23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ադրբեջանական կողմի բոլոր զինծառայողները, որոնք գերի էին ընկել Լեռնային Ղարաբաղում պատերազմի ժամանակ, ռուս խաղաղապահների աջակցությամբ վերադարձվել են, ներկայում գերեվարված հայ զինվորների վերադարձի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովը։
«Աշխատանքները շարունակվում են, կա լավ ազդակ, կա ըմբռնում։ Ես կարծում եմ, որ այս հարցը պետք է ամբողջությամբ փակվի։ Եվ ռուս խաղաղապահները ավարտին կհասցնեն այս գործը», — ասել է Մուրադովը։
Նա նշել է, որ գերիների վերադարձի հետ կապված աշխատանքը համարում է խաղաղապահի քաղաքացիական պարտք։
«Որպես զինվորական՝ ես հասկանում եմ, թե ովքեր են ռազմագերիները, ինչ զգացումներ են ապրել գերության մեջ։ Հիշում եմ առաջին չվերթը, երբ թռանք Բաքու, և վերադարձին տեսա այդ զինծառայողների դեմքերը, երբ նրանք արդեն հասել էին Երևան՝ Էրեբունի օդանավակայան։ Նրանք արցունքներն աչքերին չէին հավատում, որ տուն են վերադարձել», — ասել է Մուրադովը։
Հ ԱԺ նախագահը երբեք կասկածի տակ չի դրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և իրավապաշտպանների կողմից 2021 թվականի օգոստոսի 9-ի «Ադրբեջանի պատասխանատվությունը հայ գերիներին խոշտանգելու և անմարդկային վերաբերմունքի ենթարկելու համար» արտահերթ հրապարակային զեկույցը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։
« Ի պատասխան Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, իրավապաշտպաններ՝ Սիրանուշ Սահակյանի և Արտակ Զեյնալյանի տարածած հայտարարության՝ նշեմ, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վերաբերյալ դեկտեմբերի 7-ին տարածած գաղտի նկարահանած տեսանյութը տարընթերցումների ևս մեկ առիթ է տվել:
Մասնավորապես՝ ՀՀ ԱԺ նախագահը երբեք կասկածի տակ չի դրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և իրավապաշտպանների կողմից 2021 թվականի օգոստոսի 9-ի «Ադրբեջանի պատասխանատվությունը հայ գերիներին խոշտանգելու և անմարդկային վերաբերմունքի ենթարկելու համար» արտահերթ հրապարակային զեկույցը:
Երեկ տարածված տեսանյութում երիտասարդը հետաքրքրվում է Ալեն Սիմոնյանի կողմից սեպտեմբերի 14-ի ՀՀ ԱԺ հերթական նիստի ընթացքում պատգամավոր Աննա Մկրտչյանին ուղղված ռեպլիկից և Սիմոնյանն էլ պատասխանում է հենց դրան:
«Հարց. Նման բաների մասին չենք խոսում, ճիշտ կասե՞ր ուզում եք ասել, որ էդ ինքը (նկատի է առնվում Աննա Մկրտչյանին) հնարել էր, թե Արման Թաթոյանն էր հնարել …
Ալեն Սիմոնյան- Չէ, չէ, չէ, Արման Թաթոյանը չէր հնարել, բայց էն ինչ որ ինքը (նկատի է առնվում պատգամավոր Աննա Մկրտչյանին) արեց, ոչ դա պետք չէր անել, որովհետև ես ստեղ կարող եմ ասել, որ մարդիկ կտտանքների են ենթարկվում, բայց էդ տղաները պետքա 40 օր հետո օրինակ հետ վերադառնային և ամբողջ ազգով ասել՝ գիտես ինչ իրեն բռնաբարել են և իրեն ստորացրել են հայ հասարակության մեջ էդ թեման պետքա… չեք նկարում չէ… պետքա ասես, որ չի կարելի վեր կենալ, ինքը (նկատի է առնվում Աննա Մկրտչյանին) նստել նկարագրում ա մանրամասն հայ տղամարդուն ոնց են ստորացնում, ինչու ա ինքը (նկատի է առնվում Աննա Մկրտչյանին) դա անում: Մենք գալիս ենք, ասում ենք կտտանքների են ենթարկվում, սպանում են, տանջում են, գնում ենք միջազգայինների հետ կռիվ ենք տալիս, ասում ենք հետ բերեք: Դա չի քննարկվում…»։
