23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով իրականացված համակողմանի քննության արդյունքում ձեռք է բերվել փոխկապակցված, հավաստի և բավարար ապացույցների համակցություն, որով հիմնավորվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության բարձրաստիճան պաշտոնատար անձ հանդիսացող Հ.Դ-ն 2020 թվականի սեպտեմբերից մինչև 2021 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում դրսևորել է հակաիրավական վարքագիծ, որի շրջանակներում կատարել է 12 դրվագ ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ:
ԱԱԾ մամուլի կենտրոնից մանրամսնում են, որ Հ.Դ-ն մի շարք քաղաքացիներից պահանջել և ստացել է տարբեր, այդ թվում՝ խոշոր և առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր շուրջ 8 միլիոն ՀՀ դրամ կաշառքներ, չարաշահել է իշխանությունը և պաշտոնեական դիրքը՝ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող, ինչպես նաև զորահավաքի շրջանակներում զորակոչվող անձանց առաջնագիծ չտանելու, իրենց նախընտրած զորամասում ծառայության անցնելու, ծառայության վայրն ինքնակամ թողնելուն նպաստելու, ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակցին նախընտրած վայրում աշխատանքի տեղափոխելու և այլնի համար, որպիսի գործողությունների հետևանքով էական վնաս է պատճառել զինվորական ստորաբաժանումների առջև դրված խնդիրների կատարման բնականոն ընթացքին, խախտվել է ստորաբաժանումների մարտական հաշվարկը, խաթարվել է ռազմական դրության ժամանակ զորահավաքի կազմակերպման և զորահավաքային զինծառայողների համալրման բնականոն գործընթացը:
Զուգահեռաբար նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների անհրաժեշտ համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության՝ կոչումով գնդապետ պաշտոնյան, 2020 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, իր ծառայողական պարտականությունները կատարելու նպատակով գտնվելով Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, գաղտնի եղանակով հափշտակել է ռազմական դրության ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացված առանձնապես խոշոր չափերի՝ 3.680.000 ՀՀ դրամ արժողությամբ «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերությանը պատկանող «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան:
Քրեական գործով ձեռք բերված ապացույցներով որպես մեղադրյալ են ներգրավվել ընդհանուր թվով 22 անձ, որոնցից 13-ի մասով քրեական գործը անջատվել է առանձին վարույթում և 2021 թվականի նոյեմբերի 12-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար, իսկ մնացած դրվագներով նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Քաղաքական վերլուծաբան նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքի իր էջում գրում է։
«Ավելի մանրամասն ասեմ։
Վայոձ Ձորի մարզի Արենիի, Ելփինի, Չիվայի և շրջակա բնակավայրերի բնակիչները լավ գիտեն, որ դիմացը՝ դեպի Նախիջևանի կողմ կա Կըզըլքայա կոչվող բարձունք, որը մինչև 2018-ը ամբողջությամբ հայկական կողմի հսկողության տակ էր։ 2018-ից հետո բարձունքի մի մասն է հայկական զորքը հսկում, ինչը հնարավորություն է տալիս թշնամուն զրկել Վայոց Ձորի մարզի նշված բնակավայրերը և դեպի Եղեգնաձոր գնացող միջպետական ճանապարհը թիրախավորելուց։
