23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Ալիևի՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հերթական հայտարարությանը․ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, 2021 թվականի դեկտեմբերի 6-ին Ղուբայի շրջանի Ղոնախքենդ գյուղի բնակիչների հետ հանդիպման ընթացքում հանդես է եկել Ադրբեջանի պայմաններն ընդունելու և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման կոնկրետ ժամկետ հայտարարելու՝ Հայաստանին ուղղված պահանջներով: Ադրբեջանի նախագահը Հայաստանի Հանրապետությանը նաև մեղադրել է ճանապարհների և կոմունիկացիաների հարցում ոչ անկեղծ մոտեցումներ ցուցաբերելու մեջ:
Նշված հայտարարությունների կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը հարկ է համարում ընդգծել.
Ճանապարհների և կոմունիկացիաների հարցում Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պայմանավորվածություններն արձանագրված են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարություններում: Այդ հայտարարություններում Հայաստանի Հանրապետության կողմից Ադրբեջանին միջանցք, միջանցքային տրամաբանության ուղի տրամադրելու որևէ պարտավորություն, պայման, պայմանավորվածություն չկա:
2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության մեջ արձանագրված է տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը ապաշրջափակելու՝ կողմերի պայմանավորվածությունը: Նույն հայտարարությամբ արձանագրված է, որ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը:
2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությամբ՝ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին 9-րդ կետի իրականացման նպատակով ստեղծվել է Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբ:
2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության 3-րդ կետով սահմանվել է, որ գործունեության հիմնական ուղղություններն իրականացնելու նպատակով Աշխատանքային խմբի համանախագահները կհաստատեն այդ ոլորտներում փորձագիտական ենթախմբերի կազմը, որում կներառվեն Կողմերի իրավասու մարմինների ներկայացուցիչներ և կազմակերպությունների պաշտոնատար անձինք։
2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության 4-րդ կետով սահմանվել է, որ Աշխատանքային խումբը Կողմերի կողմից ամենաբարձր մակարդակով հաստատման կներկայացնի Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքով իրականացվող միջազգային փոխադրումների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման և կառուցման միջոցառումների իրականացման ցանկ և ժամանակացույց, նույն կերպ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող փոխադրումների համար, որոնք պահանջում են հատել Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքները:
Եռակողմ աշխատանքային խումբը 2021 թվականի հունվարի 30-ին հրավիրված առաջին նիստի ընթացքում որոշում է կայացրել ստեղծել փորձագիտական երկու ենթախումբ, որոնցից մեկը երկաթուղային, ավտոմոբիլային և կոմբինացված փոխադրումների, մյուսը՝ փոխադրումների ապահովման, ներառյալ՝ անվտանգության, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնապահական, ֆիտոսանիտարական և հսկողության այլ տեսակների հարցերով:
Հայաստանի Հանրապետությունն ամենաբարձր մակարդակով մի քանի անգամ հայտարարել է, որ հետաքրքրված է տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերը ապաշրջափակելու հարցով այն ըմբռնմամբ, որ Ադրբեջանի արևմտյան շրջանները Հայաստանի տարածքով ավտոմոբիլային և երկաթուղային կապ են ստանում ԱՀ Նախիջևանի ինքնավար հանրապետության (այսպիսով նաև Թուրքիայի) հետ, իսկ Հայաստանը՝ Ադրբեջանի տարածքով ավտոմոբիլային կապ Ռուսաստանի Դաշնության և երկաթուղային կապ՝ Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության հետ:
Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ, եռակողմ աշխատանքային խմբի համանախագահող Ալեքսեյ Օվերչուկը 2021 թվականի նոյեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման ընթացքում հայտարարել է, որ եռակողմ աշխատանքային խմբում լուծումների փնտրտուքը հիմնվում է հետևյալ սկզբունքների վրա. ճանապարհների նկատմամբ պահպանվում է այն երկրների ինքիշխանությունը, որոնց տարածքով անցնում են այդ ճանապարհները, և որ սահմանների հատման ժամանակ հսկողության տեսակները իրականացվելու են փոխադարձության սկզբունքով: Ավելի վաղ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ եռակողմ աշխատանքային խմբում միջանցքի հարց չի քննարկվում:
2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման տարելիցի կապակցությամբ Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարությունը տարածել է տեղեկատվական նյութ, որում հստակ արձանագրվել է, որ Եռակողմ աշխատանքային խմբի բոլոր մասնակիցները պայմանավորվել են, որ բոլոր ապաշրջափակվող և նորից ստեղծվող տրանսպորտային երթուղիները գործելու են հարգելով այն երկրների տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, որոնց տարածքով դրանք անցնում են:
2021 թվականի նոյեմբերի 26-ին Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որի ընթացքում վերահաստատվել են 8-րդ կետում նշված սկզբունքները:
Ելնելով վերը թվարկված հանգամանքներից՝ Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է.
