ փախչողներին գումար են տրամադրել»,-ասաց ԱՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը:
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույցի ընթացքում կոչ է արել ադրբեջանցի գործընկերոջը՝ ավելի դրական քայլեր անել և հեշտացնել իրանական բեռնատարերի անցումը՝ Ադրբեջանի հետ սահմանամերձ տարածքներում: Այս մասին հայտնում է «Իռնա» գործակալությունը:
Հեռախոզազրույցի ընթացքում Իրանի ԱԳ նախարարն ասել է, որ Թեհրանը վճռական է Բաքվի հետ երկկողմ հարաբերությունների ընդլայնման և խորացման հարցում: Ամիր Աբդոլլահիանը բարձր է գնահատել կալանավորված երկու իրանցի վարորդների ազատ արձակումը և դա որակել որպես կառուցողական քայլ, որը կարող է անհրաժեշտ հիմք ստեղծել թյուրիմացությունները հարթելու համար։
Նա կոչ է արել ավելի շատ դրական քայլեր անել և հեշտացնել իրանական բեռնատարների անցումը Ադրբեջանի հետ սահմանամերձ տարածքներում: Ընդհգծելով երկու պետությունների կողմից դրական և հեռանկարային մոտեցման որդեգրման անհրաժեշտությունը՝ նա նշել է երկու երկրների միջև համատեղ տնտեսական հանձնաժողովի գործունեությունը հնարավորինս արագ սկսելու անհրաժեշտությունը։
Բայրամովը, իր հերթին, ողջունել է երկու պետությունների կողմից ձեռնարկված դրական քայլերը՝ թյուրիմացությունները լուծելու համար, երկու իրանցի վարորդների ազատ արձակումը, ինչպես նաև սահմանային տարանցման վերաբերյալ իրանական համապատասխան հաստատությունների կողմից տրված վերջին հրահանգը՝ որպես ազդանշան երկու կողմերից ՝ լուծելու համար թյուրիմացությունները:
Կիպրահայ Հակոբ Մանուկյանը սոցցանցի իր էջում հրապարակել է տեսանյութ այն մասին, թե ինչպես են Կիպրոսում դիմավորում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի պատվիրակությանը։ Այս մասին հայտնում է Yerkir.am-ը:
«Դավաճա’ններ», «Հայասպա’ններ», «Չե’նք ուզում ձեզ տեսնել այստեղ» և այլ կոչեր են հնչել այն պահին, երբ Ալեն Սիմոնյանն իջել է մեքենայից։
Կիպրահայերը նաև Փաշինյանի ռեժիմը դատապարտող պաստառներ են պարզել։
Մանրամասները՝ տեսանյութում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.