23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ 2 օր է, ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզում է հայտարարվել երգչուհի Սոնա Շահգելդյանի նկատմամբ։
«Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ հետախուզում է հայտարարվել ՀՀ քր.օր-ի 188 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով»։
Նշենք, որ ՀՀ քրեական օրեսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասը վերաբերում է ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելուն, որը զուգորդվել է անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանը խոշոր վնաս պատճառելով։ Պատիժ է նախատեսում տուգանք` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով, կամ ազատազրկում՝ մեկից երեք տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկից երկու տարի ժամկետով:
Մինչ օրս Ադրբեջանը թաքցրել է ռազմագերիների թվաքանակը։ Մինչև նոյեմբերի 16-ի միջադեպը, հաստատված տվյալներով, Ադրբեջանում պահվում էր 40 ռազմագերի, սակայն այդ թիվն իրական չէ։ Այս մասին հայտնել է հայ ռազմագերիների շահերը ՄԻԵԴ-ում ներկայացնող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը՝ ռազմագերիների իրավուքների պաշտպանությանը նվիրված քննարկման ժամանակ։
Իրավապաշտպանը հայտնել է՝ առնվազն հավելյալ ևս 80 անձ գտնվել է գերեվարման մեջ, բայց պետությունը հրաժարվում է պաշտոնականացնել նրանց գերեվարումը և նրանք այս պահին գտնվում են բռնի անհետացածների կարգավիճակում, քանի որ նրանց ճակատագրի վերաբերյալ տեղեկություններ չկան՝ չգիտեն նրանց պահո՞ւմ են, թե սպանել և հրաժարվում են փոխանցել նրանց դիերը։
Անդրադառնալով նոյեմբերի 16-ին գերեվարվածներին, Սահակյանը նշեց, որ ըստ տեղեկությունների, գերիների թիվը երեք տասնյակ է, հավելեց, որ գերեվարման հաջորդ օրը պաշտոնական մակարդակով հայտարարված թիվը չի համապատասխանում իրականությանը։
«Խոսվում էին 12 կամ 13 գերիների մասին, այն դեպքում, երբ միայն տեսանյութերը ուսումնասիրելիս կարելի է եզրակացնել, որ նրանց թիվն ավելի շատ է։ Քանի դեռ բոլոր հանգամանքներն ուսումնասիրված չեն, հայկական կողմը չի կարող պաշտոնապես ներկայացնել թիվ։ Նախկին միջադեպերով հայկական կողմն ընդհանրապես թվեր չի հրապարակել, մենք ենք հրապարակել։ Զարմանալի է՝ ինչո՞ւ փոխվեց վարքագիծը, ինչու են հրապարակվել թվեր, որոնք չեն համապատասխանում իրականությանը»։
Սահակյանը նշեց, որ գերեվարվել է 32, 33 զինծառայող։ Շուտով կունենան պաշտոնականացված տվյալներ նոյեմբերի 16-ի միջադեպի հետեւանքով գերիների թվի մասին։
Եղել են դեպքեր, երբ զինծառայողներին բերել եւ թողել են այն տարածքում, որն ամբողջությամբ գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Այս մասին դեկտեմբերի 10-ին քննարկման ժամանակ հայտարարեց ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
«Ավելին, այդ զինծառայողները ոչ զինված են եղել, ոչ էլ համապատասխան մակարդակով հանդերձավորված»,- հավելեց նա։
Ինչ վերաբերում է այս օրերին ակտուալ հարցին` գերիները հերոս են, թե հանցագործ, շատերը, նրա խոսքով, սկսել էին մտահոգություն հայտնել դեռ մի քանի ամիս առաջ, երբ սխալ ազդանշաններ էին ուղարկվում:
«Այդ ժամանակ մենք նկատեցինք, որ Ռուսաստանի ջանքերով վերադարձած բարձր վարկանիշ ապահովելու համար գերիների դիմավորում էին Հայաստանի կամ Արցախի պաշտոնյաները։ Սակայն մենք չտեսանք, որ նույն վերաբերմունքն արտահայտվի մարտերում իրենց դրսեւորածների նկատմամբ։ Բացի այդ, ուշագրավ էր քննարկումը ռազմական հանցագործություն կատարած անձանց նկատմամբ համաներման կիրառման օրինականության վերաբերյալ։ Սա նույնպես բացասական ազդանշան դարձավ։ Եղան նաեւ վարչապետի հայտարարությունները, ով գերիներին հերոս անվանեց»,- ընդգծեց Սահակյանը։
Հերոսները, ըստ նրա, սովորաբար նրանք են, ովքեր պատրաստ են իրենց կյանքը տալ հանուն հայրենիքի։
«Հիմա մենք մեկ այլ ծայրահեղություն ենք տեսնում, երբ բոլոր գերիները դասվում են հանցագործների շարքին՝ առանց գերեվարման բոլոր հանգամանքների պատշաճ ուսումնասիրության։ Կարող եմ ասել, որ հաճախ գերության են հանգեցրել պետության կողմից թույլ տրված թերությունները»,- պարզաբանեց իրավապաշտպանը։
Ինչ վերաբերում է Խծաբերդին, ապա նա կոչ արես նախ մանրակրկիտ ուսումնասիրել բոլոր ասպեկտները եւ «առանց պատշաճ հիմնավորման չթիրախավորել տղաներին»։
«Օրինակ՝ պետք է պարզել, թե ինչպես է այդ դեպքը տեղավորվում նոյեմբերի 9-ի հայտարարության տրամաբանության մեջ, որ կողմերը մնում են իրենց դիրքերում։ Կամ ինչպե՞ս սատցվեց, որ նույն հրամանատարը լքեց տարածքն առանց որեւէ կրակոց արձակելու կամ մարտի մեջ մտնելու»,- նշեց Սահակյանը։
Նրա հավաստիացմամբ՝ Իրանում հայ ռազմագերիներ չեն եղել: Նա չբացառեց, որ այդ վարկածը նույնպես միտումնավոր է տարածվել: «Նման մարդիկ պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ասաց իրավապաշտպանը։
Նա հայտարարեց, որ Ադրբեջանն ակտիվորեն օգտագործելու է հայ պաշտոնյաների թեզերն իր օգտին, այդ թվում՝ ինքնորոշման, սահմանների եւ այլնի հարցում։
ՀՀ ԱԺ նախագահի մասնակցությամբ սկանդալային տեսանյութի հետ կապված Սահակյանը մտադրություն է տեսնում շեղել հասարակության ուշադրությունը կարեւոր խնդիրներից, օրինակ՝ սահմանազատման եւ սահմանագծման մասին Ռուսաստանի հայտարարություններից։
Դեկտեմբերի 10-ին ՀՀ արևելյան ուղղությամբ (Գեղարքունիքի մարզ) Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ձեռնարկած նախահարձակ գործողություններին դիմակայելու ընթացքում զոհվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Վահե Վաղարշակի Մանասերյանը (ծնվ. 2002թ.)։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Եվս ութ զինծառայող վիրավոր է։ Վեց զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր, մյուս երկուսինը, համապատասխանաբար, միջին և թեթև։
Հանցավոր ճանապարհով ստացված ավելի քան 2 միլիարդ դրամի գույքն օրինականացնելու մեջ մեղադրվող ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն իրեն մեղավոր չի ճանաչում. նա հրաժարվել է ցուցմունք տալ։ Այս մասին ասաց նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Փաստաբանն ասաց, որ քրեական գործը նոր չէ, նախկինում Գասպարյանը վկայի կարգավիճակ է ունեցել։
«Սա հերթական անիմաստ ու անհիմն մեղադրանքն է։ Վլադիմիր Գասպարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Արդեն չեմ էլ հիշում՝ քանի մեղադրանք է առաջադրվել Գասպարյանին, որովհետեւ անտարբեր ենք վերաբերվում։ Պարապությունից դրդված մեղադրանքներ են առաջադրում։ Բոլորը շինծու են»,- ասաց նա։
Անդրադառնալով այն հատվածին, թե Գասպարյանը, հանդիսանալով նաեւ Հայաստանի «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության նախագահը, կազմակերպության գույքն օտարելու վերաբերյալ կեղծ արձանագրություն է կազմել, Աթանեսյանն արձագանքեց.
