23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Շուրջ մեկ տարի և երեք ամիս անհետ կորած համարվող Ցորի Դ-20 դիվիզոնի տղաների աճյունները գտնվել են։ Ինը զինծառայողների հոգեհանգիստը տեղի է ունենալու դեկտեմբերի երկուսին՝ զինվորական արարողակարգով։ Տեղեկութունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց զինծառայողի հարազատը։
«Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզոնի տղաների հոգեհանգստի արարողություն տեղի կունենա Ս․Թ-ի դեկտեմբերի երկուսի ժամը 16։30-ին, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում։ Ծնողների խնդրանքով, ծաղկեպսակների համար նախատեսված գումարները կարող են փոխանցել Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանին՝ անհետ կորած զինծառայողների ուխտագնացությունների կազմակերպման նպտակով (բանկային հաշվեհամար՝ 163548011010, Վարուժան Հակոբյան)»,- հայտնեց զինծառայողի հարազատը։
Ավելի վաղ, «Փաստինֆո»-ն անդրադարձել էր հրետանային դիվիզիոնի
զինծառայողների անհետ կորելու փաստին։ Սույն թվականի նոյեմբերի երկուսին
Ադրբեջանը հայկական կողմին փոխանցեց զինծառայողների աճյուններ։
ԱՀ Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի խաչմերուկում ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ, երկար բանակցություններից հետո ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել արցախյան 3-րդ պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող 11 հոգու աճյուն: Նրանց ինքնությունը հաստատվեց դատաբժշկական փորձաքննությունից հետո՝ նրանք ցորի հրետանավորներն էին։
Նրանցից 9-ին՝ Ազատյան Դավիթ Լևոնի, Անտոնյան Հայկ Հովհաննեսի, Դանիելյան Կարեն Բորիկի, Միքայելյան Արտակ Ջիվանի, Օհանյան Նարեկ Արմենի, Պապյան Վահե Արթուրի, Պապիկյան Հայկ Մհերի, Պողոսյան Ռուբեն Արսենի, Պողոսյան Սամվել Ստեփանի, կհուղարկավորեն դեկտեմբերի երկուսին։
Գաղտնի պահվող փաստաթուղթը չի կարող միայն հանձնաժողով ստեղծելուն վերաբերել: Այս մասին Հանրապետության հրապարակում «Ազատագրական շարժման» հրավիրած հանրահավաքի ժամանակ ունեցած ելույթում հայտարարեց ԵՊՀ դասախոս, «5165 շարժում» կուսակցության անդամ Մենուա Սողոմոնյանը՝ անդրադառնալով ենթադրվող հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ նոր փաստաթղթի բովանդակությանը եւ դրա ենթադրվող վտանգներին:
«Վեցերորդ օրն է՝ պահանջում ենք Նիկոլ Փաշինյանից բացահայտել Ադրբեջանի հետ սահմանազատման եւ սահմանագծման մասին այդ գաղտնի պահվող փաստաթուղթը, ԱԺ-ից ու ՀՀ նախագահից՝ իրենց սահմանադրաիրավական լիազորությունները գործադրել այդ բովանդակությունը բացահայտելու համար: Փաշինյանն ասել էր, որ դա միայն հանձնաժողով ստեղծելու մասին փաստաթուղթ է, բայց պարզից էլ պարզ է, որ այն չի կարող միայն դրան վերաբերել, ամիսներ շարունակ պրոցեսը տեւի, եւ արդեն չորրորդ փաստաթուղթը միայն հանձնաժողովի մասին լինի: Պարզից էլ պարզ է, որ փաստաթուղթն այն հանձնաժողովի աշխատանքների հիմքում ընկած քարտեզների, սկզբունքների, կարմիր գծերի մասին է, թե ինչ է պատրաստ զիջելու կամ, գուցե, պատրաստ չէ զիջելու Փաշինյանը, ինչը մինչ այժմ գաղտնի է պահվում:
Մենք գործ ունենք մի մարդու հետ, որը ՀՀ տարածքի հետ վարվում է որպես սեփական բոստանի, մասնավոր սեփականության՝ ում՝ ինչքան պետք է, տալիս է, զիջում է: Ուզում եմ հիշեցնել Սանասարից ու Կովսականից մեր զորքերը բանավոր պայմանավորվածությամբ հետ քաշելու մասին, այն դեպքում, երբ եռակողմ փաստաթղթով զորքերը պետք է մնային այնտեղ, որտեղ կանգնել էին: Բայց նա զորքերն այն աստիճան հետ քաշեց, որ Գորիս-Կապան ճանապարհի որոշ հատվածներ թշնամու ձեռքում հայտնվեցին: Պետք է նա դիմադրություն կազմակերպեր, եւ փաստաթղթի երաշխավորին օգնության կանչեր՝ որպես վկա, բայց դա չի արել: Այս մարդը Սահմանադրության հետ խաղալիքի պես է վարվում՝ եթե գրված է, որ ՀՀ տարածքի ցանկացած փոփոխություն Սահմանադրությամբ է լուծվում, իսկ նա առանց սահմանադրաիրավական ընթացակարգերի առատորեն տարածքներ է զիջում ու նվիրում»,- հայտարարեց Սողոմոնյանը:
Նախաձեռնող խմբի անդամները կոչ են անում քաղաքացիներին միանալ շարժմանը՝ մի կողմ դնելով քաղաքական տարաձայնությունները, մոտեցումների տարբերություններն ու անձնական ճաշակները, որպեսզի հնարավոր լինի պայքարն իր նպատակին հասցնել:
«Ազատագրական շարժում»-ը երեք հիմնական պահանջ է ներկայացրել ՀՀ իշխանությանը.
1. Կանխել սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագիրը` այդ թվում պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը,
2. Թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն,
3. Պահանջել, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը և պաշտպանեն ՀՀ տարածքային ամբողջականությունը»,- նշված է հաղորդագրությունում:
Ինտերներտ կապը Հայաստանում թույլ է, քանի որ ռուսական Լիպեցկ քաղաքի շրջանում մալուխը պոկվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ինտերնետի հարցերով փորձագետ, «Հայաստանի Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգոր Սաղիյանը։Բանն այն է, որ Հայաստանում համացանցի օգտատերերը նոյեմբերի 26-ի վաղ առավոտից բողոքում են դանդաղ ինտերնետից։ Տեղական մատակարարները պատասխանում են, որ իրենց մոտ խափանումներ չեն գրանցվել, սակայն ինտերնետի որակը չի բարելավվում։«Ինտերնետը երկու ճանապարհով է Հայաստան հասնում՝ Վրաստանի տարածքով Վառնայից ու Գերմանիայից, իսկ երկրորդը՝ Նովոռոսիյսկից։ Լիպեցկում արդեն 4 ժամ է խափանում է, ու ամբողջ ծանրաբեռնվածությունը Caucasus Online — ի (Վրաստանից Բուլղարիայի ուղղությամբ Սև ծովի հատակով ընթացող օպտիկական մալուխի օպերատոր) վրա է ընկել», -ասաց փորձագետը։
Հենց այդ թերությամբ էլ նա բացատրեց ինտերնետի դանդաղությունը, սակայն, նրա խոսքով, շուտով մալուխը կվերանորոգվի, և Հայաստանը կրկին երկու ճանապարհով կմիանա համացանցին։Նշենք, որ Վրացական Caucasus Online ընկերությունը Վրաստանից Բուլղարիայի ուղղությամբ Սև ծովի հատակով գնացող օպտիկական մալուխի օպերատորն է։ Սա Եվրոպայի ու Հարավային Կովկասի միջև ինտերնետի տրաֆիկի խոշորագույն ալիքն է: Ընկերության գլխավոր բաժնետերերը վրացի ներդրողներ են, որոնց մի մասը գրանցված է Եվրոպայում։ Սակայն օգոստոսի 8-ին Վրաստանի խորհրդարանն ինտերնետ կապի մայրուղային ալիքի բաժնետոմսերի 49 տոկոսը վաճառել է ադրբեջանցի գործարար Նասիմ Հասանովին։
