23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այս գիշեր Երեւանում տեղի ունեցած 4 անձի սպանության ժամանակ կրկին հանցագործության գործիքը դարձել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի պարգեւատրած զենքը։
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 02.40-ի սահմաններում զինված ընդհարում է տեղի ունեցել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի տանը, որի հետեւանքով 4 անձ սպանվել է, նրանց թվում՝ տանտերը, քրեական հեղինակություն համարվող Քանաքեռցի Տույը։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ կողմերի միջեւ առկա տարաձայնությունների քննարկման ժամանակ առաջինը կրակել է քրեական հեղինակությունը՝ Քանաքեռցի Տույը, որն այս ընտրություններում, ըստ շրջանառվող տեղեկությունների, հանդես է եկել որպես Նիկոլ Փաշինյանի թիմի անդամ՝ աշխատելով ՔՊ-ի օգտին։ Իսկ կրակոցներն արձակվել են Արայիկ Հարությունյանի կողմից պարգեւատրված զենքով։ Այնուհետեւ՝ Ա.Սիմոնյանի որդին ավտոմատով կրակոցներ է արձակել Տույի ու նրա մարդկանց ուղղությամբ։
Փոխհրաձգության արդյունքում 4 անձ սպանվել է, որոնցից երկուսը մահացել են տեղում՝ ԱԺ նախկին պատգամավորն ու քրեական հեղինակությունը, եւս երկուսը՝ հիվանդանոցում։
Հրազենային վնասվածքներով 4 անձ շարունակում է բուժօգնություն ստանալ հիվանդանոցում։ Վիրավորների թվում է նաեւ Արտուշ Սիմոնյանի՝ Տյուշի որդին։
Ոստիկանությունը հայտնել է, որ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 45 պարկուճ և գնդակ, 4 ատրճանակ, 2 ինքնաձիգ՝ փամփուշտներով։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու և ավելի անձանց սպանության և ապօրինի կերպով զենք պահելու համար։ ՔԿ-ից հայտնել են, որ քրեական գործով արդեն կա 4 ձերբակալված։
Նշենք, որ սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Արայիկ Հարությունյանի կողմից պարգևատրված զենքն օգտագործվում է Երևանի կենտրոնում՝ ռազբորկաների ժամանակ, այս անգամ՝ արդեն մահվան ելքով։ Հիշեցնենք, որ ԱԺ քպական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբայրը եւս Ամիրյան փողոցում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճափանության ժամանակ կրակոցներ էր արձակել Արայիկ Հարությունյանի կողմից պարգեւատրված զենքով։ Իսկ թե ինչ ծառայությունների համար է Քանաքեռցի Տույը պարգևատրվել՝ հայտնի չէ, սակայն, ինչպես արդեն նշեցինք, վերջինս արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում աշխատել է հօգուտ Նիկոլ Փաշինյանի։
Սպանության բացառիկ կադրերը՝ «Փաստինֆո»-ի տելեգրամի ալիքում։
Քննչական կոմիտեի hատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Տավուշի մարզի Բերդ համայնքի գործող ղեկավարի կողմից չարաշահումներ կատարելու դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:
Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել և հիմնավորվել է, որ 2012թ. նոյեմբերից Տավուշի մարզի Բերդի քաղաքապետի, իսկ 2017թ. նոյեմբերին համայնքների խոշորացումից հետո Տավուշի մարզի Բերդ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձը, հանդիսանալով կազմակերպչական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնյա, անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, պաշտոնեական կեղծիք կատարելով՝ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության և համայնքի շահերին հակառակ, ինչի հետևանքով համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է էական վնաս։
