23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ադրբեջանցիների վարքագիծը ցույց է տալիս, որ ապօրինաբար ու փաստացի տեղի է ունենում սահմանազատում՝ հայ ժողովրդից թաքուն, հակառակ ՀՀ պետական շահերին, ՀՀ իշխանությունների հանցավոր անգործության կամ հանցավոր համաձայնության պայմաններում: Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստան» դաշինքը:
«Հարգելի հայրենակիցներ,
Մենք ուշադրությամբ ու անհանգստությամբ հետևում ենք Հայաստանի հարավ-արևելյան սահմաններից ստացվող տեղեկություններին, որոնք հակասական են ու խիստ մտահոգիչ: Տեղեկություններ կան, որ թշնամին որոշակի առաջխաղացում է ունեցել հարավ-արևելյան սահմանի ուղղությամբ, եղել է փոխհրաձգություն: Հստակ չէ ՊՆ-ի հաղորդագրությունը, թե իրականում ինչ պատկեր ունենք այդ հատվածում:
ՀՀ ապիկար իշխանությունների կցկտուր և ոչ օպերատիվ արձագանքը միջադեպերի վերաբերյալ ստիպում է ՀՀ քաղաքացիներին օգտվել թշնամու տեղեկատվական աղբյուրներից: Ըստ այդմ՝ պահանջում ենք, որպեսզի համապատասխան պետական մարմիններն ամբողջական ու օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրեն և պատասխանեն մի շարք հարցերի:
Մասնավորապես, անդրադառնան այն հարցին, թե ինչպիսի՞ն է օպերատիվ իրավիճակը նշյալ հատվածում: Նաև պատասխանեն, թե ինչպե՞ս եղավ, որ թշնամին Սյունիքի մարզի Ճակատեն համայնքի հատվածում անարգել հենակետ տեղադրեց ու հիմա իրականացնում է ինժեներական աշխատանքներ: Կա՞ արդյոք գործողությունների ծրագիր, որպեսզի այդ հատվածում ևս չհայտնվեն ադրբեջանական մաքսային անցակետեր և մեր մի քանի համայնքներ փաստացի չհայտնվեն շրջափակման մեջ՝ կտրվելով ռազմավարական նշանակության ճանապարհից:
«Խաղաղության դարաշրջանի» մասին խոսող, իսկ փաստացի ՀՀ ինքնիշխանությանը սպառնացողն ինչո՞ւ բացատրություններ չի տալիս ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Սպասում է, որպեսզի մեզ համար անցանկալի գործընթացներ տեղի ունենան, փաստի առաջ կանգնենք ու դրանից հետո միայն հանդես գա հերթական դեմագոգիկ բացատրությա՞մբ:
Ադրբեջանցիների վարքագիծը ցույց է տալիս, որ ապօրինաբար ու փաստացի տեղի է ունենում սահմանազատում՝ հայ ժողովրդից թաքուն, հակառակ ՀՀ պետական շահերին, ՀՀ իշխանությունների հանցավոր անգործության կամ հանցավոր համաձայնության պայմաններում»,-ասվում է հայտարարությունում:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ սույն թվականի նոյեմբեր 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 00։00-ից, Կապան-Ճակատեն ավտոճանապարհի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում սահմանային և մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով ադրբեջանական կողմը կտեղակայի անցակետ։ Այս մասին NEWS. am-ին հայտնում են ՀՀ ԱԱԾ-ից:
Համապատասխանաբար հայկական կողմը հայելային եղանակով նշված ավտոճանապարհին նույնպես կտեղակայի սահմանային ու մաքսային հսկողության կետեր։
Միաժամանակ հայտնում ենք, որ տվյալ հատվածում այլընտրանքային ավտոճանապարհը պատրաստ կլինի մինչև սույն տարեվերջ։