ՀՀ քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնում է Վայոց ձորում նոյեմբերի 16-ին տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում մարտական դիրքը լքելու փաստի առթիվ հարուցված քրգործի մասին։
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմամբ, դրանք իրենց համակցության մեջ վերլուծությամբ և համատեղ գնահատմամբ պարզվել է, որ Գ.Գ.-ն, 2021 թվականի նոյեմբերի 16-ին իրականացնելով ՀՀ ՊՆ N զորամասի գումարտակի հրամանատարի պաշտոնակատարի պարտականությունները, նշանակված լինելով որպես նույն գումարտակի պահպանությանը հանձնված պաշտպանության շրջանի պատասխանատու և ընդգրկված լինելով մարտական հերթապահությունում գումարտակի պահպանությանը հանձնված տեղամասում, իսկ Ս.Մ.-ն, նույն ժամանակ ընդգրկված լինելով մարտական հերթապահությունում և իրականացնելով մարտական դիրքի դիտորդի պարտականությունները, խախտել են «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքով, ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով հաստատված մարտական հերթապահության կազմակերպման և իրականացման կանոնադրությամբ սահմանված կանոնները, որպիսի գործողություններն առաջացրել են ծանր հետևանքներ. Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք՝ մարտական դիրք, դիրքում մնացած 13 զինծառայողներ գերեվարվել են հակառակորդի կողմից, մարտական դիրքն անցել է հակառակորդի վերահսկողության տակ, գերեվարված 13 զինծառայողներից Տ.Ս.-ի և Ա.Գ.-ի սպանված դիերը համապատասխանաբար նոյեմբերի 17-ին և 19-ին փոխանցվել են հայկական կողմին, դիրքում մնացած 11 զինծառայողների գտնվելու վայրը մինչև օրս անհայտ է։
2021թ. նոյեմբերի 22-ին և 23-ին, Գ.Գ.-ն և Ս.Մ.-ն ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել են։ Նոյեմբերի 24-ին վերջիններիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով և որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։
Նախաքննությունը շարունակվում է։
Մենք համաձայն չենք Ադրբեջանի նախագահի ձևակերպման հետ, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր կերտերը կատարվել են` բացի կոմունիկացիաների ապաշրջափակումից: Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձանագրելով, որ գերիների և պահվող անձանց խնդիրը մնում է չլուծված.
«Դուք արդեն գիտեք, մենք դա ձեզ հետ բազմիցս քննարկել ենք` թե՛ առերես, թե՛ հեռախոսային զրույցներում, որ առկա է նաև գերիների, ռազմագերիների ու ապօրինի պահվող անձանց խնդիրը: Սա շատ կարևոր հումանիտար խնդիր է: Մենք այսօր այստեղ ենք ոչ միայն բարձրաձայնելու առկա խնդիրները, այլ նաև դրանց լուծումների մասին խոսելու նպատակով»,-ասաց ՀՀ վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց, որ Բաքուն և Երևանը կոնկրետ որոշումներ են կայացրել՝ Հարավային Կովկասում իրավիճակը կայունացնելու ուղղությամբ.