Առնվազն անհնասկանալի է, թե ինչու են ՄԻՊ-ն ու իրավապաշտպանները տվյալ խոսակցությունը վերագրում իրենց կամ զեկույցին, որում ներկայացված փաստերը, կրկնեմ, ԱԺ նախագահի կողմից երբևէ չի դրվել կասկածի տակ: Հիշեցնեմ նաև, որ 2021 թվականի օգոստոսի 9-ի ԱԺ նիստից հետո «Aysor.am» կայքի լրագրողի հարցին, թե ում էր ուղղված Ալեն Սիմոնյանի հնչեցրած ռեպլիկը, ՄԻՊ-ի խոսնակը համամիտ է եղել իմ մեկնաբանությանը, որ ռեպլիկն առնչվել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի ելույթին, ոչ թե ՄԻՊ-ի զեկույցում ներկայացված փաստերին: (https://www.aysor.am/…/%D5%84%D4%BB%D5%8A-%D5…/1869174 ):
Այնուամենայնիվ շնորհակալություն ՄԻՊ-ին և իրավապաշտպաններին համատեղ հայտարարության մեջ առանց անձի գիտակցված համաձայնության նրա մասնավոր հարաբերությունները, երկխոսությունը տեսաձայնագրելն ու դա տարածելն անթույլատրելի համարելու համար»,- գրել է Խաչատրյանը։
Հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացները ԽՍՀՄ-ը վերամարմնավորելու փորձ չեն, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Այսպիսով, նա մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդի խոսքերը, ով ավելի վաղ ասել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փորձում է վերածնել ԽՍՀՄ-ը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։
«Նուլանդը հիանալի հասկանում է ռուսական թեմատիկան եւ հետխորհրդային տարածքի բոլոր նրբությունները։ Եվ ես համոզված եմ, որ տիկին Նուլանդը, ինչպես մենք եւ մյուս մասնագետները, հիանալի հասկանում են, որ Խորհրդային Միության վերստեղծումն անհնար է»,-ասել է Պեսկովը։
Կրեմլի խոսնակը նշել է, որ նախկին ԽՍՀՄ տարածքում վաղուց գոյություն ունեն «զարգացման տարբեր արագությամբ ինտեգրացիոն գործընթացներ»։
Որպես օրինակ Պեսկովը նշել է ԱՊՀ-ն, ԵվրԱզԷՍ-ը, Ռուսաստան-Բելառուս միութենական պետությունը։ Նա ընդգծել է, որ այդ միավորումներից ոչ մեկը ԽՍՀՄ-ը վերամարմնավորելու փորձ չէ եւ չի կարող լինել։
Արցախի դատախազությունից հայտնում են, որ Աշան համայնքի բնակիչ Միհրան Մուսայելյանը գերության մեջ ենթարկվել է բռնության, առողջությանը պատճառվել է ծանր վնաս:
«Ինչպես արդեն հաղորդվել էր, սույն թվականի նոյեմբերի 26-ին մոլորվելու հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ էր հայտնվել և ռուս խաղաղապահերի միջնորդությամբ հայկական կողմին վերադարձվել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Աշան համայնքի բնակիչ Միհրան Մուսայելյանը:
Մ. Մուսայելյանի մարմնի վրա առկա վնասվածքների առաջացման մեխանիզմը, տեղակայությունը և առողջությանը պատճառված վնասի աստիճանը որոշելու նպատակով 2021թ. նոյեմբերի 27-ին նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությամբ Մ. Մուսայելյանի մարմնի վրա արձանագրվել հայտնաբերվել էր քերծվածքների ու արյունազեղումների տեսքով 40-ից ավելի վնասվածք, կրծքավանդակի փակ, բութ վնասվածք՝ կրծքոսկրի մարմնի կոտրվածքի ձևով, որն ուղեկցվել է կրծքավանդակի օրգանների վնասումով՝ ձախակողմյան ենթամաշկային էմֆիզեմիայի ու պնևմոմեդիաստենումի զարգացումներով, որոնք առաջացրել են առողջության ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:
Ձեռք բերված տվյալների հիման վրա ԱՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 11-րդ կետերով (դիտավորությամբ մեկ ուրիշին ծանր մարմնական վնասվածք պատճառելը մի խումբ անձանց կողմից և ազգային ատելության շարժառիթով) նախատեսված հանցագործության հատկանիշներով, կատարվում է հետաքննություն»,- նշված է Արցախի Հանրապետության դատախազության հայտարարության մեջ:
«Քարոզարշավի ժամանակ ասում էիք, որ ձեզ համար բոլոր գերիները հավասար են և պատրաստ եք դրա համար ձեր որդուն հանձնել գերիների փոխարեն: Հետո ասում էիք, որ գերիները մեզ կներեն, եթե ևս երկու ամիս մնան գերու կարգավիճակում: Հետո արդեն ասում էիք՝ դեռ պետք է քննել՝ գերի ընկնելը հանցագործություն է, թե ոչ։ Հիմա մի հատ կողմնորոշվեք, գերիների՝ դրսում կանգնած ծնողները սպասում են ձեր պատասխանին, ի վերջո, ինչպիսի՞ն է ձեր դիրքորոշումը գերիների վերաբերյալ, փակվա՞ծ է արդյոք այդ հարցը ձեզ համար»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանին այս հարցերն ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։
«Ես այսօր էլ եմ պատրաստ իմ որդուն հանձնել գերիների վերադարձի դիմաց: Այն ժամանակ այդ առաջարկը պաշտոնական, ոչ պաշտոնական խողովակով արել ենք ադրբեջանական կողմին, արձագանք չի գտել», — ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա վերահաստատեց, որ գերեվարման ամեն դեպք պետք է հետաքննվի և իր ասածում ոչ մի զարմանալի բան չկա. «Կլինեն գերեվարման դեպքեր, որտեղ կոնկրետ քրեաիրավական հետևանք չի լինի, կլինեն դեպքեր, որտեղ քրեաիրավական հետևանքներ կլինեն։
Ամեն օր աշխատանք է արվում գերիների վերադարձի համար, բայց դա չի նշանակում, որ վերադարձան՝ հետաքննություն չի արվելու: Իհարկե, արվելու է։ Արվել է, արվում է և արվելու է, իմ ասածների մեջ ի՞նչն է տարօրինակ»:
Էլինար Վարդանյանը նախ արձագանքեց, որ անհետ կորած և գերեվարված զինծառայողների ծնողները երեկ և այսօր սպասում էին նրա հետ հանդիպման, չի հանդիպում:
«Երկրորդ. գիտեմ, որ զինվորականներն ունեն պարտականություններ, դուք ձեր պարտականությունները գիտե՞ք։
Երրորդ. դուք 18 տարեկաններին մեղադրում եք վախենալու, չկողմնորոշվելու մեջ, հետո քրեական գործեր հարուցելու սպառնալիքով եք խոսում գերիների հետ։ Բա նոյեմբերի 9-ից հետո դո՞ւք որտեղ էիք, կողմնորոշվե՞լ էիք։ Թեև կարող եք չպատասխանել, շատ լավ գիտենք՝ որտեղ էիք»,- հարցրեց ընդդիմադիր պատգամավորը:
«Ես նոյեմբերի 9-ից հետո էլ, առաջ էլ իմ պաշտոնավարման դիրքերում եմ եղել։ Ես ոչ մի վայրկյան դրանից չեմ կտրվել։ Էլի դեղին ժիգուլու կանխավարկածը սկսեցիք, թե էդ որտեղ էիք։ Հայաստանի Հանրապետությունում էի, իմ պարտականությունները կատարելու շրջանակում էի, իմ ենթակայության տակ գտնվող ինստիտուտներում էի:
Իսկ ես ում հետ կհանդիպեմ, ում հետ չեմ հանդիպի՝ դա իմ որոշումն է, դա դուք չեք որոշում, թե ես ում հետ հանդիպեմ, ում հետ՝ չհանդիպեմ: Իմ պարտականությունները շատ լավ գիտեմ, ձեր պարտականություններն էլ շատ լավ գիտեմ», — ասաց Նիկոլ Փաշինյանը։