Թուրքիայում դրոններ չեզոքացնող համակարգ է փորձարկվել: Կամիկաձե անօդաչու դրոնը, որը կօգտագործվի դրոններից սպառնալիքներին դիմակայելու եւ դրանք չեզոքացնելու համար, հաջողությամբ ավարտել է իր առաջին թռիչքը եւ պատրաստ կլինի մատակարարման համար 2022 թվականի սկզբին, հայտնում է Sabah-ը։
Համակարգը, որը ստացել է Fedai անվանումը, ստեղծվել է թուրքական պաշտպանական ընկերությունների հետ համագործակցությամբ: Անօդաչու թռչող սարքը ԱԹՍ-ների հայտնաբերման եւ ոչնչացման համակարգերի լայն շրջանակի մաս է կազմում, որոնք մշակվել են Havelsan-ի եւ Transvaro-ի կողմից:
Transvaro-ի գործադիր կոմիտեի անդամ Գուրայ Ալի Քանլին ասել է, որ մեծ պահանջարկ ունի տրանսպորտային միջոցի վրա տեղադրվող տարբերակը: «Մենք համաշխարհային շուկային բեռնատարի տեսքով հայեցակարգ ենք առաջարկում՝ արձակման երեք համակարգով, մեկ հրամանատարական համակարգով, մեկ ռադարով, խցանման համակարգով եւ ջերմացույցային տեսախցիկով հինգ ավտոմեքենայից բաղկացած խմբով»,- պարզաբանել է նա:
Քանլին ասել է, որ, Հարավարեւելյան Ասիայի երկրում պրոդուկտի պահանջարկի համաձայն, իրենք սկսել են աշխատել մոդելի վրա, որը կարող է հասնել մինչեւ 5000 մետր բարձրության: «Մենք այն Fedai 102 ենք անվանել»,- ասել է ընկերության ներկայացուցիչը՝ նշելով, որ փորձարկումները շարունակվում են:
Գորիս-Կապան ավտոճանապարհին հայկական մաքսակետեր տեղադրելը որևէ արդյունք չի ունենա։ Դրանք ուղղակի անհեթեթ հայտարարություններ են, որ մարդկանց մոտ ընդվզում չառաջանա։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը։
Ադրբեջանական մաքսակետն այս ճանապարհահատվածին, Նաիրի Սարգսյանի կարծիքով, երկու ազդեցություն կարող է թողնել։ Առաջինը կապված է այդ տարածքով Ադրբեջանի համար անցանկալի անձանց տեղաշարժվելու հետ։ Նաիրի Սարգսյանը մտահոգություն ունի, որ այն հայերը, որոնք ադրբեջանցիների վերաբերյալ հանրային կարծիք են հայտնում, այդ ճանապարհով անցնելիս կարող են լուրջ խնդիրներ ունենալ, ընդհուպ ձերբակալվել։
«Երկրորդ ազդեցությունը տնտեսական է։ Նման դեպքերում մաքսային հսկողության կարգն այնպիսին է, որ տարանցիկ բեռի անցում է տեղի ունենում, որի ժամանակ մաքսազերծում չի լինում։ Կարող են տարբեր վճարներ լինել, օրինակ` ճանապարհային վճար կարող է սահմանվել, որը հնարավոր է՝ բավական թանկ լինի։ Այսօր մենք փոխզսպումների որևէ մեխանիզմ չունենք, այսինքն՝ մեր վերահսկողության տակ գտնվող ադրբեջանական որևէ սահման չունենք, ինչի շնորհիվ կկարողանայինք կոմպրոմիսային տարբերակների հանգել»,-նշեց Նաիրի Սարգսյանը՝ հավելելով, որ Ադրբեջանն ինչ ցանկանա, այն էլ կարող է անել։
Ճանապարհային վճարները կարող են բավականին բարձր լինել, բացի այդ՝ կարող են ուղղակի արգելել այդ տարածքով այս կամ այն բեռի տեղափոխումը։ Օրինակ՝ Իրանից Հայաստան ցորենի ներմուծման դեպքում պարզապես կարող են արգելել այդ տարածքով բեռի փոխադրումը, ինչը բնականաբար վտանգավոր հետևանքներ կառաջացնի Հայաստանի համար։
Նաիրի Սարգսյանը նշում է, որ եթե այլընտրանքային ճանապարհները կառուցեն թունելներով, կամուրջներով և հարմարավետությամբ չզիջի այս ճանապարհին, ապա, գուցե, տնտեսական ռիսկերը մի փոքր զսպվեն, սակայն այս պահի դրությամբ նույնիսկ մեծ ցանկության դեպքում բեռնատարները չեն կարող անցնել այդ այլընտրանքային ճանապարհով։