Կըզըլքայա բարձունքի հարևանությամբ նաև Արփա գետի վրա կառուցված ջրամբարն է, որի մի մասը ևս մինչև վերջերս մեր կողմից հսկվում էր։ Հիմա այն ամբողջությամբ թշնամու հսկողության տակ է։
Այժմ ՀՀ իշխանությունները հրահանգել են այդ հատվածում հետ քաշել զորքերը և հասցնել այն հատված, որը գծված է Google maps-ի քարտեզով։ Այլ կերպ՝ թշնամուն թույլ տալ դիտարկել Արենի, Չիվա, Ելփին և հարակից մյուս բնակավայրերը, նաև միջպետական ճանապարհը։
Զինվորականներ, եթե դուք կատարեք այս ապազգային հրամանը և սպառնալիքի տակ դնեք հայկական բնակավայրերը, ապա դուք զուրկ եք սպայի պատվից։ Տեր կանգնեք ձեր հայրենիքին ու պատվին»,-գրել է նա։
Նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ գնդակոծության են ենթարկել հայկական դիրքերը։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով։
Պաշտպանության նախարարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, իրադրության հետագա զարգացումների վերաբերյալ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով։
ՆԱՏՕ-ն «կանգնած է Ուկրաինայի կողքին՝ Ուկրաինայի սահմաններին ռուսական զորքերի մեծ եւ անսովոր կուտակման պայմաններում»: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, փոխանցում է Reuters-ը։
Ընդգծելով, որ այժմ կարեւոր է կանխել վերահսկողությունից իրավիճակի դուրս գալը, Սթոլթենբերգը Ռուսաստանին կոչ է արել «թափանցիկություն ցուցաբերել ռազմական գործողությունների առնչությամբ, նվազեցնել լարվածությունը եւ կանխել էսկալացիան»։ «Մենք պետք է հստակ լինենք, մենք պետք է իրատես լինենք այն խնդիրների հանդեպ, որոնց բախվում ենք: Եւ մենք տեսնում ենք ռուսական ռազմական հզորության զգալի կուտակում»,- Բրյուսելում Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ մամուլի ասուլիսում ասել է Սթոլթենբերգը։
Նա ասել է, որ չէր ցանկանա ենթադրություններ անել Ռուսաստանի մտադրությունների վերաբերյալ։ «Մենք տեսնում ենք զորքերի անսովոր կենտրոնացում, եւ մենք գիտենք, որ Ռուսաստանը նախկինում պատրաստ է եղել օգտագործել այս տեսակի ռազմական հնարավորությունները՝ Ուկրաինայի դեմ ագրեսիվ գործողություններ իրականացնելու համար»:
Սթոլթենբերգի խոսքով՝ «սահմանին ռազմական զորախմբի կուտակումը, որը Ուկրաինան անցյալ շաբաթ գնահատել է 100 000 անձ, վտանգավոր է», քանի որ դա կրճատում է նախազգուշացման ժամանակը, եթե Ռուսաստանը որոշի «ագրեսիվ ռազմական գործողություն իրականացնել Ուկրաինայի դեմ»:
«Իրավիճակը կարող է ընթանալ ցանկացած ուղղությամբ»,- Եվրամիությունից իր գործընկերների հետ հանդիպման կուլիսներում լրագրողներին ասել է Լիտվայի արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը:
Նրա խոսքով, Արեւմուտքը չի կարող բացառել «Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա, քանի դեռ միջազգային ուշադրությունը կենտրոնացած է Բելառուսում միգրացիոն ճգնաժամի կամ այն փաստի վրա, որ Ռուսաստանը մշտական ռազմական ներկայություն է հաստատում Բելառուսում»։ «Ես չեմ բացառում այս հնարավորությունը»,- ասել է նա։