Գերեվարված զինծառայողների հարազատների պնդմամբ, Ադրբեջանը հաստատել է, որ նոյեմբերի 16-ին գերեվարված 21 անձ գտնվում է Բաքվում։ ԿԽՄԿ հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հայտնեց, որ նման տեղեկատվության հաստատում անել չեն կարող։
«Ես նման տեղեկությունները չեմ կարող հաստատել, չգիտեմ որտեղի՞ց են այդ տեղեկությունները և ո՞ւմ են հղում տալիս։ Մեր մասով որևէ նման հաստատում անել մենք չենք կարող»։
Ամատունին հայտնեց, որ գործընթացը նույն փուլում է՝ ընթանում են կոնֆիդենցիալ երկխոսություններ։ Գերեվարված զինծառայողներին Բաքվում դեռ չեն տեսակցել։
Կարմիր խաչից տեղյակ են նաև զարգացումներից։ Մասնավորապես, դեկտեմբերի 4-ին հայրենիք վերադարձան նոյեմբերի 16-ին գերեվարված 10 զինծառայող, որոնց մասին երկու շաբաթից ավելի է Կարմիր Խաչը կողմերի հետ երկխոսություններ էր վարում, սակայն նրանց Բաքվում չայցելեցին։ Փորձեցինք հասկանալ, արդյոք երկկողմ կամ եռակողմ բանակցություններին ու գերիներին վերադարձնելու գործընթացներում Կարմիր Խաչը մասնակցություն ունեցե՞լ է, ըստ Ամատունու, դրանք քաղաքական երկխոսությունների արդյունքներ են, կողմերի դիմելուն պես իրենք մասնակցություն կարող են ունենալ։
«Կարմիր խաչը պայմանավորվածություն ձեռք բերելու գործընթացներին չի մասնակցում, որովհետև դա կողմերի որոշումն է և դա քաղաքական գործընթաց է, որտեղ մենք չենք ընդգրկվում՝ լինելով բացառապես մարդասիրական կազմակերպություն։ Ինչ վերաբերում է վերադարձի գործընթացներին, այդ գործողությունում մենք կարող ենք ընդգրկվել և այս տարածաշրջանում աշխատելիս երկար ժամանակ դա անում էինք, բացառությամբ այս վերջին տարին, որ այդ դերը ստանձնել են ռուս խաղաղապահները։ Մեզ համար կարևոր է, որ տեղի է ունենում վերադարձ և կարևոր է, որ մարդասիրական նորմերի համաձայն դա տեղի ունենա»,- հայտնեց Ամատունին։
Կարմիր խաչը չի հրապարակում Բաքվում գերության մեջ գտնվող զինծառայողների թիվ ու երկխոսությունների բովանդակություն, կապի մեջ են հարազատների հետ, միջազգային մարդասիրական աշխատանքը շարունակական է։
Հիշեցնենք, որ Ռուսական կողմի միջնորդությամբ դեկտեմբերի 4-ին Հայաստան է վերադարձել 10 հայ գերի, որոնք Ադրբեջանի կողմից գերեվարվել էին նոյեմբերի 16-ին՝ ՀՀ ինքնիշխան տարածքից։ Եւս մեկ գերի, որը ծանր վիրավորվել էր մարտական գործողությունների ժամանակ, հայրենիք էր վերադարձել նոյեմբերի 26-ին։
Ադրբեջանի եւ Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը։
Միջադեպը տեղի է ունեցել երեկ Յարդըմլինի շրջանի Տաշքենտ գյուղի մոտ ժամը 16:00-ին։ Սահմանապահները հայտնաբերել են երկու անհայտ անձի, ովքեր փորձել են խախտել պետական սահմանը եւ ներթափանցել երկրի տարածք։
Նրանք հետապնդել են սահմանախախտներին եւ նախազգուշական կրակ բացել։ Վերջիններս չեն ենթարկվել եւ հրազենից կրակ են բացել սահմանապահների ուղղությամբ, նետել 2 ծանրոց եւ փորձել փախուստի դիմել դեպքի վայրից։
Սահմանապահների բացած կրակից սպանվել է սահմանախախտներից մեկը, երկրորդին հաջողվել է փախչել։
Դեպքի վայրում հայտնաբերված երկու փաթեթներում եղել է 4270 տուփ Marlboro, Kent, More ծխախոտ։
Միջադեպի մասին տեղեկացրել են իրանական կողմին։