«Այնտեղով անցնելու տարբերակ չկա։ Ճանապարհը շատ վատն է, ինքս եմ տեսել։ Նույնիսկ սովորական մարդատար մեքենայով անհրաժեշտ է մի քանի անգամ հետ ու առաջ անել, որ շրջադարձ կատարելու հնարավորություն լինի»,-ասաց Նաիրի Սարգսյանը։
Ըստ նրա՝ Ադրբեջանը ցանկացած պահի բեռների փոխադրման հետ կապված խոչընդոտ կարող է ստեղծել։ Հնարավոր է մի օր որոշում ընդունի, որ կոնկրետ ապրանքատեսակներ այդ ճանապարհով չեն կարող տեղափոխվել՝ մեկ ամիս կամ ավելի երկար ժամկետով. «Երկրում ցնցում կլինի։ Մարդիկ սովի կարող են մատնվել։
Ընդհուպ նման վտանգավոր հետևանքների կարող է հանգեցնել մաքսակետերի առկայությունը։ Բացի այդ՝ պատմությունը ցույց է տվել, որ ադրբեջանցիներն ամեն ինչի ընդունակ են։ Կարող են մաքսային զննության ընթացքում ինչ-որ արգելված գույք, դետալ տեղադրել բեռնատարի մեջ, իբր «հայտնաբերել» այն ու մարդու ձերբակալման որոշումն արդեն պատրաստ է։ Սա բոլորի հետ էլ կարող է պատահել»,-հավելեց Նաիրի Սարգսյանը։
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի առցանց նիստի ժամանակ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հակադարձել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովին այն բանից հետո, երբ վերջինս հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնացել է անցյալում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը իր ելույթում կրկնել է երկրի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը, թե «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնացել է անցյալում և Ադրբեջանում ներկայումս երկու շրջան կա` Ղարաբաղյան և Արևելյան Զանգեզուրի»:
Ի պատասխան այդ հայտարարությանը` Մհեր Գրիգորյանը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտություն չի կարող լուծվել ուժի միջոցով և հակամարտության կարգավորմանը կարելի է հասնել խաղաղ ճանապարհով ՝ բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջազգային մանդատի շրջանակներում։
«Վերահաստատում եմ, որ Հայաստանը հավատարիմ եղել է, մնում է և կլինի 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների բոլոր կետերի կատարմանը: Ընդ որում, ես ուզում եմ վերընթերցել կամ վերաշարադրել շատ կարևոր նրբություն` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող լուծվել ուժով։ Հակամարտության կարգավորմանը կարելի է հասնել խաղաղ ճանապարհով ՝ բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջազգային մանդատի շրջանակներում։ Եվ այս իմաստով տարածաշրջանում խաղաղ զարգացման փուլ դուրս գալու, իրավիճակը լիցքաթափելու համար անհրաժեշտ է, որ Ադրբեջանը կառուցողական դիրքորոշում որդեգրի և հրաժարվի ագրեսիվ հռետորաբանության և թշնամական գործողությունների քաղաքականությունից»,- եզրափակել է Գրիգորյանը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով Ստամբուլում Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի 8-րդ գագաթնաժողովում, հույս է հայտնել, որ «Հայաստանը կհրաժարվի Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ իր տարածքային հավակնություններից»։