«Ո՞նց եք պատկերացնում, որ ոստիկանապետը կեղծ արձանագրություն կազմեր, սուտ է, նման բան չի եղել։ Նա հրավիրվել է հարցաքննության, հրաժարվել է ցուցմունք տալուց, որովհետեւ անօգուտ է նրանց ինչ-որ բան բացատրելը. ունեն հանձնարարություն, կատարում են»։
Հարցին՝ արդյոք հայտնի՞ է՝ ում հաղորդման հիման վրա է մեղադրանք առաջադրվել Գասպարյանին, փաստաբանն ասաց. «Հակակոռուպցիոն կոմիտեի նահապետը «Դոգն» ա, իրեն պետք է էդ հարցը տաք»։
Նշենք, որ նախկին ոստիկանապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացում), 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը), 34-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը), 315-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական անփութությունը) եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։
Ադրբեջանական կողմն այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ի սահմանում, հարձակում է գործել սահմանի արեւելյան ուղղությամբ։ Այս մասին հաղորդում է պաշտպանության նախարարությունը։
«Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի վրա։ Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը, կրելով մարդկային կորուստներ, հետ է շպրտվել ելման դիրքեր։Այս պահին փոխհրաձգությունը շարունակվում է։
ՀՀ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա իրադրության վերաբերյալ հաղորդագրություններով»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնեմ, որ ադրբեջանական զինված ուժերը երեկ եւ դրա նախորդ գիշեր կրակել էին սահմանի նույն՝ Գեղարքունիքի հատվածում, փոխհրաձգություն էր ընթացել, կրակը դադարել էր միայն հայկական կողմի պատասխան գործողություններից հետո։ Նախօրեին հայկական կողմից երկու զինծառայող թեթեւ վիրավորում էր ստացել։
Իրանը պատրաստ է միացնել երկրի էլեկտրական ցանցերը Ադրբեջանի և Ռուսաստանի էներգետիկ համակարգերին։ Այսօր ադրբեջանական ԶԼՄ-ները, վկայակոչելով IRNA պետական լրատվական գործակալությունը, հաղորդել են, որ այդ մասին հայտնել է Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանը Թեհրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեի հետ հանդիպման ժամանակ։
Ըստ EADaily-ի՝ Իրանի էներգետիկայի նախարարության ղեկավարն ընդգծել է Իրանի և Ադրբեջանի միջև էլեկտրաէներգիայի փոխանակումը շարունակելու և ընդլայնելու՝ Թեհրանի պատրաստակամությունը։
«Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև էլեկտրաէներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ ուսումնասիրություններ են իրականացվել։ Իրանը պատրաստ է սկսել իր էլեկտրացանցերի սինքրոնացումն այս երկրների հետ»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ երեք երկրներում գագաթնակետին հասած սպառման տարբեր ժամանակաշրջանների պատճառով հնարավոր է ամռանը և ձմռանը մեծացնել էլեկտրաէներգիայի տարանցումը միմյանց կարիքները բավարարելու համար։
«Վերջին տարիներին Ադրբեջանը շատ լավ ձեռքբերումներ է ունեցել էներգետիկ ոլորտում, այդ թվում՝ գազի և էլեկտրաէներգիայի արդյունահանման, ինչը հիացմունքի է արժանի»,- ասել է Մեհրաբիանը։