Ըստ տարածած հաղորդագրության, համայնքի ղեկավարն իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության և Բերդ համայնքի շահերին հակառակ, այն ծառայեցրել է անձնական և խմբային շահերին, չեն կիրառվել օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ, արժեզրկվել են համայնքային ծառայության սկզբունքներն ու նպատակները, ինչպես նաև համայնքի բյուջեն զրկվել է դրամական մուտքից, ինչի հետևանքով համայնքի շահերին պատճառվել է էական վնաս:
Բերդ համայնքի ղեկավարը ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ) և 314-րդ հոդվածի 1-ին մասով և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս ունի, որ Թուրքիան կդառնա «աշխարհի առաջատար տերություններից մեկը»։ Այս մասին նա հայտարարել է Թուրքիայի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հիշատակի արարողության ժամանակ, հայտնում է Anadolu-ն։
«Կարեւոր է շարունակել նրա աշխատանքը, հետեւել Հանրապետության հիմնադրի պատվիրաններին»,-ասել է Էրդողանը։ Նրա խոսքով՝ Թուրքիայի ներկայիս իշխանությունները «հետեւում են առաջին նախագահի կտակած քաղաքականությանը՝ ամրապնդելով երկրի քաղաքական դիրքերը, զարգացնելով տնտեսությունն ու ռազմական հզորությունը»։
«Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը գտնվում էր բոլոր ճակատների առաջնագծերում, ներկայացնում էր թուրք ժողովրդի շահերը»,-ասել է նա ՝ նկատի ունենալով Աթաթուրքի՝ հյուսիսային Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում գտնվելու ժամանակաշրջանը։ Նրա խոսքով՝ Թուրքիան ներկայումս ներգրավված է Սիրիայում, Լիբիայում եւ Կովկասում ընթացող գործընթացներում։ «Ժամանակակից Թուրքիան ակտիվ դիվանագիտական պայքար է մղում Եվրոպայում եւ աշխարհում։ Մենք «Թուրքական տուն» ենք հիմնել Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանի դիմաց՝ այդպիսով լավագույն պատասխանը տալով մեր քննադատներին»,-հավելել է Թուրքիայի նախագահը։
«Եթե դուք հետևեիք մեր բոլոր հայտարարություններին՝ սկսած նոյեմբերի 9-ից, կարծում եմ, այդպիսի հարց չպետք է առաջանար», — լրագրողների հետ զրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ արձագանքելով դիտարկմանը, որ կառավարությունը հանրությանը չի տեղեկացրել Գորիս-Կապան ճանապարհը ադրբեջանցիներին հանձնելու մասին։
Նա բացատրեց նաև, թե ինչ նկատի ուներ Փաշինյանը, երբ ասում էր, որ դրա այլընտրանքը «միջանցքային տրամաբանությունը» պետք է լիներ։
«ՀՀ քաղաքացիները այդ ճանապարհն օգտագործում էին, օրինակ, Գորիսից Կապան գնալու համար, և այդ ճանապարհի օգտագործումը Ադրբեջանի կողմից շահարկվում էր, որ իրենք էլ ցանկանում են նույն տրամաբանությամբ ճանապարհ ստանալ դեպի Նախիջևան, որը նաև միջանցքի տրամաբանություն ունի։ Մեզ համար սա անընդունելի է եղել և մենք, բնականաբար, առաջնահերթություն ենք համարել միջանցքային տրամաբանության մեջ չունենալ որևէ գործարք», — ասաց նա։
Գրիգորյանը նշեց նաև, թե ինչու է հայկական կողմն էլ իր սահմանային մաքսակետերը տեղադրում Գորիս-Կապան ճանապարհին։
«Դա հակակշռի համար չէ, դա ընդհանուր տրամաբանությունն է։ Քաղաքականությունը, որը Ադրբեջանը վարում է, այսինքն՝ մաքսակետեր տեղադրելով և գանձումներ կատարելով, հնարավոր այդ ճանապարհները նաև Ադրբեջանի քաղաքացիների կողմից օգտագործելու դեպքում մենք նույնպես համապատասխան քաղաքականություն ենք իրականացնելու», — ասաց նա։Արմեն Գրիգորյանը նշեց, որ որևէ համայնք շրջափակման մեջ չէ։ Նա նշեց, որ ճանապարհների որակը շատ բարձր մակարդակի չէ, բայց վերջին շրջանում լայնածավալ աշխատանքներ են կատարվել ճանապարհները գոնե գրունտային մակարդակում բարեկարգելու համար։