«Հուսով եմ, որ Հայաստանը կհրաժարվի իր տարածքային հավակնություններից Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ, իսկ եթե ոչ, ապա ավելի կվատթարացնի իր դիրքերը»,- ասել է Ալիևը։
Նա նաև ասել է, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է թյուրքական աշխարհի հզորացման համար։
Ալիևը հիշեցրել է, որ «20-րդ դարի 20-ականներին խորհրդային ղեկավարության որոշմամբ Ադրբեջանը փաստացի մասնատվել է, և «ադրբեջանական տարածքի» (չակերտները՝ Tert.am) մի մասը փոխանցվել է Հայաստանին»։
«Այսպիսով, թյուրքական աշխարհը մասնատվել է, և այսօր մենք կրկին միավորում ենք թյուրքական աշխարհի աշխարհագրությունը լոգիստիկ նախագծերի միջոցով»,- ասել է Ալիևը։
Միաժամանակ նա նշել է, որ «տարածաշրջանային մակարդակով ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի հաղթանակը նշանակում է կապի և նյութատեխնիկական ապահովման զարգացում, և այս տեսանկյունից կարևոր է «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները՝ Tert.am) բացումը»։
«Սա (Զանգեզուրի միջանցքի գործարկումը) շատ լայն հնարավորություններ կբացի ողջ տարածաշրջանի համար։ Այս միջանցքը լավ ներուժ ունի, այն կապելու է թյուրքական աշխարհի բոլոր երկրները, մեզ կապելու է Եվրոպայի հետ։ Սա շատ կարևոր նախագիծ է»,- հավելել է Ադրբեջանի նախագահը։
Ռուս խաղաղապահները ձերբակալել են եղբոր սպանության համար ադրբեջանական հենակետը պայթեցրած արցախցուն:
Այսօր առավոտյան նոր պատահար է տեղի ունեցել Արցախի Շուշի քաղաքի ստորին հատվածում գտնվող անցակետում։
Ըստ Times.am-ի տեղեկությունների՝ նոյեմբերի 8-ին այդ հատվածում սպանված հայ բանվորի եղբայրը տաքսիով մոտեցել է ադրբեջանցի զինծառայողներին և նռնակ նետել նրանց ուղղությամբ։
Թշնամին էլ անկանոն կրակ է բացել այդ պահին այդտեղ գտնվող հայկական մեքենաների ուղղությամբ։
Միջադեպի հետևանքով ճանապարհը ժամանակավորապես փակ է եղել, ապա վերաբացվել է։
Արցախի ՆԳՆ-ն նախ հայտնել էր, որ միջադեպի պատճառով Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է:
***
Քիչ առաջ Արցախի ԱԱԾ-ն հայտնեց՝
Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհն այժմ երկկողմանի բաց է, դեպքի արդյունքում ԱՀ քաղաքացիների շրջանում վիրավորներ և տուժածներ չկան։
«Այսօր Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության կողմից տեղեկություններ են ստացվել այն մասին, որ վաղ առավոտյան Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհին, Շուշի քաղաքի անցակետի մոտ, ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում, որից հետո Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակվել է։
Արցախի Հանրապետության իրավապահ մարմինները ռուսական խաղաղապահ զորակազմի հետ մեկտեղ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով իրականացնում են համապատասխան օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական միջոցառումներ:
Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհն այժմ երկկողմանի բաց է, դեպքի արդյունքում ԱՀ քաղաքացիների շրջանում վիրավորներ և տուժածներ չկան։