Որպես Արևմտյան Ասիայի էներգետիկ շուկայի հիմնական խաղացող՝ Իրանն այժմ ձևավորվում է որպես տարածաշրջանում էներգիայի մատակարարման հիմնական հանգույց, քանի որ Իսլամական Հանրապետությունը հետևում է իր էներգահամակարգը հարևան երկրների հետ սինքրոնացնելու համապարփակ ծրագրին: Իրաքն առաջին հարևանն էր, որի ազգային էլեկտրացանցը սինքրոնացվել էր Իրանի էլեկտրացանցերի հետ դեռևս 2019 թվականի նոյեմբերին, և այժմ Իրանի էներգետիկայի նախարարությունն իրականացնում է Ռուսաստանի և Ադրբեջանի էլեկտրացանցերը իրանական ցանցին միացնելու ծրագիր: Թեհրանն ավելի վաղ մատնանշել էր Իրանի և Ռուսաստանի էներգետիկ համակարգերի սինքրոնացման երկու հնարավոր ուղիներ, որոնցից մեկն անցնում է Հայաստանով և Վրաստանով, մյուսը՝ Ադրբեջանով։ Ինչպես նշում է ԻՌՆԱ-ն, ներկայումս ավելի հավանական է երկրորդը:
2021 թվականի հունվար-հոկտեմբերին Ադրբեջանից էլեկտրաէներգիայի արտահանումը կազմել է 1 մլրդ 156 մլն կՎտ/ժ (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 28,2%-ով)։ Միաժամանակ դեպի Իրան էլեկտրաէներգիայի մատակարարումները կազմել են 252,8 մլն կՎտ/ժ, Թուրքիա՝ 318,6 մլն կՎտ/ժ, Ռուսաստան՝ 79,1 մլն կՎտ/ժ, Վրաստան՝ 505,5 մլն կՎտ/ժ։
Նշված ժամանակահատվածում Ադրբեջան էլեկտրաէներգիայի ներմուծումը կազմել է 130,8 մլն կՎտ/ժ (աճը՝ 13,7%)։ Ներմուծման մեջ Իրանին բաժին է ընկել 27,3 մլն կՎտ/ժամ, Ռուսաստանին՝ 78,9 մլն կՎտժ, Վրաստանին՝ 24,6 մլն կՎտժ։
Միևնույն ժամանակ Ադրբեջանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2020 թվականի վերջին 2019 թվականի համեմատությամբ նվազել է 1,1%-ով՝ հասնելով 25 մլրդ 811,2 մլն կՎտժ-ի։
Ավելի վաղ հայ փորձագետները նշել էին, որ 2018 թվականի «թավշյա հեղափոխության» արդյունքում հանրապետությունում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցման տեմպերը կտրուկ ընկան, իսկ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի շինարարության նախագիծն ամբողջությամբ սառեցվել է. այսպիսով՝ իրականացվում է Բաքվի երկարաժամկետ սցենարը, ըստ որի՝ Հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքն անցնում է Ադրբեջանի տարածքով։
Հիշեցնենք, որ նախօրեին տեղեկություններ կային, որ Իրանը, Ադրբեջանն ու Վրաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել Պարսից ծոցը Սև ծովի հետ կապող տարանցիկ երթուղի կազմակերպելու շուրջ։ Նման համաձայնագրի գոյության մասին հայտարարել է Իրանի ճանապարհների սպասարկման կազմակերպության միջազգային տարանցման և տրանսպորտի վարչության գլխավոր տնօրեն Ջավադ Հեդայաթին։ Մինչև վերջերս Իրանը հավատարիմ էր այլ առաջնահերթության՝ դեպի Սև ծով իր առևտրի ելքը Հայաստանի տարածքով կառուցելու հարցում:
Հայաստանի ներկայիս իշխանությունների կողմից Գորիս-Կապան ճանապարհի մի մասի հանձնումը թշնամուն, որից հետո իրանցի վարորդները հարկադրաբար տուրք են վճարում նաև Ադրբեջանին, ինչպես նաև նոր կառուցված Տաթև-Աղվանի ճանապարհի անհարմարությունը պատճառ են դարձել, որ Իրանը հրաժարվի Հայաստանը, որպես տարանցիկ երկիր, դիտարկելուց:
Երկու օր տեղի ունեցած բողոքի ակցիաներից հետո, ի վերջո, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նախօրեին՝ ուշ երեկոյան, ընդունել է գերիների և անհետ կորած զինծառայողների 10 հարազատներին։ Հանդիպումից հետո Սիմոնյանը բովանդակային մասով տեղեկություն չէր հաղորդել, միայն շնորհակալություն էր հայտնել հարազատներին։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանը նշեց՝ ԱԺ նախագահը միտումնավոր է նման գրառում արել։
«Հատուկ էր գրել, որ մեզ բոլորի առաջ այն վիճակում դնի, որ մենք հերթական անգամ մտանք, ինքը հերթական անգամ փափուկ բարձ դրեց մեր գլխի տակ, գնաց, բայց այդպես չէ։ Ես միայն իմ անունից եմ ասում՝ ինքը ներողություն է խնդրել, ես իր երեսին ասել եմ՝ «քո ներողությունը չեմ ընդունում»։ Ասել եմ, որ դա այն հարցը չէ, որ ներողություն խնդրի ու վերջ»։
Ղուկասյանի փոխանցմամբ՝ հարազատների հետ հանդիպմանը Ալեն Սիմոնյանը կրկին նշել է, որ տարածված սկանդալային տեսանյութը մոնտաժված է, տողեր են առանձնացվել, իմաստը լրիրվ փոխվել է։
«Դա, իհարկե, էլ ԱԺ չէ, ախ է։ Նախ՝ եթե ինքը էդքան ճիշտ տղա է՝ զապիսը գնում էր, վիդեո նկարվել է, թող հրապարակի, ինչո՞ւ չի հրապարակում։ Ինքը ասաց «Իսկ դուք գիտե՞ք, որ վերադարձած գերիներից հինգ հոգու վրա քրեական գործ է հարուցված»։ Ի՞նչ կապ ունի իր ասածը։ Հարց չկա, թող քննեն, մեղավոր են՝ դատեն, ես չեմ արդարացնում ոչ ոքի։ Եթե կքննեն, որ զենքը վայր են դրել, վախեցել են, հանձնվել են, դա իր ասելունը չէ, իր աչքերին նայելով ասել եմ, որ դա իր իրավունքը չէ, քննչական մարմինների գործողություններն են»։
Ղուկասյանը նշեց, որ հանդիպման ընթացքում Սիմոնյանին ուղղված հարցին՝ արդյոք ասե՞լ է, որ գերի չունենք, ԱԺ նախագահը դրական է պատասխանել։ Ըստ Ղուկասյանի՝ հայտարարությունը ուղիղ մեսիջ էր Բաքվին։
«Դե հա ու ասել էի… Ո՞նց թե գերի չունես։ Սկսվեց իրենց մանիպուլյացիոն, բառախաղերով, տողատակերով, իրենց ոճի մեջ «կռուտիտ» անել, որ դա 7-8 րոպեանոց վիդեո էր, կրճատել են, ինքը խնդրել է չնկարել, բայց իր ասելով «այդ սրիկա դաշնակցականները» նկարեցին, մոնտաժեցին։ Եթե գիտի, որ նման բան է ասելու, որ հրապարակվելու է ու թեմա դառնա, ինչո՞ւ է խոսել։ Ասում է՝ «կուտը տվեց՝ խոսացի»։ Ես էլ ասացի՝ էնպես չէ, որ երեկվա հավն ես, որ հեշտ կուտը կերար։ Ասում է՝ ինձ ինչո՞ւ ես հավ ասում։ Բայց դա ինքը ասեց։ Ասում է կուտը մենակ հավին չեն տալիս, տներում, որ աղանձով դնում են՝ դա էլ է կուտ»։
Ըստ Ղուկասյանի՝ Սիմոնյանը ներողություն է խնդրել, որոշ ծնողներ գուցե ընդունել կամ չեն ընդունել։ Ինքը հարգում է մյուսների կարծիքը, բայց անձամբ ինքը չի ներում ԱԺ նախագահին։
«Ես ասացի, Աստված չանի՝ քո արտահայտության հետևանքով երեխուս մազը ծռվի։ Ասացի՝ էդ ժամանակ քո հետ ուրիշ ձև կխոսեմ։ Դա ասել եմ իրեն, իր ջահել-ջուհուլ ախռաննիկների կողքը, որ ամբողջ զալը լցրել էր։ Անգամ շշով ջրերը չէին դրել սեղանին, որ մարդ ես՝ շիշ շպրտելը մոդա է։ Ջուր ես ուզում, գալիս են ախրաննիկները՝ սարքել էշվեյցար, մատուցող, ջուրը իրենք են լցնում։ Ասում եմ՝ մենք կլցնենք, ասում են, չէ՝ չի կարելի։ Էս ի՞նչ եք սարքել»։