«Արդեն կոնկրետ շփումներ են նկատվում Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյանների միջև: Բացասական մանրուքների ֆոնին, դրական մանրուքները նույնպես պետք է ընդգծել»,-ասաց նա:
Հայաստանը պատրաստ է անցնել Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման գործընթացին:
«Ես բազմիցս հայտարարել եմ, որ Հայաստանը պատրաստ է անցնել սահմանազատման և սահմանագծման գործընթացին»,-ասաց Փաշինյանը:
Նա հավելել է, որ հաղորդակցությունների ապաշրջափակման թեման ևս շատ կարևոր է հայկական կողմի համար: Նրա խոսքով՝ հայկական կողմն անկեղծ հետաքրքրված է այս հարցերի լուծմամբ, ինչպես նաև Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններով:
Մենք՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում հանդիպել և քննարկել ենք 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման ընթացքը, ինչպես նաև 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունը տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին։
Վերահաստատել ենք մեր հանձնառությունը հետագա հետևողական իրականացմանը և 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների բոլոր դրույթների խստիվ պահպանմանը՝ ի շահ Հարավային Կովկասի կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման։
Մենք պայմանավորվեցինք ակտիվացնել համատեղ ջանքերը՝ ուղղված 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարություններից բխող մնացած խնդիրների հնարավորինս շուտ լուծմանը։
Մենք նշել ենք ռուսական խաղաղապահ համակազմի կարևոր ներդրումը տարածաշրջանում իրավիճակի կայունացման և անվտանգության ապահովման գործում։
Մենք պայմանավորվեցինք քայլեր ձեռնարկել Հայաստան-Ադրբեջան սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ և գործը տանել դեպի Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի ստեղծմանը` Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական աջակցությամբ՝ կողմերի խնդրանքով:
Մենք բարձր ենք գնահատել Եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը, որը ստեղծվել է 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության համաձայն՝ Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետների և ՌԴ փոխվարչապետների համատեղ նախագահությամբ։
Մենք ընդգծեցինք տարածաշրջանի տնտեսական ներուժը բացելու համար կոնկրետ նախագծերի հնարավորինս արագ մեկնարկի անհրաժեշտությունը։
Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի ցուցաբերել անհրաժեշտ աջակցությունը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորման, ադրբեջանցի և հայ ժողովուրդների միջև վստահության մթնոլորտի ձևավորման, ինչպես նաև տարածաշրջանում բարիդրացիական հարաբերությունների ստեղծման շահերից ելնելով:

Ազգային անվտանգության ծառայության Արագածոտնի մարզային վարչության աշխատակիցների կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել, որ Արագածոտնի մարզի Արագածավան խոշորացված համայնքի ղեկավարը պետական հատուկ ծառայություն իրականացնող անձինք, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները:
ԱԱԾ մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նրանք հաստատապես տեղեկացված լինելով համայնքի վարչական տարածքում ապօրինի ընդերքօգտագործման, ապօրինի ձեռնարկատիրության դեպքի մասին որևէ միջոց չեն ձեռնարկել ապօրինի հողօգտագործումը կանխարգելելու, կասեցնելու, վերացնելու, ինչպես նաև հանցագործության դեպքը բացահայտելու, հանցանք կատարած անձանց պատասխանատվության ենթարկելուն ուղղված միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ, որպիսի պայմաններում Արագածավան համայնքի մի շարք բնակիչներ տևական ժամանակ առանց խոչընդոտների, պաշտոնատար անձանց հովանավորչությամբ, մեկ միասնական դիտավորությամբ 2017 թվականից մինչև 2021 թվականի նոյեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում համայնքի վարչական տարածքում, առանց ընդերքօգտագործման համապատասխան լիցենզիայի, ընդերքօգտագործման պայմանագրի և հողի գործառնական նշանակությունը փոխելու, իրականացրել են ընդերքի ապօրինի արդյունահանում։
Ծառայության հրապարակած տվյալների համաձայն, դրա արդյունքում ապօրինի արդյունահանվել է շուրջ 754.000 կգ օբսիդիան տեսակի քարի հանքանյութ, ինչպես նաև իրականացված ապօրինի ձեռնարկատիրության արդյունքում պետությանը չի վճարվել առանձնապես խոշոր չափերով՝ 156.424.708 ՀՀ դրամի տարբեր հարկեր և այլ պարտադիր վճարներ:
Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Մենք ցանկացած հանդիպում կարևորում ենք, որովհետև երկխոսությունը գերադասում ենք պատերազմական գործողություններից։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով նոյեմբերի 26-ին կայանալիք Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպմանը։
ԱՀ ԱԳ նախարարի խոսքով՝ անկախ ամեն ինչից պետք է այնպիսի արդյունքների հասնենք, որ մեր անվտանգությունն ու ապագան վտանգված չլինեն։ Դավիթ Բաբայանը կարծում է, որ հանդիպման ժամանակ հիմնական շեշտը կդրվի խաղաղության և կայունության պահպանման վրա։
Անդրադառնալով ՀՀ վարչապետի այն հայտարարությանը, թե հայկական կողմի համար ընդունելի են սահմանագծման ու սահմանազատման վերաբերյալ ՌԴ-ի առաջարկները, հնարավո՞ր է հանդիպման ժամանակ այդ գործընթացները մեկնարկելու վերաբերյալ փաստաթուղթ ստորագրվի, Դավիթ Բաբայանն ասաց.