Կոչ ենք անում խուճապի մեջ չընկնել ու պահպանել հանգստություն, զերծ մնալ խուճապ առաջացնող լուրեր տարածելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին»,- նշված է ԱԱԾ տարածած հաղորդագրությունում։
Նոյեմբերի 11-ից Ադրբեջանն անօրինականորեն և ՀՀ իշխանությունների թողտվությամբ փակել է Գորիս-Կապան ճանապարհը՝ սահմանելով սահմանային ու մաքսային վերահսկողություն: Այսօր արդեն Սյունիքը կանգնած է հումանիտար աղետի շեմին։
. Դժվարացել է կապը Գորիս համայնքի Շուռնուխ, Որոտան, Բարձրավան գյուղերի, Կապան համայնքի Նոր Առաջաձոր գյուղի կապը համայնքի կենտրոնի և ՀՀ մյուս բնակավայրերի հետ։
Նշված գյուղերը մոտակա գյուղերին միացնող երթևեկելի ճանապարհներ չկան, միայն հողային արահետներ են, որոնք հատկապես այս եղանակին անցանելի չեն։
. Նշված 4 գյուղերում արդեն իսկ առաջ են եկել սննդամթերքի, առաջին անհրաժեշտության ապրանքների, բուժօգնության և սպասարկման հասանելիության լուրջ խնդիրներ։ Երեկ միայն 16։00-ից հետո է հնարավոր եղել Գորիսից հաց հասցնել Որոտան, Շուռնուխ և Բարձրավան գյուղեր։
. Որոտան, Շուռնուխ ու Բարձրավան գյուղերի դպրոցների ուսուցիչների մեծ մասը գալիս են Գորիսից։ Ճանապարհի փակ լինելու պատճառով երեկ նրանք չեն կարողացել գալ աշխատանքի։
Այսօրվանից արդեն դպրոցներում դասերն առցանց են անցկացվելու, և դեռ հարց է՝ այդ գյուղերում աշակերտներից քանիսն ունեն համապատասխան հնարավորություններ՝ առցանց դասերին մասնակցելու։
. Որոտան, Շուռնուխ, Բարձրավան և Նոր Առաջաձոր գյուղերում բնակվում են նաև տարեցներ, հաշմանդամություն, առողջական խնդիրներ ունեցող անձինք, որոնք օպերատիվ, արդյունավետ և անհետաձգելի բժշկական օգնություն և դեղորայք ստանալու կարիք ունեն։ Ցանկացած պահի նման կարիք կարող են ունենալ գյուղերի մյուս բնակիչները, այդ թվում՝ երեխաները։ Մինչդեռ Գորիս-Կապան ճանապարհի փակ լինելու պատճառով դա հնարավոր է կազմակերպել։
. Երեկ Գորիս-Կապան ճանապարհը փակելուց բացի Ադրբեջանը փաստացի տևական ժամանակ փակել էր նաև Կապան-Ճակատեն ճանապարհը։
Այս ճանապարհահատվածն էլ թշնամուն հանձնելու դեպքում նույն խնդիրների առաջ են կանգնելու Կապան խոշորացված համայնքի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ և Շիշկերտ գյուղերը։
Ալվինա ԱղաբաբյանԵՊՀ Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, դասախոս
ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը Սև ծովում ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի գործողությունների հետ կապված իրավիճակը «կրակի հետ խաղ» է որակել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:Նա ասել է, որ Ռուսաստանը մտահոգված է Սև ծովի իրադրությամբ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի չդադարող սադրանքների պատճառով:
«Ի՞նչ գործ ունեն ամերիկյան նավերը Սև ծովում՝ իրենց տեղակայման կետերից հազարավոր մղոններ հեռավորության վրա։ Բացատրությունները, թե այս ամենը հանուն ազատ նավարկության է արվում, չեն գործում։ Այս ամենը կրակի հետ խաղ է, սա մեր դիմացկունության փորձարկում է», — նշել է Ռյաբկովը։Նրա խոսքով՝ Ռուսաստանի պաշտպանությունը հուսալի է, Մոսկվան տեսնում է այդ մտահղացումներն ու պատրաստ է հակահարված տալ։Ռյաբկովը նաև ընդգծել է, որ իրենց գործընկերները չեն ուզում գիտակցել ակնհայտը բաները, իսկ իրադարձությունների տրամաբանությունը հանգեցնում է այն բանին, որ աճում են բախման ռիսկերը:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նույնպես ասել էր, որ Ռուսաստանի առաջնորդը մտահոգված է Սև ծովում ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի գործողություններով: Իրավիճակը գտնվում է Կրեմլի մշտական հսկողության տակ։Հնչած հայտարարությունների ֆոնին ՌԴ պաշտպանության նախարարությունը հանդես է եկել Սև ծովում ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ում նրա դաշնակիցների ռազմական ակտիվության բարձրացման մասին հերթական հաղորդագրությամբ:Նշվում է, որ առաջին հերթին աճել է ռազմածովային ուժերի, օդային և ծովային հետախուզության միջոցների, ինչպես նաև ռազմավարական ավիացիայի գործողությունների ինտենսիվությունը:
Գերատեսչության տվյալներով՝ մեկ օրվա ընթացքում ՌԴ զենիթահրթիռային զորքերը Սևծովյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի չորս հետախուզական ինքնաթիռ են ուղեկցել, U-2S, RC-135 հետախույզների ու P-8A Poseidon երկու բազային պարեկային ինքնաթիռների թռիչքներ են իրականացվել Սև ծովի հյուսիսարևմտյան և կենտրոնական հատվածներում:Հաղորդվում էր նաև, որ ժամը 12-15-ը Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի հետախույզ RC-135 ինքնաթիռը փորձել է մոտենալ Ռուսաստանի Դաշնության պետական սահմանին՝ Ղրիմի թերակղզու հարավարևմտյան կողմից:
Դրա գործողությունները վերահսկելու նպատակով օդ է բարձրացվել Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Սու-30 կործանիչը։ Այն մոտեցել է բրիտանական ինքնաթիռին՝ ՌԴ սահմանից մոտ 30 կմ հեռավորության վրա, որից հետո Մեծ Բրիտանիայի հետախույզը փոխել է ուղղությունը Ռուսաստանի սահմանից հակառակ ուղղությամբ», — նշված է պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:ՌԴ ՊՆ-ն ավելացրել է, որ ռուս զինվորականները վերահսկում են ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերի գործողությունները Սև ծովում։ ԱՄՆ-ն արտապլանային գործողությունների է դիմում Ռուսաստանի սահմանների մոտ զինված ուժերի խմբավորում ստեղծելու համար։ Սև ծովում ԱՄՆ-ի նպատակներից մեկը Ուկրաինայի ռազմական յուրացումն է, ԱՄՆ-ն ուսումնասիրում է իրավիճակը Դոնբասի հակամարտությունը ուժով լուծելու դեպքում:
Ադրբեջանն այսօրվանից սահմանային և մաքսային հսկողության կետեր է տեղադրել Գորիս-Կապան ճանապարհին։ Արդյունքում, Գորիս համայնքի երեք՝ Բարձրավան, Շուռնուխ և Որոտան, գյուղերը հայտնվել են շրջափակման մեջ, որովհետև այդ ճանապարհների այլընտրանքը դեռ կառուցված չէ։
Գորիս խոշորացված համայնքի Շուռնուխ գյուղի բնակիչ, Արցախյան պատերազմի մասնակից Արարատ Աղաբեկյանը՝ հատնի Աշխարհապետ անունով, «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ գլխավոր մայրուղով վերջին անգամ երթևեկել է մաքսակետի տեղադրումից առաջ։ Հիմա ճանապարհով հատուկենտ իրանական բեռնատարներ են անցնում, հայկական մեքենաների տեղաշարժը սահմանափակված է։ Աշխարհապետը իրավիճակի նկարագրության համար փոխաբերություն է օգտագործում, հետևություններն ու մեկնաբանությունը թողնում մյուսներին. «Եթե կարճ՝ «Մնաս բարով Հայաստան, բարի գալուստ Էրմենիստան»»։