2021թ. նոյեմբերի 14-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մի խումբ զինված զինծառայողների կողմից առանց թույլտվության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի վարչական տարածքին հարող ՀՀ պետական սահմանը հատելու և ՀՀ տարածքով 1-ից մինչև 2 կմ առաջանալու, ՀՀ ԶՈՒ 4 մարտական դիրքերին մոտենալու, այնտեղ գտնվող ՀՀ ԶՈՒ զինծառայողների հասցեին բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելու, ՀՀ տարածքի այդ մասը Ադրբեջանի Հանրապետությանը հանձնելուն ուղղված գործողություններ կատարելու, զենքի գործադրման սպառնալիքներով ՀՀ ԶՈՒ զինծառայողներին այդ տարածքներից հեռանալու պահանջ ներկայացնելու դեպքի առթիվ ՀՀ Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասով և 300.2-րդ հոդվածի հատկանիշներով:
Ինչպես ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, քրեական գործի շրջանակներում, հակառակորդի գործողություններից զատ քննության առարկա է դառնալու նաև նշված մարտական դիրքերին թշնամական ուժերի մոտենալը հնարավոր դառնալու, այդ դիրքերից ՀՀ ԶՈւ զինծառայողների հեռանալու հանգամանքները:
Դրանց կապակցությամբ ևս կտրվել իրավական գնահատականներ:
Նման բան գոյություն չունի, դա նշված էր նաև Անվտանգության խորհրդի հայտարարության մեջ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե կան տարածքներ, որոնք անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Նա նշեց, որ այդ թեմայի շուրջ բավականին շատ շահարկումներ են արվում։
Նա խորհուրդ տվեց հանձնել բառը հանել բառապաշարից, և ասաց, որ որևիցե մեկը որևէ բան հանձնելու հետ կապված քննարկման ներկա չի եղել, իսկ մամուլի տեղեկությունները չհաստատեց։
«Անցակետեր են տեղադրվել այն տարածքներում, որոնք որ համարվում են Ադրբեջանի Հանրապետություն, և իրենք իրենց վերահսկողության տակ գտնվող մասում տեղադրել են անցակետեր։ Հայաստանի Հանրապետության որևէ բնակավայր կտրված չէ Հայաստանի Հանրապետությունից, կան բնակավայրեր, որ ճանապարհը երկարել է, կա ճանապարհ՝ ոչ բարվոք վիճակում է, և դա էլ տարվա վերջ կշտկվի»,–ասաց նա։
Հարցին, թե առանց դելիմիտացիայի և դեմարկացիայի՝ ինչպես է Ադրբջանը եկել և ասում, որ իրենն է այդ տարածքը, Ալեն Սիմոնյանն ասաց, որ մենք 2010 թվականի վարչական օրենք ունենք, որով այդ տարածքները տարանջատվել են, ինչպես նաև կան այն բոլոր քարտեզները, որոնք ԽՍՀՄ ժամանակաշրջանից գոյություն ունեն, որով ՀՀ-ն անկախություն է հռչակել։
«Մենք պետք է հասկանանք, թե հայրենիքը դա վիրտուալ ինչ-որ բան է, որ սկսում է ամբողջ լեռնաշխարհով, թե կոնկրետ սահմաններ ունեցող բան է»,-ասաց նա և նշեց, որ եթե դեմարկացիայի, դելիմիտացիայի արդյունքում պարզ դառնա, որ ինչ-որ տեղեր ադրբեջանական ուժերը պետք է հետ գնան, միանշանակ հետ կգնան։ Նա շեշտեց, որ Արդբեջանի ծավալած գործողությունները չեն բխում նոյեմբերի 9-ի հայտարարությունից և այս հարցը ՌԴ գործընկերների հետ քննարկելու են։
Նա հայտնեց, որ առաջ եկած զորախումբը բանակցությունների միջոցով հետ է քաշվել. «Չորս հենակետերը որևէ մեկի կողմից չեն վերահսկվում, այսինքն ադրբջանական զորախմբեր ևս չկան այնտեղ։ Ակնհայտ է, որ մեզ համար դա հայկական տարածք է, և դեմարկացիայի և դելիմիտացիայի ընթացքում դա կապացուցենք և քայլեր կանենք։ Ես վստահ եմ, որ հետ է գնալու, հակառակ պարագայում մենք նույնպես որոշ տեղերում կարող ենք հետ չգնալ։ Այո վստահ եմ, որ հետ կգնան»,–ասաց նա:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի առանձին աշխատակիցների ներգրավմամբ գործել է կոռուպցիոն սխեմա, որի շրջանակներում, գնումների գործընթացում հաղթող ճանաչված շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներից պաշտոնատար անձինք պահանջել և ստացել են առանձնապես խոշոր չափերի կաշառք-գումարներ։ Այս մասին հայտնում են Ազգային անվտանգության մամուլի ծառայությունից։