ա) Ադրբեջանի նախագահի հայտարարությունները իրենց բովանդակությամբ կապ չունեն նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարությունների հետ, հակասում են Եռակողմ աշխատանքային խմբում և Սոչիում ձեռքբերված պայմանավորվածություններին, հետապնդում են ապակառուցողական և սադրիչ նպատակներ, սպառնալիք են պարունակում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ,
բ) Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է վերը թվարկված իր բոլոր հանձնառություններին, պատրաստ է վերը նշված պայմանավորվածությունների շուտափույթ իրականացմանը,
գ) Տարածաշրջանի կոմունիկացիաների՝ ավտոճանապարհների և երկաթուղիների վերականգնման և բացման գործընթացի միջոցառումների իրականացման ցանկը և ժամանակացույցը քննարկվում է Եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում, որի աշխատանքները խոչընդոտվում են Ադրբեջանի սադրիչ հռետորաբանության պատճառով:
Հայաստանի Հանրապետությունը անվտանգային ոլորտում իր հիմնական գործընկեր Ռուսաստանի Դաշնության, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների և ողջ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում է այն փաստի վրա, որ պաշտոնական Բաքուն շարունակում է ռազմաշունչ հայտարարություններով ուժի կիրառման հստակ սպառնալիքներ հնչեցնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության նկատմամբ՝ խախտելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, այդ թվում ՄԱԿ-ի կանոնադրությունը, և վտանգելով տարածաշրջանային և գլոբալ անվտանգությունը:
Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի Հանրապետությանը կոչ է անում զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից ու չխոչընդոտել տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը վերաբերող պայմանավորվածությունների իրագործմանը»:
Աշխարհի 100 խոշորագույն ընկերությունների զենքի և ռազմական ծառայությունների վաճառքի ծավալը 2020 թվականին աճել է 1,3%-ով՝ հասնելով 531 մլրդ դոլարի։ Այս մասին ասվում է Ստոկհոլմի Խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI) հետազոտության մեջ։
Վաճառքի կտրուկ անկումներից մեկը ցուցադրել են վարկանիշում ընդգրկված ռուսական ընկերությունները։ «Ալմազ Անտեյայում» և «Միացյալ նավաշինարարական կորպորացիայում» դրանք նվազել են համապատասխանաբար 31%-ով և 11%-ով:
Խոշորագույն ընկերությունների կողմից զենքի վաճառքի վարկանիշում առաջատար երկրներն են՝ ԱՄՆ՝ 285 մլրդ դոլար, ընդհանուր վարկանիշում մասնաբաժինը կազմում է 54%, Չինաստան՝ 66,8 մլրդ դոլար, մասնաբաժինը՝ 13%, աճը՝ 1,5%, Մեծ Բրիտանիա` 37,5 մլրդ դոլար, մասնաբաժինը` 7%, աճը` 6,2%
Եվրոպային բաժին է ընկնում խոշորագույն ընկերությունների վաճառքի 21%-ը (109 մլրդ դոլար): Ֆրանսիական ընկերությունների վաճառքները նվազել են 7,7%-ով, իսկ գերմանական ընկերությունների վաճառքներն աճել են 1,3%-ով։
Վարկանիշի համաձայն ռուսական ընկերությունները վաճառել են 28,2 միլիարդ դոլարի զենք, ինչը 6,5 տոկոսով պակաս է 2019 թվականի համեմատ։ Ընդհանուր առմամբ վարկանիշում ներառված են ինը ռուսական ֆիրմաներ, որոնց մասնաբաժինը կազմում է 5%: SIPRI հաղորդագրության մեջ նշված չէ, թե որտեղ է գտնվում երկիրը այս ցուցանիշում:
Արցախի Կարմիր շուկա գյուղի բնակիչներն երեկ ուժեղ պայթյունի ձայն են լսել։ Պայթյունը մեկ անգամ է եղել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասել է Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Կարմիր շուկայի բնակիչները պատգամավորին ասել են, որ միայն ուժգին պայթյունի ձայն են լսել, սակայն դրանից հետո գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել։
«Ենթադրում են, որ գուցե պայթեցման աշխատանքներ են իրականացվել ռուս խաղաղապահների կողմից։ Հաճախակի են նման աշխատանքներ լինում՝ չնայած բնակիչներին տեղեկացնում են այդ մասին»,-նշել է Մետաքսե Հակոբյանը։
Անդրադառնալով երեկ երեկոյան գյուղի ուղղությամբ թշնամու արձակած կրակոցներին՝ Մետաքսե Հակոբյանն ասել է, որ բնակիչների խոսքով կրակոցները հեռվից են լսվել, երկար չեն տևել և ամենայն հավանականությամբ մեր դիրքապահների ուղղությամբ են եղել։
Պատգամավորը նշել է, որ բնակիչներն անհանգիստ էին հատկապես մի քանի օր առաջ տեղի ունեցած երկարատև կրակոցներից, որի ժամանակ թշնամին տարբեր տրամաչափի զենքեր էր օգտագործում։
«Շատ անհանգիստ էին, որովհետև երբ մարդիկ հավաքված են եղել, իրենց գլխավերևով էլ են փամփուշտներ անցել, նաև տների կողքով։ Արցախի բնակիչը հասկանում է, որ միևնույն է անգամ այդ պարագայում նա իր հայրենիքում է ապրում, բայց կան մարդիկ, որոնք չեն դիմանում և արտագաղթում են։ Մյուս կողմից էլ իշխանությունների անտարբերությունը, որևէ գործողություն չկա, որ մարդիկ իշխանավորների կողմից իրենց պաշտպանված զգան»,-նշեց Մետաքսե Հակոբյանը։
Նրա խոսքով Արցախի բնակիչներն այսօր հանգիստ են միայն այն առումով, որ բանակը կատարում է իր գործառույթները, իրականացնում անվտանգության երաշխավորի իր բոլոր պարտականությունները։ Պատգամավորի խոսքով իրենց գործառույթները կատարում են նաև ռուս խաղաղապահները, ինչը ևս վստահություն է առաջացնում բնակիչների մոտ, որ կարող են հանգիստ ապրել։
«Յուրաքանչյուր արցախցի այսօր հարց է տալիս, թե ինչ է լինելու չորս տարի հետո, երբ խաղաղապահները գնան։ Որևէ հավաստիք, փաստաթուղթ կամ նախադրյալ չկա, որ ռուս խաղաղապահները մնալու են։ Շատերի մոտ հենց դա է անհանգստություն առաջացնում։ Բնակիչները հասկանում են՝ քանի այս իշխանությունները կան, իրենց երեխաների կյանքը վտանգված է։ Դրա համար անհանգստանում են, որ եթե ռուս խաղաղապահները դուրս գան Արցախից, ի՞նչ կլինի այդ ժամանակ։ Բոլորն անհամբեր սպասում են, որ իշխանությունները գոնե մի փոքր հաշվետու կլինեն այդ առումով, բայց քար լռություն է»,-ասել է Մետաքսե Հակոբյանը՝ հավելելով, որ այդ անորոշության զգացումը երբեմն ստիպում է որոշներին լքել հայրենիքը։
Ազգային ժողովը մերժեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծը։
Ընդդիմադիր պատգամավորն առաջարկում է զինծառայողների առողջական վիճակի հետազոտումը, փորձաքննությունն ու բուժումը կատարել առաջնահերթ ու անվճար՝ պետության երաշխավորած բժշկական օգնության ու սպասարկման շրջանակում:
«Նշված կարգավորումը անհրաժեշտություն էր, քանի որ մի շարք այցեր զինվորական հոսպիտալներ ապացուցեցին այն, որ զինծառայողների պարագայում առաջնահերթ բժշկական օգնություն և սպասարկում նախատեսված չէ և ստացվում է, որ սպան 14 օր առաջնագծում լինելուց հետո պետք է վերադառնա և 14 օրվա ընթացքում հնարավորություն ունենա կարգավորելու իր առողջական խնդիրները, հնարավոր է նա ընդհուպ մեկ ամիս հերթի մեջ լինի տարբեր քաղաքացիական հիվանդանոցներում», — հայտարարեց ասաց Թովմասյանը:
Պաշտպանության ու անվտանգության մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանն էլ ասաց, թե հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել տվյալ նախագծին, որովհետև փաստացի այդ արտոնությունները Կառավարության ծրագրերով և որոշումներով արդեն իսկ տրվում է զինծառայողներին։
«Այլ հարց է, որ կարող ենք քննարկել լայնացնելու շրջանակները, մեծացնել ծավալները, ուստի, կոչ եմ անում դեմ քվեարկել», — ասաց Գաբրիելյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն էլ հայտարարեց, թե այս նախագիծը կրում է պոպուլիստական բնույթ:
Թագուհի Թովմասյանն էլ հակադարձեց. «Պարոն Թորոսյան, պոպուլիզմի մեջ ինձ մեղադրելուց առաջ եկեք միասին գնանք հիվանդանոցներ ու ձեր աչքով տեսեք՝ զինվորները ինչքան ժամանակ են հերթ կանգնում: Մի ստեք»:
Արսեն Թորոսյանն էլ ընդդիմադիր գործընկերոջն անարձագանք չթողեց. «Եթե դուք երբեմն քարոզչական նպատակներով հոսպիտալներ եք այցելում, ես հիմնականում այնտեղից դուրս չեմ գալիս ու ինձ ստելու մեջ մեղադրելուց առաջ ավելի լավ է նայեք հայելու մեջ մեկ-մեկ»:
Այսպիսով` նախագծին կողմ քվեարկեց 28 պատգամավոր, դեմ՝ 55, ձեռնպահ՝ 2։
«Հայաստանից ժամկետներ եմ ակնկալում ստանալ, թե ե՞րբ կգործարկվի «Զանգեզուրի միջանցքը»»: Այս մասին, երեկ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Ալիևը, իր երկրի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։ այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀ նախկին ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանը․
«Այս հայտարարությունը մեզ համար, իհարկե նորություն չէր։ Իլհամ-Նիկոլ տանդեմն այդ հարցը վաղուց են ի նկատի ունեցել՝ որպես 44-օրյա պատերազմում կազմակերպված պարտության հետևանքներից մեկը։
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն» աշխարհաքաղաքական գլոբալ խաղում՝ թյուրքական կողմերի ամենաբաղձալի կտորն է, որը դեմ է առել ռուս-պարսկական, ինչպես նաև հնդկա-չինական շահերի կտրուկ հակադրությանը և առաջ չի գնում (որքան էլ որ Նիկոլը թուրքերին խոստացած լիներ)։
Սյունիքի վրայով «միջանցք» երբեք չի լինելու, որքան էլ որ Իլհամը փորձի սպառնալ։ Իսկ Նիկոլի պարագայում, հստակ է, որ եթե միջանցքի հարցը կա և օրակարգից չի հանվել, ուրեմն կապիտուլյանտ իշխանությունից կրկին պատերազմի հոտ է գալիս։ Որովհետև, Նիկոլի օտարերկրյա «տերերի» մի հատվածը պահանջում է տալ, իսկ մյուս հատվածը՝ արգելում է քննարկել որևէ «միջանցքի» հարց։
Իր տգիտության, թուլամորթության, գեղցու շուստրիության և իշխանամոլության պատճառով, տարածաշրջանային մուրճի և սալի արանքում հայտնված Նիկոլը՝ կապիտուլյանտի մանդատով, առայժմ փորձեր է անում «արդարացնել» իր աղետաբեր վերընտրությունը։ Իսկ արդյունքում՝ Հայաստանը կանգնել է անխուսափելի ընտրության առաջ. կամ նոր պատերազմ, կամ իշխանափոխություն։