«Այդ համայնքներում որևէ կոմունիկացիոն խնդիր չի առաջանալու»,-ասաց ԱԽ քարտուղարը։
Դիտարկմանը՝ ստացվում է Գորիս-Կապան ճանապարհի այդ հատվածից հրաժարվու՞մ ենք, ԱԽ քարտուղարը նշեց, որ այդ ճանապարհի մի մասն ըստ գոյություն ունեցող իրավական քարտեզների երբեմն անցնում է ՀՀ-ի տարածքով, երբեմն անցնում է Ադրբեջանի տարածքով։
Դեռ հայտնի չէ, թե Դադիվանքը, երբ կընդունի հայ ուխտավորներին, սակայն լավ լուրերի եմ սպասում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց Արցախի թեմի առաջնորդ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:
Նա նշում է, որ ոչ ոք Դադիվանքի խնդիրը չի լուծում, այլ միայն հարցն են բարձրացնում։
«Ռուս խաղաղապահներն, իհարկե, անում են ամեն ինչ, որ ուխտավորները կարողանան գնալ Դադիվանք»,-ասաց է Տեր Վրթանեսը, և հայտնեց, որ վերջերս է հանդիպել Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսաստանյան զորախմբի հրամանատար գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինի հետ, և րանք միասին գնացել են Դադիվանք, աղոթել են։
«Նա շատ հավատացյալ մարդ է։ Ինձ շատ են դուր գալիս նման մարդիկ, որ ոչ միայն զինվորական են, այլև հավատացյալ։ Անաշկինն ինձ տեղեկացրեց, որ սպասվում է պաշտոնական հանդիպում, որին կմասնակցի նաև ինքը։ Կբարձրացվի նաև Դադիվանքի հարցը, և դրան կփորձեն լուծում տալ»,–ասաց նա։
Տեր Վրթանեսը նաև տեղեկացրեց, որ Դադիվանքում շարունակում են մեկուսացած մնալ 6 հայ հոգևորական, որոնց հետ Դադիվանքի տարածքում մի քանի տասնյակ ռուս խաղաղապահներ կան։
«Դադիվանքում մեկուսացված հոգևորականները ինձ նոր լուսանկար էին ուղարկել։ Այնպես որ սպասում ենք լավ լուրերի»,-ասաց եպիսկոպոսը։
Նշենք, որ ապրիլի վերջից ադրբեջանական կողմը հայերի համար փակել է Դադիվանքը, մինչև այդ՝ կիրակի օրերին սահմանափակ թվով հայ ուխտավորների թույլ էին տալիս վանք գալ, աղոթել ու պատարագի մասնակցել:
Ավելի վաղ Վրթանես սրբազանը հայտնել էր, որ ադրբեջանցիները վանքը հայերի առաջ փակեցին՝ սկզբում պատճառաբանելով, թե քովիդի համաճարակ է, հետո էլ ասացին, թե Թարթառը վարարել է, ճամփան փլուզվել՝ վանք հասնել չեք կարող: Ասում է՝ հիմա էլ բոլորովին նոր բան են մտածել, ասում են՝ մենք էլ Արցախի տարածքում սրբավայր ունենք՝ պետք է մտնենք, դուրս գանք:
Երեւանում, այսօր՝ նոյեմբերի 11-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ եւ սպանություններ են տեղի ունեցել երեւանում. ժամը 02:50-ի սահմաններում ՀՀ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռի սեփական տներից մեկում կրակոցներ են հնչել կան տուժածներ:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները Քանաքեռի 16 փողոցի սեփական տներից մեկի բակում հայտնաբերել են տղամարդու 2 դի: Պարզվել է նաեւ, որ նշված վայրից եւս 2 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ տեղեկութունների, նրանք ճանապարհին մահացել են:
Դեպքի վայրում հայտնաբերվել են մի քանի տեսակի զենքեր, կրակված պարկուճներ, գնդակներ, դանակ, արնանման հետքեր:
Կայքի տեղեկոթյուններով տանը, բակում հայտնաբերված սպանվածներից մեկը քրեական աշխարհում հայտնի մեծ հեղինակություն ունեցող «Քանաքեռցի Տույն» էր, իսկ տունը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, պատկանում է նախկին պատգամավոր Արտուշին:
Փատի առթիվ Երեւան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ Քր.Օր-ի մի քանի հոդվածներով հարուցվել է քրեական գործ: Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քարամյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ:
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ դեպքի հանգամանքները, մահացածների ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Տավուշի մարզպետարանի շենքի առաջին հարկում տեղադրվել է արգելափակոց, որը փակում է քաղաքացիների մուտքը դեպի մարզպետարարանի աշխատասենյակներ։ Այս մասին գրել է լրագրող Որսկան Սարգսյանը:
«Մարզպետարանի աշխատակցուհին հայտնեց, որ այդ արգելափակոցը տեղադրվել է երեք շաբաթ առաջ։ Քաղաքացիների մարզպետարան այցելությունների ժամանակ մարզպետարանի աշխատակիցը հարցնում է, թե մարզպետարան եկած քաղաքացին ո՞ւմ մոտ է գնում, կապվում է մարզպետարանի այդ աշխատողի հետ եւ վերջինիս է կախված՝ քաղաքացին ընդունելություն է գտնում մարզպետարանի աշխատակցի մոտ, թե՝ ոչ։ Տավուշի մարզպետարանը գործում է 1996թ․ փետրվարի 19-ից, եւ անցած ավելի քան 25 տարում նման արգելափակոց չի եղել։ Տավուշի մարզպետն է 2021թ․ ապրիլի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ այդ պաշտոնին նշանակված, Նիկոլ Փաշինյանի հարսանիքի քավոր Հայկ Ղալումյանը։
Վարչապետ դառնալով՝ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ի դարպասներն էր բացել քաղաքացիների համար, սակայն հիմա ուժեղացրել է խորհրդարանի, կառավարության շենքերի պաշտպանությունը։ Նրա հարսանիքի քավոր Տավուշի մարզպետն էլ իր հերթին մարզպետարանում նորամուծություն է արել։ Ի դեպ, մարզպետարանի շենքի մուտքին թուղթ է փակցված, որին գրված է, որ մարզպետարանի մուտքը՝միայն դիմակներով։ Սակայն նոյեմբերի 8-ին լինելով Տավուշի մարզպետարանի շենքում՝ տեսա, որ մարզպետարանի շատ աշխատակիցներ առանց դիմակների, կամ՝ դեմքից իջեցրած դիմակներով էին այդ շենքում»,- գրել է Սարգսյանը։
Նախօրեին Սեւ լճի հատվածում ադրբեջանցիների հերթական սադրանքի արդյունքում հայկական կողմը բարելավել է դիրքերը։
Ավելի վաղ «Փաստինֆո»-ն հայտնել է, որ ադրբեջանցիները նախօրեին փորձել են ամրաշինական աշխատանքներ կատարել Գորիսի Սեւ լճի տարածքում, որտեղ մխրճվել ու տեղակայվել են դեռեւս 2021 թվականի մայիսից։ Հայկական կողմը թույլ չի տվել թշնամուն, ինչի արդյունքում ընդհարում է տեղի ունեցել, անգամ ձեռնամարտի են բռնվել։
Արդյունքում մերոնք բարելավել են մեր դիրքերը։ Տելեգրամյան ալիքներում շրջանառվում է միջադեպի վերաբերյալ տեսանյութը։
Նշենք, որ ադրբեջանցիները կեղծ տեղեկություններ են տարածում Սեւ լճի մոտ 60 հայ զիինվորների շրջափակման մեջ հայտնվելու մասին, որոնց, իբր, ազատ են արձակել ռուսական կողմի միջամտության արդյունքում։ ՀՀ ՊՆ-ից «Փաստինֆո»-ին հերքել են ադրբեջանական կեղծ տեղեկատվությունը։
Սեւ լճում ծառայություն իրականացնող զինվորականները եւս «Փաստինֆո»-ին հերքել են նման լուրերը ու պատմել, որ ադրբեջանական սադրանքները հայ զինվորականների գործողությունների արդյունքում կասեցվել են։ Հայկական կողմը կորուստներ չունի։
Տեսանյութը՝ «Փաստինֆո»-ի տելեգրամի ալիքում։
Թուրքիան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հայտարարությունները երկխոսության պատրաստակամության մասին։ Մենք ողջունում ենք նաև ադրբեջանցի և հայ խորհրդարանականների միջև շփումների սկիզբը։ Այս մասին Անկարայում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆելթի հետ հանդիպման ժամանակ ասել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը. հայտնում է Anadolu-ն։