Մասնավորապես, նախապատրաստված նյութերում առկա փաստական տվյալների համաձայն, պետական մարմնում մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ հանդիսացող, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ծրագրերի իրականացման բաժնի ղեկավարը, հիմնադրամի կողմից 2021 թ-ի հուլիսին անցկացված միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքների շուրջ 1,8 մլրդ դրամի արժողությամբ մրցույթում հաղթող ճանաչված կապալառու կազմակերպության սեփականատիրոջից, վերոնշյալ դպրոցի կառուցման աշխատանքների ընթացքում, կապալառու ընկերության օգտին իր լիազորությունների շրջանակներում հովանավորչության, այդ թվում՝ հիմնադրամին ներկայացված շինարարական աշխատանքների ընթացիկ ավարտական ակտերն անխոչընդոտ ընդունելու համար պահանջել է առանձնապես խոշոր չափերով 25.000.000 ՀՀ դրամ կաշառք, որից 2.404.100 ՀՀ դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլարը պաշտոնատար անձը ստացել է 2021 թ-ի սեպտեմբերին։
Ստացված տեղեկությունների իրացման նպատակով, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում, 2021 թ-ի նոյեմբերի 12-ին պաշտոնատար անձի կողմից կաշառքի հերթական մասնաբաժինը՝ 1.900.760 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլարը ստանալուց հետո, նա և կաշառք տված անձը բռնվել և բերման են ենթարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն։ Անձնական խուզարկության արդյունքում պաշտոնատար անձի մոտից հայտնաբերվել է կաշառքի առարկա գումարը։
Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։ Պաշտոնատար անձը և նրան կաշառք տվողը ձերբակալվել են, իրականացվում է նախաքննություն։
Իրականացվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումեր կոռուպցիոն սխեմայի հնարավոր բոլոր դրվագները, դրանցում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և յուրաքանչյուր արարքին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։
Տեղեկացնում ենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը շարունակելու է նպատակաուղղված պայքար մղել պետության տնտեսական հիմքերը քայքայող տարաբնույթ կոռուպցիոն երևույթները բացահայտելու, դրանց հետագա ծավալումը կանխելու ուղղությամբ:
Ժամանակն է, որ Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը խուսափի Հայոց ցեղասպանության հարցում իր նախորդի մոտեցումներից։Իսրայելի խորհրդարանի քննարկմանն է ներկայացվել Հայոց ցեղասպանության ճանաչումը ենթադրող բանաձևի հերթական նախագիծը: Ինչպես և նախկինում, այն նախաձեռնողները ընդդիմության ներկայացուցիչներ են հանդիսանում։ Սակայն հատկանշական է, որ այժմ նախագծի համահեղինակների թվում նախկին վարչապետ Նեթանյահուի համախոհներն են, որը ժամանակին մեծ ջանքեր է գործադրելՔնեսեթում բոլոր հայամետ նախաձեռնությունները տապալելու համար։ Միևնույն ժամանակ, կառավարության կարևորագույն պաշտոններն այժմ զբաղեցնում են այն քաղաքական գործիչները, որոնք նախկինում հանդես են եկել որպես երիտթուրքական ռեժիմի հանցագործությունների դատապարտման կողմնակից։ Ինչպե՞ս կանդրադառնա այս դասավորությունը Հայոց ցեղասպանության ճանաչման հեռանկարի վրա:
Սա հունիսին Իսրայելում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Քնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչման հասնելու առաջին փորձն է։ Նախորդ բոլոր փորձերը հանգում էին նախկին վարչապետ, 15 տարի շարունակ երկիրը ղեկավարած Բենիամին Նեթանյահուի աշխատակազմի կոշտ հակազդեցությանը։Այդ պատճառով էլ հայկական քաղաքական էլիտայի շատ ներկայացուցիչներ Երուսաղեմում իշխանության փոփոխությունը զգուշավոր լավատեսությամբ ընդունեցին։ Երևանյան փորձագետները հույս հայտնեցին, որ ընտրություններում ընդդիմության հաղթանակը պայմաններ կստեղծի արցախյան 44–օրյա պատերազմի ժամանակ Նեթանյահուի վարչակազմի կողմից Ադրբեջանին ցուցաբերած անուղղակի աջակցության արդյունքում գործնականում ընդհատված հայ-իսրայելական հարաբերությունները վերականգնելու համար: Նոր կառավարիչների հայացքներն ու մոտեցումները թույլ էին տալիս երկխոսության արդյունավետություն ակնկալել՝ դրա վերսկսման դեպքում։Նոր իշխող կոալիցիայի առաջնորդները՝ Նաֆթալի Բենեթն ու Յաիր Լապիդը, տարբեր ժամանակներում կողմ են արտահայտվել Քնեսեթի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ Վարչապետ Բենեթը 2015թ․-ին, երբ կրթության նախարարն էր, անձամբ էր առաջ էր քաշում այդ թեման, ինչը հակասում էր այն ժամանակվա կառավարության գծին։«Ես դիմել եմ խորհրդարանի նախագահին՝ արտոնելու Իսրայելի կողմից Թուրքիայի իրականացրած Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը», — հայտարարում էր Բենեթը վեց տարի առաջ կայացած խորհրդարանական լսումների ժամանակ:
Ավելի հստակ էր Յաիր Լապիդի դիրքորոշումը, որն այժմ զբաղեցնում է արտաքին գործերի նախարարի պաշտոնը և պատրաստվում է գլխավորել կառավարությունը 2023 թվականին:Խորհրդարանական ընդդիմության առաջնորդը լինելով՝ Լաբիդն անձամբ էր նախաձեռնել Քնեսեթում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկումը։ Նրա ջանքերը շատ մոտ էին դրական արդյունք ապահովելուն, բայց կառավարությունը քվեարկությունը տապալելու միջոց գտավ։ 2019թ․-ին Լապիդը խոստացավ, որ եթե հաղթի ընտրություններում, կհասնի Ցեղասպանության ճանաչմանը։Սակայն, չնայած այս ամենին, իշխող կոալիցիան ներկայացնող պատգամավորները չաջակցեցին ընդդիմադիրներին, որոնք Քնեսեթի քննարկմանն էին ներկայացրել Հայոց ցեղասպանության մասին բանաձևի նոր նախագիծը: Օրինագծի համահեղինակն են դարձել վեց խորհրդարանական, որոնցից երեքը՝ «Լիկուդից», որտեղ Բենիամին Նեթանյահուի դերն օրեցօր նվազում է, մյուս երեքը՝ ուլտրա-կրոնական ՇԱՍ կուսակցությունից, որը նախկինում երբեք հայկական հարցում իրեն չի դրսևորել։
Ամենաանսպասելին այն էր, որ նրանց չաջակցեցին «Մերեց» ձախ կուսակցության պատգամավորները․ այդ կուսակցությունը մշտապես հայ համայնքի կողքին է եղել և աջակցել գրեթե բոլոր նախաձեռնություններին։ Իսրայելի հայերը չեն ուզում հավատալ, որ կառավարությունում բարձր պաշտոններ ստանալուց հետո այն կուսակցության առաջնորդները, որի օգտին իրենք ավանդաբար քվեարկել են, վերանայել են իրենց հայացքները։Հարկ է նշել, որ իշխող կոալիցիայում թուրքերն ու ադրբեջանցիները հզոր լոբբի ունեն՝ ի դեմս «Մեր տունը Իսրայելն է» աջ կուսակցության։ Այն գլխավորում է Բաքվի և Անկարայի վաղեմի գործընկեր Ավիգդոր Լիբերմանը։ Գուցե հենց կառավարությունում նրա ներկայությունն է յուրատեսակ հակակշիռ դարձել «Մերեց» կուսակցության՝ մեզ համար դրական դերին։ Լիբերմանը չի կարողացել այնպիսի պորտֆել ստանալ, որը թույլ է տալիս ազդել արտաքին քաղաքականության և ուժային կառույցների վրա։ Թեև ֆինանսների նախարարի պաշտոնում էլ որոշումների կայացման վրա ազդելու մեխանիզմները քիչ չեն։Երուսաղեմում գործող Արևելյան Եվրոպայի երկրների ինստիտուտի տնօրեն, Հայ-իսրայելական միջազգային հասարակական ֆորումի համանախագահ Ալեքսանդր Ցինկերը դեռևս ամռան սկզբին կանխատեսել էր, որ Լիբերմանի ջանքերը կհանգեցնեն «Ցեղասպանության ճանաչման հարցի հետաձգմանը»։
Պետք է հասկանալ, որ այնպիսի հարցերում, ինչպիսին Հայոց ցեղասպանության ճանաչումն է, նոր վարչապետ Բենեթի ձեռքերը, մեծ հաշվով, կապված են։ Դա պայմանավորված է մեր ներկայիս կառավարության կոալիցիոն բնույթով և այդ կոալիցիայում Բենեթի դիրքորոշման անկայունությամբ։ Սա հաշվի առնելով` ես նրա կառավարությունից որակապես նոր լուծումներ չեմ ակնկալում Հայոց ցեղասպանության հարցում», -նշում էր Ցինկերը։Գրեթե կես տարի անց նորից անդրադառնալով թեմային, նա Facebook-ի իր էջում գրում է․«Շատ հետաքրքիր է, թե ինչպես իրենց կպահեն արտաքին գործերի նախարար Յաիր Լապիդը, արդարադատության նախարար Գիդեոն Սաարը և շրջակա միջավայրի նախարար Թամար Զանգբերգը, որոնք 2018-2019 թվականներին իրենք են հանդես եկել Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին և փորձել են նույնատիպ օրինագիծ իրականացնել։ Այս անգամ ի՞նչ պատճառաբանություններ կհորինի իշխող կոալիցիան..․»։
Ադրբեջանական և թուրքական լոբբիի առաջնորդները համոզված են, որ Քնեսեթն իրենց չի հիասթափեցնի։
«Ես չեմ կարծում, որ Իսրայելի նոր կառավարությունը կփոխի Ադրբեջանի հետ համագործակցության վեկտորը։ Ադրբեջանա-իսրայելական հարաբերություններում ամեն ինչ միայն կբարելավվի,-Բաքվի լրագրողներին տված հարցազրույցում ասել է իսրայելցի քաղաքագետ Միխայիլ Ֆինկելը,-եթե կշեռքի մի նժարին դնենք Ադրբեջանի հետ հարաբերությունները ռազմական, հետախուզական և տնտեսական առումով շարունակելու նպատակահարմարությունը, իսկ մյուս նժարին՝ հայկական լոբբիի այն սակավաթիվ ձայները, որոնք Ցեղասպանության ճանաչում են պահանջում, ապա, իհարկե, կշահի այն վեկտորը, որը եղել է Բենիամին Նեթանյահուի օրոք…»:Սակայն առանց իշխող կոալիցիայի վերջնական որոշումն իմանալու կանխատեսումներ անելը անշնորհակալ գործ է։ Բենեթն ու Լապիդը մինչ օրս պարզապես առիթ չեն ունեցել զբաղվելու Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում միասնական մոտեցման մշակմամբ։ Հենց այդ պատճառով Քնեսեթում նրանց գործընկերները չէին համարձակվում որոշակի դիրքորոշում արտահայտել։
«Լիկուդի» և ՇԱՍ-ի ընդդիմադիրների ակտիվությունը կառավարիչներին կստիպի կոնսենսուսային որոշում ձևավորել, որից հետո էլ հնարավոր կլինի օբյեկտիվորեն դատել հայամետ նախաձեռնության հաջողության շանսերի մասին։ Նաֆթալի Բենեթն ու Յաիր Լապիդը հիանալի հնարավորություն ունեն ընտրազանգվածին ապացուցելու իրենց հետևողականությունն ու հավատարմությունը տված խոսքին։