«Չի բացառվում, որ ստեղծվեն ինչ-որ հանձնաժողովներ, բայց պետք է հասկանալ, որ սահմանազատման գործընթացը բավականին բարդ է և երկարատև։ Դա կարող է տարիներ տևել»։
Հարցին, թե ի՞նչ երաշխիք պետք է լինի, որ այդ գործընթացի ընթացքում սահմանային լարվածություններ չլինեն, Դավիթ Բաբայանն ասաց, որ նման որևէ երաշխիք չկա, քանի որ ի դեմս Ադրբեջանի ունենք երկիր, որն իր պարտականությունները չի իրականացնում այնպես, ինչպես պետք է. «Անընդհատ սադրանքներ են լինում և պետք է դրանց էլ պատրաստ լինենք։ Ընդհանրապես պետք է հասկանանք, որ Ադրբեջանը նման ոճից չի հրաժարվելու»,-ասաց ԱՀ ԱԳ նախարարը։
Դիտարկմանը, որ նշանակում է՝ եթե անգամ սահմանագծման ու սահմանազատման աշխատանքները տարիներ տևեն, այդ ընթացքում միևնույն է թշնամին շարունակելու է սադրանքների՞ դիմել, Դավիթ Բաբայանը հիշեցրեց, որ արցախյան առաջին պատերազմից մինչև ապրիլյան պատերազմն ընկած ժամանակահատվածում էլ Ադրբեջանն անընդհատ տարբեր սադրանքների է դիմել, դրանից հետո էլ սադրանքներով է հասել երկրորդ պատերազմին։
«Էլի չեն հարգել զինադադարի ռեժիմի պայմանագիրը, որևէ ձևով չեն ընդառաջել, հիմա ինչու՞ պետք է փոխվեն, առավել ևս հիմա, երբ իրենց զգում են որպես անպարտ մի ուժ»,-նշեց նախարարը։
Վերջինս գտնում է, որ հայկական կողմը պետք է ճիշտ քաղաքականություն վարի՝ լինի դա դիվանագիտական, աշխարհաքաղաքական, թե ռազմաքաղաքական։ Դավիթ Բաբայանը կարծում է, որ անգամ սահմանագծման ու սահմանազատման գործընթացի ավարտից հետո չկա երաշխիք, որ խաղաղ կլինի ու թշնամին այլևս սադրանքների չի դիմի։
«Հայաստանին մնում է ուժեղանալ, դուրս գալ այս ծանր վիճակից, ճիշտ աշխարհաքաղաքականություն վարել, ուրիշ ոչ մի տարբերակ չկա»,-հավելեց Դավիթ Բաբայանը։
Բաքվի նախաձեռնությամբ Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացի տապալումն արդեն իսկ ցույց տվեց Ադրբեջանի իրական մոտեցումներն ու ծրագրերը։ Այս մասին «TV Gazeta»-ի հետ հարցազրույցում ասել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։
Ռուս քաղաքական գործչի խոսքով՝ Ադրբեջանը ցանկանում էր Ղարաբաղի խնդիրը լուծել բացառապես ուժային ճանապարհով. «Պարզ դարձավ, որ ադրբեջանական կողմը չի բավարարվի միայն հակամարտության կարգավորմամբ։ Բաքվին ռեւանշ էր պետք: Նրանց պետք էր բավարարել ոչ միայն սեփական, այլեւ թուրքական նկրտումները, քանի որ թուրքերին պատճառ էր պետք տարածաշրջանում հայտնվելու համար։
Այս տեսանկյունից անցյալ տարի տեղի ունեցած պատերազմը չպետք է լիներ։ Ռուսաստանը պետք է ուժ ու հնարավորություններ գտներ լայնածավալ ռազմական գործողությունները կանխելու կամ գոնե դրանց դադարեցման հասնելու համար։ Սակայն մենք չկարողացանք դա անել», — ընդգծել է պատգամավորը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանն է Հայաստանի հետ սահմանային հակամարտությունների սրման մեղավորն ու նախաձեռնողը: Այլ տարբերակներ պարզապես չեն կարող լինել։ «Ադրբեջանը գործում է հաղթանակած կողմի տրամաբանությամբ, որը շտապում է ամրապնդել իր հաջողությունները եւ դրա համար օգտագործում է բոլոր հնարավորությունները, այդ թվում՝ սահմանին արհեստական սրացումները։