Նրա արձանագրմամբ՝ պատերազմից հետո երկու մասի կիսված Շուռնուխը շրջափակման մեջ է։ Ժամանակ կար՝ այլընտրանքային ճանապարհը կառուցելու համար, բայց հիմա գյուղ ելումուտը կազմակերպելու համար էքստրեմալ պայմաններով պետք է անցնեն։
«Եթե վերցնենք աշխարհագրական դիրքը, սահմանները, տրամաբանական է՝ շրջափակում է։ Եթե Շուռնուխը շրջափակման մեջ չէ, ապա ի՞նչ է։ Եթե չկա այլընտրանքային տարբերակ, գործող Մ2-ը չի աշխատում, բերեք անտառներով, սարերով, էքստրեմալ ճանապարհով մտնենք գյուղ, դուրս գանք՝ երեխեքով, ուսուցիչներով»։
Չնայած հայտարարություններին, որ Բարձրավան, Որոտան և Շուռնուխ բնակավայրերի համար շրջանցող ճանապարհներ են կառուցվելու, պատրաստ է արդեն Գորիս-Կապան ճանապարհի այլընտրանքային՝ Տաթև-Աղվանի հատվածը, սակայն Աշխարհապետը նշում է, որ նոր ճանապարհների կառուցման հույս չունեն. «Էշ մի սատկի, գարուն կգա»։
Նա պատմել է, որ պարբերաբար երթևեկում էր միջպետական ճանապարհի այդ հատվածով, չնայած ադրբեջանական անցակետը մի քանի ամիս է, ինչ տեղակայված է։ Անգամ սահմանված էր երթուղի։ Հստակ ժամեր էին գործում՝ Շուռնուխից Գորիս գնալու համար։ Այսօր ճանապարհը հայկական մեքենաների համար փակ է, միայն իրանցի վարորդներն են վճարի դիմաց երթևեկում գլխավոր մայրուղով։
«Երեկ ժամը 8-ի կողմերը անցակետը անցել եմ ռեյսավոյով։ Արդեն մեր համաքաղաքացիները, գյուղի բնակիչները անունը «ռեյսավոյ» են դրել՝ 7-ի, 8-ի, 9-ի ռեյս։ Գնացել եմ ու հետ եկել Գորիս։ Այսօր հայտարարությունը արդեն տեսանք, տեղեկացանք իրավիճակի մասին, որ արդեն փակ է։ Նույն անցակետը, որ ես երեկ անցել եմ, այսօր փակ է, ընդամենը հատային պարսկական մեքենաներն են անցնում։ Հայկական ոչ մի տրանսպորտ՝ ոչ բեռնատար, ոչ մարդատար չի անցնում, արգելափակված վիճակ է՝ խոսքը Գորիսի ներքևում անցակետի մասին է»։
Շուռնուխում ևս, ինչպես Բարձրավանում, հույս ունեին, որ մայրուղին կրկին կշահագործվի՝ առանց ադրբեջանցիների, բայց կյանքը փոխվեց ու կրկին դեպի վատը։ Ուսուցիչների՝ տեղ հասնելու խնդիր կա։ Գորիսից կենսական նշանակության կարևոր իրեր այլևս չեն կարողանա ձեռք բերել՝ կամ ձեռք կբերեն մեծ դժվարությամբ։ Այստեղ ևս շտապօգնության ծառայությունից չեն օգտվի, գյուղատնտեսական ապրանքներ ձեռք բերելու, արտադրանքը վաճառելու հարցում ևս խնդիրներ կան։ Ճանապարհը երկարում ու բարդանում է, ծախսերը՝ ավելանում։
«Շոուները սպասվում են։ Բարեփոխումներ պետք է լինեին, բայց փաստորեն, լրիվ բացասական է։ Պարալիզացում է, իր ասած ապագան կամաց-կամաց լինում է»։
Խոսելով նաև կառավարության որոշման մասին, որ Երևան–Կապան–Երևան կանոնավոր չվերթեր են իրականացվելու հունվարից, շաբաթական երկու անգամ, Աղաբեկյանը նշեց, որ սա կրկին խոսում է այն մասին, որ մայրուղին չի շահագործվի, շատերն էլ գուցե, ընդունեն խայծը, որ կառավարությունը մատուցում է։
«Կուտ է։ Այդ կուտը կեսը կերել է, եթե մի կեսը սթափվեն, վազվռատ կանեն, եթե չէ՝ մնացածն էլ կուտեն այդ կուտը»,- եզրափակեց աշխարհապետը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.