Հ.Գ. այսօր իշխանափոխությունը նպատակ չէ, այլ միջոց՝ պետականության շարունակվող քարուքանդը կանգնեցնելու, և երկիրն աշխարհաքաղաքական նոր հարվածների տակից դուրս բերելու համար։ Ժողովրդի գիտակից մասը գոնե, պետք է տեսնի ու հասկանա այս պարզ ճշմարտությունը։ Իսկ նիկոլապատկան անգիտակից մասն իրավունք ունի դա չհասկանալու, որովհետև առաջնորդվում է միայն ստամոքսով ու «նախկինացավի» կարծրատիպերով»։
Ռուսական կողմի միջնորդությամբ դեկտեմբերի 4-ին Հայաստան է վերադարձել 10 հայ գերի, որոնք Ադրբեջանի կողմից գերեվարվել էին նոյեմբերի 16-ին։ Նկատենք, որ առ այս պահը Ադրբեջանն անգամ Կարմիր Խաչին չէր ներկայացրել գերիների ցուցակ՝ այդպիսով թույլ չտալով, որ նրանց Բաքվում տեսակցեն։
10 գերիների վերադարձն ապացուցում է, որ Ադրբեջանում կան բազմաթիվ չհաստատված գերիներ, որոնց Բաքուն պահում է՝ արհամարհելով միջազգային իրավունքն ու ստանձնած պարտավորությունները։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում անհետ կորած համարվող զինծառայողներից մեկի հարազատը նշեց, որ մինչև դեկտեմբերի 15-ը գերիների նոր խումբ է վերադառնալու։ Ավելին, այսօր Ադրբեջանը պետք է հաստատի իր մոտ պահվող գերիների թիվը։
Նոյեմբերի 16-ից գերեվարված է նաև Շիրակի մարզի մեկ բնակիչ։ Հարազատները նրան ճանաչել էին ադրբեջանական կողմի տարածած լուսանկարներից ու տեսանյութերից, սակայն պատկան մարմինները չէին հաստատում նրա՝ գերության մեջ գտնվելու փաստը։ Զինծառայողի կինը Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ մինչև օրս էլ հաստատումներ չեն եղել։
«Այսօր մեզ էլի ոչ մի տեղից, ոչ մի պատասխան չեն տվել։ Վերադարձել է 10 զինծառայող, մյուսների մասին հաստատումներ չեն եղել։ Դեռ ցանկը չկա, դա էլ չեն հաստատել։ Այսօր վերջնական պատասխան են տալու։ Մինչև ամսի վեցն են ժամանակ տվել Ադրբեջանին, որ տղաների առողջական վիճակի և գտնվելու վայրի մասին մեզ տեղեկություն տան, բայց մինչև հիմա տեղեկություն չունենք»։
Դեկտեմբերի 4-ին հայրենիք վերադարձած զինծառայողներից հինգը Վանաձորից են, երկուսը՝ Գյումրիից, մեկը՝ Բյուրեղավանից։ Մյուս երկուսը ժամկետային զինծառայողներ են՝ Աբովյանից։
«Վերադարձածների մեծ մասը Վանաձորից էին, բայց նրանց հետ էլ ոչ ոք կոնտակտի մեջ չի կարողանում մտնել՝ անգամ իրենց հարազատները։ Վերադարձողները, ըստ ցուցակի չեն վերադառնում, այլ պատահականության սկզբունքով։ Միայն ինքնաթիռ նստելուց հետո է հաստատվում վերադարձողի ինքնությունը»։
Մինչև այս պահը հայտնի չէ, ի վերջո Բաքվում քանի՞ զինծառայող է գերեվարված եղել նոյեմբերի 16-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով։ Ըստ վարչապետի՝ 32 զինծառայող է գերեվարվել՝ «24-+8», նրանցից մեկը, որը վիրավոր էր, վերադարձել էր ավելի վաղ, իսկ 10-ը՝ վերադարձան դեկտեմբերի 4-ին։ Փաստացի, Բաքվում շարունակում է մնալ 21 զինծառայող, որոնք գերեվարվել են նոյեմբերի 16-ին։ Իսկ ավելի վաղ գերեվարվածների հարցը, կարծես այս փուլում մոռացության է մատնվել