Ինչու՞ է Բաքուն դա անում։ Որովհետեւ նրանք կարծում են, որ ստիպել Երեւանին ստորագրել սահմանի սահմանազատման եւ սահմանագծման մասին համաձայնագիր, այսինքն՝ ըստ էության սահմանների մասին համաձայնագիր, կնշանակի Հայաստանի դե ֆակտո կամ դե յուրե հրաժարում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի եւ ինքնորոշման վերաբերյալ ցանկացած հավակնություններից։
Ես սա անընդունելի եմ համարում»,- ասել է Զատուլինը: Նա մասնավորապես առաջարկել է հետաքրքրվել՝ հնարավո՞ր է ստորագրել սահմանների փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիր՝ առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը ներառելու։
Կարծում եմ՝ եռակողմ ինչ-որ հայտարարություն լինելու է, ինչպես եղավ այս տարվա հունվարին: Նման կարծիք հայտնեց Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ավագ գիտաշխատող, ռուս քաղաքագետ Նիկոլայ Սիլաեւը՝ անդրադառնալով վաղը՝ նոյեմբերի 26-ին, Սոչիում Փաշինյան-Պուտին-Ալիեւ կայանալիք եռակողմ հանդիպմանն ու դրա հնարավոր արդյունքներին:
«Բարդ է ասել՝ ինչպես կարող է նոր հայտարարության ընդունումն անդրադառնալ Հարավային Կովկասում ընթացող գործընթացների վրա, որովհետեւ տեղյակ չեմ քննարկված փաստաթղթերի բովանդակությունից: Բանակցություններն այս ընթացքում բավական ինտենսիվ են եղել՝ թե՛ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում, թե՛ Երեւան-Մոսկվա եւ Մոսկվա-Բաքու ձեւաչափերում»,- նկատեց Սիլաեւը:
Ինչո՞վ կարող է պայմանավորված լինել այն, որ Սոչիում կայանալիք հանդիպման մասին կողմերը պաշտոնապես հայտնեցին այն բանից հետո, երբ օրեր առաջ Փաշինյանն ու Ալիեւը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ արդեն իսկ պայմանավորվածություն էին ձեռք բերել դեկտեմբերի 15-ին հանդիպելու Բրյուսելում՝ Արեւելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակում: Ռուս քաղաքագետը նկատում է՝ դա որեւէ կապ չունի այս ամենի հետ:
«Բրյուսելում սպասվող հանդիպումը չի նախապատրաստվել այնպես, ինչպես այս մեկը: Բրյուսելի հանդիպման ժամանակ չեն կայացվի այնպիսի որոշումներ, ինչպիսիք որ Սոչիի հանդիպմանն են սպասվում, որովհետեւ Բրյուսելի հանդիպումը հանպատրաստից է կազմակերպվել՝ «ոտիք վրա»: Այո, այնտեղ կհանդիպեն, ինչ-որ բաներ կասեն միմյանց, եւ վերջ, իսկ Սոչիում կայանալիք հանդիպումից մենք կոնկրետ որոշումների ենք սպասում: Այն, որ Սոչիի հանդիպման մասին հայտարարվեց, եւ այն կայանալու է, վկայում է նրա մասին, որ բավական ինտենսիվ աշխատանք է տարվում այդ ուղղությամբ, ինչը նկատելի չէ Բրյուսելի հանդիպման պարագայում»,- նկատեց Սիլաեւը:
Նոյեմբերի 24-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրոպական խորհրդի նախագահ Շառ Միշելին, Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ վերջինի խնդրանքով, տեղեկացրել է եռակողմ հայտարարությունների դրույթների իրականացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին, եւ որ դրան վերաբերող հարցերն են քննարկվելու Սոչիում կայանալիք հանդիպմանը: Արդյո՞ք Ռուսաստանի եւ Եվրամիության միջեւ բանակցություններ կազմակերպելու հարցում գոյություն ունի մրցակցություն, թե՞ ոչ: Սիլաեւի դիտարկմամբ՝ այս հարցում մրցակցության մասին խոսելը տեղին չէ:
«Ես այս հարցում «մրցակցություն» բառը բացարձակապես անտեղի եմ համարում, որովհետեւ բոլորն են շահագրգռված ռազմական նոր բախումների ռիսկերը նվազեցնելու հարցում: Այդ առումով մրցակցելը պարզապես ցինիկ քայլ կլիներ՝ Ռուսաստանը որեւէ մեկի հետ չի մրցակցում: Այնպես որ, կարծում եմ, սա այն դեպքը չէ, երբ տեղին է այդ բառը կիրառել»,- նշեց Սիլաեւը:
Հարցին՝ կարելի է՞ այդ դեպքում եզրակացնել, որ Մոսկվային Եվրամիության միջնորդությամբ սպասվող հանդիպումը, որպես այդպիսին, չի անհնագստացնում, ռուս քաղաքագետն արձագանքեց. «Ոչ, կարող ենք ասել, որ այդ հանդիպումը Մոսկվային չի անհանգստացնում»:
Սիլաեւի գնահատմամբ՝ Ռուսաստանը ելնում է նրանից, որ կողմերը պետք է պայմանավորվեն այն հարցերի շուրջ, որոնք վերաբերում են նախորդ տարվա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը:
Իսկ ո՞րն է Ռուսաստանի մոտեցումը Հայաստանի տարածքով Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջեւանի հետ կապող կոմունիկացիոն ուղիների ստեղծման եւ, մասնավորապես, դրանց կարգավիճակի հարցում:
«Դուք հիմա խոսում եք կոմունիկացիոն առանձին երթուղու մասին: Նոյեմբերի 9-ի հայտարարությունում խոսք է գնում տարածաշրջանային բոլոր տրանսպորտային հաղորդակցական ուղիների մասին, իսկ առանձին հիշատակված է Լաչինի միջանցքը, որը ռուս խաղաղապահների կողմից է վերահսկվում: Կարծում եմ՝ Ռուսաստանի փոխվարչապետն այդ հարցին պատասխանել է (Ալեքսեյ Օվերչուկն այս տարվա նոյեմբերի 5-ին Երեւանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ «ճանապարհների նկատմամբ ինքնիշխանությունը պահպանվում է այն երկրների մոտ, որոնց տարածքով կանցնեն այդ ճանապարհները»-News.am): Իմ կարծիքով, դատելով մամուլի հրապարակումներից, դա արդեն բարձր մակարդակում համաձայնեցված մոտեցում է»,- նկատեց ռուս քաղաքագետը:
Սիլաեւի դիտարկմամբ՝ հայ-ադրբեջանական առաջնագծում ռազմական նոր բախումների հավանականությունը պահպանվում է:
«Կարծում եմ՝ այո, ցավոք սրտի, դրա հավանականությունն ու ռիսկերը պահպանվում են: Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները, կարծում եմ, անդրադառնալու են այդ խնդրին Սոչիում կայանալիք հանդիպմանը»,- կանխատեսեց Սիլաեւը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.