ԱԺ-ի մոտ հավաքված զինծառայողների հարազատների հետ հանդիպել է իշխող մեծամասնության «ՔՊ»-ի պատգամավոր Գուրգեն Արսենյանը։ Պատգամավորը հարզատներին տեղեկացրեց, որ ԱԺ նախագահի հետ հանդիպման պահանջի մասին տեղեկացրել է խմբակցության ղեկավարին։
Արսենյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այն զինծառայողները, որոնք գերության մեջ են, երբեք, ոչ մի պարագայում չեն լինելու ՀՀ իշխանության կիզակետից դուրս։
«Քանի դեռ նրանք գտնվում են գերության մեջ, մենք միշտ պետք է զբաղվենք իրենց խնդրով, քանի որ դա նաև հումանիտար հարց է։ Մենք բոլոր գործողությունները, որ իրականացնում ենք, պետք է իրականացնենք ելնելով մի նպատակից՝ գերիների վերադարձ»։
Արսենյանը նշեց, որ անձինք, որոնք Ադրբեջանում են գտնվում, համարվում են ռազմագերիներ ՀՀ-ի համար, բայց հարց է՝ արդյոք Ադրբեջանը նրանց ևս համարում է ռազմագերի, որոնց իրավուքները պետք է պաշտպանված լինեն միջազգային կոնվենցիաներով։
«Եթե Ադրբեջանը այն մարդկանց, որոնք Բաքվում են, չեն ճանաչում որպես ռազմագերի, մեր գործիքակազմն էլ է փոխվում։ Սկսում ենք միայն հումանիտար թեզերի վրա հղում անելով պայքարել նրանց վերադարձի համար։ Մեր պատկան մարմինները, որոնք կոչված են զբաղվելու ռազմագերիների վերադարձի հարցով, հղում են անում այն կոնվենցիաներն, որոնք ապահովում են ռազմագերիների իրավունքը, սակայն որոշակի վիճարկում լինում է Ադրբեջանի կողից։ Մենք պայքարում ենք մեր երեխաների համար, կոմպրոմիս չենք ընդունում, շարունակում ենք փաստարկներ բերել։ ՀՀ ոչ մի պետական պաշտոնյա ոչ մի պարագայում չի կարող հրաժարվել մեր գերիների վերադարձի հետ կապված պարտավորություններից»։
Դիտարկմանը՝ արդյոք նրանց կարելի է համարել դասալիք, Արսենյանը նշեց, որ ռազմական կանոնակարգերի համապատասխան դրույթները բացատրում են, թե ինչ է դասալիքը և միայն համապատասխան քննությունը կարող է որոշել՝ անձը դասալիք է, թե ոչ։
«Քաղաքական գործիչները իրավունք ունեն հռետորական արվեստի շրջանակում բան ասել, որը մարդկանց համար կարող է դիտարկվել որպես կանոն»։
Արսենյանի հայտարարությունը բողքի ալիք բարձրացրեց հարզատների մոտ, վերջիններս պնդեցին, որ նման հայտարարությունները կյանքի իրավունքի վրա ազդեցություն կարող է ունենալ։ Արսենյանը նշեց՝ Ալեն Սիմոնյանի անունն ինքը չի տվել։
«Գերիների վերաբերյալ մեր բանակցություններում մենք ուժեղի դիրքից հանդես չենք գալիս։ Ասում ենք ՝ տվեք մեր գերիներին։ Մենք առաջնորդվում ենք նրանով, որ պահանջները հնարավորինս արդյունավետ լինեն, պահանջներ չներկայացնենք, որոնք հնարավոր չեն լինի իրականացնել»։
Հարազատները բողոքեցին՝ փափուկ բարձ են դնում ծնողների գլխի տակ, Արսենյանն էլ նշեց՝ լուրջ մարդ է՝ գիտի ինչ ձևակերպում է տալիս, դրանից բխող հետևանքներն էլ գիտի՝ իշխանության գործիքակազմը օգտագործվում է մաքսիմալ ռեժիմով, չնայած չկան բացառիկ արդյունավետություններ, որովհետև Ադրբեջանի հետ այդ հարաբերությունները չկան։
Զինծառայողների հարազատները պնդեցին՝ նոյեմբերի 9-ի համաձայնագրով, գերիները պետք է վերադառնային, փոխարենը քարտեզներ են տրամադրվել Ադրբեջանին։ Արսենյանը պատասխանեց, որ Ադրբեջանը պնդում է, որ զինծառայոնղերը գերեվարվել են նոյեմբերի 9-ից հետո։