Ըստ Շենթոփի՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի արդյունքները նոր էջ են բացել Հարավային Կովկասի պատմության մեջ։
Թուրքիայի խորհրդարանի նախագահը նշել է, որ խաղաղությունն ու կարգավորումը բխում են տարածաշրջանի բոլոր պետությունների շահերից։
«Դա վերաբերում է նաև Թուրքիայի և Հայաստանի հարաբերություններին։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանի կողմից անկեղծ քայլերի դեպքում Անկարան պատրաստ է աստիճանաբար կարգավորել հարաբերությունները Երևանի հետ։ Թուրքիայի և Հայաստանի, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացները պետք է փոխլրացնեն միմյանց»,- ասել է Շենթոփը։
Միևնույն ժամանակ, նա կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ նախագահի հատուկ ներկայացուցչին՝ հաշվի առնել նոր իրողությունները «դաշտում» և վերլուծել երկարաժամկետ ջանքերի անարդյունավետության պատճառները։
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արմավիր քաղաքի բնակչի կողմից Սլովակիայի Հանրապետության՝ ազգությամբ հայ քաղաքացու նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ըստ քննությամբ պարզված հանգամանքների՝ 2015թ. սեպտեմբերի 13-ին Սլովակիայի Հանրապետության Միխալովցե քաղաքի ոստիկանության տարածաշրջանային դեպարտամենտում հաղորդում է ստացվել այն մասին, որ կտրած-ծակած վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 30 տարեկան տղամարդ:
Փաստի առթիվ 2015թ. սեպտեմբերի 13-ին Սլովակիայի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցված քրեական գործով իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դեպքի վայրը, 30-ամյա տղամարդուն վնասվածքներ հասցրած անձի ինքնությունը, ով ՀՀ քաղաքացի է, Արմավիր քաղաքի 54-ամյա բնակիչ:
Վերջինիս նկատմամբ Սլովակիայի իրավապահ մարմինների կողմից դեռևս 2016թ. մայիսին հայտարարվել է միջազգային հետախուզում, որի վերաբերյալ համապատասխան գրություն է ուղարկվել Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրո, իսկ 2018թ. հոկտեմբերին հիշյալ քրեական գործն ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի վարույթ: Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաքննության ընթացքում որոշումներ են կայացվել՝ Արմավիրի բնակչին առաջադրված մեղադրանքը փոփոխելու, նրա արարքը ՀՀ քրեական օրենսգրքին համապատասխանեցնելու, որպես մեղադրյալ ներգրավելու և նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին:
ՀՀ քննչական կոմիտեի կողմիտեի կողմից ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների, ՀՀ Ոստիկանության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում 2019թ. հունվարի 27-ին Արմավիրի բնակիչը հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
Մինչդատական վարույթում իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արմավիր քաղաքի բնակիչը 30-ամյա տղամարդուն ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, 2015թ. սեպտեմբերի 12-ին հետապնդել և ժամը 23:40-ի սահմաններում Սլովակիայի Հանրապետության Միխալովցե քաղաքի Կոնեչնա փողոցում կանգնեցրել է տուժածի ավտոմեքենան, իսկ երբ վերջինս իջել է ավտոմեքենայից, սուր կտրող-ծակող առարկայով դիտավորությամբ հարվածներ է հասցրել նրա կրծքավանդակի շրջանին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածքներ, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել՝ իր կամքից անկախ հանգամանքներով:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՀՀ Արմավիր քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.