Ղուկասյանը նշեց, որ հարազատների հետագա գործողությունների մասին ոչինչ չի կարող ասել՝ խորը հիասթափություն է ապրում։
«Մարդիկ խոսում են, բայց երբ հարցը գալիս է կոնկրետ գործողություններին, տեսնում ես այն մարդիկ են, ովքեր միշտ եղել են՝ 30-40 հոգին։ Մենք չենք կարող դրանով արդյունքի հասնել։ Մեզ ասում են, ինչ գործ ունեն դաշնակցականները կամ «Հայաստան» դաշինքի անդամները ձեր կողքը, ես ասում եմ, որ ես քաղաքականության մեջ չեմ, այսօր իմ պայքարը իմ երեխան է, ամենաթանկ աթոռից էլ թանկ է իմ երեխան։ Թե ծնողներից եմ հիասթափվում, թե իմ ազգից։ Հայրենիքս սիրում եմ, բայց չեմ ուզում, որ իմ ազգը արհամարհվի, նսեմացվի»,- ասաց նա ։
Ղուկասյանից փորձեցինք հետաքրքրվել, արդյոք տեղեկություն ունի այն մասին, որ տարեվերջին հնարավոր է վերադառնան գերեվարված բոլոր զինծառայողները, հաշվի առնելով նաև, որ սկսվում է սահմանազատման և սահմանագծման գործընթացները։ Ղուկասյանը հայտնեց, որ տեղեկություն չունի։ Կառավարությունից ու Կարմիր Խաչից նման տեղեկություն չեն փոխանցել։ Ըստ նրա՝ աշխատանք նկատում են միայն ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի, իրավապաշտպան Սիրանույշ Սահակյանի, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի և ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի աշխատանքներում, որոնք փորձում են ամեն ինչ անել՝ անհետ կորած զինծառայողների ու գերիների վերադարձի հարցում։
«Ադրբեջանը նոյեմբերի 9-ի պայմանագրով էլ պետք է վերադարձներ գերիներին, վերադարձրե՞լ է։ Բա ինչո՞ւ պետք է հավատամ, որ եթե գործընթացն սկսվի, գերիներին վերադարձնելու է։ Ադրբեջանը կարող է ուրիշ բան ասի, ուրիշ բան անի՝ չես կարող թշնամուն հավատալ։ Շան հետ ընկերություն արա՝ փայտը ձեռքիցդ մի գցիր։ Նիկոլն ուզում է ընկերություն անի՝ թող անի»։
Հիշեցնենք, որ Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ համացանցում տարածվել էր սկանդալային տեսանյութ, որտեղ գերիներին ներկայացրել էր որպես դասալիքներ՝ նշելով, որ նրանք իր համար այլեւս գոյություն չունեն։ Տեսանյութից հետո երկու օր գերեվարված, զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիաներ իրականացրեցին՝ պահանջով բացատրություն ԱԺ նախագահից։
Պաշտպանության նախարարությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Դեկտեմբերի 9-ին, ՀՀ արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների իրականացրած սադրանքից հետո հայկական կողմն ունի հրազենային թեթև վիրավորում ստացած երկու զինծառայող։
Նույն օրը, երեկոյան, Գեղարքունիքի մարզում ներքաղաքական խնդիրներով բողոքի ակցիա իրականացնող և Վարդենիսից մայրաքաղաք տանող ճանապարհը փակած մի խումբ քաղաքացիներ, նախօրոք տեղեկանալով, որ քիչ հետո այդ ճանապարհով անցնելու է վիրավորներից մեկին Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխող մեքենան, զորամիավորման հրամանատարի տեղակալին հայտարարել են, թե խոչընդոտելու են նշված մեքենայի ընթացքը։ Այդ պատճառով մեքենան ստիպված Երևան է հասել շրջանցող ճանապարհով, ինչի հետևանքով էապես ուշացել է զինծառայողին ժամանակին և անհրաժեշտ բուժօգնության ցուցաբերումը։