«Ինչու է պետությունը հնազանդ հարսի պես Բաքվի ասածներն անում, իրեն չեք ստիպում, որ անեն պայմանավորվածությունները»,- Արսենյանն էլ չհամաձայնեց ծողների հետ, նշելով, որ մաքսիմում հնարավորություններով կռիվ են տալիս։
Հարզատները պնդեցին, գերության մեջ հաստատված 40 զինծառայող կա, 301 անհետ կորած։
Դատախազությունը ուսումնասիրում է Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ հրապարակումները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ Նա նշեց, որ հրապարակումները ուղարկվել է Ազգային անվտանգության ծառայություն՝ նյութեր նախապատրաստելու նպատակով։
Լրագրողների հետ ճեպազրույցում, ներկայացնելով միջադեպի մանրամասները, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը նշեց, որ միջադեպը տեղի է ունեցել Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում։
Պատգամավորը պնդում է, որ ՔՊ ներկայացուցիչները սուրճ խմելու պատրվակով ընդդիմադիր պատգամավորների օգնականներին հրավիրել են ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակ, որից հետո նրանց կազմակերպված ծեծի ենթարկել։
«Սուրճի հրավիրելուց հետո սենյակ են ներխուժում մոտ 20 հոգի, նրանց մեջ՝ մի խումբ պատգամավորներ և սկսում են հարվածել տղաներին»,- ասաց Վարդևանյանը։
Ըստ պատգամավորի՝ ծեծկռտուքի հետևանքով վնասվածքներ են ստացել ընդդիմադիր պատգամավորների օգնականներից երեքը։
Ավելի վաղ, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ժամանել էր փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակ՝ պարզելու միջադեպի մանրամասները։
Մենք էդ «դուխով» տղերքին, որ կաբինետներում մարդ են ծեծում, այստեղ սպասում ենք, թող գան: Եթե անգամ պատգամավորի օգնականները (ՔՊ-ի կողմից ծեծի ենթարկված երիտասարդները) նրանց թարս աչքով են նայել, իրենք պատգամավոր են` «ազգընտրյալներ», որոնք պետք է կարողանան իրենց տիրապետել: Եթե չեն կարողանում, թող գնան ուրիշ տեղ, ԱԺ-ն չսարքեն ինչ-որ խուլիգանական տեղ. այսօր ԱԺ-ի դիմաց հայտարարել է ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականներ Գերասիմ Վարդանյանին, Սևակ Նազարյանին, Տարոն Ղազարյանին և այլոց ՔՊ-ական մի քանի պատգամավորներ կանչել են ԱԺ փոխնախագահ, ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանի սենյակը և հարձակում գործել նրանց վրա։
«Եթե մենք այսքան համբերում ենք, դա չի նշանակում, որ նրանք պետք է անցնեն բոլոր չափուսահմանները: Այստեղ անհամաչափության խնդիր էլ կա. եթե օգնականը կաբինետում խփի պատգամավորին, սարքելու են հարձակում պատգամավորի վրա, տանեն՝ դատեն», — ասել է նա:
Ըստ Կարապետյանի` այս ամենը կազմակերպվել է, որպեսզի իշխանությունները ցրեն ժամեր առաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ տարածված տեսանյութից բխած աղմուկը, որում ԱԺ խոսնակը Բաքվում պահվող հայ գերիների վերաբերյալ անբարոյական արտահայտություններ էր արել:
«Իշխանությունները 8 ամիս ասում էին, որ ընդդիմությունն է մեղավոր, որ գերիները չեն վերադառնում. այսօր արդեն պարզ դարձավ, որ իշխանություններին գերիները պետք չեն: Ալեն Սիմոնյանն այսօր ցույց է տվել իրենց իշխանության իրական դեմքը», — ասել է նա:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.