Երեկ ադրբեջանական ԶՈւ գործողությունների հետևանքով Հայաստանի ԶՈւ չորս մարտական դիրքեր հայտնվել էին շրջափակման մեջ: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ անվտանգության խորհուրդը` անդրադառնալով երեկվա դեպքերին։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԽ խորհրդի նիստ էր հրավիրել և հայտարարել ` երեկ Ադրբեջանական զորքերը արևելյան կողմից ներխուժել են ՀՀ տարածք։ ԱԽ–ն էլ հավելում է, որ «Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները զրահատեխնիկայի աջակցությամբ են ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք:
«Երեկ ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինտեխնիկան և զորքը բանակցությունների արդյունքում դուրս են եկել ՀՀ տարածքից, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դուրս են բերվել վերոնշյալ չորս մարտական դիրքերից»,–նշված է ԱԽ հայտարարության մեջ։Այնուամենայնիվ՝ նշված հատվածում շարունակում են ծավալված մնալ դեռևս այս մայիսին ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինծառայողներ:Միաժամանակ, անվտանգության խորհուրդը վստահեցնում է` լուրերը, թե ՀՀ ԶՈւ վերադաս հրամանատարության կամ քաղաքական իշխանության կողմից դիմադրություն ցույց չտալու հրաման է արձակվել՝ իրականությանը չեն համապատասխանում: ՀՀ Անվտանգության խորհուրդը համապատասխան մարմիններին հանձնարարել է իրականացնել միջադեպի պատշաճ քննություն:
ԱԽ–ն Ռուսաստանի, ՀԱՊԿ–ի և միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում Ադրբեջանի զինված ուժերի շարունակական ագրեսիվ գործողությունների վրա` ընդգծելով, որ այդ գործողություններն ուղղված են ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և տարածաշրջանային անվտանգության ու կայունության դեմ։ Բացի այդ, դրանք նաև հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին:Միաժամանակ, նշվում է, որ Անվտանգության խորհուրդը արտահայտում է իշխանությունների և ժողովրդի վճռականությունը հայրենիքի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և անկախությունը պաշտպանելու գործում:Ավտանգության խորհուրդը շարունակում է ընդգծել հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի խաղաղ հանգուցալուծման անհրաժեշտությունը, այն է՝ Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի դե յուրե հաստատված սահմանագծից զորքերի հայելային ետքաշում, միջազգային հովանու ներքո սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի մեկնարկ:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը կոչ ենք անում ակտիվացնել ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորման ուղղությամբ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Սիսիանի մոտակայքում Ադրբեջանը նոր ագրեսիա է սկսել’ մտնելով ՀՀ տարածք։ Թշնամին ավելի ու ավելի է խորացնում ճնշումը հայ հանրության նկատմամբ, որ վերջապես համաձայնենք միջանցք տալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Նաիրի Հոխիկյանը։
«Շեշտում եմ հայ հանրության, ոչ թե ՀՀ քաղաքական իշխանության, քանի որ փաշինյանական ռեժիմը վաղուց մտել է այդ գործարքի մեջ, ուղղակի լավ է հասկանում, եթե հիմա տա միջանցքը, հայ հանրությունը միանգամից ոտնատակ կտա այդ ազգուրացներին։
Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի կողքին չկա մի մարդ, որ մարդկային հասկանալի լեզվով բացատրի’ դուք ձախողել եք, դուք թույլ եք և անսկզբունք։ Ամենակարևորը’ դուք հայ չեք։ Գնացեք էլի, գնացեք, թողեք մենք երկիրը ոտքի հանենք»․- գրել է Հոխիկյանը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.