ՀՀ պաշտպանության նախարարությունն անթույլատրելի է համարում տեղի ունեցածը, նաև հիշեցնում, որ զինված ուժերը դուրս են քաղաքականությունից և 24-ժամյա ռեժիմով իրականացնում են Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման գործառույթը։
Հայրենիքի պաշտպանության ընթացքում վիրավորում ստացած զինծառայողներին բուժօգնություն տրամադրելու գործառույթին խոչընդոտելը դուրս է բարոյական բոլոր սահմաններից՝ անկախ որևէ պատճառաբանությունից»։
Մենք հասկանում ենք Հայաստանում ստեղծված իրավիճակի բարդությունը, հասկանում ենք, թե որքան բարդ է այս ամենը, սակայն շահարկել Ռուսաստանի դերը, կարծում եմ, ճիշտ չէ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ում ելույթի ձայնագրությունը հրապարակել է «Դեժավյու» տելեգրամյան ալիքը։
«Եվ Ադրբեջանում են դժգոհություն հայտնում, որ մենք այնտեղ կանգ ենք առել, եւ Հայաստանում նույնպես անընդհատ, այդ թվում՝ ձեր խորհրդարանի խոսնակը, որը Ռուսաստանի Դաշնությանը մեղադրել է Ղարաբաղին դավաճանելու մեջ…
Մենք հարցում ենք ուղարկել՝ հասկանալու, թե ինչ է նշանակում այս ամենը… Մենք հասկանում ենք Հայաստանում իրավիճակի բարդությունը, հասկանում ենք, թե որքան բարդ է այս ամենը, սակայն կարծում եմ, որ սխալ է շահարկել այն դերը, որը խաղացել է Ռուսաստանը։ Հետեւաբար, համանախագահները պետք է կենտրոնանան մարդասիրական կազմակերպությունների ժամանման, ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակության ժամանման վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելու վրա, որպեսզի մշակութային ժառանգության օբյեկտները գտնվեն դրանց վերահսկողության տակ…
Այնպիսի բաներ են պետք, որոնք, թերեւս, ծափահարությունների չեն արժանանում փողոցային հանրահավաքների ժամանակ, որոնք չեն հայտնվում թերթերի առաջին էջերում, սակայն օգնում են մարդկանց հանգստանալ, նորմալ ապրել իրենց տներում՝ այլ համայնքի ներկայացուցիչների հարեւանությամբ…»,- նշել է Լավրովը։
Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով այսպես կորված «Լավրովի պլանին», «Ղարաբաղի հանձնումը» կապել էր Ռուսաստանի հետ։
«Հիշատակված զրույցի ընթացքում ՀՀ Ազգային ժողովի հարգարժան նախագահ Ալեն Սիմոնյանը, հղում անելով «հայ հասարակության այն մտքերին», թե «Ռուսաստանը հանձնել է Ղարաբաղը», հայտարարել է. «Եթե որեւէ մեկը (Հայաստանում) պատրաստվում էր ինչ-որ բան հանձնել, դրա համար կար մի քանի տարբերակ, այդ թվում՝ «Լավրովի պլանը»»։ Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ ոչ ոք ոչինչ չի հանձնել»,- լրագրողներին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում:
«Դժվար է մեկնաբանել մի բան, որը գոյություն ունի ոչ թե իրականության, այլ երեւակայության մեջ։ Նման երեւակայական իրողություններին է պատկանում նաեւ «Լավրովի պլանը»,- նշել են նախարարությունից։
Նրանք նաեւ հավելել են, որ չի կարելի խոսել «հանձնելու» մասին, քանի որ խոսքը վերաբերել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության փուլային լուծմանը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.