Ամերիկյան հետախուզական HOMER79 ինքնաթիռը, Սև ծովի երկայնքով ուղևորություն կատարելով՝ շարժվել է դեպի հայ_ադրբեջանական սահման, հաղորդում է РИА Новости-ն՝ PlaneRadar պորտալին հղումով։ Ինքնաթիռը մինչ այդ հետախուզական թռիչք էր կատարել Ղրիմի ափերի մոտ։
Ըստ հաղորդագրության՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի 38-րդ RS/55-րդ WG ինքնաթիռը՝ Boeing RC-135V Rivet Joint-ը, երկինք է բարձրացել Կրետե կղզու բազայից՝ հետախուզելով իրավիճակը Սև ծովի տարածքում։ Ռուսական սևծովյան սահմանի մոտ թռիչքից հետո նա հետախուզական թռիչք է իրականացրել Հայաստանի և Ադրբեջանի սահմանով, այնուհետ հատել Վրաստանի օդային սահմանը։
Լրատվամիջոցները նախօրեին տեղեկություն էին տարածել, որ դեկտեմբերի 3-ին ուղևորատար ինքնաթիռը, որը շարժվել է Թել Ավիվ-Մոսկվա երթուղով, ստիպված է եղել փոխել ուղղությունը Սև ծովի վրայով՝ ամերիկյան հետախուզական ինքնաթիռի հետ վտանգավոր հպումից խուսափելու համար։ РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս տեղեկությունը հաստատել է օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը։
Հայաստանում պաշտոնապես ոչինչ չհայտարարվեց 10 ռազմագերիների վերադարձի առնչությամբ տեղի ունեցած բանակցությունների մասին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Նա նաեւ նշել է. «Այս հարցադրումն առաջանում է, որովհետև Ադրբեջանից պնդում են, որ ՀՀ-ն իրենց է հանձնել ականապատ դաշտերի այն քարտեզները, որոնք մինչև այժմ չէր հանձնվել Ադրբեջանին։
Եթե չեմ սխալվում, ապա մինչև վերջերս, ՀՀ-ն հասցրել էր Ադրբեջանին հանձնել 3 շրջանների ականապատ դաշտերի քարտեզները։
Հայաստանի լռության, իսկ Ադրբեջանի հավաստիացումների պայմաններում, ստացվում է, որ թշնամուն է հանձնվել բոլոր այն շրջանների ականապատ դաշտերի քարտեզները, որոնք մինչև այժմ պաշտոնական Երևանը հրաժարվում էր հանձնել։
Հուսով եմ, որ այս թեմայով պարզաբանումներ դեռ կլինեն»։
Անկարան պաշտոնապես ճանաչել է թուրքական հետախուզության մասնակցությունը արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ։ Այս մասին պաշտոնապես հայտնել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը՝ ներկայացնելով նախագահին առընթեր պետական մարմինների տարեկան գործունեությունը և նշել, որ Ազգային հետախուզական կազմակերպությունը «մեծ ծառայություն» է մատուցել Թուրքիային արտերկրում իր գործունեությամբ։
Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայն ասել է, որ հետախուզական կազմակերպությունը (MIT) ակտիվ դեր է խաղացել 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի պատերազմում՝ օգնելով «ձևավորել ուժերի հավասարակշռություն», գրում է Nordic Monitor-ը։
«Շատ տարածաշրջաններում, օրինակ` Սիրիայում, Լիբիայում, Լեռնային Ղարաբաղում և Աֆղանստանում, կազմակերպությունը կարևոր աշխատանք է կատարել, որը պաշտպանում է մեր ազգային շահերը և տեղում հավասարակշռություն է կազմում հօգուտ մեր երկրի՝ մեր պետական քաղաքականությանը համապատասխան», — ասել է նա։
Չնայած հենց պատերազմի սկզբից հայտնի էր ու շատ էր խոսվել այն մասին, որ Թուրքիան ռազմական աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին, սակայն երբեք պաշտոնական հայտարարություն չէր եղել այն մասին, որ պատերազմի ժամանակ թուրքական հետախուզությունը անմիջական մասնակցություն է ունեցել։
ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Բաքվին մինչև երկուշաբթի տեղեկություն տրամադրել նոյեմբերի 16-ին գերեվարվածների մասին հաղորդում է 1lurer.am-ը:
Ադրբեջանը մինչև դեկտեմբերի 8-ը ժամանակ է խնդրել Եվրադատարանից՝ տեղեկություն տրամադրելու նոյեմբերի 16-ին գերեվարված հայերի մասին: ՄԻԵԴ-ը Բաքվի այդ դիմումը բավարարել է մասամբ՝ վերջնաժամկետ նշելով դեկտեմբերի 6-ը:
Հայաստանը դատարան էր դիմել նոյեմբերի 22-ին՝ երկրի ինքնիշխան տարածքում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ գործողությունների ընթացքում գերեվարված հայ զինծառայողների հիմնարար իրավունքների ապահովման պահանջով։ Ադրբեջանին մինչև դեկտեմբերի 1-ն էր ժամանակ տրվել՝ ներկայացնելու մանրամասն տեղեկություններ անձանց գտնվելու վայրի, առողջական վիճակի մասին:
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիդ Դրմեյանը նշել է.
«Նախորդ անգամ մենք բարձրացրինք այս հարցը մի քանի անգամ դատարանի առջև, մի քանի անգամ դիմում գնաց, և արդյունքում ծանուցում ուղարկեց նախարարների կոմիտեին, որ իր որոշումները չեն կիրառվում, որ նախարարների կոմիտեն իր հսկողության տակ պահի այդ հարցը: Այս դեպքում էլ, եթե ունենանք նման վիճակ, դիմելու ենք այդ մեխանիզմին, ուղղակի հարցը բացառապես դատարանի հայեցողության ներքո է, ինքն է որոշելու՝ ծանուցե՞լ, թե՞ ոչ: Հուսանք՝ գործը դրան չի հասնի, և դեկտեմբերի 6-ին կունենանք ինչ-որ պատասխան ադրբեջանական կողմից:
Նոյեմբերի 16-ի դեպքերի հետևանքով ադրբեջանական հսկողության տակ անցած 4 անձի վերաբերյալ հրատապ միջոց կիրառելու դիմում էին ներկայացրել իրավապաշտպանները, անցած շաբաթ Եվրադատարանը բավարարել էր պահանջը: Թե քանի՞ հոգու գործով է Ստրասբուրգ դիմել ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը՝ չի հստակեցվում: Միջազգային իրավունքի փորձագետի խոսքով՝ ՄԻԵԴ-ի որոշումների կատարման ժամկետը խախտելով՝ Ադրբեջանը փորձում է իրավական հարթակում ձգձգել հարցը՝ քաղաքական նպատակների համար:
Իր հերթին միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը նշել է. «Ադրբեջանը հայտնի է արդեն, չմոռանանք առաջին ռեֆորմներից 2014-ից հետո առաջին վարույթը, որ հարուցվել էր, որ կոնկրետ գործով Ադրբեջանը հրաժարվում է կատարել, եղել է հենց Ադրբեջանը՝ Մամադովի գործով: Որոշակի իմիջ արդեն կա Ադրբեջանի դեմ ձևավորված և՛ նախարարների կոմիտեում, և՛ Եվրադատարանում վճիռների չկատարման առումով: Լրագրողի հետ կապված գործ է՝ ազատությունից զրկված էր և ՄԻԵԴ-ի որոշումով հրահանգվել էր ազատ արձակել նրան, Ադրբեջանը մոտ 3 տարի չէր կատարում այդ որոշումը:
Ադրբեջանը ՄԻԵԴ-ի պահանջով պետք է գերիների մասին ամբողջական տեղեկություններ ներկայացնի: Դատարան ներկայացված դիմումները կոնկրետ անձանց վերաբերյալ են: Ուստի Ադրբեջանի պատասխանից հետո որոշակի հստակություն կմտցվի, թե նոյեմբերի 16-ի գործողությունների հետևանքով դեռ քանի զինծառայող է պահվում Ադրբեջանում»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.